Դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի` Բալասան Նիկոլայի Սաֆոյանի ընդդեմ Սուսաննա Գրիգորի Ավագյանի ու Երևանի քաղաքապետարանի` Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 8-րդ մուտքի աստիճանավանդակի միջնամասում գտնվող, պատշգամբը փակող պատը և թիվ 103 հասցեի բնակարանին կից հարթակը քանդելուն ու նախկին տեսքը վերականգնելուն պարտավորեցնելու պահանջների մասին.
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը
Բալասան Նիկոլայի Սաֆոյանի կողմից հայցադիմում է ներկայացվել դատարան ընդդեմ Պարույր Արշավիրի Հայրիկյանի ու Երևանի քաղաքապետարանի` Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 8-րդ մուտքի 2-րդ հարկի թիվ 103 հասցեում գտնվող անօրինական կառույցները քանդելուն, նախկին վիճակին բերելուն Պարույր Հայրիկյանին պարտավորեցնելու պահանջների մասին:
Վերը նշված հայցադիմումը ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 31.10.2011թ. որոշմամբ վերադարձվել է, իսկ դատարանի որոշումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում հայցվոր կողմը հայցադիմումը կրկին ներկայացրել է դատարան` հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացված վիճակում:
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 05.12.2011 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և նշանակվել նախնական դատական նիստ, իսկ մեկ այլ որոշմամբ դատարանը բավարարել է հայցվորի խնդրանքը ու կիրառվել է հայցի ապահովման միջոց` հայցի ապահովման նպատակով` արգելելով պատասխանող Պարույր Հայրիկյանին Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 8-րդ մուտքի 2-րդ հարկի թիվ 103 հասցեին կից իրականացնել որևէ շինարարական աշխատանք:
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ հայցի ապահովման նպատակով` արգելվել է պատասխանող Պարույր Հայրիկյանին Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 8-րդ մուտքի 2-րդ հարկի թիվ 103 հասցեին կից իրականացնել որևէ շինարարական աշխատանք: Քանի որ նախնական դատական նիստի ընթացքում իրականացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498 հոդվածով նախատեսված` գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող բոլոր գործողությունները, ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 11.05.2012թ. որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության: 26.09.2012թ.-ին դատարան է մուտքագրվել պատասխանողի ներկայացուցիչ Վ. Հովհաննիսյանի միջնորդությունը, որով վերջինս դատարանից խնդրել է կիրառված հայցի ապահովման միջոցը ձևափոխել` պատասխանողին թույլատրելով Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 8-րդ մուտքի 2-րդ հարկի թիվ 103 հասցեի բնակարանին կից հարթակն ամբողջությամբ ճաղավանդակով փակել ու թույլատրել տեղադրել երկաթյա ճաղավանդակ ու այն տեղադրելու համար իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ:
Միջնորդության քննությունն ավարտվել է 26.09.2012 թվականին և 28.09.2012 թվականին նշանակվել է որոշման հրապարակման օր:
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 28.09.2012թ. որոշմամբ բավարարվել է միջնորդությունը և դատարանը որոշել է գործով ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 05.12.2011 թվականի` հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցները ձևափոխել` պատասխանող Պարույր Արշավիրի Հայրիկյանին թույլատրելով Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 8-րդ մուտքի 2-րդ հարկի թիվ 103 հասցեի բնակարանին կից հարթակն ամբողջությամբ ճաղավանդակով փակել, տեղադրել երկաթյա ճաղավանդակ ու զուտ այն տեղադրելու համար իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ:
Գործի դատաքննության փուլի ընթացքում դատարանը, բավարարելով հայցվոր կողմի միջնորդությունը, պատասխանող Պարույր Հայրիկյանին փոխարինել է պատշաճ պատասխանող Սուսաննա Ավագյանով` վերջինիս ծանուցելով դատական նիստի և վայրի մասին: 08.02.2013թ. դատարանը կատարել է ապացույցները դրանց գտնվելու վայրում զննություն, որի արդյունքում կազմվել է արձանագրություն:
Գործի դատաքննությունն ավարտվել է 2013 թվականի փետրվարի 28-ին և 2013 թվականի մարտի 15-ին նշանակվել է վճռի հրապարակման օր:
Հայցվորի փաստարկները և իրավական դիրքորոշումը
Դիմելով դատարան` հայցվոր Բալասան Սաֆոյանը հայտնել է, որ Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի թիվ 107 բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է իրենց:
Հայտնել է, որ նույն հասցեի թիվ 103 հասցեում է բնակվում քաղաքացի Պարույր Հայրիկյանը: Վերջինս, առանց իրավական և քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման, ինքնակամ, Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 8-րդ մուտքի թիվ 2-րդ հարկի մակարդակում` իր բնակարանին կցակառույց իրականացնելու նպատակով կառուցել է ե/բետոնե հարթակ և փակել աստիճանավանդակները լուսավորող պատուհաններից մեկը:
Նշել է, որ Պարույր Հայրիկյանի վերը նշված գործողությունների արդյունքում ոտնահարվել են իր` որպես սեփականատիրոջ իրավունքները: Հիմնական խնդիրն այն է, որ փակելով մուտքի լուսավորությունը, տվյալ պարագայում մուտքի պատուհանի փակման արդյունքում հրդեհի և արտակարգ իրավիճակների դեպքերում սպասվելիք առաջին օգնությունը դառնում է անհնարին: Նշված խոչընդոտները վերացնելու և հարցին լուծում տալու համար դիմել է ՀՀ քաղաքաշինական պետական տեսչություն, որտեղից ստացել է գրավոր պատասխան այն մասին, որ իրականում Պ.Հայրիկյանի կողմից կատարվող շինարարական աշխատանքները կատարվում են առանց իրավական և քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման, այսինքն` ինքնակամ են և գործող օրենսդրության համաձայն ինքնակամ շինարարության կանխարգելման, կասեցման և դրանց հետևանքների վերացման իրավասությունը վերապահված է Երևանի քաղաքապետարանին, ուստի այդ հարցով գրություն է ուղարկվել քաղաքապետարան` առաջարկելով կասեցնել իրականացվող շինարարական աշխատանքները և վերացնել հետևանքները:
Դրանից հետո, Երևանի քաղաքպետարանի կողմից ստացել է գրություն այն մասին, որ Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի թիվ 103 բնակարանին կից կցակառույցի կառուցման, շինարարական աշխատանքները Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում կասեցվել են:
Չնայած Երևանի քաղաքապետարանի վերը նշված գրության համաձայն շինարարական աշխատանքները քաղաքացի Պ. Հայրիկյանի կողմից պետք է կասեցվեին, սակայն այն որևէ արդյունք չի տվել և դեռ այս պահի դրությամբ շարունակում է դրանք կատարել: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163 հոդվածի 1-ին մասի` սեփականության իրավունքը սուբյեկտի օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու հ տնօրինելու իրեն պատկանող գույքը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277 հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև, այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով մատնանշված իրավական նորմերով` դատարանից խնդրել է պարտավորեցնել Պարույր Հայրիկյանին քանդելու Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 8-րդ մուտքի 2-րդ հարկի թիվ 103 հասցեում գտնվող անօրինական կառույցները` հարթակը բերելով նախկին վիճակին:
Գործի քննության նախնական փուլի ընթացքում հայցվոր կողմը կատարել է պահանջի փոփոխություն, մասնավորապես` դատարանին ներկայացրած դիմումով հայտնել է, որ նկատի ունենալով, որ վիճարկվող հարթակի քանդման վերաբերյալ պատասխանողի կողմից ներկայացվել են օրինականացման վերաբերյալ փաստաթղթեր, ուստի հիմք ընդունելով հայցի մեջ նշված հանգամանքներն ու իրավական նորմերը` դատարանից խնդրել է պատասխանողին պարտավորեցնել քանդել աստիճանավանդակի միջնամասում առկա, փակված պատուհանը և բերել այն նախկին տեսքին, այսինքն` հրաժարվել է հարթակի մասով ներկայացված պահանջից, ինչի մասին հայցվոր կողմն ընդգծել է նաև տեղատեսության ընթացքում /հիմք` 08.02.2013թ. արձանագրությունը/: Գործի քննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչը հանդես է եկել պատասխանողին պատշաճ պատասխանողով փոխարինելու միջնորդությամբ` խնդրելով որպես պատասխանող գործով դիտել Սուսաննա Ավագյանին, քանի որ վերջինս է հանդիսանում գույքի սեփականատերը: Գործի դատաքննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչը, իսկ վերջին դատական նիստում` հայցվոր կողմն անձամբ պնդել է հայցը` խնդրելով այն բավարարել, քանի որ պատասխանողի գործողությունները հակասում են քաղաքաշինական նորմերին` նշելով, որ հաշտության եզրեր չունի:
Պատասխանող Երևանի քաղաքապետարանի փաստարկները և իրավական դիրքորոշումը Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Ա. Նավոյանը դատարանին է ներկայացրել հայցադիմումի գրավոր պատասխան` հայտնելով, որ հայցի դեմ առարկում է, քանի որ Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9 շենքի թիվ 103 բնակարանի սեփականատեր Սուսաննա Ավագյանը 19.12.2011թ. դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին, իրեն բնակարանի շքամուտքի վրա բետոնե ծածկի իրականացման և շին. թույլտվություն ստանալու համար` ներկայացնելով 23.09.2011թ. հաստատված թիվ 141-4799-721 ճարտարապետահատակագծային առաջադրանքը /ՀՀ կառավարության 06.05.2010թ. հ. 711 -Ն որոշմամբ հաստատված ՙՔաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգի՚ համաձայն/ և ՙՀաբշին Նախագիծ՚ ՍՊ ընկերության տնօրենի կողմից 24.10.2011թ. հաստատված եզրակացությունը: Համաձայն ՙՔաղաքաշինության մասին՚ ՀՀ օրենքի 23-րդ և ՀՀ կառավարության 02.02.2002թ. ՙՀայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու՚ թիվ 91 որոշմամբ սահմանվել է, որ շինարարության թույլտվությունը տրվում է տվյալ օբյեկտի նախագծային փաստաթղթերի (բազմակի օգտագործման նախագծերով կառուցվող օբյեկտների համար` տեղակապման նախագծի) համաձայնեցման հետ միաժամանակ` Հայաստանի Հանրապետության կառավարությւսն 1998 թվականի դեկտեմբերի 21-ի ՙԲնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը սահմանելու մասին՚ թիվ 812 որոշմամբ սահմանված դիմումի հիման վրա, ընդ որում, սահմանված կարգով համաձայնեցված նախագծային փաստաթղթերը համարվում են հաստատված, եթե կառուցապատողը նախագծային փաստաթղթերի հաստատման վերաբերյալ գրավոր առարկություն չի ներկայացնում իրավասու մարմին, որի համաձայն էլ Երևանի քաղաքապետի կողմից 22.12.2011թ. տրվել է թիվ 01/18-Ա-7438-1065 շինարարության թույլտվությունը: Ելնելով վերը շարադրվածից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետը գործել է ՙԵրևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին՚, ՙՔաղաքաշինության մասին՚ ՀՀ օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում` պատասխանող կողմի ներկայացուցիչը խնդրել է հայցը մերժել:
Գործի քննության ընթացքում պատասխանողը կողմը ներկայացրել է միջնորդություն` իր բացակայությամբ գործը քննելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի (դիմողի) չներկայանալը արգելք չէ գործի քննության համար: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498 հդվածի 1-ին մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ: Տվյալ դեպքում, գործը նախապատրաստական ու դատաքննության փուլերով քննվել է պատասխանող դատավարության կողմի բացակայությամբ` ելնելով վերոհիշյալ հոդվածի պահանջից: Պատասխանող Ս. Ավագյանի փաստարկները և իրավական դիրքորոշումը Գործի քննության ընթացքում պատասխանող կողմի ներկայացուցիչը ներկայացրել է հայցադիմումի գրավոր պատասխան, որտեղ նշել է, որ ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի պահանջով` դատարանին է ներկայացնում հայցադիմումի պատասխան և կարծում է, որ հայցվորի կողմից ներկայացված հայցն իր պահանջով անհիմն է և իրավազուրկ, ենթակա է մերժման, քանի որ հայցվորի կողմից ներկայացված հայցադիմումով նշվել է գործի փաստական հանգամանքներ` բերելով միակողմանի և սուբյեկտիվ հիմնավորումներ, վկայակոչելով իրավական նորմերի պահանջներ: Մինչդեռ, հայցվորը, ներկայացնելով նման պահանջ, պատասխանող կողմի կարծիքով, պարտավոր է, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի, ներկայացնել որևէ հիմնավորող, թույլատրելի և վերաբերելի ապացույց, ինչը չի արվել, որը վերջինս պարտավոր էր անելու: Ուստի և հայցադիմումի հիմնավորումների բացակայության պարագայում հայցը, կարծում է, որ իրավազուրկ է: Նշվածը բխում է վերը հիշատակված իրավանորմի պահանջի սահմանումից, այն է` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, այսինքն, ընդունելի և վերաբերելի ապացույցներով հիմնավորի իր կողմից հայցադիմումում նշված հանգամանքները: Ավելին, կարծում է, որ հայցվորի կողմից հայցադիմումում մեջբերված իրավական նորմերի պահանջները ևս թույլ չեն տալիս, որպեսզի հայցապահանջը բավարարվի, քանի որ հայցվորը դրանց կիրառման համար կրկին որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց դատարանին չի ներկայացրել: Դեռ ավելին, հայցադիմումի անհիմն և իրավազուրկ լինելը նաև հիմնավորվում է նրանով, որ կատարված շինարարական աշխատանքներն իրականացվել են համապատասխան մարմինների կողմից տրված փաստաթղթերի հիման վրա, որի համաձայն կարող է ասել, որ հայցվորի կողմից նշված այն պնդումը, որ կատարվել է ինքնակամ կցակառույց, անհիմն է և իրավազուրկ: Ասվածը հիմնավորվում է 22.12.2011 թվականի Երևանի քաղաքապետարանի կողմից տրված թիվ 01/18-Ա-7438-1065 շինարարության թույլտվությամբ, 23.09.2011 թվականին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով, շքամուտքի վրա բետոնե ծածկի իրականացման նախագծով:
Ավելին, նշել է, որ 29.11.2011թ-ի գրությամբ, ուղղված Երևանի քաղաքապետին, նույն շենքի բնակիչները հայտնել են իրենց համաձայնությունը շինարարության կատարման համար: Դեռ ավելին, տեղեկացրել են նաև այն, որ հայցվորը նույնպես ունի նույն մուտքում կցակառույց, որի պարագայում անհասկանալի է վերջինիս նման վարվելակերպը:
Վերը նշվածից ելնելով` պատասխանող կողմի ներկայացուցիչը խնդրում է հայցվորի կողմից դատարան ներկայացված հայցն իր պահանջով գտնել ամբողջությամբ անհիմն և մերժել: Պատասխանողի ներկայացուցիչը գործի քննության ընթացքում առարկել է հայցվոր կողմի ներկայացուցչի` պատասխանողին պատշաճ պատասխանողով փոխարինելու միջնորդության դեմ` հայտնելով, որ արդեն երկար ժամանակ է, ինչ քննվում է գործը և հայցվոր կողմը հնարավորություն ուներ նման միջնորդություն կատարելու, իսկ ներկա պահին, երբ գործը գտնվում է դատաքննության փուլում, այդ միջնորդության բավարարման արդյունքում կխախտվի գործը ողջամիտ ժամկետում քննելու սկզբունքը:
Գործի դատաքննության ընթացքում պատասխանողի ներկայացուցիչ դատարանից խնդրել է հայցը մերժել` հրապարակելով հայցադիմումի պատասխանը:
Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը
- Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 11.01.2011թ. թիվ 2695338 վկայականի համաձայն` Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի թիվ 9 ենքի թիվ 107 հասցեի բնակարանի սեփականատերն է հանդիսանում Բալասան Սաֆոյանը: Բնակարանը ձեռք է բերվել առուվաճառքի պայմանագրի հիման վրա` կնքված 25.12.2010թ.-ին:
- Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի թիվ 9 ենքի թիվ 103 հասցեի բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է Սուսաննա Ավագյանին:
3. Ի պատասխան Բ. Սաֆոյանի դիմումին` ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության պետի 19.09.2011թ. գրության համաձայն` Երևանի Տպագրիչների թիվ 9 հասցեում քաղաքացի Պ. Հայրիկյանի կողմից իրականացվող քաղաքաշինական գործունեության օրինականության հետ կապված կատարվել է ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ քաղաքացի Պ. Հայրիկյանի կողմից առանց իրավական և քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման, ինքնակամ Տպագրիչների թիվ 9-րդ շենքի թիվ 8-րդ մուտքի 2-րդ հարկի մակարդակում` իր բնակարանին կցակառույց իրականացնելու նպատակով կառուցվել է ե/բետոնե հարթակ և փակել աստիճանավանդակները լուսավարոող պատուահններից մեկը: Նույն գրությամբ նշվել է, որ ինքնակամ շինարարության կանխարգելման, կասեցման և դրանց հետևանքների վերացման իրավասությունը վերապահված է Երևանի քաղաքապետին:
4. Ի պատասխան Բ. Սաֆոյանի դիմումին` Երևանի քաղաքապետարանի 09.09.2011թ. գրությամբ տեղեկացվել է, որ Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի թիվ 103 բնակարանաին կից կցակառույցի կառուցման շինարարական աշխատանքները Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում կասեցվել են: 5. Երևանի քաղաքապետի կողմից 23.09.2011թ. տրվել է ճարտարապետահատակագծային թիվ 01/18-07/1-Ա-4799-721 առաջադրանքը` շքամուտքի բետոնե ծածկի իրականացման կապակցությամբ աշխատանքային նախագծային փաստաթղթերի մշակման մասին, որով առաջարկվել է մշակել Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի թիվ 103 բնակարանի շքամուտքի վրա բետոնե ծածկի իրականացման նախագիծ: Նշված առաջադրանքով պահանջվել է ծածկը նախատեսել շենքի շքամուտքի վրա /շենքի տնտեսական պատշգամբների միջև ընկած հատվածում/, իսկ շքամուտքի բնական լուսավորությունը նվազեցման պայմաններում` նախատեսել շքամուտքի լուսավորման լրացուցիչ միջոց /աղբյուր/: Միաժամանակ, պահանջվել է, որպեսզի նախագծի կոնստրուկտորական մասը մշակել համաձայն իրավասու կազմակերպության կողմից նախապես տրված մասնագիտական եզրակացության պահանջների:
6. Ք. Երևան, Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի թիվ 103 բնակարանի շքամուտքի վրա բետոնե ծածկի իրականացման համար ՙՊալացո-Արտ՚ ՍՊ ընկերության կողմից կազմվել է նախագիծ, որը հաստատվել է Երևանի քաղաքապետի կողմից, իսկ ՙՀաբշին Նախագիծ՚ ՍՊ ընկերության կողմից 05.11.2011թ. տրված փորձագիտական եզրակացության համաձայն` իրականացված դիտարկման արդյունքում երաշխավորվել է նախագծային փաստաթղթերի հաստատումը:
7. Ըստ նախագծի` պատով փակված, վեճի առարկա հանդիսացող պատշգամբը բացակայում է, և այդ մասը պատկերված է փակ վիճակում` քարե պատի տեսքով: 8. Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 7-րդ մուտքի բնակիչների կողմից Երևանի քաղաքապետին 29.11.2011թ. ուղարկվել է գրավոր դիմում` Պ. Հայրիկյանի կողմից իրականացվող շինարարությանը համաձայն լինելու ու երբևէ այդ հարցի շուրջ չառարկելու մասին:
9. ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, հա. ԵԿԴ/2619/02/11 քաղաքացիական գործի քննության շրջանակում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 50 հոդվածի պահանջով ղեկավարվելով, կատարել է Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի արտաքին ու ներթին մասերից զննություն, որի արդյունքում 08.02.2013թ. կազմվել է ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու մասին արձանագրության, համաձայն որի` զննության ընթացքում դատարանը մանրամասն զննեց շենքի հարկերի աստիճանավանդակները լուսավորող բոլոր լուսամուտները, ինչի արդյունքում պարզեց, որ շենքն իր նախկին վիճակում յուրաքանչյուր հարկի աստիճանավանդակին կից ի սկզբանե ունեցել է երկու պատշգամբ, որոնց միջև առկա է բաժանարար պատ /փակ տարածություն/, սակայն ներկայիս վիճակով այդ պատշգամբներից մի մասը փակվել է մասնակի /վեճի առարկան/, մի մասը փակվել են ամբողջությամբ /դեպի վերջին հարկ տանող մասը, որտեղ դրված է մետաղյա պահարան/, իսկ մի մասն առհասարակ մինչ օրս բաց է /առաջին հարկից դեպի երկրորդ հարկ բարձրացող մասը/:
Մասնավորապես, զննելով վեճի առարկա գույքի մասը` դատարանը պարզել է, որ այդ մասով պատշգամբներից մեկը գտնվում է ամբողջությամբ բաց վիճակում, որտեղից դեպի շքամուտք թափանցում է արևի լույսը, մյուսը գտնվում էր նոր կառուցված պատով փակված վիճակում, որտեղից արևի լույս առհասարակ չէր թափանցում, սակայն այդ մասն ապահովված է էլեկտրական լուսավորությամբ /տեղադրված էր ինքնկառավարվող էլեկտրական լուսավորության սարք/, որն, ըստ կողմերի, տեղադրել է պատասխանողի կողմից` աստիճանավանդակի այդ մասի ամբողջական լուսավորությունն ապահովելու նպատակով:
Բացի այդ, տարածքի զննությամբ դատարանը պարզեց, որ վեճի առարկա պատշգամբին կից առկա են գազի խողովակներ, իսկ գազի արտահոսքի ապահովության նպատակով` գազի ծառայության աշխատակիցների կողմից շենքի վերջին հարկում տեղադրված է հաստ խողովակ /օդանցք/` բարձրացող վեր, դեպի շենքի կտուրը: Միաժամանակ, դատարանը պարզեց, որ հերթական աստիճանավանդակի մասից, որտեղ կառուցված էր հայցվորի հարթակը, ևս պատշգամբներից մեկը` վերևինը, փակ էր հաստ ապակե ծածկով, որտեղ ևս արևի լույսեր գրեթե չէին թափանցում դեպի ներս /շքամուտք/ և ըստ հայցվոր կողմի հայտարարության` դա իրենց օրոք չի կառուցվել, ինքը պատրաստ է բացել այդ պատշգամբը` վերացնելով արևի լույսի ներթափանցման խոչընդոտը ու կառուցելով նոր պատշգամբ, ինչպես եղել է նախկինում:
Զննությունը շարունակելով դրսի կողմից դիտելու միջոցով` դատարանը պարզեց, որ շքամուտքի մասով դեպի վեր` մինչև հայցվորի բնակարանի մասը, որին կից հայցվորը վերևի մյուս հարևանների պես արդեն իսկ կառուցել էր հարթակ, առկա են մետաղյա թիթեղներ` նախատեսված հարթակի կառուցման համար: Նման թիթեղներ առկա էին նաև պատասխանողի բնակարանին կից, իսկ ըստ հայցվորի հայտարարության` իրենք այդ մասով հրաժարվել են իրենց պահանջից ու չունեն առարկություն հարթակի կառուցման հարցում:
Զննության ընթացքում գործում առկա, պատասխանողին տրված` շքամուտքի վրա բետոնե ծածկի իրականացման նախագիծը դրսի կողմից համեմատելով ներկայիս առկա վիճակի հետ` պարզվեց, որ նախագծում պատկերված են և' շենքի նախկին տեսքը, և' ներկայիս` նախագծի իրականացման ենթակա մասը, որոնց համադրումից ստացված արդյունքները համեմատելով ներկայիս` զննության ընթացքում վեճի առարկա գույքի ներկայիս վիճակի հետ` դատարանը պարզեց, որ նախագծում պատով փակված պատշգամբը բացակայում է, և այդ մասը պատկերված է փակ վիճակում` պատի տեսքով, այսինքն` վեճի առարկա պատշգամբի այդ մասի ներկայիս վիճակը համապատասխանում է նախագծում պատկերված շքամուտքի լուսանկարի հետ: Նշված արձանագրության կապակցությամբ դատավարության կողմերից ոչ մեկը որևէ դիտողություն չեն կատարել:
Դատարանի իրավական վերլուծությունները
Դատարանը, ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտավ, որ Բալասան Նիկոլայի Սաֆոյանի ընդդեմ Սուսաննա Ավագյանի ու Երևանի քաղաքապետարանի` Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 8-րդ մուտքի աստիճանավանդակի միջնամասում գտնվող, պատշգամբը փակող պատը քանդելուն և նախկին տեսքը վերականգնելուն պահանջի մասով հայցը ենթակա է մերժման, իսկ Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 8-րդ մուտքի թիվ 103 հասցեում գտնվող հարթակը քանդելուն և նախկին տեսքը վերականգնելուն պարտավորեցնելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը ենթակա է կարճման` ելնելով հետևյալ պատճառաբանություններից.
ՙԲազմաբնակարան շենքի կառավարման մասին՚ ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` շինությունների սեփականատերերը տիրապետում, տնօրինում և օգտագործում են դրանք քաղաքացիական օրենսդրության նորմերին համապատասխան, իսկ նույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղները, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները, որոնք օրենքով նախատեսված կարգով չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն: ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածը նշում է, որ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163 հոդվածի 1-ին մասում հստակ նշվում է, որ սեփականության իրավունքը` սուբյեկտի օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու իրեն պատկանող գույքը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի տվյալ դրույթը հստակ ամրագրված է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածում, որը կոչված է պաշտպանել անձի սեփականության իրավունքը` սահմանելով, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը:
ՀՀ հիմնական օրենքի` ՀՀ Սահմանադրության հետ միաժամանակ ՙՄարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին՚ Եվրոպական կոնվենցիայի փոփոխված 11-րդ արձանագրությամբ սահմանվում է, որ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք:
ՀՀ Սահմանադրության 42 հոդվածը ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով և չի խախտում այլոց իրավունքները և ազատությունները: Վերոհիշյալ հոդվածի էությունը ամրագրվել է նաև ՙՄարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին՚ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածում, ըստ որի` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականություններն, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Համաձայն ՙՄարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին՚ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի ու ՙՔաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին՚ միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 1-ին կետի` բոլոր անձինք հավասար են դատարանների առջև, ինչպես նաև յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի էությունը բխում է նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածում, որը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք: ՙՄարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին՚ Եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը սահմանում է« որ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ իր գույքից անարգել օգտվելու իրավունք ունի: Ոչ ոքի չի կարելի զրկել սեփական գույքից` բացառությամբ հանրային շահերի պաշտպանության համար և օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով նախատեսված պայմաններով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այսուհետ նաև Եվրոպական դատարան կամ ՄԻԵԴ Եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իմաստը պարզաբանել է` նշելով որ նշված նորմն ունի ընդհանուր բնույթ« այն սահմանում է գույքից անարգել օգտվելու սկզբունքը, այն վերաբերում է սեփականությունից գույքից զրկելուն առգրավմանը« և այդ առնչությամբ հստակ պայմաններ է սահմանում, պայմանավորվող պետություններն իրավունք ունեն ընդհանուր շահերին համապատասխան վերահսկելու գույքի օգտագործումը այդ օրենքների կիրառման անհրաժեշտության պարագայում: Ընդ որում գույքի անարգել օգտագործման իրավունքին միջամտելու կոնկրետ դեպքերին վերաբերող երկրորդ և երրորդ նորմերը պետք է մեկնաբանվեն առաջին նորմում սահմանված ընդհանուր սկզբունքի լույսի ներքո:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 4-րդ մասի` միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությունը հավասար հնարավորություններ է ընձեռում դատավարության կողմերին և հայցի պաշտպանության դատավարական միջոցների տնօրինման ձևերը սահմանվում են դատական վեճի տնօրինման սկզբունքի հիման վրա, որի ուժով կողմերը որոշում են վեճի հետագա ընթացքն ու լուծման ճանապարհները` հայցի իրավունքի` պաշտպանության միջոցների տնօրինման միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածը հստակ սահմանում է դատարան դիմելու իրավունքը, այն է` շահագրգիռ անձն իրավունք ունի uույն oրենuգրքով uահմանված կարգով դիմել դատարան` Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ, oրենքներով և այլ իրավական ակտերով uահմանված կամ պայմանագրով նախատեuված իր իրավունքների, ազատությունների եւ oրինական շահերի պաշտպանության համար:
Նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական դատավարության oրենuգրքով uահմանված գործերի ենթակայությանը համապատաuխան, իրականացնում է դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53 հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի քննության ընթացքում կայացնում է ըստ էության դատական ակտ միայն այն դեպքերում, երբ վերջինիս կողմից ուսումնասիրվում են գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, երբ յուրաքանչյուր ապացույց գնահատվում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ դատական օրենսգրքի 8-րդ հոդվածը ուղղակի սահմանում է, որ դատարաններն արդարադատությունն իրականացնում են Սահմանադրությանը, ՀՀ վավերացված միջազգային պայմանագրերին և օրենքների համապատասխան:
ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունք, նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ ոք չի կարող զրկվել հավասարության պայմաններում և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ իրավասու, անկախ և անկողմնակալդատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքից:
