Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

01.12.2015թ.
«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»
«ՀԵՐՔՈՒՄ ԵՄ «ՀԱՅՈՑ ՎԱՀԱՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՎԵԼԸ
«ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ԿՈՂՄԻՑ
»

 

 

Վերջերս համացանցում եւ որոշ լրատվամիջոցներում ենթադրություն տարածվեց, թե նոյեմբերի 25-ին Երեւանի Նորք Մարաշ 9-րդ փողոցի տներից մեկում, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից վնասազերծված հանցավոր խմբավորումը եւ նրանց մոտ հայտնաբերված ահռելի չափով զենք-զինամթերքը իշխանությունների կողմից նախապատրաստված շոու է: Հնչեցին նաեւ հակառակ կարծիքներ` որ դա կապ ունի ընդդիմության հետ: Այս եւ այլ հարցերի պատասխանները լսելու համար դիմեցինք վնասազերծված հանցավոր խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի շահերի պաշտպան, «Լեվ գրուպ» իրավաբանական ընկերության նախագահ, փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ:

Դա հանրահայտ փաստ է, եւ որեւէ շոու չկա: Զենք-զինանոցը եղել է: Հավանաբար, նման հայտարարություն կատարելը չի բխում իմ պաշտպանյալի շահերից, բայց պետք է կրկնեմ, որ դա հանրահայտ փաստ է: Ես այն փաստաբաններից չեմ, որ կառչեմ նրանից, որ ապացուցման բեռը տվյալ դեպքում պետք է կրի մյուս կողմը: Դա ընդունում է իմ պաշտպանյալը, որ շոու չի եղել: Ավելին, որպես ՀՀքաղաքացի` բարձր եմ գնահատում պետական լիազոր մարմնի` ԱԱԾ-ի աշխատանքը, որը փայլուն է կատարվել այդ քանակի զենք-զինամթերք հայտնաբերելու եւ առգրավելու ուղղությամբ: Միեւնույն ժամանակ, գտնում եմ, որ նախաքննության մարմինը պետք էուշադրություն դարձնի այն հանգամանքի վրա, որ գրոհի ժամանակ, տվյալ տանը եղել են մեկ տասնյակից ավել մարդիկ, ովքեր ձեռքի տակունենալով այդքան զենք` որեւէ դիմադրություն չեն ցուցաբերել: Դա խոսում է այն մասին, որ տվյալ զենքն ուղղված չի եղել հայ մարդու կամՀՀ-ի դեմ:


Տեղեկություն եղավ նաեւ, որ իբր հանցավոր խումբը ծրագրել է այդ զինամթերքը օգտագործել կառավարության, Ազգային ժողովի եւնախագահի նստավայրի դեմ: Ավելին` ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանն էլ իր ասուլիսումհայտարարեց, որ խումբն ունեցել է հանցավոր մտադրություն, ծրագրել է հրեշավոր գործողություններ իրականացնել` ուղղված իշխանությանառանձին ճյուղերի, առանձին պաշտոնյաների եւ հասարակության դեմ: Ի՞նչ կասեք:

 


«ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ, ՈՐ ԱՐԹՈՒՐՆ ԸՆԴՈՒՆԱԿ Է ԶԵՆՔՆ ՈՒՂՂԵԼ ԴԵՊԻ ՀԱՅ ՄԱՐԴԸ»

Պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ պաշտպանյալը` որպես այդ խմբի ղեկավար, նման ցուցմունք չի տվել, եւ այս պահին ընթանում էնախաքննություն, որի ընթացքում շատ բաներ ի հայտ կգան: Կցանկանայի ավելացնել նաեւ, որ իմ պաշտպանյալը Եվրոպայում ստացել էփայլուն կրթություն, ունի ընտանիք, երեք անչափահաս երեխաներ, ապրել է բարեկեցիկ կյանքով: Թողնելով այդ ամենը` մասնակցություն էունեցել Սիրիայի հայաբնակ Քեսաբի պաշտպանության կազմակերպմանը եւ իր ուրույն լուման է ներդրել այդ երկրի հայապահպանմանգործում: Դա ինքնըստինքյան դրական է խոսում տվյալ անձի մասին: Հավանաբար տեղյակ եք, որ նա եղել է Արցախյան ազատամարտիմասնակիցներից մեկի որդին, ով ցավոք զոհվել է: Այդ տարիներին նույնիսկ խոսում էին, որ նրա հոր դիակը թշնամու կողմից վերցնելուհամար այդ ժամանակվա իշխանությունները փոխանակել են կենդանի ազերի գերիների հետ, որը խոսում է տվյալ անձի ով լինելու մասին: Եսիրոք չեմ հավատում, որ Արթուր Վարդանյանն ընդունակ էր զենքն ուղղել դեպի հայ մարդը, կամ առավել եւս խարխլել պետականությունը:Եթե անգամ մի պահ պատկերացնենք, որ նա ընդունակ էր ձեռք բարձրացնել պետության, կառավարության կամ ՀՀ քաղաքացու վրա, նակաշկանդված չէր` հենց ԱԱԾ աշխատակիցների գրոհի պահին դա իրականացնել: Սա շատ կարեւոր հանգամանք է եւ ենթակա էգնահատման:
Այդ դեպքում հարց է ծագում` ո՞ւմ դեմ էր ուղղված այդ զենք-զինամթերքը, եթե հաշվի առնենք, որ նրանց շարքերում եղել են ակտիվիստներ,ովքեր այս տարի ամռանը Բաղրամյան պողոտայում իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում իշխանությունների դեմ` հոսանքի թանկացմանհարցի շուրջ: Խմբում կան մարդիկ, ովքեր գործազուրկ են եւ ըստ էության դժգոհ են իշխանություններից:
Թե ում էր ուղղված, զերծ կմնամ գնահատականներ տալուց: Վստահ եղեք, նախաքննության ավարտին դրա պատասխանը կիմանաք:

Ինչ վերաբերում է նրան, որ մարդիկ ըմբոստացել են իշխանությունների վարած քաղաքականության դեմ, դա դեռ չի նշանակում, որ տվյալանձն ընդունակ է զենք բարձրացնել կամ զինված հեղաշրջում կատարել: Կարող եք վիճակագրական հարցումներ անցկացնել եւ տեսնել, թեհանրապետության քաղաքացիների քանի տոկոսն է գոհ այսօրվա վարած քաղաքականությունից, եւ քանի տոկոսն է դժգոհ: Միեւնույնժամանակ, կարող եք ճշտել, թե դրանցից քանի տոկոսն է պատրաստ զինված հեղաշրջում կատարելու:

«
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՆ ԵՐԿԻՐԸ ՉԷ, ՈՐ ԶԻՆՎԱԾ ՀԵՂԱՇՐՋՈՒՄՈՎ ՀԱՐՑ ԼՈՒԾԵՆ»
Բայց չի էլ բացառվում, որ կլինեն մարդիկ, ովքեր զենք կվերցնեն եւ կգնան այդ քայլին
Նման դեպքում պետք է գործի պետության մահակը, պետության տոտալ քաղաքականությունը: Հայաստանն այն երկիրը չէ, որ զինվածհեղաշրջումով հարցեր լուծեն: Հազարամյակի չափով պետականություն չենք ունեցել, պետք է դողանք պետության ու պետականության վրա,բայց ոչ այդ տարբերակով: Լավագույն օրինակը մեր հարեւան երկրներում է, որ նմանատիպ միջոցները բերեցին կործանարարհետեւանքների: Միեւնույն ժամանակ, չենք կարող բացառել, որ այսօր Հայաստանում կա խնդիր` գործադիրի վարած քաղաքականությանարդյունքում, եւ ինչպես դուք նշեցիք, նրանցից շատերն էլ հայտնվում են գործազուրկի կարգավիճակում: Պատկերացրեք, որ այսօր միդատավորի մոտ կա երկու հազար գործ, որից մոտ հազարը վերաբերում է բանկային գործառույթներին, որի արդյունքում Հայաստանիքաղաքացին դառնում է օրենքով բոմժ` բխող բոլոր կործանարար հետեւանքներով:

Նշվում է նաեւ, որ խումբը ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով: Ունե՞ք տեղեկություններ, որտեղից եւ ում միւջոցով ենդրանք փոխանցվել:
Կրկին պետք է զերծ մնամ` հաշվի առնելով, որ ընթանում է նախաքննություն, առավել եւս, որ այս պահին այդքան էլ չեմ տիրապետումդրան:

