Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ՄԵՐ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է


Հարգելի ՙԻրավունք՚, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և բոլոր լրատվամիջոցներին, որոնք լուսաբանեցին ֆուտբոլի հավաքականի մրցելույթները: Այս օրերին ողջ հայությունը մի մարդու պես երկրպագում էր սիրելի թիմին, որոնցից յուրաքանչյուրն արժանի է գովասանքի: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին, ում անմիջական ջանքերի շնորհիվ ունեցանք այն թիմը, ինչը պատիվ է բերում: Իսկ այն, ինչ կատարվեց Իռլանդիա-Հայաստան խաղի ժամանակ, այն անարդար դատավարությունը, որը կատարեց խաղի գլխավոր մրցավարը, թողնում եմ վերջինիս խղճին: Ձեր թերթի միջոցով ցանկանում եմ ճշտել. արդյոք դատավարական սխալը, որը կատարվեց այդ խաղի ընթացքում, որն էական նշանակություն ունեցավ եւ ազդեց խաղի ելքի վրա, ինչպես նաև ծանր հետևանքներ առաջացրեց, քրեորեն պատժելի արարք չէ:

 

Սամվել, ք.Երևան.

Հարգելի Սամվել Հայերի մասին հնչող այն կարծրատիպը, որ մենք, լինելով անհատականություններ, միասնական չենք, կամաց-կամաց հօդս է ցնդում:
Առաջինը դա մեր երկրի շախմատի հավաքականն էր, որի միասնականության եւ թիմային խաղի շնորհիվ Հայաստանի հավաքականը դարձավ իմաստուն խաղի աշխարհի առաջին հավաքականը` ետեւում թողնելով այնպիսի գերհզոր երկրների, ինչպիսիք են ինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իսրայելը…

Ոմանց միգուցե թվում էր, որ դա պատահականություն է, սակայն Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ապացուցեց, որ հայերը ոչ միայն անհատականություններ են, որոնք որպես անհատներ` իրենց ուրույն խոսքն են ասում աշխարհին` ցանկացած ոլորտում, սակայն այլ երկրների համար, այլ նաեւ, ունենալով արդեն պետականություն, լինելով այդ պետության մասնիկն ու կրողը, իրենց խոսքն են ասում արդեն միասնաբար իրենց երկրում:
Նրանք առաջին ծիծեռնակներն են, վաղն ազգովի ենք միասնաբար հաղթահարելու բոլոր` եւ ներքին, եւ արտաքին դժվարությունները: Ինչքան շուտ հասկանանք, որ մեր հզորությունը մեր միասնության մեջ է, այնքան հեշտ կլինի ապրելը:
Ինչ վերաբերում է Իռլանդիա-Հայաստան խաղի մրցավարական սխալին, որը ծանր հետեւանքներ է առաջացրել, ապա այդ դրվագով թեպետ բացակայում է հանցակազմը, սակայն եթե ապացուցվի մրցավարական կոպիտ սխալը, ապա ՈՒԵՖԱ-ի կանոնադրությամբ տվյալ մրցավարի նկատմամբ կկիրառվեն վարչական տույժեր, ընդհուպ` որակազրկում: