|
"ԴԱՏԱԿԱՆ ՆԱԽԱԴԵՊԵՐՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱՎԱՍԱ՞Ր ԵՆ" - Շատ են խոսում դատական նախադեպերի մասին: Դրանք ե՞ւս օրենքին հավասար են: Դատական նախադեպերի ճանաչումը եւ կիրառումը, որպես իրավունքի աղբյուր, կիրառվում է եւ ռոմանո-գերմանական իրավական համակարգ ունեցող երկրներում, որոնց թվում է Հայաստանը, եւ անգլո-սաքսոնական իրավական համակարգ ունեցող երկրներում: Որպես կանոն, այդ թվում նաեւ Հայաստանում, դատական նախադեպերի ստեղծումը վերապահված է բարձր ատյաններին: Ո՞րն է դրա իմաստը. նոր դատական վեճերը լուծելու այնպես, ինչպես լուծվել են նախկինում: Թեպետ այն կրում է իմպերատիվ բնույթ, այսինքն, դատարանը պարտավոր է ընդունել ի գիտություն դատական նախադեպը, բայց հաշվի առնելով որոշակի գործոններ, կարծում եմ, այն չպետք է լինի բացարձակ: Դրա լավագույն օրինակն է դեռեւս 20-րդ դարի երկրորդ կեսերից Անգլիայում, անհրաժեշտության դեպքում, հեռանալու ավելի վաղ ստեղծված նախադեպերից:
Դատաիրավական պրակտիկայում միգուցե ավելի դյուրին է կիրառել դատական նախադեպեր, սակայն այն բացարձակացնելը չի բերի իրավունքի ասպարեզում պատշաճ զարգացում, չի խթանի իրավական հարթության վրա ստեղծագործելուն ու կատարելագործելուն:
Վարդան, մանկավարժ Սույն դրվագով կարծում եմ խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 277 հոդվածի 4-րդ կետի իմպերատիվ պահանջ. Քրեական դատավարության` լեզվին չտիրապետող (մեր օրենսդրությամբ դա հայերենն է) մեղադյալին հանձնվում են թարգմանչի կողմից ստորագրված մեղադրական եզրակացությունը եւ դրան կապված հավելվածների հաստատված թարգմանությունները:
"Լեւ գրուպ" փաստաբանական գրասենյակի հիմնադիր նախագահ
|