Վերոգրյալ միջազգային, սահմանադրական և ներպետական օրենսդրական իրավական նորմերի վերլուծությունը թույլ է տալիս կատարել այն եզրահանգումը, որ անձի դատական պաշտպանության իրավունքն ունի ներպետական` սահմանադրությամբ և օրենքով, ինչպես նաև միջազգային նորմերով հստակ ընդգծված պաշտպանություն: Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծությունը թույլ է տալիս կատարել նաև այն եզրահանգումը, որ սեփականության իրավունքն ունի ներպետական` սահմանադրությամբ և օրենքով, ինչպես նաև միջազգային նորմերով հստակ ընդգծված պաշտպանություն: Սակայն այդ պաշտպանվածությանը կոչված է ապահովել սեփականատիրոջը անարգել ՀՀ Սահմանադրության 31 և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163 հոդվածներով սահմանված կարգով իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու իրեն պատկանող գույքը, այսինքն` սահմանադրությամբ և օրենքով հստակ ընդգծված է սեփականատիրոջ կամքի ազատ արտահայտությունը` իր հայեցողությամբ իրականացնելու իր սեփականության իրավունքը: Տվյալ պարագայում, հայցվոր Բալասան Սաֆոյանը, օգտվելով վերը նշված իրավական նորմերով իրեն ընձեռված իրավունքի ճանաչման միջոցով օրենքով չարգելված իրավունքի պաշտպանության` դատարան դիմելու իրավունքից, անձամբ և իր ներկայացուցչի միջոցով դիմել է դատարան` սեփականության իրավունքի խախտումները վերացնելու պահանջներով, ուստի, այս պարագայում, դատարանը պետք է պարզի, թե իրականում առկա է արդյոք ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված հայցվորի նման իրավունք, թե` ոչ, բխում են արդյոք հայցվորի նման պահանջները ներպետական իրավական, մասնավորապես` քաղաքացիաիրավական նորմերից, թե` ոչ, և դատաքննությամբ վերջինս ապացուցել է արդյոք նշված իրավունքների իրագործման հնարավորությունը, թե` ոչ, կամ ապացուցված է արդյոք հայցվորի իրավունքի խախտման և այդ խախտումը պատասխանողի ապօրինի գործողություններով պայմանավորված լինելու փաստերը, թե` ոչ, քանի որ միայն այդ դեպքում հայցվորն իրավասու կլինի պատասխանողից պահանջել (պահանջն իրավաչափ կդիտվի) վերացնելու սեփականության իրավունքի խախտումը, ինչն իրավաչափ կլինի միայն, եթե դատաքննությամբ հաստատվի, որ հայցվորի պահանջները հիմնավոր են և բխում են գործող միջազգային, սահմանադրական և ներպետական օրենսդրական իրավական նորմերով սահմանված իրավական դրույթներից:
Գործի դատաքննությամբ և կողմերի ներկայացրած փաստերով դատարանը պարզել ու հաստատված է համարել, որ Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի թիվ 9 ենքի թիվ 107 հասցեի բնակարանի սեփականատերն է հանդիսանում Բալասան Սաֆոյանը: Բնակարանը ձեռք է բերվել առուվաճառքի պայմանագրի հիման վրա` կնքված 25.12.2010թ.-ին /հիմք` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 11.01.2011թ. թիվ 2695338 վկայականը/, իսկ ըստ նախագծային փաստաթղթերի` Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի թիվ 9 ենքի թիվ 103 հասցեի բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է Սուսաննա Ավագյանին: Տվյալ դեպքում, գործով հայցվոր կողմը, ի խախտումն իր սեփականության իրավունքի, ներկայացրել է և դատարանի կողմից քննության առարկա է հանդիսանում Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 8-րդ մուտքի աստիճանավանդակի միջնամասում գտնվող, պատշգամբը փակող պատը քանդելուն և այն նախկին տեսքին բերելուն պարտավորեցնելու պահանջը, հետևապես` դատարանը, առաջնորդվելով հայցվորի կողմից կանխորոշված հայցի առարկայի շրջանակով, գտնում է, որ դրան օբյեկտիվ իրավական գնահատական տալու համար, նախևառաջ անհրաժեշտ է պարզել այն իրավաբանական փաստերի շրջանակը, որոնք էական նշանակություն ունեն սույն քաղաքացիական գործի լուծման համար և ենթակա են պարզման գործի քննության ընթացքում, քանզի իրավաբանական նշանակություն ունեցող հենց այդ փաստերի համակցությունն էլ կկազմի սույն գործով ներկայացված հայցային պահանջի ապացուցման առարկան:
Բացի այդ, գործով փաստերի իրավաբանական նշանակություն ունենալու հարցը լուծելիս դատարանը պետք է ղեկավարվի տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութական ու դատավարական իրավունքի նորմերով, որոնցում նշված են տվյալ իրավավահարաբերությունը և կողմերի իրավունքներն ու պարտականությունները պայմանավորող իրավաբանական փաստերը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273 հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել ճանաչելու իր uեփականության իրավունքը, իսկ նույն օրենսգրքի 274 հոդվածով հստակ սահմանված է, որ սեփականատերոջ` իր գույքը ուրիշի ապoրինի տիրապետումից հետ պահանջելու իրավունքը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277 հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ: Տվյալ դեպքում, հայցվորը, որպես բազմաբնակարան շենքի ընդհանուր տարածքների, այդ թվում` շքամուտքի ու աստիճանավանդակի բաժնային սեփականատեր, պահանջել է վերացնել իր սեփականության իրավունքի խախտումը, որը, ըստ հայցվոր կողմի, թույլ է տրվել պատասխանողի կողմից, թեկուզև, այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47 հոդվածի 1-ին մասի համաձայն` գործով ապացույցներ են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը, իսկ նույն օրենսգրքի 48 հոդվածի 1-ին մասը հստակ սահմանում է, որ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաuտերը որոշում է դատարանը` գործին մաuնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ և 1498-րդ հոդվածների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ ապացույցներ ներկայացնում են գործին մասնակցող անձինք, ուստի նշված հոդվածներից հետևում է, որ գործի քննությունը դատաքննության նախապատրաստական փուլով իրականացնելիս դատարանը պարտավոր է կողմերի հետ քննարկել ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականությունը կողմերի միջև բաշխել ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի շրջանակը որոշելն անմիջական կախվածության մեջ է գտնվում գործին մասնակցող անձանց վկայակոչած փաստերի վերաբերյալ մյուս կողմի ներկայացրած առարկություններից (տե°ս, Էդգար Մարկոսյանն և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի գրավադրված գույքն արգելանքից հանելու պահանջի մասին և Սեդա Սարգսյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Էդգար Մարկոսյանի և Զարուհի Գևորգյանի գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 որոշումը):
Տվյալ դեպքում, վերը նշված դիրքորոշման լույսի ներքո առաջնորդվելով հայցվորի կողմից կանխորոշված հայցի առարկայի և հիմքի սահմաններով` դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ դատարանի կողմից որպես իրավունքի խախտման փաստ` դիտվում է այն հանգամանքը, որ փակելով մուտքի լուսավորությունը, տվյալ պարագայում մուտքի պատուհանի փակման արդյունքում հրդեհի և արտակարգ իրավիճակների դեպքերում սպասվելիք առաջին օգնությունը դառնում է անհնարին, շքամուտքը զրկվում է լուսավորությունից:
Ելնելով վերոգրյալ իրավական նորմերում պարունակվող կողմերի իրավունքներն ու պարտավորությունները կանոնակարգող իրավաբանական փաստերից ու դրանցով կարգավորվող իրավահարաբերության էությունից` ներկայացված հայցային պահանջի ապացուցման առարկան հաստատված համարելու համար դատարանի համար գործով էական նշանակություն ունի և հայցվորի կողմից ենթակա է հաստատման ներքոհիշյալ էական փաստարի համակցությունը.
