Դռնբաց դատական նիստում Երևան քաղաքում 2006թ. սեպտեմբերի 22-ին քննեց գործն ըստ դիմումի Ռոբերտ Մովսեսյանի` ժառանգությունն ընդունելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու, ինչպես նաև ժառանգության բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ճանաչելու պահանջի մասին:
Դիմումատուի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը դատարանին հայտնեց, որ դիմումատուի հայրը` Ռազմիկ Մովսեսյանը և մայրը` Ելենա Մովսեսյանը /Խնոյան/ ամուսնացել են 1958թ.: Համատեղ ամուսնության ընթացքում ունեցել են երեք երեխա իր վստահորդ Ռոբերտ Մովսեսյանը, Ռաֆայել և Գայանե Մովսեսյանները: 22.02.2006թ. մայրը Ելենա Մովսեսյանը /Խնոյանը/ մահացել է: Իր վստահորդը այդ ժամանակ բնակվել է Ռուսատանի Դաշնությունում, որից հետո 04.07.2006թ. վերջինս վերադարձել է Հայաստան, զբաղվել է գերեզմանի կառուցապատման և ընտանեկան այլ անհետաձգելի հարցերով, որի պատճառով չի կարողացել որպես առաջին հերթի ժառանգ ժառանգության ընդունման անհրաժեշտ գործողությունները կատարել, որի արդյունքում իր վստահորդը բաց է թողել օրենքով սահմանված ժառանգության ընդունման վեց ամսյա ժամկետը: Դատարանից խնդրեց հարգելի համարել ժառանգություն ընդունելու համար սահմանված ժամկետի բաց թողնելը և իր վստահորդ Ռոբերտ Մովսեսյանին ճանաչել Երևան քաղաքի Շիրակի 4-րդ նրբ. 11 շենքի 24 բնակարանի Ելենա Մովսեսյանի /Խնոյան/ բաժնեմասի 1/4 մասի նկատմամբ ժառանգությունն ընդունած: Լսելով դիմումատուի ներկայացուցչին և գնահատելով դատաքննությամբ հետազոտված ապացույցները դատարանը գտավ, որ դիմումատուի խնդրանքը հիմնավոր է և ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանություններով: Դատարանը դատաքննությամբ հիմնավորված և հաստատված համարեց հետևյալ փաստական հանգամանքները. Ռազմիկ Մովսեսյանը և Ելենա Մովսեսյանը /Խնոյան/ ամուսնացել են 1958թ.: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են երեք երեխա` Ռոբերտ Մովսեսյանին, Ռաֆայել և Գայանե Մովսեսյաններին: Երևան քաղաքի Շիրակի 4-րդ նրբ. 11 շենքի 24 բնակարանի սեփականատերերից մեկը հանդիսացել է Ելենա Մովսեսյանը /Խնոյան/: 22.02.2006թ. Ելենա Մովսեսյանը /Խնոյանը/ մահացել է: Այդ ժամանակ դիմումատու Ռոբերտ Մովսեսյանը բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում, որից հետո 04.07.2006թ. վերջինս վերադարձել է Հայաստան, զբաղվել է գերեզմանի կառուցապատման և ընտանեկան այլ անհետաձգելի հարցերով, որի պատճառով չի կարողացել որպես առաջին հերթի ժառանգ ժառանգության ընդունման անհրաժեշտ գործողությունները կատարել, որի արդյունքում Ռոբերտ Մովսեսյանը բաց է թողել օրենքով սահմանված ժառանգության ընդունման վեց ամսյա ժամկետը: ՀՀ քաղ. օր-ի 1216 հոդվածի` առաջին հերթի ժառանգներ են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները: Իսկ ՀՀ քաղ. օր-ի 1228 հոդվածի 2-րդ կետի` ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերանալուց հետո` վեց ամսվա ընթացքում դիմել է դատարան: Կոնկրետ դեպքում Ռոբերտ Մովսեսյանի կողմից ժառանգությունն ընդունելու սահմանված վեց ամսյա ժամկետը դատարանը համարում է հարգելի և գտնում է, որ նրան պետք է ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով բաց թողնելու պատճառները: Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օ-րի 130-132, 138 հոդվածներով, դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
Դիմումը բավարարել: Հարգելի համարել դիմումատու Ռոբերտ Մովսեսյանի կողմից ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետի բաց թողնելը և նրան ճանաչել Երևան քաղաքի Շիրակի 4-րդ նրբ. 11 շենքի 24 բնակարանի Ելենա Մովսեսյանի /Խնոյան/ բաժնեմասի 1/4 մասի նկատմամբ ժառանգությունն ընդունած: Պետական տուրքի հարցը համարել լուծված: Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան` 15-օրյա ժամկետում:
ԴԱՏԱՎՈՐ ` Գ. ԽԱՆԴԱՆՅԱՆ
Ծանութություն Վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:
ԴԱՏԱՎՈՐ ` Գ. ԽԱՆԴԱՆՅԱՆ