Դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի` Համլետ Հայրապետյանի , այսուհետ նաև` Հայցվոր ընդդեմ ՙԵրևան Ջուր՚ ՓԲ ընկերության (ՀՎՀՀ` այսուհետ նաև` Պատասխանող)` մինչև իրավունքի խախտումն եղած դրությունը վերականգնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը
28.12.2012թ. դիմելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` Դատարան)` Հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Հ. Հարությունյանը խնդրել է պարտավորեցնել Պատասխանողին վերականգնել Համլետ Հայրապետյանի բնակարանի նախկին դրությունը, այսինքն` մինչև վթարի արդյունքում վրա հասած հետևանքները: Դատարանի 28.12.2012 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և գործով նշանակվել է դատական նիստ:
11.04.2013թ. դատական նիստի ընթացքում, Հայցվորի և Պատասխանողի ներկայացուցիչները Դատարանին ներկայացրել են հաշտության համաձայնագիր` այն հաստատելու խնդրանքով:
Գործի դատաքննությունն ավարտվել է 11.04.2013թ. և 23.04.2013թ. նշանակվել է վճռի հրապարակման օր:
2. Հայցվորի փաստարկները և իրավական դիրքորոշումը
28.12.2012թ. դիմելով Դատարան` Հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Հ. Հարությունյանը խնդրել է պարտավորեցնել Պատասխանողին վերականգնել Համլետ Հայրապետյանի բնակարանի նախկին դրությունը, այսինքն` մինչև վթարի արդյունքում վրա հասած հետևանքները:
11.04.2013թ. դատական նիստի ընթացքում, Հայցվորի և Պատասխանողի ներկայացուցիչները Դատարանին ներկայացրել են հաշտության համաձայնագիր` այն հաստատելու խնդրանքով:
2.1 Պատասխանողի փաստարկները և իրավական դիրքորոշումը 11.04.2013թ. դատական նիստի ընթացքում, Հայցվորի և Պատասխանողի ներկայացուցիչները Դատարանին ներկայացրել են հաշտության համաձայնագիր` այն հաստատելու խնդրանքով:
3. Դատարանի իրավական վերլուծությունները
Դատարանը, լսելով դատավարության կողմերի ներկայացուցիչներին, ուսումնասիրելով ներկայացված հաշտության համաձայնությունը, գտավ, որ Համլետ Հայրապետյանի հայցն ընդդեմ ՙԵրևան Ջուր՚ ՓԲ ընկերության` մինչև իրավունքի խախտումն եղած դրությունը վերականգնելու պահանջի մասին քաղաքացիական գործով ներկայացված հաշտության համաձայնությունը չի հակասում օրենքին և այլ իրավական ակտերին, ինչպես նաև չի խախտում այլ անձանց իրավունքները և օրինական շահերը, ուստի այն ենթակա է հաստատման, իսկ քաղաքացիական գործի վարույթը` կարճման հետևյալ պատճառաբանությամբ. Հայցի պաշտպանության դատավարական միջոցների տնօրինման ձևերը սահմանվում են դատական վեճի տնօրինման սկզբունքի հիման վրա, որի ուժով կողմերը որոշում են վեճի հետագա ընթացքն ու լուծման ճանապարհները` հայցի իրավունքի` պաշտպանության միջոցների տնօրինման միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությունը հավասար հնարավորություններ է ընձեռում դատավարության կողմերին սեփական իրավունքները պաշտպանելու համար:
Կողմերը մի շարք դատավարական իրավունքներից բացի, կարող են քաղաքացիական դատավարության ցանկացած փուլում գործն ավարտել հաշտության համաձայնությամբ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ՙԿողմերի հաշտության համաձայնությունը՚ վերտառությամբ 33-րդ հոդվածի 1-ի կետի համաձայն` կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր, 3-րդ կետի համաձայն` դատարանը, նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը, կողմերին պարզաբանում է դրա դատավարական հետևանքները:
Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը: Այդ դեպքերում դատարանը վեճը քննում է ըստ էության:
Վերը նշված իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ, որը պետք է ձևակերպված լինի գրավոր: Ընդ որում, հաշտության համաձայնությունը չպետք է հակասի օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտի այլ անձանց իրավունքները և օրինական շահերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ՙԳործի վարույթի կարճման հիմքերը՚ վերտառությամբ 109 հոդվածի 7-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե` դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ՙԿողմերի հաշտության համաձայնությունը հաստատելու մասին վճիռը՚ վերտառությամբ 133 հոդվածի համաձայն` կողմերի հաշտության համաձայնությունը հաստատելու դեպքում դատարանի վճիռը պետք է պարունակի հաշտության համաձայնության բառացի շարադրանքը (տեքստը):
Տվյալ դեպքում գործով դատավարության կողմերը` ի դեմս իրենց ներկայացուցիչների, Դատարանի հաստատմանն են ներկայացրել հաշտության համաձայնություն, այն ձևակերպված է գրավոր և նշել են, որ իրենց բացատրվել է հաշտության համաձայնության իրավական հետևանքները, ուստի նկատի ունենալով, որ կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը չի հակասում օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում այլ անձանց իրավունքները և օրինական շահերը, հետևաբար` Դատարանը գտնում է, որ պետք է հաստատել նշված հաշտության համաձայնությունը բառացի շարադրանքով և այդ հիմքով կարճել քաղաքացիական գործի վարույթը, քանի որ վեճն ըստ էության քննելու հիմքեր չկան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73 հոդվածի համաձայն, դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Համաձայն ՙՊետական տուրքի՚ մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի` պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են գնահատման ենթակա գույքի արժեքի կամ օրենքով սահմանված բազային տուրքի նկատմամբ:
Նույն օրենքի 9 հոդվածի 1-ին մասի ՙա՚ կետով սահմանված կարգով ներկայացված պահանջով հայցադիմումի համար պետական տուրքը կազմում է` գույքային պահանջով` հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից, իսկ նույն հոդվածի 1-ին մասի ՙբ՚ կետով սահմանված կարգով ներկայացված պահանջով հայցադիմումի համար պետական տուրքը կազմում է` ոչ գույքային պահանջով` բազային տուրքի քառապատիկի չափով:
Տվյալ պարագայում, Հայցվորի կողմից նախապես վճարվել է ոչ գույքային պահանջի համար նախատեսված պետական տուրքի գումարը, սակայն հաշտության համաձայնության մեջ արտացոլված է 1.000000 ՀՀ դրամ վճարելու և այն ստանալու գույքային պահանջ, որի համար սահմանված պետական տուրքի գումարը ըստ հաշտության համաձայնության պետք է վճարվի Հայցվորի կողմից, ուստի Դատարանը գտնում է, որ 1.000000*2%=20000 ՀՀ դրամ նախապես չվճարված պետական տուրքի գումարը հօգուտ ՀՀ պետական բյուջեի ենթակա է բռնագանձման Համլետ Հայրապետյանից: Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33, 73, 109-110, 124, 130-133,140-1401 հոդվածներով` Դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
Հաստատել հայցվոր Համլետ Հայրապետյանի և պատասխանող ՙԵրևան Ջուր՚ ՓԲ ընկերության միջև կնքված հաշտության համաձայնության տեքստը ներքոհիշյալ բառացի շարադրանքով.
ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ք. Երևան ՙ11՚ ապրիլի 2013թ.