-հայցվորն ունի նման պահանջ ներկայացնելու իրավունք, -պատասխանողի գործողություններով խախտվել է հայցվորի սեփականության իրավունքը, -պատասխանողի գործողությունները կրում են ապօրինի բնույթ, -հայցվորի իրավունքը խախտվել է կոնկրետ պատասխանողի ապօրինի գործողությունների արդյունքում:
Ի հավաստումն իր փաստարկների, ինչպես նաև ի հաստատումն հայցադիմումում վկայակոչված փաստերի` հայցվոր կողմը դատարանին է ներկայացրել իր դիմումին ի պատասխան ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության պետի 19.09.2011թ. գրությունը, որտեղ նշվել է, որ Երևանի Տպագրիչների թիվ 9 հասցեում քաղաքացի Պ. Հայրիկյանի կողմից իրականացվող քաղաքաշինական գործունեության օրինականության հետ կապված կատարվել է ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ քաղաքացի Պ. Հայրիկյանի կողմից առանց իրավական և քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման, ինքնակամ Տպագրիչների թիվ 9-րդ շենքի թիվ 8-րդ մուտքի 2-րդ հարկի մակարդակում` իր բնակարանին կցակառույց իրականացնելու նպատակով կառուցվել է ե/բետոնե հարթակ և փակել աստիճանավանդակները լուսավարոող պատուահններից մեկը: Նույն գրությամբ նշվել է, որ ինքնակամ շինարարության կանխարգելման, կասեցման և դրանց հետևանքների վերացման իրավասությունը վերապահված է Երևանի քաղաքապետին, իսկ ի պատասխան Բ. Սաֆոյանի դիմումին` Երևանի քաղաքապետարանի 09.09.2011թ. գրությամբ տեղեկացվել է, որ Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի թիվ 103 բնակարանաին կից կցակառույցի կառուցման շինարարական աշխատանքները Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում կասեցվել են: Դատարանն արձանագրում է, որ պատասխանողի կողմից, ի հակառակն հայցվորի ներկայացրած փաստերի, պետք է ներկայացվեն նույնպես բավարար, վերաբերելի ու թույլատրելի փաստեր, որոնց միջոցով հնարավոր կլինի ժխտել կամ բացառել հայցվորի փաստական հիմքում դրված փաստերը, այդ հիմքով` նաև բացառել պատասխանողի կողմից հայցվորի սեփականության իրավունքի խախտման փաստը : Ընդ որում, եթե պատասխանողի կողմից ներկայացված` փաստերով պայմանավորված հակափաստարկներն ուղղված են հայցվորի կողմից ներկայացված փաստարկները ժխտելուն, դրանք պետք է ունենան այնպիսի կշիռ` ապացուցողական տեսակետից (դրանցով պետք է հաստատվեն ուղղակի ու պահանջը հերքող իրական փաստեր), որոնց առկայության պարագայում հայցվորի կողմից ներկայացված փաստերը համարվեն ոչ բավարար, իսկ եթե պատասխանողի կողմից ներկայացված` փաստերով պայմանավորված հակափաստարկներն ուղղված են հայցվորի կողմից ներկայացված փաստարկները բացառելուն, դրանք պետք է ունենան այնպիսի կշիռ` ապացուցողական տեսակետից (դրանցով պետք է հաստատվեն ուղղակի ու պահանջը հերքող իրական փաստեր), որոնց առկայության պարագայում հայցվորի կողմից ներկայացված փաստերը համարվեն ոչ թույլատրելի ու վերաբերելի:
Սույն գործի քննության ընթացքում պատասխանող կողմն առարկել է հայցի դեմ և ի հավաստումն իր առարկությունների հիմքում վկայակոչված փաստերի` ներկայացրել է փաստեր` այն մասին, որ վեճի առարկա պատշգամբի վերաբերյալ իր կողմից ձեռնարկված գործողությունները կրել են օրինական բնույթ, հետևապես` չեն կարող խախտել հայցվոր կողմի սեփականության իրավունքը:
Այսպես, Երևանի քաղաքապետի կողմից 23.09.2011թ. տրվել է ճարտարապետահատակագծային թիվ 01/18-07/1-Ա-4799-721 առաջադրանքը` շքամուտքի բետոնե ծածկի իրականացման կապակցությամբ աշխատանքային նախագծային փաստաթղթերի մշակման մասին, որով առաջարկվել է մշակել Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի թիվ 103 բնակարանի շքամուտքի վրա բետոնե ծածկի իրականացման նախագիծ: Նշված առաջադրանքով պահանջվել է ծածկը նախատեսել շենքի շքամուտքի վրա /շենքի տնտեսական պատշգամբների միջև ընկած հատվածում/, իսկ շքամուտքի բնական լուսավորությունը նվազեցման պայմաններում` նախատեսել շքամուտքի լուսավորման լրացուցիչ միջոց /աղբյուր/: Միաժամանակ, պահանջվել է, որպեսզի նախագծի կոնստրուկտորական մասը մշակել համաձայն իրավասու կազմակերպության կողմից նախապես տրված մասնագիտական եզրակացության պահանջների: Բացի այդ, ք. Երևան, Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի թիվ 103 բնակարանի շքամուտքի վրա բետոնե ծածկի իրականացման համար ՙՊալացո-Արտ՚ ՍՊ ընկերության կողմից կազմվել է նախագիծ, որը հաստատվել է Երևանի քաղաքապետի կողմից, իսկ ՙՀաբշին Նախագիծ՚ ՍՊ ընկերության կողմից 05.11.2011թ. տրված փորձագիտական եզրակացության համաձայն` իրականացված դիտարկման արդյունքում երաշխավորվել է նախագծային փաստաթղթերի հաստատումը: Ըստ նախագծի` պատով փակված, վեճի առարկա հանդիսացող պատշգամբը բացակայում է, և այդ մասը պատկերված է փակ վիճակում` քարե պատի տեսքով:
Միաժամանակ, Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 7-րդ մուտքի բնակիչների կողմից Երևանի քաղաքապետին ուղղվել է գրավոր դիմում` Պ. Հայրիկյանի կողմից իրականացվող շինարարությանը համաձայն լինելու ու երբևէ այդ հարցի շուրջ չառարկելու մասին:
Վերը նշված ապացույցներն ուսումնասիրելով առանձին-առանձին, ինչպես նաև միմյանց համադրելով` դատարանը պարզել ու հաստատված է համարել, որ պատասխանողի կողմից ինչպես հարթակի, այնպես էլ պատշգամբի կապակցությամբ ձեռնարկված միջոցները կրել են օրինական բնույթ, քանի որ վերջինս գործել է այդ կապակցությամբ ՀՀ գործող քաղաքաշինական նորմերին ու դրանցով նախատեսված կարգին համապատասխան, արդյունքում` պատշգամբը պատով փակելու կապակցությամբ ստացել է ինչպես ճարտարապետահատակագծային առաջադրանք, այնպես էլ` թույլտվություն, որը հիմնվել է իրավասու ընկերության կողմից տրված նախագծին, ինչը ենթակրվել է փորձաքննության և տրվել է դրական եզրակացություն: Նշված գործընթացին ամբողջությամբ հավանություն է տվել ու հաստատել է այն Երևանի քաղաքապետը: Ավելին, գործի բազմակողմանիությունն ապահովելու նկատառումով` դատարանը կատարել է ապացույցները դրանց գտնվելու վայրում զննություն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 50 հոդվածի պահանջով, որի արդյունքում 08.02.2013թ. կազմվել է ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու մասին արձանագրության, համաձայն որի` զննության ընթացքում դատարանը մանրամասն զննեց շենքի հարկերի աստիճանավանդակները լուսավորող բոլոր լուսամուտները, ինչի արդյունքում պարզեց, որ շենքն իր նախկին վիճակում յուրաքանչյուր հարկի աստիճանավանդակին կից ի սկզբանե ունեցել է երկու պատշգամբ, որոնց միջև առկա է բաժանարար պատ /փակ տարածություն/, սակայն ներկայիս վիճակով այդ պատշգամբներից մի մասը փակվել է մասնակի /վեճի առարկան/, մի մասը փակվել են ամբողջությամբ /դեպի վերջին հարկ տանող մասը, որտեղ դրված է մետաղյա պահարան/, իսկ մի մասն առհասարակ մինչ օրս բաց է /առաջին հարկից դեպի երկրորդ հարկ բարձրացող մասը/: Մասնավորապես, զննելով վեճի առարկա գույքի մասը` դատարանը պարզել է, որ այդ մասով պատշգամբներից մեկը գտնվում է ամբողջությամբ բաց վիճակում, որտեղից դեպի շքամուտք թափանցում է արևի լույսը, մյուսը գտնվում էր նոր կառուցված պատով փակված վիճակում, որտեղից արևի լույս առհասարակ չէր թափանցում, սակայն այդ մասն ապահովված է էլեկտրական լուսավորությամբ /տեղադրված էր ինքնկառավարվող էլեկտրական լուսավորության սարք/, որն, ըստ կողմերի, տեղադրել է պատասխանողի կողմից` աստիճանավանդակի այդ մասի ամբողջական լուսավորությունն ապահովելու նպատակով:
Բացի այդ, տարածքի զննությամբ դատարանը պարզեց, որ վեճի առարկա պատշգամբին կից առկա են գազի խողովակներ, իսկ գազի արտահոսքի ապահովության նպատակով` գազի ծառայության աշխատակիցների կողմից շենքի վերջին հարկում տեղադրված է հաստ խողովակ /օդանցք/` բարձրացող վեր, դեպի շենքի կտուրը: Միաժամանակ, դատարանը պարզեց, որ հերթական աստիճանավանդակի մասից, որտեղ կառուցված էր հայցվորի հարթակը, ևս պատշգամբներից մեկը` վերևինը, փակ էր հաստ ապակե ծածկով, որտեղ ևս արևի լույսեր գրեթե չէին թափանցում դեպի ներս /շքամուտք/ և ըստ հայցվոր կողմի հայտարարության` դա իրենց օրոք չի կառուցվել, ինքը պատրաստ է բացել այդ պատշգամբը` վերացնելով արևի լույսի ներթափանցման խոչընդոտը ու կառուցելով նոր պատշգամբ, ինչպես եղել է նախկինում:
