|
Գործ թիվ 2-523/2005թ.
|
Վ Ճ Ի Ռ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
|
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը հետևյալ կազմով.
|
09.11.2005թ. |
ք.Երևան |
նախագահությամբ դատավոր` |
Մ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ |
քարտուղարությամբ` |
Ս. ԱՎԱԳՅԱՆԻ |
սկզբնական հայցվորների ներկայացուցիչ` |
Կ. ՔԱՄԱԼՅԱՆԻ
|
սկզբնական հայցվորներ` |
Լ. ՕՀԱՆՅԱՆԻ, Ս. ՕՀԱՆՅԱՆԻ
|
սկզբնական պատասխանող`
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչ`
|
Հ. ՉԻՉՅԱՆԻ
|
սկզբնական հայցով պատասխանող և հակընդդեմ հայցվոր Վարդան Օհանյանի ներկայացուցիչ`
|
ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ /"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/
|
2005թ. նոյեմբերի 9-ին, դատարանում, դռնբաց դատական նիստում քննեց գործն ըստ հայցի Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյանների ընդդեմ Վարդան Օհանյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման, ներգրավմամբ հայցվոր կողմում ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Մայիս Օհանյանի` ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքի բաժնեմասի նկատմամբ փոխհատուցում վճարելու պահանջների մասին և ըստ Վարդան Օհանյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյանների` տան բաժնեմասի դիմաց դրամական փոխհատուցմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և գումարի պահանջների մասին:
Սկզբնական հայցվորի ներկայացուցիչ Կառլեն Քամալյանն սկզբնական հայցը պնդեց, հակընդդեմ հայցի դեմ առարկեց և դատարանին հայտնեց, որ Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 տունը` 55.55 քմ ընդհանուր մակերեսով, սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ ժառանգություն են ընդունել ժառանգատուի զավակները` սկզբնական հայցվորներ Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյանները, սկզբնական պատասխանող Վարդան Օհանյանը և ժառանգատուի կինը` Եվա Ջալալյանը, այսինքն` ժառանգատուի զավակներից յուրաքանչյուրի բաժինը Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 տան նկատմամբ կազմել է 1/25 մասը, իսկ Եվա Ջալալյանինը` 6/25 մասը: 06.02.1997թ.-ին Եվա Ջալալյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 տան 6/25 մասը նվիրել է իր զավակներից սկզբնական հայցվորներ Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյաններին: Սկզբնական հայցվորներ սկզբնական պատասխանող Վարդան Օհանյանին առաջարկել են ընդհանուր գույքից նրա բաժնեմասն առանձնացնել, սակայն այդ առաջարկությունը մերժվել է: Նշված տունը տիրապետում է սկզբնական պատասխանող Վարդան Օհանյանը, որի բաժնեմասն աննշան է: Վերջինս նշված տան վրա նախկինում կառուցած 190.63 քմ մակերեսով ինքնակամ շինություններն օրինականացրել է և ստացել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական 190.63 քմ մակերեսով շինությունների և 700 քմ մակերեսով հողամասի նկատմամբ, որը հանդիսացել է ընդհանուր սեփականություն: Նշված վկայականը սկզբնական պատասխանող ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման կողմից տրվել է ապօրինի, քանի որ սկզբնական պատասխանող Վարդան Օհանյանի իրավունքների գրանցման հիմքում դրվել է ՀՀ կառավարության 25.02.1998թ.-ի թիվ 114 որոշումը: Ինչ վերաբերում է Ալեքսանդր Օհանյանի թաղման, շիրմաքարի վրա սկզբնական պատասխանող Վարդան Օհանյանի ծախսած գումարին, ապա նա թաղման ծախսերը չի կատարել, ընդհամենը կառուցել է շիրմաքարը, որի համար նա սկզբնական հայցվորների փոխարեն ծախսել է 450.000 ՀՀ դրամ, իսկ գույքի համար հարկերը վճարել է, որովհետև ինքն է օգտվել այդ գույքից: Դատարանից խնդրեց սկզբնական հայցը բավարարել ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող, Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 տան նկատմամբ սկզբնական պատասխանող Վարդան Օհանյանի սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնել և անվավեր ճանաչել սկզբնական պատասխանող Վարդան Օհանյանի անվամբ 15.06.1998թ.-ին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 005134 վկայականը, իսկ հակընդդեմ հայցը մերժել` անհիմն լինելու պատճառով: Սկզբնական հայցվորներ Լադիկ և Սարգիս Օհանյանները տվեցին նույնաբովանդակ բացատրություններ: Սկզբնական պատասխանող ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչ Հայրապետ Չիչյանը սկզբնական հայցի դեմ առարկեց և դատարանին հայտնեց, որ սկզբնական պատասխանող Վարդան Օհանյանի անվամբ 15.06.1998թ.-ին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 005134 վկայականը տրվել է օրենքով սահմանված կարգով, իսկ ինչ վերաբերում է ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 տան Վարդան Օհանյանի բաժնեմասն առանձնացնելուն, ապա բաժնեմասը հնարավոր չէ իրապես առանձնացնել: Հակընդդեմ հայցվորի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանն սկզբնական հայցի դեմ առարկեց, հակընդդեմ հայցը պնդեց և դատարանին հայտնեց, որ Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 տան 2/5 մասը` 55.55 քմ ընդհանուր մակերեսով, համատեղ սեփականության իրավունքով պատկանել է հակընդդեմ հայցվորի և հակընդդեմ պատասխանողների հորը` Ալեքսանդր Օհանյանին, իսկ 3/5 մասը` Մայիս Օհանյանին: Ալեքսանդր Օհանյանի մահվանից հետո, նրան պատկանող գույքի նկատմամբ ժառանգություն են ընդունել ժառանգատուի զավակները` հակընդդեմ հայցվոր Վարդան Օհանյանը, հակընդդեմ պատասխանողներ Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյանները և ժառանգատուի կինը` Եվա Ջալալյանը: Հակընդդեմ հայցվորի կողմից կատարվել են ողջ ժառանգական գույքի պահպանման ծախսերը: 1998թ.-ին հակընդդեմ հայցվոր Վարդան Օհանյանը և նրա կինը կառուցել են 190.63 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տունը, որի նկատմամբ հակընդդեմ հայցվոր Վարդան Օհանյանի իրավունքները 15.06.1998թ.-ին օրենքով սահմանված կարգով ստացել է պետական գրանցում: Համաձայն ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման 06.04.2005թ.-ի թիվ 593ա գրության` Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյանների անվամբ գրանցված Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 տունը հնարավոր չէ առանձնացնել բաժինների: Հակընդդեմ հայցվոր Վարդան Օհանյանի Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 հասցեում գտնվող տան բաժնեմասը կազմում է շուրջ 200 քմ մակերես, իսկ հակընդդեմ պատասխանողներ Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյանների բաժնեմասերը միասին վերցրած չորս անգամ պակաս է հակընդդեմ հայցվոր Վարդան Օհանյանի բաժնեմասից: Նշված հասցեում գտնվող գույքի օգտագործման մեջ հակընդդեմ պատասխանողներ Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյանների էական շահ չունենալն ապացուցվում է այն հանգամանքով, որ նրանք ժառանգությունն ընդունելուց հետո, շուրջ 10 տարի, երբևէ չեն տիրապետել նշված գույքը և այդ 10 տարիների ընթացքում գույքի պահպանման հետ կապված բոլոր ծախսերը կատարվել են հակընդեմ հայցվորի կողմից: Ժառանգատու Ալեքսանդր Օհանյանի թաղման, շիրմաքարի հետ կապված բոլոր ծախսերը կատարվել են հակընդդեմ հայցվոր Վարդան Օհանյանի կողմից: Ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքի պահպանման հետ կապված ծախսերը նույնպես ամբողջությամբ կատարվել են հակընդդեմ հայցվոր Վարդան Օհանյանի կողմից: Վերջինս ի տարբերություն հակընդդեմ պատասխանողների բնակության այլ վայր չունի: Համաձայն փորձագետի եզրակացության` Նորքի 5-րդ փողոցի 52.25քմ ընդհանուր մակերեսով թիվ 11 տան շուկայական արժեքը կազմում է 4.950.000 ՀՀ դրամ: Դատարանից խնդրեց սկզբնական հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել 4.450.000 ՀՀ դրամ գումարի չափով փոխհատուցում վճարել հակընդդեմ պատասխանողներ Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյաններին` Նորքի 5-րդ փողոցի` ըստ փաստաթղթերի 55.55 քմ մակերեսով, իսկ փաստացի 52.25քմ ընդհանուր մակերեսով թիվ 11 տան նրանց դիմաց և այդ գումարը վճարելուց հետո դադարեցնել հակընդդեմ պատասխանողներ Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյանների սեփականության իրավունքն այդ տան իրենց բաժնեմասերի նկատմամբ, հակընդդեմ պատասխանողներ Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյաններից հօգուտ հակընդդեմ հայցվոր Վարդան Օհանյանի բռնագանձել 2.376.360 ՀՀ դրամ որպես ժառանգատու Ալեքսանդր Օհանյանի շիրմաքարի, թաղման, նրան հաջորդող արարողությունների համար կատարված ծախսերի և ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքում հակընդդեմ պատասխանողների բաժնեմասի համար վճարված հարկերի գումար: Պատշաճ կարգով ծանուցված սկզբնական հայցվոր կողմում ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ ներգրավված Մայիս Օհանյանը դատական նիստին չէր ներկայացել: Լսելով կողմերին և ուսումնասիրելով գործի նյութերը` դատարանը գտնում է, որ սկզբնական հայցն անհիմն է և ենթակա է մերժման ամբողջությամբ, իսկ հակընդդեմ հայցը հիմնավոր է մասնակիորեն, բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197 հոդվածի 4-րդ կետի, 1242 հոդվածի պահանջներից և ենթակա է բավարարման մասնակիորեն հետևյալ պատճառներով. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197 հոդվածի 4-րդ կետի համաձայն բաժնային սեփականության մասնակցի բնեղենով առանձնացնելու փոխարեն մյուս սեփականատերերը կարող են այդ մասնակցի համաձայնությամբ նրան փոխհատուցում վճարել: Այն դեպքում, երբ սեփականատիրոջ բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել և ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի, դատարանը կարող է նաև այդ սեփականատիրոջ համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մյուս մասնակիցներին թույլատրել վճարելու փոխհատուցում: Սույն հոդվածին համապատասխան` փոխհատուցումն ստանալու պահից սեփականատերը կորցնում է ընդհանուր գույքում բաժնի նկատմամբ իրավունքը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1242 հոդվածի համաձայն` ժառանգության հետ կապված ծախսերը հատուցվում են հետևյալ հերթականությամբ` առաջին հերթին հատուցվում են մինչև ժառանգատուի մահը նրա հիվանդության հետևանքով առաջացած և ժառանգատուի պատշաճ հուղարկավորության համար անհրաժեշտ ծախսերը, երկրորդ հերթին հատուցվում են ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքը պահպանելու և կառավարելու, ինչպես նաև կտակը կատարելու հետ կապված ծախսերը, երրորդ հերթին բավարարվում են ժառանգատուի պարտքերով պարտատերերի պահանջները, չորրորդ հերթին բավարարվում են պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգների պահանջները, հինգերորդ հերթին հատուցվում են կտակային հանձնարարությունը կատարելու հետ կապված ծախսերը: Յուրաքանչյուր հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարելուց հետո: Համաձայն 27.12.1996թ.-ին տրված թիվ 1992 սեփականության վկայականի` Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 տան 2/5 մասը` 55.55 քմ ընդհանուր մակերեսով, սեփականության իրավունքով, 700 քմ մակերեսով հողամասն ընդհանուր սեփականության իրավունքով պատկանել է Ալեքսանդր Օհանյանին: Համաձայն 13.01.1997թ.ին Երևանի պետական նոտարական գրասենյակի նոտար Ե. Սարգսյանի կողմից տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի` 31.12.1995թ.-ին մահացած Ալեքսանդր Օհանյանին պատականող գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգներ են հանդիսանում` կինը` Եվա Ջալալյանը, որդիները` Լադիկ, Սարգիս, Վարդան Օհանյանները և դուստրը` Մարիա Օհանյանը: Ժառանգական գույքը, որի համար տրված է սույն վկայագիրը, բաղկացած է Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 տան 2/5 բաժնեմասի կեսից: Համաձայն 06.02.1997թ.-ի նվիրատվության պայմանագրի` Եվա Ջալալյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող, Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 տան 6/25 բաժնեմասը նվիրել է Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյաններին: Համաձայն 10.02.1997թ.-ին տրված թիվ 1992 սեփականության վկայականի` Երևանի Նորքի 5-րդ փողոցի 55.55 քմ ընդհանուր մակերեսով թիվ 11 տան` 3/25 մասը ընդհանուր սեփականության իրավունքով պատկանում է Լադիկ Օհանյանին, 3/25 մասը` Սարգիս Օհանյանին, 3/25 մասը` Մարիա Օհանյանին և 1/25 մասը` Վարդան Օհանյանին սեփականության իրավունքով, իսկ 700 քմ մակերեսով հողամասը հանդիսանում է ընդհանուր սեփականություն: Համաձայն 15.06.1998թ.-ին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 005134 վկայականի` Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11/1 տունը` 190.63 քմ ընդհանուր մակերեսով, ավտոտնակը և երկու խոհանոցը` 51.08 քմ ընդհանուր մակերեսով, սեփականության իրավունքով, իսկ 0.0700 հա հողամասը ընդհանուր սեփականության իրավունքով պատկանում են Վարդան Օհանյանին: Համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման 06.04.2005թ. թիվ 593ա գրության` Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 տունը, 700 քմ մակերեսով հողամասն ընդհանուր սեփականություն իրավունքով հաշվառված են` 3/5 մասը` Մայիս Օհանյանի անվամբ` 20.01.1962թ.-ի տվյալներով, 86.4 քմ մակերեսով բնակելի տուն, 3/25 մասը` Լադիկ, 3/25 մասը` Սարգիս, 3/25 մասը` Մարիա, 1/25 մասը` Վարդան Օհանյանների անվամբ` 10.02.1997թ.-ի տվյալներով 55.55 քմ մակերեսով բնակելի տուն: Տեղում կատարված չափագրումներից պարզվել է, որ Մայիս Օհանյանի 3/5 մասը փաստացի առանձնացված է, իսկ վիճելի տարածքում չափագրվել է 412.52 քմ բնակելի և օժանդակ շինություններ, որից 52.25 քմ Լադիկ, Սարգիս, Մարիա և Վարդան Օհանյանների անվամբ, որպես բաժնային սեփականություն 10.02.1997թ.-ին հաշվառված մակերեսներ, որոնց նկատմամբ ներքին փոփոխություններ են կատարվել (55.55 քմ մակերեսը փաստացի կազմել է 52.25 քմ), 182.97 քմ 15.06.1998թ,-ին Վարդան Օհանյանի անվամբ գրանցված մակերեսներ, իսկ 177.3 քմ ինքնակամ կառույցներ: Լադիկ, Սարգիս, Մարիա և Վարդան Օհանյանների անվամբ, որպես բաժնային սեփականություն գրանցված է 55.55 քմ, իսկ փաստացի 52.25 քմ բնակելի տունը հնարավոր չէ առանձնացնել: Համաձայն 25.07.2005թ.-ի թիվ 14900507 փորձագիտական եզրակացության` Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 հասցեում գտնվող բնակելի տան գնահատման ենթակա տարածքների` 52.25 քմ մակերեսի շուկայական արժեքն առանց հողատարածքի արժեքի ներառման` փորձաքննության կատարման ժամակահատվածի դրությամբ, գնահատվում է 4.950.000 ՀՀ դրամ: Համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության գույքահարկի ընդունաման ԱՆԳ 337471 անդորրագրի` Վարդան Օհանյանը 2004թ.-ին Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 տան համար` որպես գույքահարկ 1 տարվա համար վճարել է 6.600 ՀՀ դրամ: Համաձայն ՀՀ կառավարության առընթեր հարկային պետական ծառայության հողի հարկի ընդունման ԵՆՀ 582706 անդորրագրի` Վարդան Օհանյանը 2004թ.-ին Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 հասցեում գտնվող հողի համար` որպես հողի հարկ 1 տարվա համար վճարել է 9.000 ՀՀ դրամ: Այսպիսով, Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 տան 2/5 մասը` ըստ փաստաթղթերի 55.55 քմ, իսկ փաստացի 52.25քմ ընդհանուր մակիերեսով, սեփականության իրավունքով, 700 քմ մակերեսով հողամասն ընդհանուր սեփականության իրավունքով պատկանել է Ալեքսանդր Օհանյանին, իսկ 3/5 մասը` Մայիս Օհանյանին: Ալեքսանդր Օհանյանի մահվանից հետո, նրան պատկանող գույքի նկատմամբ ժառանգություն են ընդունել ժառանգատուի զավակները` սկզբնական հայցվորներ Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյանները, հակընդդեմ հայցվոր Վարդան Օհանյանը և ժառանգատուի կինը` Եվա Ջալալյանը, այսինքն` ժառանգատուի զավակներից յուրաքանչյուրի բաժինը Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 տան նկատմամբ կազմել է 1/25 մասը, իսկ Եվա Ջալալյանինը`6/25 մասը: 06.02.1997թ.-ի Եվա Ջալալյանն սեփականության իրավունքով իրեն պատկանող, Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 տան 6/25 բաժնեմասը նվիրել է սկզբնական հայցվորներ Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյաններին, որի հետևանքով նրանցից յուրաքանչյուրի բաժնեմասը Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 տան նկատմամբ կազմել է 3/25 մասը: Փաստորեն Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 տան ըստ փաստաթղթերի 55.55 քմ, իսկ փաստացի 52.25քմ ընդհանուր մակերեսի 3/10 մասը սեփականության իրավունքով պատկանում է սկզբնական հայցվոր Լադիկ Օհանյանին, 3/10 մասը` սկզբնական հայցվոր Սարգիս Օհանյանին, 3/10 մասը` սկզբնական հայցվոր Մարիա Օհանյանին, իսկ 1/10 մասը` հակընդդեմ հայցվոր Վարդան Օհանյանին: Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11/1 տունը` 190.63 քմ ընդհանուր մակերեսով անշարժ գույքի նկատմամբ 15.06.1998թ.-ին հակընդդեմ հայցվոր Վարդան Օհանյանին տրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 005134 վկայականը: Այսինքն` վիճելի հասցեում գտնվող տան` հակընդդեմ հայցվոր Վարդան Օհանյանի բաժնեմասը կազմում է ավելի քան 190.63 քմ մակերես, որը շուրջ չորս անգամ ավելին է, քան սկզբնական հայցվորներ Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյանների բաժնեմասերը միասին վերցրած: Համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման 06.04.2005թ. թիվ 593ա գրության` վիճելի հասցեում ընդհանուր գույքից Վարդան Օհանյանի բաժնեմասն առանձնացնել հնարավոր չէ: 25.07.2005թ.