Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

18.09.2014թ.

«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»

Կոմիտաս Վարդապետի հետ մենք ընկերներ ենք, բաըց... Լեվոն Բարդակչյան

 

Քանաքեռ-Զեյթուն դատարանում այսօր տեղի ունեցավ  Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանի հայցով ընդդեմ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի դատական  երկրորդ նիստը:

Հայցվոր կողմը պահանջում է «Իրավունքից» ներողություն խնդրել «Լ. Բարդակչյանի կողմից  Կոմիտաս վարդապետի հասցեին արվել է նողկալի արտահայտություն» նախադասության համար, քանի որ  «նողկալի» բառով իբր ոտնահարվել է Ավետարանական եկեղեցու հովվի պատիվն ու արժանապատվությունը և «Իրավունք» մեդիա ՍՊԸ-ից հօգուտ Բարդակչյանի խնդրում է որպես սփոփանք` բռնագանձել 1.000.000  դրամ կամ ինչպես Բարդակչյանը հայտարարեց « գուցե 5 մլն, եթե դատարանը հարմար կգտնի», մի խոսքով ինչքան շատ այնքան լավ:

 

Դատական այս նիստում  պատասխանող կողմի՝ «Իրավունք» մեդիա ՍՊԸ-ի  փաստաբանը,  Լեւոն Բաղդասարյանը դատարանին հանձնեց Բարդակչյանի՝Կոմիտաս վարդապետին հասցեին հնչեցրած հայտարարության ապացույցները: Դրանց  հանձնումը կարծես շոկի մեջ գցեց հայցվոր կողմին ու նրա փաստաբանին: Վերջիններս ցանկացան  մանրամասն ծանոթանալ պատասխանող կողմի ապացույցներին:  Հավանաբար,  շոկային վիճակն էր պատճառը, որ   հայցվոր կողմի փաստաբանն ու հայցվոր Լեւոն Բարդակչյանը ինքնախոստովանությամբ հանդես եկան: Դատավորի՝հայցվոր կողմին ուղղված հարցին՝ ըստ ձեզ՝ի՞նչ է նշանակում «նողկալի հայտարարություն» արտահայտությունը, փաստաբանն ասաց. «Այսինքն՝բացասական  գնահատական  է տրվել հայտարարությանը»:

Լեւոն Բարդակչյանն էլ  հավելեց, որ ինքը լեզվաբանների հետ է խոսել եւ նրանք իրեն ասել են՝«նողկալի» բառը «զզվելի» իմաստով է օգտագործվում:

«Գիտեք, կարիք չկար, որ լեզվաբանների հետ խոսեիք: Կարելի էր բացատրական բառարանը բացել եւ բառի իմաստը հասկանալ»,- հակադարձեց դատավորը:

Դատավորը հայցվոր կողմից պարզաբանում պահանջեց  նաեւ ավետարանական եկեղեցու հովիվ Լեւոն Բարդակչյանի վրա հարձակման մասին: «Ներկայացված հրապարակումներից  մեկում գրված է՝  Լեւոն Բարդակչյանը լուրեր է տարածել, որ ոմն  երիտասարդ դանակահարելու սպառնալիքով ներխուժել է  իր գրասենյակ եւ դանակահարության փորձ կատարել, որի  պատճառը եղել է Կոմիտաս վարդապետի՝ իր դեմ ուղղված հայտարարությունը: Սա ի՞նչ հայտարարություն է: Եկեղեցականներդ սկսել եք մեկդ մյուսի դեմ հայտարարություն անե՞լ»,- հարցրեց դատավորը:

Հայցվոր կողմի փաստաբան Դիանա Գրիգորյանը  «լուսավորեց» դատարանին. «Սույն գործով հարուցվել  է քրեական գործ»:

Իսկ թե ինչու էր երիտասարդը հարձակվել եւ ինչ էր ուզում  Բարդակչյանից,   ավետարանական եկեղեցու հովիվը դժվարացավ պատասխանել, միայն կրկնեց իր հին ու նողկալի հայտարարությունը.  «Կոմիտաս վարդապետի հայտարարությունից երկրորդ օրը, այս մարդը…»:

«Կա քրեական գործ հարուցված, եթե իհարկե, պատասխանող կողմը դա է նկատի ունեցել, որպես  նողկալի հայտարարություն ընդդեմ Կոմիտաս Վարդապետի»,- հավելեց փաստաբանը:

Փաստորեն, րոպեներ առաջ Բարդակչյանն ու իր փաստաբանն ասում էին, որ չգիտեին ինչ հայտարարության մասին է խոսքը, ավելին՝ նախորդ դատական նիստում  «Իրավունքի» հետ զրույցում Բարդակչյանը հայտարարեց, որ ինքը երբեւէ չի ասել, թե Կոմիտաս Վարդապետի արված հայտարարությունից հետո է երիտասարդը  փորձել  մահափորձ իրականացնել իր դեմ:

Սակայն սա միակ հակասությունը չէ: Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահը դատարանում  անսպասելի հայտարարություն արեց. «Մենք Կոմիտաս Վարդապետի հետ շատ մտերիմ ընկերներ ենք»:

«Դե ներեք միմյանց, ինչպես Քրիստոսն է ներում»,- ասաց  դատավորը:

«Մենք կխոսենք իրար հետ, բայց  աղավաղում են ճշմարտությունը (նկատի ունի մամուլին-խմբ.) անհանդուրժողականություն սերմանում»,- ասաց Բարդակչյանը:

«Իրավունքի» շահերը պաշտպանող փաստաբան Լեւոն Բաղդասարյանը հակադարձեց.«Քանի որ խոսվեց ընկերական հարաբերությունների ու  մամուլի մասին, պետք  է ասեմ, որ մամուլը ոչ միայն սեր պետք է սփռի, այլեւ ցնցի: Յուրաքանչյուր կրոնական կազմակերպություն, որը գործում է  Հայաստանում, պետք է լավ ուսումնասիրի ՀՀ սահմանադրությունը, որտեղ պարտադիր պայման կա Առաքելական եկեղեցու հեգեմոն դերի մասին: Այն անձը, որը կխախտի դա, հետեւանքները  լինելու են այսպիսին: Ի վերջո, չենք կարողանում հասկանալ՝ այս ագրեսիան որտեղից  է եւ ինչու: «Իրավունքը» թերթը կրողն է Առաքելական եկեղեցական արժեքների:  Հայցվորն ասում է՝ մենք ընկերներն ենք, բայց թերթը խանգարեց մեր ընկերությունը: Պատմությունը  նայեք՝ ովքեր են «Իրավունքին» դատի տվել ու տալիս՝  Առաքելական եկեղեցու դավանանքը խախտողները, գոմիկներից սկսած՝ վերջացրած չգիտեմ ինչ աղանդներով»:

 

Սոնա Դավթյան