Զննությունը շարունակելով դրսի կողմից դիտելու միջոցով` դատարանը պարզեց, որ շքամուտքի մասով դեպի վեր` մինչև հայցվորի բնակարանի մասը, որին կից հայցվորը վերևի մյուս հարևանների պես արդեն իսկ կառուցել էր հարթակ, առկա են մետաղյա թիթեղներ` նախատեսված հարթակի կառուցման համար: Նման թիթեղներ առկա էին նաև պատասխանողի բնակարանին կից, իսկ ըստ հայցվորի հայտարարության` իրենք այդ մասով հրաժարվել են իրենց պահանջից ու չունեն առարկություն հարթակի կառուցման հարցում:
Զննության ընթացքում գործում առկա, պատասխանողին տրված` շքամուտքի վրա բետոնե ծածկի իրականացման նախագիծը դրսի կողմից համեմատելով ներկայիս առկա վիճակի հետ` պարզվել է, որ նախագծում պատկերված են և' շենքի նախկին տեսքը, և' ներկայիս` նախագծի իրականացման ենթակա մասը, որոնց համադրումից ստացված արդյունքները համեմատելով ներկայիս` զննության ընթացքում վեճի առարկա գույքի ներկայիս վիճակի հետ` դատարանը պարզեց, որ նախագծում պատով փակված պատշգամբը բացակայում է, և այդ մասը պատկերված է փակ վիճակում` պատի տեսքով, այսինքն` վեճի առարկա պատշգամբի այդ մասի ներկայիս վիճակը համապատասխանում է նախագծում պատկերված շքամուտքի լուսանկարի հետ: Նշված արձանագրության կապակցությամբ դատավարության կողմերից ոչ մեկը որևէ դիտողություն չեն կատարել:
Վերը նշված արձանագրությամբ հաստատվել է, որ պատշգամբը պատասխանողի կողմից փակվել է` հիմք ընդունելով շքամուտքի վրա բետոնե ծածկի իրականացման համար նախագծի պահանջը, քանի որ զննության ընթացքում գործում առկա, պատասխանողին տրված` շքամուտքի վրա բետոնե ծածկի իրականացման նախագիծը դրսի կողմից համեմատելով ներկայիս առկա վիճակի հետ` պարզվել է, որ նախագծում պատկերված են և' շենքի նախկին տեսքը, և' ներկայիս` նախագծի իրականացման ենթակա մասը, որոնց համադրումից ստացված արդյունքները համեմատելով ներկայիս` զննության ընթացքում վեճի առարկա գույքի ներկայիս վիճակի հետ` դատարանը պարզել է, որ նախագծում պատով փակված պատշգամբը բացակայում է, և այդ մասը պատկերված է փակ վիճակում` պատի տեսքով, այսինքն` վեճի առարկա պատշգամբի այդ մասի ներկայիս վիճակը համապատասխանում է նախագծում պատկերված շքամուտքի լուսանկարի հետ:
Բացի այդ, դատարանում ապացուցվել է, որ պատասխանողը գործել է նաև ի կատարումն 23.09.2011թ. ճարտարապետահատակագծային թիվ 01/18-07/1-Ա-4799-721 առաջադրանքի պահանջին առ այն, որ ծածկը պետք է նախատեսի շենքի շքամուտքի վրա /շենքի տնտեսական պատշգամբների միջև ընկած հատվածում/, բացի այդ, պատասխանողը կատարել է նաև առաջադրանքի պահանջն առ այն, որ շքամուտքի բնական լուսավորությունը նվազեցման պայմաններում անհրաժեշտ է նախատեսել շքամուտքի լուսավորման լրացուցիչ միջոց /աղբյուր/, իսկ վերը նշված արձանագրությամբ հաստատվել է, որ ի կատարումն վերջին պահանջի` պատասխանողի կողմից շքամուտքն ապահովվել է էլեկտրական լուսավորությամբ /տեղադրված էր ինքնկառավարվող էլեկտրական լուսավորության սարք/, որն, ըստ կողմերի, տեղադրել է պատասխանողի կողմից` աստիճանավանդակի այդ մասի ամբողջական լուսավորությունն ապահովելու նպատակով, այսինքն` շքամուտքի լուսավորության հարցն ի սկզբանե դրվել է շին. թույլտվության և քաղաքաշինական մյուս փաստաթղթերի, այդ թվում` առաջադրանքի հիմքում, ուստի շքամուտքի լուսավորության բացակայության մասին հայցվոր կողմի փաստարկները նշված պատճառաբանությամբ անհիմն են:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51 հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով: Տվյալ դեպքում, հայցվորի կողմից ներկայացված գրություններում վկայակոչված փաստերին անդրադառնալով` դատարանը գտնում է, որ, նախ` պատասխանողի գործողության օրինական լինելու հանգամանքը հաստատվել են թույլատրելի` վերևում նշված ապացույցների միջոցով, երկրորդ` այս հարցի օրինականության մասին թույլատրելի փաստաթուղթ հատկացնող իրավասու մարմինը հանդիսանում է Երևանի քաղաքապետը, այլ ոչ` ՀՀ քաղաքաշինության պետական տեսուչը, ինչի մասին կատարվել է նշում վերջինիս գրության մեջ, իսկ Երևանի քաղաքապետի կողմից հաստատվել են պատասխանողի անվամբ տրված բոլոր իրավահաստատող փաստաթղթերը, երրորդ` գրությունների կազման պահին ՀՀ քաղաքաշինության պետական տեսուչը չուներ այն հիմքերը, որոնք ծագել են պատասխանողի կողմից գործի քննության ընթացքում ներկայացված թույլատրելի ապացույցների` հարթակի ու պատշգամբի նկատմամբ պատասխանողի գործողությունների օրինականության մասին վկայող փաստաթղթերից:
Ինչ վերաբերում է հայցի հիմքում մատնանշված` սեփականության իրավունքի խախտման մյուս հիմքերին` կապված գազի արտահոսքի, հրդեհի և արտակարգ իրավիճակների դեպքերում սպասվելիք առաջին օգնության անհնարինության փաստի հետ, ապա քաղաքաշինական նորմերին համապատասխան փաստաթղթերի առկայության պարագայում` հայցվորի այս փաստարկն արդեն իսկ առարկայազրկվում է, քանի որ այդ և այլ քաղաքաշինական նորմերից բխող էական փաստերն արդեն իսկ իրավասու մարմինների, կազմակերպություններից և մասնագետների կողմից հաշվի են առնվել և այդ հաշվառմամբ պատասխանողին տրվել են իրավահաստատող փաստաթղթեր, բացի այդ, 08.02.2013թ. արձանագրությամբ հաստատվել է, որ գազի արտահոսքի ապահովության նպատակով` գազի ծառայության աշխատակիցների կողմից շենքի վերջին հարկում տեղադրված է հաստ խողովակ /օդանցք/` բարձրացող վեր, դեպի շենքի կտուրը:
Դատարանը հարկ է համարում արձանագրել այն էական փաստը, որ դատարանին ներկայացրած դիմումով, երբ հայցվոր կողմի ներկայացուցիչը կատարել է հայցի փոփոխություն` հրաժարվելով հայցային` հարթակի մասով ներկայացված պահանջից, վերջինս ևս ընդունել է, որ պատասխանողի կողմից ներկայացված փաստաթղթերը հանդիսանում են օրինական, այսինքն` հարթակի հիմքում դրված փաստաթղթերի առկայության պարագայում կողմը ևս ընդունել է հարթակի մասով պատասխանողի գործողությունների իրավաչափությունը:
Մինչդեռ դատարանը փաստում է, որ թե' հարթակի, թե' պատշգամբի մասով կատարված շինարարական աշխատանքների օրինականացման փաստական հիմքը նույնն է, քանի որ հիմքում դրվել են նույն իրավահաստատող փաստաթղթերը, ուստի հայցվորի` պատշգամբի մասով կատարված գործողություններն ապօրինի հանդիսանալու մասին փաստարկներն այս իմաստով ևս հիմնավոր չեն:
Վերոգրյալներն ամփոփոելով` դատարանը գտնում է, որ գործի ծանրակշիռ փաստերով պատասխանողն ապացուցել է, որ վեճի առարկա գույքի նկատմամբ կատարել է գործողություններ` հիմք ընդունելով օրինական փաստաթղթերի պահանջները, այսինքն` վերջինիս գործողություներն ապօրինի բնույթ չեն կրել, իսկ հայցվորը, չնայած օրենքի ուժով իրավասու է պահանջելու իր սեփականության իրավունքի ճանաչում, հետևաբար` նաև այդ իրավունքի խախտման վերացում, այնուամենայնիվ, վերջինիս պետք է գործով ապացուցեր նման խախտման առկայության ու այդ խախտումը կոնկրետ պատասխանողի գործողություններով, դրանք ապօրինի լինելու հիմքով դրսևորվելու էական փաստերը, այսինքն` ապացուցման առարկան կազմող դատարանի կողմից վերևում հատուկ ընդգծված իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը հայցվորը դատարանում չի ապացուցել, ինչը նշանակում է, որ հայցը հիմնավոր չէ ու ենթակա է մերժման:
Անդրադառնալով հայցի` Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 8-րդ մուտքի թիվ 103 հասցեում գտնվող հարթակը քանդելուն և նախկին վիճակը վերականգնելուն պարտավորեցնելու պահանջին` դատարանը գտնում է, որ այդ մասով գործի վարույթը ենթակա է կարճման` հետևյալ պատճառաբանությամբ.