-ի թիվ 14900507 փորձագիտական եզրակացության համաձայն` Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 հասցեում գտնվող բնակելի տան 52.25 քմ մակերեսի շուկայական արժեքն առանց հողատարածքի արժեքի ներառման` փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ, գնահատվում է 4.950.000 ՀՀ դրամ: Նկատի ունենալով, որ վիճելի հասցեում աննշան է ոչ թե հակընդդեմ հայցվոր Վարդան Օհանյանի բաժնեմասը, այլ սկզբնական հայցվորներ Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյանների բաժնեմասերը ուստի դատարանը գտնում է, որ հակընդդեմ հայցվոր Վարդան Օհանյանին պետք է թույլատրել Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 հասցեում գտնվող բնակելի տան 52.25 քմ մակերեսից հակընդդեմ պատասխանողներ Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյաններին պատկանող, 47.025 քմ ընդանուր մակերեսով 9/25 բաժնեմասի դիմաց` որպես փոխհատուցում վճարել 4.455.000 ՀՀ դրամ և այդ գումարը վճարելուց հետո հակընդդեմ պատասխանողներ Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյանների սեփականության իրավունքները ենթակա են դադարեցման Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 հասցեում գտնվող բնակելի տան 47.025 քմ ընդանուր մակերեսով 9/25 բաժնեմասի նկատմամբ: Հակընդդեմ պատասխանողներ Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյաններից հօգուտ հակընդդեմ հայցվոր Վարդան Օհանյանի բռնագանձման է ենթակա 576.360 ՀՀ դրամ, որից 450.000 ՀՀ դրամը` որպես ժառանգատու Ալեքսանդր Օհանյանի շիրմաքարի համար ծախսված գումար, 126.360 ՀՀ դարամը, որպես ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքում հակընդդեմ պատասխանողների բաժնեմասի համար վճարված հարկերի գումար, քանի որ վիճելի տան համար որպես գույքահարկ վճարվել է տարեկան 6.600 ՀՀ դրամ, իսկ հողի համար` 9.000 ՀՀ դրամ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 հոդվածի համաձայն գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49 հոդվածի համաձայն ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք: Այն հանգամանքը, որ 1.800.000 ՀՀ դրամ` որպես Ալեքսանդր Օհանյանի թաղման և դրա հաջորդող արարողությունների համար կատարված ծախսերի գումար, կատարվել են հակընդդեմ հայցվոր Վարդան Օհանյանի կողմից դատարանին որևէ ապացույց չներկայացվեց: Հետևաբար հակընդդեմ պատասխանողներ Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյաններից հօգուտ հակընդդեմ հայցվոր Վարդան Օհանյանի 1.800.000 ՀՀ դրամ` որպես թաղման և դրա հաջորդող արարողությունների համար կատարված ծախսերի գումար, բռնագանձելու պահանջի մասով հակընդդեմ հայցն անհիմն է և ենթակա է մերժման: Սկզբանական հայցվոր կողմը որևէ ապացույց չներկայացրեց այն մասին, որ սկզբնական պատասխանող Վարդան Օհանյանի անվամբ 15.06.1998թ.-ին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 005134 վկայականը տրվել է օրենսդրության պահանջների խախտումով: Հետևաբար սկզբնական հայցն անհիմն է և ենթակա է մերժման ամբողջությամբ: Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132, 134, 135, 138 հոդվածներով, դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
Սկզբնական հայցվորներ Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյանների սկզբնական հայցն ընդդեմ սկզբնական պատասխանողներ Վարդան Օհանյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման, ներգրավմամբ հայցվոր կողմում ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Մայիս Օհանյանի` ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 տան նկատմամբ սկզբնական պատասխանող Վարդան Օհանյանի սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու և սկզբնական պատասխանող Վարդան Օհանյանի անվամբ 15.06.1998թ.-ին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 005134 վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ամբողջությամբ մերժել` անհիմն լինելու պատճառով: Հակընդդեմ հայցը բավարարել մասնակիորեն: Թույլատրել հակընդդեմ հայցվոր Վարդան Օհանյանին` 4.455.000 (չորս միլիոն չորս հարյուր հիսունհինգ հազար) ՀՀ դրամ գումարի չափով փոխհատուցում վճարել հակընդդեմ պատասխանողներ Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյաններին` Երևանի Նորքի 5-րդ փողոցի` ըստ փաստաթղթերի 55.55 քմ մակերեսով, իսկ փաստացի 52.25քմ ընդհանուր մակիերեսով թիվ 11 տան նրանց բաժնեմասերի դիմաց և այդ գումարը վճարելուց հետո դադարեցնել հակընդդեմ պատասխանողներ Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյանների սեփականության իրավունքը այդ տան իրենց բաժնեմասերի նկատմամբ: Հակընդդեմ պատասխանողներ Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյաններից, համապարտորեն հօգուտ հակընդդեմ հայցվոր Վարդան Օհանյանի բռնագանձել 576.360 (հինգ հարյուր յոթանասունվեց հազար երեք հարյուր վաթսուն) ՀՀ դրամ, որից 450.000 ՀՀ դրամը` որպես ժառանգատու Ալեքսանդր Օհանյանի շիրմաքարի կառուցման համար ծախսած գումար, իսկ 126.360 ՀՀ դրամը` որպես ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքում հակընդդեմ պատասխանողների բաժնեմասի համար վճարված հարկերի գումար: Հակընդդեմ հայցվոր Վարդան Օհանյանի հակընդդեմ հայցն ընդդեմ հակընդդեմ պատասխանողներ Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյանների` 1.800.000 (մեկ միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ` որպես թաղման և դրան հաջորդող արարողությունների համար կատարված ծախսերի գումար, բռնագանձելու պահանջի մասով, մերժել` անհիմն լինելու պատճառով: Հակընդդեմ պատասխանողներ Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյաններից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել 11.530 (տասնմեկ հազար հինգ հարյուր երեսուն) ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար: Հակընդդեմ հայցվոր Վարդան Օհանյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 36.000 (երեսունվեց հազար) ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար: Վճիռը կամովին չկատարելու դեպքում դա կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին; Վճիռը վերաքննության կարգով կարող է բողոքարկվել 15 օրում` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան:
ԴԱՏԱՎՈՐ`
Մ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
|
* * *
|
Գործ թիվ 06-2412/2006թ.
|
Վ Ճ Ի Ռ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
|
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը հետևյալ կազմով`
|
09.11.2005թ. |
ք.Երևան |
նախագահությամբ դատավոր` |
Լ.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
դատավորներ` |
Գ. ՄԱՏԻՆՅԱՆ |
|
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ |
քարտուղարությամբ` |
Մ.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
մասնակցությամբ` հայցվորներ`
|
Լ. ՕՀԱՆՅԱՆ, Ս.ՕՀԱՆՅԱՆ, Մ.ՕՀԱՆՅԱՆ |
հայցվորի ներկայացուցիչ` |
Կ.ՔԱՄԱԼՅԱՆ
|
|
Ս. ՕՀԱՆՅԱՆԻ |
պատասխանողների ներկայացուցիչներ` |
Հ.ՉԻՉՅԱՆ, ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ /"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/
|
2006թ. հուլիսի 10-ին, քաղաք Երևանում, վերաքննիչ դատարանում դռնբաց դատական նիստում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի /դատավոր Մ. Մարտիրոսյան/ 09.11.2005թ. վճռի դեմ հայցվորի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առավ քաղաքացիական գործն ըստ հայցի Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյանների ընդդեմ Վարդան Օհանյանի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Մարաշ տարածքային ստորաբաժանման` ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքի բաժնեմասի նկատմամբ փոխհատուցում վճարելու թույլտվության և սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին և ըստ Վարդան Օհանյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյանների` տան բաժնեմասի դիմաց դրամական փոխհատուցմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջի մասին: Առաջին ատյանի դատարանը հայցը մերժել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարել է մասնակիորեն: Դատաքննությամբ վերաքննիչ դատարանը պարզեց հետևյալը: Հայցվորներ Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյանները և նրանց ներկայացուցիչ Կառլեն Քամալյանը հայցը և առաջին ատյանի դատարանում տրված բացատրությունները պնդեցին, առարկեցին հակընդդեմ հայցի դեմ և հայտնեցին, որ Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 տան` 55.55քմ ընդհանուր մակերեսով մասը, սեփականության իրավունքով և նույն հասցեի 700 քմ մակերեսով հողամասն ընդհանուր սեփականությամբ պատկանել է հայցվորների և պատասխանող Վարդան Օհանյանի հորը` Ալեքսանդր Օհանյանին, որի մահվանից հետո ժառանգությունն ընդունել են չորս զավակներով, իրենց մոր` Եվա Ջալալյանի հետ միասին: Յուրաքանչյուրի բաժինը նշված գույքի նկատմամբ կազմել է 1/25-րդ մասը, իսկ Եվա Ջալալյանինը` 6/25-րդ մասը: 06.02.1997թ. Եվա Ջալալյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքի 6/25 մասը նվիրել է հայցվորներին: Վարդան Օհանյանին առաջարկել են ընդհանուր գույքից նրա բաժնեմասն առանձնացնել, սակայն այդ առաջարկությունը մերժվել է: Ներկայումս նշված տանը ապրում է Վարդան Օհանյանը, որի բաժնեմասն աննշան է` 1/25-րդ մաս: Վերջինս նշված տան վրա նախկինում կառուցած 190.63 քմ մակերեսով ինքնակամ ինություններն առանց իրենց համաձայնության օրինականացրել է իր անվամբ և ստացել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական: Նշված վկայականը կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման կողմից տրվել է ապօրինի, քանի որ Վարդան Օհանյանի իրավունքների գրանցման հիմքում դրվել է ՀՀ կառավարության 25.02.1998թ.