"ԼԵՎ ԳՐՈՒՊ" իրավա-տնտեսական միավորում իրավաբանական գրասենյակը հիմնադրվել է 2000 թվականին:
Իրավական կարգավիճակը` փակ բաժնետիրական ընկերություն:

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ

Գլխավոր տնօրեն
Փաստաբան
Փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 88

ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ ԿԱՐԻՆԵ Աշխատակազմի ղեկավար
ՊՈՂՈՍՅԱՆ ԱՂԱՍԻ Հարկային իրավունքի հարցերով տնօրեն
ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵՐԳԵՅ Քաղաքացիական իրավունքի հարցերով տնօրեն
ՀԱԿՈԲՅԱՆ ԱԼԻՍԱ Գլխավոր հաշվապահ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՀԵ

Փաստաբան
Փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 500

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԹԱԴԵՎՈՍ

Փաստաբան
Փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 87

ՊՈՂՈՍՅԱՆ ՌՈԲԵՐՏ

Փաստաբան
Փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 10

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ Դատական ակտերի հարկադիր կատարումը համակարգող
ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՅԿԱԶ Գլխավոր տնօրենի խորհրդական
ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐԵՎԻԿ Գլխավոր տնօրենի օգնական
ԹԱՄՐԱԶՅԱՆ ՆԵԼԼԻ Գլխավոր տնօրենի օգնական
ՂԱԶԱՐՅԱՆ ԴԻԱՆՆԱ Գլխավոր տնօրենի օգնական
ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ Քրեական իրավունքի հարցերով տնօրենի օգնական
ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՂԱՍԻ Կայքի և համակարգչային ցանցի ադմինիստրատոր
ՋՈԹՅԱՆ ՕՀԱՆԵՍ Վարորդ

   

                            

Թիվ 96 (1908) 17-20 Դեկտեմբեր 2010
ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ
                                                      
ՁԵՐ ՇՆՈՐՀԻՎ ՄԵՆՔ ՉԲՌՆԵՑԻՆՔ ՕՏԱՐ ԱՄԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ

Հարգելի խմբագրություն, երբ մարդու տարրական իրավունքը խախտվում է, մարդ դառնում է անզոր, անկանխատեսելի: Նրա համար բոլոր գույները դառնում են սև, իսկ կյանքը` միապաղաղ:
Մենք` "Ռուսալ-Արմենալ" գործարանի 117 աշխատակիցներս, չէինք ստացել 2004-2006թթ-ի վնասակար աշխատանքի համար տրվող վնասակարության գումարները, ինչի վերաբերյալ դիմել էինք գործարանի գլխավոր տնօրենին (այժմ` նախկին) և մերժում ստացել: Ընդ որում, մերժումը համեմված էր հետևյալ կերպ, որ շատ խոսելու դեպքում կհեռացվենք աշխատանքից: Ստիպված որոշոցինք դիմել իրավաբանի օգնությունը և մեր  ընտրությունը կանգ առավ "Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակի վրա: Այդ պահից սկսած մեզ համար տեղի ունեցան ինչ-որ տեղ անհասկանալի  իրավաբանական գործառույթներ, որի արդյունքում գործը մտավ դատարան:
Դատական առաջին իսկ օրվանից "Իրավունք" թերթը լուսաբանեց այս գործի հետ կապված դեպքերը և հանրությանը ներկայացրեց այն պատկերը, ինչը որ կար:
Ինչ խոսք, ցավալի էր, որ այս հարցը մտավ դատարան, սակայն կրկնակի ցավալի էր, որ ընդամենը մեկ, երկու լրատվամիջոց արձագանքեցին այս խնդրին: Իսկ հեռուստատեսությունն ընդհանրապես լռեց:
Հարգելի "Իրավունք" թերթի խմբագրակազմ, մեծարգո պարոն Բաբուխանյան, պարոն Գալաջյան, Արմենուհի Հակոբյան և խմբագրության բոլոր աշխատակիցներ, մեր երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ, որ  անշահախնդիր լուսաբանեցիք հայ մարդու, հայ բանվորի խնդիրը, այն համարեցիք Ձերը և հանրությանը տեղեկացրեցիք, որ հայ մարդն իր երկրում ունի խնդիր, որն արդար լուծման կարիքն ունի :
Մենք այդ արդար լուծումը ստացանք: Կնքվեց գրավոր հաշտության համաձայնություն մեր և մեր գործարանի գլխավոր տնօրենի միջև: Գործարանի նոր գլխավոր տնօերնը որոշեց մեր հասանելիք գումարը /մի փոքր նվազեցված տեսքով/ երեք ամսվա ընթացքում վճարելու մեզ, ինչի կապակցությամբ ևս Ձեր թերթի միջոցով ցանկանում ենք շնորհակալություն հայտնել գլխավոր տնօրենին` պարոն Սինելնիկովին, տեղակալ պարոն Ավետիքյանին, ինչպես նաև մեր շահերը պաշտպանած, մինչև վերջին պահը մեր կողքին կանգնած "Լեվ Գրուպ" իրավաբանական  գրասենյակի գլխավոր տնօրեն Լևոն Բաղդասարյանին, քաղաքացիական իրավունքի հարցերով տնօրեն Սերգեյ Սարգսյանին, աշխատակազմի ղեկավար Կարինե Կարագյոզյանին և "Լեվ Գրուպ"-ի ողջ անձնակազմին: Նաև մեր շնորհակալությունն ենք ցանկանում հայտնել Արաբկիրի առաջին ատյանի դատարանին, ի դեմս այս գործով նախագահող դատավոր պարոն Սարո Արամյանին, նրա քարտուղարին` Կիմային, որոնք համաբերատար տարան դատական լսումների ժամանակ 117 աշխատողների մեկ-մեկ տեղից հնչող ռեպլիկները, իսկ հարկ եղած դեպքում էլ երկար պարզաբանում էին մեզ համար օրենքի համապատասխան կետերը: Վերջում ցանկանում ենք ավելացնել, որ 117 աշխատակիցները 117 հայ ընտանիքների հայրեր են և մեր ընտանիքների անունից մաղթում ենք բարիք այն բոլոր մարդկանց և նրանց ընտանիքներին, որոնց միահամուռ ջանքերի շնորհիվ լուծվեց մեր` 117 աշխատակիցների հացի խնդիրը և շատերի պես մենք էլ չբռնեցինց օտար ամայի ճանապարհները:

"ԱՐՄԵՆԱԼԻ" ՄԻ ԽՈՒՄԲ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ

Ա Ռ Ա Վ Ո Տ  ՕՐԱԹԵՐԹ


231/3833/   3 դեկտեմբերի 2010թ. ուրբաթ

            Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում <<Լեվ Գրուպ>> իրավաբանական գրասենյակին` ի դեմս Լևոն Բաղդասարյանի, Սեյրան Գրիգորյանի, Վահե Հովհաննիսյանի, Կարինե Կարագյոզյանի` իմ խախտված իրավունքները պաշտպանելու համար: Նրանց մարդկային վերաբերմունքի և բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ինձ զգացի պաշտպանված, և վերականգնվեցին իմ իրավունքները:

                                                                                                          Հեղինե Բաբայան

Ա Ռ Ա Վ Ո Տ  ՕՐԱԹԵՐԹ

 89/3205/28 մայիսի 2008թ.
 չորեքշաբթի

Իմ շնորհակալությունն եմ հայտնում "Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակին, գլխավոր տնօրեն Լևոն Բաղդասարյանին, փաստաբան Վահե Հովհաննիսյանին, աշխատակազմի ղեկավար Կարինե Կարագյոզյանին, ինչպես նաև ողջ աշխատակազմին, որոնց անմիջական ջանքերի շնորհիվ վերականգնվեցին իմ խախտված իրավունքները և արդարությունը վերականգնվեց:
 ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ա Ռ Ա Վ Ո Տ  ՕՐԱԹԵՐԹ

 93/2227/ 18 մայիս 2004թ.
երեքշաբթի

"Հատուկսանտեխմոնտաժ" ՓԲԸ-ի կոլեկտիվն իր շնորհակալությունն է հայտնում "Լեվ Գրուպ իրավատնտեսական միավորում" ՓԲԸ-ին` պրոֆեսիոնալ բարձր մակարդակով իրավական աջակցություն ցուցաբերելու համար:

"Հատուկսանտեխմոնտաժ" ՓԲԸ

"ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ"

N 126 (19356)երեքշաբթի
22 նոյեմբերի 2005թ.

"Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորում" ՓԲԸ գլխավոր տնօրեն Լևոն Բաղդասարյանին հայտնում եմ խորին շնորհակալությունս որակյալ և բարձրակարգ անվճար իրավաբանական ծառայություն մատուցելու, ինչպես նաև ջերմ մարդկային վերաբերմունքի համար:
Գ.ՄԻՆԱՍՅԱՆ

Ա Ռ Ա Վ Ո Տ  ՕՐԱԹԵՐԹ

190/1840/ 17 հոկտեմբեր 2002թ.
հինգշաբթի

"Ավտոսիրող" հասարակական կազմակերպության անունից շնորհակալություն եմ հայտնում "Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորման" ողջ անձնակազմին, որի անշահախնդիր, բանիմաց, բարձր մասնագիտական մակարդակի իրավաբանական խորհրդատվական օժանդակության շնորհիվ կարողացանք հաղթահարել շուրջ 3 տարի տևած բյուրոկրատական քաշքշուկները, վերականգնել և պաշտպանել "Ավտոսիրող" կենտրոն ՍՊԸ-ի ոտնահարված իրավունքները: Մեր պետության կայացմանը անհրաժեշտ են հատկապես Լևոն Բաղդասարյանի նման հմուտ, պրոֆեսիոնալ, մարդկային բարոյական հատկանիշներով օժտված մասնագետներ:
Հաջողություն եմ մաղթում պարոն Բաղդասարյանին` սկսած գործի կայացման և ամրապնդման համար:

"Ավտոսիրող" հասարակական
կազմակերպության
նախագահության նախագահ`

Գ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Ա Ռ Ա Վ Ո Տ  ՕՐԱԹԵՐԹ

235/2369/21 դեկտեմբեր 2004թ
երեքշաբթի

Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Լեվ Գրուպ իրավատնտեսական միավորմանը` ի դեմս գլխավոր տնօրեն, Փաստաբանների միջազգային միության փաստաբան Լևոն Բաղդասարյանին, օտար երկրում օտարի ձեռքով դաժանաբար սպանված եղբորս հարազատների շահերը տարբեր ատյաններում և Եվրոպական միջազգային դատարանում բարձր պրոֆեսիոնալիզմով ներկայացնելու համար:

Զոհված Անջիլ Սանասարյանի քույր`
ՔՆԱՐԻԿ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