Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Գործ 2-3492/2005թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը հետևյալ կազմով`
12.10.2005թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ժ.Վարդանյան
քարտուղարությամբ` Ռ.Գրիգորյանի
Դիմող` ՀՀ Գրողների միություն
Դիմողի ներկայացուցիչ` ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ /"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

դռնբաց դատական նիստում 2005թ.-ի հոկտեմբերի 12-ին, քննեց քաղ. գործն ըստ դիմումի ՀՀ Գրողների միության` իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին:

 


Գործի դատաքննությամբ պարզվեց հետևյալը. Դիմումատուն հայտնել է, որ Երևանի Իսրայելյան փող. թիվ 37 շենքի 4-րդ մուտքի 2-րդ հար- կում գտնվող թիվ 8 բնակարանը ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի 15.02.1986թ. թիվ 79 կարգադրութ- յան ու վերջինիս հավելվածի համաձայն, հատկացվել է ՀՀ Գրողների միությանը: Հետագայում, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահության 05.06.1986թ. նիստի թիվ 21 արձանագրությամբ, ՀՀ Գրողների միությանը թույլատրվել է նշված բնակարանն օգտագործել ծա- ռայողական նպատակով:

ՀՀ Գրողների միության կողմից, հիշյալ բնակարանը ժամանակին տրամադրվել է գրող Համո Սահյանին, նրա մահից հետո` արձակագիր Վահան Թամարյանին, իսկ վերջինիս մահից հետո տնօրինվում է Գրողների միության կողմից: Նշելով, որ հիշատակված բնակարանի նկատմամբ իրավունքները ժամանակին օրենքով սահ- մանված կարգով չեն ենթարկվել պետական գրանցման, խնդրել է հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ Երևանի Իսրայելյան փող. թիվ 37 շենքի 4-րդ մուտքի 2-րդ հարկում գտնվող թիվ 8 բնակարանը տիրապետվում է ՀՀ Գրողների միության կողմից սեփակա- նության իրավունքով, որպեսզի հնարավոր լինի այդ իրավունքը ենթարկել պետական գրանցման:

Դիմողի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը պնդեց դիմումը:

Գնահատելով դատաքննությամբ հետազոտված ապացույցները, դատարանը գտավ, որ դի- մումը ենթակա է բավարարման, հետևյալ պատճառաբանությամբ.

Հետազոտելով գործում առկա փաստաթղթերը, այդ ՀՍՍՀ Մինիստրի խորհրդի 15.02.1986թ. թիվ 79 կարգադրության, վերջինիս հավելվածի, ՀՍՍՀ Մինիստրի խորհրդի նախագահության 05.06.1986թ. նիստի թիվ 21 արձանագրության, Հայաստանի Գրողների միության բնակենցաղային հանձնաժողովի 11.08.1993թ. նիստի որոշման և Հայաստանի Գրողների միության քարտուղարութ- յան 08.09.1993թ. արձանագրության արխիվային քաղվածքները, դատարանն ապացուցված համա- րեց, որ Երևանի Իսրայելյան փող. թիվ 37 շենքի 4-րդ մուտքի 2-րդ հարկում գտնվող թիվ 8 բնակա- րան օրենքով սահմանված կարգով հատկացվել է ՀՀ Գրողների միությանն ու 1998թ.-ից սկսած, վերջինս է տնօրինում այդ բանակարնի ճակատագիրը, այն փաստացի տիրապետելով, որպես սե- փականություն: Սակայն անշարժ գույքի կադաստր վարող մարմնում, Հայաստանի Գրողների միության գույքային իրավունքն ի սկզբանե ձևակերպված չլինելու պատճառով, բացակայում է ի- րավահաստատող համապատասխան փաստաթուղթը, որի արտադատարանական կարգով ստա- նալն անհնար: Իսկ համաձայն ՀՀ քաղ. դատ. օր-ի 192 հոդվածի` դատարանն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է այն դեպքը, եթե դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 130-132 և 193 հոդվածներով, դա- տարանը

 

Վ Ճ Ռ Ե Ց


Դիմումը բավարարել: Հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ Երևանի Իսրայելյան փող. թիվ 37 շենքի 4-րդ մուտքի 2-րդ հարկում գտնվող թիվ 8 բնակարանը տիրապետվում է ՀՀ Գ- րողների միության կողմից սեփականության իրավունքով: Սույն վճռից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կառավարությանն ա- ռընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմնում:

Վճիռը կամովին չկատարելու դեպքում, այն կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով:

Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ քաղաքացիական գործով վերաքննիչ դատարանին 15 օրվա ընթացքում:

 

Դատավոր` Ժ.Վարդանյան