-ի թիվ 114 որոշումը: Ինչ վերաբերում է Ալեքսանդր Օհանյանի հուղարկավորության, շիրմաքարի պատրաստման կապակցությամբ Վարդան Օհանյանի ծախսած գումարին, ապա հայտնեցին, որ թաղման ծախսերը կատարել են միասին, իսկ նրա կողմից գերեզմանի կառուցման հանգամանքն ընդունեցին: Գույքի համար հարկեր չեն վճարել, որովհետև նա է օգտվել այդ գույքից և նա էլ պետք է վճարի: Դատարանից խնդրեցին հայցը բավարարել` ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող, Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 տան պատասխանող Վարդան Օհանյանի բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնել և անվավեր ճանաչել վերջինիս անվամբ 15.06.1998թ. տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 005134 վկայականը, իսկ հակընդդեմ հայցը մերժել` անհիմն լինելու պատճառաբանությամբ: Սկզբնական հայցով պատասխանողի և հակընդդեմ հայցվորի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը հայցի դեմ առարկեց, պնդեց հակընդդեմ հայցը և առաջին ատյանի դատարանում տվեց բացատրություններն ու հայտնեց, որ Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 տան 2/5 մասը` սեփականության իրավունքով պատկանել է հայցվորներին և Վ.Օհանյանի հորը` Ալեքսանդր Օհանյանին, իսկ 3/5 մասը վերջինիս եղբորը` Մայիս Օհանյանին: Ալեքսանդր Օհանյանի մահվանից հետո, նրան պատկանող գույքի նկատմամբ ժառանգություն են ընդունել ժառանգատուի զավակները` Վարդան, Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյանները և կինը` Եվա Ջալալյանը: 1998թ. Վարդան Օհանյանը վիճելի հասցեում կառուցել է 190.63 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տուն, որի նկատմամբ նրա իրավունքները 15.06.1998թ. օրենքով սահմանված կարգով ստացել է պետական գրանցում: Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Մարաշ տարածքային ստորաբաժանման 06.04.2005թ. թիվ 593ա գրության` Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյանների անվամբ գրանցված Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 տունը հնարավոր չէ առանձնացնել ըստ նրանց բաժինների: Վարդան Օհանյանի ներկայիս բաժնեմասը նշված տանը կազմում է շուրջ 200 քմ մակերես, իսկ Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյանների բաժնեմասը միասին վերցրած չորս անգամ պակաս է Վարդան Օհանյանի բաժնեմասից: Նշված հասցեում գտնվող գույքի օգտագործման մեջ Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյաններն էական շահ չունեն, քանի որ նրանք այդտեղ չեն բնակվում, ունեն այլ բնակարաններ և գույքը փաստացի չեն օգտագործում: Ալեքսանդր Օհանյանի թաղման, շիրմաքարի հետ կապված բոլոր ծախսերը կատարվել են Վարդան Օհանյանի կողմից: Տան հարկերի և այլ վճարումների ծախսերը նույնպես ամբողջությամբ կատարվել են Վարդան Օհանյանի միջոցներով: Վերջինս ի տարբերություն հայցվորների բնակության այլ վայր չունի: Համաձայն փորձագետի եզրակացության` Նորքի 5-րդ փողոցի 52.25քմ ընդհանուր մակերեսով թիվ 11 տան շուկայական արժեքը կազմում է 4.236.000 ՀՀ դրամ, իսկ հողատարածքի արժեքը կազմում է 3.080.000 դրամ: Ա. Օհանյանի գերեզմանի շինարարության վրա կատարված ծախսերը գնահատվել են 4.450 ԱՄՆ դոլար: Խնդրեց սկզբնական հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել և թույլատրել փոխհատուցում վճարել Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյաններին` Նորքի 5-րդ փողոցի` ըստ փաստաթղթերի 55.55 քմ մակերեսով, իսկ փաստացի 52.25քմ ընդհանուր մակերեսով թիվ 11 տան նրանց բաժնեմասերի դիմաց, որից հետո դադարեցնել նրանց սեփականության իրավունքն այդ գույքի նկատմամբ: Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյաններից հօգուտ Վարդան Օհանյանի բռնագանձել 4450 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` որպես Ալեքսանդր Օհանյանի գերեզմանի շինարարության համար կատարված ծախսերի գումար և 126.360 դրամ` որպես ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքում նրանց բաժնեմասի համար վճարված հարկերի գումար, իսկ հուղարկավորության ծախսերի բռնագանձման պահանջից հրաժարվեց: Պատասխանող ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ ներկայացուցիչ Հայրապետ Չիչյանը հայցի դեմ առարկեց և հայտնեց, որ Վարդան Օհանյանին անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 005134 վկայականը 15.06.1998թ. տրվել է օրենքով սահմանված կարգով, իսկ ինչ վերաբերում է ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 տան Վարդան Օհանյանի բաժնեմասն առանձնացնելուն, ապա այդ մասին կադաստրի ստորաբաժանումը տվել է եզրակացություն, որ բաժնեմասը հնարավոր չէ տեխնիկապես առանձնացնել: Խնդրեց հայցը մերժել: Լսելով կողմերի բացատրությունները, ուսումնասիրելով գործով ձեռք բերված ապացույցները և գնահատելով դրանք, դատարանը գտավ, որ հայցն անհիմն է և մերժման ենթակա, իսկ հակընդդեմ հայցը հիմնավորված է մասնակի, բավարարման է ենթակա մասնակի հետևյալ պատճառաբանությամբ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197 հոդվածի 4-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելու փոխարեն մյուս սեփականատերերը կարող են այդ մասնակցի համաձայնությամբ նրան փոխհատուցում վճարել: Այն դեպքում, երբ սեփականատիրոջ բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել և ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի, դատարանը կարող է նաև այդ սեփականատիրոջ համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մյուս մասնակիցներին թույլատրել վճարելու փոխհատուցում: Սույն հոդվածին համապատասխան` փոխհատուցումը ստանալու պահից սեփականատերը կորցնում է ընդհանուր գույքի բաժնի նկատմամբ իրավունքը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1242 հոդվածի համաձայն` ժառանգության հետ կապված ծախսերը հատուցվում են հետևյալ հերթականությամբ. առաջին հերթին հատուցվում են մինչև ժառանգատուի մահը նրա հիվանդության հետևանքով առաջացած և ժառանգատուի պատշաճ հուղարկավորության համար անհրաժեշտ ծախսերը և այլն: Համաձայն 27.12.1996թ. տրված թիվ 1992 սեփականության վկայականի` Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 տան 2/5 մասը` 55.55 քմ ընդհանուր մակերեսով, սեփականության իրավունքով, 700 քմ մակերեսով հողամասն ընդհանուր սեփականության իրավունքով պատկանել է Ալեքսանդր Օհանյանին: Համաձայն 13.01.1997թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի` □31.12.1995թ. մահացած Ալեքսանդր Օհանյանին պատականող գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգներ են հանդիսանում կինը` Եվա Ջալալյանը, որդիները` Լադիկ, Սարգիս, Վարդան Օհանյանները և դուստրը` Մարիա Օհանյանը: Ժառանգական գույքը, որի համար տրված է սույն վկայագիրը, բաղկացած է Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 տան 2/5 բաժնեմասի կեսից□: Համաձայն 06.02.1997թ. նվիրատվության պայմանագրի` Եվա Ջալալյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող վերը նշված տան 6/25 բաժնեմասը նվիրել է Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյաններին` հավասար բաժիններով: Համաձայն 10.02.1997թ. տրված թիվ 1992 սեփականության վկայականի` Երևանի Նորքի 5-րդ փողոցի 55.55 քմ ընդհանուր մակերեսով թիվ 11 տան` 3/25 մասը ընդհանուր սեփականության իրավունքով պատկանում է Լադիկ Օհանյանին, 3/25 մասը` Սարգիս Օհանյանին, 3/25 մասը` Մարիա Օհանյանին և 1/25 մասը` Վարդան Օհանյանին, իսկ նույն հասցեի 700 քմ մակերեսով հողամասը հանդիսանում է ընդհանուր սեփականություն: Համաձայն 15.06.1998թ. տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 005134 վկայականի` Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11/1 տունը` 190.63 քմ ընդհանուր մակերեսով, ավտոտնակը և երկու խոհանոցը` 51.08 քմ ընդհանուր մակերեսով, սեփականության իրավունքով, իսկ 0.07հա հողամասն ընդհանուր սեփականության իրավունքով պատկանում են Վարդան Օհանյանին: Համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման 06.04.2005թ. թիվ 593ա գրության` Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 տունը, 700 քմ մակերեսով հողամասն ընդհանուր սեփականության իրավունքով հաշվառված են` 3/5 մասը` Մայիս Օհանյանի անվամբ` 20.01.1962թ. տվյալներով 86.4 քմ մակերեսով բնակելի տուն: Տեղում կատարված չափագրումներից պարզվել է, որ Մայիս Օհանյանի 3/5 մասը փաստացի առանձնացված է, իսկ վիճելի տարածքում չափագրվել է 412.52 քմ բնակելի և օժանդակ շինություններ, որից 52.25 քմ Լադիկ, Սարգիս, Մարիա և Վարդան Օհանյանների անվամբ, որպես բաժնային սեփականություն գրանցված է 55.55 քմ, իսկ փաստացի 52.25 քմ բնակելի տունը հնարավոր չէ առանձնացնել: Համաձայն 24.03.06թ. թիվ 06620607 փորձագետի եզրակացության` Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 հասցեում գտնվող բնակելի տան գնահատման ենթակա տարածքների` 52,25քմ մակերեսի շուկայական արժեքն առանց հողատարածքի արժեքի ներառման` փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ, գնահատվել է 2.360.000 ՀՀ դրամ, իսկ հողատարածքը 3.080.000 դրամ: Համաձայն Երևանի □ԴԻԷՔՍ□ Ա/Կ-ի` Ա.