Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
գործ ԵԿԴ/0003/01/15

Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հետևյալ կազմով՝

20.12.2017 թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Արմեն Բեկթաշյանի
քարտուղարությամբ`

Կարինե Կարապետյանի
Գեորգի Սարգսյանի
Անի Ավագյանի

Մասնակցությամբ մեղադրող`

Արմեն Փանոսյանի
Հայկ Հակոբյանի
Արթուր Մանուկյանի


տուժողների իրավահաջորդների
ներկայացուցիչներ`


Երեմ Սարգսյանի


Թադևոս Ալեքսանյանի

ԼԵՎ ԳՐՈւՊ փաստաբանական գրասենյակ


պաշտպան` Հեկտոր Սարդարյանի




2017 թվականի դեկտեմբերի 20-ին, Երևան քաղաքում, դռնբաց դատական նիստում, քննեց քրեական գործն ըստ մեղադրանքի`


Իսրայել Ռոգլերտի Սարգսյանը /ծնված՝ 07.01.1969թ., Երևան քաղաքում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, ամուսնացած, բարձրագույն կրթությամբ, դատվածություն չունեցող, աշխատել է՝ ՙՀայաստանի ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիա 01554401՚ և ՙԴուքենդո հայկական ֆեդերացիա՚ անվանմամբ հասարակական կազմակերպությունում, որպես պահնորդական ծառայությունների մատուցման գծով ղեկավար:
Իսրայել Ռոգլերտի Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:
2014
թվականի փետրվարի 06-ի որոշմամբ Իսրայել Ռոգլերտի Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Գործի դատավարական նախապատմությունը.
2014
թվականի հունվարի 27-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Տոնոյանի կողմից որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասոի հատկանիշներով թիվ 13109214 քրեական գործը հարուցելու մասին:
2014
թվականի փետրվարի 03-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Հ.Պողոսյանի կողմից որոշում է կայացվել թիվ 59100114 և թիվ 13109214 քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և նախաքննությունը թիվ 13109214 համարով շարունակելու մասին:
2014
թվականի փետրվարի 06-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Հ.Պողոսյանի կողմից որոշում է կայացվել թիվ 13109214 քրեական գործով Իսրայել Ռոգլետի Սագսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա քննությամբ չպարզված անձից և ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել և իր գոտկատեղում ապօրինի կրել ակոսափող հրազեն հանդիսացող ՙՏԿ՚ մոդելի ատրճանակ, որի փամփշտակալի մեջ առկա են եղել ռազմամթերք հանդիսացող թվով 3 հատ 5.6մմ տրամաչափի փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են 2014 թվականի փետրվարի 03-ինª ժամը 18:00-ին նրան ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության բերման ենթարկելուց հետո կատարված անձնական խուզարկության ընթացքում:



2014
թվականի փետրվարի 06-ի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշման համաձայն Իսրայել Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
2014
թվականի փետրվարի 06-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Հ.Պողոսյանի կողմից որոշում է կայացվել թիվ 13109214 քրեական գործի նյութերով, Տիգրան Ասատրյանի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ նոր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցելու, այն առանձին վարույթում առանձնացնելու և թիվ 59100214 համարը շներհելու մասին:
2014
թվականի փետրվարի 06-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գ.Հովհաննիսյանի կողմից որոշում է կայացվել թիվ 59100214 քրեական գործն վարույթ ընդունելու մասին:
2014 թվականի փետրվարի 07-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գ.Հովհաննիսյանի կողմից որոշում է կայացվել Տիգրան Ասատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին ընտրելու վերաբերյալ:
2014 թվականի փետրվարի 08-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գ.Հովհաննիսյանի կողմից որոշում է կայացվել թիվ 13109214 քրեական գործով Տիգրան Ասատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով:
2014 թվականի փետրվարի 08-ի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշման համաձայն Տիգրան Ասատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
2014 թվականի փետրվարի 08-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Հ.Պողոսյանի կողմից որոշում է կայացվել թիվ 13109214 քրեական գործի նյութերով Իսրայել Սարգսյանի կողմից այլ հանցանք թաքցնելու նպատակով Մովսես Ներսիսյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրելու դեպքի առթիվ նոր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի հատկանիշներով հարուցելու, թիվ 59100314 համարը շներհելու և թիվ 59100314 քրեական գործը թիվ 13109214 քրեական գործին միացնելու մասին:
2014 թվականի փետրվարի 08-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Հ.Պողոսյանի կողմից որոշում է կայացվել թիվ 59100214 քրեական գործը վարույթ ընդունելու և թիվ 13109214 քրեական գործին միացնելու մասին:
2014 թվականի փետրվարի 08-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Հ.Պողոսյանի կողմից որոշում է կայացվել թիվ 59100214 քրեական գործով մեղադրյալ Իսրայել Սարգսյանին առաջադրված մեղադրանքը լրացնելու և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելու մասին:
2014 թվականի փետրվարի 14-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Հ.Պողոսյանի կողմից որոշում է կայացվել Իսրայել Սարգսյանի մարմնական վնասվածքներ ստանլու վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մնասին:
2014 թվականի մարտի 03-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Հ.Պողոսյանի կողմից որոշում է կայացվել թիվ 13109214 քրեական գործով Արթուր Սաֆարյանին որպես տուժող ճանաչելու մասին:
2014 թվականի մարտի 03-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Հ.Պողոսյանի կողմից որոշում է կայացվել թիվ 13109214 քրեական գործով Նարինե Աղաջանյանին որպես տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին:
2014 թվականի մարտի 03-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Հ.Պողոսյանի կողմից որոշում է կայացվել թիվ 13109214 քրեական գործով Երեմ Սարգսյանին որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ ճանաչելու մասին:
2014 թվականի մարտի 27-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Հ.Պողոսյանի կողմից որոշում է կայացվել թիվ 13109214 քրեական գործով Իսրայել Ռոգլերտի Սարգսյանի գույքի վրա որտեղ էլ որ այն գտնվի կալանք տնելու մասին:
2014 թվականի մարտի 27-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Հ.Պողոսյանի կողմից որոշում է կայացվել թիվ 13109214 քրեական գործով Իսրայել Ռոգլերտի Սարգսյանի անվամբ հաշվառված տրանսպորտային միջոցի /ների/ վրա կալանք տնելու մասին:
2014 թվականի ապրիլի 16-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Մ.Համբարձումյանի կողմից որոշում է կայացվել թիվ 13109214 քրեական գործը վարույթ ընդունելու մասին:
2014 թվականի հուլիսի 30-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Մ.Համբարձումյանի կողմից որոշում է կայացվել թիվ 13109214 քրեական գործով Տիգրան Ասատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով:
2014 թվականի հոկտեմբերի 08-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Մ.Համբարձումյանի կողմից որոշում է կայացվել թիվ 13109214 քրեական գործով Տիգրան Ասատրյանին կալանքից ազատելու և այլ խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին ընտրելու վերաբերյալ:
2014 թվականի դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Մ.Համբարձումյանի կողմից որոշում է կայացվել թիվ 582010713 քրեական գործով քննության տրամադրության տակ գտնվող, սույն որոշման մեջ նշված 1-ից 35-րդ կետերում նշված առարկաները, իրերը և փաստաթղթերը իրեղեն ապացույց ճանաչելու մասին:
2014 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Մ.Համբարձումյանի կողմից որոշում է կայացվել թիվ 13109214 քրեական գործով Արմեն Գագիկի Վարդանյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելու մասին:
2014 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Մ.Համբարձումյանի կողմից որոշում է կայացվել թիվ 13109214 քրեական գործով Արմեն Գագիկի Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին ընտրելու վերաբերյալ:
2014 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Մ.Համբարձումյանի կողմից որոշում է կայացվել թիվ 13109214 քրեական գործով Մովսես Ներսիսյանի նկատմամբ թիվ 13109214 քրեական գործի վարույթի մասը կարճել և քրեական հետապնդում չիրականացնելª անձի մահացած լինելու հիմքով, նախատեսվածª ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով:
2014 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Մ.Համբարձումյանի կողմից որոշում է կայացվել թիվ 13109214 քրեական գործով Մովսես Ներսիսյանին որպես տուժող ճանաչելու մասին:
2014 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Մ.Համբարձումյանի կողմից որոշում է կայացվել թիվ 13109214 քրեական գործով Կարեն Ներսիսյանին որպես տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին:
2014 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Մ.Համբարձումյանի կողմից որոշում է կայացվել թիվ 13109214 քրեական գործով Իսրայել Սարգսյանի նկատմամբ թիվ 13109214 քրեական գործի վարույթի մասըª ք. Երևան Մոսկովյան փողոցի թիվ 17 հասցեում ապօրինի պահվող ռազմամթերքի և պայթուցիկ նյութերի դրվագով, կարճել և քրեական հետապնդում այդ մասով չիրականացնելու մասինª նրա արաքի մեջ հանցակազմ չլինելու հիմքով:
2014 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Մ.Համբարձումյանի կողմից որոշում է կայացվել թիվ 13109214 քրեական գործով Իսրայել Սարգսյանի 08.02.2014 թվականի առաջադրված մեղադրանքը փոփոխելու, լրացնելու և կրկին մեղադրանքª ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադելու մասին:
2014 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Մ.Համբարձումյանի կողմից որոշում է կայացվել թիվ 13109214 քրեական գործով Իսրայել Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա կազմակերպել և օժանդակել է Մովսես Ռուբենի Ներսիսյանի կողմից Արթուր Գուրգենի Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով ապօրինաբար, դիտավորությամբ զրկել է կյանքից Մովսես Ներսիսյանին, բացի այդ, ապօրինի ձեռք է բերել և կրել է հրազեն հանդիսացող՝ ՙՏԿ՚ մոդելի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող՝ 3 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել ու իր փաստացի բնակության վայրի՝ ք.Երևան, Կոմիտասի պողոտա 27/1 շենք, բն. 7 հասցեին հարող տարածքում գտնվող ավտոտնակում առկա երկաթյա պահարանում պահել է ռազմամթերք հանդիսացող՝ նպատակային օգտագործման համար պիտանի, գործարանային արտադրության ՙԷԴՊ՚ տեսակի էլեկտրական թվով 4 հատ ճայթիչներ և նետողական պայթուցիկ նյութերի շարքին դասվող՝ գործարանային արտադրության դեղնաշագանակագույն և շագանակագույն գլանաձև արկային վառոդի թվով 15 հատ հատիկներ, այսպես.
Իսրայել Սարգսյանը ծանոթ լինելով եղբայրներ Թևոս և Արթուր Գուրգենի Սաֆարյաններին, նրանց հետ կապը հիմնականում պաշտպանել և շփումներ է ունեցել ընկերոջ՝ Տիգրան Վարդանի Ասատրյանի միջոցով, ով հանդիսացել է Արթուր Սաֆարյանի երեխայի կնքահայրը:
Իսրայել Սարգսյանը ստանալով պատվեր իրականացնել Արթուր Գուրգենի Սաֆարյանի սպանությունը՝ վերջինիս եղբոր Թևոս Սաֆարյանի դիրքերը և նրա ազդեցությունը միջավայրում թուլացնելու նպատակով, 2013 թվականի հոկտեմբեր ամսին սպանության կատարումը պատվիրել է Մովսես Ռուբենի Ներսիսյանին: Ստանալով վերջինիս համաձայնությունը, պայմանավորվել է, որ անձամբ կցուցաբերի նրան անհրաժեշտ օժանդակություն՝ սպանությունը կատարելիս:
Հանցագործության նախապատրաստության և կատարման ընթացքում միմյանց հետ գաղտնի հեռախոսակապ ունենալու նպատակով Իսրայել Սարգսյանը և Մովսես Ներսիսյանը սկսել են օգտագործել այլ անձանց տվյալներով գրանցված 055 85-19-77 և 055 85-62-33 երկու հեռախոսահամարները, որոնցից՝ 055 85-19-77 հեռախոսահամարը տեղադրվել է ՙՍամսունգ C 5212՚ մոդելի, երկու քարտերով շահագործվող, 358564038073250 և 358565038073250 գործարանային համարով հեռախոսում ու օգտագործվել Իսրայել Սարգսյանի կողմից, իսկ 055 85-62-33 հեռախոսահամարը տեղադրվել է ՙՆոկիա 1280՚ մոդելի 35369305891092 գործարանային համարով հեռախոսում ու օգտագործվել Մովսես Ներսիսյանի կողմից:
Մովսես Ներսիսյանն ապօրինի կերպով ձեռք բերված մարտական ակոսափող հրազեն հանդիսացող ՙՄակարով՚ տեսակի, ՕԳ 2356 համարի, 1982թ. Արտադրության ատրճանակը, որը նախատեսել է կիրառել սպանությունը կատարելու համար, 2013 թվականի նոյեմբեր ամսին փորձարկել է ՙԷքստրիմ՚ ՍՊ ընկերությանը պատկանող, ք. Երևան Նուբարաշեն 15 հասցեում գործող հրաձգարանում:
Մովսես Ներսիսյանը և Իսրայել Սարգսյանը սկսած 2013թ. Նոյեմբերի 29-ից պարբերաբար այցելել են Արթուր Սաֆարյանի բնակության վայրի՝ ք. Երևան Արամի նրբանցք թիվ 5ա շենքի բակ և դրա հարակից տարածքներ՝ տեղանքն ուսումնասիրելու, սպանությունը կատարելիս իրենց դիրքերը որոշելու, Արթուր Սաֆարյանի տուն վերադառնալու ժամերը ճշտելու և ամրագրելու, նրա հետ միասին այլ անձանց ժամանելը պարզելու, հետաքրքրող այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև սպանության կատարման հարմար պահը գտնելու համար:
Սպանության նախապատրաստության ընթացքում որոշվել է, որ Իսրայել Սարգսյանը դիրքավորվելու է Երևան քաղաքի Սարյան-Արամի փողոցների խաչմերուկի այն մասում, որտեղից տեսանելի է լինելու Արթուր Սաֆարյանի ավտոմեքենայի ժամանումը և դեպի իր շենքի մուտքի ուղղությամբ ընթանալը, որպեսզի հեռախոսազանգով Մովսես Ներսիսյանին հայտնի նրա մոտենալու մասին, իսկ Մովսես Ներսիսյանն այդ ընթացքում բարձրանալով շենքի մուտքի մոտ դիրքավորվելու և դարանակալելու է Արթուր Սաֆարյանին, նրա ժամանելուն պես մոտենալու և կրակոցներ արձակելու համար: Նաև նախատեսել են իրենց օգտագործած ՙՄերսեդես Ե 220՚ մակնիշի 71 SM 111 պետհամարանիշի ավտոմեքենան կայանել Մաշտոցի պողոտայի կողմից Բյուզանդի այգու սկզբնամասում և Սարյան-Արամի փողոցների խաչմերուկ բարձրանալ ոտքով, այգու միջով, որպեսզի Արթուր Սաֆարյանի բնակության վայրի մերձակա փողոցներում տեղադրված անվտանգության տեսախցիկներով կատարված տեսագրություններով հնարավոր չլինի պարզել ավտոմեքենան, որով ժամանելու, իսկ այնուհետև հեռանալու էին, բացի այդ, նույն տեսագրությունների միջոցով ճանաչվելուց խուսափելու նպատակով որոշել են կրել գլխարկներ:
Գտնվելով իրենց դիրքերում, հիմնականում երեկոյան և գիշերային ուշ ժամերին, նշված գաղտնի հեռախոսահամարներով միմյանց հետ կապ են պաշտպանել, սակայն սպանությունն հաջողվել է իրականացնել 2014 թվականի հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը, ժամը 00:10-ի սահմաններում:
Պլանավորվածի համաձայն, 2014 թվականի հունվարի 26-ին, ժամը 21:30-ին Իսրայել Սարգսյանը և Մովսես Ներսիսյանը, վերջինիս վարած ՙՄերսեդես Ե 220՚ մակնիշի 71 SM 111 պետհամարանիշի ավտոմեքենայով ժամանել են Երևանի Բյուզանդի փողոց վրա գտնվող, նախկին ՙԱվիոկասաների՚ շենքի դիմացի կայանատեղի, ավտոմեքենան կանգնեցրել են այնտեղ, որից հետո, այգու միջով ոտքով բարձրացել են Սարյան-Արամի փողոցների խաչմերուկ: Ժամը 21:35-ին Մովսես Ներսիսյանը դուրս գալով այգուց, բարձրացել է Արթուր Սաֆարյանի բնակության վայրի ուղղությամբ, իսկ Իսրայել Սարգսյանը ժամը 21:57-ին այգուց դուրս է եկել դեպի Սարյան և Արամի փողոցների խաչմերուկ և դիրքավորվել է այդ տարածքում՝ հետևելով Արթուր Սաֆարյանի ժամանելուն: 2014 թվականի հունվարի 27-ին ժամը 00:06-ին Արթուր Սաֆարյանը իրեն պատկանող ՙLEXUS LX 470՚ մակնիշի 69 CC 999 պետհամարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Սարյան-Արամի փողոցների խաչմերուկից թեքվելով դեպի աջ՝ շարժվել է իր շենքի մուտքի ուղղությամբ: Տեսնելով ավտոմեքենան, Իսրայել Սարգսյանը, մոտը գտնված գաղտնի 055 85-19-77 հեռախոսահամարից, նույն պահին զանգահարել է շենքի մուտքի մոտ դիրքավորված Մովսես Ներսիսյանի 055 85-62-33 հեռախոսահամարին և զգուշացրել Արթուր Սաֆարյանի ժամանման վերաբերյալ: Արթուր Սաֆարյանը հասնելով իր շենքի մուտքի մոտ, իջել է ավտոմեքենայից և ժամը 00:10-ի սահմաններում, Մովսես Ներսիսյանը իր մոտ գտնված ՙՄակարով՚ տեսակի, ՕԳ 2356 համարի ատրճանակից թվով 7 կրակոցներ է արձակել նրա վրա և ապօրինաբար դիտավորությամբ վերջինիս զրկել է կյանքից։ Սպանությունը կատարելուց հետո, Իսրայել Սարգսյանը և Մովսես Ներսիսյանը վերադարձել են վերջինիս ավտոմեքենայի մոտ և դրանով դուրս եկել Մաշտոցի պողոտա, որտեղ ավտոմեքենան կանգ է առել ՙԷլեն՚ ռեստորանի մոտակայքում, այնուհետև Իսրայել Սարգսյանը դուրս է եկել ավտոմեքենայից և ոտքով գնացել Երևանի Իսահակյան փողոցի վրա գտնվող ՙՏրիումֆ՚ սրճարան, ճանապարհին մասերի է բաժանել Մովսես Ներսիսյանի կողմից օգտագործված ՙՆոկիա 1280՚ մոդելի 35369305891092 գործարանային համարի հեռախոսը և նետել աղբամանները: Դեպքից հետո, հեռախոսի մարտկոցը և ետևի կափարիչը հայտնաբերվել են աղբամանում, իսկ հեռախոսը գտնվել է ՙՆուբարաշենի՚ աղբավայրում ու ներկայացվել է քննությանը:
Արթուր Սաֆարյանի սպանության կատարումից հետո, Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանի հետ իր կապը և մտերիմ փոխհարաբերությունները միջավայրից թաքցնելու և քողարկելու, ինչպես նաև վերջինիս հետ գաղտնի հեռախոսակապ ունենալու նպատակով նրան է հատկացրել այլ անձի անվամբ գրանցված 096 10-40-79 հեռախոսահամարը՝ ՙՆոկիա 1280՚ մոդելի IMEI 35369305889141 գործարանային համարով հեռախոսով ու այդ գաղտնի հեռախոսահամարին կապնվել է իր տրամադրության տակ գտնվող, նույնպես այլ անձի անվամբ գրանցված 096 10-70-42 հեռախոսահամարից, որը տեղադրված է եղել իրեն պատկանող ՙՍամսունգ՚ տեսակի IMEI 35924203598907 գործարանային համարով հեռախոսում:
27.01.2014թ.-ից 01.02.2014թ. ժամանակահատվածում Իսրայել Սարգսյանը Տիգրան Ասատրյանից տեղեկացել է, որ իրավապահ մարմինների տեսադաշտում հնարավոր է, որ հայտնվել է հանցագործության ընթացքում օգտագործված ՙՄերսեսդես Ե՚ մակնիշի ավտոմեքենան և մտավախություն ունենալով, որ դրա արդյունքում կպարզվի Մովսես Ներսիսյանի անձը, հետևաբար նաև կճշտվի իր առնչությունը, նպատակադրվել է իրականացնել վերջինիս սպանությունը՝ իր բացահայտման վտանգը չեզոքացնելու համար:
Մովսես Ներսիսյանի մոտ իրական մտադրությունը չբացահայտելու, նրա մոտ այդ առումով կասկածներ չառաջացնելու համար Իսրայել Սարգսյանը 2014 թվականի փետրվարի 1-ին ցերեկվա ժամերին զանգահարել է Մովսես Ներսիսյանին և երեկոյան հրավիրել կանանց հետ ժամանցի, ընդ որում՝ իր մոտ գտնված գաղտնի 096-10-70-42 հեռախոսահամարից չկարողանալով կապնվել Մովսես Ներսիսյանի 096-10-40-79 հեռախոսահամարին, քանի որ վերջինս այն թողած է եղել տանը՝ լիցքավորման համար, զանգահարել և հեռախոսազրույցը վարել է նրա ոչ գաղտնի 093 47-03-03 հեռախոսահամարով:
01.02.2014թ.-ին երեկոյան ժամը 20:30-ին սահմաններում Մովսես Ներսիսյանը ՙՄերսեդես Ե 220՚ մակնիշի 71 SM 111 պետհամարանիշի ավտոմեքենայով ժամանել է Իսրայել Սարգսյանի շենքի մուտքի մոտ, վերցրել է նրան ու միասին մեկնել են ՙՄագնում Մոթել՚ հյուրանոցային համալիրի թիվ 4-րդ հյուրասենյակ, որը նախապես պատվիրվել է Իսրայել Սարգսյանի կողմից: Նշված հյուրանոցային համարում գտնվելու ընթացքում Իսրայել Սարգսյանը սպանել է Մովսես Ներսիսյանին, այնուհետև, նույն ավտոմեքենայով, ժամը 22:15-ի սահմաններում, նրա դիակը տեղափոխել է ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի տարածք ու նետել է կեղտաջրերի կոյուղատարի բաց դիտահորը:
Սպանության հետքերը թաքցնելու և Հայաստանից Մովսես Ներսիսյանի մեկնելու պատրանք ստեղծելու նպատակով, Իսրայել Սարգսյանը նրա ավտոմեքենան տեղափոխել և 2.02.2014թ. ժամը 00:12-ին կայանել է ՙԶվարթնոց՚ օդանավակայանի առաջին հարկում գտնվող վճարովի ավտոկայանատեղում: Ճանապարհին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մերձակայքում գտնվող բենզալցակայանի մոտ, Իսրայել Սարգսյանը ազատվելով՝ դեն է նետել ավտոմեքենայում մնացած, Մովսես Ներսիսյանի կողմից օգտագործված ՙՆոկիա 1280՚ մոդելի IMEI 35369305889141 գործարանային համարով գաղտնի հեռախոսը, որը հետագայում գտնվել և քննությանն է ներկայացվել տաքսի ավտոմեքենայի վարորդ Արթուր Մաիլյանի և նրա հոր՝ Լևոն Մայիլյանի կողմից:
2014 թվականի փետրվարի 2-ին ժամը 00:40-ի սահմաններում ՙԶվարթնոց՚ օդանավակայանից ՙՎԱԶ 2107՚ մակնիշի, 22 SL 271 պ/հ տաքսի ավտոմեքենայով Իսրայել Սարգսյանը վերադարձել է Երևանի Բարեկամության հրապարակի մերձակայքը, իջել է ավտոմեքենայից, որից հետո ոտքով գնացել է Կոմիտասի պողոտայի վրա գտնվող իր տուն և ժամը 01:10-ի սահմաններում մտել է շենքի մուտք:
Բացի այդ, Իսրայել Սարգսյանն ապօրինի ձեռք է բերել և 2014թ. փետրվարի 3-ին իր գոտկատեղում ապօրինի կրել է հրազեն հանդիսացող՝ ՙՏԿ՚ մոդելի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող՝ 3 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել ու իր փաստացի բնակության վայրի՝ ք.Երևան, Կոմիտասի պողոտա 27/1 շենք, բն. 7 հասցեին հարող տարածքում գտնվող ավտոտնակում առկա երկաթյա պահարանում պահել է ռազմամթերք հանդիսացող՝ նպատակային օգտագործման համար պիտանի, գործարանային արտադրության ՙԷԴՊ՚ տեսակի էլեկտրական թվով 4 հատ ճայթիչներ և նետողական պայթուցիկ նյութերի շարքին դասվող՝ գործարանային արտադրության դեղնաշագանակագույն և շագանակագույն գլանաձև արկային վառոդի թվով 15 հատ հատիկներ:
2014 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Մ.Համբարձումյանի կողմից որոշում է կայացվել թիվ 13109214 քրեական գործից անջատել թիվ 58218014 քրեական գործում թողնելով 1-ից 26-րդ հատորներում, մինչև սույն որոշումը եղած բոլոր նյութերըª համաձայն յուրաքանչյուր հատորում եղած ցուցակի:
2015 թվականի հունվարի 20-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ստացվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Ապացույցների հետազոտում և գնահատում.
Ամբաստանյալ` Իսրայել Սարգսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չճանաչեց, սակայն ցուցմունք տվեց այն մասին, որ տեղի է ունեցել մի ձայնագրություն, որը վերցրել է իրավապահ մարմինները և մտածել է, որ կատարված հանցագործությունը ինքն է կատարել: Տիգրանը չի եղել տերտեր ու ինքը գնացել մեղքերի թողություն է կատարել: Ինքը կարող է ասել, որ հնարավոր է երեք տարբերակ վերցնել, թե ինչու ինքը այդ բանը պատմեր Տիգրանին, առաջինը, որ նա եղել է իր հանցակիցը, հաջորդը ինքը լուրջ պատճառներ է ունեցել նրան խոսացնելու սպանության պահով և վերջինը, որ ինքը խելագար է և կարող սպանել իրեն հարազատ մարդու և գնալ պատմել այդ մասին: Այդ երեք տարբերակներից իրականը եղել է այն, որ ինքը ունեցել է լուրջ պատճառներ նրան խոսացնելու: Չի կարող մարդ քավոր կանգնել իր թշնամու եղբոր երեխայի: Տիգրանը եղել է թշնամական հարաբերությունների մեջ Թևոսի հետ: Տիգրանը ունեցել է մի ապրանք, որը արժեցել է մոտ հինգ միլիոն դոլարի կարգի և ցանկացել է այն վաճառել, սակայն չի կարողացել: Թևոսը Տիգրանին ասել է, որ ունի մի եվրոպացի բանկիր ով կարող է գնել այդ ապրանը և եկել են համաձայնության այն վաճառելուª հինգ միլիոն դոլար, սակայն Թևոսը այդ գումարը չի տվել Տիգրանին: Այդ դեպքից հետո սկսվում է իրենց թշնամանքը և դրանից հետո Տիգրանը շատ տեղեր սկսում է ասել, որ այդ գումարը Թևոսը իրեն չի տվել: Եվ երբ Տիգրանը Արթուրի երեխային քավոր է կանգնել իրենց շրջապատը զարմացել է: Քավորությունից հետո երբ Արթուրի սպանությունն է տեղի ունեցել °շատ հարցականներ են սկսվել: Գրիգոր Ղուկասյանը եղել է Տիգրանի ընկերը, քանի որ Տիգրանը եղել է ոստիկանության քննիչ: Գրիգորը իր ցուցմունքներով հայտնել է, որ Տիգրանը հետաքրքրվել է տեսանյութեր կան, թե ոչ, Իսոն չի խոսել, իսկ Տիգրանը գտնվել է անհագիստ վիճակում և նրանց մոտ կասկածներ են առաջացել: Տիգրանը հայտնել է, որ տեղյակ է, որ Արթուրը հարյուր երեսուն հազար դոլար պարտք ունի և նա կփակի այդ պարտքը: Արթուրի սպանությունից մի քանի օր հետո Տիգրանը նշել է իր 50 ամյակը: Տիգրանը մինչ իրեն ձայնագրելը ինքը ունեցել է հեռախոսազրույց Հակոբի հետ, Հակոբը եղել է իրավաբան և նա օգնել է Տիգրանին ձայնագրության որ մասերը թողելու մեջ: Ինքը իմանավոր, որ Մովսեսին ցանկանում են ՙմատաղ՚ անել ինքը նրան հեռացրել է Հայաստանից ու դա ինքը կապացուցի: Տիգրանի պահվածքը շատ կասկածելի է եղել Արթուրի սպանությունից հետո: Ինքը Տիգրանի մոտ Մովսեսի անունը չի տվել և նա է Մովսեսի անունը տվել նրա մոտ: Մովսեսը և Տիգրանը գումարային խնդիրներ են ունեցել: Տիգրանը իրեն զապիս անելով ցանկացել է այն ցույց տալ Թևոսին և նրան ասել, որ արյունով մաքրել է Արթուրի սպանությունը: Ամսի 2-ին իր մոտ մարդ է եկել և պատմել է, թե Մովսեսը ինչպես է գնացել:
Վկա Արմինե Դանիելյանը ցուցմունք տվեց այն մասին, որ քննիչի մոտ ցուցմունք է տվել Մոսոյի մասին, քանի որ ինքը աշխատել է նրա հետ: Մովսեսի հետ վերջին անգամ խոսել և տեսել է դեպքից մի քանի օր առաջ: Ինքը տեղյակ չէ, թե Մովսեսի հետ ինչ է պատահել: Հայտնեց, որ նախաքննության ընթացքում ինչ հայտնել է ճիշտ է:
Վկա Հայկ Մինասյանը ցուցմունք տվեց այն մասին, որ ինքը գործի բերումով ճանաչել է Մովսես Ներսիսյանին, նա բերել է ուղևորներ և ինքը քննիչի մոտ հայտնել է միայն դա: Իրենք աշխատանքից դուրս չեն շբվել:
Վկա Լուսինե Սիմոնյանը ցուցմունք տվեց այն մասին, որ ինքը աշխատել է խաղատանը, իսկ Իսրայելը եղել է իրենց անվտանգության պետը: Ինքը քննիչի մոտ ցուցմունք է տվել այն մասին, որ իր հեռախոսին զանգահարել է Մովսեսը ինքը հայտնել է, որ Մովսեսին չի ճանաչել և ճանաչել է Իսոյին: Ինքը Իսոյի հետ խոսել է միայն գործնական, քանի որ խաղատները փակվելուց հետո Իսոյին խնդրել է իրեն աշխատանքի տեղավորել: 055-ով համարով է Իսոն իրեն զանգահարել: Ինքը քննիչի մոտել չի հիշել հեռախոսահամարը, սակայն հիշում է, որ 055-ով է եղել և քննիչը գրել է 055-ով համարը և ինքը ստորագրել է:
Վկա Լևոն Մայիլյանը ցուցմունք տվեց, այն մասին, որ կոնկրետ օրը չի հիշում, փետրվար ամսին, բենզալցակայնի տարածքից մասնատված վիճակում գտել է ՙՆոկիա՚ մոդելի բջջային հեռախոս, որի մեխանիզմը, մարտկոցը և ստեղնաշարը իրարից անջատված, իրարից ոչ հեռու տարածքում էին գտնվում: Հեռախոսի բոլոր մասերը իրար վրա հավաքելուց հետո, այն միացրել է և տեսնելով, որ միանում է անջատել է ու երեկոյան տարել տուն: Ինքը այդ հեռախոսը ներկայացրել է քննիչին:
Վկա Արմեն Չախմախչյանը ցուցմունք տվեց այն մասին, որ ինքը քննիչի մոտ ցուցմունք է տվել որպես Արթուրի հարևան: Դեպքի օրը ուշ ժամի ինքը գտնվել է տանը և նստած է եղել պատուհանի մոտ, քանի որ համակարգիչը գտնվել է պատուհանի մոտ և լսել է կրակոցի ձայներ ու անմիջապես բացել է պատուհանը և ոչինչ չի տեսել, քանի որ շատ մութ է եղել և նորից փակել է: Երկու րոպե անց ինքը լսել է օգնության ձայներ և պատուհանը բացել է ու լսելով, թե որտեղից է գալիս այդ ձայները ինքը իջել է ներքև: Ինքը տեսել է, որ Արթուրը պարկած է եղել գետնին ու եղել է Արթուրի որդին և կինը: Այդ պահին ինքը փորձել է Արթուրին բարձրացնել և կանգնացրել են պատահական ավտոմեքենա և ինքը Արթուրի որդու հետ միասին այդ ավտոմեքենայի մեջ են դրել Արթուրին և տարել են Պոշյան հիվանդանոց: Իր հիշելով կրակոցները իրար հետևից եղել են մոտ երեք անգամ և մի քանի վարկյան դադարից հետո նորից հնչել է կրակոց, սակայն ներկա պահին չի հիշում կրակոցների քանակը, բայց նախաքննության ընթացքում հստակ տվել է ցուցմունք: Ինքը հիվանդանոցում գտնվել է մի քանի րոպե և երբ բժիշկները ասել են, որ Արթուրը մահացել է ինքը գնացել է տուն: Հետագայում տեղեկացել է, որ կրակել են Արթուրի վրա և խոսակցություններից տեղեկացել է, որ զենք են գտել, բայց ինքը ոչինչ չի տեսել: Ինքը Արթուրին ճանաչել միայն դրական և որպես լավ մարդ:
Վկա Ռուզաննա Սարգսյանը ցուցմունք տվեց այն մասին, որ աշխատել է 3-րդ հիվանդանոցում, իսկ ներկա պահին աշխատում է ՙԱրամյանց՚ բժշկական կենտրոնում, որպես բուժքույր: Հայտնեց, որ ամբաստանյալին չի ճանաչում: Ինքը քննիչի մոտ կրիմինալ մատյանի զննության համար է գրել: Իր պարտականության մեջ է մտնում գրել ամեն ինչ և հայտնել: Ինքը հիշում է, որ Արթուրը եղել է մահացած, սակայն եղել է բժշկական միջամտություն: Ինքը վնասվածքը չի հիշում, քանի որ վնասվածքի մասին հայտնում է բժիշկը: Հայտնեց, որ անցել է երկար ժամանակ և մանրամասներ չի հիշում:
Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո վկա Ռուզաննա Սարգսյանը հայտնեց, որ այդ օրը եղել է կրիմինալ գրանցում և իր գրածները համապատասխանում է իրականությանը:
Վկա Հրաչուհի Սարոյանը ցուցմունք տվեց այն մասին, որ աշխատում թիվ 15-րդ պոլիկլինիկայում: Հայտնեց, որ ամբաստանյալին չի ճանաչում: Քննիչի իրեն հարցրել է կրակոց լսել եք ինը պատասխանել է, որ չի լսել կրակոցի ձայն:
Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո վկա Հրաչուհի Սարոյանը հայտնեց, որ դա իրականությանը չի համապատասխանում և ինքը այդ ամենը տեղեկացել է քննիչից: Ցուցմունքի ուսումնասիրությունից հետո հայտնեց, որ ցուցմունքը գրված է իր ձեռագրով և իր ստորագրությունն է առկա: Հայտնեց, որ ցուցմունքում առկա մանրամասները ինքը ներկա պահին չի հիշում:
Վկա Կարեն Եղիազարյանը ցուցմունք տվեց այն մասին, որ ամբաստանյալին չի ճանաչում: Ինքը հանդիսանում է Մովսես Ներսիսյանը մանկական ընկերը: Ինքը որոշ ժամանակ տեղյակ չի եղել Մովսեսի մասին և հետագայում լրատվամիջոցներից տեղեկացել է, որ նա չկա ինչ-որ սպանությունից հետո: Իրենք Մովսես դիմել են նաև Արմեն անունով: Հունվարի 25-ին կամ 26-ին ինքը իր ընդհանուր ընկերոջ ծննդյան օրը հանդիպել են: Հայտնեց, որ քննիչի մոտ իր հայտնածը համապատասխանում է իրականությանը:
Վկա Կարինե Ներսիսյանը ցուցմունք տվեց այն մասին, որ ամբաստանյալին չի ճանաչում: Հայտնեց, որ ինքը հանդիսանում է Մովսես օրինական կինը, բայց 12 տարի միասին չեն ապրել: Ինքը Մովսեսի հետ ունի համատեղ երկու երեխա: Ինքը դեպքի մասին տեղեկացել է ինտերնետի միջոցով: Իր հիշելով նրան տեսել է դեկտեմբեր ամսին: Իրենք առանձնապես չեն շփել, սակայն պետք է գնաին դիմում գրելուª ամուսնալուծության համար:
Վկա Ռոբերտ Խաչատրյանը ցուցմունք տվեց այն մասին, որ ինքը Մովսես հետ մեծացել են մեկ բակում: Երբ նրանք տունը վաճառել և գնացել են ինքը նրան երկար ժամանակ չի տեսել հետագայում երբ իր քավորի կինը մահացել է այդ հոգեհանգիստի ժամանակ տեսել է նրան և տեղեկացել է, թե որտեղ է նա աշխատում: Իր երեխան պետք է մեկներ Կիև և դրա համար ինքը հունվարին զանգահարել է նրան, սակայն նա չի պատասխանել և ինքը իջնել այդ գրասենյակի օֆիս ճշտել է, որ Կիևի թռիչք չկա: Ինքը այլ շբում չի ունեցել Մովսեսի հետ:
Վկա Սերժիկ Կիրակոսյանը ցուցմունք տվեց այն մասին, որ անցել է երկար ժամանակ և ներկա պահին մանրամասն չի հիշում: Հայտնեց, որ ցուցմունքն ինքն է գրել, ճիշտ է, սակայն ներկա պահին չի հիշում: Հայտնեց, որ ինքը ճիշտ բան է հայտնել և դրա համար իր ցուցմունքի վերջում ստորագրել է:
Վկա Վլադիմիր Լազարյանը ցուցմունք տվեց այն մասին, որ ճանաչում է Իսրայել Սարգսյանին: Հայտնեց, որ ճանաչում է նաև Մովսես և մի քանի անգամ զանգահարել է նրան կապված նրա աշխատանքի հետ կապված: Հայտնեց, որ օգտագործել է 091-40-10-95 հեռախոսահամարը, բացի այդ օգտագործել է նաև 077-41-10-95 համարը:
Վկա Գագիկ Հարությունյանը ցուցմունք տվեց այն մասին, որ աշխատել է ՙՄագնում՚ հյուրանոցում: Հայտնեց, որ իրեն հյուրանոցը այնպես է կառուցված, որ հաճախորդներին հնարավոր չէ տեսնել: Հաճախորդին կարող են տեսնել գումար վերցնելուց, սակայն լինում է դեպքեր, որ հաճախորդը գումարը թողնում և գնում է: Իրենց հյուրանոցում տեսախցիկներ առկա չէ: Ոստիկանները գործողություններ են կատարել 4-րդ համարում և հարցաքննել են հյուրանոցի համարում: Իրենց մոտ սենյակների պատվերը լինում է հեռախոսազանգի միջոցով կամ հաճախորդը ավտոմեքենայով մտնում է հյուրանոցի բաց ավտոտնակ և ավտոտնակը փակվում է: Համարում գտնվող հաճախորդը հեռախոսով կապնվում է և այդպես է ինչ-որ բան պատվիրում: Քննիչը իր ներկայությամբ սենյակում գործողություն կատարելու ժամանակ գետնին հայտնաբերել է սև կետեր, սակայն թե ինչ կետեր էր ինքը չգիտի: Քննիչի մոտ հաճախումների հետ կապված տեղեկությունը ճիշտ է, քանի որ դրանք եղել են կտրոնների հիման վրա, որտեղ ժամերը ֆիքսվում է: Ինքը քննիչին հայտնել է, որ կրակոցի ձայներ չի լսել կամ կռվի ձայներ: Եթե կռիվ լինի և այն լինի ցածր ձայնով ապա իրենք կարող են չլսել: Երբ հաճախորդը դուրս է գալիս համարից աշխատակիցները անմիջապես մտնում և ստուգում են, թե ինչ է կոտրված կամ ինչ է գողացված: Եթե իրենք կոտրված ինչ-որ բան են նկատում ու եթե մատուցողը տեսնում է և հաճախորդը ներկա է նրան անմիջապես հայտնում է, իսկ հաճախորդի գնալուց հետո նրան հայտնելու հնարավություն չունեն:
Վկա Նարինե Լուսինյանը ցուցմունք տվեց այն մասին, որ աշխատում է ՙՄագնում՚ հյուրանոցում: Հայտնեց, որ հաճախորդների հեռախոսազանգերին ինքն է պատասխանում: Հայտնեց, որ ինքը ինչ հիշել է հայտնել է քննիչին և այդ ժամանակ ավելի թարմ է եղել իր հիշողությունը:
Նախաքննական ցուցմունքը հրապարակվելուց հետո վկա Նարինե Լուսինյանը հայտնեց, որ ինքը պնդում է իր գրած ցուցմունքը քննիչի մոտ, այն ճիշտ է: Հայտնեց, որ իրեն հարցնում են միայն ավտոմեքենայի մակնիշը և պետհամարանիշները չեն հարցնում: Հարցնում են ավտոմեքենայի մակնիշը որպեսզի պահակին հայտնեն, որ պատվիրված է և այդ համարը և ինչ ավտոմեքենա է գալու: Այդ ժամանակ պատվիրատուն հայտնել է, որ լինելուս սև Մերսեդես մակնիշի մեքենայով:
Վկա Աշոտ Բարսումյանը ցուցմունք տվեց այն մասին, որ ՙՆոկիա՚ տեսակի հեռախոսը գտնվել է ՙՆուբարաշեն՚ աղբավայրում, որի վրայցից բացակայել են հեռախոսի հետևի կափարիչը և մարտկոցը: Հեռախոսը տուն է բերվել և ստուգելուց հետո այլևս չի օգտագործվել: Հառախոսի մեջ դրվել է իր անունով հեռախոսաքարտ: Հեռախոսը հետագայում ներկայացվել է ազգային անվտանգությանը: Ներկա պահին հեռախոսաի գործարանային համարը չի կարող հիշել:
Վկա Լիպարիտ Թորոսյանը ցուցմունք տվեց այն մասին, որ իրեն ոստիկանություն կանչել են հեռախոսահամարի հետ կապված: Իրեն ասել են, որ իր անվամբ երկու հեռախոսահամար կա, սակայն ինքը հայտնել է, որ ինքը որևէ անձի համար հեռախոսահամար չի վերցրել և իր համար անծանոթ համարներ են: 055-85-19-77 հեռախոսահամարը իրեն անծանոթ է, այն ինքը չի գնել:
Վկա Ծովինար Ստեփանյանը ցուցմունք տվեց այն մասին, որ հունվարի 27-ից մինչև փետրվարի 1-ը ընկած ժամանակահատվածումª օրերից մեկում ինքը աղբավայրում գտել է սև գույնի բջջային հեռախոս և այն իր հետ բերել է տուն և հարևանի երեխային խնդրել է ստուգելª բջջային հեռախոսը աշխատում է, թե ոչ: Իր հարևանի երեխան իր հեռախոսաքարտը դրել է այդ հեռախոսի մեջ և զանգահարել է Ղարաբաղում ծառայող եղբորը ու խոսելուց հետո հեռախոսը անջատել և տվել է իրեն: Ինքը այդ հեռախոսը անջատված վիճակում պահել է իր տանը: Մի քանի օր անց իր հարևանի երեխայի հեռախոսահամարին զանգ է եկել և նրան ասել են, որպեսզի նա ներկայանա ԱԱԾ: Ինքը այդ երեխային հետ ներկայացել է ԱԱԾ: Հայտնեց, որ ինքը ԱԱԾ-ում տեղեկացել է, որ այդ հեռախոսը եղել է կոդավորված և գտնվել է հետախուզման մեջ: Հեռախոսը ինքը գտել է առանց հետևի ՙկափարիչի, արտի և էլեմենտի՚:
Վկա Սուրեն Մինասյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ճանաչում է ամբաստանյալին: Հայտնեց, որ Իսրայելին ինքը ճանաչել է Արթուրի միջոցով: Հայտնեց, որ դեպքի օրը ինքը գտնվել է Արթուր Սաֆարյանի հետ և բաժանվել են Ե.Քոչար փողոցից ու հասնելով տուն տեղեկացել է, որ դեպք է պատահել և վերադարել է հիվանդանոց: Ինքը արարողությունների ժամանակ հանդիպել է Տիգրան Ասատրյանին և նա եղել է շահագռգիր դեպքի բացահայտման համար: Դեպքից մի քանի օր անց Տիգրան Ասատրյանը և Իսրայել Սարգսյանը ձերբակալվել են, սակայն մի քանի օր անց Տիգրանին ազատ են արձակել և ինքը գտնվելով Տիգրանի տանը խոսել է նրա հետ, որտեղ իրեն ասել է, որ այդ հանցագործությունը կատարել է Իսրայել Սարգսյանը նա կապ չունի և այդ մասին Իսրայելը խոստովանել է: Տիգրանը իրեն ասել է, որ Արթուրի սպանությունը կատարելուց հետո Իսրայել սպանել է նաև Արթուրին սպանողին: Տիրանը իրեն ձայնագրություն է միացրել և ինքը լսել է Տիգրանի և Իսրայել խոսակցությունը: Իսրայելը Մովսեսի միջոցով պատվիրել է Արթուրի սպանությունը: Ինքը այդ ամենը լսել է զապիսով, որ Իսոն սպանել է Մոսոյին և տարել գցել է հորը: Ինքը լսել է, որ Իսրայելը ասել է որ վառելիքի և մնացած հարցերը ինքը կլուծի, իսկ Մովսեսը կսպանի նրան: Ինքը ձայնագրությունով լսել է նաև, որ Իսոն սպանելով Մովսեսին նրա ավտոմեքենան տարել և թողել է օդնավակայանում ու ինքը տաքսի ավտոմեքենայով վերադարձել է: Ձայնագրության մեջ Իսրայել Տիգրանին ասել է, որ չէր պատկերացնում, որ նա այդքան ծանր կտաներ իր ասածը: Ձայնագրության մեջ ինքը լսել է, թե Իսրայելը ինչպես է սպանել Մովսեսին: Տիգրանը ասել է, որ Իսրայելին ձայնագրելու նպատակը եղել է այն, որ ապացուցի, որ ինքը կապ չունի սպանության հետ, քանի որ Տիգրանը եղել է Իսրայելի մոտ ընկերը: Ինքը Մովսեսին չի ճանաչել և չի տեսել: Ձայնագրության մեջ Իսրայելը պարզ ասել է, որ նա է կատարել սպանությունը: Հայտնեց, որ քննիչի մոտ մոտ իր հիշողությունը ավելի թարմ է եղել և ինքը տվել է ճիշտ ցուցմունք:
Վկա Արթուր Փափուջյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը աշխատել է սրճարանում աշխատել է, որպես անվտանգության աշխատակից և որպես ղեկավար ճանաչել է Իսրայել Սարգսյանին: Ինքը տեղեկացել է, որ Իսրայել Սարգսյանը մեղադրվում է Ս.Աֆարյանի սպանության մեջ, սակայն ինքը Արթուր Սաֆարյանին չի ճանաչել: Ինքը 2013 թվականից մինչ ներկա պահեը աշխատում է ՙՏրիումֆ՚ սրճարանում: Իսրայելը միտ աշխատակիցների աշխատանքին ուշադիր է եղել: 2014 թվականի հունվար ամսին Իսրայելը ղեկավար եղել է, թե ոչ ինքը չի հիշում: Կիրակի օրերը եղել է իր հերթապահության մեջ: Ինքը այս պահին մանրամասներ չի հիշում Իսրայելի այցելության մասին սրճարան, սակայն այդ մասին մանրամասն հայտնել է քննիչի:
Վկա Գուլվարդ Հարությունյանը ցուցմունք տվեց այն մասին, որ չի ճանաչում ամբաստանյալին: Հայտնեց, որ իր անձնագրով իր անունից բջջային քարտ են գնել և գնողը եղել է հանցագործ: Իր անձնագիրը եղել է իր մոտ և տեղյակ չէ, թե ինչպես դա եղել: 099-30-90-17 բջջային հեռախոսահամարը իրեն անծանոթ է: Եղել է, որ տարբեր տեղերում անձնագիր պատճեններ հանել են, սակայն թե ինչպես դա եղել ինքը չի կարող ասել:
Վկա Ռուբեն Մանսուրյանը ցուցմունք տվեց այն մասին, որ Մովսեսը եղել է իր դասընկերը, իսկ Արթուրին և Իսրայելին չի ճանաչել: Ինքը Մովսես հետ եղել է մտերիմ ընկերներ: Ինքը Մովսեսին տեսել է հունվարի 24-ին իր ծաննդյան օրը: Մովսեսը եղել է իր տանը և շուտ գնացել է: Հետագայում ինքը հեռուստացույցով տեղեկացել է, որ Մովսեսը անհայտ կորած է, իսկ հետագայում տեղեկացել է, որ նրան սպանել են: Մովսեսը իրեն չի ասել, որ ինչ-որ խնդիր ունի: Իր ծննուդից առաջ Մովսեսին տեսել է հունվարի 04-ին:
Վկա Հրանտ Ստեփանյանը ցուցմունք տվեց այն մասին, որ ինքը աշխատում է, որպես տեսուչ և ամսվա մեջ հազարից ավել մարդկանց է զանգահարում: Քննիչի մոտ ինքը ցուցմունք է տվել այն մասին, թե ինչ կապ է ունեցել ինքը Մովսեսի հետ, իսկ ինքը հայտնել է, որ բնակիչները գումարը չվճարելու դեպքում ինքը զանգահարում է նրանց: Հետագայում հեռուստացույցով ինքը տեղեկացել է դեպքի մասին: հայտնեց, որ ինքը քննիչի մոտ ինչ ցուցմունք տվել է ճիշտ է:
Վկա Ալեքսանդր Մելիք-Ստեփանովը ցուցմունք տվեց այն մասին, որ հայտնեց, որ Մոսեսը իր մոտ եղել է, որպես հրաձիգ: Նրան վերջին անգամ Մոսոյին տեսել է 1993 թվականին երբ նա եղել է Վ.Հարությունյանի թիկնապահ: 2013 թվականի սկզբներին զանգահարել է իրեն և հայտնել է, որ կարոտել է և խոսել են: Ամռանը իրեն կրկին զանգահարել է Մովսեսը և ասել է, որ իր ընկերը զենք է գնել և ցանկանում է կրակել, ինքն էլ ասել է, որ կզանգահարի իր աշխատողին պահակին: Դրանից հետո իրեն զանգահարել է նոյեմբեր ամսին: Հրաձգարանից օգտվել է 2 անգամ: Մովսեսը ասել է, որ նրա ընկերն է գալու կրակելու: Համակարգի աշխատողը իրավունք ունի մարտական զենքով կրակելու, իսկ անհատ անձիք միայն որսորդական զենքով: Ինքը տեղյակ չի, թե Մովսեսը ինչպես է տեղեկացել, որ այդ հրաձգարանը գտնվում է իր տիրապետության տան: Հայտնեց, որ քննիչի մոտ իր հայտնածը համապատասխանում է իրականությանը: Ինքը ճչի հանդիպել Մովսեսի հետ: Ծառայողական զենքով թույլատրվում է կրակել, քանի որ դրա միջի պողպաե միջուկը գոյություն չունի:
Վկա Օլեգ Մկրտչյանը ցուցմունք տվեց այն մասին, որ հայտնեց, որ աշխատել է հրաձգարանում, սակայն աշխատանքից ազատվել է աչքի տեսողության պատճառով: Ինքը երբ հրաձգարանում աշխատել է պահակ իրենց բաժնի վարիչ Մելիք-Ստեփանովը զանգահարել է և ասել է, որ մարդ է գալու և նրան թողի որպեսզի կրակի: Այդ մարդը երկու անգամ է եկել կրակելու իր հիշելով դեկտեմբեր ամսին է եղել: Ինքը չի տեսել, թե ինչ զենքից է կրակել, քանի որ նա եղել է ավտոմեքենայով մտել կրակել է: Աշխատանքային օրերին աշխատողներ լինում են: Իր աշխատանքի մեջ չի մտնում տեսնելու, թե ինչ զենքից է կրակել այդ անձ: Առաջին անգամ, որ եկել է 10.000 ՀՀ դրամ վճարել է, իսկ հաջորդ անգամ, որ եկել է չի վճարել: Ավտոմեքենան եղել է սև գույնի Մերսեդես: Իրենց մոտ պարպուճները շատ են հավաքվում: Երբ այդ անձը եկել է և տեսել է, որ դարպասները փակ է իր ղեկավարը տվել է իր հեռախոսահամարը և այդ անձը զանգահարել է իրեն: Հայտնեց, որ իր լսելով կրակոցի ձայն որսորդականի ձայն չի եղել:
Նախաքննական ցուցմունքը հրապարակվելուց հետո վկա Օլեգ Մկրտչյանը հայտնեց, որ գիշերային հերթափահի է եղել և ամբողջ գիշեր չի քնել ու շատ մանրամասներ չի հիշում: Այդ անձը կրակել է 50 մետրանոց տեղում: Ոստիկանության աշխատակիցները շատ պարպուճներ են տարել իրենց հետ հետազոտությունից հետո:
Վկա Վիրապ Ղազարյանը ցուցմունք տվեց այն մասին, որ ճանաչում է ամբաստանյալին: Հայտնեց, որ նախաքննության ընթացքում ինքը ցուցմունք է տվել Մոսոյի հետ եղած հեռախոսազանգերի և նրանից մնացած հեռախոսի համար: Հեռախոսը Մոսոն իրեն ժամանակավոր տվել է օգտագործելու համար: Ինքը նորություններով է տեղեկացել Մոսոյի հետ կատարվածի մասին: Մոսոն իրեն հաճախակի զանգահարել և աշխատանք է ուզել: Մոսոն ցանկացել է վարորդ աշխատել, սակայն նրա անցյալ ով իմացել է չի ցանկացել նրան աշխատանքի վերցնել: Բանակից հետո իր կապը Իսրայելի հետ կապը կտրվել է:
Վկա Վանյա Մելքոնյանը հայտնեց, որ Իսրայել Սարգսյանը հանդիսանում է իր աղջկա ամուսինը և այդ պատճառով հրաժարվում է ցուցմունք տալուց:
Վկա Էդգար Զաքարյանը ցուցմունք տվեց այն մասին, որ ամբաստանյալը եղել է իր ղեկավարը: Ինքը քննիչի մոտ կոնկրետ ինչ-որ օրի վերաբերյալ հարցեր է տվել, սակայն այս պահին չի հիշում, թե որ օրվա մասին է եղել խոսքը: Հայտնեց, որ դեպքի հետ կապված որևէ տեղեկություն չունի: Հայտնեց, որ նախաքննության ընթացքում իր հայտնածը ճիշտ է, իսկ հիամ չի հիշում կոնկրետ մանրամասներ, քանի որ անցել է երկար ժամանակ:
Նախաքննական ցուցմունքը հրապարակվելուց հետո վկա Էդգար Զաքարյանը հայտնեց, որ քննիչը իրեն ինչ հարցրել է ինքը պատասխանել է և քննիչը գրել է ու ինքը ստորագրել է:
Վկա Արմեն Վարդանյանը ցուցմունք տվեց այն մասին, որ ինքը և Մոսոն եղել են ընկերներ և ունեցել են հեռախոսակապ: Հայտնեց, որ Մոսոյի մասին տեղեկացել է լուրերով: Նախաքննության ընթացքում ինչ հայտնել է համապատասխանում է իրականությանը:
Վկա Վլադիմիր Ասլանյանը ցուցմունք տվեց այն մասին, որ քննիչի իրեն ասել է ինչ-որ օր և հարցրել, թե այդ օրը Իսրայել Սարգսյանը իրենց օբյեկտում եղել է, թե ոչ, սակայն ինքը հայտնել է, որ այդ մասին տեղյակ չէ, քանի օր քննիչի կողմից նշված օրը եղել է կիրակի օր և կիրակի օրերը ինքը աշխատանքի չի եղել:
Վկա Տիգրան Ղուկասյանը ցուցմունք տվեց այն մասին, որ ճանաչում է ամբաստանյալինª նա հանդիսացել է իրենց անվտանգությանը պետը: Իրենք եղել են նորմալ գործնական հարաբերությունների հետ և ինքը եղել է ՙՏրիումֆ՚ սրճարանում, որպես անվտանգության աշխատակից: Քննիչի մոտ ինքը ցուցմունք է տվել հեռախոսային կապի մասին և հայտնել է, որ իրենց մեջ եղել է շբում և հնարավոր է, որ Իսոն իրեն զանգահար և քննիչը իրեն կոնկրետ օր է հարցրել, թե ինքը տեսել է այդ օրը սրճարանում Իսոյին, սակայն ինքը պատասխանել է, որ դա իր աշխատանքային օրը չի եղել: Հիմնադրամի աշխատանքներով զբաղվել են Արմանը, Տիկոն և Իսոն, սակայն ինքը լսել էր, որ Իսոն այլևս անվտանգության պետ չի աշխատում, սակայն ինքը դա Իսոյից չի լսել և Իսոն սրճարան հաճախել էª ինքը չի կարող ասել որպես հաճախորդ է եղել սրճարան, թե ոչ:
Վկա Սերյան Մալեյանը ցուցմունք տվեց այն մասին, որ քննիչի մոտ ցուցմունք է տվել բջջային հեռախոսահամարների հետ կապված: Երկու համարների հետ է եղել կապված հարցաքննություն, որոնք ինքը տվել է վաճառակետերի և քննիչի հետ այցելել են վաճառակետեր և նրանք կատարել են գործողություններ: Այդ երկու համարները չի գրանցվել և օգտագործվել է և չի եղել անձնագրային տվյալներ: Այդ համարները ինքը քննիչի մոտ նշել է, սակայն այս պահին չի հիշում: Հայտնեց, որ քննիչի մոտ գրված ցուցմունքը համապատասխանում է իրականությանը: Ինքը հեռախոսահամարները վերցրել է Արամից և տվել է երեք վաճառակետերի:
Վկա Մարինե Ասլանյանը ցուցմունք տվեց այն մասին, որ ամբաստանյալին չի ճանաչում: Հայտնեց, որ աշխատում է ՙՄագնում՚ հյուրանոցում, որպես մատուցողուհի և դեպքի օրը համարը բացված է եղել իր անունից, սակայն ինքը չի մոտեցել տվյալ համարին: Եթե հաճախորդը ոչինչ չի պատվիրում իրենք չեն մոտենում, մոտենում են հաշվի դեպքում, սակայն լինում է, որ գոմարը թողնում են համարում և չեն տեսնում հաճախորդին: Այդ դեպքում համարը բացված է եղել իր անում, սակայն ինքը չի մոտեցել այլ մոտեցել է մյուս մատուցողուհինª Սյուզաննա Կարապետյանը և ստացել է հաշիվը: Լինում է հաճախում իրենց հյուրանոց պատվերով և լինում է, որ չեն տեսնում հաճախորդին: Հաճախորդի մուտքը այլ կողմից է իսկ աշխատողների մուտքը այլ կողմից: Հաճախորդը ավտոտնակով են բարձրանում սենյակ: Հարցաքննության ժամանակ ցուցմունք է տվել 4-րդ սենյակի հետ կապված: Եղել է մոտավորապես երեք հաճախում և դրանցից մեկը սպասարկել է ինքը և, որ հաճախորդին ինքը սպասարկել է եղել է մուգ ավտոմեքենայով, սակայն մակնիշը չի հիշում: Ինքը լրատվամիջոցներից է տեղեկացել, թե ինչ է պատահել և իմացել է, որ կատարվել է սպանություն:
Վկա Նազիկ Հարությունյանը ցուցմունք տվես այն մասին, որ ամբաստանյալին չի ճանաչում: Հայտնեց, որ դեպքի օրը եղել է տանը եղել է քնած և լսել է ձայներ ու իրեն թվացել է, որ հռավարություն է, սակայն պատուհանից նայելով տեսել է, որ մարդիկ են հավաքված: Առավոտյան իմացել է, որ սպանություն է տեղի ունեցել: Ինքը մահացողին չի ճանաչել, քանի որ նա ապրել է իրենց շենքի կողքի շենքում: Դեպքի օրը չի հիշում, սակայն եղել է ուշ ժամ:
Վկա Աննա Ավագյանը ցուցմունք տվեց այն մասին, որ ամբաստանյալին չի ճանաչում: Դեպքի օրը ինքը եղել է տանը և իր մայրիկի հետ աշխատել են համակարգչով և լսել են ձայներ ու մտածել են, որ հռավարություն է և ինքը իջնելով իր բնակարան, որը գտնվում է նույն շենքում հարևաններից տեղեկացել է, որ իրենց հարևանին կրակել են: Ժամը եղել է ուշ, սակայն կոնկրետ չի հիշում: Հայտնեց, որ քննիչի մոտ իր տված ցուցմունքը ճիշտ է:
Վկա Ռաֆայել Հովհաննիսյանը ցուցմունք տվեց այն մասին, որ չի ճանաչում ամբաստանյալին: Դեպքի օրը ինքը գտնվել է տանը և լսել է ձայներ ու մտածել է, որ հռավարություն է, սակայն հետո գոռգոռոց է լսվել: Հետագայում իմացել է, որ սպանություն է տեղի ունեցել: Ինքը մահացողին ճանաչել է միայն դեմքով:
Վկա Տիգրան Դանիելյանը ցուցմունք տվեց այն մասին, որ ինքը Արթուրին ճանաչել վաղուց: Ինքը դեպքի մասին տեղեկացել է տեպը լինելուց 30-40 րոպե անց: Իրեն դեպքի մասին հայտնել է Արմանը: 2014 թվականի հունվարի 26-ին ինքը Արթուր Սաֆարյանի հետ հանդիպել է Ե.Քոչար փողոցի վրա գտնվող գրասենյակում և այնտեղ եղել է նաև իրենց ընկեր Սուրենը: Իրենք գնացել են Արթուրի ավտոտնակ, քանի որ ջրի խողովակը սառած է եղել և դրա համար ջեռուցում են միացրել: Արթուր Սաֆարյանը եղել է ՙԼեքսուս՚ ավտոմեքենայով: Արթուրը Իսրայելի հետ եղել է շատ լավ հարաբերությունների մեջ: Հայտնեց, որ պնդում է նախաքննության ընթացքում տրված ցուցմունքը: Երբ ինքը գնացել է հիվանդանոց Արթուրին տեսել է մահացած վիճակում:
Վկա Տիգրան Ավետիսյանը ցուցմունք տվեց այն մասին, որ ճանաչում է ամբաստանյալին, որպես անվտանգության պետ և եղել են լավ հարաբերությունների մեջ: Ինքը աշխատել է պետի տեղակալ և իր պետը հանդիսացել է Իսրայելը: Ինքը ունեցել է ՙԲՄՎԵ՚ ավտոմեքենա Իրենք աշխատել են Գոռ Վարդանյանի հիմնադրամում և եղել են լավ հարաբերությունների մեջ: Ինքը գտնվել է տանը ու իրեն զանգահարել և ասել է, որ Արթուրին են խփել և ինքը գնացել և նրան վերցրել ու գնացել են հիվանդանոց: Հիվանդանոցից հետո իրենք եկել են տուժողի բնակության վայր որտեղ եղել են ոստիկանները և մի քանի ժամ հետո նրան տարել է տուն ու ինքը գնացել է իրենց տուն: Փետրվարի 03-ին պրոսպեկտի շուկայի մոտ իրենց բերման են ենթարկել ոստիկանության բաժին: Իրենք գնացել են իր ավտոմեքենայով ավտոմեքենայի պահեստամաս գնելու և հետ գալու ճանապարհին եղել է այդ դեպքը: Իրեն Փարաքարից են գալուց եղել երբ իրենց բերման են ենթարկել, իսկ մինչ այդ սրճարանում սուրճ խմելիս են եղել: Իսրայելի բջջային հեռախոսահամարը չի հիշում: Երբ ոստիկանները իրենց բերման են ենթարկել իր ավտոմեքենայից հայտնաբերել են ՙՍամսունգ՚ տեսակի բջջային հեռախոս, որը իրեն չի պատկանել և չգիտի ում բջջային հեռախոսն է եղել: Բերման ենթարկվել են ինքը, Արմանը և Իսրայելը: Ավտոմեքենայի մեջ ինքը եղել է ղեկին, Իսրայելը իր կողքը իսկ Արմանը հետևի կողմը: Ինքը այդ բջջային հեռախոսն ընդհանրապես չի տեսել: Հայտնեց, որ ինքը ճանաչել է Մովսեսին, սակայն շբում չեն ունեցել: Հայտնեց, որ իր ինքը տեր է միայն իր իրերին: Բջջային հեռախոսը հայտնաբերելիս եղել են ընթերականներ:
Նախաքննական ցուցմունքը հրապարակվելուց հետո վկա Տիգրան Ավետիսյանը հայտնեց, որ ցուցմունքը գրվել է իր ձեռքով և ճիշտ է համապատասխանում է իրականությանը: Հայտնեց, որ բոլոր հանգամանքները հեռախոսի և ճանապարհի հետ կապված ճիշտ են:
Վկա Արման Մխիթարյանը ցուցմունք տվեց այն մասին, որ Իսոյի հետ գտնվել է նորմալ աշխատանքային հարաբերությունների մեջ: 2009-2010 թվականներին ընդունվել է Գ.Վարդանյանի ֆեդերացիայում, որպես անվտանգության աշխատակից: Իսոն եղել է պետի տեղակալ: Ինքը եղել է խախատներում որպես անվտանգության աշխատող: Ինքը Տիգրանը և Իսոն վերադառնալիս են եղել ՙՏոյոտայի՚ սերվիզից և իրենց ձերբակալել են և բաժնում տեղեկացել է, որ կասկածվում սպանության մեջ: Մի քանի ժամից իրեն թողել են տուն: Իր անձնական խուզարկության ժամանակ ոչինչ չի հայտնաբերվել: Ավտոմեքենայի խուզարկությանը ներկա չի եղել: Ինքը այս պահին կոնկրետ չի հիշում, թե Իսրայելը ինչ հեռախոսահամար է օգտագործել, սակայն օգտագործել է ՙԱյֆոն՚ և ՙԴուաս՚ բջջային հեռախոսներ: Իրեն ցույց են տվել հեռախոս և ինքը հայտնել է, որ այդ հեռախոսը ինքը Իսոյի և Տիգրանի մոտ չի տեսել: Ավտոմեքենայի մեջ ինքը գտնվել է հետևի մասում և ինքը դիմացի մասը նման հեռախոս ֆիզիկապես չէր կարող գցել: Տիգրանը իրեն ասել է, որ ավտոմեքենայի դիմացի հատվածից են գտել:
Վկա Վանդա Վարժապետյանը ցուցմունք տվեց այն մասին, որ դեպքի ժամանակ ինքը գտնվել է տանը և լսել է պայթունի ձայն և պատուհանին մոտենալով լսել է ձայներ ու տեսել է, որ ինչ-որ մեկը գետնին պարկած է և շտապօգնություն է կանչել: Ինքը տեղեկացել է, որ մահացողը իրենց հարևանն է սակայն ինքը նրան չի ճանաչել:
Վկա Արտաշ Սարուխանյանը ցուցմունք տվեց այն մասին, որ ճանաչել է Մովսես Ներսիսյանին և տեղյակ է եղել, որ նա աշխատել է ՙՔինգ Դելյուքս՚ ընկերությունում, որը զբաղվել է ՌԴ ուղևորափոխադրումներով: Մովսեսի հետ գտնվել է միայն աշխատանքային հարաբերությունների մեջ: Հայտնեց, որ պնդում է նախաքննության ընթացքում իր հայտնած ցուցմունքները:
Վկա Կլարա Հայրապետյանը ցուցմունք տվեց այն մասին, որ բնակվում է Երևան քաղաքի Արամի նրբ. 5ա շենքումª 3-րդ հարկում, իսկ Արթուրենց բնակարանը 4-րդ հարկում է: Ժամը 12:00-ի սահմաններում ինքը լսել է կրակոցի ձայն: Ինքը լսել է ձայներ և հարցնելով հարևաններից տեղեկացել է, որ կրակել են Արթուրին:
Վկա Աշոտ Բոլյանը ցուցմունք տվեց այն մասին, որ ճանաչում է ամբաստանյալին նա հանդիսանում է իր տղայի քավորը: Հայտնեց, որ Իսրայելին ճանաչում է 2008 թվականին: Իսրայելին ճանաչում է Տիգրան Ավետիսյանի միջոցով: Իրենց միջև գործնական հարաբերություններ չեն եղել: Դեպքի հետ կապված ինքը տեղեկացել է, որ իբր Մովսեսը սպանել է Արթուրին, իսկ Իսրայելը իբր սպանել է Մովսեսին: Հայտնեց, որ հնարավոր չէ նման բան եղած լինի, քանի որ ինքը Տիգրանը, Արթուր Սաֆարյանը և Իսրայելն ընկերություն են արել և տեղյակ է նրանց հարաբերություններից: Հայտնեց, որ ինքը Տիգրան Ասատրյանի միջոցով ծանոթացել է Արթուր Սաֆարյանի հետ ու ինքը տեղեկացել է, որ Արթուրը Թևոսի եղբայրն է, ով Տիգրանի մանկական ընկերն է: Ինքը ընկերություն է արել Տիգրանի և Իսյալի հետ և տեղեկացել է, որ Տիգրանի և Թևոսի միջև կա ֆինանսական խնդիրներ: Թևոսի գործերով զբաղվել է Արթուրը, քանի որ Թևոսը գտնվել արտասահմանում և իրեն խնդրել է որպեսզի միջամտեն և բարիշեն: Ինքը անձամբ մենակով խոսել է Արթուրի հետ և Արթուրը զանգահարել և տվել է Թևոսին և նա ասել է, որ նորմալ հարաբերությունների մեջ են: Արթուրը ասել է, որ երեկոյան կգա Տիգրանենց տուն և Արթուրը իր կնոջ երեխաների և Թևոսի կնոջ և երեխաների հետ է եղել և սկսել են ընկերություն անել: Իսրայելը որևէ հարց չի ունեցել Արթուրի հետ: մոսկվայում երկու անգամ իր վրա փորձել են մահափորձ կատարել և ուղղությունը շեղել Թևոսի վրա, սակայն ինքը գիտի, որ դա այդպես չէ: Ամսի 25-ին իր աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց և ամսի 27-ին զանգահարել և իմացել է, որ Արթուրը մահացել է: Ինքը զանգել է Տիգրանին նա չի պատասխանել, հետագայում զանգահարել է Իսրայելին և Իսրայելը պատմել է կատարվածի մասին: Ինքը տեղեկացել է, որ Թևոսը Տիգրանի հետ ունեցել է ֆինանսական խնդիրներ և գումարը չի տվել Տիգրանին: Իսրայելը ավելի մոտ է եղել է Տիգրանի հետ: Մովսես Ներսիսյանին ինքը տեսել է մի քանի անգամ Տիգրանի և Իսրայելի միջոցով: Ինքը Արթուր Սաֆարյանի սպանության օրը գտնվել է ՌԴ-ում: Ինքը Իսրայելի հետ ամեն օրը խոսել է, սակայն կոնկրետ որ համարով չի կարող ասել: Ինքը հիշում է Իսրայելի երկու համարներ և հայտնել է քննիչին: Տիգրանը իր տան մոտ անվտանգություն է ապահովել իր ընտանիքի համար և իրեն ասել է, որ Թևոսենք սրբություն չունեն ու նա վտանգ սպասել է Արթուրից, սակայն ինքը Արթուրի հետ խոսելով հասկացել է, որ Արթուրը շատ համեստ մարդ է և Տիգրանի նկարագրածը չէ: Տիգրանը պետք է պատժեր Թևոսին, քանի որ նա Տիգրանին խաբել է: Ինքը Տիգրանին հարցրել է, թե արդյոք Թևոսի հետ նրա հարցերը վերջացել են, քանի որ Տիգրանը և Արթուրը պետք է քավոր-սանիկ դառնան, սակայն Տիգրանը ասել է, որ իր գործերին չխառնվի: Ինքը և Իսոն նույնպես եղել են Արթուրի ընկերները, սակայն իրենք զապիս չեն արել Թևոսի համար: Արթուրը և Թևոսը շատ թշնամի են ունեցել: Հունվարի 24-ին Տիգրանը իրեն զանգահարել և հրավիրել է իր ծննդյան տարեդարձին և ինքը ամսի 27-ին պետք է ՀՀ գար, սակայն և իր երեխան գտնվել է հիվանդանոցում և ինքը Տիգրանին զանգահարել և ասել է, որ չի կարող նրա առիթին ներկա գտնվել: Արթուրը Թևոսի համար, բացի եղբայր լինելուց եղել է շատ լավ ընկեր: Ինքը եղել է Վիվասելի անվտանգության պետը և ինքն է ստեղծել Հայաստանում ինֆորմացիոն բաժնիքը և հասկանելի է այն արբանյակը, որը որ պետք է ցույց տա տեղը և եթե այդ ուղղությունը լարված է արբանյալը փոխանցում է այլ արբանյակին: Հայտնեց, որ անլեգալ հեռախոսի մեջ հնարավոր չէ տվյալներ գրանցի իր ընկերների և կնոջ հեռախոսահամարները: Ինքը ուժային կառույցներում գաղտնի բաժնի պետ է, սակայն չի կարող մանրամասն ասել: Հայտնեց, որ սույն քրեական գործով կա ձեռնոց, որ փորձաքննության ենթարկվելով ապացուցվել է, որ դա ոչ Իսրայելինն է ոչ էլ Մովսեսինը: Տիգրան խնդրել էր որ ինքը նրան օգնի, քանի որ նա վտանգ է տեսել Թևոսից, իսկ Թևոսի միակ սրբությունը եղել է Արթուրը: Հետագայում իր և Արթուրի հարաբերությունները ավելի է մոտեցել: Ձայնագրության մեջ Տիգրանը ասել է, որ ՙչէ որ մենք Աշոտին էլ պիտի, ինչ որ հարց կա՚, դա են պատմությունն է, որ ինքը գիտի պատմություններ Տիգրանի և Թևոսի մասին: Երբ իր քրոջ հարսանիքին ինքը հրավիրել է Արթուրիկին Տիգրանը իրենից նեղացել է: Ինքը Իսրայելին ասել է որպեսզի խոսի Տիգրանի հետ, սակայն հետագայում չի հարցրել խոսել է նրա հետ, թե ոչ, քանի որ նրան Տիգրանի հետ խոսելուց հետո բռնվել է: Տիգրանը վերջին ժամանակահատվածում իրենց հետ շատ չի շբվել և նույնիսկ իր երեխայի կնունքին երբ Իսրայելը եղել է երեխայի քավորը Տիգրանը չի մասնակցել այդ առիթին: Տիգրանը հաճախակի գնացել ՌԴ և հանդիպել է ինչ-որ մարդկանց հետ, այսինքն ունեցել է ինչ-որ ծրագիր: Մովսեսին սպանելը շատ դժվար բան է և իր կարծիքով նա չի մահացել:
Վկա Խաչատուր Խաչատրյանը ցուցմունք տվեց այն մասին, որ ինքը լսել է ձայներ ժամը 00:00-ի սահմաններում և մտածել է, որ հրավառություն է, սակայն մոտենալով պատուհանին տեսել է, որ մարդիկ են հավաքված և տեղեկացել է, որ Արթուրին է խբել: Ինքը կասկածելի ավտոմեքենա կամ անձինք չի տեսել իրենց շենքի բակում:
Վկա Նարեկ Լյազգյանը ցուցմունք տվեց այն մասին, որ ճանաչում է ամբաստանյալին նա հանդիսանում է իր քավորը: Ինքը տեղյակ է, թե Իսրայելը ինչում է մեղադրվում, սակայն այդ մասին որևէ տեղեկություն չունի: Ինքը դեպքից առաջ շփվել է Իսրայելի հետ: Հայտնեց, որ ինքը օգտագործել է 091-40-10-95 և 077-41-10-95 հեռախոսահամարները:
Վկա Լիանա Բաղդասարյանը ցուցմունք տվեց այն մասին, որ ամբաստանյալին չի ճանաչում: Հայտնեց, որ ճանաչում է Մովսես Ներսիսյանին միասին աշխատել են ՙՔինգ Դելյուքս՚ ընկերությունում և եղել են գործնական հարաբերությունների մեջ: Մովսեսը իրեն աշխատանքի բերումով զանգահարել է: Ինքը դեպքի մասին տեղեկացել է ինտերնետի միջոցով:
Վկա Վիկտորիա Հակոբյանը ցուցմունք տվեց այն մասին, որ Մովսեսի հետ կապված դեպքի մասին իրենք տեղեկացել են լրատվամիջոցներից և նրա մասին որևէ տեղեկություն չունեն:
Վկա Լուսիկ Ղազարյանը ցուցմունք տվեց այն մասին, որ Մովսես Ներսիսյանը հանդիսանում է իր փեսան, աղջկա՝ Սուսաննա Հակոբյանի ամուսինը: Նրանք համատեղ կյանքում ունեցել են մեկ երեխա՝ Արսեն Ներսիսյանը, որը բնակվում է իր հետ, քանի որ աղջիկը մեկնել է ՌԴ աշխատելու նպատակով: Մովսեսի անհետանալու մասին ինքը իմացել է հեռուստացույցով, դրանից հետո բազմիցս փորձել է զանգահարել, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի են եղել: Մովսեսը ունեցել է ավտոմեքենա: Նրան վերջին անգամ տեսել է հունվարի մեջ: Ինքը տեղյակ չէ, թե Մովսեսը որտեղ է գտնվում: Քննչականում իրեն ցույց են տվել տեսանյութ որտեղ քննիչը ասել է , որ դա Մովսեսն է, սակայն դա Մովսեսը չի եղել և այդ տեսանյութի միջի անձը Մովսեսին նման չի եղել: Ձայնագրությունում առկա անձնավորությունը եղել է բաց գույնի շորերով: Քայլվացքը, թիկունքը ոչ մի բան Մովսեսին նման չի եղել:
Վկա Մարկոս Մարկոսյանը ցուցմունք տվեց այն մասին, որ ինքը ճանաչել է Մովսեսին ՙՔինգ Դելյուքս՚ ընկերությունից և ունեցել են ախատանքային հարաբերություններին: Իրենց միջև աշխատանքի հետ կապ եղել են հեռախոսազանգեր:
Վկա Հայկ Մինասյանը ցուցմունք տվեց այն մասին, որ աշխատում է ՙՔինգ Դելյուքս՚ ընկերությունում: Մովսես Ներսիսյանին ճանաչել է գործի բերումով և ունեցել են աշխատանքային հարաբերություններում և աշխատանքից բացի չեն շփվել: Ինքը հեռախոսազանգեր է ունեցել Մովսեսի հետ աշխատանքի հետ կապված:
Վկա Սեդա Բելույանը ցուցմունք տվեց այն մասին, որ աշխատում է ՙՆորդ-Օստ՚ տուրիստական գործակալությունում: Իսրայելը իրենց տուրիստական գործակալությունից տոմս է գնել: Դրանից հետո մի քանի անգամ եղել են զանգեր նորից տոմսերի հետ կապված: Հայտնեց, որ Իսրայելի համարը ներկա պահին չի կարողանում հիշել: Աշոտ Բոլյանը Իսրայելի հետ եկել և նորից տոմս են գնել իրենց գործակալությունից:
Վկա Նելլի Աթաջանյանը ցուցմունք տվեց այն մասին, որ ճանաչում է Իսրայելին 2014 թվականից: Իսրայելի հետ կապված դեպքի մասին տեղեկացել է հեռուստացույցով: Հայտնեց, որ Իսրայելի հետ ինքը գտնվել է Դավիթաշենում գտնվող հյուրանոցում, սակայն անունը չի հիշում: Նշված հյուրանոցը իրենք մի քանի անգամ են գնացել: Իրենք ծանոթացել են Տիգրանի միջոցով: Հայտնեց, որ չկա որևէ անձնավորություն, որ կարող է հաստատել, որ ինքը և Իսրայելը հանդիպել են: Հայտնեց, որ քննիչի մոտ գրել է միայն ճշմարտությունը:
Վկա Հայկ Մարգարյանը ցուցմունք տվեց այն մասին, որ նախաքննության ընթացքում ինքը ցուցմունք է տվել իր ակումբի վերաբերյալ: Հայտնեց, որ ինքը իր ակուբում շատ քիչ է լինում: Իր ակումբի անվտանգության հետ կապված ինքը կապ է պաշտպանել Տիկոյի հետ և ինքը կապ չի ունեցել Իսրայելի հետ: Ինքը միայն առնչվել է Տիգրանի հետ: Ինքը չի հիշում Իսրայելին իրենց ակումբում տեսել է, թե ոչ, քանի որ ինքը ծանոթչի եղել նրա հետ և հնարավոր է Տիգրանի հետ եկած լինի:
Վկա Լուսինե Սարգսյանը ցուցմունք տվեց այն մասին, որ քննիչ մոտ ինքը ցուցմունք է տվել այն մասին, թե Մովսեսին ճանաչում և ինչ հարաբերություն է ունեցել նրա հետ: Նրա հետ ծանոթացել համացանցի միջոցով: Ինքը նրան չի հանդիպել և մի քանի անգամ խոսել են հեռախոսով: Հունվար ամսվա մեջ է եղել իրենց խոսակցությունը: Ինքը համացանցով տեսել է, որ Մովսեսը համացանց չի մտել:
Վկա Արմինե Աբրահամյանը ցուցմունք տվեց այն մասին, որ ինքը աշխատում է որպես բժշկուհի և Մովսես Ներսիսյանը հանդիսացել է իր հիվանդը և նա իրեն դիմել է դեկտեմբեր ամսին և հունվար ամսվա մեջ: Ինքը քննիչի մոտ է տեղեկացել, որ ինչ որ դեպք է պատահել նրա հետ: Մովսեսը իր մոտ պատահական է եկել:
Վկա Գևորգ Դարբինյանը ցուցմունք տվեց այն մասին, որ Իսրայելը հանդիսանում է իր երեխայի քավորը: Շուրջ 4 տարի է ինքը մեկնում է արտագնա աշխատանքներին: 091-48-56-72 հեռախոսահամարն է օգտագործել, սակայն երբ ինքը մեկնում է արտագնա աշխատանքի այդ հեռախոսահամարը մնում է իր տանը: Ինքը չի հիշում, թե Իսրայելը ինչ հեռախոսահամարով է զանգահարել: Ինքը հիշում է, որ Իսրայելի հետ խոսել է ավտոմեքենայի վերանորոգման հետ կապված, քանի որ Իսրայելը իր ավտոմեքենան վնասել էր: Հայտնեց, որ քննիչի մոտ ինքը տվել ցուցմունք և այդ ժամանակ ավելի լավ է հիշել ամեն ինչ:
Վկա Տարոն Հովհաննիսյանը ցուցմունք տվեց այն մասին, որ ճանաչում է ամբաստանյալին և գտնվել են միայն աշխատանքային հարաբերությունների մեջ: Հայտնեց, որ ինքը աշխատել է, որպես անվտանգության աշխատակից իսկ Իսրայելը եղել է անվտանգության պետ: Իսրայելը որպես անվատանգության պետ կատարել է ստուգումներ, ժողովներ:
Վկա Գոհար Պապյանը ցուցմունք տվեց այն մասին, որ բնակվում է Երևան քաղաքի Արամի 5ա բնակարան 5-ում: Դեպքի օրը ինքը գտնվել է իրենց տանը և լսել է աղմուկ: Երբ պատուհանից դուրս է եկել տեսել է, որ մարդիկ են հավաքված և առավոտյան իմացել է, որ իրենց շենքից տղա են սպանել:
Վկա Գագիկ Մելիքյանը ցուցմունք տվեց այն մասին, որ բնակվում է Երևան քաղաքի Արամի նրբ. 5ա շենքի 36-րդ բնակարանում: Երբ ինքը պատուհանը բացել է տեսել է, որ մարդիկ են հավաքված և մեկ ժամ հետո ոստիկաններ են եկել իրենց տուն: Ինքը պատուհանից նայել է քանի որ կրակոցի ձայն է լսել: Ինքը լսել է երեք-չորս ձայն:
Վկա Վարդան Արշակյանը ցուցմունք տվեց այն մասին, որ ինքը քննիչի մոտ ցուցմունք է տվել Մովսեսի հետ կապված: Իր հիշելով 1995 թվականից ճանաչում է Մ.Ներսիսյանին, նրա հետ գտնվել են նորմալ հարաբերությունների մեջ, նա այդ ժամանակ աշխատել է ՀՀ ՆԳՆ ներքին զորքերում, իսկ ինքն էլ աշխատել է Ազգային անվտանգության նախարարությունում: Նշված ժամանակահատվածից նրա հետ շփում ունեցել է, ոչ հաճախակի: Նրա դատապարտվելուց հետո շփում չի ունեցել: Նրա հետ սկսել է շփվել հեռախոսակապ են ունեցել 2005 թվականից հետո, հանդիպել են հազվադեպ: ժամանակ առ ժամանակ զանգել է իրեն խոսել են, երբ ժամանակ է եղել ինքն է զանգել ու այդպես շարունակ, սակայն իրար հետ ընկերություն չեն արել, ընդհանուր ոչինչ չեն ունեցել, նշում է, որ Մ.Ներսիսյանից տեղեկացել էի, որ ինքը բեռներ է ավտոբուսով տեղափոխում ՌԴ, 2013 թվականի սեպտեմբեր ամսին նրան 2000 ԱՄՆ դոլար գումար է տվել, որ նա ուղարկի Վլադիկովկասում բնակվող ծնողներին հանձնելու համար, որոշ ժամանակ անց տեղեկացել է, որ նա գումարը չի ուղարկել, Մոսոն հանդիպել է իրեն և սկսել է պատմել, որ գումարային խնդիրներ է ունեցել նշված գումարով իր հարցերն է լուծել և պարտավորվել է կարճ ժամանակահատվածում գումարը վերադարձնել: Միշտ զանգահարել է նրան գումարը վերադարձնելու հետ կապված, նա մաս-մաս գումարից իրեն տվել է 1600 ԱՄՆ դոըաը, մինչ օրս պարտք է 400 ԱՄՆ դոլար: Վերջին անգան նրան հանդիպել է 2014 թվականի հունվարի սկզբներին, կոնկրետ օրը չի հիշում նրա զանգով հանդիպել են Մոսկովյան և Տերյան փողոցների հատման վայրում, նա իրեն պարտքից հետ վերադարձրեց 150 ԱՄՆ դոլար, դրանից հետո հունվար ամսվա ընթացքում մի քանի անգամ ուշ ժամերի գումարի հետ կապված զանգահարել է նրան, սակյան ասել է տեղը հարմար չի, չի կարողանում խոսել, հետո կզանգի: Խոսակցությունների ժամանակ իրեն ասել է, որ հիմա գումար չունի, գումարի է սպասում, այն ստանալու դեպքում պարտքը կվերադարձնի ու նման բաներ: Հետագայում լրատվությամբ տեղեկացել է, որ Մ.Ներսիսյանը պատվերով մարդ է սպանել, հետագայում էլ իրեն են սպանել: Իսրայել Սարգսյան և Տիգրան Ասատրյան տվյալներով մարդ չի ճանաչում:
Վկա Դավիթ Ալեքսանյանը ցուցմունք տվեց այն մասին, որ քննիչի մոտ ցուցմունք է տվել Մովսեսի հետ կապված հեռախոսազանգերի համար: Հայտնեց, որ ինքը Մովսես Ներսիսյանի որդու հետ միասին է աշխատել: Մվսեսը աշխատել է ՙՔինգ Դելյուքս՚ ընկերությունում և տոմսերիհետ կապված եղել են խոսակցություններ:
Վկա Գագիկ Թեմուրազյանը ցուցմունք տվեց այն մասին, որ ճանաչում է Իսրայել Սարգսյանին: Ինքը Իսրայելի հետ շփում է ունեցել միայն որպես անվտանգության աշխատակիցների հետ կապված: Իրենց մոտ անվտանգության աշխատակիցները փոփոխվել են: Ինքը տեսել է, որ Իսրայելը եկել և մոտեցել է իրենց աշխատակիցներին: Հայտնեց, որ համագործակցել են Հայկ Վարդանյանի հետ:
Վկա Արմինե Մաթևոսյանը ցուցմունք տվեց այն մասին, որ Իսյրայելը հանդիսանում է իր տղայի քավորը: Ինքը Իսրայելի հետ ունեցել է հեռախոսազանգեր և Իսրայելը միշտ զանգահարել ու հետաքրքրվել է նրանցով: 091-48-56-82 հեռախոսահամարն է օգտագործել ինքը, իսկ Իսրայել Սարգսյանը ինչ հեռախոսահամար է օգտագործել չի կարող ասել: Ինքը չի հիշում, թե Իսրայելը ինչ համարով է զանգահարում: Նախաքննության ընթացքում քննիչը իրեն ցույց է տվել հեռախոսահամար և հյարցրել է, թե կարող է այդ համարով Իսրայելն է զանգահարել և ինքը պատասխանել է, որ հնարավոր է:
Նախաքննական ցուցմունքը հրապարակվելուց հետո վկա Արմինե Մաթևոսյանը ցուցմունք հայտնեց, որ նախաքննական ցուցմունքնեը ճիշտ են:
Վկա Մարինե Վարդանյանը ցուցմունք տվեց այն մասին, որ ճանաչում է Իսրայել Սարգսյանին, որպես ընկեր: Իսրայելի հետ ծանոթացել է փողոցում և շփվել են: Իսրայել աշխատել է ֆեդերացիայում, որպես փոխտնօրեն: Իսրայելի ընկերներից ճանաչել է Տիգրան անունով տղայի: Իրենց շփումը երկար չի եղել: Ինքը չի հիում, թե Իսրայելը ինչ հեռախոսահամարներ է օգտագործել: Ինքը նախաքննության ընթացքում տվել է ճիշտ ցուցմունք: Ինքը Մովսեսին չի ճանաչել: Ինքը Իսրայելի հետ եղած հյուրանոցի անունը չի հիշում: Հայտնեց, որ ինքը ոչ մի ձև չի կարող ապացուցել, որ Իսրայելի հետ գտնվել է հյուրանոցում: Հայտնեց, որ հյուրանոցները անուներով չգիտի և քննիչի մոտ անունը հյուրանոցի ինքը չի հայտնել:
Դատարանի կողմից հրապարակվել է վկա Լաուրա Գաղջյանի կողմից 2014 թվականի հունվարի 27-ին տրված ցուցմունքը այն մասին, որ 12 տարի է բնակվում է Երևան քաղաքի արամի 5ա շենքի 1-ին մուտքի իվ 6-րդ բնակարանում: Իրենց բնակարանը բաղկացած է 3 սենյակից և դեպի բակ ունեն լուսամուտ: Արթուր Սաֆարյանին ճանաչել է շուրջ 7 տարի: Վերջինը հանդիսացել է իրենց հարևանը: Եղեն են նորմալ հարևանական հարաբերությունների մեջ: Վերջինը շատ բարեհամբյուր տղամարդ էր: Ինքը որևէ տեղեկություն չունի Արթուր Սաֆարյանի ընկերական և հարազատական հարաբերությունների մասին, ինչպես նաև ֆինանսական վիճակի մասին: Ինքը տեղյակ չի եղել, թե Արթուր Սաֆարյանը թշնամիներ ունեցել է, թե ոչ կամ կոնֆլիկտի մեջ որևէ մեկի հետ գտնվել է, թե ոչ: 2014 թվականի հունվարի 27-ին ժամը 00:15-ի սահմաններում ինքը բղավոցներ է լսել և արթնացել է: Կրակոցի ձայն չի լսել: Այդ գոռգոռոցից հետո նայել է լուսամուտից , տեսել է որ շենքի բակում ոստիկան է տեսել և եղել են հավաքված մարդիկ: Այնուհետև իմացել է, որ սպանել են Արթուր Սաֆարյանին: Այդ ժամանակահատվածում կասկածելի անձանց և տրանսպորտային միջոցներ չի տեսել շենքի բակում: Իրենից որևէ մեկը չի հետաքրքրվել Արթուր Սաֆարյանից: Չի կարող ասել, թե ինչը կարող էր պատճառ հանդիսանալ Արթուր Սաֆարյանի սպանության համար: Որևէ մեկի չի կասկածում նշված հանցագործության մեջ:
Դատարանի կողմից հրապարակվել է վկա Մանուկ Ավետիքյանի կողմից 2014 թվականի հունվարի 27-ին տրված ցուցմունքը այն մասին, որ իր ընկերները բնակվում են Երևան քաղաքի Սարյան 20/1 շենքի թիվ 14-րդ բնակարանում: Ինքը ժամանակ առ ժամանակ գնում է նրանց տեսակցության: 2014 թվականի հունվարի 26-ին ժամը 20:30-ի սահմաններում ինքը միայնակ բարձրացել է իր ընկերների տուն: Հունվարի 27-ին ժամը 00:10-ի սահմաններում իրենց սենյակ է եկել Էլիզաբեը և իրեն ասել է, որ բակում ինչ-որ բան է տեղի ունենում իսկ մինչ նրա գալը ինքը լսել է դրսից ինչ-որ ձայներ: Դրանից հետո ինքը անմիջապես իրենց սենյակից գնացել է դեպի Էլիզաբետենց սենյակ և պատուհանից դուրս է նայել և տեսել է բակում հավաքված մարդկանց: Հասկանալով որ ինչ-որ բան է տեղի ունեցել իր բջջային հեռախոսահամարից զանգահարել է ոստիկանություն և հայտնել կատարվածի մասին: Ինքը դեպքին ականատես չի եղել և կրակոցներ չի լսել, միայն կարող է ասել, որ լսել է ինչ-որ ձայներ, որից հետո եկել է Էլիզաբետը և իրեն ասել է, որ բակում ինչ-որ դեպք է եղել:
Դատարանի կողմից հրապարակվել է վկա Սուսաննա Հակոբյանի կողմից 2014 թվականի սեպտեմբերի 02-ին տրված ցուցմունքը այն մասին, որ 2009 թվականից ամուսնացել է Մովսես Ներսիսյանի հետ, բայց ոչ զագսավորված: Համատեղ ունեն տղա երեխա: Աշխատել է ՙՔինգ Դելյուքս՚ ընկերությունում: Աշխատանքային վայրը եղել է ք. Աբովյան: Նշված ընկերությունում աշխատել է ուղևորների ռեգիստրացիայով: Միասին ապրել են վարձով: Առաջին տարին Դավիթաշեն թաղամասում հետո Ավանում: Օգտագործել է 093-47-03-03 և Օրանժ համար, որը չի հիշում: Բաժանվել է հուլիս ամսին 2013 թվականի, որից հետո մեկնել է ք.Կրասնոդար: Դրանից հետո պարբերաբեր այցելել է Հայաստան, որի ընթացքում կապ են ունեցել միմյանց հետ, քանի որ ունեն ընդհանուր երեխա և թշնամացած չեն եղել իրար հետ: Վերջին անգամ տեսնվել են 2014 թվականի հունվարի 1-ին երբ այցելել է Հայաստան: Մեկնելուց հետո հունվարի 1-ին շբվել է հեռախոսով, մեկ-երկու անգամ: Փետրվարի 02-ից պարբերաբար զանգահարել է Մովսեսին, սակայն նրա հեռախոսը եղել է անհասանելի: Ինքը անհանգստանալով կապնվել է նրա որդուն և պարզվել է, որ նա նույնպես տեղյակ չէ և փնտրում է հորը: Դրանից հետո մամուլում և ինտերնետով հրապարակումներ են եղել Մովսեսի և Իսրայել Սարգսյանի վերաբերյալ և մինչ առայսօր ինքը Մովսեսի հետ որևէ կապ, կոնտակ չի ունեցել ու նրա գտնվելու վայրի մասին ինքը ոչինչ չգիտի: Նշում է, որ Կրասնոդարում իր բնակվելու ընթացքում Մովսեսի անհետանալուց հետո չի եղել դեպք, որ որևէ մեկը հետաքրքրվի Մովսեսով կամ ինչ-որ արտառոց բան ինքը չի նկատել: Ինքը չգիտի Մովսեսը կենդանի է, թե ոչ: Իսրայել Սարգսյանին ինքը չի ճանաչել և չգիտի ինչպիսի հարաբերությունների մեջ է եղել Մովսեսի հետ: Լուրերով իմացել է, որ իրենց Ավանի բնակարանի խուզարկությամբ զենք են հայտնաբերել: Այդ ամենից ինքը անտեղյակ է եղել, որ տանը նման բան կա պահված: 2013 թվականի վերջին Մովսեսը գնել է Մերսեդես մակնիշի ավտոմեքենա և գրանցել է իր որդու Կարեն Ներսիսյանի անվամբ, քանի որ ցանկացել է նրան տալ: Ինքը չգիտի, թե Մովսեսը իր ավտոմեքենան որտեղից է գնել, ումից և իչքանով: 2013 թվականի սեպտեմբերին Մովսեսը մեկներլ է Մոսկվա և ժամանել է Կրասնոդար և երկու օր մնալուց հետո վերադարձել է: Մովսեսը իր մոտ գնացել է միայնակ: Իր իմանալով Մոսկվայում Մովսեսը ապրել է հյուրանոցում, թե ում հետ ինքը չգիտի: Մոսկվայից իր մոտ Մովսեսը գնացել է առանց գումար, նույնիսկ ինքն է գումար տվել, որ նա վերադառնա Հայաստան: Ինքը տեղյակ չէ, թե Մովսեսի անձնագիրը որտեղ է: կապ պաշտպանել է ինտերնետով: Ինքը նրան դիմել է, որպեսզի փաստաթուղթ ուղարկի իր ոչ ամուսնացած լինելու մասին և դրանից հետո իրենց կապը ընդհատվել է:
Դատարանի կողմից հրապարակվել է վկա Արայիկ Նարիմանյանի կողմից 2014 թվականի սեպտեմբերի 09-ին տրված ցուցմունքը այն մասին, որ 093-44-99-77 բջջային հեռախոսահամարը օգտագործում է մոտ 10 տարուց ավել և ձեռք է բերել Վիվասելիցª հաշվառված է իր անունով: Իսրայել Սարգսյանին ճանաչում է Մովսես Ներսիսյանի միջոցով մոտ տաս տարի անձամբ շփում չի ունեցել նրա գործունեությամբ ոչինչ չգիտի, իսկ ինչ վերաբերվում է հարաբերություններինª զուտ ծանոթներ: Մովսես Ներսիսյանին ճանաչում է մոտ 10-12 տարի ներքին զորքերից, նրա հետ իր հարաբերությունները եղել են ընկերական: Հանդիպել են ոչ հաճախակի առիթներին, սրճարանում և նրա աշխատանքի վայրում: Այդ ժամանակ նա աշխատել է ՙՔինգ Դելյուքս՚ ընկերությունում որպես դիսպեչերª նրանք զբաղվել են ՀՀ-ից ՌԴ մարդկանց տեղափոխմամբ: Աշխատանքից դուրս նա ինչով է զբաղվել չի կարող ասել: Մովսեսի հետ վերջին անգամ հանդիպել է 2013 թվականի դեկտեմբեր ամսին: Այդ ժամանակ ոչ մի արտարոց երևույթ չի նկատել: Ինքը չի կարող ասել, թե որտեղ են բնակվել Մովսես Ներսիսյանի ծնողները և միայն կարող է ասել, որ նրանք մահացել են: Մովսեսի խոսքերից նրան անվանել են Արմեն, սակայն ոչ մի փաստաթուղթ չի տեսել: Վերջին անգամ Մովսեսի հետ խոսել է հունվարի 15-20 ընկած ժամանակահատվածում և խոսել են կենցաղային հարցերի շուրջ: Նշված ժամանակ իր կողմից օգտագործվել է 093-44-99-77 համարը իսկ Մովսեսը իր իմանալով ունեցել է մի քանի հեռախոսահամարներ, բայց դրանք ինքը չգիտի միայն գիտի այն որով նա իր հետ կապ է պահպանել դա է 093-47-03-03 համարը: Մովսեսի հետկատարվածի մասին ինքը տեղեկացել է ինտերնետի միջոցով:
Դատարանի կողմից հրապարակվել է վկա Արթուր Մայիլյանի կողմից 2014 թվականի մայիսի 17-ին տրված ցուցմունքը այն մասին, որ շուրջ մեկ տարի է վերադարձել է Մոսկվա քաղաքից, որտեղ հոր Լևոն Մաիլյանի հետ աշխատել են որպես մալյար, անյնտեղ ապրել են շուրջ 15 տարի, բնակվել են վարձով: Իրենք վաճառել են իրենց բնակարանը որը գտնվել է Էրեբունի թաղամասում և տուն են գնել Նոր Խարբերդում, որի արժեքը լրիվ վճարել են գումարը շուրջ 22.000 ԱՄՆ դոլար: Ինքը ներկայում աշխատում է որպես տաքսի ավտոմեքենայի վարորդ, իսկ հայրը շարունակում է աշխատել, որպես մալյար: 2014 թվականի մոտավորապես մայիսի սկզբներին իր ավտոմեքենայի ուղևորները ուղեվճարը չեն վճարել և դրա փոխարեն իրեն են տվել ՙՍամսունգ՚ տեսակի բջջային հեռախոսª 10.000 դրամի դիմաց, որը ինքը օգտագործում է առ այսօր: Նշված հեռախոսը փորձելու համար ինքը դրել է իր հորաքրոջ աղջկանª Անահիտին որ իր օրանժ հեռախոսահամարը որը չի հիշումª տեղադրի իր մոտ եղած հեռախոսում և տեսել է , որ անտենա կա: Դրանից հետո ինքը այն վերադարձրել է Անահիտին: ՙՍամսունգ՚ տեսակի բջջային հեռախոսի գործարանային համարը եղել է 351531/05/094061/7 և 35/53205/094061/5: բացի նված հեռախոսը իր հարսը դեռևս 2014 թվականի փետրվար ամսին գտել և իրենց տուն է բերել ՙՆոկիա՚ տեսակի հասարակ հեռախոս, որը իրենք չեն օգտագործել այլ կիրառել են որպես լուսարձակ: Այդ հեռախոսի համարն է 353693/05/889141/2 այն մինչ ներկա պահը իրենց տանն է ու կարող է ներկայացնել: Իր հասրը նշված հեռախոսը ինչ հանգամանքերում է գտել ինքը չի կարող ասել: 077-90-97-72 հեռախոսահամարը ապկանել է իր եղվորը, ոերը 14 տարեկան է և հնարավոր է, որ այն տեղադրած լինի ՙնոկիա՚ հեռախոսում :
Դատարանի կողմից հրապարակվել է վկա Մարիամ Գաբրիելյանի կողմից 2014 թվականի հունիսի 05-ին տրված ցուցմունքը այն մասին, որ իր օգտագործում է 098-90-45-65 համարը մոտ երկու տարի: Առաջին անգամ է լսում 055-85-19-77 համարը և չգիտի, թե ինչպես է իր անունով գրանցվել: Իրեն անծանոթ է Իսրայել Սարգսյան տվյալ անձնավորությունը:
Դատարանի կողմից հրապարակվել է վկա Հովհաննես Արզումանյանի կողմից 2014 թվականի փետրվարի 08-ին տրված ցուցմունքը այն մասին, որ շուրջ երկու տարի է աշխատում է ինվեսթմենթ ՍՊԸ-ում, որպես առաքիչ: Տնօրենը հանդիսանում է Հայկ Այվազյանը: Ընկերությունը զբաղվում է ԱրմենՏել ՓԲԸ-ի հեռախոսաքարտերի միջնորդ վաճառքով: Ինքը հանդիսանում է այդ ընկերության առաքիչը: Իր պարտականության մեջ է մտնում հեռախոսահամարների առաքելը տարբեր վաճառակետերª խանութներ և ընկերություններ հիմնականում հեռախոսահամարները առաքել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզ ԱրմենՏելի քարերըստանում է տնօրենը, որից հետո ամբողջը տալիս է իրեն և ինաը այն առաքում է տարբեր խանութներ: Մեկ տարի է ինչ ինքը չի հասցնում առաքել իրեն որպես օգնություն որոշակի քանակությամբ քարտեր տալիս է իր ծանոթ Արամին, որի ազգանունը չգիտի նրա նրա հեռախոսահամարն է 099-23-13-15: Արամը իր հերթին որքանով որ տեղյակ է օգնության կարգով խնդրել է մեկ այլ անձի որի տվյալները չգիտի և բաժանելով իրար մեջ առաքել են իր կողմից տրված հեռախոսահամարները: Իրենց ընկերությունը 069-10-40-79 հեռախոսահամարը ստացել է 01.06.13թ-ին, իսկ մնացած քննիչի կողմից ներկայացված համարները 03.09.13 թվականին: Նշված հեռախոսահամարները իր մատյանի տվյալների համաձայն տվել է Արամին որը և ամսաթիվը չի կարող ասել: Աշխատանքային գրքում նշված է, որ նշվցած համարները ինքը տվել է Արամին:
Հապարակվել է վկա Վահագն Մանուկյանի կողմից 2014 թվականի սեպտեմբերի 17-ին տրված ցուցմունքը այն մասին, որ աշխատում է ՙԿինգ Դելյուքս՚ ՍՊԸ-ում որպես տուրիստական ավտոբուսի վարորդ որոնք կատարում են փոխադրումներ ՀՀ-ից ՌԴ քաղաքներ: Աշխատում է վերը նշված ՍՊԸ-ում 2013 թվականից մինչ այդ զբաղվել է առևտրային բիզնեսով: 093-99-99-74 հեռախոսահամարը օգտագործում է մոտ 10 տարի ձեռք է բերել Վիվասելի գրասենյակից և հաշվառված է իր անվամբ: Իսկ 055-22-39-99 հեռախոսահամարը ձեռք է բերել օրանժի գրասենյակից, օգտագործում է մոտ 2 տարի և հաշվառված է իր անվամբ: Իսրայել Սարգսյանին, Աշոտ Բոլյանին, Տիգրան Ասատրյանին, Թևոս և Արթուր Սաֆարյաններին չգիտի և նրանց մասին լսել է վերջերս լրատվամիջոցներից: Ճանաչում է Մովսես Ներսիսյանինմոտ 38 տարի նա իր մորաքրոջ տղան է հանդիսանում: Նրա մասին կարող է ասել այն որ նա Ուկրանիայում ծառայել է զինված ուժերում ծառայելուց վեռադառնալուց հետոª դա եթե չի սխալվում 1986 թվայանին, իսկ ինքը 10 տարեկան էաշխատել է Երևանի երկաէ գծի որպես մեքենավար, դրանից հետո սկսել է աշխատել Ն.Զ. ներքին զորքերում սկզբնական շրջանում որպես հասարակ ծառայող իսկ հետո տեղափոխվել է Վահան Հարությունյանի մոտ որպես թիկնապահ: Նշում է, որ իր կողմից տրված տեղեկությունները կոնկրետ ու մանրամասն չգիտի քանի որ այդ ժամանակ ինքը տարիքով փոքր է եղել 90-ական թվականներին նա դատապարտվել է այդ ժամանակ նա արդեն իսկ Ամուսնացած է եղել Կարինեի հետ և բնակվել են Աղի հանք թաղամասում, ք.Երևան կոնկրետ հասցեն չի հիշում: Մոտ չորս տարի ազատազրկման մեջ գտնվելուց հետո դուրս է եկել ամուսնալուծվել է Կարինեից և բնակություն է հաստատել Դավիթաշեն նույնպես կոնկրետ հասցեն չի հիշում: Նշում է նաև որ նա կարինեից ուներ երկու որդիª Կարեն և Դավիթ անունով: Դավիթը և Կարենը ամուսնացած են, Դավիթը ամուսնացել է ՌԴ-ում Պիտիգորսկ քաղաքում աշխատում և առ այսօր ապրում է այնտեղ իսկ Կարենը ապրում է Զեյթունում և աշխատում է գազալցակայանում բայց դեպքից հետո սույն թվականի սկղբներին նրան ազատել են աշխատանքից և չի աշխատում ինչպես նաև դեպքից հետո Զեյթունի բնակարանից որտեղ նրանք ապրում էին վարձով տեղափոխվել և բնակվում են Կարենի կնոջª Գոհարի ծնողների տանը: Նշում է նաև որ Մովսեսը մոտ 2 տարի առաջ կապնվել է Սուսաննա անունով մի կնոջ հետ ում հետ նրանք սկզբնական շրջանում բնակվել են Դավիթաշենում իսկ հետո տեղափոխվել են բնակվելու Ավան-Առինջ թաղամասում կոնկրետ հասցեն չի հիշում: Սուսանի հետ նրանք ունեցել են մեկ որդի: 2013 թվականին կոնկրետ ամիսը չի հիշում Սուսաննա մեկնել է Կրասնոդար աշխատելու որից հետո Մովսեսի և նրա կապը խզվել է: Նշում է նաև որ Մովսեսը այդ վերջին մեկ տարում սկսել է համագործակցել ՙԿինգ Դելյուքս՚ ՍՊԸ-ի հետ այսինքն նա հաճախորդ է ապահովել ՙԿինգ Դելյուքս՚ տուրիստական մարդատա ավտոբուսներիհամար: Իր կողմից Մովսեսի և նրա գործունեության մասին վերը նշված բացի ուրիշ ոչինչ չի կարող ասել, քանի որ այլ բան չգիտի: Ինչ վերաբերվում է իրենց հարաբերություններին ապա դրանք եղել են հարազատական: Արմեն անունը կնքվել է զուտ հարազատների կողմից, քանի որ Մովսեսի անունը եղել է իր պապու անունը և քանի որ իր մայրը ամուսնալուծվածէ եղել Մովսեսի հորից դրա համար հարազատներով կնքել են Արմեն անունը: Մովսեսի ծնողները բնակվել են իրարից առանձին քանի որ ամուսնալուծված են եղել: Հայրը բնակվել է մասիվում, սակյան հիմա մահացած է, իսկ մայրը բնակվում է Զեյթունում Կարենի հետ միասին որն ևս մահացած է: Ինքը չի կարող ասել, թե ավտոմեքենան ինչ միջոցներով է գնվել: Ինքը իմացել է, որ Մովսեսը գնացել է ՌԴ քաղաք, սակայն ում մոտ տեղյակ չէ: Իր կողմից հունվարի 01-ից մինչև փետրվարի 01-ն ընկած ժամանակահատվածում իր կողմից օգտագործվել 093-99-99-74 և 055-22-39-99 հեռախոսահամարները, բացի վերը նշված հեռախոսահամարները իր կողմից ոչ մի այլ հեռախոսահամար չի օգտագործվել Մովսես Ներսիսյանի կողմից իր իմանալով օգտագործվել է 093-47-03-03 և 095-2348-91 հեռախոսահամարը, իսկ թե նրա կողմից օգտագործվել է ուրիշ այլ հեռախոսահամար չի օգտագործել: Նրա կողմից այլ հեռախոսահամար օգտագործվել է, թե ոչ ինքը տեղյակ չէ: Իրենց հեռախոսազանգերը եղել են հաճախակի, քանի որ Մովսեսը եղել է իր մորաքրոջ տղան: Իրենց վերջին զանգը եղել է փետրվարի 01-ին և խոսել են կենցաղային հարցերի շուրջ ու ինքը հաջորդ օրը մեկնել է ՌԴ: Մովսեսին հանդիպել է հունվարի 28-ին ՙԿինգ Դեյլուքս՚ ՍՊԸ-ի ռասիայի մասնաճյուղի ավտոկանգառում ինքը դուրս գալուց է եղել կանգառից իսկ նա ներս մտնելիս է եղել և առանձնապես զչրույց չեն ունեցել բարեվել են հարցրել են միմյանց որպիսության մասին և հեռացել են: Ոչ մի առտարոց բան չի նկատել:
Հրապարակվել է վկա Իլանա Կնյազյանի կողմից 2014 թվականի փետրվարի 28-ին տրված ցուցմունքը այն մասին, որ ճանաչել է Արթուր Սաֆարյանին այն ժամանակ երբ նա բնակություն է հաստատել իրենց շենքում: Նրա հետ գտնվել է հարևանական հարաբերությունների մեջ: Իրենց ընտանիքի անդամներից ոչ մեկ նրա հետ մտերիմ չի եղել ուղղակի որպես հարևան տեսնելիս բարևել են: Ինքը նրան ճանաչել է որպես բարեհամբյուր, նորմալ անձնավորության: Նրանից ոչ մի վատ բան չի տեսել և չի լսել: Քանի որ նա հետ առհասարակ մտերիմ չի եղել ինքը նրան հարազատական կամ ընկերական տնտեսական գործունեությունից կամ ֆինանսական վիճակի մասին ոչինչ չգիտի: Չգիտի և չի կարող ասել, թե նա որևէ մեկի հետ գտնվել է լարված հարաբերությունների մեջ. թե ոչ: 2014 թվականի հունվարի 27-ին ժամը 00:15-ի սահմաններում իրենց ընդանիքի անդամները քնած են եղել իսկ ինքը հեռուստացուց է նայելª հյուրասենյակում, երբ լսել է ինչ-ո կրակոցինման ձայներ 3 անգամից ավելի կոնկրետ չի կարող ասել, մի քանի վարկյան ինտերվալով: Մտածել է, որ հրավառության ձայներ են, ինչի պատճառով էլ դրան ուշադրություն չի դարձրել: Հենց այդ պահին լսել է Արթուրի կնոջª Նառայի ջայնը, մոտեցել է խոհանոցի պատուհանին և լսել է, որ Նառան գոռում է օգնությունª կանչեք շտապօգնություն Արթուրին կրակել են: Նառայի ձայնը եկել է իրենց խոհանոցի պատուհանի դիմացից քիչ ներքև ընկած հատվածից, սակայն ինքը չի տեսել, քանի որ բավականին մութ է եղել: Ինքը արագ հագնվել է մոտ 3-4 րոպե հետո դուրս է եկել տանից և շքամուտքից մոտ 5 մետր ձախ հանդիպել է Նառային իր աղջկա հետ և Արթուրի հարևան Սերգեյին: այլ անձանց հայաթում չի նկատել: Նառան գոռացել լացել է և գտնվել է շատ հուզված վիճակում, այդ պատճառով նրան կանչել է իրենց տուն որպեսզի հանգստացնի դեղահաբ տա: Դրանից հետո Նառա, նրա աղջիկը Գոհարիկը և Սեդան մտել են իրենց տուն: Նառան իրենց տանը հուզված վիճակով կրկնել է, որ Արթուրին կրակել և սպանել են: Ինքը հարցրել է, թե ինչ է պատահել և Նառան պատասխանել է, որ Արթուրը խանութից է վերադառնալիս եղել: Նա չի ասել, թե Արթուրը մենակ է եղել, թե ոչ կամ հայաթի որ հատվածում են սպանել նրան: Նառան ասել է, որ իր տղան Թևոսը ինչ որ ավտոմեքենա է կանգնացրել է արթուրին տեղափոխել են հիվանդանոց: Դա եղել է մինչև իր տանից դուրս գալը: Դեպքի մասին ինքը իմացել է այդքանը և չի կարող ասել Արթուրի սպանության պատճառը կամ ով է նրան սպանել: Դեպքին հաջորդող ժամանակահատվածում ինքը կասկածել մարդկանց չի նկատել: Արթուրի վերաբերյալ իրեն ոչ ոք ոչինի չի հարցրել:
Հրապարակվել է վկա Անահիտ Մկրտչյանի կողմից 2014 թվականի սեպտեմբերի 12-ին տրված ցուցմունքը այն մասին, որ 093-55-46-36 հեռախոսահամարը հաշվառված է իր անունով, իսկ 055-71-72-46 հեռախոսահամարը գրանցված է իր որդուª Յուրա Մկրտչյանի անունով: 2 հեռախոսահամարն էլ օգտագործում է մի քանի տարի, թե որքան հիմա հստակ չի հիշում: Մովսես Ներսիսյանի հետ ծանոթացել է մոտավորապես 2007 կամ 2008 թվականին: Ինքը այդ տարիներին զբաղվել է ցանցային մարկենտինգովª հանդիսացել է Տենտորիամ ֆիրմայի ներկայացուցիչը: Մովսես Ներսիսյանի հետ ծանոթացել է այդ տարիներին: Նա գրվել էր ոսրպես դիստիբյուտր և աշխատել է իրենց հետ: Իրենց շփումը եղել է միայն գործնական: Այդ գործով զբաղվել է մինչև 2009-2010 թվականը: Ներկա պահին չի հիշում, թե որ հեռախոսահամարի հետ է կապ ունեցել և չի հիշում նրա հեռախոսահամարըª իր մոտ գրանցված չէ: Նրա հետ կապ է պաշտպանել իր մոտ եղած երկու հեռախոսահամարներից: Իրենց կապը հիմնականում եղել է նամակագրական: Նա իրեն պարտք է եղել 200 ԱՄՆ դոլար, որը նա իրենից վերցրել էր ապրանքի տեսքով, դեռ միասին աշխատելու ժամանակ և ինքը նրան պարբերաբար նամակներ է ուղարկել պարտքը վերադարձնելու մասին տեղեկություն իմանալու նպատակով: Նա ձգձգել էր և այդ պատճառով ինքը նրան հաղորդագրություն է ուղակել: Վերջին անգամ նրան տեսել է 2012 թվականին: Նա ի սկզբանե իրեն պարտք է եղել 500 ԱՄՆ դոլար: Այդ օրը նա իրեն վերադարձրել է 300 ԱՄՆ դոլարը և մնացել է 200 ԱՄՆ դոլար: Այդ օրվանից հետո նրան չի տեսել միայն ուղարկել է հաղորդագրութուններ: Իսրայել Սարգսյան և Տիգրան Ասատրյան տվյալներով անձանց չի ճանաչում: Արթուր Սաֆարյանին և Թևոս Սաֆարյանին չի ճանաչում: Դեպքի մասին տեղեկացել է լրատվամիջոցներից:
Հրապարակվել է վկա Տիգրան Հարությունյանի կողմից 2014 թվականի սեպտեմբերի 12-ին տրված ցուցմունքը այն մասին, որ աշխատում է ՙՔինգ Դելյուքս՚ ընկերությունում: 055-23-23-36 հեռախոսահամարը օգտագործում է 3 տարի և այն ձեռք է բերել Օրանժ-Արմենիա ընկերությունից և այն հաշվառված է իր անվամբ: Աշոտ Բոլյան, Իսրայել Սարգսյան, Տիգրան Ասատրյան, Թևոս և Արթուր Սաֆարյան տվյալներով անձանց ինքը չի ճանաչում և անձամբ շփում չի ունեցել: Մովսեսին ճանարել է գործի բերումով մոտ մեկ տարի նա իրենց ընկերության միջոցով ուղևորներ է ճանապարհել: Շփումը նրա հետ եղել է զուտ գործնական: Չի կարող ասել ունեցել է թշնամի, թե ոչ: Իրենց հեռախոսազրույցները եղել են ուղևորների և բեռների հետ կապված: Ինքը տարորինակ բան չի նկատել: Մովսես Ներսիսյանի կողմից օգտագործվել է 093-47-03-03, 095-23-48-98 հեռախոսահամանեը: Ինքը չի կարող ասել, թե այդ համարներից բացի այլ համար Մովսեսը օգտագործել է, թե ոչ: Դեպքի հետ կապված ինքը տեղեկացել է լրատվամիջոցներից:
Հհրապարակվել է վկա Սյուզաննա Կարապետյանի կողմից 2014 թվականի փետրվարի 04-ի ցուցմունքը այն մասին, որ երեք ամիս պայմանական աշխատում է Դավթաշեն-Զովունի ճանապարհին գտնվող ՙՄագնում՚ հյուրանոցում որպես մատուցողուհի: Աշխատում է օրը մեջ առավոտյան ժամը 09:00-ից մինչև 24:00-ին: Ամեն օր հյուրանոցում աշխատում են երկու մատուցողուհի: Սպասարկում են 22 համար: Իրենց հյուրանոցում հաճախորդներին չեն դիմավորում: Հաճախորդները հյուրանոցային համարներ մուտք են գործում հյուրանոցի բակի կողմից գտնվող ավտոտնակներից: Մուտք են գործում համար, որից հետո հյուրանոցի պահակը հեռախոսով կապնվում է ընդունարան և տեղեկացնում է, որ համար մարդ է մուտք գործել, բացի այդ համարից հաճախորդը հեռախոսով կապնվում է ընդունարան և տալիս համապատասխան պատվերներ: Դրանից հետո նոր միայն իրենքª մատուցողները համար են տանում պավիրված ապրանքները: Քաղաքացու հետ շփվում են միայն հաշիվը տրամադրելուց: 2014 թվականի փետրվարի 01-ին առավոտյան ժամը 10:00-ից մինչև երեկոյան 24:00-ն գտնվել է աշխատանքի վայրում և սպասարկել է հաճախորդների: Նշված օրը հյուրանոցում աշխատել են ինքը և մյուս մատուցողուհինª Մարինե Ասլանյանը: Հյուրանոցի 4-րդ համարը նշված օրը ինքը սպասարկել է մեկ անգամ, այցելուները հյուրանոց եկել էին մուգ գույնի սեդան ավտոմեքենայով: Ինքը ավտոմեքենայի մակնիշներից չի հասկանում բայց այդ հաճախորդի ավտոմեքենային ուշադրություն չի դարձրել մեքենայի պետհամարանիշներին, ավտոմեքենան ջիպ չի եղել: Համար ոչինչ են առաքել և ինքը համար ներս չի մտել: Իր հիշելով նշված համարը ըստ համակարգի պետք է սպասարկեր մյուս մատուցողուհինª Մարինեն: Սակայն երբ հաշիվը պատվիրեցին ինքը համապատասխան կտրոնը դրամապանակի մեջ դրված տարել է 4-րդ համար դուռը թակել է հաճախորդը ներսից դուռը կիսաբաց նրան տվել է դրամապանակը մեջը դրված 10.000 դրամ և դուռը փակել է ու ինքը հեռացել է: Դրանից հետո չի տեսել թե ինչպես է նշված համարի հաճախորդը կամ հաճախորդները հեռացել: Երբ ինքը մոտել է համարին և թակել դուռը նա համարի դուռը կիսաբաց ասել է ամբողջությամբ չբացես դուռը: Տղամարդը մոտ 40 տարեկան բոյով և թիկնեղ է եղել: Հիշում է, որ հագին եղել է սև գույնի կարճաթև մայկա: Տաբատին և կոշիկներին ուշադրություն չի դարրել: Մազերը եղել է սև գույնի և կարճ կտրված, կողքի սանրված: Նրա դեմքը իր մեջ չի տպավորվել, բացի այդ նրան տեսել է մի քանի վայրկյան, այդ իսկ պատճառով դիմագծերը չի կարող նկարագրել: Ինքը այլ այնձ չի տեսել և աղմուկ չի լսել: Երբ մոտեցել է նշված համարին աղմուկ կամ վիճաբանություն չի լսել, իսկ այդ անձի պահվածքում ոչ մի առտառոց բան չի նկատել: Հյուրանոցում աշխատում են 4 հավաքարարներ և հաճախորդներից հետո երկու հավաքարար մաքրում են համարը: Իսրայել Սարգսյան տվյալներով մարդ չի ճանաչում:
Հրապարակվել է վկա Սյուզաննա Կարապետյանի կողմից 2014 թվականի հունիսի 25-ի լրացուցիչ ցուցմունքը այն մասին, որ ինքը նշված անձին չի կարող ճանաչել, քանի որ չի հիշում դեմքը, որովհետև չի սպասարկել տեսել է մի ակնթարթ որի պատճառով չի կարող հիշել նրա դեմքը, հայացքը և աչքերը: Իր մեջ տպավորվել է, որ այդ անձը, ամրակազմ, բարձրահասակ, կարճ սև գույնի մազերի կտրվածքով է: Կրկնում է, որ տեսնելու դեպքում նրան չի կարող ճանաչել:
Հրապարակվել է վկա Արթուր Հարությունյանի կողմից 2014 թվականի ապրիլի 14-ին տրված ցուցմունքը այն մասին, որ բնակվում է վերը նշված հասցեում ընտանիքի հետ միասին: Հանդիսնում է հանգուցյալ Արթուր Սաֆարյանի կնոջ քրոջ ամուսինը: 1995 թվականի ապրիլի 30-ին ամուսնացել է Աննա Հարությունյանի հետ։ Մոտ 2 տարի առաջ Արթուր Սաֆարյանը արդեն ամուսացած է եղել իր կնոջ քրոջ Նարինե Աղաջանյանի հետ: Ամուսնությունից հետո ընկերություն են արել Արթուրի հետ: Իր հիշելով 1995 թվականի Արթուրը կնոջ հետ բնակվել է Եվրոպայում և Ռուսաստանի Դաշնությունում: Ժամանակ առ ժամանակ Հայաստան եկել գնացել են: Իր հիշելով 2004 թվականից մշտական բնակության վերադարձել են Հայաստան, բնակվել են Երևան քաղաքի Արամի նրբանցի 5ա շենքի 9-րդ բնակարանում կնոջ և երկու երեխաների հետ միասին։ Մշտական զբաղմունք չի ունեցել, չի աշխատել: Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի վրա, հասցեն չգիտի փակ տարածք է ունեցել, օրվա մեծամասնությունը անցկացրել է այնտեղ: Արթուրը Հայստանում բիզնեսներ չի ունեցել, երբեք չի հարցրել, տեղյակ չի, թե դրսում ինչով է զբաղվել: Արթուրը Հայստանում վարում է ՙԼեքսուս՚ մակնիշի 69 999 համարանիշի ավտոմեքենա, որը գրանցված էր իր անվամբ, սակյան հանդիսանում է նրա սեփականությունը: Արթուրր գրեթե ամեն օր քնից զարթնում և տանից դուրս էր գալիս ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում։ Ինքը չի աշխատում մեծամասամբ ավտոմեքենան մնում է իր մոտ, ամեն օր նույն ժամին գնացել է նրա հետևից, վերցել է նրան գնացել են նշված փողոցի վրա գտնվող տարածք, տղաներով հավաքվել են, խոսել, ժամանակ անցկացրել, երեկոյան գրեթե ամեն օր ժամր 21:00-ից մինչև ժամր 24։00-ն դուրս են եկել նշված տարածքից ինքը ու Արթուրը գնացել են վերջինի շենք: Արթուրը դուրս էր գալիս ավտոմեքենայից գնում էր տուն, ինքը սպասել է, որ նա մտնի շքամուտք, դրանից հետո ավտոմեքենայով հեռացել է և գնացել է տուն: Եղել են նաև օրեր, երբ ինքը տուն է իջել, իսկ Արթուրը ավտոմեքնայով գնացել է տուն: 2014 թվականի հունվարի 18-ին նախապես պլանավորած մեկնել է Բելգիայի հանրապետություն ավտոմեքենաներ բերելու, որոնք Հայաստան բերելուց հետո պետք է վաճառեր։ 2014 թվականի հունվարի 27-ին հարազատների միջոցով տեղեկացել է, որ Արթուրին իր շենքի բակում սպանել են, նույն օրը Հայսատան գալու տոմսեր է գնել և հունվարի 27-ի լույս 28-ի գիշերը վերադարձել է Հայաստան: Արթուրին տուն բերելիս նրա շենքի բակում կասկածելի անձանց կամ կասկածելի ավտոմեքեաներ չի տեսել, նման բան չի եղել: Արթուր Աաֆարյանը օգտագործել է 091-40-00-40 և 077-79-89-99 բջջային հեռախոսահամարները։ 077-79-89-99 բջջային հեռախոսահամը գրանցված է իր անվամբ այն Արթուրի համար գնել է իր հիշելով 2014 թվականի դեկտեմբեր ամսին, կոնկրետ օրր չի հիշում։ Արթուրը միայնակ իր հիշելով 2013 թվականի սեպտեմբերի 30-ին գնացել է Վրաստան ընկերներին տեսնելու, որից հետո հոկտեմբերի 2-ին վերադարձել է Հայաստան: Վրաստանից Հայաստան գալուց հետո նրա կյանքում ոչինչ չի փոխվել, ոչնչից իր մոտ չի բողոքել, չի գանգատվել, խնդիրներ չի ունեցել։ Նա ընդհանրապես ոչ ոքի հետ պարտք ու պահանջի հարաբերությունների մեջ չի գտնվել, համենայն դեպս իր մոտ նման խոսակցություններ չի եղել։ Արթուրը հասարակ կյանքով ապրող մարդ է եղել, մեծ ֆինանսական միջոցներ չի ունեցել, իրեն շռայլություններ թույլ չի տվել: Ինքը Իսրայել Սարգսյանի հետ առանձնակի շփում չի ունեցել, նրա հետ մի քանի անգամ է հանդիպել։ Արթուրը և Իսոն իրար հետ նորմալ ընկերական շփում են ունեցել, ինքը այդպես է զգացել նրանց միջև խնդիրներ չեն եղել։ Ինքը Մովսես Ներսիսյանի լուսանկարները տեսել է հեռուստատեսությամբ, նրա հետ ինքը չի հանդիպել, չի ճանաչել։ Չի կարող ասել Արթուրը Մոսոյին ճանաչել է, թե ոչ, բայց համենայն դեպս նրա դեմքը իրեն անծանոթ է եղել, Արթուրի հետ եղած ժամանակ նման մարդու չի հանդիպել։ Թշնամինր չի ունեցել Արթուրը:
Հրապարակվել է վկա Արթուր Հարությունյանի կողմից 2014 թվականի օգոստոսի 15-ին տրված լրացուցիչ ցուցմունքը այն մասին, որ Արթուրի սպանությունից հետո ինքը Բելգիայից ժամանել է Երևան և հասցրել է մասնակցել ինչպես հոգեհանգիստին, այնպես էլ թաղմանը: Տիգրան Ասատրյանին ինքը ճանաչում է նա հանդիասնում է Արթուր Սաֆարյանի երեխաների քավորն և Արթուրի մտերիմն է: Արթուրի թաղումից հետո հունվարի 31-ին երեկոյան ժամներին ինքը և Տիկոն գտնվել են Արթուրենց տանը և ունեցել են առանձնազրույցª Արթուրի սպանության շուրջ: Խոսակցության ընթացքում իրենք երկուսով նստել Արթուրենց տանը խոհանոցում: Տիգրանը իրեն ասել է, որ մի քանի օրվա մեջ ինքը կիմանա ամեն ինչ սպանության կապակցությամբ և կասի իրեն: Այդ խոսակցության ժամանակ նա որևէ մեկի անունը չի տվել: Նրա ու իր խոսակցությունը ինքը չի կարող բառացի վերարտադր, սակայն իր տպավորությունը այն է եղել, որ Տիգրանը ինչ-որ մի բանով կարող է օգնել այդ հարցում, որովհետև նա ժամանակին եղել է ոստիկան: Իրենք պայմանավորվել են հաջորդ օրվա վրա, որպեսզի նա ինչ-որ տեղեկություն իմանալու դեպքում հաղորդի, սակայն ինքը հաջորդ օրը տանը քնած է եղել ու իր հեռախոսը անջատված է եղել և չգիտի այդ օրը ինչ է ուղել Տիգրանը իրեն ասել: Երբ իր հետ կապ է հաստատել այդ օրը նրա ծննդյան օրն է եղել, սակայն իրենք չեն հանդիպել, քանի որ ինքը զբաղված է եղել դրսից ժամանած հյուրերով: Դրա հաջորդ օրը իր հեռախոսը կոտրված է եղել ոչ մեկի հետ կապի մեջ չի եղել: Տիգրանի հետ կապ չի ունեցել մինչև նրան ձերբակալելը և բաց թողները: Տիգրանենց տուն գնացել է իր ընկերոջ Սրենի հետ: Իրենց կանչել է Տիկոն: Տիկոն իրենց կանչել է իրենց տուն և դրել է ձայնագրություն ֆլեշկայի վրա, որը միացրել է հեռուստացույցին: Ձայնագրության տևողությունը15 րոպեի չափ է եղել, որի մեջ Տիկոն և Իսոն խոսակցություն են ունեցել: Այդ խոսակցությունը լսելիս ինքը շատ հուզվել է և շատ բան չի կարող հիշել: Տիկոն դա ցույց տալով ներկայացրել է, որ Արթուրի սպանության հարցում ինքը անմեղ է : Այդ ձայնագրությունը մնացել է նրա մոտ և իրենք գնացել են: Դրանից մեկ կամ երկու օր հետո նրան ձերբակալել են: Ինքը Անիին ճանաչում է սակայն ոչինչ չգիտի նրա ցուցմունքում նշված այն հանգամանքի մասին, որ սպանությունից մեկ ամիս առաջ Արթուրը ասել է, որ Մոսկվայից նրա թշնամին է գալիս և պետք է հանդիպեն: Ինքը համարյա միշտ եղել է Արթուրի հետ տուն գնալիս նրան տարել է տուն, որից հետո ավտոմեքենայով ինքը մեկնել է իր տուն: 2014 թվականի հունվարի 18-ին մեկենել է Բելգիա մավտոմեքենաներ մերմուծելու համար: Իր տարբեր ընկերների խդրանքով նրանց համար: Մովսես Ներսիսյանին չի ճանարում, իսկ Իսոն և Տիկոն չեն ասել, թե ով կարող է սպանությունը կատարած լինի: Որևէ կասկած չունի, թե ով է կատարել սպանությունը, քանի որ Արթուրը բոլորի հետ ունեցել է լավ հարաբերություններ:
Հրապարակվել է անչափահաս վկա Թևոս Սաֆարյանի կողմից 2014 թվականի փետրվարի 10-ին տրված ցուցմունքը այն մասին, որ 2014 թվականի հունվարի 26-ին, ժամը մոտավորապես 23:50-ի սահմաններում իր մայրը խոսել է իր հորª Արթուր Սաֆարյանի հետ և իր հայրը հարցրել է, թե ինչ է պետք տան համար, քանի որ տուն է գալիս: Դրանից հետո ժամը 00:08-ի սահմաններում իրեն պատկանող 094-99-99-09 հեռախոսահամարով զանգահարել է իր հոր 091-40-00-40 կամ 077-79-89-99 հեռախոսահամարնեից որևէ մեկին և հարձրել է, թե ուր է հասել նա էլ ասել է պարտեզի դիմաց է և ասել է, որ չիջնի ինքը կբարձրացնի վեշերը: Դրանից 1-2 րոպե անց բակից կրակոցի ձայն է լսել կարծել է հռավարություն է որից 1-2 վարկյան անց իրար հետևից լսել է ևս մոտ 4-5 կրակոցի ձայներ անմիջապես մոտեցել է պատուհանին և նայել է դուրս ու տեսել է որ հռավարություն չի և մթության մեջ շենքի դիմաց կանգնած տեսել է իր հոր Լեքսուզ մակնիշի ավտոմեքենան: Ինքը անմիջապես անհանգստանալով իջել է բակ հեռախոսաի լույսը միացրաց քանի որ մութ է եղել և լույսը պահելով գնացել է ու տեսել է իր հորը աստիճանների մոտակայքում մեջքի վրա ընկած և գլուխը դեպի մեքենայի կողմը, իսկ ոտքերը դեպի Սարյան փողոցի ուղղությամբ: Նրա մոտ թափված են եղել Մոսկվիչկա սուպերմարկետից գնված սոկեր: Մոտենալով հորը հասկացել է, որ ինչ-որ մեկը կրակել է նրան: Իր հայրը չի խոսել և իր կանչերին չի պատասխանել և կարծես վերջին շունչն էր փչում: Այդ ժամանակ մարտիկ են հավաքվել շենքից և ինքը եղել է շփոթված, խառնված: Իրենից անմիջապես հետո իջել է իր մայրը Նաիրա Աղաջանյանը: Իր հորը հիվանդանոց տանելու նպատակով փորձել է բացել մեքենայի դուռը սակայն տեսնելով, որ այն փակ է և հոր գրպաններից ընդամենը մեկը նայելով չի գտել բանալին, որից հետո կանգնացրել է ինչ որ պատահական մեքենա ում չի ճանաչել և համարները չի հիշում: Հավաքվածները օգնել են հորը դնել նշված մեքենան և շտապ տեղափոխել են 3-րդ հիվանդանոց: Իր կարծիքով այդ ժամանակ իր հայրը արդեն մահացած է եղել: Հիվանդանոցում երբ իմացել է, որ հայրը մահացել է իր քրոջ կնունքի քավոր Տիգրան Ասատրյանը ինֆինիտի մակնիշի ավտոմեքենայով իրեն տարել է տուն: Երբ ինքը զանգահարել է իր հայրը ասել է, որ շենքի մոտ է և նրա կողքից տարօրինակ ձայներ և խոսակցություն չի լսել: Քանի որ շատ մութ է եղել երբ ինքը կրակոցից հետո մոտեցել է պատուհանին ոչինչ չի տեսել: Իր հայրը ՀՀ-ում չի աշխատել, սակայն հաճախ մեկնել է ՌԴ: Տիգրանը հանդիսանում է իր քրոջ կնունքի քավորը և իր հայրը նրա հետ գտնվել է լավ հարաբերության մեջ: Իր հայրը մոտ է եղել իր մորաքրոջ ամուսնուª Արթուր Հարությունյանի հետ: Ինքը իմացել է, որ մի քանի տարի է ինչ իր հայրը Տիկոյի միջոցով ծանոթացել է Իսոյի հետ: Իր հայրը ոչ մեկի հետ թշնամական հարաբերությունների մեջ չի գտնվել: Դեպքի ժամանակ իր հոր հաջին եղել է մուգ գույնի կապույտ ջինս, շականակագույն կոշիկներ:
Հրապարակվել է վկա Գարեգին Ղազարյանի կողմից 2014 թվականի հունվարի 28-ին տրված ցուցմունքը այն մասին, որ շուրջ երկու տարի բնակվում է Երևան քաղաքի Սարյան 20/1 բն. 69 հասցեում ընտանիքի հետ միասին: Բնակարանը գտնվում է շենքի մուտքում երեք սենյականոց է և դեպի շենքի բակ նայող պատուհան չունի: Աշխատում է ԵՊՀ-ում բաժնի պետ, աշխատանքային օրերին յուրաքանչյուր օր, իսկ ժամային գրաֆիկ կանոնակարգված չէ: Արթուր Սաֆարյանին ճանաչում է մոտ երկուսից երեք տարի նրա հետ որևէ փոխհարաբերության մեջ չի գտնվել ուղղակի ճանաչել է դեմքով որպես նույն բակում բնակվող: Նա իր վրա թողել է հանգիստ մարդու տպավորություն: Իրեն հայտնի չէ որևէ տեղեկություն Ա.Սաֆարյանի ընկերական բհարազատական կապերի տնտեսական գործունեության և ֆինանսական որևէ կոնֆլիկտային հարաբերության մեջ գտնվել է թե ոչ: Սույն թվականի հունվարի 26-ին առավոտյան դուրս է եկել տանից երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում վերադարձել է տուն, այնուհետև գտնվել է տանը: Գիշերը քնած է եղել երբ հանկարծակի լսել է մի քանի իրար հաջորդող ձայներ, սկզբում կարծել է, որ դա հռավարություն է , սական երբ կարճ ժամանակ անց լսել է մոտ չորս հինգ նմանատիպ ձայներ հասկացել է, որ դրանք կրակոցի ձայներ են, քանի որ սովորականից տարբերվում էին: Դրանից հետո շենքից դուրս է եկել միայն առավոտյան և շենքի բակում նկատել է մարդկանց բազմություն և ընդհանուր խոսակցություններից հասկացել է, որ գիշերը եղել է սպանություն, սպանվել է Արթուր Սաֆարյանը: Դեպքի նախորդող օրերին իրենց շենքի բակում որևէ կասկածել անձինք կամ տրանսպորտային միջոց չի նկատել իրենից որևիցէ մեկը չի հետաքրքրվել Ա.Սաֆարյանի անցուդարձից: Չգիտի, թե ինչ է հանդիսացել Ա.Սաֆարյանի սպանության պատճառը:
Հրապարակվել է վկա Վաղինակ Գրիգորյանի կողմից որպես վկա 2014 թվականի սեպտեմբերի 02-ին տրված ցուցմունքը այն մասին, որ 2007-2009 թվականներին աշխատել է ՙԴուքենդո՚ կարատեի ֆեդերացիայում որպես անվտանգության աշխատակից: Եղել է ՙՄիլլին՚ խաղատան, ՙՍենատոր՚ խաղատան և այլ վայրերի անվտանգության աշխատակից: 2009-2013 թվականներին աշխատել է եղբոր Մինասի տաքսի ծառայությունում, ում ազգանունը չի հիշում, որը գործում էր ՙՄ.Ա.Մ.Տ՚ կազմակերպությունում, որպես տնօրենի օգնական: 2013 թվականին տաքսի ծառայությունը փակվել է, իսկ ինքը գնել է սեփական ավտոմեքենա և սկսել է մասնավոր կերպով տաքսի ծառայություններ մատուցել: 2014 թվականի մայիսի 27-ից օգտնվել է կալանքի տակ, ինքը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասով հանցանքի մեջ: Իսրայել Սարգսյանին ճանաչում է, ծանոթացել է 2007 թվականին ՙ Դուքենդո՚ կազմակերպությունում աշխատանքի ընդունվելու ժամանակ: Նրա հետ ունեցել է զուտ աշխատանքային հարաբերություններ: 2009 թվականից աշխատանքից հեռանալուց հետո նան մոտ 2 անգամ պատահական հանդիպել է քաղաքում, խոսել են կենցաղային հարցերի շուրջ և բաժանվել: Նրա հետ որևէ առնչություն չունի: 2013 թվականին 2-3 անգամ զանգահգարել է Իսրայելին և խնդրել է հետ ընդունել աշխատանքի, սակայն նա ասել է, որ հետ կզանգի և չի զանգել: Իսոյի բջջային հեռախոսահամարը 093-ով է սկսվել սակայն կոնկրետ չի հիշում այն հեռախոսի մեջ է, որ իր գործով քննիչի մոտ է մնացել: Ինչ իմացել է հեռուստացույցով է տեսել, մասնավորապես Իսրայել Սարգսյանը և ոմն Մոսն են մասնակից սպանությանը: Ինքը չի գնել 055-85-62-33 հեռախոսահամարը չի գնել և , թե ինչպես է դա իր անունով եղել ինքը չգիտի: 2007 թվականին ինքը փաստաթղթերի հետ անձնագիր է ներկայացրել ՙԴուքենդո՚ կառատեյի ֆեդերացիա, հնարավոր է Իսոն դրանով է համար ակտիվացրած եղել: Ինքը Աշոտ Բոլյանին և Տիգրան Ասատրյանին չի ճանաչում:
Հրապարակվել է տուժող Արթուր Սաֆարյանի իրավահաջորդ Նարինե Աղաջանյանի կողմից նախաքննության ընթացում 2014 թվականի փետրվարի 10-ին որպես վկա տրված ցուցմունքը այն մասին, որ 1993 թվականին ամուսնացել է Արթուր Սաֆարյանի հետ և բնակության են մեկնել Մոսկվա քաղաք որտեղ բնակվել են մինչև 1995 թվականը: Իր ամուսինը պետական աշխատող չի եղել և մանրամասն տեղեկություններ չունի, բայց գիտի, որ Մոսկվա քաղաքում բիզնեսներ է ունեցել և եկամուտ է ստացել: Այնտեղից Հայաստան բիզնեսով չի զբաղվել նշված հասցեում բնակվել ու ընթացքում 21 օրով գտնվել են Ֆրանսիայում որից հետո հետ են վերադարձել: Իր ամուսինը իրենց հետ է բնակվել, սակայն ժամանակ առ ժամանակ գործնական մեկնումներ է ունեցել Մոսկվա և Եվրոպա: Երվանդ Քոչարի վրա ունեցել են օֆիս և իր ամուսինը օրվա մեծ մասը գտնվել է այնտեղ: Դեպքի հետ կապված ցուցմունք է տալիս այն մասին, որ 2014 թվականի հունվարի 26-ին սովորականի նման ամուսնու հետ քնից արթնացել են ժամը 11-ին տան զբաղվել է իր առորյա գործերով, որից քիչ հետո իր տան Թևոս Սաֆարյանը և աղջիկը, Գոհար Սաֆարյանը և տանը զբաղված են եղել իրենց գործերով: Երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում իր ամուսինը տանից որոշակի իրեր տեղափոխել է ավտոտնակ, որից հետո նրան պատկանող ՙԼեքսուզ՚ մակնիշի ավտոմեքենաով գնացել է: Դրանից հետո բազմաթիվ անգամներ բջջայինով իրար հետ զրուցել են: Երեկոյան իրար հետ զրուցելու ժամանակ իր հիշելով ժամը 23:30-ի սահմաններում իր ամուսինը իրեն հայտնել է, որ տուն է վերադառնում: Դրանից հետո 23:50-ի սահմաններում իր ամուսինը զանգահարել է իրեն և ասել է, որ գտնվում է Մոսկվիչկա սուպերմարկետում և իրեն հարցրել է, թե ինչ բերի տուն: Նրանից սոկ է ուզել: Նշված խոսակցությունից հետո իր ամուսինը քիչ ուշացել է, քանի որ Մոսկվիչկա սուպերմարկետը իրենց տանը շատ մոտ է գտնվում այդ ժամանակ տղային խնդրել է որ զանգի հորը տեսնի ինչ եղավ: Տղան զանգահարել է հորը և իրեն փոխանցել է, որ հայրը շքամուտքի մոտ է և տուն է բարձրանում: Նշված խոսակցությունից մեկ րոպե հետո իրենց շենքի բակից 1 հատ ուժեղ գմփոցի ձայն է լսել հռավարության կամ կրակոցի ձայնի նման ուժեղ է եղել: Այդ ձայնից անհանգստացել է մոտեցել է խոհանոցի պատուհանին և դրսում շատ մութ է եղել և որոշակի դադարից հետո բակից իրար հաջորդող գմփոցի ձայներ են լսվել,սակայն հստակ չի հստակ չի կարող ասել քանի հատ: Դրանից հետո պատուհանը բացել և Արթուր է գոռացել, սակայն պատասխան չի եղել և իր տղայի հետ միասին վարկյանական իջել են շենքի բակ: Եվ կանչել են իր ամուսնուն, սակայն ձայն չի եղել: Մթության մեջ տեսլել է իր ամուսնում գետնին ընկած մեջքի վրա: Մոտեցել է նրան ձեռքերով գուլուխն բարձրացրել է դեմքով դեպի իրեն է նայել աչքերը բաց են եղել և շնչել է դժվարությամբ: Չի խոսել և իր արձագանքներին չի պատասխանել: Չի հիշում ովքեր, սակայն մարդիկ են հավաքվել: Իրենք կանգնեցրել են սպիտակ գույն ջիպ ավտոմեքենա և իր ամուսնուն տեղափոխել են հիվանդանոց: Դրանից հետոհարևանների գնությամբ գնացել է իրենց շենքի առաջին հարկի հարևանի բնակարան, չի հիշում, թե իր հետ ինչ է կատարվել: Չի հիշում, թե ում միջոցով է տեղեկացել, որ իր ամուսինը մահացել է: Իր ամուսինը գրեթե միշտ տանից դուրս գալիս գնացել է Ե.Քոչար փողոցի վրա գտնվող օֆիս և դեպքի օրը իրեն չի հայտնել, է ուր է գնում, սակայն իր կարծիքով պետք է գնար նշված օֆիս: Դեպքի օրը ժամը 19:00-ի սահմաններում դուրս է եկել և գնացել է Ալավերդյան փողոցի վրա գտնվող ՙԶովք՚ սուպերմարկետ գնումներ կատարելու և վերադարձել է տուն: Իր ամուսինը օգտագործում էր 091-40-00-40 բջջային և 077-7-89-99 բջջային հեռախոսահամարները: Դեպքի ժամանակ իր ամուսնու գրպանից ավտոմեքենայի բանալին վերցնելու ժամանակ վերցրել է նրա երկու բջջայինները: Դրամապանակը դեպքից հետո իրեն է տվել իր աղջկա քավոր Տ.Ասատրյանը: Իրայել Սարգսյանին ճանաչում է Տիգրան Ասատրյանի միջոցով : Իր իմանալով իր ամուսինը նրա հետ ունեցել է սհբում: Ինքը և իր ամուսինը Իսրայել Սարգսյանին հանդիպել են 2013 թվականի նոյեմբերի 23-ին իր աղջկա կնունքի օրը: Իր ամուսնու և Իսրայել Սարգսյանի միջև առկա փոխհարաբերությունների մասին այլ բան իրեն հայտնի չէ: Իր ամուսինը խնդիրներ և պրոբլեմնեև չի ունեցել:
Հրապարակվել է վկա Արամ Մանուկյանի կողմից 2014 թվականի փետրվարի 08-ին որպես վկա տրված ցուցմունքը այն մասին, որ շուրջ 1 տարի է աշխատում է ՙԿվադրաեքս՚ ՍՊԸ-ում, որպես առաքիչ։ Մոտ 1 տարի է համատեղության կարգով իր ծանոթ Հովհաննեսից, որը աշխատում է ՙԻնվեսթմենթ՚ ընկերությունում, վերցնում է ՙԱրմենտել՚ ընկերության հեռախոսաքարտեր, տալիս է իր ընկեր Սեյրան Մալերյանին, ով իր հերթին ցրում է դրանք տարբեր կետերի: Արդյունքում, ինքը Հովիկից վերցնում է 400 դրամով, Սեյրանին տալիս է 500 դրամով 100 դրամը մնում է իրեն: Հովիկից վերցրած համարները կոնկրետ չի նշում, դրանք ստանում է քանակով։ 096 10-40-79099, 30-90-17 և 096 10-70-42 հեռախոսահամարները ստացել է, թե ոչ, չգիտի, այդ հարցին կարող է պատասխանել Հովիկը: Ինքն անձամբ քարտեր չի իրացրել, դրանք տվել է Սեյրանին:
Հրապարակվել է վկա Ռազմիկ Ավետիսյանի կողմից 2014 թվականի սեպտեմբերի 09-ին որպես վկա տրված ցուցմունքը այն մասին, որ ինքը ճանաչում է Մովսես Ներսիսյանին իր ընկեր Գրիշայի միջոցով: Նա աշխատել է ՙՔինգ Դելյուքս՚ ընկերությունում, որը զբաղվել է ՌԴ ուղևորափոխադրումներով: Մովսեսի հետ ունեցել են ինչպես հեռախոսակապ, այնպես էլ անձնական հանդիպումներ: Արթուր Սաֆարյանի սպանության դեպքից անտեղյակ են, մամուլում դրա և Մովսես Ներսիսյանի վերաբերյալ հրապարակումներից հետո, այսինքն՝ 2014թ, հունվարի վերջերից և փետրվարի սկզբներից, վերջինիս այլևս չի տեսել, նրա հետ կապ չունի, չգիտի, թե Մովսես Ներսիսյանը որտեղ է գտնվում և նրա հետ ինչ է պատահել:
Հրապարակվել է վկա Անուշ Բաղդասարյանի կողմից 2014 թվականի մարտի 25-ին որպես վկա տրված ցուցմունքը այն մասին, որ 093-68-78-48- հեռախոսահամարով զանգահարել է Մովսեսին նա էլ 095-23-48-91 հեռախոսահամարով իրեն: Նրա հետ ծանոթացել է ինտերնետի միջոցով: Ինքը Մովսեսի հետ հանդիպել է երկու անգամ և նրա սեև ՙմերսեդեսով ՚ գնացել են սրճարան դա եղել է նոյեմբեր կամ դեկտեմբերի ամիսներին: Նա ասել է, որ ամուսնալուծված է և ունի որդի, սակայն ևս մեկ անգամ ամուսնացել է բայց այդ կինը գտնվում է ՌԴ-ում: Նա իրեն հունվարի սկզբերին ասել է, որ գործերը խառնեն, որ պատմության մեջ է ընկել, բացի ինչ չի ասել: Ինքը մեկ անգամ գնացել է Մովսեսի տուն, որը գտնվում է Ավանում, կոնկրետ հասցեն չի հիշում: Մովսեսը իրեն հիմնականում զանգել է 093-47-03-03 համարից: Նոր տարուց հետո ինքը Մովսեսին ինտերնետով գրել է, որ այլևս կապ ունենալ չի ուզում, քանի որ նա հանելուկային մարդ է և միշտ ասել է, որ գործերով զբաղված է: Ինքը իրա ոչ բարեկամներին ոչ էլ ընկերներին չի ճանաչել:
Հրապարակվել է վկա Հակոբ Ալեքսանյանի կողմից 2014 թվականի փետրվարի 04-ին որպես վկա տրված ցուցմունքը այն մասին, որ վերը նշված հասցեում բնակվում է ծնողների հետ միասին: Օգտագործում է 094-94-41-42 բջջային հեռախոսահամարը: 2013 թվականի օգոստոս ամսին օրը կոնկրետ չի հիշում մաս-մաս գումարը վճարելու պայմանով գնել է վազ 2107 մակնիշի սպիտակ գույնի 22SL571 հ/հ ավտոմեքենա: Մշտական աշխատանք չունենալու պատճառով չունենալու պատճառով նշված ավտոմեքենայով սկսել է տաքսի ծառայություն մատուցել: Քանի որ բնակվում է բնակվում է օդանավակայանի մոտ երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում նշված ավտոմեքենան կայանում է անվճար ավտոկայանում: Որից հետո իչնում է ժամանաց սպասասրահի դիմաց, կանգնում և ժամանաց մարդկանց մեջ հարցնում է տաքսի ծառայություն մատուցելու համար ում է տաքսի պետք երբ նման մարդիկ լինում են գնում է մեքենայի մոտ, որից հետո միասին գնում են պատվերի վայր: Այդպես ամեն օր գնում է նշված ժամին օդանավակայան տաքսի ծառայություն մատուցելու համար: Տաքսի վարում է երեկոյան և գիշերը, ցերեկները քնում է: Հերթական անգամ ՙԶվարթնոց՚ օդանավակայանի նշված անվճար ավտոկանգառª 2014 թվականի փետրվարի 1-ին, ժամը 22:00-ի սահմաններում: Ավտոմեքենան կանգնեցրելուց հետո ոտքով գնացել է օդանավակայանի ժամանման մուտքի դիմաց և կանգնել տաքսի ծառայություն մատուցելու համար ժամանաց անձանց մոտ: Արդեն փետրվարի 02-ին, ժամը 00:00-ից մինչև ժամը 00:30-ն ընկած ժամանակահատվածում իրեն է մոտեցել մի անծանոթ տղամարդ և հայտնել է, որ իրեն անհրաժեշտ է տաքսի քանի որ տաքսու դռները բացելով տեսել է, որ վարորդները ավտոմեքենայում չեն: Ինքը առաջարկել է իր տաքսի ծառայությունը և ասել է, որ իր ավտոմեքենան կայանված է դրսի անվճար կայանատեղիիում: Նա համաձայնվել է և միասին գնացել են դուրս: Նա նստել է դիմացի աջ նստատեղին, իսկ ինքը ղեկին և շարժվել են Երևան քաղաքի ուղղությամբ: Մոտենալով մայրաքաղաքային փողոցի և Ծովակալ Իսակովի պողոտայի խաչմերուկին նշված պատվիրատուն հայտնել է, որ օդանավակայանում բան է մոռացել հետ վերադառնան վերցնելու համար: Դրանից հետո Ծովակալ Իսակովի պողոտայով հետադարձ է կատարել և գնացել է օդանավակայան: Մոտենալով օդանավակայանին վճարովի անցակետով մտել է օդանավակայանի տարածքը և իր ավտոմեքենան կայանել է ժամանում սպասման սրահի դիմաց: Ինքը կանգնելուց հետո տեսել է, թե ինչպես է պատվիրատուն գնացել երկհարկանի ավտոկայանատեղի, իսկ ինքը մեքենայի դռները փակել է և գնացել է պարքով գումարը վերցնելու և մեքենայի մոտ տեսել է, որ նշված անձը պատվիրատուն արդեն վերադարձել է և փորձել է բացել դուռը, սակայն միացել է ձայնային ազդանշանը: Մոտենալուց պատվիրատույի ձեռքին տեսել է սպիտակ գույնի տոպրակ կարմիր նշանով: Դռները բացվելուց հետո նտել է առջևում և մայրաքաղաքային փողոցով երթևեկել են Երևանի ուղղությամբ: Մայրաքաղաքային փողոցով երթևեկել են Ծովակալ Իսակովի փողոցով այնուհետև եթևեկել է Աթենկի փողոց որից հետո երթևեկել է Ծիծեռնակաբերդի խճուղիով ապա Կիևյան փողոց և բարձրացել Բարեկամության մետրոյի կանգառի ուղղությամբ: Մոտենալով Կիևյան փողոցի և Բաղրամյան փողոցի խաչմերուկի մոտ գտնվող վերջին կանգառինª Կիևյան փողոցի վրա խնդրել է իջեցնել նրան և իջեցնելուց հետո գնացել է Բաղրամյան փողոցով գնացել է տուն հաց ուտելու: Պատվիրատույի հետ երթևեկության ժամանակ չի խոսել և նա չի հայտնել իր անունը: Նա իրեն նախապես չի ասել, թե ուր պետք է տանի և ինքը երթևեկել է նրա ասած ճանապարհով: Ինքը չի կարող ասել, թե որտեղից է վերցրել փաթեթը կամ ումից միայն տեսել է որ գնացել է երկհարկանիի ուղղությամբ և չգիտի, թե ինչ է եղել փաթեթի մեջ: Երթևեկության ժամանակ այդ անձը որևէ մեկի չի զանգահարել և զանգ չի ընդունել: Նախկինում նշված անձին չի տեսել և այդ օրը տեսել է առաջին անգամ: Հասակը եղել է մոտ 170-180սմ., սպորտային կառուցվածքով, քիչ լիքը: դեմքը գլուխը եղել է կլոր, դեմքին եղել է քիչ թրաշ: Տեսնելուց նրան կճանաչի նրա հատկանիշներից: Պատվիրատույի մեջ ոչ մի տարորինակ բան չի նկատել: Աչքերը եղել են մուգ գույնի, մազերը միչին կտրված, բերանը սովորական, շրթունքները նորմալ այլ հատկանիշներ չի կարող նկարագրել և նշել:
Հրապարակվել է 2014 թվակակնի փետրվարի 05-ին կասկածյալ Իսրայել Սարգսյանի և վկա Հակոբ Ալեքսանյանի միջև կատարված առերես հարցաքննության արձանագրությունը: Վկա Հակոբ Ալեքսանյանը հայտնել է, որ իր հատ առերեսվող անձի հետ հանդիպել է 2014 թվականի փետրվարի 01-ի լույս 02-ի գիշերը ժամը 00:15-ի սահմաննեում: Ինքը իր Վազ 2107 մակնիշի ավտոմեքենայով ՙԶվարթնոց՚ օդանավակայանում մոտեցել է իր հետ առերեսվող անձը և հարցրել է տաքսի ինքը նրան առջարկել է իր ծառայությունը: Նրանից հետո միասին գնացել են ՙԶվարթնոց՚ օդանավակային անվճար կանգառ և նստել են ավտոմեքենան ու գնացել են Երևան քաղաք: Արգավանդ Ծովակալ Իսակովի փողոցներում իր հետ առևեսվողը իրեն ասել է, որ օդանավակայանում բան է մոռացել ու պետք է ետ գնան: Շրջվել և գնացել են օդնավակայան ավտոմեքենան կանգնեցրել են ժամանցի սրահի դիմաց իր հետ առևեսվող անձը դուրս է եկել ավտոմեքենայից գնացել է վճարովի ավտոկայանատեղի: Քիչ հետո վերադարձել է ձեռքին սպիտակ գույնի ՙցելաֆոն՚ տոպրակ: Իրենք նստելով ավտոմեքենան ասել է քշի Կիևյան: Գնացել են Բաղրամյան Բարեկամության մոտրոյի մոտ նա ավտոմեքենայից իջել է և իր հետ վերցրել է ՙցելաֆոնը՚ և վճարել է 5000 դրամ ինքը գնացել է: Այդ օրը իր հետ առեսվողի հագին եղել է սև գույնի կուրտկա, ցեփը քաշած վիճակով և գլխին եղել է սև գույնի կազիրոկով ամառային գլխարկ: Հայտնել է, որ իր հետ առերեսվողը ստում է և ինքը նշված օրը օդանավակայանից նրան տարել է Բարեկամության մետրո: Անվճար ավտոկանգառը և սրահը միշտ լուսավոր է: Ավտոմեքենայի մեջ կան լույսեր, սակայն չեն աշխատում: Ինքը նրան հանդիպել է ժամանման սրահի դիմացª լուսավոր հատվածում և միասին քայլելով գնացել են դեպի անվճար ավտոկանգառ և մեկ անգամ ևս հետ են վերադաձել սրահի դիմացի հատված նրան է սպասել և նորից են հանդիպել մի քանի բառ փոխանակել և այդ ժամանակ տեսել է նրա դեմքըª ընդհանուր տեսքը և իր մեջ տպավորվել է:
Կասկածյալ Իսրայել Սարգսյանը հատնել է, որ իր հետ առեսվողին չի ճանաչում և նա սուտ է խոսում: Ինքը նշված օրը ՙԶվարթնոց՚ օդանավակայանում չի գտնվել:
Հրապարակվել է տուժող Մովսես Ներսիսյանի իրավահաջորդª Կարեն Ներսեսյանի կողմից նախաքննության ընթացքում 2014 թվականի փետրվարի 05-ին որպես վկա տրված ցուցմունը այն մասին, որ Մովսես Ներսիսյանը հանդիսանում է իր հայրը, որն իր մորից բաժանվել և ամուսնացել է Սուսաննայի հետ, որը այժմ գտնվում է Ռուսաստանում։ Հայրը և Սուսաննան ունեն մեկ երեխա, ով բնակվում է Արարատ քաղաքում, Սուսաննայի մոր հետ: Իր մայրը և հայրը չեն շփվում: Ինքը ունի նաև եղբայր Դավիթ անունով ով շուրջ 2 տարի է ինչ բնակվում է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում: Հորը վերջին անգամ տեսել է 2014թ. փետրվարի 1-ին ժամ 10-ին, երբ նա եկել է իրենց տուն խաշ ուտելու: Հաջորդ օրը փետրվարի 2-ին իր 055-79-72-45 հեռախոսահամարից ինքը զանգել է հոր 093-47-03-03 և 095-23-48-91 հեռախոսահամարներին, սակայն նա չի պատասխանել, դա մոտավորապես ժամը 12:00-ի սահմաններում է եղել և ցույց է տվել, որ նրա երկու համարներն էլ անջատված են: Հայրը աշխատել է ՙՔինգ Դելյուքս՚ ընկերությունում, որպես ավտոբուսով մեկնողների ռեգիստրատոր: Առավոտյան ժամը 10:00-ին իրեն զանգահարել է Սուսաննան ՌԴ-ից և հայտնել է, որ Մովսեսը չի պատասխանում, այդ ժամանակ ինքը կրկին զանգել է, սակայն նրա հեռախոսը չի պատասխանել: Ինքը զանգել է հոր աշխատակից Հայկին 093 99-09-89 հեռախոսահամարով, սակայն նա ասել է, որ վերջին անգամ նրան տեսել է փետրվարի 1-ին դրանից հետո աշխատանքի չի գնացել։ Զանգել է նաև հոր դպրոցական ընկերոջը՝ Ռոբին՝ 093 64-77-32 համարով, գիտի նաև հոր ընկերոջը Իսոյին, որի հեռախոսահամարը չի հիշում, այն ջնջվել է։ Ռոբն իրեն ասել է, որ հետը վաղուց չի շփվել, սակայն ամսի 1-ին ժամը 20։00-ին նկատել է, որ նա Օդնոկլասնիկի սայթում է, սակայն նրա հետ չի շփվել։ Այդ նույն օրը ինքը զանգել է կարատեի ֆեդերացիայում աշխատող Արմեն Դավթյանին, նրանից ճշտել է Իսոյի հեռախոսահամարը, մի հատ զանգ է կատարել, որպեսզի ֆիքսի այն, սակայն զանգը գնացել էր Իսոյի համարով ու նա հետ է զանգել իրեն։ Ինքը նրան հարցրել է, թե արդյոք տեղեկություն ունի Մովսեսից, իսկ նա պատասխանել է, որ տեսել է մոտ 3 օր առաջ։ Միաժամանակ հետաքրքրվել է, թե ինչ է պատահել, ինչին ինքը պատասխանել է, որ նրա երկու հեռախոսահամարները չեն պատասխանում: Նա ասել է, որ եթե գտնես հորդ, ապա իրեն էլ տեղյակ պահվի։ Դրանից հետո, գնացել է հոր տուն, սակայն դուռը փակ է եղել, ՙՄերսեդես Ե՚ մակնիշի 71 SM 111 պհ մեքենան ևս բակում չի եղել։ Դրանից հետո, ոստիկանության աշխատակիցները իրեն հրավիրել են օդանավակայան և ինքը մասնակցել է հոր ավտոմեքենայի զննմանը։ Ինքը տեղյակ չի հոր տանից հայտնաբերված զենք և զինամթերքից։ Իսոյին վերջին անգամ տեսել է իր տատիկի թաղմանը՝ շուրջ 2 տարի առաջ, գիտի, որ հոր ընկերն է: Հոր ընկերներից ճանաչում է Կարեն Եղիազարյանին, հեռ. 091-94-98-09, այդ օրը նրան չի զանգել: Չգիտի, թե հայրը որտեղ կարող լինել, նա եղբոր՝ Դավիթի մոտ երբեք չի մեկնել:
Հրապարակվել է տուժող Մովսես Ներսիսյանի իրավահաջորդª Կարեն Ներսեսյանի կողմից նախաքննության ընթացքում 2014 թվականի փետրվարի 07-ին որպես վկա լրացուցիչ տրված ցուցմունը այն մասին, որ իր հայրը ոչ մի հիվանդություն չի ունեցել մոտ 15 օր առաջ ասել է, որ ճնշումը բարձր է և ականջների մեջ խշշոց կա, իսկ թե հիվանդանոց դիմել է ինքը տեղյակ չէ: Ինքը չգիտի իր հոր այրան խումբը: Ինքը չի տեսել, որ իր հայրը ավտոմեքենան տա ուրիշ մեկի: Իր համար անհասկանալի է, թե իր հոր ավտոմեքենան ինչպես է հայտնվել ՙԶվարթնոց՚ օդանավակայանում: Բանկից հետո ինքը աշխատանք չի ունեցել և իր հայրը Իսոյի մեջոցով իրեն տեղավոր է աշխատանքի անվտանգության:Աշխատել է միայն մեկ օր, սակայն դրանից հետո իր հայրը ասելօ է որ վտանգավոր է և ինքը այլևս չի աշխատել: Անցած օրերի ընթացքում հայրը իրենց ընտանիքի որևէ անդամի հետ կապ չի հաստատել և իրենք չգիտեն, թե նա որտեղ կարող է գտնվել: Հոր անհետանալուց հետո, 2014թ. փետրվարի 3-ին, գնացել է հոր բնակարան, որը վերջինս վարձակալել էր, դուռը բացել է իր մոտ ունեցած բանալիով և տեսել է, որ դռան վերևի և միջանցքի լույսը վառվում է: Ընդհանուր իրերը դրված են եղել իրենց տեղերում։ Հյուրասենյակի սեղանին դրված է եղել հոր Նոթ-Բուքը՝ էկրանը բացված վիճակում, ինքը սեղմել է միացնելու կոճակը ու տեսել է, որ այն մինչև վերջ անջատված չի եղել, բացել է հոր ՙՕդնոկլասնիկի՚ էջը և տեսել է, որ մի աղջիկ է գրել, հարցնելով, թե ինչու նա չի պատասխանում: Դրանից հետո համակարգիչը անջատել և տանից դուրս է եկել։ Լույսերը միացրած է թողել հայրը, քանի որ իր կարծիքով նա տանից գիշերն է դուրս եկել: Նշված կայքում հայրը 2 էջ ունի գրանցված, որոնց լոգին և գաղտնաբառերն են՝ 1) aLfa01-65, գաղտնաբառ arsencik 03 2) Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար գաղտնաբառ 470303: Հայրն իր իմանալով խնդիրներ չի ունեցել, իսկ եթե ունեցել է, ինքն անտեղյակ է:
Հրապարակվել է տուժող Մովսես Ներսիսյանի իրավահաջորդª Կարեն Ներսեսյանի կողմից նախաքննության ընթացքում 2014 թվականի փետրվարի 21-ին որպես վկա լրացուցիչ տրված ցուցմունը այն մասին, որ որ հայրը վարձակալված բնակարանում հեռախոս չի ունեցել: Հոր փաստացի կինը՝ Սուսաննա Հակոբյանը, մոտ հինգ ամսի առաջ մեկնել է Ռուսաստան, որտեղ աշխատում է, որպես վարսավիր։ 2014թ. հունվարի 1-ին Սուսաննան ժամանել է Հայաստան, մնացել է մինչև հունվարի 5-ը, որից հետո վերադարձել է Ռուսաստան: Սուսաննայի անվան ներք իր հեռախոսում գրանցված է 055 66-72-77 բջջային հեռախոսահամարը: Մոտ 5 ամիս է իր բնակարանում շահագործվում է 060 54-52-58 հեռախոսահամարը: Իր հայրը օգտագործել է 093 47-03-03, 095 23-48-91 հեռախոսահամարները, իսկ 055-85-62-33 հեռախոսահամարից անտեղյակ է: Ինքը օգտագործում է 055-79-72-45 և 094-71-72-45 հեռախոսահամարները: Մայրը՝ Կարինե Ներսիսյանը, օգտագործել է 098-96-76-72 և 055-96-76-77 հեռախոսահամարները, իսկ տանը՝ 010-61-52-01 հեռախոսահամարը: Հրապարակվել է տուժող Մովսես Ներսիսյանի իրավահաջորդª Կարեն Ներսեսյանի կողմից նախաքննության ընթացքում 2014 թվականի սեպտեմբերի 20-ին որպես վկա լրացուցիչ տրված ցուցմունը այն մասին, որ Տիգրան Ասատրյանին և Աշոտ Բոլյանին չի ճանաչել, նրանց հետ չի շփվել, միայն Տիգրան Ասատրյանին տեսել է իր տատիկի թաղմանը 2012թ.-ին: Նրան գիտի, որպես Իսրայել Սարգսյանի ընկեր, հոր և Տիգրան Ասատրյանի փոխհարաբերությունների մասին ոչինչ չգիտի, Իսրայել Սարգսյանը և իր հայրը եղել են ընկերներ: Հոր միջոցով ինքը աշխատանքի է ընդունվել Իսոյի մոտ, որպես խաղատան անվտանգության աշխատակից, սակայն դուրս է եկել, քանի որ հայրը համարել է, որ դա վտանգավոր աշխատանք է: 2013թ. օգոստոսի 10-ին հայրը իր համար 5700 ԱՄՆ դոլարով գնել է ՙՄերսեդես E՚ մակնիշի ավտոմեքենա, որը վաճառքի նպատակով կայանված է եղել փողոցում, թե գումարը նրան որտեղից, ինքը տեղյակ չէ: Այդ մեքենան հաշվառվել է իր անվամբ, սակայն շահագործվել է հոր կողմից։ Հորը իրենց հարազատները դիմել են նաև Արմեն անունով, սակայն բոլոր փաստաթղթերում հոր անունը նշված է որպես Մովսես: Հայրը չի սիրել, երբ նրա գործերից են հետաքրքրվել, գիտի, որ գնում էր Մոսկվա և վերադառնում էր, վերջին անգամ Մոսկվա է մեկնել 2013թ. սեպտեմբեր ամսին, գնացել է մենակ, սակայն, թե կոնկրետ ինչ նպատակով ինքը չգիտի: Ինչքանով հասկացել է նրա խոսքերից Մոսկվայում գործերը չէին ստացվել, այսինքն ինչի համար նա գնացել էր չէր հաջողվել: Ներկա պահին, թե որտեղ է գտնվում իր հոր անձնագիրը, ինքը չգիտի, չի կարող ասել, բայց իր կարծիքով անձնագիրը գտնվել է հոր մոտ, քանի որ նա անձնագիրը միշտ պահել է գրպանում, իսկ վարորդական վկայականն՝ ավտոմեքենայում: Նշված ժամանակահատվածում իր կողմից օգտագործվել է 055-79-72-45 և 094-71-72-45 հեռախոսահամարները, իսկ հոր կողմից 093-47-03-03 և 095-23-48-91 հեռախոսահամարը: Վերջին հեռախոսազրույցը հոր հետ եղել է 2014թ. փետրվարի 1-ին, այդ օրը նրան կանչել է իր տուն խաշ ուտելու և նա մի փոքր ուշացել է։ Այդ օրը նրա մոտ որևէ արտառոց բան ինքը չի նկատել։ Հայրը եղել է իրենց տանը, ոչ մի տեղ նա չի շտապել, նստել է երկար ժամանակ, տրամադրությունը լավ է եղել, նույնիսկ կատակել է, իսկ պլաններից, նրա խոսքերից հասկացել է, որ նա պետք է գնար աշխատանքի: Կատարված դեպքի մասին ոչինչ չի կարող ասել, քանի որ լսել է միայն լրատվական միջոցներից, իսկ ինչ վերաբերվում է նրան, թե իր հայրը ողջ է, թե ոչ, կարող է ասել այն, որ իր կարծիքով նա ողջ չէ, քանի որ, եթե ողջ լիներ, ապա հաստատ ինքը տեղյակ կլիներ թե նա որտեղ է, բացի այդ, նա իրենց չէր թողնի ու չէր փախի, ուրիշ ոչինչ չունի ավելացնելու, ուղղակի ցավում է կատարվածի համար:
Հարապարակվել է վկա Էդգար Միքայելյանի կողմից 2014 թվականի փետրվարի 17-ին տրված ցուցմունքը այն մասին, որ Իսրայել Սարգսյանին ճանաչել է 1988-1989 թվականներից։ Իսրայել Սարգսյանի աները՝ Վանիկը, իր հոր մոտ ընկերն է։ Իսոյի հետ մտերիմ է եղել գործի բերումով, նրա հետ ուշ-ուշ է շփվել և ծանոթացել է Իսոյի և Վանիկի դստեր ամուսնությունից հետո։ Իսոյի աներ Վանիկը Քանաքեռավանում ամառանոց ուներ, ամռան ամիսներին այդտեղ էր բնակվում, սակայն տարիներ առաջ այն վաճառել է։ Վանիկը մինչ օրս Քանաքեռավանի դաշտային հատվածում մոտ 3000 քմ հողատարածք ունի, որտեղ տնկված են սերկևիլի ծառեր, որոնք համարյա թե չեն մշակվում։ 2014թ. հունվարի 31-ին, իր հիշելով ժամը 18:00-ից 19:00-ն ընկած ժամանակահատվածում, իր 095-33-30-45 բջջային հեռախոսահամարին է զանգահարել Իսոն 093-69-77-99 բջջային հեռախոսահամարից, որը իր բջջային հեռախոսագրքում ֆիքսված էր Իսո անունով։ Մոտ մեկ ամիս չէին խոսել, զարմացել է զանգից և սկսել են ընկերական ձևով խոսել։ Իսոն իրեն ասել է, որ ցանկանում էր Քանաքեռավանում գտնվող աներոջ հողը վաճառել, նա խնդրել է գնորդ լինելու դեպքում իրեն տեղեկացնել և գնորդ փնտրել։ Խոսակցության ժամանակ խոստացել է նրան օգնել։ Հաջորդ օրը, արդեն 2014թ. փետրվարի 01-ին, իր հիշելով ժամը 15:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում իր 095-33-30-45 բջջային հեռախոսահամարին է զանգահարել Իսոն, քանի որ նրա անունը բջջայինում չի գրել, Իսոն իրեն ասել է, որ էլ չի ցանկանում հողը վաճառել, ուզում է դրա վրա առանձնատուն կառուցել։ Ինքը դրանից ուրախացել և ասել է, որ ինչով կարող է կօգնի։ Նույն խոսակցության ժամանակ Իսոն իրենից հարցրել է, թե ինչ խողովակներ են անցնում հողի մոտակայքով, տունը սարքելու աշխատանքները հեշտ կազմակերպելու համար։ Ինքը նրան ասել է, որ այդ տարածքով, եթե գիտի կամ տեսնի անցնում են թվով 3 խողովակներ ու նրան բացատրել է, որ ամենամեծ խողովակի վրա բաց լուկեր կան դա կոյուղին է, դրա կողքով է անցնում ջրի խողովակը, մյուս խողովակը ոռոգման ջուրն է։ Նրան ասել է, որ տունը կառուցելու համար ոչ մի խնդիր չունի, ամեն ինչ կողքով է անցնում։ Նրան բացատրել է նաև, որ գազն էլ մոտեցվել է մոտ 500 մետր հեռավորության վրա է։ Ըստ իրեն Իսոյի հետ խոսակցության ժամանակ այնպիսի տպավորություն է եղել, որ նա գտնվել է նշված վայրում, սակայն նա իրեն նման բան չի ասել։ Նշվածից հետո չեն զրուցել, նրան չի տեսել, հետագայում լրատվական միջոցներից լսել է, որ Իսոն է կազմակերպել Թևոսի եղբոր սպանությունը, հետագայում սպանել է նաև մարդասպանին ու նրա դին նետել է Քանաքեռավանի դաշտային հատվածով անցնող կոյուղու խողովակի մեջ։ Դեպքի հետ կապված իրեն այլ մանրամասներ հայտնի չեն։ Իսոն 2014թ. փետրվարի 1-ին իրեն զանգահարել է անծանոթ համարից 1 անգամ, քանի որ խոսակցության ընթացքում ձայնից է ճանաչել, իսկ հետո ինքն է ասել։ Նշված զանգը հաստատ եղել է անծանոթ համարից, քանի որ ինքն իր բջջայինում ունեցել է Իսոյի անունը և համարը գրած օ եղել, իսկ այդ զանգի ժամանակ անունը չի գրվել։ Համարը չի հիշում, միայն մտաբերում է, որ այդ համարի մեջ 4 թվանշանը կար, այն իր բջջայինի մեջ չի գրանցել և չի պահպանել։
Հարապարակվել է վկա Էդգար Միքայելյանի կողմից 2014 թվականի հունիսի 17-ին տրված լրացուցիչ ցուցմունքը այն մասին, որ 2014 թվականի փետրվարի 01-ին առավոտյան իր մեքենայով մորեղբոր և մորեղբոր տղայի հետ գնացել են Մարտունի՝ թաղման մասնակցելու համար և վերադարձել են Քանաքեռավան: Մի քիչ հաց են կերել, որից հետո նրանք հեռացել են, իսկ ինքն իր վարած ՙԼեքսուս՚ մակնիշի ավտոմեքենայով գնացել է Երևանի Կոմիտասի պողոտայում, նախկին Բրյուսովի կանգառի հարևանությամբ գտնվող շինանյութի խանութ՝ գազի վառարան գնելու համար։ Հետո այդտեղից մեկնել է Դավիթաշեն, իր ընկերուհու տան մոտ, 2 ժամ այնտեղ մնալուց հետո, գնացել է Սունդուկյան փողոց, վերցրել է մյուս ընկերուհուն Կարինային և գնացել են դեպի Խանջյան փողոց, կանգնել են ՙ2X2՚ կինոբառի մոտ 10 րոպե ու որոշել են մտնել, թե ոչ: Այդ ընթացքում իրեն զանգահարել է ընկերը Կարենը և պայմանավորվել են, որ ինքը բարձրանա Հաղթանակի այգու գլխավոր մուտքի մոտ, որպեսզի նրան տա ՙԼեքսուս՚ մակնիշի ավտոմեքենան և վերցնի ՙՄերսեդեսը՚, քանի որ Մարտունու ճանապարհները ձյուն էին և ինքը ՙԼեքսուսով՚ էր գնացել: Ինք Կարինեի հետ ևս մեկ ժամ զբոսնել է Երևանում, որից հետո նրան տարել է տուն և վերադարձել է Քանաքեռավան: Գյուղի սկզբնամասում գտնվող ավտոլվացման կետում Մերսեդեսի սրահը լվանալ է տվել, քանի որ կարմիր շլակի ավազահատիկ էր եղել, որը երևի կոշիկների հետ էր լցվել և նույնիսկ իր նստելուց և իջնելուց խթխթացել է։ Մեքենան լվանալուց հետո, գնացել է տուն ու տանն է եղել: Այդ օրը ինքը շատ ուշ է քնել, քանի որ զանգեր է կատարել ընկերուհուն Կարինային, ընկերոջը Սուրենին, մինչև տուն հասնելը Վահեին և ազգությամբ եզդի Քուչիին, որպեսզի ճշտի ավտոլվացման կետը բաց է, աշխատում է, թե ոչ: Նշված օրը ինքը Իսրայել Սարգսյանին չի տեսել, չի հանդիպել, նա ժամը 3-ի կողմերը զանգահարել է մեկ անգամ, իրեն անծանոթ հեռախոսահամարից և իրեն ասել է, որ իր կնոջը պատկանող Քանաքեռավանում գտնվող հողատարածքի վրա ուզում է ամառանոց կառուցել, որի համար ինքը նախ շատ ուրախացել է և սկսել է նրան բացատրել կոմունալ հարմարությունների մոտ գտնվելու մասին ու հատ-հատ թվարկելով ասել է, որ գազը և լույսը գտնվում են մոտ 600-ից 800 մետր հեռավորության վրա, իսկ խմելու, ոռոգման և կանալիզացիայի մագիստրալները այդ հողի կողքով են անցնում և նույնիսկ մանրամասն նկարագրել է մագիստրալների մասին նշելով, որ շատ ուժեղ ջուր է հոսում կանալիզացիայի այդ մագիստրալով, և որպեսզի նա ավելի հստակ պատկերացնի, թե որ խողովակը որ մագիստրալն է, նշել է ասելով, որ կանալիզացիայի խողովակի լուկերը կոտրված են, խմելու ջրինը ժանգոտ գույնի է, իսկ ոռոգման ջրինը՝ փայլուն։ Ինքը Իսրայել Սարգսյանին նրա աներոջ հողատարածքում երբևէ չի տեսել, չգիտի Իսրայելը այդ լուկերի տեղը գիտի, թե չգիտի: Իրեն ներկայացված լուսանկարներում պատկերված դիտահորի (լուկի) վայրը պատկերացնում է և կարող է ասել, որ այն գտնվում է Իսրայել Սարգսյանի աներոջ հողից մոտ 30 մետր հեռավորության վրա, որին մոտենալու համար ավտոմեքենան պետք է կանգնեցվի հենց այդ տարածքում: 01.02.2014թ.-ին իր Մերսեդես ավտոմեքենան նստել է Կարինեն, որից հետո ինքը զանգահարել է Վահեին 093-04-00-45 համարով, իմանալու համար նրա ավտոլվացման կետը գործում է, թե ոչ, որը գտնվում է Քանաքեռավանում, որից հետո Կարինային իջեցրել է, ավտոմեքենան տարել է լվանալու և գնացել է տուն ու կանգնեցրել է ավտոմեքենան, որը «Մերսեդեսե է, սպիտակ գույնի, 38 AA 038 պհ, այն շուրջ 1 ամսի գտնվել է իր մոտ։ Հաճախակի օգտվել է ՙՄագնում՚ հյուրանոցային համալիրից, Իսոյի հետ միասին այնտեղ երբեք չի եղել, վերջինիս հետ ինքը հազարից մեկ է շփվել և այդ օրը, թե նա ինչու էր իրեն զանգել, չգիտի։ Իրեն ներկայացված Մովսես Ներսիսյանի տվյալներով անձը հաստատող փաստաթղթերում առկա լուսանկարում պատկերված անձին ինքը ճանաչեց, նրան տեսել է մեկ անգամ, 2013թ. ամռանը Կոիմտաս պողոտայի և Շիրվանզադե դպրոցի խաչմերուկում գտնվող մի խանութի հարկից, դեպի փողոցը նայող հատվածում Իսրայել հետ միասն: Այդ օրը նրանց ինքը տեսել է պատահմամբ ու խոսել են մոտ 10 րոպե, որից հետո բաժանվել են։ Իր կողմից տրված նախորդ ցուցմունքում շփոթելով է նշել, որ Իսրայելն առաջին անգամ իրեն զանգելով ասել է, որ ցանկանում է հողը վաճառել, իրականում նա այդ հեռախոսազանգի ժամանակ ասել է, որ ցանկանում է ընկերություն բացել, որը կզբաղվի անվտանգության ծառայություներ մատուցելով: Շփոթել է այդպես նախորդ ցուցմունքում նշելով, քանի որ այդպես էր տպավորվել իր մեջ, որովհետև Իսրայելը և իր աները վաղուց էին ուզում հողը վաճառել ու երբ նրանցից մեկը նախկինում զանգում էր իրեն ամսում էր վաճառելու մասին: Մովսեսին պատկանող ավտոմեքենան ինքը չի տեսել, երբեք այն չի նստել։ Մովսես Ներսիսյանի սպանության, նրա դիակը Քանաքեռավանի խողովակաշարի մեջ գցելու մասին ոչինչ չգիտի, դրա մասին տեղեկացել է մամուլից:
Հարապարակվել է վկա Էդգար Միքայելյանի կողմից 2014 թվականի հունիսի 19-ին տրված լրացուցիչ ցուցմունքը այն մասին, որ իր ՙՄերսեդես՚ մակնիշի, սպիտակ գույնի է 38 AA 038 պհ ավտոմեքենայից և Մովսես Ներսեսյանի ՙՄերսեդես՚ մակնիշի 71 SM 111 պհ ավտոմեքենայից կարմիր գույնի խճաքար հայտնաբերվել, կրկնում է, որ Իսրայել Սարգսյանը իր ավտոմեքենան չի նստել, ինքն էլ իր հերթին Մովսեսի ավտոմեքենան չի նստել: Շլակի առկայությունը կարող է լինել մեքենաների մեջ, քանի որ տարվա այդ ժամանակահատվածում, ձմռան ընթացքում, կարմիր շլակն օգտագործվում է մերկասառույցից խուսափելու համար ճանապարհներին լցնելով և կարող էր ոտքի հետ հայտնվել մանարանների մեջ ու ոչ միայն այդ երկու մեքենաների, այլ նաև ձմռանը վարվող յուրաքանչյուր մեքենայի մեջ: Ինքն ամեն կերպ փորձում է մտաբերել Իսրայել Սարգսյանի և իր միջև 01.02.2014թ. տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունը և իր կարծիքով նա՝ Իսոն, իր պատասխանին նույնիսկ մինչև վերջ չի սպասել ու ասել է ՙլավ ապե՚ արտահայտությունը, ինքը նույնիսկ մի պահ զարմացել է խոսակցությունը նրա այդ կիսատ թողնելուց: Քանի որ, երբ Իսոն իրեն ասել է, որ ուզում է Քանաքեռավանում ամառանոց կառուցել, ինքը մի տեսակ ոգևորությամբ սկսել է խոսել ու անմիջապես բնութագրել է տարածքի կոմունալ հարմարությունների մասին, թվարկելով, որ նոր կառուցված տներ կան, այդ տարածքին մոտ արդեն և՛ գազը և՛ լույսը 600-ից 800 մետր հեռավորության վրա են, իսկ խմելու ջրի կոյուղու և ոռոգման մագիստրալները անցնում են հենց հողի կողքով 20-ից 30մ. հեռավորությամբ, որպեսզի ավելի հստակ ներկայացնի, մանրամասնել է, որ ժանգագույն խողովակով մշտապես հոսում է խմելու ջուրը, դրանից մի քիչ այն կողմ, դեպի ճանապարհը, կոյուղու մագիստրալն է, որի կողքը կանգնելիս կտեսնի, որ լուկերը բաց են, կոտրտված ու միջով շատ ուժեղ կոյուղաջուր է հոսում և նշել է, որ այնքան ուժեղ է, որ մեծ քար գցի կամ որ մարդ ընկնի կտանի, կքշի և կտանի։ Հետո ուզել է նաև ներկայացնել ոռոգման ջրի խողովակի մասին, թե ինչ գույնի է և որ մեկն է, սակայն այդ ժամանակ Իսոն իրեն ասել է ՙլավ ապե՚ ու ինքն էլ պատասխանել է ՙլավ՚ և նա անջատել է հեռախոսը։ Խոսակցությունն իր համար անակնկալ է ավարտվել և իր մոտ տպավորություն է առաջացել, որ Իսոն ուղղակի էլ չի ուզել իրեն լսել ու ինքը դրանից մի տեսակ կարծես ՙմանթրաժ՚ է ընկել: Այժմ կարծում է, որ այդ ժամանակ զանգը կապված էր նրա հետ, որ երևի Իսոն իրենից այդ մասին պետք է հարցներ, բայց ինքը ոգևորվելով սկսել է նկարագրել տարածքի կոմունալ հարմարությունների մասին ու կոյուղու մասին երբ ասել է, նա դրանից հետո ասել է ՙՙԼավ ապե՚՚ ու անջատել է հեռախոսը։ Սկզբում չի մտաբերել, այնուհետև, երբ այդ հարցը կարևորվել է ու իրեն հարցաքննել են նաև ոստիկանությունում, վեր է հիշել, որ իրեն զանգահարել է 099-30-90-17 հեռախոսահամարից: 01.02.2014թ.-ին ինքը գտնվել է Կոմիտասի պողոտայի նախկին Բրյուսովի կանգառ կոչվող հատվածում, մեքենան կայանել է ու գնացել ՙՏաշիր Պիցցա՚ չհասած շինանյութի և կենցաղային խանութ, որպեսզի գնի գազի վառարանը, բայց 2-րդ հարկում նստած տղամարդն ասել է, որ 2-3 ամիս առաջ վերջացել է։ Ժամը 22։00-ից հետո գնացել է Երևանից, Քանաքեռավանի ճանապարհին զանգահարել է Քանաքեռավանում գտնվող ավտոլվացման կետի Վահեին, որպեսզի տեղեկանա ավտոլվացողը կա, թե ուղարկել է տուն: Իմանալով, որ աշխատում է, միանգամից, Կարինայենց տան մոտից, գնացել է Քանաքեռավան, մեքենան լվացել ու գնացել է տուն։ Ավտոլվացման կետը լինում է օրեր, որ աշխատում է մինչև ժամը 2-3-ը: Բացի իրենից Իսոյին Քանաքեռավանում ուրիշ ով է ճանաչում, չգիտի, չի կարող ասել:
Էդգար Միքայելյանը 25.06.2014թ. դիմումով հայտնել է, որ ինքը հրաժարվում է Իսրայել Սարգսյանի հետ առերես հարցաքննությանը մասնակցելուց, քանի որ իր հայրը և Իսրայել Սարգսյանի աները մտերիմ ընկերներ են և լավ հարաբերություններ ունեն, ինքը դեպքի հետ կապված որևէ ավելացնելու բան չունի, դրանք ճիշտ են և պնդում է ամբողջությամբ։
Էդգար Միքայելյանը 18.07.2014թ., 30.07.2014թ. և 05.08.2014թ. դիմումներով, ըստ էության, հայտնել է, որ 099 30-90-17 հեռախոսահամարը իրեն ասվել է քննիչի կողմից, բացի այդ, նա հայտարարել է քննության նկատմամբ իր վստահությունը կորցնելու մասին։ Նշված դիմումներին ի պատասխան ՀՀ ԱԱԾ ՔՎ կողմից ուղարկվել են 24.07.2014թ. թիվ 8-2890 և 04.08.2014թ. թիվ 8-3055 գրությունները:
2014 թվականի օգոստոսի 18-ին սույն քրեական գործով վկա, կալանավոր Էդգար Միքայելյանը դիմում է ներկայացրել ՀՀ ԱԱԾ տնօրեն Գ.Հակոբյանին մասնավորապես նշելով, որ ինքը իր պատիժը կրում է ՀՀ ԱՆ ՙՎարդաշեն՚ ՔԿՀ-ում և 2014 թվականի հունիսի 10-ից տեղափոխվել է ՀՀ ԱՆ ՙԵրևան-Կենտրոն՚ ՔԿՀ, իրեն տալով մի թուղթ որտեղ գրված է եղել, որ իր նույն ամսի 11-ին, ժամը 17:00-ին պետք է լինի իր դատավարությունը, քանի որ իրեն տեղափոխելու հաջորդ օրն է եղել ինքը իր պաշտպանի ներկայությունը չի պահանջել: Իրեն տեղ հասցնելուն պես այդ թուղթը վերցրել են ու այլևս չեն վերադարձրել և ոչ մի դատավարություն չի եղել: 3 օր անց իրեն բարձրացրել են Միքայել Համբարձումյանի մոտ և նա իրեն ասել է, թե որտեղից է ճանաչում Իսրայել Սարգսյանին ով կալանավորվել է սպանության համար և իրեն զանգահարել է սպանության առաջին օրը և հանցագործությունը կատարելու օրը: Ինքը պատասխանել է, որ Իսրայելին ճանաչում է շատ վաղուց նա իր հոր ընկերոջ որդին է: Միքայել Համբարձումյանը իրեն ընկերական ասել է, որ բացատրություն տա առանց պաշտպանի ներկայության, Համբարձումյանը համագործակցություն է առաջարկել և դրա դիմաց խոստացել է դատարանից ազատել և որպեսզի ավելի համոզիչ լիներ նա մատնացույց է արել իր բջջային հեռախոսներից մեկը և ասել է, որ դա ուղիղ կապ է ՀՀ նախագահի հետ ու եթե ուզում է ուղիղ նրան զանգի և զեկուցի նա մեր հնարավորությունների տեր մարդ է: Համբարձումյանը իրեն մատնացույց է արել մի հեռախոսահամար ու ասել է, որ այդ համարով է զանգահարել և ասել է, որ ցուցմունք գրի որ այդ համարով է զանգել: Խնդրել է միջոցառումներ առնել իրեն ազատելու Համբարձումյանի շինծու ծուղակներից:
Նշված դիմումին 24.07.14 թվականին թիվ 8/2890 գրությամբ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի կողմից տրվել է պատասխան, որով մասնավորապես նշվել է, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը գործում է օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում, իսկ ճշմարտությունը ներկայացնելու նախաքննական մարմնի առաջարկությունը չպետք է ընկալվի որպես անձնական բնույթի տարատեսակ խնդրանքների և հարցերի լուծման /կալանքից կարճատև ժամկետով ազատում, նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնում և այլն/ հնարավորություն և շահարկվիª այդ ցանկությունները չիրականացնելու պատճառով:
Մեղադրյալ Տիգրան Ասատրյանը հայտնեց, որ հրաժարվում է ցուցմունք տալ և պնդում է իր նախաքննական ցուցմունքները:
Մեղադրյալ Տիգրան Ասատրյանը դատարանում լրացուցիչ ցուցմունք տվեց այն մասին, որ դեպքի վայրից հայտնաբերված ձեռնոցը և զենքը արձանագրվել է քրեական գործի շրջանակներում: Դեպքի վայրից իր կողմից վերցված Արթուր Սաֆարյանի ավտոմեքենայի բանալին հանձնվել է տիրոջը: Հայտնեց, որ ինքը ձայնագրության բնօրինակի ոչնչացման մասին նախաքննության ընթացքում տվել է ցուցմունքներ: Ինքը չի հիշում, թե Մովսեսին երբվանից է ճանաչում: Ձայնագրությունը ինքը կատարել է իր համար և իր անվտանգության համար:
Հրապարակվել է Տիգրան Ասատրյանի կողմից նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ 2014 թվականի հուլիաի 31-ին տված ցուցմունքը այն մասին, որ առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչում և հրաժարվում է ցուցմունք տալուց:
Հրապարակվել է Տիգրան Ասատրյանի կողմից նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ 2014 թվականի օգոստոսի 11-ին լրացուցիչ տված ցուցմունքը այն մասին, որ 055-85-19-77 հեռախոսահամարը իրեն անծանոթ է այն ինքը չի մտաբերում և չի կարող ասել, թե այդ համարից ով է իրեն զանգահարել: Իսրայել Սարգսյանը ունեցել է 091-08-08-90 և 093-69-77-99 հեռախոսահամարները և ինքը դրանցով է կապ պաշտպանել: Հերքում է Գրիոգոր Ղուկասյանի ցուցմունքները և նշում է, որ ինքը 28.01.2014թ. դրությամբ Գրիգոր Ղուկասյանին չի ասել, որ ինքը նրան իբր երկու օրից կտա ձայնագրություն, որտեղից ամեն ինչ կերևա ու պարզ կդառնա, Իսրայել Սարգսյանը 02.02.2014թ. գիշերը ժամը 01:00-ից 01:30-ի սահմաններում իր տուն չի եկել և իրեն չի հանդիպել, Գրիգոր Ղուկասյանն այդ մասին նշելով շփոթում է, ինքն ու Իսրայել Սարգսյանը Թևոս Սաֆարյանի հետ ֆինանսական խնդիրներ երբեք չեն ունեցել և այդ մասին ինքը Գրիգորին չի ասել, Մոսկվայի Հակոբի և իրեն անհայտ ոմն Արտյոմի թեմաները շոշափվել են ընդհանուր խոսակցությունների ժամանակ, ընդամենը, որպես հնարավոր վարկածներ, կոնկրետ Արտյոմի մասին ոչինչ չգիտի, իսկ Հակոբի մասին լսել է, որ նա Արթուրենց ընտանիքի հետ ժամանակին ինչ-որ լուրջ խնդիրներ է ունեցել, Գրիգորին չի ասել, որ առանց իր ֆինանսավորման Իսոն մեկ օր չէր ապրի, Իսոն ունեցել է հիմնական աշխատանք և ապրել է իր միջոցներով, ընդունում է, որ 28.01.2014թ.-ին Գրիգորի հետ Հյուսիսային Պողոտայում սրճարանում զրուցելիս նրան ասել է, որ ստեղծված վիճակում որևէ մեկի, այդ թվում Իսրայել Սարգսյանին, չի վստահում, ուստի նրա հետ խոսել է առանձին, Գրիգորն իր այդ ասածը հիմա այլ ձևով է մեկնաբանում, հունվարի 27-ի և 28-ի դրությամբ Գրիգորը իրեն ոչինչ չի ասել սպանությանը Իսրայել Սարգսյանի առնչության մասին, այդ մասին ինքն առաջին անգամ իմացել է Իսոյից՝ 29.01.2014թ. դրությամբ և դրա մասին ոչինչ չի ասել Գրիգորին ընդհանրապես, 30.01.2014թ.-ին Գրիգորին ասել է, որ այս քանի օրը կարևոր բան ունի իրեն ասելու, սակայն նա ասել է, որ այդ գործով այլևս չի զբաղվելու, ինքն արդեն նկարագրել ու նշել է, թե Գրիգորն ինչ հանգամանքներում է իրեն հայտնել ՙՄերսեդես E՚ մակնիշի ավտոմեքենայի մասին և դրան ավելացնելու ոչինչ չունի: 04.02.2014թ.-ին Գրիգորն իր նախաձեռնությամբ եկել է իր տուն և սկսել է հետաքրքրվել գործից, ինքը նրան ասել է, որ Իսոյի ու Մոսոյի առնչության մասին իմացել է կցկտուր ամսի 30-ից, Գրիգորը հարցրել է, թե արդյոք կա որևէ ապացույց, այդ թվում ձայնագրություն դրա հետ կապված նրա ղեկավարությանը տալու համար, ինչին ինքը նրան պատասխանել է, որ նման բան չկա և եթե լիներ անձամբ ում պետք է կարող է տանել և տալ, Գրիգորը դրանից հետո նեղացած գնացել է ասելով, որ ոնց է, որ Իսոյի մասին իրեն չի ասվել, նույնիսկ ինքը թույլ է տվել գիշերը գնալ, բա որ Իսոն ՙնրա գլուխը ուտեր՚: Իր ընկերոջ Արայիկի և Թևոսենց միջև լարված հարաբերություններ լինելու վերաբերյալ իրեն ոչինչ հայտնի չէ, ինքը Գրիգորին ասել է, որ նրանք եղել են շատ լավ ընկերներ: Ինչ վերաբերվում է Աշոտ Բոլյանի այն ցուցմունքին, որ 2009թ.-ին իր և Թևոսի միջև համատեղ բիզնեսի հետ կապված խնդիր է ծագել, որից հետո Աշոտ Բոլյանը Թևոսի եղբոր Արթուրի միջոցով հարթել է այդ հարցը, դրան այս պահին ինքը չի ցանկանում անդրադառնալ ու դրա վերաբերյալ ցուցմունք տալ:
Հրապարակվել է Տիգրան Ասատրյանի կողմից նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ 2014 թվականի օգոստոսի 22-ին լրացուցիչ տված ցուցմունքը այն մասին, որ Աշոտ Բոլյանի ցուցմունքներն ընդհանրապես իրականությանը չեն համապատասխանում, ինքն ու Թևոսն ընդհանուր բիզնես չունեն և չեն էլ ունեցել, իրենց միջև կոնֆլիկտ չի եղել: Նույնիսկ, եթե կոնֆլիկտ էլ լիներ, ապա այդ հարցը անկախ դրա լրջության աստիճանից իրենք միասին կլուծեին և ոչ ոք իրավունք չուներ միջամտել դրան: Չկարողանալու դեպքում ոչ մեկը չէր կարող լուծել, այն էլ Աշոտ Բոլյանը, որն ընդհանրապես կյանքում ոչ Թևոս է ճանաչել և ոչ էլ Արթուր։ Բացի այդ, ինքը թույլ չէր տա, որ Աշոտը խառնվեր այդ հարցերին: 2014թ. հուլիսի 16-ի թիվ 07351406 եզրակացությունում նշված է, որ ձայնագրությամբ ֆայլը ստեղծվել է 06.02.2014թ. ժամը 13:53-ին, այսինքն` այն ժամանակ, երբ ինքը գտնվել է ՀՀ ոստիկանությունում, սակայն օգտվելով իր դատավարական իրավունքներից հրաժարվում է ցուցմունքներ տալ ու ներկայացնել ֆայլը ստեղծելու և մոնտաժելու հանգամանքների վերաբերյալ։ Ձայնագրված խոսակցությունը սկսելուց առաջ ինքն ու Իսոն ունեցել են խոսակցություն այդ թեմայով, որտեղ Իսոն ասել է, որ Մոսոն չկա և խփել գցել է ինչ-որ տեղ։ Այդ իսկ պատճառով խոսակցությունն այդպես է սկսվել: Ձայնագրված խոսակցության ընթացքում ինքը Իսոյին հարցրել է, թե ինչու նա և Մոսոն իր մեջքի ետևից տվեցին և թաքուն սպանեցին Արթուր Սաֆարյանին: Ինքն ու Իսոն որոշել են Աշոտ Բոլյանից հեռու մնալ և քիչ հարաբերություններ ունենալ, սակայն Իսոն նրա երեխաների քավորն է դարձել ու իր համար անակնկալ ավելի է մտերմացել: Ձայնագրված խոսակցությունում Իսոն ասել է, որ ինքը պատերազմ է հայտարարել Թևոսին, ինքը իրականում չգիտի, թե Թևոսի և Իոսի մեջ ինչ թշնամություն կարող է լինել, այդ հարցին կարող է Իսոն պատասխանել: Թևոսը իր ընկերն է և իր տան անդամը, նույն ձևով ընդունել է նաև Իսոյին և եթե նման լուրջ խնդիր լիներ, ինքը կիմանար: Ինքը կասկածել է, որ Իսոն կարող է Աշոտին պատմած լինել դեպքի մասին, այդ իսկ պատճառով նրան հարցրել է, վերջինս տեղյակ է կատարվածից, թե ոչ: Ինքը Արամ Վարդանյանին ճանաչում է ՙԱպեր՚ անունով, նրա հետ ծանոթացել է Արթուր Սաֆարյանի միջոցով տարիներ առաջ, գիտի, որ ՙԱպերի՚ և Սաֆարյան եղբայրների միջև առկա են նորմալ ընկերական փոխհարաբերություններ: Իսոյի ասածը իր համար անակնկալ է եղել, ինքը նույնիսկ չի հասկացել, թե նա ինչու է նման բան ասում և ինչ նկատի ունի։ Իր համար պարզ չէր նաև, թե ՙԱպերի՚ շրջապատ ասելով նա ինչ նկատի ուներ։ Այդ խոսակցությունից ինքը հասկանում է, որ Իսոն իրականում ցանկացել է փոխել վտանգի ուղղությունը և եթե իր հետ մի բան պատահեր, մարդիկ մտածեին, որ այդ ՙԱպերենց՚ ձեռքի գործն է, ում հետ ինքն իրականում ոչ մի գործ և խնդիր չի ունեցել:
Հրապարակվել է Տիգրան Ասատրյանի կողմից նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ 2014 թվականի օգոստոսի 23-ին լրացուցիչ տված ցուցմունքը այն մասին, որ ապացույցներ ուզելով Իսոյից խփելու մասին, ինքը նկատի է ունեցել Մովսեսին խփել, քանի որ Իսոն ասել է, որ խփել է նրան և դա իր համար նորություն է եղել: Ինքը նրանից ապացույց է պահանջել, քանի որ չի հավատացել Իսոյին և նրա պատմածը համարել է խաբկանք։ Արթուր Սաֆարյանի սպանության պահով ինքը Իսոյից է իմացել, որ կատարողը Մոսոն է եղել, իսկ Իսոն ընդամենը տեղյակ է եղել այդ մասին: Թե ինչքանով է Իսոյի մասնակցությունը Արթուրի սպանությանը և ինչ կերպ, ինքը չգիտի, նրա ասելով ընդամենն իմացել է այդ մասին: Այդ պատճառով ինքը չի ցանկացել իր հարցադրումներով շատ անհանգստացնել Իսոյին և ամեն կերպ փորձել է նրա միջոցով Մոսոյին բերել իր մոտ։ Իսոն Մոսոյին չի բերել իր մոտ և ավելին իրեն ասել է, որ իրեն էլ են խփելու։ Իր նախորդ ցուցմունքում արդեն նշել է, թե ինչ նկատի ուներ ասելով, որ Մոսոյին նկարիր բեր, ինքը նրան ոչ միայն ասել է նկարի, այլևս ասել է եթե չի կարող նկարել, գոնե խոսացնի և ձայնագրի, որ ինքը համոզվի, որ նա քաղաքում է և իմանա ինչպես է կատարվել սպանությունը։ Իսոն իրեն ասել է, որ հարմար չէ Մոսոյին բերելը, ինչից հասկացել է, որ նա նրան չի բերելու և այդ ժամանակ առաջարկել է նկարել կամ ձայնագրել։ Նկարելով կերևար ամսաթիվը, ժամը, միգուցե և տեղը, որից հետո ինքը կորոշեր, թե ինչպես Մոսոյին գտներ: Ինքը չի իմացել և պատկրացրել, որ Իսոն կարող է Մոսոյին սպանել: Իսոն, նրա կողմից Մոսոյին իբր սպանելու մասին իրեն ասել է ձայնագրության օրը՝ ս.թ. փետրվարի 3-ին։ Այնուհետև, երբ իրեն ասել է, որ խփել է Մովսեսին, քանի որ ինքը նրան արդեն չէր հավատում, ասել է դե որ խփել է, գոնե խփած ժամանակ նկարեր, որ նրան ինքը հավատար, որին նա անհեթեթ պատճառաբանություն է բերել, թե ոնց նկարեր։ Նա նույնիսկ չի ասել, թե ինչպես և ինչ եղանակով է սպանել Մոսոյին։ Ինքը նախապես չի իմացել Մոսոյի սպանության Իսոյի մտադրության մասին և չի դրդել նրան դա անել։ Ինքը կրիմինալ կլանի հետ կապ չունի և կոնկրետ չի կարող ասել, թե Իսոն կրիմինալ կլան ասելով ում նկատի ուներ, սակայն հաշվի առնելով, որ Թևոսը որոշակի նմանատիպ շրջանակներում հեղինակություն ունի միգուցե նրանցից ինչ-որ մեկին է նկատի ունեցել: Սակայն կարող է նշել, որ Արթուր Սաֆարյանը իրեն ասել է, որ մինչ Թևոս Սաֆարյանին բերելը բոլորի հետ հարաբերությունները կարգավորել է և ոչ մեկի հետ ոչ մի խնդիր չունեն։ Արթուն ասել է նաև, որ Թևոսը շուտով պետք է նորմալ ազատվի և մեկնի Մոսկվա։ Թե ում միջոցով և ինչպես պետք է նա ազատվեր, ինքն անտեղյակ է: Ինքը որևէ տվյալ կամ ապացույց չի ունեցել, որ Մոսոն Արթուրի սպանության համար գումար է վերցրել, ուղղակի նման ձևով փորձել է Իսոյից պարզել, թե Մոսոն փողի համար է գնացել այդ քայլին, թե ոչ, բացի այդ փորձել է Իսոյի ռեակցիան ստուգել։ Իսրայել Սարգսյանի հետ համատեղ գործեր և գործարքներ չի ունեցել, կարող է ասել, որ իր բոլոր գործարքներն եղել են օրինական։ Իսոյի կողմից կատարված նման գործերից ինքն անտեղյակ է և չգիտի այդ մասին ոչինչ։ Մինչև ձայնագրությունը, Իսոն իրեն ասել է, որ մեքենան տարել է օդանավակայան, ինքն էլ դրան հակադարձելով պատասխանել է, որ հիմարություն է արել այդպես վարվելով, քանի որ այնտեղ ամենուր նկարվում է, դրա համար էլ, արդեն ձայնագրության ընթացքում այդ թեմայով խոսելիս, Իսոն կրկին անդրադարձել է դրան ու բառացի ասել ՙպռոստը էդ քո ասածը ես հիմա փոշմանել եմ, որ տարել եմ աէրոպորտ դրա մեքենան՚: Ինքը միանգամից Իսոյին չի ուղեկցել ձայնագրության համար նախապատրաստված սպորտային-սենյակ, քանի որ մտածել է, որ հնարավոր է նա ասեր, որ Մոսոյին բերել է, կամ ձայնագրել է, հետո երբ լսել է նրանից, որ Մոսոյին խփել է, նոր սկսել է ձայնագրել: Վազգենը Իսոյի եղբայրն է, ինքը Իսոյին հարցրել է, թե ով է տեղյակ, նա էլ պատասխանել է, որ Վազգենը, սակայն թե նա Վազգենին ինչ է ասել և մանրամասնել, ինքը չգիտի:
Դատարանի կողմից հրապարակվել է Տիգրան Ասատրյանի կողմից նախաքննության ընթացքում որպես վկա 2014 թվականի փետրվարի 03-ին տված ցուցմունքը այն մասին, որ հաշվառված է Կոմիտաս 42-րդ շենքի 59-րդ բնակարանում, սակայն փաստացի բնակվում է Կոմիտաս 422 տանըª կնոջª Մերի Աբգարյանի, դստերª Արփինե Ասատրյանի և որդու Էդվարդ Ասատրյանի հետ միասին: Աշխատում է ՙԳրադինվեստ՚ ՍՊԸ-ում, որպես տնօրեն: Ընկերությունը զբաղվում է շինարարական աշխատանքների գործունեությամբ: Ս/թ. փետրվարի 03-ին, ժամը 16:00-ի սահմաններում, որքան հիշում է, Երևան քաղաքի մոնումենտից դեպի ՙԲանջարանոց՚ կոչվող տարածք մտնելուց իր կողմից վարվող ՙինֆինիտի՚ մակնիշի 03OU 999 համարանիշի ավտոմեքենան կանգնեցվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և իրեն բերման ենթարկեցին ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ վարչություն: Իրեն տեղեկացրել են, որ բերման են ենթարկել սպանության կասկածանքով: Կազմվել է համապատասխան արձանագրություն: Ճանաչում է Արթուր Սաֆարյանին շուրջ 10 տարի, ծանոթացել է նրա ավագ եղբայր Թևոս Սաֆարյանի միջոցով, հանդիսանում է Արթուրի դստեր կնքահայրը: Գտնվել է ջերմ ընկերական հարաբերությունների մեջ: Ս/թ հունվարի 27-ին, ժամը 00:20-ի սահմաններում տանը ընտանիքի անդամների հետ նստած է եղել երբ իր 077-08-09-99 բջջային համարին զանգ է եկել: Տեսել է, որ Արթուրի 091-40-00-40 բջջային հեռախոսահամարն է, վերցնելով հեռախոսը լսել է Արթուրի կնոջª Նառային լացակումած գոռացող ձայնը ով ասել է, որ Արթուրին խփել են տանում են Պռոշյանի հիվանդանոց: Ինքը և իր կինը նշված ավտոմեքենայով անմիջապես ուղևորվել են հիվանդանոց, որտեղ իմացել է, որ Արթուրը արդեն մահացել է: Հիվանդանոցից Արթուրի որդունª Թևոսի հետ եկել են Արթուրի տուն, որտեղ կինը պատմել է, որ ժամը 23:50-ի սահմաններում Արթուրի հետ հեռախոսով զրուցելել է և խնդրել է խանութից առևտուր կատարի: Մոտ 20 րոպե անց տան բակում կրակոցներ են լսվել նյել է պատուհանից և գոռացել է Արթուր այդ պահին հաջորդել է ևս մի քանի կրակոցներ և տեսնելով Արթուրի մեքենան կասկածել է և երեխայի հետ անմիջապես իջել է բակ ու տեսել է Արթուրին արյունոտ գետնին ընկած: Այս մասին անմիջապես զանգահարել և տեղեկացրել է իրեն: Այլ հանգամանքներ Նառան իրեն չի պատմել: Դեպքի հետ կապված այլ հանգամանքներ չգիտի, չի կարող ասել, թե ով կարող է կատարել այդ հանցագործությունը և դեպքի կապակցությամբ ոչ ոքի չի կասկածում:
Դատարանի կողմից հրապարակվել է Տիգրան Ասատրյանի կողմից նախաքննության ընթացքում որպես վկա 2014 թվականի փետրվարի 06-ին լրացուցիչ տված ցուցմունքը այն մասին, որ իր ավտոմեքենայից առգրաված 50.000 ԱՄՆ դոլար գումարը իր կոնջª Մերի Աբգարյանի մորª Անահիտ Հովհաննիսյանի, Երևան քաղաքի Նալբանդյան 106-րդ շենքի 22-րդ բնակարանի վաճառքից մնացած գումարն է եղել, 2014 թվականի փետրվարի 03-ին նախապես ՙբրոկեր՚ Էլեանորայի հետ պայմանավորվածության համաձայն իր կինը և մայրը գնացել են Արաբկիրի կադաստր ձևակերպել համապատասխան փաստաթղթերը, որից հետո ժամը 13:30-ի սահմաններում եկել են իրենց տուն գնորդի հետ միասին: Գնորդը, որի անունը Հենտել էր մնացած տվյալները և հեռախոսը, առձեռն պայմանավորվածություն հետ համաձայն իրեն տվել է 115.000 ԱՄՆ դոլար և պարտք է մանացել 9000 ԱՄՆ դոլար: Բրոկեր Էլեանորայի ազգանունը և գրասենյակի վայրը չգիտի, իսկ հեռախոսահամրը հետևյալն էª 093-53-10-65: Ստացված գումարից 2000 ԱՄՆ դոլար միջնորդավճար է տվել զոնքաջին իր բանկային հաշվին դնելու համար, իսկ 50.000 ԱՄՆ դոլլարը իր հետ վերցնելով դուրս է եկել տանից ժամը 14:00-ի սահմաններում: Անմիջապես ուղևորվել է թոխմախ գերեզմաններª ընկերոջ թաղման արարողությանը մասնակցելու համար: Նշված 50.000 ԱՄՆ դոլարը ինքը պետք է տար Ստեփան Ախոյանին ումից շուրջ մեկ տարի առաջ ձեռք է բերել Ավետիսյան փողոցում նորակառույց շենքում բնակարան և պետք է տար նրան, որից հետո կնոջ անունով կնքվեր պայմանագիր: Գերեզմաններից , արարողություններից հետո երբ պատրաստվել է գնալ, ճանապարհին ինչպես նախկինում ցուցմունքում հայտնել է ոստիկանության աշխատակիների կողմից բերման է ենթարկվել: Ստեփան Ախոյանը հանդիսանում է ՙՍպիդակ-տնակ՚ շինարարական կազմակերպության ղեկավարը, որի գրասենյակը Ֆուրմանով փողոցում է: Նրա հեռախոսահամարն է 093-70-60-70: Խուզարկությամբ իր տանից հայտնաբերված նագանի, նռնակների և այլ փամփուշտների վերաբերյալ ցանկանում է հայտնել, որ դրանք իրենն են, ճշտում է, որ նռնակների մասին իմացել է միայն խուզարկությունից հետո, որոց պատկանելիության մասին կարող է հայտնել հետագայում ճշտելուց հետո: Նագանը և մնացած փամփուշտները պատկանում է իրեն դեռ 1992-93 թվականներից, արցախյան պատերազմից, որի ընթացքում ինքը եղել է Գորիսի ոստիկանության բաժնի ՔՀԲ պետը, դա ռազմավար է, որը ինքը պահել է որպես հուշ, սակայն չի հաշվառել, քանի որ տանը մի անկյունում է դրել և երբեք չի օգտագործել: Ինչ վերաբերվում է որսորդական հրացանին և փամփուշտներին ինչպես նաև մյուս առարկաներին դրանք օրինական են, որոնց վերաբերյալ ունի համապատասխան փաստաթղթե և թույլտվություն: Խուզարկության ժամանակ չի հայտնաբերվել և առգրավվել իր որոսրդական հրացանները: Ներկայում դրանք գտնվում են իր տանը: Արթուր Սաֆարյանին վերջին անգամ տեսել է ս/թ հունվարի 20-ին ժամը 21-ին: Այդ օրը հեռախոսազանգով պայմանավորվել են և ժամը 21-ին հանդիպել են Բելաջո ռեստորանային համալիրում, որտեղ ընթրել են, խոսել առօրյայից և ընտանեկան թեմաներից: Վերջին անգամ հեռախոսազրույց են ունեցել Արթուրի հետ ս/թ հունվարի 26-ին ժամը 21:00-ի սահմաններում, որի ընթացքում նրան ընտանիքի հետ գրավիրել է փետրվարի մեկին Պտղնու ձորի Բելաջիո համալիրում կայանալիք իր ծննդյան 50 ամյա տարեդարձին: Դրանից հետո ինքը Արթուրի հետ չի խոսել: Այդ օրը ժամը 00:20-ի սահմաններում ինչպես նալօնում ցուցմունքում նշել է զանգահարել է Արթուրի կինը և հայտնել է, որ Արթուրին տեղափոխել են հիվանդանոց և ինչպես հետագայում հիվանդանոցից իմացել է Արթուրը մահացել է:
Դատարանի կողմից հրապարակվել է Տիգրան Ասատրյանի կողմից 2014 թվականի փետրվարի 07-ին որպես կասկածյալ տրված ցուցմունքը, որով հայտնել է, որ հրաժարվում է ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց:
Հրապարակվել է Տիգրան Ասատրյանի կողմից 2014 թվականի փետրվարի 08-ին որպես մեղադրյալ տրված ցուցմունքը, որով հայտնել է, որ առաջադրված մեղադրանքի էությունը իր համար պարզ է և հասկանալի: Իրեն մեղավոր չի ճանաչում և օգտվելով իր իրավունքներից հրաժարվում է ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց:
Հրապարակվել է Տիգրան Ասատրյանի կողմից 2014 թվականի մարտի 24-ին որպես մեղադրյալ լրացուցիչ տրված ցուցմունքը, որով հայտնել է, որ օգտվելով իր իրավունքներից հրաժարվում է ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց:
Հրապարակվել է Տիգրան Ասատրյանի կողմից 2014 թվականի ապրիլի 10-ին որպես մեղադրյալ լրացուցիչ տրված ցուցմունքը, որով հայտնել է, որ օգտվելով իր իրավունքներից հրաժարվում է ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց:
Հրապարակվել է Տիգրան Ասատրյանի կողմից 2014 թվականի մայիսի 22-ին որպես մեղադրյալ լրացուցիչ տրված ցուցմունքը, որով հայտնել է, որ ներկա պահին չի ցանկանում ցուցմունք տալ: Հետագայում ցանկության դեպքում լրացուցիչ կհայտնի:
Հրապարակվել է Տիգրան Ասատրյանի կողմից 2014 թվականի հունիսի 20-ին որպես մեղադրյալ լրացուցիչ տրված ցուցմունքը, որով հայտնել է, որ իր որտեղ գտնվելու և այդ ընթացքում ում հետ հանդիպելու շարժը ցանկանում է ներկայացնել ս/թ հունվարիի 26-ից: 26.02.2014 թվականինª կիրակի օրը ինքը ամբողջ օրը գտնվել է տանը և միայն երեկոյան ժամը 20-ի սահմաններում կնոջ հետ գնացել են Պտղնու ձորում գտնվող ռեստորանային համալիր: Որքան որ հիշում է այնդեղ գնացել է կնոջ մեքենայովª իր ծննդյանª որը պետք է տեղի ունենար 01.02.2014 թվականին նախապատրաստական աշխատանքները այնտեղ կազմակերպելու համար: Այնտեղից վերադարձել են ժամը 22-ի սահմաններումª տուն և գտնվել է տանը, մինչւ ժամը 00:20-ի սահմաններում իրենց տուն զանգահարել է Նառանª Արթուր Սաֆարյանի կինը, վերջինի հեռախոսահամարով և բղավելով, գոռալով ասել է որ, ՙՏիկո հասի Արթուրին մեր բակում խփել են՚: Ինքը անմիջապես զանգահարել է հեռախոսին պատասխանել է Արթուրի աղջիկը Գոհարիկը, որը հանդիսանում է իր սանիկը և նրանից տեղեկացել է, որ Արթուրին տեղափոխել են Պռոշյան փողոցի վրա գտնվող հիվանդանոցը: Ինքը և իր կինը շտապ հագնվել և արդեն իր մեքենայով գնացել են հիվանդանոց, որտեղ ինքը իմացել է, որ Արթուրը մահացել է: Հիվանդանոցից ինքը , իր կինը և Արթուրի տղան ու Նառայի հայրը, իր մեքենայով գնացել են Արթուրենց տուն, իր կինը մնացել է վերևում Նառայի մոտ, իսկ ինքը մինչև լուսադեմ մնացել է իրենց բակում, օպերատիվ աշխատակիցների մոտ: Այնտեղ է եղել Կենտրոնի բաժնի պետի ժ/պ Արթուրը, որին ճանաչել է Արաբկիրի բաժնում աշխատելու ժամանակ, իր ընկեր Գրիգորը, որ աշխատում է Երևան քաղաքի վարչության սպանությունների բաժնում և նույն բաժնի աշխատակիցª Էրիկը, որին այդտեղ է ծանոթացել: Եղել են նաև աշխատակիցներ, որոնց ինքը չի ճանաչել: Այնտեղ կատարվել է դեպքի վայրի զննություն և ինքը փորձել է նրանց օգնել դեպքի առնչություն ունեցող առարկաներ հայտնաբերելու համար, որի արդյունքում գտնվել է հրազեն և ձեռնոց: Ընդհանուր խոսակցություններում քննարկվել է նաև դեպքի հետ կապ ունեցող տարբերականեր, որոնք կարող էին օգտակար լինել հանցագործության բացահայտմանը: Ժամը 06-ի կողմերըª լուսադեմին կնոջ հետ վերադարձել է տուն, քիչ հանգստացել հանգստացել են և 27-ի առավոտյան իր կնոջ հետ իր մեքենայով գնացել են Արթուրենց Կայարանի տուն, դա իրենց հայրական տունն է: Նշում է, որ երբ ինքը իմացել է, որ Արթուրին խփել են տարելեն հիվանդանոց գնալու ճանապարհին զանգահարել է Իսոյին և հարցրել, թե որտեղ է, ասել է, որ փողոցում ման է գալիս: Հայտնեց, թե ինչ է պատահել և ինքը ասել է, որ կատարվածի մասին, որից ինքը շատ է զարմացել և իրենից տեղեկանալով , որ գնում է հիվանդանոց ասել է, որ ինքն էլ կգա: Հիվանդանոցի բակում ինքը տեսել է Իոսոյին և նրա ընկեր Տիգրանին, Տիգրանի մեքենայով են եղել, և քանի որ ինքը շատ հուզված և խառնված է նրա հետ ոչինչ չի խոսել: Միայն երբ արդեն իր մեքենայով գնալիս է եղել Արթուրենց բակ, նրանք տեղեկացել են այդ մասին և նույնպես գնացել են այնտեղ: Այնտեղ մնացել են մոտ մեկ ժամ և գնացել են տուն: Այդ օրը ինքը Արթուրեն բակում, որտեղ նրան սպանել էին և քիչ հեռու գցած էր վերջինիս կողմից խանութից կատարված գնումները, Գտել է Արթուրի ՙԼեքսուզ՚ մակնիշի մեքենայի բանալին, որը քիչ հետո կանչել և տվել է ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի ժ/պª Արթուրին և ասել է, որ այն գտել է վերոգրյալ տեղից և ուզում է նրան հանձնել: Իսոն իրեն չի ասել երբ ինքը զանգահարել է նրան, թե փողոցի որ հատվածում է ման գալիս : Նա իրեն չի ասել նաև մենակ է, թե ում հետ, նշում է նաև, որ ինքը չի էլ հարցրել այդ մասին: Արթուրենց Կայարանի տանն է եղել, ժամը 11-ի սահմաններում այնտեղ է եկել Իսոն մոտ մեկ ժամ մեքենայով այնտեղ, որից հետո չի հիշում թե Գրիգորը զանգահարել է իրեն և պայմանավորվել են հանդիպել Հր.Քոչար փողոցի վրա գտնվողª Արաբկիրի թաղապետարանի մոտ առկա ՙՇառլ՚ կաֆեում: Այնտեղ ինքը գնացել է Իսոյի հետ և կաֆեյում հանդիպել են Գրիգորի և Էրիկի հետ: Թեյ են խմել և Գրիգորի հետ խոսել են այդ դեպքի շուրջ կատարված տարբեր հնարավոր վարկածներից: Այդ օրը Գրիգորին մեկ անգամ խնդրել է, որ ամեն ջանք գործադրի դեպքը բացահայտելու վերաբերյալ և ինքը էլ ինչով կկարողանա պիտանի լինել, որպես ընկեր միշտ պատրաստ է: Գրիգորը այդ ժամանակ ասել է, որ անհոգ լինի քանի որ արդեն լուրջ վարկածներ կա հնարավոր է, որ շուտ արագ այդ գործը բացվի: Ինքը ուրախացել է և բաժանվել են իրարից: Երբ դուրս է եկել Իսոն հայտնել է, թե ուր է գնում և ինքը ասել է, որ գնում է կայարան Արթուրենց տուն, ինքն էլ ասել է, որ իրեն ճանապարհին իջեցնի ցանկանում է ոտքով գնալ: Ինքը նրան ճանապարհին ՙՍիլաչի՚ª ՙԳայանե՚ ունիվերմարգի մոտ իջեցրել է և շարունակել է ճանապարհը: Մնացել է կայարանում մոտավորապես ժամը 18-ի սահմանները, որից հետո կնոջը բերել է տուն: Այդ ժամանակ զանգել և տուն է եկել Իսոն և իմացել է, որ գնում է օդնավակայան դիմավորելու իր ընկերª Արայիկին, որը գալիս էր Մոսկվայից այդսեպքի կապակցությամբ: Իսոն ցանկություն է հայտնել իր հետ գալ և ինքը չի մերժել: Ճանապարհին խոսել են կատարված դեպքի մասին և ափսոսանք հայտնել: Իսոն իր կարծիքն է հայտնել այդ մասին և ասել է, որ Արթուրը այնքան թեմաների մեջ է եղել և ախպոր հետ այնքան թշնամիներ ունեն, որ չեն էլ իմանա, թե այդ հարվածը որտեղից է եկել և այն էլ այդ պահին երբ Թևոսը պետք է կալանքից ազատվեր: Այդպես խոսելով հասել են օդանավակայան և ՙվիպ՚ սրահով դիմավորել են իր ընկերոջըª Արայիկին: Օդանավակայանից անմիջապես հետո եկել են կայարան, այնտեղ մնացել են մոտավորապես մեկ ժամ , որից հետո եկել են Արայիկի տղայի կաֆեն, որ գտնվում է Հյուսիսային պողոտայի վերջնամասում, հաց են կերել և ինքը Արայիկիը, Իսոն հրաժարվել է ուտելուց, որից հետո Իսոն բնացել է իր գործերով իսկ ինքը և Արայիկը գնացել են Կայարան և մինչև ժամը 00-ի սահմաններում մնացել են այնտեղ: Այնուհետև դուրս են եկել այնտեղից Արայիկի մեքենայով և շրջել քաղաքով: Իր մեքենան թողել են Արայիկենց օբեկտի բակում: Սարյան փողոցով անցնելուց, դեպի Արթուրենց բակ բարձրացող ճանապարհի վրա, տեսել է Գրիգորին, Կենտրոնի բաժնի Արթուրին և այլ օպերատիվ աշխատակիցների, որոնք կանգնած են եղել մայթի վրա գտնվող խանութի մոտ: Կանգնել և մոտեցել է, բարևել նրանց և մի քանի բառ փոխանակելով հասկացել է, որ աշխատում են փորձել է չխանգարել և շարունակել է իր ճանապարհը: Գնացել է Թումանյան փողոցի վրա գտնվող ՙՍաս՚ սուպերմարկետի մոտ, Արայիկը ռուսական ռուբլին փոխել է դրամով, որից հետո քիչ շրջելով քաղաքում և խոսեկով իրեն բերել է ավտոմեքենայի մոտ և մոտավորապես ժամը 02-ի սահմաններում հասել է տուն: 28-ին, այսինքն հաջորդ օրը առավոտյան արթնացել են և իր աղջիկª Արփինեի և կնոջ հետ ժամը 11-ի սահմաններում գնացել է կայարան: Այնուհետև այնտեղ եկել Արայիկը և մինչև ժամը 17-ը մնացել են այնտեղ և ոչ մի տեղ դուրս չեն եկել, որից հետո ինքը մեքենան թողել է կնոջ մոտ ու Արայիկի մեքենայով գնացել են մորգ այնտեղից էլ Սուրբ.Հովհաննես եկեղեցիª մասնակցելու Արթուրի հոգեհանգստին: Հոգեհանգստից հետո մի քանի ընկերներով և մտերիմներով գնացել են Բելաջո ռեստորան, հաց են կերել մի փոքր խմել են, այնուհետև ինքը Արայիկի և Իսոյի հետ Արայիկի մեքենայով գնացել եմ Արայիկենց կաֆե թեյ խմելու: Ժամը 23-ի սահմաններում կամ երևի մի քիչ ուշ իրեն է զանգահարել և այնտեղ է եկել Գրիգորը: Նա էլ է միացել իրենց, թեյ է խմել և ծանոթացել է Արայիկի հետ, խոսել են տարբեր թեմաներից, Մոսկվայից, ինչպես նաև վերլուծել են այդ օրվա հիմնական թեմանª և ամեն մեկը հայտնել է իր վարկածը: Այնուհետև ինքը և Գրիգորը վերջինի առաջարկով առանձնացել են և նա իր համար կարևոր հարցերով հետաքրքրվել է և հարցրել է Արթուրի շրջապատի մասին, նրան մտերիմ և ոչ մտերիմ մարդկանց մասին, Թևոսի և Արթուրի հարաբերությունների մասին, որոշակի մարդկանց հետ և հին ու նոր պատմություններից, որոնք վերաբերվում էր իրենց անցած կյանքի դրվագների հետ: Ինքը ինչ-որ իմացել է կա իրեն հայտնի է եղել կիսվել է Գրիգորի հետ: Այնուհետև քանի որ ինքը մեքենայով չի եղել Գրիգորը իրեն և Իսոյին իջացրել է իրենց տուն հետ Գրիգորը իրեն բերել է տուն ու նրան չի տեսել մինչև 30-ի ժամը 20-ի սահմանները երբ եկել է իրենց տուն: Հաջորդ օրը այսինքն 29-ին առավոտյան ժամը 11-ի սահմաններում Իսոն եղբայրըª Վազգենը զանգահարել և եկել են իրենց տուն, ցավակցել է դեպքի կապակցությամբ, որից հետո ասել է, որ չի կարող մասնակցել թաղմանը քանի որ աշխատանքի է և նացել է: Ինքը գնացել է կնոջ հետ կայարան, այնտեղից կինը մնացել է Արթուրի և Թևոսի կնոջ հետ, իսկ ինքը Արայիկի հետ գնացել են գերեզման: Գերեզմանում է եղել նաև Իսոն իր ընկերոջª Տիգրանի, Արամի և էլի այլ մարդկանց հետ, որ հիմա չի հիշում: Գերեզմանում ինքը և Արայիկը ու էլի այլ ծանոթ մարդիկ առանձին են եղել կանգնած, իսկ Իսոն առանձին և իրար այդ ընթացքում չեն մոտեցել: Գերեզմանից հետո ինքը և Արայիկը գնացել են հոգեհանգստի հացին, Իսոն չի եկել, հետո դուրս են եկել այդտեղից և գնացել են Հյուսիսային պողոտայի վրա գտնվող ՙԱվենյու՚ կաֆե հանդիպել է իր ընկերոջ Արմենին, որը եկել է Բարսելոնայից: Քիչ նստելուց հետո որոշել են գնալ Թևոսին տեսնելուª դա եղել է 17-ի սահմաններում: Բերդի աշխատասենյակում սպասել են մետ մեկ ժամ հետո բերդի պետը ասել է, որ անհնար է տեսակցել: Արայիկը և Արմանը իրեն տարել են տուն, որից հետո իրենք գնացել են: Այդ պահին խնդրել է դադարեցնել հարցաքննությունը քանի որև հոգնել է և իրեն վատ է զգում:
Հրապարակվել է Տիգրան Ասատրյանի կողմից 2014 թվականի հուլիսի 18-ին որպես մեղադրյալ լրացուցիչ տրված ցուցմունքը, որով հայտնել է, որ իրենց տանից հայտնաբերված կրիչի մասին ինքը հայտնում է, որ այն ինքն է կատարել իր զուտ ապահովության և անվտանգության համարª 03.02.2014 թվականին ժամը 12-ի սահմաններում, իր տանըª սպորտ-սրահում: Կատարելու նպատակը կայացել է նրանում, որ Արթուրի սպանությունից հետո իր և Իսրայել Սարգսյանի մեջ կայացել է տարօրինակ խոսակցություն, որը իրեն մտածելու մեծ առիթ է տվել և ինքը որոշել է գնալ այդ քայլին, նորից է կրկնում զուտ իր ապահովության համար: Ապահովություն ասածը կայանում է նրանում, որ ինքը չի հավատացել, որ իբր Մոսոյին սպանել են և դա ընդհամենը խաբկանք է և որ այդ ամենը կատարվել է Իսոն: Բացի այդ իր վերաբերյալ հնչել են արտահայտություն Իսոյի կողմից, որ իբր իր վրա ՙմուշկա՚ է ֆռում և հաջորդը ինքն է լինելու, որի պատճառով ճիշտն ասած ինքը այդպես էլ չի հասկանում: Բացի այդ եթե Իսոն ասել է, որ Մոսոն չկա, ապա ինքը չի կարող հիմնավորել, իր համար, թե Արթուրի սպանության մոտիվ որն է քանի որ ինքը չի հավատում, որ այդ ամենը Իսոյի ձեռքի գործն է: Ինքը անպայման փորձում է հասկանալ, թե իրականում ինչ է կատարվել և ցանկանում է, որ այդամենը բացահայտվի: Ձայնագրությունը կատարվել է ՙՍոնի՚ փոքրիկ կասետովª դիկտաֆոնով և այն տեղադրել է իր տանը գտնվող սպորտ-զալում, բազմոցի կողքին գտնվող երեխաների խաղալիքների պայուսակի մեջ: Ձայնագրությունը կատարելուց հետո ինքը այն վերարտադրել է և լսելով առանձին հատվածներ, որը գտել է, որ չի վերաբերվում այդ թեմային ջնջել է, իսկ որը անհրաժեշտ է համարել այս գործի համար անցկացրել է ֆլեշկայի վրա և պահել է տանը: Իսկ ՙՍոնի՚ դիկտաֆոնը կասետի հետ միասին ոչնչացրել է: Ֆլեշկան պահել է ՙՄարթել՚ կոնյակի տուփի մեջ: Ձայնագրող սարքից համակարգիչ մեջ , թե ոչ եղանակով է անցկացրել չի ցանկանում ասել և չի ցանկանում ասել, թե ում միջոցով է արել, քանի որ չի ուզում որևէ այլ մարդու, որը կապ չունի ներքաշել այս պատմության մեջ և բնօրինակ տարբերակը պահպանված չէ: Արթուրի սպանությունից հետո բոլորը փորձում էին հասկանալ ինչ է կատարվել ընդհանուր քննարկվել է տարբերակներ: 28.02.14թ. գիշերը ժամը 00-ի սահմաններում ինքը հանդիպել է Գրիգորի հետ և մոտ մեկ ժամը զրուցել են այդ թեմայով: Իրենց խոսակցությանը ոչ ոք ներկա չի գտնվել և զրուցել են իր ընկերոջ Արայիկի տղայի օբյեկտում: Գրիգորը իրեն ասել է, որ ինչ-որ ՙ124 ե՚ մոդելի մերսեդես կա տեսադաշտում և այն գնում է դեպի 3-րդ մասիվի կողմ ու այնտեղ կորում է: Նաև ասել է, որ տեսախցիկից հատված վերծանման մեջ, որտեղ ինչ որ մարդու սիլուեդ է երևում հնարավոր է, որ բարձր տեխնոլոգիանների միջոցով մաքրեն և պարզ երևա թե ով է դա, իսկ վերև նշված մերսեդեսի պետ համարանիշները հնարավոր է, որ մոտ ժամանակում ճշտվի և այդ դեպքում հնարավոր կլինի գործ բացել: Ինքը լսել է այդ ամենը և շատ ուրախացել է, որ կբացահայտվի ընկերոջ սպանությունը: Այդ օրը ժամը երկուսի կողմերը գնացել են տուն, որի մասին ինքը նշել է նախորդ ցուցմունքում և այդ թեմայով այդ օրը ոչ ոքի հետ չի զրուցել: Հաջորդ օրը Արթուրի թաղման արարողությունից հետո, երեկոյան իրենց բակ է եկել Իսոն և իրենք զրուցել են նորից Արթուրի թեմայից և ինքը նրան այդ ժամանակ ասել է, որ գործը բարեբախտաբար շուտով կբացահայտվի քանի որ տվյալներ կան և ոստիկանությունը դուրս է եկել ինչ որ մերսեդես ՙե՚ մակնիշի մեքենայի վրա, որը պրոսպեկտից գնում է 3-րդ մասիվ և այնտեղ կորում է: Նա իրեն արագ հարցրել է ՙբա համարը՚ և ինքը ասել է, որ համարը ճշտվում է և մոտ օրերը կլինի նաև որ տեսախցիկի վերծանումը, ասել է որ շուտով պարզ կլինի, թե ով է եղել: Իսոն իր ասածից ինչ որ ձևով այլալվել է և քիչ պաուզա տալով հետո ասել է, որ լավ չի լինի: Իրա ասածը իրեն հանկարծակիի է բերել և ինքը նրան հարցրել է, թե ինչը լավ չի լինի, ինչ է ասում և անմիջապես հարցրեցի, թե կարող է բան գիտի և չի ասում: Նա քիչ լրելուց հետո ասել է, որ ինքը գիտի, թե ով է կատարել: Ինքը շատ է զարմացել ու հարցրել է երբվանից գիտի և ով է դա կատարել: Նա ասել է ի սկզբանէ էլ իմացել է և դա կատարել է Մոսոն: Ինքը նախ շատ զարմացել է ապա զարմացել է, թե Մոսոն ինչ գործ ունի և ինչու է գնացել այդ քայլին: Ինքը սկսել է նրա վրա զայրանալ, որ ինչու եթե իմացել է դրա մասին իրեն չի ասել նաև ասել է, որ կարող է նրա մատնել խառը լինի դրան: Նա էլ իր վրա զայրանալով ասել է, որ նրա մատը խառը չի և չգիտի Մոսոն ինչու է Արթուրին սպանել: Նաև իր հարցին պատասխանել է, որ Մոսոն մենակ է եղել: Ինքը նրան ասել է բա ինչ պայմաններում է ինքը իմացել և ինչու չի խափանել այդ դեպքը չէ որ գիտեր, որ Արթուրը իր ընկերնա և նաև ինքը նրանց տան քավորն է: Նշանակում է այդ քայլով իր վրա էլ է ոտնձգություն կատարել: Իսոն շատ է զարմացել ասել է, որ թե ոնց կարող է նա իր հանդեպ ոտնձգություն կատարի: Ինքը էլ ասել է, որ այդ քայլը այդպես է դիտում և այս ամենից լավ բան չի սպաում: Քանի որ իրենց կարծիքով բորբոքվել էին և լռել է նա էլ է լռել և լուռ մոտ 10 րոպե նստել է իր մեքենայի մեջ: Իսոն ասել է, որ գործ ունի և պետք է գնա: Ինքը նրչան ասել է, որ անպայման գնա և հանգստանա ինքն էլ մի փոքր հանգստանաª կարողանա մարսել այդ լուրը հետո կհանդիպեն և կխոսեն: Նա մեքենայով չի եղել և մեքենան թողել է նրա մոտ, որից հետո մոտ մեկ ժամ անց եկել է մեքենա թողել է իրենց բակում ու ասել է, որ ավելի ուշ կգա: Ինքը նրան ասել է, որ անպայման ինչ գնով էլ լինի պետք է այդ օրը խոսեն: Դրանից հետո ինքը շատ անհանգիստ է եղել և ինքը վատ է իրեն զգացել ու սպասել է Իսոյի գալուն: Ժամը 2-ի կողմերը զանգհարել և եկել է իրենց տուն: Նստել են տան սպորտ-զալում, որ իրենց խոսակցությունը տան անդամները չլսեն ու ինքը Իսոին հարց է տվել և խնդրել է, որ այդ հարցին ճիշտ պատասխանի: Հարցրել է ՙԻսո Արթուրի սպանության մեջ քո մատը խառն է, թե ոչ դու ինչ կապ ունես այդ ամենի հետ՚: Նա նայել է իր երեսին և ասել է, որ ՙերդվում եմ որ ես Արթուրի սպանության հետ կապ չունեմ ուղղակի իմացել եմ այդ մասին՚: Հաջորդ հարցը տվել է նրան բա եթե կապ չունես ինչու է Մոսոն նրան այդ մասին ի սկզբանե ասել և նա ոչ մի քայլ չի ձեռնարկել: Նա իրեն պատասխանել է նեղացած տոնով, որ նրա ասածին չի հավատացել, որ կապ չունի, իսկ ոնց է իմացել և ինչու նա չի ասել և ոչինչ չի ձեռնարկել այդ հարցին ասել է, որ ինքը առայժմ չի պատասխանի բայց հանգիստ լինի, որ կիմանա ու կզգա , որ ինքը ճիշտ է: Ինքը նրան ասել է լավ այդ դեպքում իրեն ասա մոռանա, որ իրեն պատմել է, թե ինչպես և ինչ պայմաններում է Արթուրին սպանել և ինչով: Ասել է, որ այո պատմել է, որ Արթուրենց տան բակում սպանել է Արթուրին և երբ նա եկել է և իջել է մեքենայից, տան համար արած առևտուրը ձեռքին մի ձեռքով էլ հեռախոսը հետևից ականջին հետևից մոտեցել է ավելի ճիշտ դիմացից եկել է և շատ քիփ է Արթուրին համարյա քսվելով դեպի հետնամաս, այդ պահին հետևից կրակել է ոտքերին, այնուհետև մեջքին և հեռացել է այնդտեղից: Ինքը իրեն հազիվ է տիրապետել բայց զսպել է և ցանկացել է, որ չխանագրի Իսոյին իր հետ անկեղծ լինելու մեջ: Ինքը Իսոյին խնդրել է, որ եթե ամեն ինչ այդպես է և ինքը իրենից ոչինչ չի թաքցնում ապա Մոսոին ամեն կերպ աշխատի բերել իր մոտ կամ կազմակերպի իր այլ վայրում հանդիպումը և զրուցեն, քանի որ ինքը նրա հետ խոսելու բաներ շատ ունի: Իսոն լսել է իրեն քիչ մտածել է և ասել է, որ անպայման կաշխատի այդ երկու օրը այդ հանդիպումը կազմակերել և ինքը այդ առումով կարող է հանգիստ լինել: Եվ ինքը գնացել է տուն:
Հրապարակվել է Տիգրան Ասատրյանի կողմից 2014 թվականի հուլիսի 19-ին որպես մեղադրյալ լրացուցիչ տրված ցուցմունքը, որով հայտնել է, որ 30.01.2014 թվականին երեկոյան, ժամը 20-ի սահմաններում ինքը նստած է եղել տանը իր ընկերներª Արայիկի և Գրիգորի հետ և կոնյակ են խմել և զրուցել տարբեր թեմաներից, բնականաբար հիմնական թեման եղել է Արթուրը: Այդ օրերին ինքը շոկի մեջ է եղել այդ կատարվածից, նախ Արթուրի սպանության դեպքից ինչպես նաև մեկ օր առաջ իմացած լուրից, որը շատ ծանր է տանում: Այդ օրը խոսակցության ընթացքում Գրիգորը ասել է, որ ինքը այդ գործով այլևս չի զբաղվում և որ դա մտել է տուպիկ և կարող է չբացվի: Այդ ժամանակ զանգահարել է Իսոն, որի զանգին ինքը անհամբեր սպասել է, քանի որ բան է պայմանավորվել նրա հետ Մոսոյի հետ կապված և անհաբեր սպասել է պատասխանի և 15 րոպեից նա եկել է: Զարմանալի բարձր տրամադրություն է ունեցել և այդ ամենը իր համար եղել է տարօրինակ: Մի պահ ինքը հարմարացրել է և անռանձնացել է մարդկանցից և կանչել է Իսոյին: Նա առանձնացել է իր հետ և մոտ 5 րոպե շատ արագ զրույց են ունեցել հետևյալի մասին: Նախ ինքը հարցրել է նրան արդյոք տեսել է Մոսոյին և ըստ իրենց պայմանավորվածի պայմանավորվել է հանդիպել նրա հետ: Նա ասել է, որ Մոսոն չի գա և որ իրան դուր չի գալիս այդ հանդիպման միտքը: Ասել է գոնե մի ինչ-որ կաֆե կամ մեկ այլ տեղ գնան և զանգեն իրեն ինքը իբր պատահական գա և հանդիպի նրանց: Նրան այդ միտքը դուր չի եկել: Նա իրեն ասել է, որ ինքը հանգիստ լինի և այդ մասին այլևս չմտածի ամեն ինչ նորմալ է: Ինքը այդ խոսքերից ավելի է զայրացել և հարցրել է, թե ինչն է նորմալ, որ այդ ամեն ինչից հետո ինչպես կարող է նորմալ լինել: Նա իրեն ասել է, որ ասում է ուրեմն մի բան գիտի նա ասել է, որ հեռու մնա քանի որ կարող է պռոբլեմների մեջ ընկնի և իր մասով արդեն ինչ-որ շրջանակներում խոսակցություն է գնում: Նրա ասածը իրեն մտածելու տեղիք է տվել,սակայն ինքը չի կարողացել երկար շաունակել քանի-որ տանը մարդ է եղել և զայրույթը հազիվ զսպելով նրան կարճ հարց է տվել, թե կարող է Մոսոն այստեղ չէ ընդհանրապես Մոսոն չի էլ եղել և դա հնարած է: Իսոն նեղվել է իրենից և ասել է, որ ոնվ որ ինքը նրան չի հավատում: Եվ ինքը նրան ասել է եթե ուզում է հավատամ մի հատ հիմա իրեն նկարի իր հեռախոսով, որից հետո էլ այդ նույն օրը կամ հաջորդ օրը հանդիպի Մոսոյի հետ և մեկ հատել նրան նկարի և ավելին մի հատ էլ խոսացնի Արթուրի ըստ սպանության վարման մասին և ձայնագրի ու բերի, որ ինքը հավատա: Նա էլ ասել է, ոնց նկարի կամ ձայնագրի բա, որ նկատի ինչ պատասխանի: Ասել է չգիտի գնա ոնց ուզում է անի ու այդ երկու օրերին այդ հարցը կազմակերպի եթե ոչ այլևս մոռանա ամեն ինչ, որ ինքը և նա այլևս չեն կարող շփվել, իրենց ընկերությունը դրանով կդադարի, ընտրությունն նրան է և նա պետք է որոշի: Իսոյին դա դուր չի եկել, այնուհետև գնացել են և նստել են իր հյուրերի հետ: Քիչ անց իր ընկեր Արայիկը գնացել է տուն, բոլորին հաջողություն մաղթելով, քանի որ հաջորդ օրը պետք է ետ վերադառնար Մոսկվա: Իսոն ասել է, որ ինքն էլ իր հետ կգա ճանապարհելու, որից հետո Արայիկիը գնացել է և իրենց տանը մնացել են ինքը Իսոն և Գրիգորը: Մոտ մեկ ժամ և ավելին իրենք նստած զրուցել են տարբեր թեմաներից, բայց ինքը իր մեջ շատ անհանգիստ է եղել և տրամադրություն բոլորով չի ունեցել: Ժամը մոտ 02-ի սահմաններում Գրիգորը վերկացել է, որ գնա տուն: Նրա հետ Իսոն էլ վեր է կացել որ գնա, սակայն ինքը փորձել է նրան ասել, որ մի փոքր էլ մնա քանի որ չի հանգստացել իրենց ունեցած խոսակցությունից և ցանկացել է շարունակել: Սակայն Իսոն ժպտալով իրեն ասել, է որ արդեն ուշ է և ինքը մեքենայով չէ ու Գրիգորի հետ կգնա քանի որ նրա տան ճանապարհին է: Գրիգորը սիրով համաձայնվել և նրանք միասին Գրիգորի մեքենայով հեռացել են: Դրանից հետո ինքը Իսոյին այլևս չի տեսել մինչև ս/թ փետրվարի 03-ը: Որին որ հիշում է մեկ անգամ ծննդյան առիթով շատ հակիրճ խոսել են հեռախոսով: Այդ ամենը իրեն մտածելու տեղիք է տվել ինքը որոշել է գտնել այդ հարցի լուծումը: Ինքը Իսոյի ասածներին շատ տարօրինակ է համարել և չգիտի ինչու չի հավատացել ոչ մի ասածին, մի կողմից մտածել է, թե ինչու է իրեն այդպես պահում և իրա ասածների իմաստը ինչում է կայանում, մտածել է ինչու է իրեն ասել: Իր իմանալով նա Արթուրի հետ շատ լավ հարաբերությունների մեջ է եղել և խնդիր չի ունեցել: Սակայն ինքը այդ ամենի մեջ վտանգ է տեսել և ներքուստ շատ անհանգիստ է եղել: Մտածել է և չի քնել: Անհանգիստ է եղել նախ նրանից, որ եթե Իսոի ասածները ճիշտ դուրս գան ուրեմն իր մտածելով և հականալով շատ հնարավոր է համարում, որ այդ գործը շուտով կբացահայտվի և ամբողջ աշխարհը կիմանար այդ մասին և այն ժամանակ ինքը ինչպես պետք է նայի Արթուրի ընտանիքի, երեխաների աչքերին, չէ որ Իսոն բոլորը գիտեն, որ իր մտերիմ ընկերն է և ինքը նրան Արթուրի հետ ծանոթացրել: Ինքը ինչ պատասխան է տալու Թևոսի հարցերին, որ ինչպես եղավ, որ ինքը այդ ամենից տեղյակ չի և ինչն է պատճառը: Ինքը հասկացել է նաև, որ մարդիկ կարող են դրան չհավատալ, որն էլ իրեն հետևանքները կթողի: Հաջորդը ինչ պատասխան իրենից կսպասեին իրավապահ մարմինները: Բացի այդ ուրիշ վտանգ էլ կա, որ ինքը արդեն իմացել է այդ ամենի մասին և որ իր պահվածքին Իսոի ու Մոսոյի դեմ կարող է իր անձին վտանգ ներկայացնել: Եթե մտածեր իրոք Մոսոն և Իսոն իր մեջքի հետևից չգիտես ինչու գնացել են այդ սարսափելի քայլին, նշանակում է առաջին հերթին Իսոն ոտնկոխ է արել և իրեն և իր ընտանիքին: Հնարավոր էր իր նկատմամբ էլ նման քայլ անեն: Այլն էր, որ Իսոն իրեն զգուշացրեց, որ շատ է ՙբզբզում՚ և մարդկանց շրջանակներում իր ՙվրով՚ արդեն ինչ-որ խոսակցություններ է գնում, թե ինչ խոսակցություններ և թե ինչ մարտիկ և այդպես էլ չի կարողացել հավատալ, սակայն իր մտավախությունները իրեն ստիպել են , որ ինքը քայլեր ձեռնարկի իր ինքնասիրությանը, ազնվությանը: Հաջորդ օրը առավոտյան գնացել է Արայիկի մոտ, որից հետո ճանապարհել է նրան, այնուհետև եկել է տուն և քիչ հանգստացել է Գրիգորի միջոցառմանը, որտեղ ձևական մեկ ժամ մնալուց հետո եկել է գնացել է տուն, վերցրել է կնոջը և գնացել են Արթուրենց տուն։ Այդտեղ ինքը Նառային խնդրել է տուն կանչել Արթուրի բաջանաղ Արթուրին։ Արթուրին ինքը ճանաչել է վաղուց և նրա մասին ունի լավ կարծիք ու գտել է, որ այս հարցում նրան կարելի է վստահել։ Որոշել է նրա հետ զրուցել, սակայն մտածել է բավարար և հիմնավոր հիմքեր ստեղծել և նոր զրուցել, որովհետև դա շատ լուրջ և ծանր թեմա էր։ Նախ` ինքը պետք է հաստատապես համոզված լիներ Իսոյի ասածների մեջ ու ունենար հստակ ապացույցներ։ Արթուրը կեսգիշերին եկել է ու իրենք առանձնացել են խոհանոցում և ինքը Արթուրին ասել է, որ այս խոսակցությունը մնալու է իր և նրա մեջ, որովհետև լուրջ թեմա է, իսկ մնացածը հետո երկուսով կորոշեն։ Արթուրին ասել է, որ այս դեպքը համարյա բացված է իր համար և ինքը նրան խոսք է տալիս, որ մի քանի օրերի ընթացքում հաստատ կասի, թե ով և ինչու է կատարել այս սպանությունը։ Ինքը նրան ասել է, որ հիմա էլ կարող է ասել, սակայն իրեն պետք է 100 տոկոս համոզված լինել, բայց որ բացվելու է թող ինքը չկասկածի։ Ինքն ու Արթուրը որոշել են հաջորդ օրը 1.02.2014թ. ցերեկվա ժամերին հանդիպել, որովհետև շատ կարևոր և լուրջ խոսելու ու որոշելու թեմաներ կան։ Նա համաձայնվել է և իրենք պայմանավորվել են հանդիպել միմյանց։ Հաջորդ օրն Արթուրը պայմանավորվածությունը խախտել է և ամբողջ օրը եղել է անհասանելի, հետո իմացել է, որ նա գնացել էր ընկերների հետ խմելու։ Դրանից հետո որոշել է ինքնուրույն գործել։ 02.02.2014թ. ամբողջ օրը մնացել է տանը և որոշել է ինչ անել: Այդ քանի օրը Իսոն չի զանգել ու չի եկել և ինքը նրանից անտեղյակ է եղել: Դա իրեն ավելի էր նյարդայնացրել։ Ամսի 3-ին զանգահարել է նրան և ասել է, որ ժամը 12-ին գա իր տուն։ Ճիշտն ասած ինքը որոշել էր նրան ձայնագրել, սակայն մտածել է, որ նա կարող էր գալ և այնպիսի բան ասել, որ կարիք էլ չլիներ ձայնագրելու և առանց դրա էլ ինչ-որ խելացի ելք կգտնվեր։ Սակայն պայմանավորված ժամին գալով և նստելով տան հյուրասենյակում, ինքը Իսոյին հարցրել է թե նա ինչ որոշեց և ինչ արեց իր ասածների շուրջ։ Նա քմծիծաղ տալով պատասխանել է, որ հանգիստ եղիր, ոչինչ էլ պետք չէ անելու։ Ինքը զարմացած նայել է Իսոյի դեմքին և չէր հասցրել բան ասել, երբ Իսոն հայտնել է, որ Մոսոն այլևս չկա։ Ինքը նրան հարցրել է, թե ոնց չկա, նա պատասխանել է, որ Մոսոյին վերջինիս մեքենայով տարել և հարցերը լուծել է, իսկ մեքենան թողել է օդանավակայանում ու եկել է հետ։ Նա ասել է, որ դա եղել է ամսի 1-ին: Ինքը նրանից հարցրել է, թե ինչ է նշանակում հարցերը լուծել է և նա պատասխանել է, որ սատկացրել է Մոսոյին։ Ինքը ճիշտն ասած չհավատալով Իսոյին հարցրել է, թե արդյոք նա իրեն է փորձում համոզել, որ ինքն այդ թեման փակի ու հանգիստ լինի, նա ասել է, որ ոչ, այդպես չէ: Ինքը Իսոյին ասել է, որ նրան խնդրել էր, որ մի հատ Մոսոյին նկարեր կամ ձայնագրեր, որպեսզի ինքը համոզված լիներ, որ նա է Արթուրին սպանել և որ նա գտնվում է Հայաստանում այլ ոչ այլ երկրում, ինքը հարցրել է Իսոյին, արդյոք նա իր խնդրանքը արել է թե ոչ, այլ կերպ նրա ոչ մի ասածին ինքը չի հավատում: Կամ եթե սպանել է ինչու է տարել մեքենան օդանավակայան, որտեղ ամեն քայլին մինչև օդանավակայան հասնելը, կարող էին նրան կանգնեցնել, կամ տեսնել, կամ էլ օդանավակայանում ամեն քայլին տեսախցիկներ են տեղադրված, որոնք նրան կարող էին արդեն ֆիքսած լինել: Ինքն Իսոյին ասել է, որ իրեն թվում է, որ այդպիսի բան անողը նման քայլ չէր կատարի, այնպես որ այդպիսի հեքիաթներ իրեն պետք չէ պատմել: Իսոն նորից պնդել է ասածները և ինքը հասկացել է, որ նա ուզում է ՙգլխի տակ փափուկ բարձ դնել՚ և ՙառխային՚ գցել: Ինքը սկզբից մինչև վերջ Իսոյի ոչ մի ասածի չի հավատացել և ճիշտն ասած մինչև հիմա էլ չի հավատում և այդ մասին ունի իր դատողությունները, որոնք հիմք են տալիս իրեն չհավատալու, որ Արթուրի սպանությունից նա տեղյակ է եղել և, որ Մոսոն էլ սպանված է։ Ինքը մտածել է, որ Իսոն ինչ-որ չար խաղ է անում իր հետ։ Ամեն դեպքում ինքը իր ապահովության և անվտանգության, ինչպես նաև իր ճշմարտության համար որոշել է նրան ձայնագրել և այդ ձայնագրությունը պահել իր մոտ՝ մինչև կորոշի ինչ անել: Ինքը նրան ասել է, որ կամաց խոսի տանը մարդ կա՝ աղջիկը և տան աշխատողը վերևի հարկում են և ավելի լավ կլինի գնալ սպորտ-սրահ խոսելու։ Ինքը ներողություն է խնդրել ասելով, որ տեսնի վերև ինչ վիճակում է և կգա, սակայն իրենց տանն այդ պահին մարդ չի եղել։ Շտապ բարձրանալով երկրորդ հարկ վերցրել է ձայնագրիչը, արագ իջել է սպորտ-սրահ և միացնելով այն դրել է բազմոցի կողքը դրված երեխաների խաղալիքների մեջ: Այնուհետև, Իսոյին առաջարկել է հեռախոսները թողնել հյուրասենյակում և նստել սպորտ-սրահում ու մի հատ լուրջ խոսել այդ ամենի մասին և վերջակետ դնել: Այդպես էլ արել են ու իրենք մոտ 40 րոպե խոսել են ինչպես այդ թեմայից, այնպես էլ իրենց վերաբերվող ուրիշ այլ թեմաներից: Ինքն այնպես է զրույցը տարել, որ Իսոն չկասկածեր ոչինչ և ինչ-որ պետք է այս գործի մասին իմացվեր: Ոստիկանության աշխատակից Գրիգորի և Էրիկի հետ հունվարի 27-ի լույս գիշերը աշխատում էին մի վարկած ման գալ ու գտնել, այդ ժամանակ ինքը իր վարկածն է հայտնել նրանց, ասելով, որ հնարավոր է այս փողոցի տեսախցիկները ֆիքսած լինեն ինչ-որ մարդկանց: Ինքն առաջ է քաշել այն վարկածը, որ հնարավոր է կատարողը մեքենայով է եղել և մեքենան չի կանգնեցրել Սարյանի վրա, այն շատ երևացող է և տեսախցիկներ էլ կան, այլ հնարավոր է կանգնեցրած լինի այգում, իսկ եթե մեքենայով չի, ապա հնարավոր է կամ այգով կամ էլ Արթուրենց շենքի վերևի մասով դեպի Դեմիրճյան փողոց բարձրացած լինի կամ լինեն։ Հաջորդ օրը ցերեկվա ժամերին, ինչպես որ նշել է նախորդ ցուցմունքում, ինքն ու Իսոն գնացել են ՙԱզնավուր՚ սրճարան և Գրիգորը իրեն ցույց է տվել տեսախցիկներից հանված ինչ-որ մարդու սիլուետ, ձեռքերը գրպանը դրած, որը նրա ասելով դեպքից անմիջապես հետո իջել է փողոցի այդ մասով: Գրիգորն ասել է նաև, որ հնարավոր է բարձր տեխնոլոգիաների միջոցով պարզեցնել այդ մարդու դեմքը: Ինքը ուրախանալով ասել է, որ շատ լավ կլինի: Հաջորդ օրը, հունվարի 28-ի կեսգիշերին, երբ հանդիպել են Գրիգորին, ինչպես որ նշել էր նախորդ ցուցմունքում, նա ասել է տեսադաշտում ՙՄերսեդես-E՚ կարգի մեքենան երևալու մասին, նշելով, որ այն այդ ժամերին դուրս է գալիս այգուց դեպի Պրասպեկտ և գնում է մասիվ և 3-րդ մասիվից այն կողմ անհայտանում է։ Գրիգորը հարցրել է, թե ինքն արդյոք կարող է նման մեքենա իմանալ, որի տերը ապրում է այդ կողմերում կամ կարող է հասկանալ, թե ինչ մեքենա կարող է լինել: Ճիշտն ասած ինքը նման մեքենայի հետ ծանոթ չէր և չի կարողացել մտաբերել: Ինքը նրան հարցրել է, եթե մեքենան կա, ապա ինչու համարը չկա, նա էլ ասել է, որ համարը չի երևում, սակայն փորձում են ճշտել: Մեքենայից իջնող ինչ-որ անձի, ավտոմեքենայի սեփականատիրոջ՝ Կարեն Ներսիսյանի, կամ վերջինիս հոր՝ Մովսես Ներսիսյանի, կամ Իսրայել Սարգսյանի մասին Գրիգորը իրեն ոչինչ չի ասել: Մովսես Ներսիսյանին ինքն առաջին անգամ տեսել է 2004 կամ 2005 թվականներին ընկերոջ օֆիսում և առանձնապես նրա հետ ոչ մի ընկերական կամ գործնական առնչություն չի ունեցել: Այնուհետև իմացել է, որ նա անցել է Արմեն Տեր-Սահակյանի գործով և ծանոթ է Իսոյին: Հետագայում ինքը Մոսոյին տեսել է Իսոյի հետ և ինչ-որ ձևով անորոշ շփում է եղել՝ դեպքից-դեպք, ընկերական հարաբերություններ չեն եղել: Ինքը գիտեր, որ Իսոն էլ Մոսոյին առանձնապես չի ընդունում և նրա հետ չի շփվում: Տարվա ընթացքում ինքը Մոսոյին կարող էր տեսնել 4-5 անգամ։ Այս վերջին մեկ տարվա ընթացքում ամենևին չի տեսել և ոչ էլ հեռախոսով է շփվել: Նա իր համար դատարկ բազմություն է եղել, նաև իր իմանալով Իսոն նույնպես նրա հետ շփում չի ունեցել: Ձայնագրության որոշ հատվածներ ինքը ջնջել է, որը բոլորովին կապ չի ունեցել այս թեմաների հետ, ավելի շատ անձնական և հին ու նոր խոսակցություններ են եղել, որը խոսացվել է իր նախաձեռնությամբ՝ Իսոյին կասկածից դուրս պահելու համար, որ այդ խոսակցությունը կարող է ձայնագրվել: Այդ խոսակցության ընթացքում նաև եղել են լուռ պահեր, որը իմաստ չուներ պահելու: Իսոն բնականաբար չգիտեր և չէր էլ կարող իմանալ, որ խոսակցությունը ձայնագրվում է: Բացի այդ, ինքը 40 րոպեն մոտավորապես է նշում և չի դրել ու ժամացույցով չափել: Այդ խոսակցությունն ինքը ձայնագրել և պահել է զուտ իր համար և այդ պահին չի մտածել, որ կարող է մեկին տալ, մինչև չվերլուծի և չհասկանա, թե ինչ է կատարվում: Ինքը այդքան խելամիտ չի համարել Մոսոյին անձամբ գտնելը և նրա հետ զրուցելը: Ինքը իրավապահ մարմիններին չի հայտնել կատարվածի մասին, քանի որ հստակ համոզված չի եղել Իսոյի խոսքերի մեջ, բացի այդ փորձել է խոսել նաև փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հետ, որը այդ ընթացքում հիվանդ է եղել ու չի պատասխանել իրեն: Իր իմացածի մասին կիսվել է ՙբաջանաղ՚ Արթուրի հետ, սակայն նա հաջորդ օրն իր հետ կապի դուրս չի եկել: Բաց այդ, ինքը Թևոսին ևս ցանկացել է ասել, երբ հանդիպեին, որքանով մտաբերում է ինքը հեռախոսով նրան ասել է, որ կարևոր բան կա խոսելու և երբ, որ գնա նրա մոտ, անպայման այդ մասին իրար ականջի պետք է փսփսան։ Ահա այս է պատճառը, որ մինչև իր տանից խուզարկությամբ կրիչի հայտնաբերելը, ինքը չի հայտնել դրա մասին ոչ մեկի։ Սակայն հայտնում է նաև, որ 04.02.2014թ.-ին ինքը Թևոսի մտերիմների հետ, Թևոսի և նրա քեռու Վարուժի իմացությամբ, նրանց կողմից իրենց տուն ուղարկված մարդկանց հետ լսել են կրիչի պարունակությունը և ասել է, որ այդ մասին հայտնեն նրանց, քանի որ ինքը տանից դուրս գալ չի կարող և գտնվում է հսկողության տակ։ Մինչև հիմա էլ համոզված է, որ Մոսոն մահացած չէ և այդ ամենը «իմիտացիաե է, դա իր սուբյեկտիվ կարծիքն է, քանի որ այս պահին փաստեր և փաստարկներ չունի և ներկայացնել չի կարող։ Ինքը չի հավատում, որ Իսոն Մոսոյին սպանել է: Իսոյին ճանաչելով համոզված է, որ նա չէր կարող մարդ սպանել: Նա իր կարծիքով չէր պատկերացնում, թե ինքը ինչ է ուզում Մոսոյից և մտքին ինչ կա: Միգուցե այն ինչ Իսոն պատմել է սուտ էր և ուներ ինչ-որ պատճառներ իրեն խաբելու համար։ Իսրայել Սարգսյանը Թևոսի հետ ընկերներ չեն եղել, հարաբերությունները թշնամական չէին և ոչ մի դրդապատճառ ինքը չի տեսել, որ նրանք իրար հետ թշնամանային: Իրար տեսնելուց նորմալ փոխհարաբերվել են, նույնիկս Իսոն անհանգստություն է ցուցաբերել, որ Թևոսին կալանավորել էին: Նորից կրկնում է ևս մեկ անգամ, որ ինքը չգիտի Իսոն ինչու է Մոսոյին առաջարկել սպանել Արթուրին, կամ թե Մոսոն է առաջարկել, կամ այդպիսի խոսակցություն ընդհանրապես եղել է, թե ոչ: Ինքն այդ մասին չգիտի և շատ-շատ կուզենար իմանալ: Իր համար դա մութ դաշտ է: Ինքը ցանկանում է, որ պարզվի Արթուրի սպանության դրդապատճառը:
ՀՀ ոստիկանության աշխատակիցներ հանդիսացող, ներքոհիշյալ կեղծանունները կրող թվով 4 վկաների ցուցմունքները.
Հայկազ Մաթևոսի Իսպիրյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ստանալով հանձնարարություն արտաքին դիտում իրականացնել Իսրայել Սարգսյանի և Մովսես Ներսիսյանի նկատմամբ իրենց վարչության աշխատակիցներով 2014թ. հունվարի 30-ից սկսել են իրականացնել համապատասխան օպերատիվ միջոցառումներ, որոնք շարունակվել են մինչև 2014թ. փետրվարի 3-ը ներառյալ: Փետրվարի 01-ին ժամը 08-ին հանձնարարվել է դիտում իրականացնել ինչպես Իսրայել Սարգսյանի, այնպես էլ Մովսես Ներսիսյանի և նրանց կապ հանդիսացող ՙԳագո՚ պայմանական մականվամբ անձի բնակության վայրերի շենքերի մոտ: Իսրայել Սարգսյանի պայմանական մականունը որոշվել է ՙԿարո՚, իսկ Մովսես Ներսիսյանինը՝ ՙԱվո՚: Իսրայել Սարգսյանին այդ օրը հնարավոր է եղել տեսնել միայն 16:30-ից, Մոսկովյան փողոցի թիվ 31 շենքի տակ գտնվող ՙԱրտաշի մոտ՚ խորտկարանից դուրս գալիս, կապ ՙԳագո՚ և ՙԲենո՚ անվանական մականվամբ անձանց հետ: Թե ինչու իրենց այդ օրը ավելի շուտ ժամի չի հաջողվել տեսնել և տեսադաշտում պահել Իսրայել Սարգսյանին, նշում է, որ հնարավոր է նա ժամը 8-ից շուտ է տանից դուրս եկել, կամ էլ նրա շենքի մուտքի մոտ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որի պատճառով ծառայություն իրականացնող աշխատակիցը հնարավորություն չի ունեցել ֆիքսել նրա ելքը շենքի մուտքից: Խոչընդոտի կոնկրետ պատճառը չգիտի: Ինքն դիտման աշխատանքներին անձամբ չի մասնակցել, սակայն իրականացրել է նշված անձանց արտաքին դիտման աշխատանքների կոորդինացումը և ղեկավարումը: Ցուցմունք նշում է այն, ինչ-որ ռադիոկապի միջոցով իրեն տեղեկություններ են հաղորդել համապատասխան աշխատակիցները: Իսրայել Սարգսյանը ժամը 19:15-ին դուրս է եկել իր շենքի մուտքից, քայլելով գնացել է Կոմիտասի պողոտա և իջել մինչև Վաղարշյան փողոցի խաչմերուկ, այնուհետև հետ դառնալով վերադարձել է շենքի բակ ու ժամը 19:35-ին մտել շենքի մուտք: Դիտումն իրականացրած աշխատակիցները իրեն զեկուցել են, որ այդ ընթացքում Իսրայելը եղել է ուշադիր, նայել է շուրջը, հետ է պտտվել և նայել իր հետևից եկողներին և որպես մասնագետ կարող է ասել, որ նման պահված դրսևորում են այն անձիք, ովքեր ուզում են ֆիքսել, թե իրենց նկատմամբ հսկողություն իրականացվում է, թե ոչ: Ժամը 20:10-ին իրեն զեկուցել են, որ Մովսես Ներսիսյանը դուրս է եկել բնակության վայրի շենքի մուտքից, նստել ավտոմեքենան և շարժվել: Նույն ժամին իրեն զեկուցել են, որ Իսրայելը դուրս է եկել բնակության վայրի շենքի մուտքից, ոտքով եկել է անցել դեպի ավտոտնակների մոտ ու սկսել սպասել: Մովսեսին հսկող խումբը զեկուցել է, որ ժամը 20:20-ի սահմաններում վերջինս ավտոմեքենայով մոտեցել է Իսրայելի շենքին: Քանի որ արդեն պարզ է եղել, որ Մովսեսը ավտոմեքենայով եկել է Իսրայելի ետևից և վերջինս պետք է նստի Մովսեսի ավտոմեքենան ու նրանք ինչ-որ տեղ մեկնեն, հրահանգ է տվել անձնակազմին հսկել բակից դուրս եկող բոլոր ճանապարհները: Մովսեսը շարժվել է Իսրայելի գնացած ճանապարհով ու ակնհայտ է եղել, որ նրանք պետք է հանդիպեն: Անձնակազմի աշխատակիցներից մեկը զեկուցել է, որ Մովսեսի ավտոմեքենան դուրս է եկել Ա. Խաչատրյան փողոց ու շարժվել Փափազյան փողոց: Մյուս անձնակազմն էլ զեկուցել է, որ Իսրայելը արդեն նշված տարածքում չէ, քանի որ անձնակազմը ուսումնասիրել է նշված տարածքը և պարզել, որ Իսրայելը չկա, այսինքն՝ ակնհայտ է եղել, որ Իսրայելը նստել է Մովսեսի ավտոմեքենան և նրանք հեռացել են: Անձնակազմերը միմյանց փոխելով ընթացել են Մովսեսի ավտոմեքենայի ետևից և զեկուցել, որ Մովսեսի ավտոմեքենան ժամը 20:30-ի սահմաններում կանգնել է Դավիթաշեն թաղամասում տեղակայված «Մագնումե հյուրանոցային համալիրի թիվ 4 ավտոտնակի դարպասի մոտ և սպասել է, որ մտնի նշված ավտոտնակ: Իրեն զեկուցել են, որ դարպասի մոտ կանգնած պահին ավտոմեքենայի մոտով ոտքով անցնելիս նկատվել է, որ Մովսեսի ավտոմեքենայի վարորդի կողքի նստատեղին մարդ կա նստած: Քիչ անց իրեն զեկուցվել է, որ ավտոմեքենան մտել է նշված ավտոտնակ և դարպասը փակվել է: Ժամը 22:10-ի սահմաններում իրեն զեկուցել են, որ Մովսեսի ավտոմեքենան դուրս է եկել «Մագնումե հյուրանոցային համալիրի նշված ավտոտնակից, խախտելով ճԵ կանոնները, մեծ արագությամբ շարժվել է Զովունի գյուղի ճանապարհով: Անձնակազմերը շարունակել են դիտման գործողությունները, շարժվելով ավտոմեքենայի ետևից: Քիչ անց զեկուցվել է, որ ավտոմեքենան թեքվել է դեպի Քանաքեռավան տանող ճանապարհ ու մտել այդ գյուղ, ընդ որում վարորդը սկսել է դանդաղեցնել ավտոմեքենայի ընթացքը, կանգնել, այնուհետև նորից շարժվել տեղից, ընթանալ արագ: Այդ գործողությունները կատարում են այն անձիք, ովքեր ցանկանում են ստուգել, թե հետևից դիտում կատարվում է, թե ոչ: Անձնակազմերից մեկը զեկուցել է, որ վազանց կատարելու պահին նկատել է, որ Մովսեսի ավտոմեքենայի վարորդի կողքին մարդ կա նստած, քիչ անց մյուս անձնակազմից զեկուցել են, որ ավտոմեքենայի սրահի լույսը վառվել է և կրկին նկատվել է, որ ավտոմեքենայի վարորդի կողքին մարդ կա նստած: Այնուհետև ավտոմեքենան դուրս է եկել գյուղի բնակելի հատվածից և շարժվել այգեգործական հողատարածքների կողմ տանող ճանապարհով: Ինքը հրահանգել է անձնակազմին կանգ առնել, չշարունակել, քանի որ իրենց բացահայտումը անխուսափելի կլիներ: Որոշվել է, որ աշխատակիցներից մեկը ոտքով քայլելով գնա այդ ճանապարհով: Քիչ անց նա զեկուցել է, որ դիտվող ավտոմեքենան շարունակում է ընթացքը և դրա լույսերն արդեն չեն երևում: Քանի որ հնարավոր էր ավտոմեքենան տեսադաշտից կորցնել, ինքը հրահանգել է անձնակազմերից մեկին ավտոմեքենայով շարժվել դիտարկվող ավտոմեքենայի ետևից: Քիչ անց այդ անձնակազմը իրեն զեկուցել է, որ անցել է Մովսեսի ավտոմեքենայի մոտով և շարունակել ընթացքը, որպեսզի բացահայտման խնդիր չառաջանա: Մովսեսի ավտոմեքենան կայանված է եղել ճանապարհին և ավտոմեքենայի լուսարձակները միացել են անձնակազմի ավտոմեքենայի անցնելու պահին: Մովսեսի ավտոմեքենան կանգնած է եղել շրջադարձ կատարած վիճակում՝ առջևի մասը դեպի գյուղի բնակելի հատվածը: Իրեն նաև զեկուցել են, որ անցնելով ավտոմեքենայի կողքից նկատել են, որ վարորդի կողքի նստատեղին մարդ կա նստած: Նաև զեկուցել են, որ երբ անձնակազմը սկսել է մոտենալ Մովսեսի ավտոմեքենային այն սկսել է շարժվել և ընթացել դեպի գյուղի բնակելի հատված: Մյուս անձնակազմերը դիրքավորված են եղել գյուղի տարբեր հատվածներում և զեկուցել են, որ Մովսեսի ավտոմեքենան ընթացել է դեպի Զովունի գյուղի ճանապարհ, այնուհետև այն կանգ է առել ՙՊագո՚ խաղասրահի կողքը, ճանապարհից դուրս: Րոպեներ անց իրեն զեկուցել են, որ ավտոմեքենան մեծ արագությամբ շարժվել է և մտել դեպի քանաքեռավան գյուղ տանող ճանապարհ: Ինքը հրահանգել է անձնակազմերին չգնալ Մովսեսի ավտոմեքենայի ետևից, այլապես բացահայտումն անխուսափելի կլիներ: Անձնակազմերը դիրքավորվել են հարմար վայրերում: Մոտ 15-20 րոպե անց իրեն զեկուցել են, որ Մովսեսի ավտոմեքենան շատ մեծ արագությամբ դուրս է եկել Քանաքեռավան գյուղ տանող ճանապարհից և ընթացել դեպի Երևան: Անձնակազմերից մեկը ֆիքսել է, որ Մովսեսի ավտոմեքենան Զովունի գյուղի ճանապարհով մտել է Դավիթաշենի 3-րդ թաղամասի Միկոյան փողոցի նորակառույց շենքի բակ: Քանի որ իրենց ավտոմեքենաները Մովսեսի ավտոմեքենայի հետևից անբարենպաստ պայմաններում շատ էին ընթացել և հնարավոր էր, որ աչքի ընկած լինեին և Մովսեսի ավտոմեքենայի կատարած շարժը շատ նման է եղել այն դեպքերին, երբ անձը ցանկանում է համոզվել, թե իր հետևից դիտում կա, թե ոչ, ուստի ինքը հրահանգել է, որ մոտակա տարածքում իրենց ավտոմեքենաներն ու աշխատակիցները չգտնվեն և վերահսկեն Դավիթաշեն թաղամասի հավանական ելքերը և դիտվող անձանց բնակության վայրերը: Որոշ ժամանակ անց տեսնելով, որ ոչ Իսրայելը և ոչ էլ Մովսեսը իրենց տեսադաշտում չեն հայտնվում, որոշել է հսկողության տակ պահել նրանց գտնվելու հավանական վայրերը, այդ թվում նաև «Զվարթնոցե օդանավակայանը, քանի որ ըստ իրենց ունեցած տեղեկության Մովսեսի եղբայրը աշխատում էր օդանավակայանում: Փետրվարի 2-ին ժամը 00:35-ի սահմաններում իրեն զեկուցել են, որ Մովսեսի ավտոմեքենան կանգնած է օդանավակայանի վճարովի ավտոկանգառում, մյուս անձնակազմն էլ զեկուցել է, որ փետրվարի 2-ին ժամը 01:10-ի սահմաններում Իսրայելը, գլխին կեպի դրած, ձեռքին ունենալով տոպրակ, մտել է իր շենքի մուտք, մինչ այդ երբ Իսրայելը դուրս է եկել իր շենքի մուտքից նրա գլխին կեպի և ձեռքին տոպրակ չի եղել: Ժամը 1:20-ի սահմաններում Իսրայել դուրս է եկել շենքի մուտքից նրա գլխին դրված է եղել նույն կեպին, իսկ ձեռքին եղել է նշված տոպրակը: Նա քայլելով գնացել է Կոմիտասի պողոտայի թիվ 36 շենքի բակ: Քանի որ Իսրայելը եղել է ուշադիր, ուսումնասիրել է առջևից, ետևից և կողմից գնացող անցորդներին, ուստի ինքը հրահանգ է տվել աշխատակիցներին, որ նշված շենքի բակ չմտնեն ու հսկողության տակ պահեն այդ բակի հավանական ելքերը: Մոտ 5 րոպե անց զեկուցել են, որ Իսրայելը դուրս է եկել նշված շենքի բակից ու քայլելով շարժվել իր շենք: Իրեն զեկուցել են նաև, որ Իսրայելի գլխին կեպի չի եղել և նրա ձեռքին տոպրակը չի եղել: Ժամը 01:40-ին Իսրայելը մտել է իր շենքի մուտք, ժամը 3:00-ին նրա բնակարանի լույսերը անջատվել են: Ինքը աշխատակիցներին անմիջապես չի հրահանգել, որ մտնեն նշված շենքի բակ ու փորձեն գտնել կեպին և գլխարկը, քանի որ այնտեղ հնարավոր է լիներ ինչ-որ անձ հանդիպած լիներ Իսրայելը ու իրենք էլ կարող էին բացահայտվել: Իրենք այդ պահին չգիտեին, որ Մովսեսը սպանված է և Իսրայելի ձեռքի տոպրակի մեջ լինեին ինչ-որ հետք պարունակող առարկաներ, այդ իսկ պատճառով որոնողական աշխատանքներ չեն իրականացվել:
Կարլեն Նուբարի Սարգսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2014 թվականի փետրվարի 1-ին գաղտնի դիտարկման տակ գտնվող կապ ՙԱվոն՚՝ Մովսես Ներսիսյանը, մոտ ժամը 18:10-ին դուրս է եկել ՙՔինգ Դելուքս՚ տուրիստական գրասենյակից, նստել է իր ՙՄերսեդես՚ մակնիշի 71 SM 111 պ/հ սև գույնի ավտոմեքենան, եկել է Ավան և մոտ ժամը 18:40-ին ավտոմեքենայով մտել է ավտոլվացման կետ: Մոտ ժամը 19:15-ին ՙԱվոն՚ դուրս է եկել ավտոլվացման կետից, եկել է իր շենքի բակ, իջել և մոտ ժամը 19:30-ին մտել է իր շենքի մուտք: Մոտ ժամը 20:30-ին ՙԱվոն՚ դուրս է եկել իր շենքի մուտքից, նստել է իր ՙՄերսեդես՚-ը, եկել է Կոմիտասի պողոտա և ՙՏաշիր՚ պիցցայի մոտով մտել է դեպի օբյեկտի՝ Իսրայել Սարգսյանի շենքի բակ: Իրեն կապով հայտնել են, որ օբյեկտը դուրս է եկել իր շենքից և քայլում է այդ ճանապարհի ուղղությամբ, ինքը դիտումը կազմակերպել է օբյեկտի բակի ելքի մոտ: Մեկ րոպե անց ՙԱվոն՚ իր ավտոմեքենայով դուրս է եկել օբյեկտի բակից Ա. Խաչատրյանի փողոց, եկել է Դավիթաշենի 4-րդ թաղամասի ՙՄագնում՚ հյուրանոցային համալիրի 4-րդ սենյակի մոտ, կանգնել և սպասել է, որ պահակը բացի սենյակի ավտոտնակը, այդ պահին իր վերակարգի աշխատողը հայտնել է, իրեն, որ ոտքով անցել է ՙԱվոյի՚ ավտոմեքենայի մոտով և ավտոմեքենայում տեսել է բացի ՙԱվոյից՚ մի մարդու, որը շատ նման է եղել օբյեկտի: Դրանից հետո ՙԱվոն՚ իր ավտոմեքենայով մտել է ավտոտնակ: Մոտ ժամը 22:15-ին ՙԱվոյի՚ ավտոմեքենան դուրս է եկել հյուրանոցային համալիրից, բարձր արագությամբ եկել է Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղ, որի կենտրոնական փողոցում երկու անգամ կանգնել է, որի ժամանակ իր վերակարգի համապատասխան աշխատողը կողքով անցնելիս իրեն հայտնել է, որ ՙԱվոյի՚ ավտոմեքենայում վարորդի կողքին մարդ է նկատել: Հյուրանոցի մոտ ՙԱվոյի՚ ավտոմեքենայում օբյեկտին նման մարդուն նկատել է մյուս աշխատողը: Քանաքեռավանի կենտրոնական փողոցում կանգնելուց հետո ՙԱվոյի՚ ավտոմեքենան շարժվել է, եկել հարակից հողատարածքներ և մեքենայի շարժվելու ընթացքում սրահում վարորդի մոտ լույս է վառվել: Հողատարածք մտնելուց հետո, մոտ 5 րոպե անց, ծառայողական ավտոմեքենայով այնտեղ ուղարկել է վերակարգի աշխատողը, որը իրեն հայտնել է, որ հողատարածք մտնելիս տեսել է ՙԱվոյի՚ ավտոմեքենան հետ շրջված և այն պահին երբ վերակարգի աշխատողը ավտոմեքենայով մոտեցել է ՙԱվոյի՚ ավտոմեքենային վերջինս միացրել է լուսարձակները և շարժվել: Վերակարգի աշխատողը հայտնել է, որ լույսերը միացրած վիճակում ՙԱվոյի՚ ավտոմեքենայի վարորդի կողքին մարդ է նկատել: Դրանից հետո հրահանգ է ստացել վերակարգի ավտոմեքենաները դուրս բերել Քանաքեռավան գյուղի ճանապարհների ելքերի մոտ: Մոտ 15 րոպե անց ինքը նկատել է ՙԱվոյի՚ ավտոմեքենան Քանաքեռավան գյուղից դուրս գալիս: Վերջինս շրջել է ավտոմեքենան Զովունի գյուղի խաղատների մոտ, մտել դրանցից մեկի մոտով, այնուհետև մոտ 5 րոպե անց դուրս է եկել և երթևեկել Քանաքեռավան գյուղի ուղղությամբ: Վերջինիս շարժը ընդունելով, որպես բացահայտման վտանգ, հրահանգ է ստացել դիտումը կազմակերպել Քանաքեռավան և Զովունի գյուղերի հավանական ելքերի մոտ: Մոտավորապես 20 րոպե անց ՙԱվոյի՚ ավտոմեքենան դուրս է եկել Քանաքեռավան գյուղից, բարձր արագությամբ ընթացել է Դավիթաշենի 3-րդ թաղամասի նորակառույց շենքի բակ, անջատել է ավտոմեքենայի լուսարձակները և սպասել: Վերջինիս շարժը նույնպես ընդունելով որպես գաղտնի դիտարկման բացահայտման վտանգ, հրահանգ է ստացել դիտումը կազմակերպել Դավիթաշենի հավանական ելքերի մոտ: Ժամը մոտավորապես 00:30-ին հրահանգ է ստացել դիտումը տեղափոխել ՙԶվարթնոց՚ օդանավակայան, որի վճարովի ավտոկայանատեղում նկատել է ՙԱվոյի՚ ավտոմեքենան: Դիտման ընթացքում եղել է խմբի ավագ, խմբի աշխատողներից աշխատանքի վերաբերյալ ստացել է տեղեկություններ, որը փոխանցել է իր վերադասին, նաև կոորդինացրել է խմբի աշխատանքները ելնելով իրավիճակից և վերադասի հրահանգներից: Ամփոփագրերը կազմել է ինքը, իր մոտ եղած նշագրումների հիման վրա: Գաղտնի դիտարկումների ընթացքում անձամբ ինքը գտնվել է այնպիսի դիրքերում, որ չէր կարող նկատել ՙԱվոյի՚ ավտոմեքենայում նստած ուղևորին:
Վաչագան Հովհաննեսի Գույումջյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2014թ. փետրվարի 01-ին մասնակցել է ամփոփագրերով ՙԱվո՚ մականունով Մովսես Ներսիսյանի գաղտնի դիտարկմանը: Ժամը 18:00-ի մոտակայքում ՙԱվոն՚ դուրս է եկել իր աշխատավայրից, եկել է Ավան թաղամասի Բաբաջանյան փողոց, մեքենան մտցրել է ավտոլվացման կետ, այնուհետև եկել է տուն: Ժամը 20:00-ի մոտակայքում դուրս է եկել տանից, նստել է իր ՙՄերսեդես՚ մակնիշի 71SM 11 պ/հ սև գույնի ավտոմեքենան ու միայնակ ուղևորվել: Նա հասել է Կոմիտասի պողոտա, այդ պահին հսկվող ավտոմեքենայի անմիջական դիտումը իրականացվել է համապատասխան անձնակազմի կողմից, որից հեռախոսով ստացել է տեղեկություն, որ ՙԱվոյի՚ ավտոմեքենան կոմիտասի վրա գտնվող ՙՏաշիր Պիցցա՚-ի շենքի մոտից թեքվել է աջ ու ընթացել է դեպի բնակելի շենքերի հատված և, քանի որ իրենք արդեն իսկ տեղեկացված են եղել, որ այդ տարածքում բնակվում է Իսրայել Սարգսյանը՝ ՙԿարո՚ պայմանական մականունով, ապա որոշվել է, որ իր անձնակազմի ավտոմեքենան, որը շատ ավելի ետևից էր ընթանում, Արաբկիրի հարկային տեսչության շենքի մոտից մտնի Արամ Խաչատրյան փողոց, որպեսզի դիրքավորվեն և հսկողության տակ վերցնեն ՙԿարոյի՚ տան հատվածից դեպի Արամ Խաչատրյան փողոց դուրս եկող ելքերը, ինչն էլ իրենց անձնակազմը կատարել է: Իրենց մյուս անձնակազմի հեռահաղորդումից տեղեկացել են, որ այդ ընթացքում ՙԿարոն՚ դուրս է եկել իր բնակարանի շենքի մուտքից և ոտքով շարժվել է դեպի Արամ խաչատրյան փողոցի կողմը: Քիչ անց իրենք ֆիքսել են, որ ՙԱվոյի՚ ավտոմեքենան դուրս է եկել Արամ Խաչատրյան փողոց և ընթացել է Փափազյան փողոցի խաչմերուկով: Իրենց անձնակազմը սկսել է իրականացնել այդ ավտոմեքենայի անմիջական դիտումը և մյուս անձնակազմերին հաղորդել են դրա ընթացքի վերաբերյալ տեղեկություններ: Անձնակազմերը մեկը մյուսին փոխելով իրականացրել են ավտոմեքենայի ընթացքի դիտումը և շարժվել են դեպի Եղվարդի խճուղի, որից հետո հսկվող ավտոմեքենան կանգ է առել Եղվարդի խճուղում գտնվող «Մագնումե հյուրանոցային համալիրի ավտոտնակների մոտ: Իրենց ավտոմեքենան մոտեցել է նշված հյուրանոցային համալիրին և անցել է հսկվող ավտոմեքենայից առաջանալով մոտ 60 մետր: Ինքը իջնելով իրենց ավտոմեքենայից ոտքով քայլելով մոտեցել է հսկվող ավտոմեքենային:Այդ ընթացքում ինքը տեսել է, որ հսկվող ավտոմեքենան առջևի մասով կանգնած է հյուրանոցային համալիրի ավտոտնակներից մեկի դարպասի դիմաց, որը փակ է եղել: Ինքը անցել է ավտոմեքենայի հենց կողքով և նկատել է, որ ավտոմեքենայի աջ կողմի 2 պատուհաններն էլ ամբողջովին փակ են: Ինքը չի կանգնել ավտոմեքենայի մոտ և քայլելով անցել է նրա ետևի մասից ու այդ ընթացքում հայացքը ուղղել է դեպի ավտոմեքենայի սրահ ու քանի որ ավտոմեքենայի լուսարձակները ավտոտնակի դարպասների մոտ կանգնած լինելով լույս էին արատացոլում մեքենայի սրահ, ետևի ապակուց նկատել է առջևի նստատեղին նստած 2 անձանց ուրվագիծը: Հայացքը գցել է նաև ձախ կողմի դռների ապակիներին և տեսել է, որ դրանք ևս ամբողջովին փակ են: Եվ քանի որ ավտոմեքենայի ապակիները մգեցված էին, այլ բան ինքը չի տեսել: Համենայն դեպս ետևի նստատեղին նստած անձի ուրվագիծ ինքը չի տեսել: Ինքը չէր կարող այնտեղ կանգնել, հետևաբար շարունակել է ոտքով քայլել դեպի Եղվարդի խճուղի: Քիչ անց շարունակելով հեռվից դիտումը տեսել է, որ ավտոմեքենան մտել է ավտոտնակ, որի դարպասը փակվել է: Մինչ դա տեղի ունենալը, ավտոմեքենայից ոչ-ոք չի իջել: Ժամը 22:10-ի սահմաններում իրենց անձնակազմերից մեկը հաղորդել է, որ ՙԱվոյի՚ ավտոմեքենան դուրս է եկել ՙՄագնում՚ հյուրանոցից և շարժվել է դեպի Զովունի գյուղ տանող ճանապարհ, իսկ այնուհետև նույն այդ անձնակազմը հաղորդել է, որ «Ավոյիե ավտոմեքենան մտել է արդեն Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղ: Այդ հատվածում իր անձնակազմը հասել և անմիջական դիտարկում է սկսել գյուղի մեջ: Իրենց ավտոմեքենայում եղել են երեք աշխատակիցներ, ինքը նստած է եղել հետևի նստատեղին, իսկ մյուս ընկերները՝ առջևի: Գյուղի մեջ ճանապարհին հսկվող ավտոմեքենայի վարորդը անընդհատ դանդաղեցրել է ավտոմեքենայի ընթացքը և պահ է եղել, որ կանգնեցրել է ավտոմեքենան: Այդ պահին իրենց այլ բան չի մնացել անելու ու իրենք շրջանցել են այդ ավտոմեքենան անցնելով կողքով: Մի պահ, երևի թե, ինքը հայացքը գցել է հետևի ապակու անկյունագծի մասով և իրեն թվացել է, որ ավտոմեքենայի վարորդի նստատեղին անձ կա նստած, ոչ իմ դիմագծեր ինքը չի տեսել: Նաև չի տեսել, թե ով էր վարում ավտոմեքենան: Իրենք անցնելով ավտոմեքենային անմիջական դիտումը թողել են այլ անձնակազմի: Քիչ հետո իրեն հաղորդել են, որ ավտոմեքենան դուրս է եկել գյուղի բնակելի տարածքից և ընթանում է գյուղական նշանակության հողերի տարածքի ճանապարհով: Ղեկավարից անձնակազմը ցուցում է ստացել չընթանալ հսկվող ավտոմեքենայի ետևից, քանի որ կբացահայտվեին: Ինքը դուրս է եկել ու ոտքով քայլել է այդ ավտոմեքենայի ետևից: Տեսնելով, որ այդ ավտոմեքենան շատ է հեռանում և լույսերը արդեն չեն երևում և մտածելով, որ կկորցնեն ավտոմեքենան տեսադաշտից հեռակապով կապնվել է իրենց ղեկավարի հետ ու որոշվել է, որ իր անձնակազմի ավտոմեքենան մոտենա իրեն ու մեքենայով շարժվեն առաջ: Ինքը քայլել է մոտ 2 րոպե, որից հետո իրենց մեքենան մոտեցել է իրեն և ավտոմեքենայով շարժվել են 600-700 մետր: Շարժվելով այդքան, մոտ 30 մետր հեռավորության վրա տեսել են իրենց կողմից հսկվող ավտոմեքենան, որը կանգնած է եղել առջևի մասով դեպի իրենց՝ ճանապարհի եզրին: Իրենք չեն դադարեցրել ավտոմեքենայի ընթացքը և շարունակել են ճանապարհը ու այդ պահին ավտոմեքենայի վարորդը, որը իրենց կողմից հսկվում էր, միացրել է ավտոմեքենայի հեռահար լուսարձակները և սկսել է ընթանալ դեպի իրենց: Երբ «Ավոյիե ավտոմեքենան մտել է նշված տարածք և իրենց ավտոմեքենային մոտեցել է տևել է մոտ 5-7 րոպե: Երբ ավտոմեքենաներով մոտեցել են միմյանց և գտնվել են մի քանի մետր հեռավորության վրա, ընթանալով դեմ-դիմաց ինքը հետևի մասում նստած նկատել է, որ վարորդի կողքի նստատեղը դատարկ չէ: Ինքը մի պահ հայացքը գցել է «Ավոյիե ավտոմեքենայի ուղղությամբ, քանի որ չէր կարող ուշադրությունը սևեռել ու դիտել թե ով է նստած ավտոմեքենայի մեջ, քանի որ, եթե 3-ով էլ այդպես վարվեին, ապա կբացահայտվեին: Այդ մի պահը իր մոտ տպավորվել է, որ վարորդի կողքի նստատեղին մարդ է նստած, սակայն ոչ վարորդի, ոչ էլ նրա կողքինի դիմագծերը ինքը չի տեսել, չի էլ կարող նշել, թե քանի մետր հեռավորության վրա է գտնվել իրենց ավտոմեքենան, երբ հայացքը ուղղել է «Ավոյիե ավտոմեքենայի վրա, կարծում է, որ գտնվել են 2-5 մետր հեռավորության վրա: Քանի որ ճանապարհը շատ նեղ է եղել, ավելի դանդաղ ընթանալով ՙԱվոյի՚ ավտոմեքենայի ձախ կողմով անցնելով շարունակել են ճանապարհը: Ինքն ընկերներին հարցրել է, թե նրանք նկատեցին, որ վարորդի կողքի նստատեղը դատարկ չէ, ինչին ստացել է դրական պատասխան, սակայն ոչ մեկը դիմագծեր չէին տեսել չեն կարող ասել, թե ով է նստած եղել ավտոմեքենայի ղեկին: Այդ ամենի մասին հաղորդել են ղեկավարին, ասելով, որ ավտոմեքենան շարժվում է գյուղի բնակելի հատված: Շրջադարձ կատարելով և ձեռնարկելով քողարկման նոր միջոցներ իրենք ընթացել են դեպի Երևանի ճանապարհ: Քանաքեռավանից Զովունի տանող ճանապարհին նկատել են, որ դեպի իրենց ընթանում է ՙԱվոյի՚ ավտոմեքենան: Այդ ժամանակ սրահի ներսում ոչ մեկի չի նկատել: Քանի որ մեքենան ընթացել է բարձր արագությամբ հնարավոր չի եղել դա տեսնել: Երբ մեքենան նորից ուղևորվել է Քանաքեռավան, ղեկավարությունը որոշել է ոչ-ոք չգնա նրա ետևից չբացահայտվելու նպատակով: Թե ինչքան ժամանակ է անցել նախորդ անգամ ՙԱվոյի՚ ավտոմեքենան դաշտային հատվածում տեսնելուց և Քանաքեռավան վերադարձից, ինքը չի կարող ասել, քանի որ չի հիշում: Զովունի գյուղի մոտ իրենց ավտոմեքենայի անձնակազմը հրահանգ է ստացել ուղևորվել Երևանի Ավան թաղամաս և դիրքավորվել ՙԱվոյի՚ բնակարանի շենքի մոտ, որը իրենք կատարել են և ամբողջ գիշեր ՙԱվոն՚ տուն չի եկել: Քանաքեռավանում գյուղի հողային տարածքներում, երբ իրենց անձնակազմը անցել է ՙԱվոյի՚ ավտոմեքենայի կողմից, մի պահ և կարճ ժամանակահատված է տեսել վարորդի կողքի նստատեղին եղած անձին, երբ հայացքը ուղղել է ՙԱվոյի՚ ավտոմեքենայի սրահին ու իր մոտ տպավորվել է, որ մարդ կա վարորդի կողքի նստատեղին նստած, սակայն, քանի որ մութ էր, ինքը հաստատապես պնդել, որ այդ նստատեղին մարդ է եղել՝ չի կարող: Դա իր մոտ ուղղակի այդպիսի տպավորություն է թողել: ՙԱվոյի՚ հագին այդ օրը եղել է սև գույն կապիշոնով բաճկոն և սև տաբատ: Այդ բոլոր դիտարկումների վերաբերյալ իրենք կազմել են ամփոփագիր:
Կարապետ Համլետի Միրզոյանի ցուցմունք է տվել այն մասին, որ 2014 թվականի հունվարի 30-ից փետրվարի 03-ն ընկած ժամանակահատվածում իրենց բաժանմունքի մի շարք աշխատակիցների հետ իրականացրել է ՙԱվո՚ պայմանական մականունով Մովսես Ներսիսյանի նկատմամբ գաղտնի դիտարկում: 2014թ. փետրվարի 1-ին իր հերթափոխը Մովսես Ներսիսյանի նկատմամբ գաղտնի դիտարկումը սկսել են ժամը 16-ից նրա աշխատավայրից՝ ՙՔինգ Դելյուքս՚ բեռնափոխադրման ընկերության գրասենյակի շենքի մոտից: Ինքը ղեկավարել է հատկացված ծառայողական ավտոմեքենայի անձնակազմի աշխատանքը: Անձնակազմում եղել են ևս երկու աշխատակիցներ: Այդ օրը ժամը 18:05-ին Մովսես Ներսիսյանը միայնակ դուրս է եկել նշված գրասենյակից, նստել «Մերսեդեսե մակնիշի 71 SM 111 պ/հ սև գույնի ավտոմեքենան ու շարժվել: Իրենց անձնակազմը ուղևորվել է նրա ետևից: Ժամը 18:30-ին Մովսես Ներսիսյանը հասել է Ավան թաղամասի Բաբաջանյան փողոց ու մտել այնտեղ գործով ավտոլվացման կետ: Ավտոմեքենան այնտեղ լվացվել է մոտ 1 ժամ, այնուհետև, Մովսեսը ավտոմեքենայով գնացել է իր շենքի բակ: Իջել է ավտոմեքենայից ու մուտքից մտել ներս: Ժամը 20:10-ին Մովսես Ներսիսյանը շենքից դուրս է եկել, նստել ավտոմեքենան և շարժվել: Իրենք շարունակել են դիտումը և շարժվել նրա ետևից: Մոտ 15-20 րոպե հետո Կոմիտասի պողոտայի վրա գտնվող ՙՏաշիր Պիցցայի՚ մոտից ավտոմեքենան մտել է աջ և ուղևորվել բնակելի շենքերի ուղղությամբ, այն շենքերի, որոնցից մեկում բնակվում է Իսրայել Սարգսյանը, որին պայմանականորեն տրվել է ՙԿարո՚ մականունը: Շարժի մասին ինքը տեղեկացրել է խմբի ավագին և որոշել են շենքի բակեր ավտոմեքենաներով չմտնել, որպեսզի չբացահայտվեն, այլ հսկողություն սահմանել այդ վայրից դուրս եկող ճանապարհների վրա: Իր անձնակազմը մնացել է հսկողություն իրականացնելու Կոմիտասի պողոտայի դուրս եկող ճանապարհահատվածին: Մի քանի րոպե անց խմբի ավագը հաղորդել է անձնակազմերին, որ Իսրայել Սարգսյանը դուրս է եկել իր մուտքից և հնարավոր է նստել է Մովսես Ներսիսյանի ավտոմեքենան: Րոպեներ անց հաղորդվել է, որ Մովսես Ներսիսյանի ավտոմեքենան շարժվում է Խաչատրյան փողոցով և Վաղարշյան փողոցի խաչմերուկից մտնելով աջ շարժվել է Դավիթաշեն կամրջի ուղղությամբ: Անձնակազմերը շարժվել են և մեկը մյուսին փոխարինելով շարունակել են դիտումը: Նախքան դա, իրենց ավտոմեքենաների անձնակազմերից մեկը հաղորդել է, որ Մովսեսի ավտոմեքենան ֆիքսվել և հսկողության է վերցվում Արամ Խաչատրյան փողոցի վերջնամասում, ավտոմեքենայի մեջ նկատվել են 2 անձ ու իրենք ենթադրել են, որ Իսրայել Սարգսյանը նստել է Մովսես Ներսիսյանի ավտոմեքենան: Ավտոմեքենան շարժվել է դեպի Եղվարդի խճուղի, Զովունի գյուղ չհասած ուղևորվել է դեպի ձախ, հատել է ճանապարհը ու կանգնել ՙՄագնում՚ հյուրանոցային համալիրի համար 4 ավտոտնակի մոտ, որից հետո մտել է ներս և դարպասը փակվել է: Իր անձնակազմը այդ պահին դիտարկում չի կատարել: Որոշվել և հրանգ է տրվել անձնակազմերին՝ տեղավորվել և դիրքավորվել հյուրանոցային համալիրի հարմար տարածքներում, որն էլ իրենք կատարել են: Երբ հեռախոսակապով հաղորդվել է, որ Մովսես Ներսիսյանի ավտոմեքենան դուրս է եկել հյուրանոցային համալիրից և ուղևորվում է դեպի Զովունի գյուղի ուղղությամբ, իրենք մի քանի անձնակազմով, մեկը մյուսին փոխելով, ուղևորվել են ավտոմեքենայի ետևից և ի վերջո, դիտվող ավտոմեքենան շարժվել և հասել է Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղ, որտեղի մի հատվածում, երբ իր անձնակազմը վազանց է փորձել կատարել այդ ավտոմեքենային, վառվել է դիտվող ավտոմեքենայի սրահի լույսն ու այդ պահին ինքը նկատել է, որ ավտոմեքենայի վարորդի կողքի նստատեղին մարդ կա նստած, ավելի ճիշտ ինքը տեսել է, մարդու գլխի և դեմքի մի մասի ուրվագիծ, բայց, քանի որ հսկվող ավտոմեքենայի ապակիները եղել են մգեցված, ինքը չի տեսել ոչ վարորդի, ոչ էլ նրա կողքի նստատեղին նստած անձի դիմագծերը և չի կարող ասել, թե ով է վարել ավտոմեքենան և ով է նստած եղել վարորդի կողքին: Ինքն իր անձնակազմի մյուս երկու ծառայողներից էլ է հետաքրքրվել, թե արդյոք տեսել են վարորդի և կողքի անձի դիմագծերը, նրանք պատասխանել են, որ չեն տեսել, բայց նկատել են, որ վարորդի կողքին մարդ կար նստած: Որպեսզի չբացահայտվեն, ինքը հսկվող ավտոմեքենային շրջանցելուց և քիչ ուղևորվելուց հետո մտել է փոքրիկ մի ճանապարհ ու Մովսեսի ավտոմեքենային սկսել է պահել մյուս անձնակազմը: Իրենց ավտոմեքենան մնացել է կանգնած՝ հսկելու ավտոմեքենայի հետ վերադարձը: Քիչ անց հաղորդվել է, որ հսկվող ավտոմեքենան դուրս է եկել գյուղի բնակելի մասից և շարունակել է երթևեկել հողատարածքներ տանող ճանապարհով: Հրահանգ է տրվել ավտոմեքենաներին չուղևորվել և կանգ առնել: Աշխատակիցներից մեկին հրահանգ է տրվել ոտքով գնալ ճանապարհով, սակայն քիչ անց այդ գործողությունը կատարողը հաղորդել է, որ լույսերն արդեն չեն երևում, կարող են կորցնել ավտոմեքենան: Անձնակազմերից մեկին հրահանգ է տրվել ավտոմեքենայով ուղևորվել այդ ճանապարհով ու քիչ անց, հաղորդվել է, որ դիտվող ավտոմեքենան կանգնած է ճանապարհին, առջևի մասը դեպի գյուղի բնակելի հատվածը, և երբ մոտեցել են ավտոմեքենային վարորդը միացրել է հեռահար լույսերը ու սկսել շարժվել: Այդ ընթացքում դիտարկում անցկացնող անձնակազմը հայտնել է, որ տեսել են ավտոմեքենայի առջևի մասում երկու անձի ուրվագծեր: Որոշակի ժամանակ անց, մոտ 10-15 րոպե, իր անձնակազմը նկատել է, որ հսկվող ավտոմեքենան, անցել է իրենց կողմից հսկվող տարածքից, ուղևորվելով դեպի գյուղից դուրս եկող ճանապարհ: Իրենց մյուս անձնակազմը շարունակել է դիտումը ու հաղորդել, որ ավտոմեքենան ուղևորվում է դեպի Երևան: Այդ ավտոմեքենան մտել է Զովունի գյուղի ճանապարհներից մեկը, շրջադարձ է կատարել, ուղևորվել դեպի Զովունի գյուղի սկզբնարմատում տեղակայված ՙՊագո՚ խաղատան մոտ և կանգնել այնտեղ: Երբ իր անձնակազմը անցել է այդ խաղատան մոտով, նկատել է, որ հսկվող ավտոմեքենան կանգնած է այդ և մի այլ խաղատան արանքում: Ավտոմեքենայում ոչ իմ անձանց ուրվագծեր չեն նկատել, քանի որ հեռավորությունը մեծ է եղել և չէր կարելի դանդաղեցնել իրենց ավտոմեքենայի ընթացքը: Քիչ անց անձնակազմերից մեկը հաղորդել է, որ հսկվող ավտոմեքենան նորից ուղղվել է Քանաքեռավանի ճանապարհով և մտել գյուղ: Հրահանգ է տրվել չմտնել գյուղի տարածք, այլապես բացահայտումը կլիներ անխուսափելի: Տրվել է հրահանգ դիրքավորվել և հսկել գյուղի ելքային ճանապարհները: Մոտ 15-20 րոպե անց, անձնակազմերից մեկը հաղորդել է, որ հսկվող ավտոմեքենան դուրս է եկել գյուղից և մեծ արագությամբ ընթանում է Երևան տանող ճանապարհով: Իր անձնակազմը դիրքավորված է եղել Զովունիի խաղատների մոտակայքում, ճանապարհից դուրս և իրենք նկատել են, որ ավտոմեքենան մեծ արագությամբ ընթանում է դեպի Եղվարդի խճուղի: Անձնակազմերից մեկը հաղորդել է, որ ավտոմեքենան մտել է դեպի Դավիթաշենի 3-րդ թաղամաս տանող շենքեր: Իր անձնակազմը հրահանգ է ստացել ուղևորվել և դիրքավորվել Հալաբյան և Մարգարյան խաչմերուկի մոտ, այդպիսով հսկելով հնարավոր ելքի ճանապարհը, ինչը արել են: Մոտ 2 ժամից հրահանգել են դիրքավորվել Փարաքար և օդանավակայան տանող խաչմերուկի հատվածում և հսկել, թե ինչ շարժ է տեղի ունենում, քանի որ ավտոմեքենան հայտնաբերվել էր օդանավակայանում:
Իրեղեն և այլ ապացույցներ՝
1. Արթուր Սաֆարյանի սպանության դեպքի վայրից՝ Երևան քաղաքի Սարյան փողոցի 20/1 և Արամի նրբանցք թիվ 5ա շենքերի բակերի հատվածում, 2014 թվականի հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը, ժամը 00:45-ից մինչև 03։35-ի և 10։10-ից մինչև 12։20-ի սահմաններում երկու զննություններով հայտնաբերվել են.
. Մարտական ակոսափող հրազեն հանդիսացող ՙՄակարով՚ տեսակի, ՕԳ 2356 համարի, 1982թ. Արտադրության 1 հատ ատրճանակ,
. ՙՄակարով՚ տեսակի ՕԳ 2356 համարի 1982թ. Արտադրության ատրճանակից կրակված, ատրճանակային փամփուշտների բաղկացուցիչ մաս հանդիսացող 9 մմ տրամաչափի 1 գնդակ,
. ՙՄակարով՚ տեսակի ՕԳ 2356 համարի 1982թ. Արտադրության ատրճանակից կրակված, ատրճանակային փամփուշտների բաղկացուցիչ մաս հանդիսացող 5 հատ պարկուճներ,
. ՙՄակարով՚ տեսակի ՕԳ 2356 համարի 1982թ. Արտադրության ատրճանակի փամփշտակալում հայտնաբերված, ռազմամթերք հանդիսացող 1 հատ չկրակված փամփուշտ։
2. ՙՄակարով՚ տեսակի ՕԳ 2356 համարի 1982թ. Արտադրության ատրճանակից կրակված, ատրճանակային փամփուշտների բաղկացուցիչ մաս հանդիսացող, Արթուր Սաֆարյանի հագին եղած սվիտերի վրայից վերցված 9 մմ տրամաչափի 1 գնդակ։
3. ՙՄակարով՚ տեսակի 1 հատ ատրճանակ ՕԳ 2356 համարի 1982թ. Արտադրության ատրճանակից կրակված, ատրճանակային փամփուշտների բաղկացուցիչ մաս հանդիսացող, Արթուր Սաֆարյանի դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում հայտնաբերված 9 մմ տրամաչափի 3 գնդակներ։
4. Մարտական ակոսափող հրազեն հանդիսացող ՙՏԿ՚ մոդելի ատրճանակ, որը հայտնաբերվել է Իսրայել Սարգսյանի մոտ 2014 թվականի փետրվարի 03-ին, ժամը 18:00-ին` նրան ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման ենթարկելուց։
5. ՙՏԿ՚ մոդելի ատրճանակի, ռազմամթերք հանդիսացող 5.6 մմ տրամաչափի թվով 3 հատ փամփուշտներ, որոնք եղել են նույն ատրճանակի փամփշտակալի մեջ և հայտնաբերվել են Իսրայել Սարգսյանի մոտ 2014 թվականի փետրվարի 03-ին, ժամը 18:00-ին` նրան ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման ենթարկելուց։
6. Ռազմամթերք հանդիսացող, նպատակային օգտագործման համար պիտանի, գործարանային արտադրության ՙԷԴՊ՚ տեսակի էլեկտրական թվով 4 հատ ճայթիչներ, որոնք խուզարկությամբ հայտնաբերվել են Իսրայել Սարգսյանի բնակարանում (ավտոտնակում)։
7. Նետողական պայթուցիկ նյութերի շարքին դասվող, գործարանային արտադրության դեղնաշագանակագույն և շագանակագույն գլանաձև արկային վառոդի հատիկներ թվով 15 հատ, որոնք խուզարկությամբ հայտնաբերվել են Իսրայել Սարգսյանի բնակարանում (ավտոտնակում)։
8. Հրազեն հանդիսացող ՙՆագան՚ տեսակի 7.62 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ, որը խուզարկությամբ հայտնաբերվել է Տիգրան Ասատրյանի բնակարանում։
9. ՙՆագան՚ տեսակի ակոսափող թմբուկավոր ատրճանակների համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող` 50 հատ 7.62 մմ տրամաչափի մարտական փամփուշտներ, որոնք խուզարկությամբ հայտնաբերվել են Տիգրան Ասատրյանի բնակարանում։
10. Ռազմամթերք հանդիսացող` 7.62 մմ տրամաչափի ատրճանակային 5 հատ փամփուշտներ, որոնք խուզարկությամբ հայտնաբերվել են Տիգրան Ասատրյանի բնակարանում։
11. Ռազմամթերք հանդիսացող` ՙՖ-1՚ տեսակի 3 հատ նռնակներ, որոնք խուզարկությամբ հայտնաբերվել են Տիգրան Ասատրյանի բնակարանում։
12. Ռազմամթերք հանդիսացող` ՙՈՒԶՌԳՄ՚ տեսակի 2 հատ և ՙՋ-1՚ տեսակի 1 հատ նռնակների պայթուցիչներ, որոնք խուզարկությամբ հայտնաբերվել են Տիգրան Ասատրյանի բնակարանում։
Մովսես Ներսիսյանի ք. Երևան, Ավան, Իսահակյան թաղ. 3/1 շենք, 2-րդ բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են ներքոհիշյալ զենք և ռազմամթերք, ինչպես նաև թունավոր նյութեր.
.ՙAKM՚ տեսակի, HH0852 համարի, 7.62մմ տրամաչափի, կրակոցներ կատարելու համար պիտանի, գործարանային արտադրության ինքնաձիգ, որը հանդիսանում է մարտական ակոսափող հրազեն։
.152 հատ տարբեր տրամաչափի և նմուշի գործարանային արտադրության փամփուշտներովª (77 հատը (20 հատը առանձին և 57 հատ հատը առանձին)՝ 7.62մմ տրամաչափի /7.62X54R/ հրացանային մարտական փամփուշտներ են՝ նախատեսված ՙՍՎԴ՚ տեսակի նշանառու հրացաններից, ՙՊԿ՚ տեսակի գնդացիրներից և այլ տեսակի զենքերից կրակվելու համար, 8 հատը՝ 7.62մմ տրամաչափի /7.62X25SS/ մարտական փամփուշտներ են՝ նախատեսված համապատասխան տրամաչափի ՙSS՚ տեսակի ատրճանակներից, ՙՊՊՇ՚ ՙՊՊԴ՚, ՙՊՊՍ՚ տեսակի ատրճանակ-գնդացիրներից և այլ տեսակի մարտական ակոսափող զենքերից կրակվելու համար, 10 հատը՝ 7.62մմ տրամաչափի /7.62x39/ 1943թ. նմուշի մարտական փամփուշտներ են՝ նախատեսված ՙԱԿ՚ տեսակի ինքնաձիգներից, ՙՌՊԿ՚ տեսակի ձեռքի գնդացիրներից և այլ տեսակի մարտական ակոսափող զենքերից կրակելու համար, 50 հատը՝ 5.6մմ տրամաչափի օղակաձև բոցավառման սպորտային և որսորդական նշանակության փամփուշտներ են՝ նախատեսված համապատասխան տրամաչափի ՙՏՕԶ՚ տեսակի հրացաններից, ՙՄարգոլին՚ տեսակի ատրճանակներից և այլ տեսակի ակոսափող զենքերից կրակվելու համար, իսկ 7 հատը՝ 9մմ տրամաչափի /9X18 ՊՄ/ ատրճանակային մարտական փամփուշտներ են՝ նախատեսված ՙՊՄ՚, ՙԱՊՍ՚ տեսակների ատրճանակներից և այլ տեսակի մարտական ակոսափող զենքերից կրակվելու համար), որոնք պիտանի են կրակվելու համար և հանդիսանում են ռազմամթերք։
.Նռնակներ 3 հատ, որոնցից 2 հատը՝ ՙՌԳԴ-5՚ տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակներ են, որոնք պիտանի են նպատակային օգտագործման համար և հանդիսանում են ռազմամթերք, իսկ 1 հատը՝ ՙՖ-1՚ տեսակի ձեռք բեկորային մարտական նռնակ է, որը պիտանի է նպատակային օգտագործման համար և հանդիսանում է ռազմամթերք։
.ՙՈՒԶՌԳՄ՚ տեսակի մարտական պայթուցիչներ թվով 3 հատ, որոնք նախատեսված են ՙՖ-1՚, ՙՌԳ-42՚ և ՙՌԳԴ-5՚ տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակների համար, պիտանի են նպատակային օգտագործման համար և հանդիսանում են ռազմամթերք։
.ՙԷԴՊ՚ տեսակի էլեկտրադետոնատորներ թվով 2 հատ, որոնք պիտանի են նպատակային օգտագործման համար և հանդիսանում են ռազմամթերք։
.Մետաղական սնդիկ՝ 4 ապակե սրվակներում, որը ընդգրկված է ՀՀ քրեական օրենսգրքի թունավոր նյութերի ցանկում։
ՙՄերսեդես-Բենս 220 E՚ մակնիշի 71 SM 111 պ/հ ավտոմեքենայի բեռնախցիկում եղած բաճկոնի և սպիտակ շապիկի վրա, բեռնախցիկից հայտնաբերված մարդու մազի մասնիկի վրա, բեռնախցիկի ներսային եզրային հատվածներին (ծածկույթի ներսի եզրային մասում և աջ լապտերի մոտիկ ու քիչ վեր), աջ կողմի հետևի թափարգելի վրա, ձախ հետևի մասում վերին գոգավոր հատվածին, հետևի ապակու ձախ մասում զննությամբ հայտնաբերված արյան հետքեր: Համաձայն 13.02.2014թ. թիվ 45 դատակենսաբանական եզրակացության պատկանում են մարդու և առաջացել են ըստ արյան ABO իզոշճաբանական համակարգի A խումբ ունեցող որևէ անձից կամ անձանցից։ Սպիտակ շապիկի վրա տեղակայված արյան հետքերի առաջացման վաղեմությունը համապատասխանում է 10-10 օրվա ժամկետին։ Իսկ բաճկոնի վրա տեղակայված և թվով ինը փոքրիկ փաթեթներով ներկայացված արյան հետքերի վաղեմությունը չի որոշվել նրանց փոքր չափսերի և դրանք հնարավոր հետագա դատագենետիկական փորձաքննության համար թողնելու պատճառով։
31.03.2014թ թիվ 6 դատագենետիկական եզրակացության համաձայնª ՙՄերսեդես Ե 220՚ մակնիշի 71 SM 111 ավտոմեքենայի խուզարկությամբ և զննությամբ հայտնաբերված արյան հետքերից, բաճկոնի և սպիտակ շապիկի վրա տեղակայված մարդկային ծագման արյան հետքերից, ՙՄագնում Մոթել՚ հյուրանոցային համալիրի 4-րդ համարի սենյակում զննությամբ հայտնաբերված արյան հետքերից, աթոռի արյան հետքերից և Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի հարակից դաշտային հատվածում տեղանքի զննությամբ հայտնաբերված արյան հետքերից անջատված ԴՆԹ-ները համընկնում են միմյանց հետ, հետևաբար նշված հետքերն առաջացել են 99/9 % հավանականությամբ նույն անձից:
28.03.2014թ թիվ 13 դատագենետիկական եզրակացության համաձայնª Կարեն Ներսիսյանը հանդիսանում է ՙԶվարթնոց՚ օդանավակայանի ավտոկայանատեղում կայանված ՙՄերսեդես Ե 220՚ մակնիշի 71 SM 111 համարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկի ծածկոցի շրջակայքից և հետևի հողմապակու վրայից հայտնաբերված արյան, ՙՄագնում՚ հյուրանոցային համալիրի 4-րդ համարի ավտոտնակից և առանձնասենյակից հայտնաբերված արյան, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի դաշտային հատվածում առկա կոյուղու դիտահորի շրջակայքից հայտնաբերված արյան նմուշներից անջատված ԴՆԹ ունեցող անձի և Կարինե Ներսիսյանի կենսաբանական որդին, 99,999%, հավանականությամբ, հետևաբար վերը նշված հետքերից անջատված ԴՆԹ-ն կրող անձի հայրությունը Կարեն Ներսիսյանի նկատմամբ գործնականորեն ապացուցված է:
Այսինքն՝ ՙՄերսեդես-Բենս 220 E՚ մակնիշի 71 SM 111 պ/հ ավտոմեքենայի բեռնախցիկում եղած բաճկոնի, սպիտակ շապիկի, մարդու մազի մասնիկի վրա, ինչպես ավտոմեքենայի բեռնախցիկի ու դրա մոտ գտնվող վերը նշված հատվածների վրայից հայտնաբերված հետքերը մարդու արյան հետքեր են, որոնք պատկանել են Կարեն Ներսիսյանի հորը, ով հանդիսացել է Մովսես Ներսիսյանը:
Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի 48/6 հասցեում գտնվող ՙՄագնում Մոթել՚ հյուրանոցային համալիրի 4-րդ սենյակի զննության համաձայն նախասրահից հայտնաբերված աթոռակի, սանհանգույցի լվացարանի ստորին հատվածի, հեռակառավարման վահանակի, աստիճանահարթակի և ավտոտնակի հատակի վրայից վերցված արյան հետքեր: Համաձայն 13.02.2014թ. թիվ 46 դատակենսաբանական եզրակացության փորձաքննությանը ներկայացված ՙավտոտնակ 7՚, «ավտոտնակ 9ե գրառմամբ փաթեթներում հայտնաբերված մարլային կտորների և աթոռի վրա տեղակայված կասկածելի հետքերում հաստատվել է մարդկային ծագման արյան առկայությունը, որն ըստ արյան ABO իզոշճաբանական համակարգի առաջացել է արյան A խումբ ունեցող որևէ անձից կամ անձանցից։ Փորձաքննության ներկայացված ՙսանհանգույցի լվացարանի դռների վրայից՚, ՙաստիճան 4՚, ՙաստիճան 5՚, ՙավտոտնակ 8՚ գրառմամբ փաթեթներում հայտնաբերված մարլայի փոքրիկ կտորների վրա տեղակայված կասկածելի հետքերում հաստատվել է արյան առկայություն, որի տեսակային պատկանելությունը չի որոշվել, հավանաբար արյան հետքում սպիտակուցի 1։10000-ից պակաս խտության պատճառով, ինչի համար էլ փորձագետները չեն անցել արյան խմբային պատկանելության որոշմանը։ Փորձաքննության ներկայացված աթոռի և ՙավտոտնակ 7՚, ՙավտոտնակ 9՚ գրառմամբ փաթեթներում հայտնաբերված արյան հետքերի առաջացման վաղեմությունը չի որոշվել հետքերի փոքր չափերի, նոսր լինելու պատճառով և հետքերը հետագա դատագենետիկական փորձաքննության ներկայացնելու պահանջին համաձայն։
31.03.2014թ թիվ 6 դատագենետիկական եզրակացությամբ հաստատվել է, որ «Մերսեդես Ե 220ե մակնիշի 71 SM 111 ավտոմեքենայի խուզարկությամբ և զննությամբ հայտնաբերված արյան հետքերից, բաճկոնի և սպիտակ շապիկի վրա տեղակայված մարդկային ծագման արյան հետքերից, «Մանգում Մոթելե հյուրանոցային համալիրի 4-րդ համարի սենյակում զննությամբ հայտնաբերված արյան հետքերից, աթոռի արյան հետքերից և Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի հարակից դաշտային հատվածում տեղանքի զննությամբ հայտնաբերված արյան հետքերից անջատված ԴՆԹ-ները համընկնում են միմյանց հետ, հետևաբար նշված հետքերն առաջացել են 99/9 % հավանականությամբ նույն անձից։
28.03.2014թ թիվ 13 դատագենետիկական եզրակացությամբ հաստատվել է, որ Կարեն Ներսիսյանը հանդիսանում է «Զվարթնոցե օդանավակայանի ավտոկայանատեղում կայանված «Մերսեդես Ե 220ե մակնիշի 71 SM 111 համարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկի ծածկոցի շրջակայքից և հետևի հողմապակու վրայից հայտնաբերված արյան, «Մագնումե հյուրանոցային համալիրի 4-րդ համարի ավտոտնակից և առանձնասենյակից հայտնաբերված արյան, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի դաշտային հատվածում առկա կոյուղու դիտահորի շրջակայքից հայտնաբերված արյան նմուշներից անջատված ԴՆԹ ունեցող անձի և Կարինե Ներսիսյանի կենսաբանական որդին, 99,999%, հավանականությամբ, հետևաբար վերը նշված հետքերից անջատված ԴՆԹ-ն կրող անձի հայրությունը Կարեն Ներսիսյանի նկատմամբ գործնականորեն ապացուցված է։
Այսինքն՝ ՙՄագնում Մոթել՚ հյուրանոցային համալիրի 4-րդ սենյակի զննությամբ հայտնաբերված հետքերը մարդու արյան հետքեր են, որոնք պատկանել են Կարեն Ներսիսյանի հորը, ով հանդիսացել է Մովսես Ներսիսյանը։
ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավանում գտնվող կոյուղատարի դիտահորի և դրան հարող տարածքի, այդտեղ գտնված քարի զննությամբ հայտնաբերված արյան հետքեր: Համաձայն 10.02.2014թ. թիվ 42 դատակենսաբանական եզրակացության փորձաքննությանը ներկայացված 2 հատ փաթեթ ՙ1՚ (1 հետքից) և 1 հատ փաթեթ ՙ2՚ գրառմամբ փաթեթներում առկա մարլայի խծուծների վրա և քերուկում վերցված հետքերը պատկանում է մարդու և այն ըստ արյան ABO իզոշճաբանական համակարգի առաջացել է արյան A խում ունեցող անձից կամ անձանցից, դրանց վաղեմությունը չի որոշվել հետքերի փոքր չափերի, նոսր լինելու պատճառով և հետքերը հնարավորինս հնարավոր դատագենետիկական փորձաքննության համար պահպանելու պահանջին ընդառաջ։ ՙ3ՙ - ՙ7՚ գրառմամբ փաթեթներում առկա մարլայի խծուծների վրա տեղակայված արյան հետքերում հաստատվել է մարդու և եղջերավոր անասունի հյուսվածքային սպիտակուց, որի պատճառով էլ փորձագետները չեն անցել արյան խմբային պատկանելության հաստատմանը։ Փորձաքննությանը ներկայացված քարի վրա տեղակայված կասկածելի հետքերում հաստատվել է արյան առկայությունը, որում հաստատվել է մարդու և եղջերավոր անասունի հյուսվածքային սպիտակուց, որի պատճառով էլ փորձագետները չեն անցել արյան խմբային պատկանելության հաստատմանը։
31.03.2014թ թիվ 6 դատագենետիկական եզրակացության համաձայնª ՙՄերսեդես Ե 220՚ մակնիշի 71 SM 111 ավտոմեքենայի խուզարկությամբ և զննությամբ հայտնաբերված արյան հետքերից, բաճկոնի և սպիտակ շապիկի վրա տեղակայված մարդկային ծագման արյան հետքերից, ՙՄանգում Հոթել՚ հյուրանոցային համալիրի 4-րդ համարի սենյակում զննությամբ հայտնաբերված արյան հետքերից, աթոռի արյան հետքերից և Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի հարակից դաշտային հատվածում տեղանքի զննությամբ հայտնաբերված արյան հետքերից անջատված ԴՆԹ-ները համընկնում են միմյանց հետ, հետևաբար նշված հետքերն առաջացել են 99/9 % հավանականությամբ նույն անձից։
28.03.2014թ թիվ 13 դատագենետիկական եզրակացության համաձայնª Կարեն Ներսիսյանը հանդիսանում է ՙԶվարթնոց՚ օդանավակայանի ավտոկայանատեղում կայանված ՙՄերսեդես Ե 220՚ մակնիշի 71 SM 111 համարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկի ծածկոցի շրջակայքից և հետևի հողմապակու վրայից հայտնաբերված արյան, ՙՄագնում՚ հյուրանոցային համալիրի 4-րդ համարի ավտոտնակից և առանձնասենյակից հայտնաբերված արյան, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի դաշտային հատվածում առկա կոյուղու դիտահորի շրջակայքից հայտնաբերված արյան նմուշներից անջատված ԴՆԹ ունեցող անձի և Կարինե Ներսիսյանի կենսաբանական որդին, 99,999%, հավանականությամբ, հետևաբար վերը նշված հետքերից անջատված ԴՆԹ-ն կրող անձի հայրությունը Կարեն Ներսիսյանի նկատմամբ գործնականորեն ապացուցված է։
Այսինքն՝ ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավանում գտնվող կոյուղատարի դիտահորի և դրան հարող տարածքի, այդտեղ գտնված քարի զննությամբ հայտնաբերված հետքերը մարդու արյան հետքեր են, որոնք պատկանել են Կարեն Ներսիսյանի հորը, ով հանդիսացել է Մովսես Ներսիսյանը։
Տիգրան Ասատրյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերված ձայնագրությունով ª էլեկտրոնային կրիչով (Ֆլեշ), որում առակ ձայնագրությունից պարունակությունից երևում է, որ Իսրայել Սարգսյանը Տիգրան Ասատրյանի միջև կայացած առանձնազրույցի ընթացքում վերջինիս խոստովանել է, որ Մովսես Ներսիսյանը Արթուր Սաֆարյանին սպանել է, իսկ այնուհետև ինքն էլ սպանել է Մովսես Ներսիսյանին և նրա դին գցել /կալոդեցը/, նկարագրելով սպանությունների իրականացման մանրամասները։
Իսրայել Սարգսյանի կողմից օգտագործված, խուզարկությամբ հայտնաբերված ՙՍամսունգ C 5212՚ մոդելի, երկու քարտերի համաձայն շահագործվող, 358564038073250 և 358565038073250 գործարանային համարով հեռախոս, որում բացի նրա ոչ գաղտնի՝ 091 08-08-90 և 093 69-77-99 հեռախոսահամարներից, Արթուր Սաֆարյանի սպանության ժամանակահատվածում տեղադրվել և օգտագործվել է գաղտնի 055 85-19-77 և 055 85-62-33 հեռախոսահամարները:
Իսրայել Սարգսյանի կողմից օգտագործված, ՙՆոկիա 1280՚ մոդելի 35369305891092 գործարանային համարով հեռախոսը, որը Արթուր Սաֆարյանի սպանությունից անմիջապես հետո, մինչև Մովսես Ներսիսյանից բաժանվելը, Իսրայել Սարգսյանը վերցրել է նրանից, առանձնացրել է մասերի, դրա մարտկոցը և հետևի կափարիչը նետել է Խորենացու պողոտայի վրա, ՙՄետելիցա՚ սրճարանի դիմացի հատվածում գտնվող աղբարկղը, իսկ այնուհետև՝ հեռախոսը նետել է դրան հաջորդող այլ աղբամանը։ Մարտկոցը և կափարիչը հայտնաբերվել են 28.01.2014թ. կատարված դեպքի վայրի զննությամբ՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից, իսկ հեռախոսը վկաներ Ծովինար Ստեփանյանը և Աշոտ Բարսումյանը գտնելով Նուբարաշենի աղբավայրում, 21.05.2014թ.-ին ներկայացրել են քննությանը: ՙՆոկիա 1280՚ մոդելի IMEI 35369305889141 գործարանային համարով հեռախոս, որում Իսրայել Սարգսյանը 27.01.2014թ. ժամը 11:50:20-ից մինչև ժամը 12:04:17-ը, տեղադրվել է իր կողմից օգտագործված լեգալ՝ 093-69-77-99 հեռախոսահամարը, այնուհետև 31.01.2014թ.-ին դրա մեջ տեղադրել է 096-10-40-79 հեռախոսահամարը և տվել Մովսես Ներսիսյանին՝ Արթուր Սաֆարյանի սպանությունից հետո Մովսես Ներսիսյանի հետ գաղտնի կապ պահպանելու համար: Նշված հեռախոսը Մովսես Ներսիսյանի սպանությունից հետո, վերջինիս ավտոմեքենան ՙԶվարթնոց՚ օդանավակայան տեղափոխելու ճանապարհին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ գտնվող բենզալցակայանի մերձակայքում Իսրայել Սարգսյանը դուրս է նետել ավտոմեքենայից, որն այնուհետև գտել են տաքսի ավտոմեքենայի վարորդ Արթուր Մաիլյանը և նրա հայրը՝ Լևոն Մայիլյանը ու 07.05.2014թ.-ին ներկայացրել են քննությանը:
ՙՍամսունգ՚ տեսակի IMEI 35924203598907 գործարանային հեռախոս, որում Իսրայել Սարգսյանը 31.01.2014թ.-ին ժամը 18:57:15-ին տեղադրել է 096-10-70-42 հեռախոսահամարը և պահել իր մոտ՝ Արթուր Սաֆարյանի սպանությունից հետո Մովսես Ներսիսյանի հետ գաղտնի կապ պահպանելու համար: Նշված հեռախոսահամարից Իսրայել Սարգսյանը զանգահարել է Մովսես ներսիսյանի մոտ գտնված գաղտնի 096-10-40-79 հեռախոսահամարին, սակայն, քանի որ չի կարողացել զրուցել, այդ նույն հեռախոսահամարից զանգահարել է նրա լեգալ 093 47-03-03 հեռախոսահամարին ու մտացածին պատրվակով՝ կանանց հետ իբր ժամանցի նպատակով, հանդիպման է կանչել նրան։ Մովսես Ներսիսյանի սպանությունից հետո, այդ նույն հեռախոսում տեղադրել է 099-30-90-17 և 091-79-66-57 հեռախոսահամարները, որոնցով կապ է հաստատել իր ծանոթների հետ։ Վերը նշված հեռախոսը 04.02.2014թ. խուզարկությամբ հայտնաբերվել է նրա ծանոթ Տիգրան Ավետիսյանի ՙԲՄՎ 523 Այ՚ մակնիշի 81 TT 080 պ/հ ավտոմեքենայից:
Սարյան 20 հասցեում գտնվող համակարգչային խանութից առգրավված տեսաձայնագրող սարքը՝ /Դիվիառ/ և 1 հատ էլ. Կրիչ, որոնցում նույնությամբ պատկերված է, թե ինչպես է Արթուր Սաֆարյանի սպանությունից անմիջապես հետո, սպանությունը կատարած անձը, վերջինիս շենքի մուտքի կողմից, հետիոտնային մայթով, Արամի փողոցով, իջնելով հեռանում դեպքի վայրից, դեպի՝ Սարյան-Արամի փողոցների խաչմերուկ:
ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության, ՙՓարքինգ Սիթի Սերվիս՚ ՓԲ, ՙՏուգա՚ ՓԲ, ՙԱրամյան՚ ԲԿ ՓԲ (թիվ 3 հիվանդանոց), ՙԱ.Մ.Օ՚ ՓԲ (ՙԶվարթնոց՚ օդանավակայան) ընկերությունների տեսաձայնագրող սարքերով կատարված տեսագրություններ, որոնք զետեղված են ՙSpire՚ գրառմամբ 1 հատ արտաքին կոշտ սկավառակի վրա։
ՙImation՚ տեսակի ՙ5-90-14 093 47-03-03 096 10-70-42՚ լազերային թվով 1 սկավառակ, որում զետեղված են Մովսես Ներսիսյանի ոչ գաղտնի 093-47-03-03 հեռախոսահամարին Իսրայել Սարգսյանի 096-10-70-42 գաղտնի հեռախոսահամարից կայացած հեռախոսազրույցները, որի ընթացքում Իսրայել Սարգսյանը մտացածին պատրվակով՝ կանանց հետ իբր ժամանցի նպատակով, Մովսես Ներսիսյանին 01.02.2014թ. երեկոյան հանդիպման է կանչել, որից հետո նրանց հանդիպումը կայացել և Մովսես Ներսիսյանը սպանվել է:
ՙImation՚ տեսակի վրան ՙ5-89-14՚, ՙImation՚ տեսակի վրան ՙ5-60-14՚, ՙCD-R՚ տեսակի վրան ՙ5-48-14, 5-62-14, 5-85-14, 5-94-14՚, ՙCD-R՚ տեսակի վրան ՙ5-49-14, 5-56-14, 5-61-14, 5-62-14՚ լազերային թվով 4 սկավառակներ, որոնցում զետեղված են Տիգրան Ասատրյանի 077-08-09-99, 093-41-45-81 և Իսրայել Սարգսյանի 091-08-08-90, 093-69-77-99, ինչպես նաև Տիգրան Ասատրյանի 077-08-09-99 և Գրիգոր Ղուկասյանի 091-99-89-99, 099-53-48-38 հեռախոսահամարների միջև կայացած հեռախոսազրույցները, որոնցից երևում է նրանց միջև եղած հեռախոսային կապը, ինչպես նաև անձնական հանդիպումների կայացման շուրջ պայմանավորվածությունները։
ՀՀ ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության աշխատակիցների կողմից գաղտնի դիտարկման ընթացքում կատարված Իսրայել Սարգսյանի և Մովսես Ներսիսյանի լուսնակարները և տեսագրության սկավառակը, որոնցով հաստատվում է Արթուր Սաֆարյանի սպանությունից հետո նրանց միջև եղած հանդիպումների փաստը։
Դատարանի 29.01.2014թ. որոշմամբ Երևան քաղաքի Սարյան փողոցի թիվ 20/1 հասցեում 2014 թ. Հունվարի 26-ի ժամը 23:30-ից մինչև հունվարի 27-ին ժամը 00:30-ն ընկած ժամանակահատվածում կապի ծածկույթն ապահովող կայանների կողմից գրանցված մուտքային և ելքային հեռախոսազանգերի վերծանումների, վերծանումներում առկա բաժանորդների տվյալների վերաբերյալ ՙԱրմենտել՚, ՙՎիվա Սելլ՚ և ՙՕրանժ Արմենիա՚ ՓԲԸ-ներից ստացված թվով 3 լազերային սկավառակներ, որոնցից երևում է, որ Իսրայել Սարգսյանի և Մովսես Ներսիսյանի կողմից օգտագործված 055-85-62-33 և 055-85-19-77 գաղտնի հեռախոսահամարները վերը նշված ժամանակահատվածում գործել են տուժող Արթուր Սաֆարյանի բնակության վայրի ծածկույթն ապահոված ալեհավաքների սպասարկման տիրույթում և դրանցից կատարվել են բացառապես փոխադարձ, երկկողմանի զանգեր, ինչպես նաև երևում են մյուս բոլոր այն հեռախոսահամարները, որոնք այդ ընթացքում գործել են նույն տարածքում։
Դատարանի 18.02.2014թ., 22.02.2014թ. և 25.02.2014թ. որոշումներով Իսրայել Սարգսյանի՝ 091-79-66-57, 099-30-90-17, 096-10-70-42, 093-69-77-99, 091-08-08-90, 055 85-19-77 և ՙԱրմենտել՚ ՓԲ ընկերության թիվ 15 23311 հեռախոսաքարտով, Տիգրան Ասատրյանի՝ 077-08-09-99, 091-08-09-99, 093-41-45-81, Մովսես Ներսեսյանի՝ 095-23-48-91, 093-47-03-03 հեռախոսահամարների, ինչպես նաև 35856503807325/10, 35856403807325/3, 356268046149459 և 013035004468774 գործարանային համարներում տեղադրված հեռախոսահամարների 2013թ. Հուլիսի 01-ից մինչև 2014թ. Փետրվարի 05-ն ընկած ժամանակահատվածի հեռախոսազանգերի վերծանումները և բաժանորդների ու ալեհավաքների վերաբերյալ տվյալներ պարունակող՝ ՙԱրմենտել՚, ՙՎիվա Սելլ՚ և ՙՕրանժ Արմենիա՚ ՓԲԸ-ներից ստացված թվով 8 լազերային սկավառակներ, որոնցում զետեղված տվյալներից երևում է նշված անձանց գտնվելու վայրերը, տեղաշարժերը, միմյանց և այլ անձանց հետ կատարված հեռախոսազանգերը, ինչպես նաև այն, թե գործարանային ո՞ր համարներով հեռախոսներում ի՞նչ հեռախոսահամարներ են տեղադրվել և օգտագործվել։
ՙՕրանժ Արմենիա՚ ՓԲԸ 08.08.2014թ. թիվ 2103-14 ԱՄ/Ո, ՙԱրմենտել՚ ՓԲԸ 10.07.2014թ. թիվ ԱԾ 00/2209 և 12.08.2014թ. թիվ ԱԾ 00/2597 և ՙՂ. Տելեկոմ՚ ՓԲԸ 19.08.2014թ. թիվ 3241 գրությունները, որոնցով հայտնվել են Արթուր Սաֆարյանի բնակության վայրի, Սարյան-Արամի փողոցների խաչմերուկի, ՙՄալիբու՚ սրճարանին հարող տարածքում գտնվող ավտոկայանատեղի, ՙՄագնում Մոթել՚ հյուրանոցային համալիրի, ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում գտվող համապատասխան դիտահորի, ՙԶվարթնոց՚ օդանավակայանի, Իսրայել Սարգսյանի և Մովսես Ներսիսյանի բնակության վայրերի հեռախոսազանգերի ծածկույթն ապահոված ալեհավաքների հասցեները։
ՙՕրանժ Արմենիա՚ ՓԲԸ 11.11.2014թ. թիվ 2957-14 ԱՄ/Ո գրությամբ ուղարկված 055-85-19-77 և 055-85-5-62-33 հեռախոսահամարների գրանցման վերաբերյալ հիմք հանդիսացած փաստաթղթերը, որոնցից երևում է, որ երկու հեռախոսաքարտերի վաճառքը կատարվել է ՙՔինգ Դելյուքս՚ ընկերության վաճառակետից, որտեղ փաստացի աշխատել է Մովսես Ներսիսյանը։ Հատկանշական է, որ Մայրամ Գաբրիելյանն ում անվամբ գրանցված է եղել 055-85-19-77 և Վաղինակ Գրիգորյանն ում անվամբ գրանցված է եղել 055-85-62-33 հեռախոսահամարները, ցուցմունքներ տալով հայտնել են, որ նշված հեռախոսահամարները չեն գնել, իրենց անվամբ չեն գրանցել, չեն օգտագործել և դրանցից անտեղյակ են։
ՙԱրմենտել՚ ՓԲԸ 01.10.14թ. թիվ 00420-14 N 10 գրությամբ, համաձայն որի 096-10-70-42, 099 30-90-17, 096 10-40-49, 091 79-66-57 բջջային հեռախոսահամարների բաժանորդների և ՙՙԱրմենտել՚՚ ՓԲԸ միջև կնքված պայմանագրերը բացակայում են, վերոնշյալ հեռախոսահամարները բաժանորդներին տրամադրվել են ՙՙԱրմենտել՚՚ ՓԲԸ-ին դիլերային ծառայություններ մատուցող ընկերության կողմից՝ առանց սահմանված կարգով համապատասխան պայմանագրեր կնքելու։
Հատկանշական է, որ Արթուր Սաֆարյանի սպանության դեպքից հետո Իսրայել Սարգսյանի կողմից ՙՍամսունգ՚ տեսակի IMEI 35924203598907 գործարանային հեռախոսում տեղադրվել և օգտագործվել են՝ 096-10-70-42, 099-30-90-17 և 091-79-66-57 բջջային հեռախոսահամարները, իսկ ՙՆոկիա 1280՚ մոդելի IMEI 35369305889141 գործարանային համարով հեռախոսում տեղադրվել է 096-10-40-79 հեռախոսահամարը, որը գտնվել է Մովսես Ներսիսյանի մոտ։
ՀՀ ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության աշխատակիցների կողմից կազմված գաղտնի դիտարկման ամփոփագրեր, որտեղ ամրագրված են Իսրայել Սարգսյանի և Մովսես Ներսիսյանի 2014 թվականի հունվարի 30-ի և 31-ի երեկոյան ժամերին տեղի ունեցած հանդիպումների,2014թ. փետրվարի 1-ին ժամը 20:30-ի սահմաններում Մովսես Ներսիսյանի կողմից իր ավտոմեքենայով Իսրայել Սարգսյանին նրա շենքի մուտքի մոտից վերցնելու, միասին ՙՄագնում Մոթել՚ հյուրանոցային համալիրի 4-րդ հյուրասենյակ մեկնելու, այնտեղից ժամը 22:15-ի սահմաններում ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի տարածք ուղևորվելու, հետ վերադառնալու, այնուհետև, արդեն ժամը 00:35-ին ավտոմեքենան ՙԶվարթնոց՚ օդանավակայանում դիտարկելու, ժամը 01:10-ի սահմաններում Իսրայել Սարգսյանի իր բնակարան վերադառնալու մասին տեղեկություններ։
ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից քննչական փորձարարություն կատարելու մասին 14.05.2014թ. արձանագրություն, համաձայն որի ստուգվել է, թե արդյոք հնարավոր էր ՀՀ ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության աշխատակիցների կողմից կազմված գաղտնի դիտարկման ամփոփագրերում նկարագրված թվով 3 հանգամանքներում, տարբեր դիրքերում և իրավիճակներում 2014թ. փետրվարի 1-ին ժամը 22:15-ին ՙՄագնում Մոթել՚ հյուրանոցային համալիրի 4-րդ հյուրասենյակից մեկնելուց հետո, ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի ճանապարհին, Մովսես Ներսիսյանի ՙՄերսեդես Ե 220՚ մակնիշի 71 SM 111 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահի առջևի երկու նստատեղերին ինչ-որ անձանց կամ սիլուետներ տեսնել ՀՀ ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության աշխատակիցների ծառայողական ավտոմեքենաներում գտնվելով, որի արդյունքում հաստատվել է, որ ամփոփագրերում նկարագրված երեք դիրքերքից և իրավիճակներից երկուսում ՙՄերսեդես Ե 220՚ մակնիշի 71 SM 111 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահի ներսը տեսանելի չէր, իսկ նույն ավտոմեքենայի սրահում լույսը վառված լինելու պահին տեսանելի էր ու հնարավոր էր նկատել։
ՙPRINCO՚ տեսակի ՙԻսո խուզարկություն՚ գրառմամբ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության 19.06.2014թ. թիվ 8/2-1006 գրությամբ ուղարկված լազերային թվով 1 սկավառակ, որում զետեղված է Իսրայել Սարգսյանի 03.02.2014թ. բերման ենթարկելուց հետո նրա մոտ մարտական ակոսափող հրազեն հանդիսացող ՙՏԿ՚ մոդելի ատրճանակը հայտնաբերելու տեսագրությունը և որով հերքվում է Իսրայել Սարգսյանի այն հայտարարությունը, թե իբր զենքը իր մոտ չի եղել և այն դրվել է ինչ-որ մեկի կողմից։
ՙՄագնում Մոթել՚ հյուրանոցի աշխատակից Մարինե Ասլանյանի կողմից քննությանը ներկայացված վճարման թիվ 26170 կտրոն, համաձայն որի՝ 1.02.2014թ. ժամը 19։41-ին վճարվել է 10.000 դրամ հյուրանոցի ծառայություններից օգտվելու համար։
ՙՄագնում Մոթել՚ հյուրանոցից ստացված հաճախորդների ցուցակ, որով հիմնավորվում է, որ հաճախորդը (ենթադրաբար Մովսես Ներսիսյանի ավտոմեքենան) ժամը 20։39-ին մտել է ՙՄագնում՚ հյուրանոցային համալիրի 4-րդ ավտոտնակ և ժամը 22։10-ին դուրս է եկել այնտեղից։
ՙՄագնում Մոթել՚ հյուրանոցի աշխատակից Գագիկ Հարությունյանի կողմից քննությանը ներկայացված վճարման թիվ 26184 կտրոն, համաձայն որի՝ 1.02.2014թ. ժամը 21։55-ին վճարվել է 10.000 դրամ հյուրանոցի ծառայություններից օգտվելու համար։
ՙՄերսեդես-Բենս 220 E՚ մակնիշի 71 SM 111 պ/հ ավտոմեքենայից հայտնաբերված մուտքի կտրոն, ըստ որի ավտոմեքենան 02.02.2014թ. ժամը 00։12։16-ին մուտք է գործել ՙԶվարթնոց՚ օդանավակայանի վճարովի ավտոկանգառ։
Մովսես Ներսիսյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերված սև գույնի, ձմեռային բաճկոն (կուրտկա), որը արտաքինից նույնանման է Արթուր Սաֆարյանի սպանության ժամանակահատվածում տեսագրություններում երևացող անձանցից, քննության տվյալներով Մովսես Ներսիսյանի կրած բաճկոնին, որի վրա դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ։
Անձին ճանաչման ներկայացնելու մասին 04.02.2014թ. արձանագրությամբ, համաձայն որի՝ Հակոբ Գևորգի Ալեքսանյանը ճանաչել է Իսրայել Սարգսյանին, որպես այն ուղևորի, որին ինքն իր 22 ՏԼ 571 պհ ՙՙՎազ 2107՚՚ մակնիշի տաքսի ավտոմեքենայով 02.02.2014թ. ժամը 00։30-ի սահմաններում տեղափոխել է ՙՙԶվարթնոց՚՚ օդանավակայանից։ Իսրայել Սարգսյանը հրաժարվել է ստորագրել արձանագրությունը, պատճառաբանվելով, որ նման բան չի եղել։
Արթուր Սաֆարյանի սպանության դեպքի վայրի՝ Երևան քաղաքի Սարյան փողոցի 20/1 և Արամի նրբանցք թիվ 5ա շենքերի բակերի հատվածում, 2014 թվականի հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը, ժամը 00։45-ից մինչև 03։35-ի և ժամը 10։10-ից մինչև 12։20-ի սահմաններում երկու զննությունների արձանագրությունները, որով ամրագրվել է Արթուր Սաֆարյանի արյան և նրա ուղղությամբ կատարված կրակոցի հետքերի, մոտը եղած ապրանքների, իրերի և հետևյալ իրեղեն ապացույցների հայտնաբերումը.
. Մարտական ակոսափող հրազեն հանդիսացող ՙՄակարով՚ տեսակի, ՕԳ 2356 համարի, 1982թ. Արտադրության 1 հատ ատրճանակ,
. ՙՄակարով՚ տեսակի ՕԳ 2356 համարի 1982թ. Արտադրության ատրճանակից կրակված, ատրճանակային փամփուշտների բաղկացուցիչ մաս հանդիսացող 9 մմ տրամաչափի 1 գնդակ,
. ՙՄակարով՚ տեսակի ՕԳ 2356 համարի 1982թ. Արտադրության ատրճանակից կրակված, ատրճանակային փամփուշտների բաղկացուցիչ մաս հանդիսացող 5 հատ պարկուճներ,
. ՙՄակարով՚ տեսակի ՕԳ 2356 համարի 1982թ. Արտադրության ատրճանակի փամփշտակալում հայտնաբերված, ռազմամթերք հանդիսացող 1 հատ չկրակված փամփուշտ։
Մովսես Ներսիսյանի կողմից օգտագործված, ՙՆոկիա 1280՚ մոդելի 35369305891092 գործարանային համարով հեռախոսի մարտկոցը և հետևի կափարիչը հայտնաբերելու վերաբերյալ դեպքի վայրի զննության մասին 28.01.2014թ. արձանագրությամբ։
ՙՙԱրամյանց՚՚ բժշկական կենտրոնի կրիմինալ դեպքերի մատյանը զննելու մասին 27.01.2014թ. արձանագրությամբ, համաձայն որի՝ մատյանի 6-րդ էջի 12 համարի տակ գրանցված է, որ ս.թ. հունվարի 27-ին ժամը 00։20-ին ՙՙԱրամյանց՚՚ բժշկական կենտրոն է տեղափոխվել Արթուր Գուրգենի Սաֆարյանը, ծնված 15.02.1972թ., բնակվող՝ ք. Երևան, Սարյան փողոցի 20/1 հասցեում, ախտորոշումը՝ որովայնի և կրծքավանդակի, սրտի, ծայրանդամների հրազենային վնասվածքներ։
Սպանության դեպքի պահին Արթուր Սաֆարյանի հագին եղած հագուստների առգրավման և զննության մասին 27.01.2014թ. արձանագրության, համաձայն որի՝ հագուստների թվում եղած շագանակագույն սվիտերից հայտնաբերվել է 1 հատ գնդակ։
Արթուր Սաֆարյանի դիակից հայտնաբերված 9 մմ տրամաչափի 3 գնդակների առգրավման և զննության մասին 27.01.2014թ. արձանագրությամբ։
Դեպքի վայրի զննության մասին 03.02.2014թ. արձանագրության, համաձայն որի՝ ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավանում գտնվող կոյուղատարի դիտահորի և դրան հարող տարածքի, այդտեղ գտնված քարի զննությամբ հայտնաբերվել են արյան հետքեր։
Տեղանքի զննության մասին 03.02.2014թ. արձանագրության համաձայն որի՝ Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի 48/6 հասցեում գտնվող ՙՄագնում Մոթել՚ հյուրանոցային համալիրի թիվ 4-րդ հյուրասենյակի նախասրահից հայտնաբերված աթոռակի, սանհանգույցի լվացարանի ստորին հատվածի, հեռակառավարման վահանակի, աստիճանահարթակի և ավտոտնակի հատակի վրայից վերցվել են արյան հետքեր։
Տիգրան Ասատրյանի բնակարանի խուզարկության վերաբերյալ 7.02.2014թ. արձանագրության համաձայն, որով ամրագրվել է ձայնագրությամբ էլեկտրոնային կրիչի (Ֆլեշ) հայտնաբերումը:
Արթուր Սաֆարյանի և Մովսես Ներսիսյանի սպանության դեպքերի նախաքննության ընթացքում առգրավված անվտանգության տեսախցիկներով կատարված տեսանկարահանումների զննության, վերլուծության, համադրության և արդյունքների ամրագրման վերաբերյալ 12.12.2014թ. զննման արձանագրության համաձայն, որից երևում է, որ.
24.01.2014թ. ժամը 22:05-ից մինչև ժամը 24:00-ն Մովսես Ներսիսյանը և Իսրայել Սարգսյանը գտնվել են տուժող Արթուր Սաֆարյանի բնակության վայրին հարող տարածքներում, ընդ որում Մովսես Ներսիսյանը անցնելով Սարյան-Արամի փողոցների խաչմերուկը, քայլել է տուժողի շենքի մուտքի ուղղությամբ, իսկ Իսրայել Սարգսյանը մնացել է նույն խաչմերուկում, մայթեզրին (առավել մանրամասն նկարագիրը տրված է 12.12.2014թ. զննման արձանագրությունում)։
25.01.2014թ. ժամը 21։50-ից մինչև ժամը 24։00-ն Մովսես Ներսիսյանը և Իսրայել Սարգսյանը գտնվել են տուժող Արթուր Սաֆարյանի բնակության վայրին հարող տարածքներում, ընդ որում Մովսես Ներսիսյանը անցնելով Սարյան-Արամի փողոցների խաչմերուկը, քայլել է տուժողի շենքի մուտքի ուղղությամբ, իսկ Իսրայել Սարգսյանը մնացել է նույն խաչմերուկում, մայթեզրին (առավել մանրամասն նկարագիրը տրված է 12.12.2014թ. զննման արձանագրությունում)։
Արթուր Սաֆարյանի սպանության դեպքը տեղի է ունեցել ք. Երևան, Արամի նրբանցք թիվ 5ա շենքի բակում, 2014 թվականի հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը, ժամը 00։08։59-ից մինչև 00։12։12 սահմաններում։ Ժամը 21։30-ին ժամանել է Մովսես Ներսիսյանի վարած ՙՙՄերսեսդես E 220՚՚ մակնիշի 71 SM 111 պ/հ ավտոմեքենան և կայանել է Բյուզանդի այգուն հարող տարածքում, որից հետո Մովսես Ներսիսյանը և Իսրայել Սարգսյանը գտնվել են տուժող Արթուր Սաֆարյանի բնակության վայրին հարող տարածքներում, ընդ որում Մովսես Ներսիսյանը անցնելով Սարյան-Արամի փողոցների խաչմերուկը, քայլել է տուժողի շենքի մուտքի ուղղությամբ, իսկ Իսրայել Սարգսյանը մնացել է նույն խաչմերուկում, մայթեզրին։ Սպանության պահին՝ մոտ ժամը 00։10-ին Մովսես Ներսիսյանը գտնվել է դեպքի վայրում և կատարել է սպանությունը, իսկ Իսրայել Սարգսյանը գտնվել է Սարյան-Արամի խաչմերուկում և հետևել է Արթուր Սաֆարյանի ժամանելուն, որի մասին զանգով տեղյակ է պահել Մովսես Ներսիսյանին։ Այնուհետև, նրանք նստել են Բյուզանդի փողոցում, նախկին ՙԱվիոկասաների՚ շենքի դիմացի կայանատեղում կանգնեցված Մովսես Ներսիսյանի վարած ՙՄերսեդես Ե 220՚ մակնիշի 71 SM 111 պետհամարանիշի ավտոմեքենան և շարժվել են Մաշտոցի պողոտա։ Փոքր ինչ հեռանալուց հետո Իսրայել Սարգսյանը դուրս է եկել ավտոմեքենայից և ոտքով քայլելով գնացել է ՙՏրիումֆ՚ սրճարան, իսկ Մովսես Ներսիսյանը ավտոմեքենայով շարժվել է իր բնակության վայրի ուղղությամբ (առավել մանրամասն նկարագիրը տրված է 12.12.2014թ. զննման արձանագրությունում)։
Այնուհետև, արդեն Մովսես Ներսիսյանի սպանությունից հետո, Իսրայել Սարգսյանը, Մովսես Ներսիսյանի ՙՄերսեդես-Բենս 220 E՚ մակնիշի 71 SM 111 պ/հ ավտոմեքենայով, 02.02.2014թ. ժամը 00։12։45-ին մտել է ՙԶվարթնոց՚ օդանավակայան և այն կանգնեցրել է վճարովի ավտոկանգառում։ Իսրայել Սարգսյանը ժամը 00։21-ին նստել է օդանավակայանի անվճար կայանատեղում կանգնեցված ՙՎԱԶ 2107՚ մակնիշի, 22 SL 271 պ-հ ՙտաքսի՚ ավտոմեքենան և մեկնել է օդանավակայանից, սակայն ժամը 00։35։08-ին ՙՎԱԶ 2107՚ մակնիշի, 22 SL 271 պ-հ ՙտաքսի՚ ավտոմեքենան վերադարձել է օդանավակայան։ Իսրայել Սարգսյանը մոտենալով ավտոկայանատեղում թողնված Մովսես Ներսիսյանի ՙՄերսեդես-Բենս 220 E՚ մակնիշի 71 SM 111 պ/հ ավտոմեքենային ինչ-որ իրեր է վերցրել, որից հետո, արդեն ժամը 00։40-ին, նույն ՙտաքսի՚ ավտոմեքենայով կրկին մեկնել է օդանավակայանի տարածքից և վերադարձել է իր տուն (առավել մանրամասն նկարագիրը տրված է 12.12.2014թ. զննման արձանագրությունում)։
055-85-19-77, 099-30-90-17, 096-10-70-42, 093-69-77-99 և 091-08-08-90 բջջային հեռախոսահամարների վերծանումների սկավառակները զննելու մասին 05.03.2014թ. արձանագրությամբ, 093-47-03-03, 055-85-62-33, 095-23-48-91 բջջային հեռախոսահամարների վերծանումների սկավառակները զննելու մասին 05.03.2014թ. արձանագրության համաձայն, ՀՀ ԱԱԾ ՀՀ ԳՎ 8.11.2014թ. թիվ 2-5-9846 գրությամբ ուղարկված գործով պարզված հեռախոսահամարների վերաբերյալ տվյալներով, ինչպես նաև Արթուր Սաֆարյանի և Մովսես Ներսիսյանի սպանության դեպքերի նախաքննության ընթացքում պարզված՝ բջջային հեռախոսահամարների հեռախոսազանգերի վերծանումները, դրանք սպասարկած ալեհավաքների տվյալները, գաղտնալսված հեռախոսազրույցները, ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված գաղտնի դիտարկման ամփոփագրերը, Երևան քաղաքի տարբեր վայրերում տեղադրված անվտանգության տեսախցիկներով կատարված տեսագրություններն ուսումնասիրելու, վերլուծելու, կատարված իրադարձությունների հետ համադրելու և արդյունքներն ամրագրելու վերաբերյալ 15.02.2014թ. արձանագրությունը:
12.12.2014թ. զննման արձանագրության համաձայն, որով Մովսես Ներսիսյանի հագուստներով 2 փաթեթներում առկա հագուստներից առանձնացվել է սև գույնի կտորից բաճկոնը, որի ներսի կողմում փակցված է ՙCAPRICE FOR MEN՚ գրառումով պիտակը։ Նշված բաճկոնը երկարությունը, չափերը, շղթայով և կոճակներով փակվելու հնարավորությունը, արտաքին գրպանների և օձիքի ձևը հիմք է տալիս այն նմանեցնելու Արթուր Սաֆարյանի սպանության օրը Մովսես Ներսիսյանի կրած բաճկոնին, որը երևացել է Երևան քաղաքի Սարյան և Արամի փողոցների խաչմերուկի տարածքում կատարված տեսագրություններում։
Վերոգրյալից ելնելով, վերը նշված բաճկոնն առանձնացվել և փաթեթավորվելով կնքվել է ՀՀ ԱԱԾ թիվ 16 կնիքով՝ փորձաքննության ուղարկելու նպատակով, իսկ Մովսես Ներսիսյանի մյուս հագուստները փաթեթավորվել են երկու առանձին փաթեթներում, որոնք նույնպես կնքվել են ՀՀ ԱԱԾ թիվ 16 կնիքով և պահվել ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում։
12.12.2014թ. զննման արձանագրության համաձայն, որով Տիգրան Ավետիսյանի վարած ՙBMW՚ մակնիշի 81 TT 080 պետ համարանիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերված ՙՍամսունգ՚ տեսակի 35924203598907 գործարանային համարի, առանց հեռախոսաքարտի, սև գույն բջջային հեռախոսի մեջ զննության ընթացքում տեղադրվել է ՀՀ ԱԱԾ ՔՎ քննիչ՝ Գ. Մելիքջանյանի 099-22-52-21 հեռախոսահամարը, որպեսզի տեխնիկապես հնարավոր լինի ուսումնասիրել դրանում եղած տվյալները։ Պարզվել, որ այն սարքին և կոմպլեկտավորված վիճակում է, ստացված, ուղարկված, բաց թողնված զանգերի համարների ցանկում, ինչպես նաև հաղորդագրությունում պահպանված տվյալներ չկան, իսկ հեռախոսի հիշողությունում առկա են հետևյալ գրանցումները.
Աշոտ Մ 0074956488853
Աշոտ ՄՄ 0079035442627
Հայկազ +37493430001
Անդո +37494361081
Արման +37494907577
Աշոտ 0037477007000
Աշոտ Տ +3747777771
Գրավ +37491100302
Կարեն Ֆ +37477040690
Մ. 0037496324846
Մելքոն +37499704511
ՄՄՄՄ 055856232
Նանո +37477280077
Ռավո +37477774767
Տիկո +37491080999
Տիկո Ֆ +37477060726
Նշված հեռախոսահամարներից գրեթե բոլորը կապ ունեն Իսրայել Սարգսյանի անձի հետ, ուստի դրանց առկայությամբ ևս հաստատվում է, որ Մովսես Ներսիսյանի սպանության ընթացքում օգտագործված այդ հեռախոսը գտնվել է Իսրայել Սարգսյանի մոտ և օգտագործվել է նրա կողմից։
Հեռախոսը կրկին փաթեթավորել է 1 փաթեթում, որը կնքվել է ՀՀ ԱԱԾ թիվ 16 կնիքով։
Զննվել է նաև Իսրայել Սարգսյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված ՙՍամսունգ C 5212՚ մոդելի, երկու քարտերով շահագործվող, 358564038073250 և 358565038073250 գործարանային համարներով, սև գույնի հեռախոսը, որում առկա են 091-08-08-90 և 093-69-77-99 հեռախոսաքարտերը։ Պարզվել է, որ այն սարքին և կոմպլեկտավորված վիճակում է, դրանում առկա տվյալները ամրագրելու անհրաժեշտությունը բացակայել է, քանի որ հայտնի են քննությանը և արտացոլված են վերծանումներում։
ՙՍամսունգ C 5212՚ մոդելի, երկու քարտերով շահագործվող, 358564038073250 և 358565038073250 գործարանային համարներով սև գույնի հեռախոսը պատկանել է Իսրայել Սարգսյանին, որում նախկինում, տարբեր ժամանակահատվածներում, տեղադրվել և Արթուր Սաֆարյանի սպանությանը Մ.Ներսիսյանի կողմից կատարելուն օժանդակելու ընթացքում օգտագործվել են 055-85-19-77 և 055-85-62-33 հեռախոսահամարները։
Հեռախոսը կրկին փաթեթավորել է 1 փաթեթում, որը կնքվել է ՀՀ ԱԱԾ թիվ 16 կնիքով։
Զննվել է նաև վկաներ՝ Ծովինար Ստեփանյանի և Աշոտ Բարսումյանի կողմից 21.05.2014թ.-ին ներկայացված ՙՆոկիա 1280՚ տեսակի 353693/05891092 գործարանային համարով հեռախոսը, որը գտնվել է ՙՆուբարաշեն՚ աղբավայրում, այն կապույտ գույնի է, դրա վրա բացակայում են մարտկոցը և հետևի կափարիչը։ Փորձարկելու նպատակով քննիչի կողմից դրա վրա տեղադրվեցին Արթուր Սաֆարյանի սպանության դեպքի վայրին հարող տարածքում տեղադրված աղբամանում ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից զննությամբ հայտնաբերված բջջային հեռախոսի մարտկոցը և հետևի կափարիչը (կոտրված երկու մասերի) և պարզվեց, որ դրանք համապատասխանում ու նախատեսված են այդ հեռախոսի համար։ Դրանում առկա տեղեկությունները ուսումնասիրվել են ՀՀ ԱԱԾ ԿԿՏՎ մասնագետների կողմից, սակայն կարևորություն ներկայացնող տվյալներ չեն հայտնաբերվել։
Հեռախոսը, մարտկոցը և հետևի կափարիչը կրկին փաթեթավորել են 1 փաթեթում, որը կնքվել է ՀՀ ԱԱԾ թիվ 16 կնիքով։
Զննվել է նաև վկա՝ Լևոն Մայիլյանի կողմից 17.05.2014թ.-ին ներկայացված ՙՆոկիա 1280՚ մոդելի 35369305889141 գործարանային համարով հեռախոսը, որը գտնվել է Մարզահամերգային համալիրի մոտից, կապույտ գույնի է, սարքին և կոմպլեկտավորված վիճակում։ Դրանում առկա տեղեկությունները ուսումնասիրվել են ՀՀ ԱԱԾ ԿԿՏՎ մասնագետների կողմից, սակայն կարևորություն ներկայացնող տվյալներ չեն հայտնաբերվել։
Հեռախոսը կրկին փաթեթավորել է 1 փաթեթում, որը կնքվել է ՀՀ ԱԱԾ թիվ 16 կնիքով։
010-54-62-26 և 010-54-61-24 հեռախոսահամարների վերծանումները զննելու մասին 17.03.2014թ. արձանագրության, համաձայն որի.
Երևան քաղաքի Կորյուն փողոցում առկա 54-62-26 հեռախոսահամարի քարտաֆոնից 1523311 նույնացման համարով հեռախոսաքարտից 28.01.2014թ. ժամը 15։39-ին և ժամը 20:05-ին, 29.01.2014թ. ժամը 16։22-ին հեռախոսազանգեր են կատարվել Մովսես Ներսիսյանի 093 47-03-03 հեռախոսահամարին։
Երևան քաղաքի Տերյան և Իսահակյան փողոցների հատման վայրում առկա 54-61-24 հեռախոսահամարի քարտաֆոնից 1523311 նույնացման համարով հեռախոսաքարտից 30.01.2014թ. ժամը 15։14-ին հեռախոսազանգ է կատարվել Մովսես Ներսիսյանի 093-47-03-03 հեռախոսահամարին։
Երևան քաղաքի Աբովյան և Իսահակյան փողոցների հատման վայրում առկա 54-62-83 հեռախոսահամարի քարտաֆոնից 1523311 նույնացման համարով հեռախոսաքարտից 28.01.2014թ. ժամը 15։03-ին հեռախոսազանգեր է կատարվել Մովսես Ներսիսյանի աշխատանքային 093 42-92-82 հեռախոսահամարին։
Այսինքն, Իսրայել Սարգսյանը ձգտելով քողարկել իր կապը Մովսես Ներսիսյանի հետ և նրան դեռևս հանձնած չլինելով գաղտնի 096 10-40-79 հեռախոսահամարը, նրան է զանգահարել քաղաքային (տաքսաֆոն) հեռախոսներից։
Երևանի քաղաքապետարանի ՙՙՇտապբուժօգնություն՚՚ ՓԲ ընկերությունից ստացված հեռախոսազանգերի ձայնագրությունների լազերային սկավառակը զննելու մասին 03.03.2014թ. արձանագրության, համաձայն որի.
Արթուր Սաֆարյանին խփելու մասին ՙՙՇտապբուժօգնություն՚՚ ՓԲ ընկերություն ահազանգողը կին է եղել և զանգը կատարվել է 27.01.2014թ. ժամը 00։13։41-ին, որից հետո կատարվել են ևս մի քանի կանչեր։
Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կենտրոնի տվյալների, համաձայնª Մովսես Ռուբենի Ներսիսյանը գործածության մեջ եղած իր AH 0516424 համարի անձնագրով վերջին անգամ 10.09.2013թ. ժամը 12։25-ին մեկնել է ՙՙԶվարթնոց՚՚ օդանավակայանով, 29.09.2013թ.-ին ժամը 19։10-ին Բաբրատաշենով հետիոտն վերադարձել է Հայաստան և սահմանահատման վերաբերյալ այլ տվյալներ չեն գրանցվել, այսինքն՝ ՀՀ-ից այլևս նա չի մեկնել։
Բացի այդ, քրեական գործի նախաքննության շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով, որի ընթացքում Մովսես Ներսիսյանը չի հայտնաբերվել, նրա կենդանի լինելու վերաբերյալ հավաստի և բավարար որևէ տվյալ չի ստացվել։
Բջջային հեռախոս ներկայացնելու մասին 17.05.2014թ. արձանագրության, համաձայնª Լևոն Վանուշի Մայիլյանը ներկայացրել է ՙՙՆոկիա 1280 ՚՚ մոդելի, 35369305889141 գործարանային համարով հեռախոս, որը նա գտել է մասնատված վիճակում, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ գտնվող բենզալցակայանի տարածքից։
Բջջային հեռախոս ներկայացնելու մասին 21.05.2014թ. արձանագրության, համաձայնª Ծովինար Ստեփանյանը և Աշոտ Բարսումյանը ներկայացրել է ՙՙՆոկիա 1280 ՚՚ մոդելի, 35369305891092 գործարանային համարով հեռախոս, որը գտնվել է առանց հետևի կափարիչի և մարտկոցի, ՙՙՆուբարաշեն՚՚ աղբավայրում։
ՀՀ ԱԱԾ ՀՀ ԳՎ 24.07.2014թ. թիվ 35-514 գրությամբ տրամադրված այն տեղեկատվության համաձան, որ Իսրայել Սարգսյանի կնոջ Անահիտ Մելքոնյանի անվամբ ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում առկա է գրանցված 3100մ հողատարածք-այգի, որը գտնում է Մովսես Ներսիսյանի դին կոյուղատարի մեջ նետման հայտնի դիտահորի հարևանությամբ (մոտ 15-20 մետր)։
ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքի վարչության 19.06.2014թ. թիվ 8-2-1000 գրության համաձայն, հայտնվել է, որ թիվ 13109214 քրեական գործի շրջանակներում 2014թ. փետրվարի 3-ին որպես կասկածյալ ձերբակալված Իսրայել Սարգսյանի կողմից տրված ցուցմունքները այն մասին, որ իրեն բերման ենթարկելուց հետո քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցներից մեկը իր տաբատի ներսային հատվածում տեղադրել է փոքրիկ ատրճանակ, որը հայտնաբերվել է անձնական խուզարկության ժամանակ, չի համապատասխանում իրականությանը։ Նշված հանգամանքի պարզաբանման նպատակով 2014թ. հուլիսի 5-ին, ժամը 10։00-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն է ներկայացվել խուզարկության ժամանակ որպես ընթերակա հրավիրված Սերժիկ Ղուկասի Կիրակոսյանը։ Իսկ նշված խուզարկության ժամանակ որպես 2-րդ ընթերակա հրավիրված և ՙՙՄամիկ Գրիգորյան՚՚ ներկայացած անձը արձանագրությունը կազմելու ժամանակ հայտնել է միայն իր իրական անունը և ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը, իսկ մյուս տվյալները ստել է։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա հանդիսանում է Մամիկոն Սուրենի Սարգսյանը (ծնված 29.04.1988թ., բն. Օհանովի 62 շենք, 23բն.), որը 25.03.2014թ. Բագրատաշենի սահմանային կետով հատել է ՀՀ սահմանը։
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 27.06.2014թ. թիվ 3-4400, 12.08.2014թ. թիվ 3-5525 և 12.08.2014թ. թիվ 3-5524 գրություններան համձայնª ըստ էության հայտնվել է, որ Արթուր Սաֆարյանի սպանության դեպքից հետո իրենց կողմից ուսումնասիրվել են դեպքի վայրին առնչվող տարածքներում տեղադրված տեսախցիկներով կատարված տեսագրությունները, որի արդյունքում պարզել են հանցագործության կատարման ընթացքում օգտագործված ՙՄերսեդես Ե 220՚ մակնիշի 71 SM 111 պետհամարանիշի ավտոմեքենան, ինչպես նաև դրա կատարման հետ անմիջական կապ ունեցած Մովսես Ներսիսյանի և Իսրայել Սարգսյանի անձը, բացի այդ, նույն գրությամբ հայտնվել է, որ սպանության դեպքի հետաքննությանը 2014թ. հունվարի 27-ին և 28-ին մասնակցել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 4-րդ բաժանմունքի աշխատակից Գրիգոր Ղուկասյանը և նա մասնակցելով վերը նշված տեսագրությունների ուսումնասիրությանը տեղյակ է եղել, որ ՙՄերսեդես Ե 220՚ մակնիշի 71 SM 111 պետհամարանիշի ավտոմեքենան իրենից օպերատիվ հետաքրքրություն է ներկայացնում: Գրիգոր Ղուկասյանը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ղեկավարության գիտությամբ 2014թ. հունվարի 28-ին հանդիպել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնված Տիգրան Վարդանի Ասատրյանի հետ, սակայն հանդիպումից հետո դեպքի բացահայտման համար նշանակություն ունեցող տեղեկություններ չի հայտնել:
ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքի վարչության 07.07.2014թ. թիվ ֆ-2-1101 գրության համաձայնª հայտնվել է, որ Թումանյան փողոցում գտնվող ՙՙՋազվե 96՚՚ (Կարաոկե 96) սրճարանը գործել, և ներկայումս էլ գործում է Թումանյան 35 հասցեում։ Նշված սրճարանի տնօրեն է հանդիսանում Արսեն Պետրոսյանը, որտեղ թեև նշված ժամկետում անվտանգության աշխատանքները իրականացրել են ՙՙՍեքյուրիթի՚՚ ընկերության աշխատակիցները (ՙՙԴուքենդո՚՚ ընկերությունը նշված սրճարանում անվտանգության աշխատանքները իրականացրել է 2013թ. հուլիս ամիսը), սակայն Տարոն անունով աշխատակիցը ՙՙՋազվե 96՚՚ սրճարանում, որպես անվտանգության աշխատակից աշխատել է ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս, որը հանդիսանում է Տարոն Աշոտի Հովհաննիսյանը:
ՀՀ ոստիկանության պետի 1-ին տեղակալի 14.11.2014թ. թիվ 3-8689 գրության համաձայն, որով ի պատասխան ՀՀ ԱԱԾ ՔՎ 30.10.2014թ. թիվ 8-4347 գրությամբ առաջադրված հարցադրումների, ըստ էության հայտնվել է, որ օպերատիվ միջոցառումների ընթացքում, օպերատիվ տվյալների համադրությամբ, միջոցառումն իրականացնող անձանց դիտվող ավտոմեքենայում թվացել է երկրորդ անձի առկայություն, սակայն մթության, տեղանքի առանձնահատկության և չբացահայտվելու մտավախության պայմաններում հնարավոր չի եղել կատարել լուսանկարահանում կամ տեսանկարահանում: Եթե քննչական փորձարարությամբ ավտոմեքենայում երկրորդ անձ չի նկատվել, ապա օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացրած ոստիկանության ծառայողների կողմից երկրորդ անձ ֆիքսելու հանգամանքը կարող է պայմանավորած լինել մարդկային գործոնով՝ կախված մթությունից, տեսանելիության պակասից, հնարավոր ստվերի առկայությունից, տեղանքի, կոնկրետ անձի տեսողությունից, ընկալման և վերարտադրման առանձնահատկություններից և այլն։ ՀՀ ԱԱԾ 14.11.2014թ. թիվ 3-8689 գրությամբ առաջ քաշված բազմաթիվ հարցադրումներ կատարելու հիմք են հանդիսանում տևական ժամանակ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների վերլուծությունը, ինչպես նաև ամիսներ շարունակ կատարված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բազմաթիվ ապացույցների վերլուծությունն ու համադրումը, իսկ մինչ այդ, օպերաատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում որևէ հիմք չի եղել ենթադրելու (կասկածելու), որ Մովսես Ներսիսյանը հնարավոր է սպանվի կամ հետագայում սպանված լինի Ի. Սարգսյանի կողմից՝ հաշվի առնելով, որ վերջիններս այդ ընթացքում դիտվել են ընդամենն Արթուր Սաֆարյանի սպանությանը հնարավոր առնչություն ունեցող անձինք։ Մովսես Ներսիսյանի սպանված լինելու վերաբերյալ կասկածն առաջացել է օրեր անց՝ 2014թ. փետրվարի 3-ին միայն, երբ վերջինս անհետացել է տեսադաշտից, իսկ տվյալ օրը Քանաքեռավանի կոյուղու դիտահորի մոտ, այնուհետև ՙՙՄագնում՚՚ հյուրանոցում և նրա ավտոմեքենայում հայտնաբերվել են արնանման հետքեր։ Ավելին, անգամ այդ պայմաններում բավարար հիմքեր չեն եղել համոզված լինելու, որ Մովսես Ներսիսյանը սպանված է։ Այդ կասկածները հաստատվել են վերը նշված վայրերից վերցված փորձանմուշների դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղից մինչև կեղտաջրերի մաքրման Երևանի ՙՙԱէրացիա՚՚ կայան հասնող կոյուղատարը լիովին ստուգելու համար տարբեր կառույցներից ներգրավվել են մասնագետներ և տեխնիկական միջոցներ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարմամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որում ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից ներգրավվել են՝ ՙՙԱկադեմիկոս Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկային ինստիտուտ ՓԲ, ՙՙԵրևաննախագիծ՚՚ ՓԲ, ՙՙԵրևան Ջուր՚՚ ՓԲ, ՙՙՀայջրմուղկոյուղի՚՚ ՓԲ ընկերությունների, ՀՀ քաղաքաշինության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոնի մասնագետները, սակայն կատարված բազմաթիվ ուսումնասիրությունների, ստուգումների, քննչական փորձարարությունների արդյունքում ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղից կեղտաջրերի մաքրման Երևանի ՙՙԱէրացիա՚՚ կայան հասնող կոյուղատարն ամբողջությամբ ջրազրկել, ներսից ակնադիտական եղանակով զննել և Մովսես Ներսիսյանի դիակը հայտնաբերել չի հաջողվել՝ ֆիզիկական և տեխնիկական բավարար պայմանների բացակայության և անհնարինության պատճառով, միևնույն ժամանակ ակնհայտ է դարձել, որ կոյուղատարի վերը նշված դիտահորով հնարավոր էր մարդու մարմինն իր ֆիզիկական չափերով անարգել նետել կոյուղատարի մեջ, իսկ դրանով հոսող կեղտաջուրն իր հոսքի ուժգնությամբ կարող էր այն քշել և տանել, որից հետո, այդ մարմինը կարող էր հպվել և բռնվել կոյողուտարի ցանկացած հատվածում, ինչը պատճառ կհանդիսանար կեղտաջրերի մաքրման ՙՙԱէրացիա՚՚ կայան այն չհասնելու համար, բացի այդ, մարդու մարմինը գտնվելով կոյուղատարում, ժամանակի ընթացքում կարող էր քայքայվել, մանր մասերի բաժանվել, կոյուղատարի վրա տեղադրված թողարկ փականի բաց լինելու պատճառով, ջրի հոսքի բարձր ճնշման ներքո փականի միջով Հրազդան գետը լցվել և հոսանքի ուղղությամբ քշվել դեպի Արաքս գետը։
Վերոգրյալի վերաբերյալ առկա են հետևյալ հիմնավորումները, այսպես.
17.02.2014թ.-ին քննչական փորձարարություն է կատարվել և կոյուղատարի մեջ Քանաքեռավանի վերը նշված դիտահորից անկենդան խոզ է նետվել, որն այլևս չի գտնվել։
17.02.2014թ. զննվել է «Աէրացայիե կեղտաջրերի մաքրման կայանը։
18.02.2014թ. զննվել են ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավան և Զովունի գյուղերի միջով անցնող կոյուղու խողովակաշարի վրա առկա դիտահորերը:
22.02.2014թ. կատարվել է երկու զննում՝ կոյուղատարի և Երևան քաղաքի Ա. Միկոյան փողոցի թիվ 25 շենքի բակի տարածքի,
25.02.2014թ. կատարվել է զննում՝ խողովակի բաց հատվածից հայտնաբերված ոսկորների և ներքին օրգանների, որոնց հետ կապված
25.02.2014թ. նշանակվել է դատակենսաբանական փորձաքննություն, սակայն պարզվել է, որ դրանք մարդու չեն (հատոր 6 գ.թ. 95-96):
05.03.2014թ. զննվել է կոյուղատարից հայտնաբերված Բանկի քարտեր, սակայն քննությամբ պարզվել է, որ դրանք քննվող դեպքին չեն առնչվել:
07.03.2014թ. զննվել է Երևան քաղաքի Ա. Միկոյան փողոցի թիվ 25 շենքի բակի տարածքը՝ օգտագործելով հետախույզ շուն:
15.03.2014թ. զննվել է կոյուղատարը, որի անցանելությունը պարզելու նպատակով դրա մեջ անկենդան շուն է նետվել, որը որաշակի հատված անցնելուց հետո այլևս չի գտնվել:
28.03.2014թ. զննվել է կոյուղատարը, որի անցանելիությունը պարզելու նպատակով դրա մեջ անկենդան շուն է նետվել, որը որոշակի հատված անցնելուց հետո այլևս չի գտնվել:
05.04.2014թ. զննվել է կոյուղատարը, որի անցանելիությունը պարզելու նպատակով դրա մեջ անկենդան շուն է նետվել, որը որոշակի հատված անցնելուց հետո այլևս չի գտնվել:
07.04.2014թ. զննվել է կոյուղատարը՝ հնարավոր խցանումները պարզելու համար:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարմամբ աշխատանքային խումբ ձևավորելու համար ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից ներգրավվել են՝ ՙՙԱկադեմիկոս Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկային ինստիտուտ ՓԲ, ՙՙԵրևաննախագիծ՚՚ ՓԲ, ՙՙԵրևան Ջուր՚՚ ՓԲ ընկերությունների, ՀՀ քաղաքաշինության նախարարության, ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոնի մասնագետները:
15.05.2014թ. կազմվել են Արթուր Սաֆարյանի սպանության և Մովսես Ներսիսյանի սպանության դեպքերի հետ կապված բոլոր տարածքների սխեմաներ և կատարվել են լուսանկարահանումներ, որոնք տեղադրվել են թվով 5 փաթեթներում:
21.05.2014թ.-ից մինչև 31.05.2014թ. զննվել է՝ կոյուղատարի 3.5 կմ երկայնքը ջրատար խողովակների համար նախատեսված տեսասարքով։
05.06.2014թ. զննվել է՝ կոյուղատարը, որի անցանելիությունը պարզելու նպատակով դրա մեջ անկենդան շուն է նետվել, սակայն այն ՙՙԱէրացիա՚՚ կայան չի հասել ու այլևս չի գտնվել:
10.06.2014թ. արձանագրությամբ ամրագրվել է կոյուղատարի շուրջ 4 կմ հատվածն արդեն իսկ զննելու փաստը:
14.06.2014թ. զննվել է՝ կոյուղատարը, որի արդյունքում պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Արգավանդ համայնքի տարածքով անցնող ՙՙԵրևան Ջուր՚՚ ընկերության հաշվեկշռում գտնվող 1000մմ տրամաչափի կոյուղագծի ներքևի հատվածում տեղադրված ջրթող 300մմ տրամաչափի փականը բաց և ջուրը մեծ ճնշմամբ թափվում է Հրազդան գետը, ինչի արդյունքում ջրի մի մասը փաստորեն ՙՙԱէրացիա՚՚ կայան չհասնելով լցվում է գետը:
19.06.2014թ.-ին երկու աշխատանքային օրով դադարեցվել է Երևանի լճից Հրազդանի գետ ջրի մատակարարումը, որից հետո զննվել է՝ Հրազդան գետի այն հատվածը և դրան հարող տարածքները, որտեղ թափվում էր ՙՙԵրևան Ջուր՚՚ ընկերության հաշվեկշռում գտնվող 1000մմ տրամաչափի կոյուղագծի ներքևի հատվածում տեղադվրած ջրթող 300մմ տրամաչափի բաց փականից հոսող կեղտաջուրը:
2-3.07.2014թ. զննվել է կոյուղատարը՝ ՀՀ ԱԱԾ ռադիոհակահետախուզության մասնագետների կողմից նախապես պատրաստված հատուկ ազդանշանային սարքի օգտագործմամբ, որը տեղադրվել էր շան մարմնի մեջ և նետվել խողովակատարը, սակայն որոշակի հատված անցնելուց հետո այն այլևս չի գտնվել:
16-17.06.2014թ. զննվել է կոյուղատարի շուրջ 3.5 կմ հատվածը ներսից՝ ակնադիտման եղանակով, այն ջրազրկելուց հետո։ Քանաքեռավանի դիտահորից կոյուղատարի մեջ է մտել կոյուղագործ մասնագետ՝ Սիվան Սարգսյանը և առաջ շարժվելով մինչև ՙՙԴյուկեր՚՚, այն անձամբ հետազոտել է ներսիցշ:
21.07.2014թ. թիվ 8/2847 գրությամբ ՙԵրևան Ջուր՚ ՓԲԸ-ին խնդրվել է կոյուղատարը գծագրել:
23.07.2014թ. զննվել է կոյուղատարը՝ դրա անցանելիությունը ստուգելու նպատակով ՙՙԴյուգերի՚՚ մոտից կոյուղատարի մեջ գցվել են համապատասխան նշագրումով պենոպլաստից և փայտից 30X40 չափերի չսուզվող առարկաներ, սակայն դրանք ևս չպարզված պատճառներով ՙՙԱէրացիա՚՚ կայան չեն հասել և այլևս չեն հայտնաբերվել:
21.07.2014թ. թիվ 8/2847 գրությունն է ուղարկվել ՙՙԵրևան Ջուր՚՚ ՓԲ ընկերությանը՝ կոյուղատարի ստուգման և անցանելիության վերաբերյալ պարզաբանման ենթակա կոնկրետ հարցադրումներով, որին ի պատասխան ստացված 08.08.2014թ. թիվ ԳԳ-6018 գրությամբ ՙՙԵրևան Ջուր՚՚ ՓԲ ընկերության կողմից հայտնվել է կոյուղատարի տեխնիկական տվյալները, պարզաբանվել է կոյուղատարի մեջ նետված մարմինների ՙՙԱէրացիա՚՚ մաքրման կայան չհասնելու հնարավոր պատճառները, բացի այդ, տեղեկացվել է, որ իրենց հայտնի է կոյուղու համակարգի համար նախատեսված կոլեկտորը ներսից ուսումնասիրելու հեռուստահսկման միակ մեթոդը, որի համար պահանջվող սարքավորումները ընկերությունը չունի:
28.08.2014թ. թիվ 8/3447 գրությունը ՀՀ ԱԱԾ ՔՎ կողմից ուղարկվել է Երևանի քաղաքապետարան՝ կոյուղատարի հետագա ուսումնասիրման և հետազոտման աշխատանքները ծրագրավորելու և իրականացնել հարցում աջակցություն ստանալու ակնկալիքով, սակայն 17.09.2014թ. թիվ 01-45-50898Հ գրությամբ հայտնվել է, որ ՀՀ ԱԱԾ ՔՎ կողմից առաջարկվող շարժական ցանցի տեղադրումը Չարենցավան-Երևան կոլեկտորի դիտահորերի մեջ անթույլատրելի է, քանի որ ցանցը ծառայելու է որպես կեղտաջրի հետ եկող բերվածքների և կենցաղային աղբի հավաքման միջոց, հետևաբար խողովակաշարի արհեստական խցանման պատճառ կարող է հանդիսանալ։ Հաշվի առնելով, որ կոլեկտորը տեղափոխում է Չարենցավան քաղաքից սկսած բոլոր հարակից բնակավայրերի, իսկ Երևան քաղաքում՝ հարակից թաղամասերի կոյուղաջրերը, ուստի նման գործողությունների իրականացումը կարող է արտակարգ և անկանխատեսելի իրավիճակների պատճառ հանդիսանալ։ Ինչ վերաբերվում է կոյուղատարի հետազոտման որևէ այլ եղանակի առաջարկմանը՝ տեղեկացվում է, որ կոյուղու համակարգի ուսումնասիրման ընկերությանը հայտնի միակ տարբերակը հեռուստահսկման մեթոդն է, որի համար պահանջվող սարքավորումները ընկերությունը չունի:
17.10.2014թ. թիվ 8/489 գրությունը ՀՀ ԱԱԾ ՔՎ կողմից ուղարկվել է ՙՙԵրևան Ջուր՚՚ ՓԲԸ՝ ՀՀ Կոտայքի մարզում գտնվող կոյուղատարի վթարման պատճառների վերաբերյալ, ինչպես նաև նույն կոյուղատարի մաքրման հետ կապված հարցերի շուրջ լրացուցիչ պարզաբանում ստանալու համար և 29.10.2014թ. ԳԳ-8862 գրությամբ ՙՙԵրևան Ջուր՚՚ ՓԲ ընկերության կողմից, ըստ էության, հայտնվել է, որ Քանաքեռավանից ձգվող կոյուղատարի դյուկերը, ոստիկանության աշխատակիցների մասնակցությամբ մաքրվել է 21.02.2014թ.-18.03.2014թ. ընկած ժամանակահատվածում, իսկ Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհի խաչմերուկի կոյուղատարի վթարը տեղի է ունեցել 12.10.2014թ.-ին, խցանման պատճառ հանդիսացել է ՀՀ ոստիկանության կողմից իրականացված քննչական գործողությունների ընթացքում խողովակաշարի մեջ մետաղական ճոպանով կապված շանը գցելուց հետո՝ խողովակաշարում մնացած ճոպանի վրա հավաքված կենցաղային աղբի կուտակման հետևանքով: Կոյուղատարի վերականգնման աշխատանքների արդյունքում Քրեական գործի համար կարևորություն ներկայացնող հետքեր չեն հայտնաբերվել:
04.11.2014թ. թիվ 8/489գ գրությունը ՀՀ ԱԱԾ ՔՎ կողմից ուղարկվել է ՙՙԵրևան Ջուր՚՚ ՓԲԸ՝ պարզելու համար, թե արդյոք կոլեկտորի դյուկերի չգործող և չուսումնասիրված հատվածների մեջ կարող էր մարդու մարմինը ջրի թույլ հոսքի հետ մտնել և գտնվել, թե ոչ, որին ի պատասխան 13.11.2014թ. թիվ ԳԳ-9179 գրությամբ ՙՙԵրևան Ջուր՚՚ ՓԲ ընկերության կողմից, ըստ էության հայտնվել է, որ չշահագործվող երկու խողովակաշարերի մուտքերը փակված են եղել ավազով լցված պարկերով, հետևաբար մարդու մարմին ներթափանցելը անհնարին կլիներ:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ԴԲԳԳԿ-ի Երևան քաղաքի ԴԲՓ-ից ստացված 20.03.2014թ. թիվ 15-2-52 գրության, համաձայն՝ ի պատասխան ՀՀ ԱԱԾ ՔՎ 29.05.2014թ. թիվ 8-2060 գրության հայտնվել է, որ պարզաբանումներ տալ թե նշված պայմաններում ինչպիսի փոփոխությունների կենթարկվեր Մովսես Ներսիսյանի դիակը կոյուղատարում գտնվելով, հնարավոր չէ համապատասխան գիտական և փորձագիտական չափանիշների բացակայության պատճառով: Սակայն հաշվի առնելով ջրի մեջ գտնվող դիակի հետ տեղի ունեցող փոփոխությունների փորձագիտական չափանիշները, կարելի է ենթադրել, որ առ այսօր ամենայն հավանականությամբ կարող էին պահպանված լինել հիմնականում կմախքային ոսկրերը և մասնակիորեն փափուկ հյուսվածքները:
Գործով կատարված Արթուր Սաֆարյանի դիակի դատաբժշկական փորձաքննության 07.03.2014թ. թիվ 107 եզրակացության համաձայն, փորձագետները հանգել են ներքոնկարագրված հետևյալ հետևություններին.
Արթուր Սաֆարյանի մահը վրա է հետևանք է արյան սուր կորստի, գլխի, իրանի, վերջույթների համակցված հրազենային գնդակային, միջանցիկ և կույր վիրավորումներ ստանալու հետևանքով, որոնք էլ գտնվում են ուղղակի պատճառական կապի մեջ՝ մահվան անմիջական պատճառի հետ: Ելնելով դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում ուսումնասիրված վաղ դիակային երևույթների արտահայտվածությունների աստիճաններից, կարելի է ենթադրել, որ Արթուր Սաֆարյանի մահը վրա է հասել դիակի դատաբժշկական փորձաքննության պահից շուրջ 12-14 ժամ առաջ։ Արթուր Սաֆարյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել են. որազենային ՙՙմուտքի անցք՚՚-եր՝ աջ այտային, աջ ուսահոդի, կրծքավանդակի հետին մակերեսին՝ ձախից թիակին, աջից գոտկային, ձախից հետույքային և ձաք ազդրի շրջաններում, հրազենային ՙՙելքի անցք՚՚-եր՝ ձախից կրծքավանդակի առաջակողմյան, որովայնի առաջային, աջ ուսահոդի և ձախ ազդրի շրջաններում, աջ ուսահոդի և ազդրի մակերեսային, խորանիստ մկանների, կրծքավանդակի, որովայնի, ձախից նստատեղի և գոտկային մկանների, միջկողային մկանների, աջ քունքամկանի, աջից քունքոսկրի, աջից ստորին ծնոտի հոդայելունի, աջից սեպոսկրի, կարծր թաղանթի, ուղեղանյութի, գագաթոսկրի, առպատային թոքամզի, թոքերի, որովայնամզի, լյարդի, ստոծանու, աորտայի, սրտի ձախ փորոքի, սրտապարկի, 6,7-րդ կողոսկրերի գոտկային 5-րդ ողի լայնական ելունի, զստային անոթների, հետվորովայնամզի, բարակ ուղու միջընդերքի և գալարների, որովայնամիզի, զստոսկրի, ձախ երիկամի, ստամոքսի, լյարդի վնասումներ, որոնք պատճառվել են՝ կենդանության օրոք, գնդակներով, որի բաղադրության մեջ եղել է՝ պղինձ, լիցքավորված հրազենից արձակված, կրակոցներով. նման վնասվածքները, կենդանի անձանց մոտ համարվում են՝ առողջությանը ծանր վնաս առաջացնող, կյանքին վտանգ սպառանցող և բերել են մահվան: Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել են նաև՝ արյունազեղում՝ ձախից զստային շրջանում, քերծվածքներ՝ քթի, մեջքի, ձախ ուսահոդի, աջ ծնկան հոդի, աջ սրունքի, ձախ ծնկան հոդի, ձախից՝ զստային շրջաններում որոնք պատճառվել են կենդանության օրոք, մահվանից գրեթե՝ անմիջապես, կարճ ժամանակահատված առաջ, բութ, կոշտ առարկաներով. նման վնասվածքները կենդանի անձանց մոտ սովորաբար համարվում են՝ առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող և չեն գտնվում պատճառական կապի մեջ՝ մահվան անմիջական պատճառի հետ։ Արթուր Սաֆարյանը յուրաքանչյուր կոնկրետ մարմնական վնասվածքը ստանալու պահին, տարածության մեջ կարող էր գտնվել՝ ցանկացած հնարարվոր դիրքում, մարմնի համապատասխան մմակերեսներով յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, ուղղված դեպի՝ ազդող՝ առարկան կամ հրազենի փոխաբերանի լայնական կտրվածքը: Ելնելով վնասվածքների բնույթից և տեղակայումից՝ վերջիններիս առաջացումը իր իսկ կողմից հնարավոր չէ։ Քանի, որ վնասվածքները պատճառվել են շատ կարճ ժամանակահատվածում, հետևաբար վնասվածքների պատճառման հաջորդականությունը որոշել հնարարվոր չէ։ Դիակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ դիակի մարմնի քարշ տալուն բնորոշ հատկանիշներ չեն հայտնաբերվել: Արթուր Սաֆարյանի դեմքի աջ կեսի (հմ.1) հրազենային մուտքի անցքը սկսվում է աջ ուսագոտու (հմ.3) հրազենային մուտքի անցքով և աջ ուսագոտու շրջանի (հմ.2) հրազենային ելքի անցքով, որն իր վերքային խողովակի ընթացքով վնասելով աջ ուսահոդի մկաանները, աջից ստորին ծնոտի հոդաելանում, աջ քունքամկանը, աջից քունքոսկրը, սեպոսկրը, կարծր թաղանթը, ուղեղանյութը, գագաթոսկրը՝ ավարտվում է միջինգագաթային շրջանում՝ կույր ձևով և ունի աջից ձախ, ներքևից վերև ուղղություն։ (Հմ.6) ձախ ազդրի շրջանի հրազենային մուտքի անցքը իր վերքային խողովակի ընթացքով վնասելով ձախ ազդրի շրջանի մակերեսային և խորանիստ մկաններ, ավարտվում է (հմ.7) ձախ ազդրի շրջանի հրազենային ելքի անցքի հետ և ունի աջից հետ, ձախից աջ, ներքևից վերև ուղություն: (ՀՄ8) ձախից կրծքավանդակի հետին մակերեսի հրազենային մուտքի անցքը իր վերքային խողովակի ընթացքով վնասելով կրծավանդակի հետին մակերեսի մկանները, միջկողային մկանները, առպատային թոքամիզը, ձախ թոքի ստորին բիլթը՝ ավարտվում է (հմ.5) ձախից կրծքավանդակի առաջային մակերեսի հրազենային ելքի անցքի հետ և ունի հետևից առաջ, վերևից ներքև ուղղություն։ (Հմ.9) աջից գոտկային շրջանի հրազենային մուտքի անցքը իր վերքային խողովակի ընթացքով վնասելով՝ գոտկային մկանները, որովայնամզի հետին թերթիկը, լյարդի մեծ բիլթը, ստոծանու աջ գմբեթը, աջ թոքի ստորին բիլթը, աորտայի կրծքային հատվածը, սրտի ձախ փորոքը, սրտապարկը, առպարտային թոքամիզը, 6, 7-րդ միջկողային տարծության մկանները, 6, 7-րդ կողոսկրերը՝ ավարտվում է կույր ձևով կրծքավանդակի ձախ առառջային մակերեսում և ունի հետևից առաջ, աջից ձախ, ներքևից վերև ուղղությունը։ (Հմ.10) աջից գոտկային շրջանի հրազենային մուտքի անցքը իր վերքային խողովակի ընթացքով վնասելով՝ գոտկային շրջանի մկանները, գոտկային 5-րդ ողի լայնական ելունը, զստային անոթները, հետորովայնամիզը, բարակ ուղու միջընդերքը և գալարները, որովայնամիզը, որովայնի մկանները՝ կույր ձևով ավարտվում է ձախ զստային շրջանում և ունի հետևից առաջ, աջից ձախ, վերևից ներքև ուղղություն։ (Հմ.11) ձախից հետույքային շրջանի հրազենային մուտքի անցքը իր վերքային խողովակի ընթացքով վնասելով՝ նստատեղի մկանները, զստոսկրի ձախ թևը, հետորովայնամիզը, ձախ երիկամը, բարակ ուղու միջընդերքը և գալարները, ստամոքսը, լյարդի մեծ բիլթը, որովայանամզը և որովայնի ուղիղ մկանները ավարտվում է (հմ.4) աջից որովայնի առաջային մակերեսի հրազենային ելքի անցքի հետ և ունի՝ հետևից առաջ, ներքևնից վերև, ձախից աջ ուղղություն։ Արթուր Սաֆարյանը մարմնական վնասվածքները ստանալուց հետո, չի բացառվում, որ շատ կարճ ժամանակահատվածում կարողանար կատարել ինքնուրույն գործողություններ քայլել կամ այլ գործողություններ։ Սակայն՝ գլխի շրջանի մարմնական վնասվածքը ստանալուց հետո, նա չէր կարող կատարել որևէ ինքնուրույն գործողություն։ Դատաքիմկական ուսումնասիրությամբ Ա. Սաֆարյանի դիակից վերցված արյան մեջ և ներքին օրգանների կտորներում՝ ալկոհոլ, ինչպես նաև թմրանյութեր՝ չեն հայտնաբերվել։ Դիակից վերցված արյունը պատկանում է Օ (առառջին) խմբին:
Գործով կատարված Արթուր Սաֆարյանի սպանության դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված և վերցված թվով 3 հատ պարկուճների, 1 հատ գնդակի, ՙՄակարով՚ տեսակի ՕԳ 2356 համարի ատրճանակի, փամփուշտի, ինչպես նաև Արթուր Սաֆարյանի հագուստի միջից հայտնաբերված գնդակի դատաձգաբանական փորձաքննության 13.02.2014թ. թիվ 287 եզրակացության համաձայնª փորձագետները հանգել են ներքոնկարագրված հետևյալ հետևություններին.
13.02.2014թ. թիվ ՙ287՚-14թ. եզրակացության համաձայնª ներկայացված 1982թ. գործարանային արտադրության ՕԳ 2356 համարի 9մմ տրամաչափի ՙՄակարով՚ տեսակի ատրճանակը պիտանի է կրակոցներ կատարելու համար և հանդիսանում է մարտական ակոսափող հրազեն։ Փորձաքննությանը ներկայացված 1 հատ գործարանային արտադրության 9մմ տրամաչափի ատրճանակային փամփուշտը՝ նախատեսված է ՙՄակարով՚, ՙԱՊՍ՚ տեսակի ատրճանակներից կրակվելու համար, պիտանի է կրակվելու համար և հանդիսանում է ռազմամթերք։ Փորձաքննությանը ներկայացված 3 հատ պարկուճները, ինչպես նաև 2 հետ գնդակները (1-ը դեպքի վայրից, իսկ մյուսը՝ Ա. Սաֆարյանի հագին եղած սվիտերի վրայից վերցված) հանդիսանում են գործարանային արտադրության 9մմ տրամաչափի ատրճանակային փամփուշտների բաղկացուցիչ մասեր՝ կրակված պարկուճներ ու գնդակներ և կրակված են փորձաքննությանը ներկայացված 1982թ. գործարանային արտադրության ՕԳ 2356 համարի 9մմ տրամաչափի ՙՄակարով՚ տեսակի ատրճանակից, որից կրակված են նաև տուժող Արթուր Սաֆարյանի դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում հայտնաբերված և ՀՀ ոստիկանության ՓՔՎ փորձագետի թիվ ՙ285՚-14թ. եզրակացությանը ներկայացված երեք հատ 9մմ տրամաչափի գնդակները։ Փորձաքննությանը ներկայացված ատրճանակի փողում առկա են կրակոցի արգասիքներ՝ վառոդ։ Կրակոցի վաղեմությանը վերաբերվող հարցին պատասխանել հնարավոր չէ՝ համապատասխան գիտականորեն հիմնավորված մեթոդիկայի բացակայության պատճառով:
Արթուր Սաֆարյանի սպանության դեպքի վայրից հայտնաբերված և լրացուցիչ դատաձգաբանական փորձաքննության ենթարկված 2 կրակված պարկուճների վերաբերյալ 13.02.2014թ. թիվ 286 եզրակացության համաձայնª փորձագետները հանգել են ներքոնկարագրված հետևյալ հետևություններին.
Փորձաքննությանը ներկայացված 2 հատ պարկուճները հանդիսանում են գործարանային արտադրության 9մմ տրամաչափի ատրճանակային մարտական փամփուշտների (նախատեսված ՙՙՄակարով՚՚, ՙՙԱՊՍ՚՚ տեսակի ատրճանակներից կրակելու համար) բաղկացուցիչ մասեր՝ կրակված պարկուճներ և կրակված են ՀՀ ոստիկանության ՓՔՎ փորձագետի թիվ 287-14 եզրակացությանը ներկայացված 1982թ. գործարանային արտադրության ՕԳ 2356 համարի 9մմ տրամաչափի ՙՄակարով՚ տեսակի ատրճանակից:
Գործով կատարված՝ Արթուր Սաֆարյանի դիակից հայտնաբերված և վերցված թվով 3 հատ գնդակների դատաձգաբանական փորձաքննության 13.02.2014թ. թիվ 285 եզրակացության համաձայն, որով փորձագետները հանգել են ներքոնկարագրված հետևյալ հետևություններին.
Փորձաքննությանը ներկայացված 3 հատ գնդակները, հանդիսանում են գործարանային արտադրության 9մմ տրամաչափի ատրճանակային մարտական փամփուշտների (նախատեսված ՙՙՄակարով՚՚, ՙՙԱՊՍ՚՚ տեսակի ատրճանակներից կրակելու համար) բաղկացուցիչ մասեր՝ կրակված գնդակներ և կրակված են ՀՀ ոստիկանության ՓՔՎ փորձագետի թիվ 287-14 եզրակացությանը ներկայացված 1982թ. գործարանային արտադրության ՕԳ 2356 համարի 9մմ տրամաչափի ՙՄակարով՚ տեսակի ատրճանակից:
Գործով կատարված՝ Արթուր Սաֆարյանի սպանության դեպքի վայրից հայտնաբերված արյան հետքերի և վերջինիս կրած հագուստի վերաբերյալ դատակենսաբանական փորձաքննության 12.02.2014թ. թիվ 41 եզրակացության համաձայն, որով փորձագետները հանգել են ներքոնկարագրված հետևյալ հետևություններին.
Հանգուցյալ Արթուր Սաֆարյանի դիակից ներկայացված արյան նմուշը ըստ արյան ABO իզոշճաբանական համակարգի պատկանում է 0 խմբին։
Փորձաքննության ներկայացված՝ 2 մարլայի խծուծներով դեպքի վայրից առգրավված արնանման հետքերում հաստատվեց արյան առկայությունը, որը պատկանում է մարդու և ըստ արյան ABO իզոշճաբանական համակարգի առաջացել է արյան 0 խումբ ունեցող անձից կամ անձանցից, այդ թվում նաև կարող էր առաջանալ հանգուցյալ Արթուր Սաֆարյանից:
Փորձաքննությանը ներկայացրած՝ դեպքի պահին հանգուցյալ Արթուր Սաֆարյանի հագին եղած անթև մայկայի, սվիտերի, բաճկոնի, ջինսե անդրավարտիքի, անդրավարտիքի գոտու, կիսաճտքավոր կոշիկների վրա տեղակայված կասկածելի հետքերում հաստատվեց արյան առկայությունը, որը պատկանում է մարդու և ըստ արյան ABO իզոշճաբանական համակարգի պատկանում է 0 խումբ ունեցող անձից կամ անձանցից, այդ թվում նաև կարող էր առաջանալ հանգուցյալ Արթուր Սաֆարյանից:
ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավանում գտնվող կոյուղատարի դիտահորի և դրան հարող տարածքի, այդտեղ գտնված քարի զննությամբ հայտնաբերված արյան հետքերի վերաբերյալ դատակենսաբանական փորձաքննության 10.02.2014թ. թիվ 42 եզրակացության համաձայնª փորձագետները հանգել են ներքոնկարագրված հետևյալ հետևություններին.
Համաձայն 10.02.2014թ. թիվ 42 դատակենսաբանական եզրակացության փորձաքննությանը ներկայացված 2 հատ փաթեթ ՙ1՚ (1 հետքից) և 1 հատ փաթեթ ՙ2՚ գրառմամբ փաթեթներում առկա մարլայի խծուծների վրա և քերուկում վերցված հետքերը պատկանում է մարդու և այն ըստ արյան ABO իզոշճաբանական համակարգի առաջացել է արյան A խում ունեցող անձից կամ անձանցից, դրանց վաղեմությունը չի որոշվել հետքերի փոքր չափերի, նոսր լինելու պատճառով և հետքերը հնարավորինս հնարավոր դատագենետիկական փորձաքննության համար պահպանելու պահանջին ընդառաջ։ ՙ3՚ - ՙ7՚ գրառմամբ փաթեթներում առկա մարլայի խծուծների վրա տեղակայված արյան հետքերում հաստատվել է մարդու և եղջերավոր անասունի հյուսվածքային սպիտակուց, որի պատճառով էլ փորձագետները չեն անցել արյան խմբային պատկանելության հաստատմանը։ Փորձաքննությանը ներկայացված քարի վրա տեղակայված կասկածելի հետքերում հաստատվել է արյան առկայությունը, որում հաստատվել է մարդու և եղջերավոր անասունի հյուսվածքային սպիտակուց, որի պատճառով էլ փորձագետները չեն անցել արյան խմբային պատկանելության հաստատմանը:
Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի 48/6 հասցեում գտնվող ՙՄագնում Մոթել՚ հյուրանոցային համալիրի թիվ 4-րդ հյուրասենյակի զննությամբ հայտնաբերված արյան հետքերի վերաբերյալ դատակենսաբանական փորձաքննության 13.02.2014թ. թիվ 46 եզրակացության համաձայնª փորձագետները հանգել են ներքոնկարագրված հետևյալ հետևություններին.
Համաձայն 13.02.2014թ. թիվ 46 դատակենսաբանական եզրակացության փորձաքննությանը ներկայացված ՙավտոտնակ 7՚, ՙավտոտնակ 9՚ գրառմամբ փաթեթներում հայտնաբերված մարլային կտորների և աթոռի վրա տեղակայված կասկածելի հետքերում հաստատվել է մարդկային ծագման արյան առկայությունը, որն ըստ արյան ABO իզոշճաբանական համակարգի առաջացել է արյան A խումբ ունեցող որևէ անձից կամ անձանցից: Փորձաքննության ներկայացված ՙսանհանգույցի լվացարանի դռների վրայից՚, ՙաստիճան 4՚, ՙաստիճան 5՚, ՙավտոտնակ 8՚ գրառմամբ փաթեթներում հայտնաբերված մարլայի փոքրիկ կտորների վրա տեղակայված կասկածելի հետքերում հաստատվել է արյան առկայություն, որի տեսակային պատկանելությունը չի որոշվել, հավանաբար արյան հետքում սպիտակուցի 1:10000-ից պակաս խտության պատճառով, ինչի համար էլ փորձագետները չեն անցել արյան խմբային պատկանելության որոշմանը։ Փորձաքննության ներկայացված աթոռի և ՙավտոտնակ 7՚, ՙավտոտնակ 9՚ գրառմամբ փաթեթներում հայտնաբերված արյան հետքերի առաջացման վաղեմությունը չի որոշվել հետքերի փոքր չափերի, նոսր լինելու պատճառով և հետքերը հետագա դատագենետիկական փորձաքննության ներկայացնելու պահանջին համաձայն:
Մովսես Ներսիսյանի ՙՄերսեդես Ե 220՚ մակնիշի 71 SM 111 պետհամարանիշի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերված արյան հետքերի վերաբերյալ դատակենսաբանական փորձաքննության 13.02.2014թ. թիվ 45 եզրակացության համաձայն, որով փորձագետները հանգել են ներքոնկարագրված հետևյալ հետևություններին.
Համաձայն 13.02.2014թ. թիվ 45 դատակեսնաբանական եզրակացության պատկանում են մարդու և առաջացել են ըստ արյան ABO իզոշճաբանական համակարգի A խումբ ունեցող որևէ անձից կամ անձանցից։ Սպիտակ շապիկի վրա տեղակայված արյան հետքերի առաջացման վաղեմությունը համապատասխանում է 10-10 օրվա ժամկետին։ Իսկ բաճկոնի վրա տեղակայված և թվով ինը փոքրիկ փաթեթներով ներկայացված արյան հետքերի վաղեմությունը չի որոշվել նրանց փոքր չափսերի և դրանք հնարավոր հետագա դատագենետիկական փորձաքննության համար թողնելու պատճառով:
Մովսես Ներսիսյանի ՙՄերսեդես Ե 220՚ մակնիշի 71 SM 111 պետհամարանիշի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերված արյան հետքերի, Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի 48/6 հասցեում գտնվող ՙՄագնում Մոթել՚ հյուրանոցային համալիրի թիվ 4-րդ հյուրասենյակի զննությամբ հայտնաբերված արյան հետքերի, ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավանում գտնվող կոյուղատարի դիտահորի և դրան հարող տարածքի, այդտեղ գտնված քարի զննությամբ հայտնաբերված արյան հետքերի, ինչպես նաև Իսրայել Սարգսյանի, Կարինա Ներսեսյանի և Կարեն Ներսիսյանի արյան նմուշների վերաբերյալ 17.02.2014թ., 24.02.2014թ. և 28.02.2014թ. նշանակված դատագենետիկական 31.03.2014թ. թիվ 6 և 28.03.2014թ. թիվ 13 եզրակացություններով, որով փորձագետները հանգել են ներքոնկարագրված հետևյալ հետևություններին.
03.2014թ թիվ 6 դատագենետիկական եզրակացությամբ հաստատվել է, որ ՙՄերսեդես Ե 220՚ մակնիշի 71 SM 111 ավտոմեքենայի խուզարկությամբ և զննությամբ հայտնաբերված արյան հետքերից, բաճկոնի և սպիտակ շապիկի վրա տեղակայված մարդկային ծագման արյան հետքերից, ՙՄագնում Մոթել՚ հյուրանոցային համալիրի 4-րդ համարի սենյակում զննությամբ հայտնաբերված արյան հետքերից, աթոռի արյան հետքերից և Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի հարակից դաշտային հատվածում տեղանքի զննությամբ հայտնաբերված արյան հետքերից անջատված ԴՆԹ-ները համընկնում են միմյանց հետ, հետևաբար նշված հետքերն առաջացել են 99/9 % հավանականությամբ նույն անձից:
28.03.2014թ թիվ 13 դատագենետիկական եզրակացությամբ հաստատվել է, որ Կարեն Ներսիսյանը հանդիսանում է ՙԶվարթնոց՚ օդանավակայանի ավտոկայանատեղում կայանված ՙՄերսեդես Ե 220՚ մակնիշի 71 SM 111 համարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկի ծածկոցի շրջակայքից և հետևի հողմապակու վրայից հայտնաբերված արյան, ՙՄագնում՚ հյուրանոցային համալիրի 4-րդ համարի ավտոտնակից և առանձնասենյակից հայտնաբերված արյան, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի դաշտային հատվածում առկա կոյուղու դիտահորի շրջակայքից հայտնաբերված արյան նմուշներից անջատված ԴՆԹ ունեցող անձի և Կարինե Ներսիսյանի կենսաբանական որդին, 99,999%, հավանականությամբ, հետևաբար վերը նշված հետքերից անջատված ԴՆԹ-ն կրող անձի հայրությունը Կարեն Ներսիսյանի նկատմամբ գործնականորեն ապացուցված է:
Այսինքն.
ՙՄերսեդես-Բենս 220 E՚ մակնիշի 71 SM 111 պ/հ ավտոմեքենայի բեռնախցիկում եղած բաճկոնի, սպիտակ շապիկի, մարդու մազի մասնիկի վրա, ինչպես ավտոմեքենայի բեռնախցիկի ու դրա մոտ գտնվող վերը նշված հատվածների վրայից հայտնաբերված հետքերը մարդու արյան հետքեր են, որոնք պատկանել են Կարեն Ներսիսյանի հորը, ով հանդիսացել է Մովսես Ներսիսյանը:
ՙՄագնում Մոթել՚ հյուրանոցային համալիրի 4-րդ սենյակի զննությամբ հայտնաբերված հետքերը մարդու արյան հետքեր են, որոնք պատկանել են Կարեն Ներսիսյանի հորը, ով հանդիսացել է Մովսես Ներսիսյանը:
ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավանում գտնվող կոյուղատարի դիտահորի և դրան հարող տարածքի, այդտեղ գտնված քարի զննությամբ հայտնաբերված հետքերը մարդու արյան հետքեր են, որոնք պատկանել են Կարեն Ներսիսյանի հորը, ով հանդիսացել է Մովսես Ներսիսյանը
Երևան քաղաքի Սարյան 20 հասցեում գտնվող համակարգչային խանութից առգրավված տեսաձայնագրող սարքի՝ ՙԴիվիառ՚-ը և 1 հատ էլ. Կրիչի, վերաբերյալ (որոնցում նույնությամբ պատկերված է, թե ինչպես է Արթուր Սաֆարյանի սպանությունից անմիջապես հետո, սպանությունը կատարած անձը, վերջինիս շենքի մուտքի կողմից, հետիոտնային մայթով, Արամի փողոցով, իջնելով հեռանում դեպքի վայրից, դեպի՝ Սարյան-Արամի փողոցների խաչմերուկ) տեսաձայնագրային փորձաքննության 17.02.2014թ. թիվ 02921406 և 4.12.2014թ. թիվ 09401406 եզրակացություններով, որոնցով փորձագետները հանգել են ներքոնկարագրված հետևյալ հետևություններին.
Փորձաքննությանը տրամադրված ֆայլերը հանդիսանում են տեսագրություններ, որոնք չունեն համապատասխան ձայնային ուղեկցություն։ Տեսագրությունից առանձնացվել են թվով 5 կադրեր, որոնք կարող են կարևորություն ներկայացնել քննության համար:
ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության, ՙՓարքինգ Սիթի Սերվիս՚ ՓԲ, ՙՏուգա՚ ՓԲ, ՙԱրամյան՚ ԲԿ ՓԲ (թիվ 3 հիվանդանոց), ՙԱ.Մ.Օ՚ ՓԲ (ՙԶվարթնոց՚ օդանավակայան) ընկերությունների տեսաձայնագրող սարքերով կատարված տեսագրությունների վերաբերյալ (որոնք զետեղված են ՙSpire՚ գրառմամբ 1 հատ արտաքին կոշտ սկավառակի վրա) տեսաձայնագրային փորձաքննության 6.10.2014թ. թիվ 14-1538 եզրակացությամբ, որով փորձագետները հանգել են ներքոնկարագրված հետևյալ հետևություններին.
Տեսանյութերը բավարար որակի չեն, քանի որ դրանց նախահիմքը կատարվել է հոսքային եղանակով՝ տարբեր կոդավորման տեսակներով, սեղմման եղանակը բոլոր տեսաֆայլերում՝ կատարվել են կորստով։
Տեսագրությունները հիմնականում կատարվել են բարձրությունից վատ լուսավորման պահամաններում, հեռավորությունից: Նման պայմաններում ստացված տեսագրություններից հնարավոր չէ ստանալ անձի և մեքենայի բնութագրող որակյալ տեսապատկերներ՝ դեմք, դիմագծեր, հագուստ, տարբերանշաններ, մակնիշ, պետհամարանիշներ և այլ անհատականացման տվյալներ:
Նման տեսաֆայլերից ստացված պատկերները պիտանի չեն ավտոմատացված եղանակով դիմանկարային և այլ նույնականացման համար և կրում են միայն ճանաչողական բնույթ:
Փորձաքննությանը ներկայացված տեսանյութերում և դրանցից ստացված տեսապատկերներում (նկարներում) ըստ իրենց ընդհանուր կառուցվածքային հատկանիշների երևում են ՙՙՄերսեդես Բենց՚՚ մակնիշի և ՙՙԼեքսուս՚՚ մակնիշի ավտոմեքենաների նմանվող ավտոմեքենաներ։ Փորձագիտական գնահատման տեսակետից կոնկրետ ասել, թե ՙՙՄերսեդես՚՚ և ՙՙԼեքսուս՚՚ մակնիշի ավտոմեքենաները հանդիսանում են համապատասխանաբար միևնույն մոդելի նույն ավտոմեքենաները, թե ոչ, պատասխանել հնարավոր չէ, քան որ ըստ Տեսաձայնագրային հետազոտության տվյալների ՙՙՏեսանյութերը բավարար որակի չեն, քանի որ դրանց նախահիմքը կատարվել է հոսքային եղանակով՝ տարբեր կոդավորման տեսակներով, սեղմման եղանակը բոլոր տեսաֆայլերում՝ կատարվել են կորստով։ Տեսագրությունները հիմնականում կատարվել են բարձրությունից վատ լուսավորման պայամաններում, հեռավորությունից։ Նման պայմաններում ստացված տեսագրություններից հնարավոր չէ ստանալ անձի և մեքենայի բնութագրող որակյալ տեսապատկերներ՝ դեմք, դիմագծեր, հագուստ, տարբերանշաններ, մակնիշ, պետհամարանիշներ և այլ անհատականացման տվյալներ՚՚ և հետևաբար տեսապատկերներում (նկարներում) չեն արտահայտվել համեմատական հետազոտության համար պիտանի անհատականացնող հատկանիշներ:
Գործով կատարված՝ Իսրայել Սարգսյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված ՙՙԲերետտա՚՚ տեսակի ատրճանակի և 5.6մմ տրամաչափի 3 հատ փամփուշտների վերաբերյալ դատաձգաբանական փորձաքննության 03.02.2014թ. թիվ 391-14 եզրակացությամբ, որով փորձագետները հանգել են ներքոնկարագրված հետևյալ հետևություններին.
Ներկայացված ատրճանակը գործարանային արտադրության ՙՙՏԿ՚՚ մոդելի ատրճանակ է, որը ձևավորված է 5,6մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական-սպորտային փամփուշտներով կրակելու համար, պիտանի է այդ փամփուշտներով կրակելու համար և հանդիսանում է ակոսափող հրազեն, իսկ ներկայացված 3 հատ փամփուշտները հանդիսանում են գործարանային արտադրության 5,6մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական-սպորտային փամփուշտներ՝ նախատեսված համապատասխան տրամաչափի ՙՙՏՕԶ՚՚ տեսակի հրացանների և այլ ակոսափող զենքերի համար, պիտանի են կրակոցների համար և հանդիսանում են ռազմամթերք:
Գործով կատարված՝ Իսրայել Սարգսյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված ՙՙԲերետտա՚՚ տեսակի ատրճանակի վերաբերյալ դատամատնադրոշմային փորձաքննության 04.02.2014թ. թիվ 390-14 եզրակացությամբ, որով փորձագետները հանգել են ներքոնկարագրված հետևյալ հետևություններին.
04.02.2014թ. թիվ 390-14 եզրակացության համաձայնª հետազոտության համար ատրճանակի վրա հայտնաբերված ձեռքի 3 հետքերը արտատպվել են 26x20մմ, 36x24մմ և 39x28մմ կողային չափեր ունեցող սև դակտոժապավենների կպչուն մակերեսների վրա։ Դրանից միայն 26x20մմ կողային չափեր ունեցող սև դակտոժապավենների կպչուն մակերեսների վրա արտատպված (ատրճանակի իրանի աջ մասից վերցված) գալարաձև մատնահետքն է պիտանի անձի նույնացման համար և թողնված է Իսրայել Սարգսյանի կողմից՝ ձախ ձեռքի բութ մատով:
Գործով կատարված՝ Իսրայել Սարգսյանի բնակության վայրում՝ ք. Երևան, Կոմիտասի պող. 27/1 շենքի 7 բնակարանում խուզարկությամբ հայտնաբերված ռազմամթերքի վերաբերյալ դատաձգաբանական փորձաքննության 14.02.2014թ. թիվ 452-14 եզրակացությամբ, որով փորձագետները հանգել են ներքոնկարագրված հետևյալ հետևություններին.
14.02.2014թ. թիվ 452-14 փորձագիտական եզրակացությամբ՝ 4 հատ ՙԷԴՊ՚ տեսակի էլեկտրական ճայթիչները գործարանային արտադրության են, պիտանի են նպատակային օգտագործման համար, հանդիսանում են ռազմամթերք։ Փորձաքննությանը ներկայացված 15 հատ դեղնաշագանակագույն և շագանակագույն գլանաձև հատիկները գործարանային արտադրության արկային վարոդի հատիկներ են, դասվում են նետողական պայթուցիկ նյութերի շարքին:
Գործով կատարված՝ Մովսես Ներսիսյանի բնակության վայրում՝ ք. Երևան, Ավան, Իսահակյան 3/1 շենքի 20 բնակարանում խուզարկությամբ հայտնաբերված զենք և ռազմամթերքի վերաբերյալ դատաձգաբանական փորձաքննության 11.02.2014թ. թիվ 451 եզրակացությամբ, որով փորձագետները հանգել են ներքոնկարագրված հետևյալ հետևություններին.
Մովսես Ներսիսյանի Մովսես Ներսիսյանի բնակության վայրում՝ ք. Երևան, Ավան, Իսահակյան 3/1 շենքի 20 բնակարանում խուզարկությամբ հայտնաբերված նյութերի վերաբերյալ փորձաքննության 08.04.2014թ. թիվ 04621404 եզրակացությամբ համաձայն որի.
Փորձաքննությանը ներկայացված թվով 4 ապակե սրվակներում առկա արծաթագույն հեղուկ նյութերը հանդիսանում են մետաղական սնդիկ, որոնք միմյանց հետ ունեն միևնույն սեռային պատկանելիությունը, դրանք ընդգրկված են թունավոր նյութերի ցանկում:
Մովսես Ներսիսյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերված սև գույնի, ձմեռային բաճկոնի (կուրտկա), վերաբերյալ 12.12.2014թ. նշանակված դատաքիմիական փորձաքննության 15.12.2014թ. թիվ 748 Ք-14 եզրակացության համաձայնª բաճկոնի հետազոտված հատվածների վրա հայտնաբերվել են միայն անտիմոնի և պղնձի մետաղացման հետքեր, վերջիններ մտնում են կրակոցի արգասիքների կազմի մեջ:
Գործով կատարված՝ Տիգրան Ասատրյանի բնակության վայրում՝ ք. Երևան, Կոմիտասի պող. 42/2 տանը խուզարկությամբ հայտնաբերված զենք և ռազմամթերքի վերաբերյալ դատաձգաբանական փորձաքննության 06.02.2014թ. թիվ 438-14 եզրակացության համաձայնª փորձագետները հանգել են ներքոնկարագրված հետևյալ հետևություններին.
- Հրազեն հանդիսացող ՙՆագան՚ տեսակի 7.62 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ,
- <Նագան> տեսակի ակոսափող թմբուկավոր ատրճանակների համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող` 50 հատ 7.62 մմ տրամաչափի մարտական փամփուշտներ,
- Ռազմամթերք հանդիսացող` 7.62 մմ տրամաչափի ատրճանակային 5 հատ փամփուշտներ,
- Ռազմամթերք հանդիսացող` <Ֆ-1> տեսակի 3 հատ նռնակներ,
- Ռազմամթերք հանդիսացող` <ՈՒԶՌԳՄ> տեսակի 2 հատ և <Ջ-1> տեսակի 1 հատ նռնակների պայթուցիչներ։
Տիգրան Ասատրյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերված ձայնագրությամբ էլեկտրոնային Ֆլեշ-կրիչի (որում առակ ձայնագրությունից պարունակությունը և 25.02.2014թ. նշանակված դատաձայնագրային փորձաքննության 10.07.2014թ. 26601405 եզրակացությունը համաձայն որի փորձագետները հանգել են ներքոնկարագրված հետևյալ հետևություններին.
1. և 2. փորձաքննությանը տրամադրված ՙՙSanDick՚՚ ընկերության արտադրության թվային ինֆորմացիայի կրիչի (flash disk, սերիական համարը՝ SN6405751315՚՚) վրա առկա է ՙՙ120103 001՚՚ անվանումով ֆայլ ՙՙmp3՚՚ ֆորմատի:
Ֆայլը հանդիսանում է 18 րոպե 01, 265 վայրկյան տևողությամբ կատարված խոսակցություն, որին մասնակցում են երկու տղամարդ:
Ձայնագրված խոսակցության վերծանումը բերված է սույն եզրակացության կից հավելվածում:
Ձայնագրությունը ամբողջական չէ, և դրա 42,758 վայրկյան, 01 րոպե 53,097 վայրկյան, 07 րոպե 23,26 վայրկյան, 14 րոպե 07,851 վայրկյան և 14 րոպե 37,387 վարյկյանպահերում առկա են ընդհատումներ:
3. Ձայնագրված խոսակցության մասնակիցների բանավոր խոսքերը (ձայները) պիտանի են նույնացմանն ուղղված հետազոտություններ անցկացնելու համար և ձայնագրված խոսակցության մեջ որպես խոսակիցներ ձայնագրված են Իսրայել Ռոգլերտի Սարգսյանի և Տիգրան Վարդանի Ասատրյանի բանավոր խոսելը (ձայները):
4. Պարզել, թե հետազոտելի կրիչի վրա առկա ձայնագրությունները հանդիսանում են բնօրինակ, թե ոչ՝ սույն փորձաքննության ընթացքում հնարավոր չեղավ՝ բավարար չափորոշիչների բացակայության պատճառով:
Հաշվի առնելով այն փաստը, որ փորձաքննության ընթացքում հնարավոր չեղավ պարզել ձայնագրության բնօրինականությունը, ապա նշենք, որ ձայնագրության մեջ ընդհատումները կարող էին առաջանալ երկու պատճառներով: Առաջինը, երբ բնօրինակ ձայնագրությունը կատարվեր ընդհատումներով՝ ընտրովի հատվածների ուղղակի ձայնագրմամբ։ Երկրորդը այն է, որ հետազոտելի ձայնագրությունները ենթարկվել են մոնտաժման: Այսինքն` ձայնագրված ամբողջ խոսակցությունը պահպանվել է թվային տարբերակով, որից հետո դրա որոշ հատվածներ հեռացվել են և դրա նախորդող և հաջորդող հատվածները (միևնույն ձայնագրության) համակցվել են միմյանց:
ՙImation՚ տեսակի ՙ5-90-14 093 47-03-03 096 10-70-42՚ լազերային թվով 1 սկավառակի (որում զետեղված են Մովսես Ներսիսյանի ոչ գաղտնի 093 47-03-03 հեռախոսահամարին Իսրայել Սարգսյանի 096 10-70-42 գաղտնի հեռախոսահամարից կայացած հեռախոսազրույցները, որի ընթացքում Իսրայել Սարգսյանը մտացածին պատրվակով՝ կանանց հետ իբր ժամանցի նպատակով, Մովսես Ներսիսյանին 01.02.2014թ. երեկոյան հանդիպման է կանչել, որից հետո նրանց հանդիպումը կայացել և Մովսես Ներսիսյանը սպանվել է) վերաբերյալ 20.05.2014թ. նշանակված դատաձայնագրային փորձաքննության 02.10.2014թ. թիվ 20171406 եզրակացությամբ, որով փորձագետները հանգել են ներքոնկարագրված հետևյալ հետևություններին.
Սկավառակի վրա առկա հետազոտելի ֆայլերից՝ ՙՙ5-90-14 14-54-41 01.02.2014 37493470303 in 096107042՚՚, ՙՙ5-90-14 17-41-33 01.02.2014 37493470303 in 096107042՚՚, ՙՙ5-90-14 19-19-20 01.02.2014 37493470303 in 096107042՚՚ և ՙՙ5-90-14 19-26-21 01.02.2014 37493470303 in 096107042՚՚ ֆայլերում ձայնագրված հեռախոսային խոսակցություններում մասնակցում են երկու տղամարդ, որոնցից մեկի բանավոր խոսքը (ձայնը) պիտանի է նույնացմանն ուղղված հետևություններ անցկացնելու համար, իսկ երկրորդինը պիտանի չէ՝ անձի անհատականացնող հատկանիշների անբավարարության պատճառով։
Նշված թվով 4 խոսակցություններին մի կողմից՝ որպես զրուցակից, հանդես է գալիս Իսրայել Սարգսյանը:
Պարզել, թե խոսակցություններին մյուս կողմից մասնակցում է Մովսես Ներսիսյանը, թե ոչ, սույն փորձաքննության շրջանակներում հնարավոր չեղավ՝ հետազոտելի խոսակցություններում երկրորդ մասնակցի բանավոր խոսքի (ձայնի) նմանեցմանն ուղղված հետազոտությունների համար ոչ պիտանի լինելու պատճառով։