Կրկին անդրադառնալով հանցավոր խմբի վնասազերծումը շոու անվանողներին, Նորք-Մարաշ 9-րդ փողոցի մի շարք բնակիչներ այնքանապշած էին տեղի ունեցածից, որ զարմանում էին, թե ինչպես են այդքան զենք տեղափոխել այդ բնակարան, որին նրանք ականատես չեն եղելեւ անգամ տարօրինակ բան չեն նկատել:

Այն, որ եղել է զենք-զինամթերք` դա, կրկնում եմ, հանրահայտ փաստ է: Ճիշտ է, դա այս պահին խոսում է ի վնաս իմ պաշտպանյալի, բայցպետք է մատուցել արժանին` պետական լիազոր մարմնի գործողություններին, որոնք կարողացան ժամանակին տեղեկանալ զենքի մասին`կանխեցին, առգրավեցին: Փայլուն օպերացիայի արդյունքում կարողացան առանց զոհերի այդ ամենը կանխել: Բայց միեւնույն ժամանակ, եսարժանին եմ մատուցում այդ տանը գտնվող խմբի անդամներին, որոնք բացարձակ չեն դիմադրել, կամ զենք չեն կիրառել:
Իսկ չե՞ք կարծում, որ խմբի անդամները պարզապես գլխի չեն ընկել ու միանգամից չեն հասկացել, թե ինչ է տեղի ունենում, հակառակդեպքում կդիմեին զենքի կիրառմանը, եթե հաշվի առնենք, որ ԱԱԾ-ն առավոտ կանուխ է իրականացրել իր գործողությունները:
Վստահեցնում եմ ձեզ, որ` ոչ, գոնե մեկ կրակոց կարձակվեր, եւ այդ կարծիքը միանշանակ չեմ կիսում: Ավելին, կարող ենք քննչականփորձարարություն կատարել եւ տեսնել, որ որքան էլ պահն անպատեհ է եղել խմբի համար, եւ պայմանականորեն բոլորը եղել են քնած, գոնեմեկ կրակոց կարող էին արձակել, եթե ցանկանային դիմադրություն ցույց տալ:

«ԻՄ ՊԱՇՏՊԱՆՅԱԼԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԻՐ ՄԵՂԱԴՐԱՆՔՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ»

Պարոն Բաղդասարյան, ինչպիսի՞ տրամադրություն ունի ձեր պաշտպանյալն այս պահին, եւ եթե ունեք տեղեկություն մնացածների մասին,նաեւ` նրանք:

Այն ֆորմատը, որով առաջադրված է մեղադրանք իմ պաշտպանյալի նկատմամբ` ամբողջ մեղադրանքը չի ընդունում: Առողջությունընորմալ է, ցուցմունք է տվել, իսկ մնացածը ցույց կտա նախաքննությունը:
Արդյո՞ք չեք նկատում նրա մոտ այն վիճակը, որ գուցե փոշմանել է ինչ-որ բանի համար, կամ հակառակը` նյարդայնացել է, քանի որ չիկարողացել իրականացնել նախատեսված պլանները:
Իմ պաշտպանյալը որեւէ գործառույթ չի իրականացրել, որի համար նա պետք է փոշմանի, արյուն չի եղել: Այս պահին չեմ տիրապետում, թեինչ հետագա պլաններ է ունեցել նա: Այնքանով, որքանով նա ունի անցյալ, եւ այն եղել է հայրենանպաստ, գտնում եմ, որ այն պետք է ուղղվածլիներ ի նպաստ հայրենիքի ու հայ քաղաքացու:

Շրջանառվում էր նաեւ վարկած, որ խումբը գուցե հովանավորվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից: Այսվարկածը որքանո՞վ եք հավանական համարում:
Միանշանակ ոչ, հերքում եմ, քանի որ, եթե «Հայոց վահան» կազմակերպությունը հովանավորվեր «Իսլամական պետության» կողմից, չէրկարող այդ խմբավորումը իր ուրույն դերն ունենար հենց այդ «Իսլամական պետության» դեմ պայքարում:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