Օհանյանի գերեզմանի կառուցման համար ծախսվել է 4.450 ԱՄՆ դոլար: Համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության գույքահարկի ընդունաման ԵՆԳ 337471 անդորրագրի` Վարդան Օհանյանը 2004թ. Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 տան համար` որպես գույքահարկ 1 տարվա համար վճարել է 6.600 ՀՀ դրամ: Համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հողի հարկի ընդունման ԵՆՀ 582706 անդորրագրի` Վարդան Օհանյանը 2004թ. Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 հասցեում գտնվող հողի համար` որպես հողի հարկ 1 տարվա համար վճարել է 9.000 ՀՀ դրամ: Վիճելի հասցեում գտնվող տան` Վարդան Օհանյանի բաժնեմասը կազմում է ավելի քան 190.63քմ մակերես, որը շուրջ չորս անգամ ավելին է, քան Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյանների բաժնեմասերը միասին վերցրած: Նկատի ունենալով, որ վիճելի տանը ունեցած Լադիկ, Սարգիս, Մարիա, Օհանյանների բաժնեմասերն աննշան են և նրանք էական շահ չունեն այդ գույքի օգտագործման մեջ, ինչպես նաև, որ բաժնեմասն իրապես չի կարող առանձնացվել դատարանը գտավ, որ պետք է թույլատրել Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 հասցեում գտնվող բնակելի տանը և հողամասի վերջիններիս դիմաց Վ. Օհանյանին փոխհատուցում վճարել` յուրաքանչյուրին 2.184.800 դրամ և այդ գումարը վճարելուց հետո Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյանների սեփականության իրավունքը վիճելի գույքի հանդեպ դադարեցնել: Վերոգրյալի հիման վրա դատարանը գտավ, որ Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյաններից հօգուտ Վարդան Օհանյանի բռնագանձման է ենթակա յուրաքանչյուրից 369.350 դրամ, որպես ժառանգատու Ալեքսանդր Օհանյանի գերեզմանի շինարարության համար ծախսված գումար և 42.000 դրամ, որպես գույքի համար վճարված հարկերի գումար: Հակընդդեմ հայցը հուղարկավորության ծախսերի պահանջի մասով ենթակա է մերժման հայցվոր կողմի այդ պահանջից հրաժարվելու հիմքով: ՀՀ քաղաքացիական դատավարության 48 հոդվածի համաձայն գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առկայությունների հիմքում ընկած հանգամանքները: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49 հոդվածի համաձայն ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք: Նման պայմաններում դատարանը գտավ, որ հայցն անհիմն է, իսկ հայցվորների պատճառաբանությունները հերքվեցին դատաքննությամբ գործով ձեռք բերված ապացույցներով հաստատված հանգամանքներով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218 հոդվածով վերաքննիչ դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյանների հայցը մերժել: Վարդան Օհանյանի հակընդդեմ հայցը մասնակիորեն բավարարել և թույլատրել Վարդան Օհանյանին` Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյաններին` յուրաքանչյուրին վճարել փոխհատուցում 2.184.800 դրամ, Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 տանը ունեցած յուրաքանչյուրի 3/25-րդ բաժնեմասի դիմաց, որից հետո վերջիններիս սեփականության իրավունքը դադարեցնել նշված գույքի հանդեպ և ճանաչել այդ գույքի` նշված հասցեով տան 9/25-րդ բաժնի նկատմամբ Վարդան Օհանյանի սեփականության իրավունքը: Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյաններից հօգուտ Վարդան Օհանյանի բռնագանձել յուրաքանրչյուրից` 369.350 դրամ, որպես Ա. Օհանյանի գերեզմանի կառուցման վրա ծախսած գումարի հատուցում և 42.000 դրամ, որպես վճարված գույքահարկի գումար: Հակընդդեմ հայցը մնացած մասով մերժել: Վարդան Օհանյանից հօգուտ □ՀՀ փորձագիտական կենտրոն□ ՊՈԱԿ-ի բռնագանձել 30.000 դրամ, որպես մատուցած ծառայություն` փորձաքննության կատարման գումար: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով` պարտապանի հաշվին: Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատ 15 օրվա ընթացքում:
ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԴԱՏԱՎՈՐ` Գ. ՄԱՏԻՆՅԱՆ
ԴԱՏԱՎՈՐ` Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
|
* * *
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 06-2412/2006թ.
|
Քաղաքացիական գործ թիվ 3-229(ՎԴ)/2007թ.
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
|
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), հետևյալ կազմով`
|
30.03.2007թ. |
ք.Երևան |
նախագահությամբ դատավոր` |
Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
դատավորներ` |
Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ |
|
Է. ՀԱՅՐԻՅԱՆ |
|
Վ. ԱԲԵԼՅԱՆ |
|
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ |
|
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
|
2007 թվականի մարտի 30-ին դռնբաց դատական նիստում, քննելով Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյանների վճռաբեկ բողոքն ըստ Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյանների, հայցվորի կողմում ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Մայիս Օհանյանի հայցի ընդդեմ Վարդան Օհանյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի □Մարաշ□ տարածքային ստորաբաժանման (այսուհետ նաև կադաստր)` ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքի բաժնեմասի նկատմամբ փոխհատուցում վճարելու թույլտվության և սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին և Վարդան Օհանյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Լադիկ, Սարգիս և Մարիա Օհանյանների` ընդհանուր բաժնային սեփականության մյուս մասնակիցներին փոխհատուցում վճարելու, բաժնի նկատմամբ իրավունքը կորցրած ճանաչելու, ժառանգության հաշվին հատուցվող ծախսերը հատուցելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` նաև վերաքննիչ դատարան) 10.07.2006 թվականին կայացված վճռի դեմ,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյանները դիմելով առաջին ատյանի դատարան` պահանջել են թույլատրել փոխհատուցում վճարել ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքի Վարդան Օհանյանի բաժնեմասի դիմաց և անվավեր ճանաչել Վարդան Օհանյանին տրված թիվ 005134 սեփականության իրավունքի գրանցման վկայականը: Վարդան Օհանյանը հակընդդեմ հայցով պահանջել է ընդհանուր բաժնային սեփականության մյուս մասնակիցներին փոխհատուցում վճարելով այդ բաժնի նկատմամբ նրանց իրավունքը կորցրած ճանաչել և հատուցել ժառանգության հաշվին հատուցվող ծախսերը: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 09.11.2005 թվականի վճռով հայցն ամբողջությամբ մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել մասնակիորեն: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 10.07.2006 թվականի վճռով հայցն ամբողջությամբ մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել մասնակիորեն` Վարդան Օհանյանին թույալտրվել է Լադիկ, Սարգիս և Մարիա Օհանյաններին վճարել փոխհատուցում (յուրաքանչյուրին 2.218.800 ՀՀ դրամի չափով)` Երևանի Նորքի 5-րդ փողոցի 11-րդ տանը ունեցած յուրաքանչյուրի 3/25 բաժնեմասի դիմաց, որից հետո վերջինների սեփականության իրավունքը դադարեցնել նշված գույքի նկատմամբ և ճանաչել այդ գույքի` 9/25 բաժնի նկատմամբ Վարդան Օհանյանի սեփականության իրավունքը: Լադիկ, Սարգիս և Մարիա Օհանյաններից հօգուտ Վարդան Օհանյանի բռնագանձվել է յուրաքանչյուրից` 369.350-ական ՀՀ դրամ, որպես Ա. Օհանյանի գերեզմանի կառուցման համար ծախսված գումարի հատուցում և 42.000 ՀՀ դրամ` որպես վճարված գույքահարկի գումար: Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է Լադիկ, Սարգիս և Մարիա Օհանյանների ներկայացուցիչը: Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով. 1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 188-րդ հոդվածների, □Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հաշվառման և պետական գրանցման մասին□ ՀՀ կառավարության 25.02.1998 թվականի թիվ 114 որոշման 7-րդ կետի և ՀՀ հողային օրենսգրքի 51-53-րդ հոդվածների պահանջները, որոնք պետք է կիրառեր: Բողոքի սույն հիմքը բողոք բերած անձը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վիճելի հողի նկատմամբ հայցվորների իրավունքը կադաստրի կողմից գրանցվել է 1996 թվականին: ՀՀ կառավարության վերը նշված որոշման 7-րդ կետի համաձայն` հողի սեփականատիրոջ համաձայնության բացակայության դեպքում ինքնակամ շինության հարցը լուծվում է դատական կարգով: Հայցվորներն իրենց համաձայնությունը չեն տվել ինքնակամ շինություններն օրինականացնելու համար: Այս փաստը դատարանի կողմից չի հետազոտվել և գնահատվել: Այս հանգամանքը օբյեկտիվ գնահատման չարժանացնելու պարագայում, դատարանի կողմից հայցվորների իրավունքները չեն պաշտպանվել: Բողոք բերած անձը ՀՀ հողային օրենսգրքի 51-53-րդ հոդվածների և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ և 14-րդ հոդվածների կիրառելիությունը հիմնավորող որևէ փաստարկ չի ներկայացրել: 2) Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1242-րդ հոդվածի պահանջը. Բողոք բերող անձը նշված պնդումը պատճառաբանել է այն փաստարկով, որ վերը նշված հոդվածով գերեզմանի կառուցման ծախսերի հատուցում նախատեսված չէ: Վերը նշված հիմնավորումներով բողոք բերած անձը պահանջել է բեկանել դատարանի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 18.01.1962 թվականին կնքած առուվաճառքի պայմանագրով Երևանի Նորքի 5-րդ փողոցի 11-րդ տան 3/5 մասը գնել է Մայիս Օհանյանը, իսկ 2/5 մասը` 17.28քմ մակերեսով սենյակը, 11քմ մակերեսով խոհանոցը և 26 քմ մակերեսով նկուղը` Ալեքսանդր Օհանյանը:
2) 27.12.1996 թվականին գրանցված թիվ 1992 սեփականության վկայականի համաձայն` Երևանի Նորքի 5-րդ փողոցի 11-րդ 17,2 քմ բնակելի, 11,95 քմ օժանդակ և 26,4 քմ այլ մակերեսներով տունը 2/5 բաժնեմասը սեփականության իրավունքով պատկանում է Ալեքսանդր Օհանյանին, իսկ 700քմ մակերեսով տնամերձ հողամասը նրան է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով:
3) Ալեքսանդր Օհանյանը մահացել է 31.12.1995 թվականին:
4) 13.01.1997 թվականին տրված ժառանգության իրավունքի վկայականի համաձայն` Ալեքսանդր Օհանյանի 2/5 բաժնի 1/2 բաժնեմասը հավասար բաժիններով ժառանգներ են հանդիսանում նրա չորս ժառանգները` Եվա Ջալալյանին, Լադիկ, Սարգիս, Մարիա և Վարդան Օհանյաններին:
5) Երևանի Նորքի 5-րդ փողոցի 11-րդ 17,2 քմ բնակելի, 11,95 քմ օժանդակ և 26,4 քմ այլ մակերեսներով տան 6/25 բաժնեմասը սեփականության իրավունքով պատկանում է Եվա Ջալալյանին, յուրաքանչյուրին 1/25 բաժնեմասը` Լադիկ, Սարգիս, Մարիա և Վարդան Օհանյաններին, իսկ 700 քմ մակերեսով տնամերձ հողամասը նրանց է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով:
6) Բաժնեմասի նվիրատվության պայմանագրով Եվա Ջալալյանը իր 6/25 բաժնեմասը նվիրել է Լադիկ, Սարգիս և Մարիա Օհանյաններին:
7) Թիվ 1992 սեփականության վկայականի համաձայն` Երևանի վիճելի տունը սեփականության իրավունքով պատկանում է Լադիկ, Սարգիս և Մարիա Օհանյաններին, յուրաքանչյուրին` 3/25-րդ, իսկ Վարդան Օհանյանին` 1/25-րդ բաժնեմասը, իսկ 700 քմ մակերեսով տնամերձ հողամասը նրանց է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով:
8) Թիվ 005134 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Վարդան Օհանյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված է 190.63 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տուն և 700 քմ մակերեսով տնամերձ հողամաս;
9) Վիճելի տան` 52.25 քմ մակերեսով տարածքների շուկայական արժեքն, առանց հողատարածքի, կազմում է մոտ 4.950.000, հողատարածքի արժեքը` 3.080.000 ՀՀ դրամ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն` ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է այն անձի սեփականության իրավունքը, որին սեփականության իրավունքով պատկանում է այն հողամասը, որի վրա գտնվում է կառույցը: □Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հաշվառման և պետական գրանցման մասին□ ՀՀ կառավարության 25.02.1998 թվականի թիվ 114 որոշմամբ սահմանված կարգի 7-րդ կետի համաձայն` եթե շենքը, շինությունը կառուցված են այլ քաղաքացու` սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա, ապա տվյալ հողամասի սեփականատիրոջ համաձայնության դեպքում շենքի, շինության նկատմամբ ճանաչվում է շենքի, շինություն ինքնակամ կառուցած քաղաքացու սեփականության իրավունքը: Նշված որոշման 4-րդ և 5-րդ կետերի համաձայն` շենք-շինություն ինքնակամ կառուցած անձինք մինչև 01.08.1998 թվականը Երևան քաղաքում Երևանի քաղաքապետին ինքնակամ կառուցված շենքի, շինության կարգավիճակի որոշման նպատակով ներկայացնում են հայտ: Երևանի քաղաքապետը ելնելով համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներից, հայտի ընդունման օրվանից 15-օրյա ժամկետում ընդունում է ինքնակամ կառուցված շենքի, շինության հետագա կարգավիճակի մասին որոշում, որով կամ բավարարվում է հայտը, կամ այն մերժվում: Սույն վճռաբեկ բողոքի փաստարկը, թե վիճելի ինքնակամ կառույցի նկատմամբ Վարդան Օհանյանի սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է օրենքի խախտմամբ, քանի որ տնամերձ հողամասի բաժնային սեփականության մասնակիցները իրենց համաձայնությունը չեն տվել` ինքնակամ կառույցների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու համար, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում, քանի որ ինքնակամ կառույցը օրինական է ճանաչվել Երևանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ: Նշված որոշումը սույն գործի փաստերի համաձայն` առոչինչ չէ, դատական կարգով անվավեր կամ ուժը կորցրած չի ճանաչվել: Հետևաբար, Վարդան Օհանյանի սեփականության իրավունքի գրանցումը հողի սեփականատիրոջ համաձայնության բացակայության հիմքով անվավեր ճանաչվել չի կարող: Ինչ վերաբերում է ՀՀ հողային օրենսգրքի 51-53-րդ հոդվածների և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ և 14-րդ հոդվածների կիրառելիության մասին բողոքի հիմքին, ապա Վճռաբեկ դատարանն այն անհիմն է համարում, քանի որ դրա վերաբերյալ որևէ հիմնավորում բողոք բերած անձը չի նշել:
2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1242-րդ հոդվածի համաձայն` ժառանգության հետ կապված ծախսերից առաջին հերթին հատուցվում են մինչև ժառանգատուի մահը նրա հիվանդության հետևանքով առաջացած և ժառանգատուի պատշաճ հուղարկավորության համար անհրաժեշտ ծախսերը: Վերոնշյալ նորմը սահմանել է, որ առաջին հերթին ենթակա է հատուցման պատշաճ հուղարկավորության հետ կապված ծախսերը, մինչդեռ դատարանը, մերժելով հակընդդեմ հայցվորների` պատշաճ հուղարկավորության ծախսերը բռնագանձման պահանջը մերժելով, բավարարել է սկզբնական հայցվորի` գերեզմանի շինարարության վրա ծախսված գումարի բռնագանձման պահանջը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ դատարանում գործը քննվում է առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով, բացառությամբ հայցի հիմքը կամ առարկան փոխելու, հայցային պահաջների չափը փոփոխելու, հայցից հրաժարվելու (32-րդ հոդվածի 1-ին կետ) կանոնների: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ այս նորմն ուղղակիորեն նշում է վերաքննիչ դատարանում գործի քննության կանոնների սահմանը, որով հայցվորը վերաքննիչ դատարանում հայցից հրաժարվել չի կարող, ինչը տվյալ դեպքում դատարանը հաշվի չի առել, հուղարկավորության ծախսերի մասով հակընդդեմ հայցը մերժել է, այդ պահանջից հրաժարվելու հիմքով: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործի վարույթը սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասով ենթակա է կարճման` հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի համաձայն` դատական ակտերի վերանայման արդյուքում վճռաբեկ դատարանը կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, եթե գործի վարույթը կարճելու հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ: Վարդան Օհանյանի անվամբ տրված թիվ 005134 սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու հարցը ենթակա չէ դատարանում քննության, քանի որ անշարժ գույքի սեփականության կամ օգտագործման իրավունքի գրանցման վկայականը չի հանդիսանում իրավունք առաջացնող վարչական ակտ: Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` գույքի նկատմամբ իրավունքները համարվում են գրանցված գրանցման մատյանում գրանցելու պահից: Հետևաբար, վարչական ակտ է հանդիսանում անշարժ գույքի գրանցամատյանի գրանցումը (գրառումը): Սեփականության իրավունքի գրանցման վկայականը հանդիսանում է սեփականության իրավունքի գրանցման մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ, և փաստաթղթի անվավեր ճանաչելը չի հանգեցնում իրավական հետևանքների, քանի որ ուժի մեջ է մնում վարչական ակտը` անշարժ գույքի գրանցման մատյանի գրանցումը: Այս մասին Վճռաբեկ դատարանն իր մանրամասն դիրքորոշումն արտահայտել է 26.10.2006 թվականին կայացված որոշմամբ (տես` ըստ Սիսիանի քաղաքապետարանի հայցի ընդդեմ Շահեն Սարգսյանի, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սիսիանի ստորաբաժանման, Կորյուն Օհանյանի` 26.08.2002 թվականին կնքված պայմանագիրը լուծելու, Շահեն Սարգսյանի և Կորյուն Օհանյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև Կորյուն Օհանյանին տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին թիվ 3- 1920 քաղաքացիական գործը): Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի երկրորդ հիմքը հիմնավոր համարելով` դրա առկայությունը բավարար է համարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` 10.07.2006 թվականի վճիռը բեկանելու համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 10.07.2006 թվականի վճիռը:
2. Սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասով գործի վարույթը կարճել:
3. Գործը մնացած մասով ուղարկել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան` այլ կազմով նոր քննության:
4. Վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի չվճարված մասին անրադառնալ գործի նոր քննության ժամանակ:
5. Սույն որոշումն օրինական ուժի մեջ մտնում է հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
նախագահող` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ
դատավորներ`
Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ
Է. ՀԱՅՐԻՅԱՆ
Վ. ԱԲԵԼՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
|
* * *
|
Գործ N 07-2340/2007թ.