Մենք` ներքոստորագրողներս, մի կողմից` Համլետ Հայրապետյանը (անձնագիր` AM 0911509, տրված 013-ի կողմից, 23.10.2012թ., հասցե` ք. Երևան, Ա.Իոսիֆյան 3)` Համլետ Հայրապետյանի անունից լիազորագրի հիմքով հանդես եկող ներկայացուցիչ փաստաբան Հարություն Հարությունյանը, և մյուս կողմից` ՙԵրևան Ջուր՚ փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս Ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանի, ով գործում է Ընկերության կանոնադրության համաձայն (ՀՎՀՀ 01555351, հասցե` ք. Երևան, Աբովյան 66ա), սույն հաշտության համաձայնագրով եկանք համաձայնության Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր` Գ. Խանդանյան) վարույթում քննվող ըստ Համլետ Հայրապետյանի հայցի ընդդեմ ՙԵրևան Ջուր՚ ՓԲ Ընկերության` մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերացնելու պահանջի մասին թիվ ԵԿԴ/2988/02/12 քաղաքացիական գործով վեճը լուծել հաշտությամբ: 1. Սույն գործով կողմերի միջև առկա վեճից ելնելով, ՙԵրևան Ջուր՚ ՓԲ Ընկերության դեմ հայցվոր Համլետ Հայրապետյանի կողմից ներկայացված հայցապահանջը և հայցադիմումով ներկայացված փաստարկները` կապված հայցվորի բնակարանին Ընկերությանը պատկանող ջրագծի վթարի հետևանքով պատճառված վնասի հետ, ՙԵրևան Ջուր՚ ՓԲ Ընկերությունը, չընդունելով ներկայացված հայցապահանջը և իրեն վթարի մեղավոր չճանաչելով հանդերձ, դրսևորում է բարի կամք և հայտնում է իր պատրաստակամությունը հայցվոր Համլետ Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Ա. Իոսիֆյան 3 հասցում գտնվող բնակարանին 13.06.2012թ. տեղի ունեցած վթարից` կոյուղատարի խցանում, ելնելով տրամադրել 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով փոխհատուցում սույն հաշտության համաձայնագիրը ստորագրելուց հետո 10 (տասը) աշխատանքային օրերի ընթացքում: 2. Սույն հաշտության համաձայնագրի 1-ին կետի կատարումից հետո, Կողմերը պարտավորվում են սույն վեճի և կողմերի միջև առկա խնդրի հետ կապված հետագայում որևէ պահանջ միմյանց նկատմամբ չներկայացնել, այդ թվում նաև դատական ծախսերի մասով: 3. Կողմերը եկան համաձայնության, որ սույն գործն հաշտությամբ ավարտելով, առաջացած բոլոր դատական ծախսերը կրելու է հայցվոր Համլետ Հայրապետյանը և որևէ պահանջ, կապված դատական ծախսերի հետ, ՙԵրևան Ջուր՚ ՓԲ Ընկերության նկատմամբ երբևէ Համլետ Հայրապետյանը չի ներկայացնելու:
4. Սույն հաշտության համաձայնագրով կողմերը հայտնում են, որ հրաժարվում են դատարանի կողմից սույն հաշտության համաձայնագիրը դատական ակտով հաստատելուց հետո վերադաս դատարան բողոքելու իրենց իրավունքից, ինչպես նաև հավաստում են, որ սույն հաշտության համաձայնությունը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրինական շահերը:
5. Վերոգրյալի հիմքով, կողմերը դիմում են դատարանին և խնդրում են, որ դատարանը հաստատի սույն հաշտության համաձայնագիրը և կարճի գործի վարույթը: Համլետ Հայրապետյան
ի դեմս ներկայացուցիչ
փաստաբան Հարություն Հարությունյան _______________________________ /ստորագրություն/ ՙԵրևան Ջուր՚ ՓԲԸ
ի դեմս գլխավոր տնօրեն
Գոռ Գրիգորյան _________________________________ /ստորագրություն և կնիք, Կ. Տ./ Թիվ ԵԿԴ/2988/02/12 քաղաքացիական գործի վարույթը կարճել` կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու հիմքով:
Համլետ Հայրապետյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 20000 (քսան հազար) ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: ԴԱՏԱՎՈՐ Գ. ԽԱՆԴԱՆՅԱՆ
|