Հայցի պաշտպանության դատավարական միջոցների տնօրինման ձևերը սահմանվում են դատական վեճի տնօրինման սկզբունքի հիման վրա, որի ուժով կողմերը որոշում են վեճի հետագա ընթացքն ու լուծման ճանապարհները` հայցի իրավունքի` պաշտպանության միջոցների տնօրինման միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությունը հավասար հնարավորություններ է ընձեռում դատավարության կողմերին սեփական իրավունքները պաշտպանելու համար: Կողմերը մի շարք դատավարական իրավունքներից բացի, կարող են քաղաքացիական դատավարության ցանկացած փուլում գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:
Քաղաքացիական գործով դատաքննությունը, որպես կանոն, ավարտվում է վճռի կայացմամբ, որն ըստ էության լուծում է կողմերի միջև ծագած վեճը: Օրենքով նախատեսված առանձին դեպքերում դատարանը կարող է ավարտել քաղաքացիական գործի քննությունն առանց վեճի ըստ էության լուծման կամ վճռի կայացման: Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն, դատարանը կարճում է գործի վարույթը, եթե.
1) վեճը ենթակա չէ դատարանում քննությանը.
2) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, բացառությամբ սույն օրենսգրքի 110 հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի.
3) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է արբիտրաժային տրիբունալի վճիռ, բացառությամբ դատարանի կողմից արբիտրաժային տրիբունալի վճռի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշում, բացառությամբ դատարանի կողմից արբիտրաժային տրիբունալի վճռի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու դեպքի.
4) գործին մասնակցող քաղաքացու մահից հետո վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը.
5) գործին մասնակցող իրավաբանական անձը լուծարվել է.
6) հայցվորը հրաժարվել է հայցից.
7) դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը: Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32 հոդվածի 1-ին մասի` հայցվորը հայցից կարող է հրաժարվել առաջին ատյանի դատարանում մինչև դատաքննության ավարտը:
Տվյալ դեպքում, գործի նախապատրաստական փուլի ընթացքում` հայցվոր կողմը հրաժարվել է հարթակի մասով ներկայացված պահանջից, ինչի մասին հայցվոր կողմը լրացուցիչ ընդգծել է նաև տեղատեսության ընթացքում /հիմք` 08.02.2013թ. արձանագրությունը/, հետևապես` այս մասով գործի վարույթը պետք է կարճել: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132 հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռի պատճառաբանական մաuում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետեւությունները, այu կամ այն ապացույցները մերժելու փաuտարկները, ինչպեu նաև այն oրենքները, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիu: ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տե°ս օրինակ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ընդդեմ ՙՔնար-88՚ ՍՊԸ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ 3-2504 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2006 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե° փաստական, և թե° իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման, վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանն եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին: Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (Վճռաբեկ դատարանը նման դիրքորոշում է հայտնել նաև 27.03.2008թ.-ին թիվ 3-63(ՏԴ) քաղաքացիական գործով):
Տվյալ դեպքում, սույն գործով ներկայացված իրավական դիրքորոշմամբ իրականացնելով արդարադատություն` դատարանը կատարել է վերը նշված հոդվածի պահանջը` վճռի իրավական հիմնավորումների հիմքում դնելով հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի (իրավահարբերության պահին գործող) համապատասխան նորմը կամ նորմերը` ընդգծելով այն նորմերը, որոնց հիման վրա դատարանը եզրակացություն է կատարել վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին, իհարկե, հիմնվելով նաև իր ներքին համոզմանը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` գործի վարույթը կարճելու մասին դատարանը կայացնում է վճիռ և դատարանի վճռի մեջ կարող են լուծվել գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման և բյուջեից պետական տուրքի վերադարձման հետ կապված հարցերը: Համաձայն ՙՊետական տուրքի՚ մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի` պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են գնահատման ենթակա գույքի արժեքի կամ օրենքով սահմանված բազային տուրքի նկատմամբ:
Նույն օրենքի 9 հոդվածի 1-ին մասի ՙբ՚ կետով սահմանված կարգով ներկայացված պահանջով հայցադիմումի համար պետական տուրքը կազմում է` ոչ գույքային պահանջով` բազային տուրքի քառապատիկի չափով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73 հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Տվյալ դեպքում, հայցվորը նախապես վճարել է պետական տուրքի գումարը, իսկ պատասխանողը կողմը, չնայած բարձրացրել է փաստաբանի վարձատրության ու այդ մասով դատական ծախսերի բաշխման հարց, սակայն ծառայություններ մատուցելու մասին դատարանին որևէ ապացույց (պայմանագիր) չի ներկայացրել, իսկ հայցը մերժվել է, հետևապես` դատարանը գտնում է, որ գործով պետական տուրքի, ինչպես նաև փաստաբանի խելամիտ վարձատրության, այսինքն` դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:
Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109, 124, 130-132 և 140-1401 հոդվածներով` դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
Բալասան Նիկոլայի Սաֆոյանի ընդդեմ Սուսաննա Գրիգորի Ավագյանի ու Երևանի քաղաքապետարանի` Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 8-րդ մուտքի աստիճանավանդակի միջնամասում գտնվող, պատշգամբը փակող պատը քանդելուն և նախկին տեսքը վերականգնելուն պարտավորեցնելու պահանջի մասով հայցը մերժել` անհիմն լինելու հիմքով, իսկ Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 8-րդ մուտքի թիվ 103 հասցեում գտնվող հարթակը քանդելուն և նախկին տեսքը վերականգնելուն պարտավորեցնելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել` հայցվորի կողմից հայցի այդ մասից հրաժարվելու հիմքով: Պետական տուրքի և այլ դատական ծախսերի հարցը համարել լուծված: Վճիռը կամովին չկատարելու դեպքում դա կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: Վճիռը կարող է բողոքարկվել միայն վերաքննության կարգով` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում:
ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՄԵԼՔՈՒՄՅԱՆ |