|
ՎՃԻՌ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը հետևյալ կազմով`
|
16.10.2007թ. |
ք.Երևան |
նախագահությամբ դատավոր` |
Տ. ՍԱՀԱԿՅԱՆ |
դատավորներ` |
Դ. ԽԱՉԱՏՐՅԱՆ , Մ. ԱՍԱՏՐՅԱՆ |
քարտուղարությամբ` |
Լ. ԴԱՎԹՅԱՆԻ |
մասնակցությամբ հայցվորներ` |
ԼԱԴԻԿ ՕՀԱՆՅԱՆԻ, ՍԱՐԳԻՍ ՕՀԱՆՅԱՆԻ |
պատասխանողի լիազորված անձ` |
ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ /"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/ՎԱՐԴԱՆ ՕՀԱՆՅԱՆ/
|
2007թ-ի հոկտեմբերի 16-ին Երևանում, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում, ՀՀ վճռաբեկ դատարանի 2007թ-ի մարտի 30-ին կայացրած որոշման համաձայն քննության առավ քաղաքացիական գործն ըստ հայցի Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյանների ընդդեմ Վարդան Օհանյանի, ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման` ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքի բաժնեմասի նկատմամբ փոխհատուցում վճարելու թույլտվության պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Վարդան Օհանյանի ընդդեմ Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյանների` տան բաժնեմասի դիմաց դրամական փոխհատուցմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և գումարի պահանջի մասին: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը հայցը մերժել է, հակընդդեմ հայցը` բավարարել մասնակի: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը հայցը մերժել է, հակընդդեմ հայցը` բավարարել մասնակի: ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007թ. որոշմամբ բեկանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի վերը նշված վճիռը և գործն ուղարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` այլ կազմով նոր քննության: Վերստին կատարված դատաքննությամբ վերաքննիչ դատարանը պարզեց հետևյալը: Չնայած պատշաճ ծանուցմանը հայցվոր, հակընդդեմ հայցով պատասխանող Մարիա Օհանյանը, պատասխանող ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչը դատաքննությանը չեն ներկայացել և չեն միջնորդել քաղաքացիական գործի քննությունն իրականացնել իրենց բացակայությամբ: Սակայն դատարանը, հիմք ընդունելով պատասխանող կողմի պնդումը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103 հոդվածի 1-ին կետի, 118 հոդվածի 2-րդ կետի պահանջներով` քաղաքացիական գործի քննությունն իրականացրեց հայցվոր, հակընդդեմ հայցով պատասխանող Մարիա Օհանյանի և պատասխանող ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցչի բացակայությամբ: Հայցվորներ Լադիկ և Սարգիս Օհանյանները պնդեցին հայցը, նախկինում տված բացատրությունները, առարկեցին հակընդդեմ հայցի դեմ և հայտնեցին, որ Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 տան` 55,55քմ ընդհանուր մակերեսով մասը` սեփականության իրավունքով և նույն հասցեի 700քմ մակերեսով հողամասը` ընդհանուր սեփականությամբ պատկանել է հայցվորների և պատասխանող Վարդան Օհանյանի հորը` Ալեքսանդր Օհանյանին, որի մահվանից հետո ժառանգությունն ընդունել են չորս զավակներով իրենց մոր` Եվա Ջալալյանի հետ միասին: Յուրաքանչյուրի բաժինը նշված գույքի նկատմամբ կազմել է 1/25-րդ մասը, իսկ Եվա Ջալալյանինը` 6/25-րդ մասը: 06.02.1997թ. Եվա Ջալալյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքի 6/25-րդ մասը նվիրել է հայցվորներին: Վարդան Օհանյանին առաջարկել են ընդհանուր գույքից նրա բաժնեմասն առանձնացնել, սակայն այդ առաջարկությունը մերժվել է: Ներկայումս նշված տանն ապրում է Վարդան Օհանյանը, որի բաժնեմասն աննշան է` 1/25-րդ մաս: Վերջինս նշված տան վրա նախկինում կառուցած 190,63քմ մակերեսով ինքնակամ շինություններն` առանց իրենց համաձայնության, օրինականացրել է իր անվամբ և ստացել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական: Նշված վկայականը կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման կողմից տրվել է ապօրինի, քանի որ Վարդան Օհանյանի գրանցման հիմքում դրվել է ՀՀ Կառավարության 25.02.1998թ. թիվ 114 որոշումը: Ինչ վերաբերում է Ալեքսանդր Օհանյանի հուղարկավորության և շիրմաքարի պատրաստման կապակցությամբ Վարդան Օհանյանի ծախսած գումարին, ապա հայտնեցին, որ թաղման ծախսերը կատարել են միասին, իսկ նրա կողմից գերեզմանի կառուցման հանգամանքն ընդունեցին: Գույքի համար հարկեր չեն վճարել, որովհետև նա է օգտվել այդ գույքից և նա էլ պետք է վճարի: Խնդրեցին հայցը բավարարել` ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 տան պատասխանող Վարդան Օհանյանի բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնել, իսկ հակընդդեմ հայցը մերժել` անհիմն լինելու պատճառաբանությամբ: Պատասխանողի և հակընդդեմ հայցով հայցվոր Վարդան Օհանյանի լիազորված անձ Լևոն Բաղդասարյանը հայցի դեմ առարկեց, պնդեց հակընդդեմ հայցը և նախկինում տրված բացատրություններն ու հայտնեց, որ Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 տան 2/5-րդ մասը սեփականության իրավունքով պատկանել է հայցվորներին և Վարդան Օհանյանի հորը` Ալեքսանդր Օհանյանին, իսկ 3/5-րդ մասը` վերջինիս եղբորը` Մայիս Օհանյանին: Ալեքսանդր Օհանյանի մահվանից հետո նրան պատկանող գույքի նկատմամբ ժառանգություն են ընդունել ժառանգատուի զավակները` Վարդան, Լադիկ, Մարիա Օհանյանները և կինը` Եվա Ջալալյանը: 1998թ. Վարդան Օհանյանը վիճելի հասցեում կառուցել է 190,63քմ ընդհանուր մակերեսով բնակելի տուն, որի նկատմամբ նրա իրավունքները 15.06.1998թ. օրենքով սահմանված կարգով ստացել են պետական գրանցում: Համաձայն ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման 06.04.2005թ. թիվ 593ա գրության` Լադիկ, Սարգիս, Մարիա և Վարդան Օհանյանների անվամբ գրանցված Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 տունը հնարավոր չէ առանձնացնել ըստ նրանց բաժինների: Վարդան Օհանյանի ներկայիս բաժնեմասը նշված տանը կազմում է շուրջ 200քմ, իսկ Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյանների բաժնեմասը միասին վերցրած չորս անգամ պակաս է Վարդան Օհանյանի բաժնեմասից: Նշված հասցեում գտնվող գույքի օգտագործման մեջ Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյաններն էական շահ չունեն, քանի որ նրանք այդտեղ չեն բնակվում, ունեն այլ բնակարաններ և գույքը փաստացի չեն օգտագործում: Ալեքսանդր Օհանյանի թաղման, շիրմաքարի հետ կապված բոլոր ծախսերը կատարվել են Վարդան Օհանյանի միջոցներով: Տան հարկերի և այլ վճարումների ծախսերը նույնպես ամբողջությամբ կատարվել են Վարդան Օհանյանի միջոցներով: Վերջինս, ի տարբերություն հայցվորների, բնակության այլ վայր չունի: Համաձայն փորձագետի եզրակացության` Երևանի Նորքի 5-րդ փողոցի 52,25քմ ընդհանուր մակերեսով թիվ 11 տան շուկայական արժեքը կազմում է 4.236.000 ՀՀ դրամ, իսկ հողատարածքի արժեքը կազմում է 3.080.000 դրամ: Ա.Օհանյանի գերեզմանի շինարարության վրա կատարված ծախսերը գնահատվել են 4.450 ԱՄՆ դոլար: Խնդրեց հայցը մերժել իսկ հակընդդեմ հայցը բավարարել և թույլատրել փոխհատուցում վճարել Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյաններին` Երևանի Նորքի 5-րդ փողոցի` ըստ փաստաթղթերի 55,55քմ մակերեսով, փաստացի 52,25 քմ ընդհանուր մակերեսով թիվ 11 տան նրանց բաժնեմասի դիմաց, որից հետո դադարեցնել նրանց սեփականության իրավունքն այդ գույքի նկատմամբ: Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյաններից հօգուտ Վարդան Օհանյանի բռնագանձել 4.450 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` որպես Ալեքսանդր Օհանյանի գերեզմանի շինարարության համար կատարված ծախսերի գումար և 126.360 դրամ` որպես ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքում նրանց բաժնեմասի համար վճարված հարկերի գումար: Հայցը հուղարկավորության ծախսերի բռնագանձման մասով չպնդեց: Պատասխանող ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչը նախորդ ատյաններում տրված բացատրությամբ հայցի դեմ առարկել է և հայտնել, որ Վարդան Օհանյանին անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 005134 վկայականը 15.06.1998թ. տրվել է օրենքով սահմանված կարգով, իսկ ինչ վերաբերում է ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող Երևանի Նորքի 5 փողոցի թիվ 11 տան Վարդան Օհանյանի բաժնեմասն առանձնացնելուն, ապա այդ մասին կադաստրի ստորաբաժանումը տվել է եզրակացություն, որ բաժնեմասը հնարավոր չէ տեխնիկապես առանձնացնել: Խնդրել է հայցը մերժել: Լսելով կողմերին, ուսումնասիրելով և գնահատելով գործում եղած ապացույցները, դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է մերժման, հակընդդեմ հայցը` մասնակի բավարարման, հետևյալ պատճառաբանությամբ: Դատաքննությամբ հիմնավորվեց հետևյալը. Համաձայն 27.12.1996թ. տրված թիվ 1992 սեփականության վկայականի` Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 տան 2/5 մասը` 55,55քմ ընդհանուր մակերեսով, սեփականության իրավունքով, 700քմ մակերեսով հաղամասն ընդհանուր սեփականության իրավունքով պատկանել է Ալեքսանդր Օհանյանին: Համաձայն 13.01.1997թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայականի` 13.12.1995թ. մահացած Ալեքսանդր Օհանյանին պատկանող գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգներ են հանդիսանում կինը` Եվա Ջալալյանը, որդիները` Լադիկ, Սարգիս, Վարդան Օհանյանները և դուստրը` Մարիա Օհանյանը: Ժառանգական գույքը, որի համար տրված է սույն վկայագիրը, բաղկացած է Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 տան 2/5 բաժնեմասի կեսից: Համաձայն 06.02.1997թ. նվիրատվության պայմանագրի` Եվա Ջալալյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող վերը նշված տան 6/25 բաժնեմասը նվիրել է Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյաններին` հավասար բաժիններով: Համաձայն 10.02.1997թ. տրված թիվ 1992 սեփականության վկայականի` Երևանի Նորքի 5-րդ փողոցի 55,55քմ ընդհանուր մակերեսով թիվ 11 տան` 3/25 մասը ընդհանուր սեփականության իրավունքով պատկանում է Լադիկ Օհանյանին` 3/25 մասը` Սարգիս Օհանյանին, 3/25 մասը` Մարիա Օհանյանին և 1/25 մասը` Վարդան Օհանյանին, իսկ նույն հասցեի 700քմ մակերեսով հողամասը հանդիսանում է ընդհանուր սեփականություն: Համաձայն 15.06.1998թ. տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 005134 վկայականի` Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11/1 տունը` 190,63քմ ընդհանուր մակերեսով, ավտոտնակը և երկու խոհանոցը` 51,08քմ ընդհանուր մակերեսով, սեփականության իրավունքով, իսկ 0,07հա հողամասն ընդհանուր սեփականության իրավունքով պատկանում են Վարդան Օհանյանին: Համաձայն ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման 06.04.2005թ. թիվ 593ա գրության` Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 տանը, 700քմ մակերեսով հողամասն ընդհանուր սեփականության իրավունքով հաշվառված են` 3/5 մասը Մայիս Օհանյանի անվամբ` 20.01.1962թ. տվյալներով 86,4 քմ մակերեսով բնակելի տան: Տեղում կատարված չափագրումներից պարզվել է, որ Մայիս Օհանյանի 3/5 մասը փաստացի առանձնացված է, իսկ վիճելի տարածքում չափագրվել է 412,52քմ բնակելի և օժանդակ շինություններ, որից 52,25քմ Լադիկ, Սարգիս, Մարիա և Վարդան Օհանյանների անվամբ որպես բաժնային սեփականություն գրանցված 55,55քմ, իսկ փաստացի 52,25քմ բնակելի տունը հնարավոր չէ առանձնացնել: Համաձայն 24.03.2006թ. թիվ 06620607 փորձագետի եզրակացության` Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 հասցեում գտնվող բնակելի տան գնահատման ենթակա տարածքների` 52,25քմ մակերեսի շուկայական արժեքն առանց հողատարածքի արժեքի ներառման` փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ գնահատվել է 4.236.000 ՀՀ դրամ, իսկ հողատարածքը 3.080.000դրամ: Համաձայն Երևանի □ԴԻԷՔՍ□ ա/կ-ի` Ա.Օհանյանի գերեզմանի կառուցման համար ծախսվել է 4.450 ԱՄՆ դոլար: Համաձայն ՀՀ Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության գույքահարկի ընդունման ԵՆԳ 337471 անդորրագրի` Վարդան Օհանյանը 2004թ. Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 տան համար` որպես գույքահարկ, 1 տարվա համար վճարել է 6.600 ՀՀ դրամ: Համաձայն ՀՀ Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հողի հարկի ընդունման ԵՆՀ 582706 անդորրագրի` Վարդան Օհանյանը 2004թ. Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 հասցեում գտնվող հողի համար` որպես հողի հարկ, 1 տարվա համար վճարել է 9.000 ՀՀ դրամ: ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 197 հոդվածի 4-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելու փոխարեն մյուս սեփականատերերը կարող են այդ մասնակցի համաձայնությամբ նրան փոխհատուցում վճարել: Այն դեպքում, երբ սեփականատիրոջ բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել և ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի, դատարանը կարող է նաև այդ սեփականատիրոջ համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մյուս մասնակիցներին թույլատրել վճարելու փոխհատուցում: Սույն հոդվածին համապատասխան` փոխհատուցումը ստանալու պահից սեփականատերը կորցնում է ընդհանուր գույքում բաժնի նկատմամբ իրավունքը: Վիճելի հասցեում գտնվող տան` Վարդան Օհանյանի բաժնեմասը կազմում է ավելի քան 190,63քմ մակերես, որը շուրջ չորս անգամ ավելին է, քան Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյանների բաժնեմասը միասին վերցրած: Նկատի ունենալով, որ վիճելի տանը ունեցած Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյանների բաժնեմասերն աննշան են և նրանք էական շահ չունեն այդ գույքի օգտագործման մեջ, ինչպես նաև, որ բաժնեմասն իրապես չի կարող առանձնացվել, դատարանը գտնում է, որ պետք է Վարդան Օհանյանին թույլատրել Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյաններին տրամադրել փոխհատուցում` յուրաքանչյուրին 2.184.800 դրամ, գումարը վճարելուց հետո Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյանների սեփականության իրավունքը Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 11 հասցեում գտնվող բնակելի տան և հողամասի նկատմամբ դադարեցնել: Ինչ վերաբերում է սկզբնական հայցով հայցվոր կողմի այն պնդմանը, որ ինքնակամ կառույցի նկատմամբ Վարդան Օհանյանի սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է օրենքի խախտմամբ, քանի որ իրենք համաձայնություն չեն տվել դրա համար, ապա այն հայցը բավարարելու հիմք հանդիսանալ չի կարող, քանի որ ինքնակամ կառույցը օրինականացվել է իրավասու մարմնի` Երևանի քաղաքապետարանի համապատասխան որոշման հիման վրա: □Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, հաշվառման և պետական գրանցման մասին□ ՀՀ Կառավարության 25.02.1998թ. թիվ 114 որոշմամբ սահմանված կարգի 4-րդ և 5-րդ կետի համաձայն շենք, շինություն ինքնակամ կառուցած անձինք մինչև 01.08.1998թ. Երևանի քաղաքապետին ինքնակամ կառուցված շենքի, շինության կարգավիճակի որոշման նպատակով ներկայացնում են հայտ: Երևանի քաղաքապետը, ելնելով համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներից, հայտի ընդունման օրվանից 15-օրյա ժամկետում ընդունում է ինքնակամ կառուցված շենքի, շինության հետագա կարգավիճակի մասին որոշում, որով կամ բավարարում է հայտը, կամ այն մերժում է: Տվյալ դեպքում Վարդան Օհանյանի հայտը բավարարվել է և Երևանի քաղաքապետի համապատասխան որոշման հիման վրա ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից կատարվել է Վարդան Օհանյանի սեփականության իրավունքի պետական գրանցում: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1242 հոդվածի համաձայն` ժառանգության հետ կապված ծախսերը հատուցվում են հետևյալ հերթականությամբ. առաջին հերթին հատուցվում են մինչև ժառանգատուի մահը նրա հիվանդության հետևանքով առաջացած և ժառանգատուի պատշաճ հուղարկավորության համար անհրաժեշտ ծախսերը և այլն: Դատարանը գտնում է նաև, որ Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյաններից հօգուտ Վարդան Օհանյանի բռնագանձման է ենթակա յուրաքանչյուրից 369.350 դրամ, որպես ժառանգատու Ալեքսանդր Օհանյանի գերեզմանի շինարարության համար ծախսված գումար` և 24.000 դրամ, որպես գույքի համար վճարված հարկերի գումար: Հակընդդեմ հայցը` հուղարկավորության ծախսերի պահանջի մասով, ենթակա է մերժման: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 հոդվածի համաձայն գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49 հոդվածի համաձայն ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք: Տվյալ դեպքում սկզբնական հայցով կողմն իր պահանջը հիմանվորող բավարար ապացույցներ դատարանին չներկայացրեց: Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218 հոդվածի պահանջներով, դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյանների հայցն ընդդեմ Վարդան Օհանյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստրաբաժանման` ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքի բաժնեմասի նկատմամբ փոխհատուցում վճարելու թույլտվության պահանջի մասին, մերժել: Վարդան Օհանյանին Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյաններին` յուրաքանչյուրին վճարել փոխհատուցում 2.184.800 ՀՀ դրամ, Երևանի Նորքի 11 փողոցի 5-րդ տանը ունեցած յուրաքանչյուրի 3/25-րդ բաժնեմասի դիմաց, որից հետո վերջիններիս սեփականության իրավունքը դադարեցնել նշված գույքի հանդեպ և ճանաչել այդ գույքի` նշված հասցեով տան 9/25 բաժնի նկատմամբ Վարդան Օհանյանի սեփականության իրավունքը: Լադիկ, Սարգիս, Մարիա Օհանյաններից հօգուտ Վարդան Օհանյանի բռնագանձել յուրաքանչյուրից 365.350 ՀՀ դրամ, որպես Ալեքսանդր Օհանյանի գերեզմանի կառուցման վրա ծախսած գումարի հատուցում և 42.000 դրամ` որպես վճարված գույքահարկի գումար: Հակընդդեմ հայցը` մնացած մասով մերժել: Վարդան Օհանյանից հօգուտ ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի բռնագանձել 30.000 ՀՀ դրամ` որպես մատուցած ծառայության` փորձաքննության կատարման գումար: Պետական տուրքի հարցը համարել լուծված: Վճիռը կամովին չկատարելու դեպքում դա կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին: Վճիռը մտնում է օրինական ուժի մեջ հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` Տ. ՍԱՀԱԿՅԱՆ
ԴԱՏԱՎՈՐ` Դ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԴԱՏԱՎՈՐ` Մ. ԱՍԱՏՐՅԱՆ
|
|