Դատարանի իրավական վերլուծությունները.
Վերը նշված ապացույցները վերլուծելու, համադրելու և գնահատելու արդյունքում Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Իսրայել Սարգսյանը օժանդակել է Մովսես Ռուբենի Ներսիսյանի կողմից Արթուր Գուրգենի Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով ապօրինաբար, դիտավորությամբ զրկել է կյանքից Մովսես Ներսիսյանին, բացի այդ, ապօրինի ձեռք է բերել և կրել է հրազեն հանդիսացող՝ ՙՏԿ՚ մոդելի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող՝ 3 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել ու իր փաստացի բնակության վայրի՝ ք.Երևան, Կոմիտասի պողոտա 27/1 շենք, բն. 7 հասցեին հարող տարածքում գտնվող ավտոտնակում առկա երկաթյա պահարանում պահել է ռազմամթերք հանդիսացող՝ նպատակային օգտագործման համար պիտանի, գործարանային արտադրության ՙԷԴՊ՚ տեսակի էլեկտրական թվով 4 հատ ճայթիչներ և նետողական պայթուցիկ նյութերի շարքին դասվող՝ գործարանային արտադրության դեղնաշագանակագույն և շագանակագույն գլանաձև արկային վառոդի թվով 15 հատ հատիկներ,
Այսպես.
Իսրայել Սարգսյանը ծանոթ լինելով եղբայրներ Թևոս և Արթուր Գուրգենի Սաֆարյաններին, նրանց հետ կապը հիմնականում պաշտպանել և շփումներ է ունեցել ընկերոջ՝ Տիգրան Վարդանի Ասատրյանի միջոցով, ով հանդիսացել է Արթուր Սաֆարյանի դստեր կնքահայրը:
Իսրայել Սարգսյանը անհրաժեշտ օժանդակություն է ցուցաբերել Մովսես Ռուբենի Ներսիսյանին Արթուր Սաֆարյանի սպանությունը կատարելու համար:
Միմյանց հետ գաղտնի հեռախոսակապ ունենալու նպատակով Իսրայել Սարգսյանը և Մովսես Ներսիսյանը սկսել են օգտագործել այլ անձանց տվյալներով գրանցված 055-85-19-77 և 055-85-62-33 երկու հեռախոսահամարները, որոնցից՝ 055-85-19-77 հեռախոսահամարը տեղադրվել է ՙՍամսունգ C 5212՚ մոդելի, երկու քարտերով շահագործվող, 358564038073250 և 358565038073250 գործարանային համարով հեռախոսում ու օգտագործվել Իսրայել Սարգսյանի կողմից, իսկ 055-85-62-33 հեռախոսահամարը տեղադրվել է ՙՆոկիա 1280՚ մոդելի 35369305891092 գործարանային համարով հեռախոսում ու օգտագործվել Մովսես Ներսիսյանի կողմից: Մովսես Ներսիսյանն ապօրինի կերպով ձեռք բերված մարտական ակոսափող հրազեն հանդիսացող ՙՄակարով՚ տեսակի, ՕԳ 2356 համարի, 1982թ. արտադրության ատրճանակը, որը նախատեսել է կիրառել սպանությունը կատարելու համար, 2013 թվականի նոյեմբեր ամսին փորձարկել է ՙԷքստրիմ՚ ՍՊ ընկերությանը պատկանող, ք. Երևան Նուբարաշեն 15 հասցեում գործող հրաձգարանում: Հիմնականում երեկոյան և գիշերային ուշ ժամերին, նշված գաղտնի հեռախոսահամարներով միմյանց հետ կապ են պաշտպանել, սակայն սպանությունն Մովսես Ներսիսյանը իրականացրել է 2014 թվականի հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը, ժամը 00:10-ի սահմաններում:
2014 թվականի հունվարի 26-ին, ժամը 21:30-ին Մովսես Ներսիսյանը իր վարած ՙՄերսեդես Ե 220՚ մակնիշի 71 SM 111 պետհամարանիշի ավտոմեքենայով ժամանել է Երևանի Բյուզանդի փողոցի վրա գտնվող, նախկին ՙԱվիոկասաների՚ շենքի դիմացի կայանատեղի, ավտոմեքենան կանգնեցրել է այնտեղ, որից հետո, այգու միջով ոտքով բարձրացել է Սարյան-Արամի փողոցների խաչմերուկ: Ժամը 21:35-ին Մովսես Ներսիսյանը դուրս գալով այգուց, բարձրացել է Արթուր Սաֆարյանի բնակության վայրի ուղղությամբ: 2014 թվականի հունվարի 27-ին ժամը 00:06-ին Արթուր Սաֆարյանը իրեն պատկանող ՙLEXUS LX 470՚ մակնիշի 69 CC 999 պետհամարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Սարյան-Արամի փողոցների խաչմերուկից թեքվելով դեպի աջ՝ շարժվել է իր շենքի մուտքի ուղղությամբ: Այդ պահին Իսրայել Սարգսյանը իր մոտ գտնված գաղտնի 055-85-19-77 հեռախոսահամարից, նույն պահին զանգահարել է շենքի մուտքի մոտ դիրքավորված Մովսես Ներսիսյանի 055-85-62-33 հեռախոսահամարին և զգուշացրել Արթուր Սաֆարյանի ժամանման վերաբերյալ: Արթուր Սաֆարյանը հասնելով իր շենքի մուտքի մոտ, իջել է ավտոմեքենայից և ժամը 00:10-ի սահմաններում, Մովսես Ներսիսյանը իր մոտ գտնված ՙՄակարով՚ տեսակի, ՕԳ 2356 համարի ատրճանակից թվով 7 կրակոցներ է արձակել նրա վրա և ապօրինաբար դիտավորությամբ վերջինիս զրկել է կայանքիցª Արթուր Սաֆարյանի մահը հետևանք է արյան սուր կորստի, գլխի, իրանի, վերջույթների համակցված հրազենային գնդակային, միջանցիկ և կույր վիրավորումներ ստանալու հետևանքով, որոնք էլ գտնվում են ուղղակի պատճառական կապի մեջ՝ մահվան անմիջական պատճառի հետ: Սպանությունը կատարելուց հետո, Իսրայել Սարգսյանը և Մովսես Ներսիսյանը վերադարձել են վերջինիս ավտոմեքենայի մոտ և դրանով դուրս եկել Մաշտոցի պողոտա, որտեղ ավտոմեքենան կանգ է առել ՙԷլեն՚ ռեստորանի մոտակայքում, այնուհետև Իսրայել Սարգսյանը դուրս է եկել ավտոմեքենայից և ոտքով գնացել Երևանի Իսահակյան փողոցի վրա գտնվող ՙՏրիումֆ՚ սրճարան, ճանապարհին մասերի է բաժանել Մովսես Ներսիսյանի կողմից օգտագործված ՙՆոկիա 1280՚ մոդելի 35369305891092 գործարանային համարի հեռախոսը և նետել աղբամանները: Դեպքից հետո, հեռախոսի մարտկոցը և ետևի կափարիչը հայտնաբերվել են աղբամանում, իսկ հեռախոսը գտնվել է ՙՆուբարաշենի՚ աղբավայրում ու ներկայացվել է քննությանը վկաներ Ծովինար Ստեփանյանի և Աշոտ Բարսումյանի կողմից:
Արթուր Սաֆարյանի սպանությունից հետո, Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանի հետ իր կապը և մտերիմ փոխհարաբերությունները միջավայրից թաքցնելու և քողարկելու, ինչպես նաև վերջինիս հետ գաղտնի հեռախոսակապ ունենալու նպատակով նրան է հատկացրել այլ անձի անվամբ գրանցված 096-10-40-79 հեռախոսահամարը՝ ՙՆոկիա 1280՚ մոդելի IMEI 35369305889141 գործարանային համարով հեռախոսով ու այդ գաղտնի հեռախոսահամարին կապնվել է իր տրամադրության տակ գտնվող, նույնպես այլ անձի անվամբ գրանցված 096-10-70-42 հեռախոսահամարից, որը տեղադրված է եղել իրեն պատկանող ՙՍամսունգ՚ տեսակի IMEI 35924203598907 գործարանային համարով հեռախոսում: 27.01.2014թ.-ից մինչև 01.02.2014թ. ընկած ժամանակահատվածում Իսրայել Սարգսյանը Տիգրան Ասատրյանից տեղեկացել է, որ իրավապահ մարմինների տեսադաշտում հնարավոր է, որ հայտնվել է հանցագործության ընթացքում օգտագործված ՙՄերսեսդես Ե՚ մակնիշի ավտոմեքենան և մտավախություն ունենալով, որ դրա արդյունքում կպարզվի Մովսես Ներսիսյանի անձը, հետևաբար նաև կճշտվի իր առնչությունը, նպատակադրվել է իրականացնել վերջինիս սպանությունը՝ իր բացահայտման վտանգը չեզոքացնելու համար: Մովսես Ներսիսյանի մոտ իրական մտադրությունը չբացահայտելու, նրա մոտ այդ առումով կասկածներ չառաջացնելու համար Իսրայել Սարգսյանը 2014 թվականի փետրվարի 01-ին ցերեկվա ժամերին զանգահարել է Մովսես Ներսիսյանին և երեկոյան հրավիրել կանանց հետ ժամանցի, ընդ որում՝ իր մոտ գտնված գաղտնի 096-10-70-42 հեռախոսահամարից չկարողանալով կապնվել Մովսես Ներսիսյանի 096-10-40-79 հեռախոսահամարին, քանի որ վերջինս այն թողած է եղել տանը՝ լիցքավորման համար, զանգահարել և հեռախոսազրույցը վարել է նրա ոչ գաղտնի 093-47-03-03 հեռախոսահամարով: 01.02.2014թ.-ին երեկոյան ժամը 20:30-ին սահմաններում Մովսես Ներսիսյանը ՙՄերսեդես Ե 220՚ մակնիշի 71 SM 111 պետհամարանիշի ավտոմեքենայով ժամանել է Իսրայել Սարգսյանի շենքի մուտքի մոտ, վերցրել է նրան ու միասին մեկնել են ՙՄագնում Մոթել՚ հյուրանոցային համալիրի թիվ 4-րդ հյուրասենյակ, որը նախապես պատվիրվել է Իսրայել Սարգսյանի կողմից: Նշված հյուրանոցային համարում գտնվելու ընթացքում Իսրայել Սարգսյանը սպանել է Մովսես Ներսիսյանին, այնուհետև, նույն ավտոմեքենայով, ժամը 22:15-ի սահմաններում, նրա դիակը տեղափոխել է ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի տարածք ու նետել է կեղտաջրերի կոյուղատարի բաց դիտահորը: Սպանության հետքերը թաքցնելու և Հայաստանից Մովսես Ներսիսյանի մեկնելու պատրանք ստեղծելու նպատակով, Իսրայել Սարգսյանը նրա ավտոմեքենան տեղափոխել և 02.02.2014թ. ժամը 00:12-ին կայանել է ՙԶվարթնոց՚ օդանավակայանի առաջին հարկում գտնվող վճարովի ավտոկայանատեղում: Ճանապարհին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մերձակայքում գտնվող բենզալցակայանի մոտ, Իսրայել Սարգսյանը ազատվելով՝ դեն է նետել ավտոմեքենայում մնացած, Մովսես Ներսիսյանի կողմից օգտագործված ՙՆոկիա 1280՚ մոդելի IMEI 35369305889141 գործարանային համարով գաղտնի հեռախոսը, որը հետագայում գտնվել և քննությանն է ներկայացվել տաքսի ավտոմեքենայի վարորդ Արթուր Մաիլյանի և նրա հոր՝ Լևոն Մայիլյանի կողմից: 2014 թվականի փետրվարի 02-ին ժամը 00:40-ի սահմաններում ՙԶվարթնոց՚ օդանավակայանից ՙՎԱԶ 2107՚ մակնիշի, 22 SL 271 պ/հ տաքսի ավտոմեքենայով Իսրայել Սարգսյանը վերադարձել է Երևանի Բարեկամության հրապարակի մերձակայք, իջել է ավտոմեքենայից, որից հետո ոտքով գնացել է Կոմիտասի պողոտայի վրա գտնվող իր տուն և ժամը 01:10-ի սահմաններում մտել է շենքի մուտք:
Բացի այդ, Իսրայել Սարգսյանն ապօրինի ձեռք է բերել և 2014 թվականի փետրվարի 03-ին իր գոտկատեղում ապօրինի կրել է հրազեն հանդիսացող՝ ՙՏԿ՚ մոդելի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող՝ 3 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել ու իր փաստացի բնակության վայրի՝ ք.Երևան, Կոմիտասի պողոտա 27/1 շենք, բն. 7 հասցեին հարող տարածքում գտնվող ավտոտնակում առկա երկաթյա պահարանում պահել է ռազմամթերք հանդիսացող՝ նպատակային օգտագործման համար պիտանի, գործարանային արտադրության ՙԷԴՊ՚ տեսակի էլեկտրական թվով 4 հատ ճայթիչներ և նետողական պայթուցիկ նյութերի շարքին դասվող՝ գործարանային արտադրության դեղնաշագանակագույն և շագանակագույն գլանաձև արկային վառոդի թվով 15 հատ հատիկներ:

Նման պայմաններում Դատարանը հարկ է համարում մանրամասն անդրադառնալ Իսրայել Սարգսյանի կողմից կազմակերպելը և օժանդակելը Մովսես Ռուբենի Ներսիսյանի կողմից Արթուր Գուրգենի Սաֆարյանի սպանության կատարմանըª Իսրայել Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով առաջադրված մեղադրանքին:
Դատարանը, ուսումնասիրելով Իսրայել Սարգսյանին առաջադրված մեղադրանքը, արձանագրում է, որ Մովսես Ներսիսյանի կողնից Արթուր Սաֆարյանի սպանության կատարումը կազմակերպելը մեղադրանքի կողմի հետևությունը հիմնված է բացառապես Տիգրան Ասատրյանի տանից խուզարկությամբ հայտնաբերված էլեկտրոնային կրիչում առկա խոսակցության ձայնագրությունով և Տիգրան Ասատրյանի ցուցմունքով և տարբեր անձանց անուններով հեռախոսաքարտերով կատարված զանգերով: Այս առումով Դատարանը հարկ է համարում նշել, որ գաղտնի հեռախոսահամարներով կապ պահպանելը ինքնին չի կարող անվերապահորեն վկայել Իսրայել Սարգսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կազմակերպումը, ավելին սույն քրեական գործի նյութերում բացակայում է որևէ ապացույց և հիմնավորում, որ ինչպես նշված է Իսրայել Սարգսյանին առաջադրված մեղադրանքում, որ նա ստացել է պատվեր իրականացնելու Արթուր Սաֆարյանի սպանությունը: Ինչպես նաև Տիգրան Ասատրյանի բնակարանում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված և փորձաքննության ներկայացված կրիչում առկա Իսրայել Սարգսյանի և Տիգրան Ասատրյանի միջև առկա խոսակցության մեջ Իսրայել Սարգսյանը չի հայտնում, որ ինքը ստացել է պատվեր, որպեսզի կազմակերպի Արթուր Սաֆարյանի սպանությունը, ավելին նա ամբողջ խոսակցության ընթացքում չի հայտնում, որ ինքն է կազմակերպել Արթուր Սաֆարյանի սպանությունը: Իսրայել Սարգսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կազմակերպման մասին հայտնում է միայն Տիգրան Ասատրյանը իր ցուցմունքով, սակայն նրա տանից հայտնաբերված ձայնագրության մեջ նման բան առկա չէ: Հետևաբար` Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում այլ անձանց անուններով գրանցված գաղտնի հեռախոսահամարներով միմյանց հետ կապ պաշտպանելու ընթացքում Իսրայել Սարգսյանը օժանդակել է Մովսես Ներսիսյանին Արթուր Սաֆարյանի սպանության կատարման համար:
Դատարանը, հիմնվելով դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների վրա, գնահատելով դրանք համակցության մեջ, գտնում է, որ ապացուցված չէ Իսրայել Սարգսյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված հանցագործության այն մասը, որ նա կազմակերպել է Արթուր Սաֆարյանի սպանություն կատարումը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաuտանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի uահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական քննության ընթացքում մեղադրանքի փոփոխություն թույլատրվում է, եթե դրանով չի վատթարանում ամբաստանյալի վիճակը և չի խախտվում ամբաստանյալի պաշտպանության իրավունքը:
Դատարանը սույն քրեական գործով Իսրայել Սարգսյանին առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետից ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը փոփոխելը հնարավոր է համարում, քանի որ մեղադրանքի նման փոփոխությունով ամբաստանյալի վիճակը չի վատթարանում:
Ելնելով վերոգրյալից` Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանին վերագրվող արարքի իրավաբանական որակումը ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետից պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Դատարանը արժանահավատ չի համարում ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքները քանի որ նման ցուցմունքներ տալով նա փորձում է խուսափել քրեական պատասխանատվությունից և պատժից ու նրա ցուցմունքները մասնավորապես հերքվում ենª Տիգրան Ասատրյանի կողմից նախաքննության ընթացքում տրված ցուցմունքներով, ինչպես նաև նրա բնակարանից խուզարկության ժամանակ հայտնաբերվերած և փորձաքննությանը ներկայացված էլեկտրոնային կրիչում առկա ձայնագրությունով և 10.07.2014թ. թիվ 26601405 եզրակացությունով, վկա Տիգրան Ալբերտի Ավետիսյանի ցուցմունքով, որով մասնավորապես հայտնել է, որ ոստիկանների կողմից բերման ենթարկվելուց հետո, իր մասնակցությամբ ոստիկանները զննել են իր ավտոմեքենան, ձայնարկիչի տակ գտնվող փոքրիկ բաց պահոցից վերցրել են իրեն պատկանող ՙՆոկիա 700՚ տեսակի բջջային հեռախոսը իր 098 40-00-50 համարով, իսկ նստարանների արանքում, արմունկը դնելու համար նախատեսված տեղից, որը քիչ ներս ընկած կորություն ունի, վերցրել են նաև հավանաբար Իսրայելին պատկանող ՙՍամսունգ՚ տեսակի հեռախոսը, որը նախկինում նրա մոտ ինքը չէր տեսել: Իսոն օգտագործել է նաև ՙԱյֆոն՚ և ՙՍամսունգ Դուաս՚ տեսակի բջջային հեռախոսներ: Ավտոմեքենայից վերցված ՙՍամսունգ՚ տեսակի հեռախոսը հնամաշ էր, այն ոչ իրեն էր պատկանում և ոչ Արմանին և դիմացը նստած Իսոն էր հավանաբար այն դրել այդտեղ, վկա Արման Պողոսի Մխիթարյանի ցուցմունքով, որով մասնավորապես նշել է, որ բերման ենթարկելուց հետո Տիգրան Ավետիսյանի ավտոմեքենայից հայտնաբերված ՙՍամսունգ՚ տեսակի հեռախոսը, թե ում է պատկանում ինքը չգիտի, այն ոչ մեկի մոտ չի տեսել, իրեն Տիգրան Ավետիսյանն է ավտոմեքենան զննելու հաջորդ օրը ասել, որ այդպիսի հեռախոս է գտնվել նրա ավտոմեքենայի միջից, ինքը նրան ասել է, որ դա իրենը չէª այդ հեռախոսը Տիգրանինը ևս չէ։ Տիգրանն իրեն ասել է նաև, որ հեռախոսը շպրտված է եղել սրահի դիմացի աջ նստարանի կողմերից մեկում, որտեղ նստած է եղել Իսրայել Սարգսյանը, իսկ ինքը նստած է եղել հետևի նստատեղին, ավելին, նշված ցուցմունքները վերահաստատվում են Ի. Սարգսյանի ոչ լեգալ` 096-10-70-42 հեռախոսահամարի վերծանումներով, համարը սպասարկած ալեհավաք կայաններով, հեռախոսում առկա` Ի. Սարգսյանի հետ կապված կոնտակտներով, կատարված գաղտնալսման արդյունքներով և այդ կապակցությամբ առկա ձայնագրության փորձաքննության եզրակացությամբ, վկա Էդգար Զաքարյանի ցուցմունքով որով մասնավորապես նշել է, որ 2014 թվականի հունվարի 15-ին Մոսկովյան փողոցի վրա գտնվող ֆեդերացիայում հավաքույթ է եղել, որին ինքն էլ է մասնակցել, այդ ժամանակ Իսոն իր տեղակալների, ֆեդերացիայի անվտանգության աշխատակիցների ներկայությամբ հայտարարել է, որ նա էլ չի հանդիսանում ֆեդերացիայի անվտանգության պետը, 2014թ. հունվարի 26-ին և առհասարակ Իսրայել Սարգսյանը իր աշխատանքի վայր չի եկել, ինքը նրան չի տեսել, բացի այդ վերջինս չէր կարող գալ աշխատանքը ստուգելու համար, քանի որ էլ չէր աշխատումª նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաև վկա Գագիկ Ստեփանի Թեմուրազյանը, վկա Տիգրան Ղուկասյանի ցուցմունքով, որով մասնավորապես հայտնել է, որ 2014 թվականի հունվարի կեսերից ծառայությունը ստուգելու նպատակով ՙՏրիումֆ՚ սրճարան Իսրայել չի գնացելª այդ հարցերով զբաղվել են Տիգրանը ու Արմանը, վկա Տարոն Հովհաննիսյանի ցուցմունքով այն մասին, որ 2013 թվականի ամռանից սկսած Իսրայել Սարգսյանի հետ շփումներ չի ունեցել, Իսրայել Սարգսյանը, 2014թ. հունվարի 26-ի գիշերը լույս 27-ին ժամը 00:00-ի սահմաններում, Արթուր Սաֆարյանի սպանության ժամանակ, իր մոտ չի եղել, ինքը նրան չի հանդիպել 2013թ. ամռանից և նույնիսկ հեռախոսակապ չի պաշտպանել, Վկա Տ. Հովհաննիսյանի ցուցմունքով ուղղակիորեն հերքվել է Ի. Սարգսյանի հորինած ալիբին` 26.01.2014թ. երեկոյան Թումանյան փողոցում գործող <<Ջազվե>> ակումբ այցելելու և իրենց նախկին աշխատակից Տարոնին տեսակցելու մասին: Ավելին, Ի. Սարգսյանը, մտացածին ցուցմունք հորինելով, նույնիսկ սխալ է նշել Տ. Հովհաննիսյանի աշխատանքի վայրը: Իսկ վկաներ Էդ. Զաքարյանի, Գ. Թեմուրազյանի և Հ. Մարգարյանի ցուցմունքներով բացառվել է 26.01.2014թ. երեկոյան Ի. Սարգսյանի կողմից նրանց սրճարաններ այցելելու հանգամանքը և կրկին հերքվել է Ի. Սարգսյանի ալիբին: Բացի այդ, Ի. Սարգսյանը հորինված ցուցմունքներում մշտապես սխալ է նշվել որպես <<Փաբ>> օբյեկտի ներկայացված, իրականում <<Նայնթիզ>> փաբ-սրճարանի անվանումը, իսկ որպես կասկածյալ ցուցմունքում սխալ է նշվել նաև գտնելու վայրը` Երևանի Թումանյանի փողոցի /Բրյուսովի հարևանությամբ/ փոխարեն <<Կոնսերվատորիայի նկուղ>> (26.01.2014թ. դրությամբ <<Դուքենդո>> ֆեդերացիան Երևանի <<Կոնսերվատորիայի նկուղում>> գտնվող որևէ օբյեկտի անվտանգությունը չի ապահովել):
Իսրայել Սարգսյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքները հերքվում են նաև վկա Էդգար Միքայելյանի նախաքննական ցուցմունքներով, որով մասնավորապես նշվել է, որ 2014թ. հունվարի 31-ին իր հիշելով ժամը 18:00-ից մինչև 19:00-ն ընկած ժամանակահատվածում, իր 095 333-045 բջջային հեռախոսահամարին է զանգահարել Իսոն 093 69-77-99 բջջային հեռախոսահամարից: Իսոն իրեն ասել է, որ ցանկանում էր Քանաքեռավանում գտնվող աներոջ հողը վաճառել, նա խնդրել է գնորդ լինելու դեպքում իրեն տեղեկացնել և գնորդ փնտրել: Հաջորդ օրը, արդեն 2014թ. փետրվարի 01-ին, իր հիշելով ժամը 15:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում իր 095-333-045 բջջային հեռախոսահամարին է զանգահարել Իսոն մեկ այլ` անծանոթ համարից, քանի որ նրա անունը բջջայինում չի գրել, Իսոն իրեն ասել է, որ էլ չի ցանկանում հողը վաճառել, ուզում է դրա վրա առանձնատուն կառուցել: Ինքը դրանից ուրախացել և ասել է, որ ինչով կարող է կօգնի: Նույն խոսակցության ժամանակ Իսոն իրենից հարցրել է, թե ինչ խողովակներ են անցնում հողի մոտակայքով, տունը սարքելու աշխատանքները հեշտ կազմակերպելու համար: Ինքը նրան ներկայացրել է այդ կապակցությամբ անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում և ասել է, որ այդ տարածքի կողքով անցնում են թվով 3 խողովակներ, ամենամեծ խողովակի վրա բաց լուկեր կան, դա կոյուղին է, դրա կողքով է անցնում ջրի խողովակը, մյուս խողովակը ոռոգման ջուրն է: Նույնիսկ մանրամասն նկարագրել է մագիստրալների մասին` նշելով, որ շատ ուժեղ ջուր է հոսում կանալիզացիայի այդ մագիստրալով, և որպեսզի նա ավելի հստակ պատկերացնի, թե որ խողովակը որ մագիստրալն է, նշել է` ասելով, որ կանալիզացիայի խողովակի լուկերը կոտրված են, խմելու ջրինը ժանգոտ գույնի է, իսկ ոռոգման ջրինը՝ փայլուն: Իսոյի հետ խոսելիս իր մոտ տպավորություն էր, թե վերջինս գտնվում է նշված վայրում, թեև Իսոն իրեն նման բան չի ասել: Իսոն իրեն 2-րդ անգամ զանգահարել է հավանաբար 099 30-90-17 հեռախոսահամարից, ինքը կոյուղատարը վերջինիս նկարագրելիս ասել է, որ այդտեղի ջրի հոսքն այնքան ուժեղ է, որ եթե մեծ քար կամ մարդ ընկնի, ջուրը կքշի, կտանի, վկա Նարինե Լուսինյանի ցուցմունքով, որով մասնավորապես հայտնել է, որ աշխատում է ՙՄագնում՚ մոթելում, որպես հեռախոսավար: 099 30-90-17 և 096 10-70-42 հեռախոսահամարներից, որքանով մտաբերում է այդ օրը զանգեր են եղել իրենց 010-37-37-37 հեռախոսահամարին: Ինքը դա մտաբերում է, քանի որ մի քանի անգամ են զանգել, ազատ տեղեր չլինելու պատճառով, իսկ հետո, երբ ազատվել է կրկին զանգահարել և մոտեցել են: Հիշում է նաև, որ դա եղել է երեկոյան ժամերին և պատվիրատուն մոտեցել է սև Մերսեդես մակնիշի մեքենայով, քանի որ պատվերն ընդունելուց հետո հարցրել է, թե ինչ ավտոմեքենայով են մոտենալու: Սկզբնական շրջանում, երբ զանգել են այդ ժամանակ ազատ համար չի եղել և բնականաբար ինքը ասել է մի քիչ ուշ զանգեք, այնուհետև 20:29-ին դիմավորել են մեքենան, որը տեղավորվել է 4-րդ համարի ավտոտնակում, դրանից հետո ինքը ցանկացել է պատվեր ընդունել կապված սննդի հետ, հաճախորդը ոչինչ չի պատվիրել և 22:14-ին վճարելով միայն հյուրանոցի համարի գումարը հեռացել են, իսկ 22:12-ի զանգով հաճախորդը պահանջել է հաշիվը և բացել դարպասը, որպեսզի հեռանա: Վկա Սյուզաննա Կարապետյանի ցուցմունքով այն մասին, որ աշխատում է ՙՄագնում՚ հյուրանոցային համալիրում, որպես մատուցողուհի 4-րդ սենյակի հաշիվը երբ պատվիրել են ինքը տարել և հաճախորդը սենյակի դուռը կիսաբաց դրամապանակի մեջ է դրել 10.000 ՀՀ դրամ, իր մեջ տպավորվել է, որ նա մոտ 40 տարեկան, բարձրահասակ, ամրակազմ, սև գույնի կտրվածքով մազերով է եղել, <<Մագնում>> հյուրանոցային համալիրի աշխատակիցներ Ն. Լուսինյանի և մյուսների ցուցմունքները ապացուցում են, որ Ի. Սարգսյանն է <<Մագնում>> հյուրանոցային համալիրում 01.02.2014թ. երեկոյան համար է պատվիրել, ապա Մ. Ներսիսյանի հետ այդ հյուրանոց է այցելել վերջինիս սև գույնի <<Մերսեդես>> ավտոմեքենայով, որտեղ մնացել են շուրջ 1 ժամ 45 րոպե: Նշված ցուցմունքները ոչ միայն միմյանց համապատասխան են, այլ նաև վերահաստատվում են այլ ապացույցներով` Ի. Սարգսյանի և Մ. Ներսիսյանի գաղտնի և ոչ գաղտնի հեռախոսահամարների զանգերով, նշված համարները սպասարկած ալեհավաքներով, ՀՀ ոստիկանության օպերատիվ ստորաբաժանման աշխատակիցների ցուցմունքներով և ամփոփագրերով, Մ. Ներսիսյանի արյան հետքերով /ներքևում պարզաբանված է/, վերջինիս ավտոմեքենայով, նշված հյուրանոցի հաճախորդների ցուցակով և վճարման կտրոնով: Վկա Հակոբ Գևորգի Ալեքսանյանի նախաքննական ցուցմունքով համաձայն որի՝ ՙՎազ 2107՚ մակնիշի ավտոմեքենայով երեկոյան տաքսի ծառայություն է մատուցում ՙԶվարթնոց՚ օդանավակայանում, ավտոմեքենան կայանում է անվճար կայանատեղում: 2014 թվականի փետրվարի 01-ին ժամը 22-ի սահմաններում գնացել է օդանավակայանի կայանատեղի: Մեքենան նշված վայրում կանգնեցնելուց հետո, գնացել է օդանավակայանի ժամանման սրահի մուտքի դիմաց և կանգնել՝ դիմավորելով տաքսի ծառայություն մատուցելու համար ժամանած անձանց: Արդեն փետրվարի 2-ին ժամը 00-ից 00:30-ի սահմաններում իրեն է մոտեցել մի անծանոթ տղամարդ և հայտնել է, որ նրան անհրաժեշտ է տաքսի, քանի որ տաքսու դռները բացելով տեսել է, որ ժամանման սպասասրահի դիմացում կայանված մեքենաների վարորդները չկան: Իմանալով, որ նրան տաքսի է անհրաժեշտ, առաջարկել է իր ծառայությունը` նշելով որ իր մեքենան կանգնած է օդանավակայանի դրսի անվճար կայանատեղում: Համաձայնվելով միասին գնացել են ավտոմեքենայի մոտ, և այդ տղամարդը նստել է դիմացի աջ նստատեղին, իսկ ինքը ղեկին և շարժվել են Երևանի ուղղությամբ: Մոտենալով Մայրաքաղաքային փողոցի և Ծովակալ Իսակովի պողոտայի խաչմերուկին` ուղևորը հայտնել է, որ բան է մոռացել օդանավակայանում: Վերադառնալով օդանավակայան` վճարովի անցակետով մտել է օդանավակայանի տարածք և իր մեքենան կայանել է ժամանման սպասման սրահի դիմաց: Մեքենան կանգնեցնելով տեսել է, թե ինչպես պատվիրատուն գնացել է երկհարկանի ավտոկայանատեղի, իսկ ինքը մեքենան փակելով գնացել է պարտքով վերցված գումարը վերադարձնելու: Հետ գալով տեսել է, որ պատվիրատուն վերադարձել է և փորձել բացել դուռը, սակայն միացել էր ձայնային ազդանշանը: Մոտենալով պատվիրատուին, նրա ձեռքին տեսել է սպիտակ գույնի կարմիր նշանով պոլիէթիլենային փաթեթ: Նստելով առջևի նստատեղին շարժվել են, անցակետում հանձնել է կտրոնը, որից հետո մեկնել են Երևանի ուղղությամբ: Հասել են Բարեկամության մետրոյի կանգառի մոտ: Մոտենալով Կիևյան փողոցի և Բաղրամյան փողոցի խաչմերուկի մոտ գտնվող վերջին կանգառին, Կիևյան փողոցի վրա, իջեցրել է ուղևորին: Ուղևորության ընթացքում չեն խոսել, ընդամենը ասել է, թե ուր պետք է տանել: Չի կարող ասել, թե փաթեթը ուղևորը որտեղից է վերցրել, իր տպավորությամբ դրա մեջ քառակուսի տուփ է եղել: Այդ անձը չի զանգել և զանգ չի ընդունել այդ ընթացքում: Տեսնելուց նրան կճանաչի, մտաբերում է արտաքինը: Անձին ճանաչման ներկայացնելու մասին 04.02.2014թ. արձանագրությունով համաձայն՝ Հակոբ Գևորգի Ալեքսանյանը ճանաչել է Իսրայել Սարգսյանին` որպես այն ուղևորի, որին ինքն իր 22 ՏԼ 571 պհ <<Վազ 2107>> մակնիշի տաքսի ավտոմեքենայով 02.02.2014թ. ժամը 00:30-ի սահմաններում տեղափոխել է <<Զվարթնոց>> օդանավակայանից Երևան քաղաք: Իսրայել Սարգսյանը հրաժարվել է ստորագրել արձանագրությունը` պատճառաբանելով, որ նման բան չի եղել: Բացի այդ, Հակոբ Ալեքսանյանը 05.02.2014թ. իր այդ ցուցմունքները պնդել է Իսրայել Սարգսյանի հետ կատարված առերես հարցաքննության ժամանակ: Դատարանը արձանագրում է նաև այն հանգամանը, որ նշված վկայի ցուցմունքի հրապարակման հետ կապված Ի. Սարգսյանը դատարանում հայտարարեց, որ վկան չէր կարող իր աչքերին նայել ու այդպիսի ցուցմունք տալ, դրա համար էլ նրան փախցրել են Կրասնոդար: Մինչդեռ վկան նախաքննության ընթացքում ոչ միայն ճանաչել է ամբաստանյալին, այլ նաև նրան առերես պնդել է ցուցմունքը, հետևաբար ամբաստանյալի հայտարարությունը անհիմն է, նպատակ է հետապնդում խուսափել քրեական պատասխանատվությունից:
Իսրայել Սարգսյանի կողմից նախաքննության և դատաքննության ընթացքում տրված ցուցմունքները հերքվում են նաև` ՀՀ ոստիկանության օպերատիվ ստորաբաժանման աշխատակիցների` Կարլեն Նուբարի Սարգսյանի, Վաչագան Հովհաննեսի Գույումջյանի, Կարապետ Համլետի Միրզոյանի` կեղծանուններով վկաների ցուցմունքներով և դատարանի կողմից հարցաքննված հիշյալ օպերատիվ ստորաբաժանման ղեկավար, Հայկազ Մաթևոսի Իսպիրյան կեղծանունով վկաների ցուցմունքներով համաձայն որոնց` ստանալով հանձնարարություն արտաքին դիտում իրականացնել Իսրայել Սարգսյանի և Մովսես Ներսիսյանի նկատմամբ` իրենց վարչության աշխատակիցներով 2014 թվականի հունվարի 30-ից սկսել են իրականացնել համապատասխան օպերատիվ միջոցառումներ, որոնք շարունակվել են մինչև 2014 թվականի փետրվարի 03-ը ներառյալ։ Աշխատանքները կոորդինացրել և ղեկավարել է Հ. Իսպիրյան կեղծանունով վկան: Փետրվարի 01-ին ժամը 08-ին հանձնարարվել է դիտում իրականացնել ինչպես Իսրայել Սարգսյանի, այնպես էլ Մովսես Ներսիսյանի և նրանց կապ հանդիսացող ՙԳագո՚ պայմանական մականվամբ անձի բնակության վայրերի շենքերի մոտ։ Իսրայել Սարգսյանի պայմանական մականունը որոշվել է ՙԿարո՚, իսկ Մովսես Ներսիսյանինը՝ ՙԱվո՚։ Նույն օրը ժամը 18.40-ին Երևանի Ավան վարչական շրջանում Մ. Ներսիսյանն իր <<Մերսեդես>> մակնիշի, 71 SM 111 համարանիշի ավտոմեքենան մտցրել է ավտոլվացման կետ, ապա ժամը 19:15-ին դուրս եկել այդտեղից ու գնացել տուն: Ժամը 20։10-ին Մովսես Ներսիսյանը դուրս է եկել բնակության վայրի շենքի մուտքից, նստել ավտոմեքենան և շարժվել։ Նույն ժամին Իսրայելը դուրս է եկել բնակության վայրի շենքի մուտքից, ոտքով եկել-անցել է դեպի ավտոտնակների մոտ ու սկսել սպասել։ Մովսեսը ժամը 20։20-ի սահմաններում ավտոմեքենայով մոտեցել է Իսրայելի շենքին։ Քանի որ արդեն պարզ է եղել, որ Մովսեսը ավտոմեքենայով եկել է Իսրայելի ետևից և վերջինս պետք է նստի Մովսեսի ավտոմեքենան ու նրանք ինչ-որ տեղ մեկնեն, հրահանգ է տրվել անձնակազմին հսկել բակից դուրս եկող բոլոր ճանապարհները։ Մովսեսը շարժվել է Իսրայելի գնացած ճանապարհով ու ակնհայտ է եղել, որ նրանք պետք է հանդիպեն։ Մովսեսի ավտոմեքենան դուրս է եկել Ա. Խաչատրյան փողոց ու շարժվել Փափազյան փողոց։ Միաժամանակ Իսրայելը արդեն նշված տարածքում չի եղել, քանի որ անձնակազմը ուսումնասիրել է նշված տարածքը և պարզել, որ Իսրայելը չկա, այսինքն՝ ակնհայտ է եղել, որ Իսրայելը նստել է Մովսեսի ավտոմեքենան և նրանք հեռացել են։ Անձնակազմերը միմյանց փոխելով ընթացել են Մովսեսի ավտոմեքենայի ետևից և զեկուցել, որ Մովսեսի ավտոմեքենան ժամը 20։30-ի սահմաններում կանգնել է Դավիթաշեն թաղամասում տեղակայված «Մագնումե հյուրանոցային համալիրի թիվ 4 ավտոտնակի դարպասի մոտ և սպասել է, որ մտնի նշված ավտոտնակ։ Իրեն զեկուցել են, որ դարպասի մոտ կանգնած պահին ավտոմեքենայի մոտով ոտքով անցնելիս նկատվել է, որ Մովսեսի ավտոմեքենայի վարորդի կողքի նստատեղին մարդ կա նստած։ Քիչ անց իրեն զեկուցվել է, որ ավտոմեքենան մտել է նշված ավտոտնակ և դարպասը փակվել է։ Ժամը 22։10-ի սահմաններում իրեն զեկուցել են, որ Մովսեսի ավտոմեքենան դուրս է եկել «Մագնումե հյուրանոցային համալիրի նշված ավտոտնակից, խախտելով ճեկ կանոնները, մեծ արագությամբ շարժվել է դեպի Զովունի և Քանաքեռավան տանող ճանապարհով։ Չբացահայտվելու համար անձնակազմը որոշակի հեռավորության վրա են ընթացել նշված ավտոմեքենայից, որը սկզբում մտել է Քանաքեռավան գյուղ, հետո ընթացել դեպի Զովունի, ապա վերադարձել Քանաքեռավան, որտեղ կենտրոնական փողոցներից նշված <<Մերսեդեսը>> դեպի հողատարածք է ընթացել, իսկ ոստիկանության մեքենաները դիրքավորվել են Քանաքեռավանի ելքերի մոտ: Մոտ 15 րոպե անց ավտոմեքենան դուրս է եկել Քանաքեռավանից և ընթացել դեպի Երևան` Դավթաշեն թաղամաս: Ոստիկանության ավտոմեքենաները չբացահայտվելու համար հետևից չեն ընթացել, այլ դիրքավորվել են վերահսկելու թաղամասի հավանական ելքերը և դիտվող անձանց բնակության վայրերը: Որոշ ժամանակ այդ ավտոմեքենան իրենց տեսադաշտում չի եղել, իսկ 02.02.2014թ. ժամը 00.35-ին այն հայտնաբերվել է <<Զվարթնոց>> օդանավակայանի ավտոկայանատեղիում կայանված: Ընդ որում, թեև ոստիկանության աշխատակիցները հայտնել են, որ <<Մագնում>> մոթելից դուրս գալուց հետո ավտոմեքենայի մեջ` վարորդի կողքի նստատեղին, կարծես նկատել են 2-րդ անձի, սակայն դատարանում Հ. Իսպիրյան կեղծանունով վկան նշել է, որ ամենայն հավանականությամբ դա եղել է վրիպում՝ հաշվի առնելով բնական լուսավորության բացակայությունը:
Բացի այդ Իսրայել Սարգսյանի կողմից նախաքննության և դատաքննության ընթացքում տրված ցուցմունքներով հայտնած տեղեկությունները հերքվում են` ՀՀ ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության աշխատակիցների կողմից գաղտնի դիտարկման ընթացքում կատարված Իսրայել Սարգսյանի և Մովսես Ներսիսյանի լուսնակարներով և տեսագրության սկավառակով, որոնցով հաստատվում է Արթուր Սաֆարյանի սպանությունից հետո նրանց միջև եղած հանդիպումների փաստը և վկա-ոստիկանների վերը շարադրված ցուցմունքները, ՀՀ ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության աշխատակիցների կողմից կազմված գաղտնի դիտարկման /արտաքին դիտում/ վերաբերյալ կազմված ամփոփագրերով, որտեղ ամրագրված են Իսրայել Սարգսյանի և Մովսես Ներսիսյանի 2014 թվականի հունվարի 30-ի և 31-ի երեկոյան ժամերին տեղի ունեցած հանդիպումների, 2014թ. փետրվարի 01-ին ժամը 20:30-ի սահմաններում Մովսես Ներսիսյանի կողմից իր ավտոմեքենայով Իսրայել Սարգսյանին նրա շենքի մուտքի մոտից վերցնելու, միասին ՙՄագնում՚ հյուրանոցային համալիրի 4-րդ հյուրասենյակ մեկնելու, այնտեղից ժամը 22:15-ի սահմաններում ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի տարածք ուղևորվելու, հետ վերադառնալու, այնուհետև, արդեն ժամը 00:35-ին ավտոմեքենան ՙԶվարթնոց՚ օդանավակայանում դիտարկելու, ժամը 01:10-ի սահմաններում Իսրայել Սարգսյանի իր բնակարան վերադառնալու մասին տեղեկություններ, ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից 14.05.2014թ. կատարված քննչական փորձարարությունով, որի արձանագրության համաձայն` ստուգվել է, թե արդյոք հնարավոր էր ՀՀ ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության աշխատակիցների կողմից կազմված գաղտնի դիտարկման ամփոփագրերում նկարագրված թվով 3 հանգամանքներում, տարբեր դիրքերում և իրավիճակներում 2014թ. փետրվարի 01-ին ժամը 22:15-ին ՙՄագնում՚ հյուրանոցային համալիրի 4-րդ հյուրասենյակից մեկնելուց հետո, ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի ճանապարհին, Մովսես Ներսիսյանի ՙՄերսեդես Ե 220՚ մակնիշի 71 SM 111 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահի առջևի երկու նստատեղերին ինչ-որ անձանց կամ սիլուետներ տեսնել ՀՀ ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության աշխատակիցների ծառայողական ավտոմեքենաներում գտնվելով: Փորձարարության արդյունքում հաստատվել է, որ ամփոփագրերում նկարագրված երեք դիրքերից և իրավիճակներից երկուսում ՙՄերսեդես Ե 220՚ մակնիշի 71 SM 111 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահի ներսը տեսանելի չէր, իսկ նույն ավտոմեքենայի սրահում լույսը վառված լինելու պահին տեսանելի էր ու հնարավոր էր նկատել: Տուժող Մովսես Ներսիսյանի իրավահաջորդ, վկա Կարեն Մովսեսի Ներսիսյանի ցուցմունքով համաձայն որի՝ Մովսես Ներսիսյանը հանդիսանում է իր հայրը, որն իր մորից բաժանվել և ամուսնացել է Սուսաննայի հետ, ում հետ ևս բաժանվել են, վերջինս գտնվում է Ռուսաստանում` հոր անհետանալուց հետո, 2014թ. փետրվարի 3-ին, գնացել է հոր վարձակալած բնակարան, դուռը բացել իր մոտ ունեցած բանալիով և տեսել է, որ դռան վերևի և միջանցքի լույսը վառվում է: Ընդհանուր իրերը դրված են եղել իրենց տեղերում: Հյուրասենյակի սեղանին դրված է եղել հոր <<նոթբուքը>>՝ էկրանը բացված վիճակում, ինքը սեղմել է միացնելու կոճակը ու տեսել է, որ այն մինչև վերջ անջատված չի եղել: 02.02.2014թ-ից սկսած հորից տեղեկություններ չունի: Վկա, Մ. Ներսիսյանի նախկին կին Սուսաննա Բակուրի Հակոբյանը ցուցմունքով հայտնել է, որ 2014թ. փետրվարի 2-ից սկսած պարբերաբար զանգահարել է Մովսեսին, սակայն նրա հեռախոսն անհասանելի է եղել: Ինքը անհանգստանալով կապվել է նրա որդու Կարեն Ներսիսյանի հետ, բայց պարզվել է, որ նա նույնպես տեղեկություն չունի և փնտրում է հորը: Առ այսօր ինքը Մովսեսի հետ որևէ կապ, կոնտակտ չի ունեցել:
Դատարանը հարկ է համարում մանրամասն անդրադառնալ նաև 12.12.2014թ. զննման արձանագրությամբ, ինչպես նաև 055-85-19-77, 099-30-90-17, 096-10-70-42, 093-69-77-99 և 091-08-08-90 բջջային հեռախոսահամարների վերծանումների սկավառակներով, դրանց զննելու մասին 05.03.2014թ. արձանագրությամբ, 093-47-03-03, 055-85-62-33, 095-23-48-91 բջջային հեռախոսահամարների վերծանումների սկավառակներով, դրանց զննելու մասին 05.03.2014թ. արձանագրությամբ, ՀՀ ԱԱԾ ՀՀ ԳՎ 8.11.2014թ. թիվ 2-5-9846 գրությամբ ուղարկված գործով պարզված հեռախոսահամարների վերաբերյալ տվյալներով, ինչպես նաև Արթուր Սաֆարյանի և Մովսես Ներսիսյանի սպանության դեպքերի նախաքննության ընթացքում պարզված՝ բջջային հեռախոսահամարների հեռախոսազանգերի վերծանումները, դրանք սպասարկած ալեհավաքների տվյալները, գաղտնալսված հեռախոսազրույցները, ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված գաղտնի դիտարկման ամփոփագրերը, Երևան քաղաքի տարբեր վայրերում տեղադրված անվտանգության տեսախցիկներով կատարված տեսագրություններն ուսումնասիրելու, վերլուծելու, կատարված իրադարձությունների հետ համադրելու և արդյունքներն ամրագրելու վերաբերյալ 15.12.2014թ. արձանագրությամբ առկա տվյալները.
Արթուր Սաֆարյանի սպանության դրվագով
055-85-62-33 հեռախոսահամարը սկսել է գործել 01.07.2013թ-ից, այդ համարից հեռախոսազանգեր են եղել Ի. Սարգսյանի ծանոթների կամ մտերիմների հեռախոսահամարներին` 12.07.2013թ. ժամը 11:29-ին Լուսինե Սիմոնյանի /ծանոթ/ 099-88-35-15 հեռախոսահամարին, 13.07.2013թ. ժամը 13:14-ին Աշոտ Բոլյանի /ընկեր/ +79284047969 +79284047969 համարին, 15.07.2013թ. ժամը 10:11-ին Անդրանիկ Կոբալյանի /ծանոթ արհեստավոր/ 091-24-64-64 համարին, 30.07.2013թ. ժամը 22:46-ին Արշավիր Հարությունյանի /ծանոթ/ 099-09-13-13 համարին, 25.10.2013թ. ժամը 18:58-ին Արման Մխիթարյանի /ընկեր/ 094-90-75-77 համարին:
055-85-62-33 հեռախոսահամարը 01.07.2013-20.09.2013թ. տեղադրվել է Ի. Սարգսյանին պատկանող <<Սամսունգ C5212>> մոդելի, 358565038073250 և 358564038073250 գործարանային համարներով հեռախոսում /որում շահագործվել են Ի. Սարգսյանի ոչ գաղտնի հեռախոսահամարները/, 21.10.2013թ. ժամը 13:33-ից մինչև 27.01.2013թ. ժամը 00:13-ին տվյալ համարը գործել է <<Նոկիա 1280>> մոդելի, 35369305891092 գործարանային համարով հեռախոսում /հայտնաբերված <<Նուբարաշենի>> աղբամանում Ծ. Ստեփանյանի և Ա. Բարսումյանի կողմից/, որը Ա. Սաֆարյանի սպանությունից առաջ տրամադրվել է Մ. Ներսիսյանին, օգտագործվել է վերջինիս կողմից` քողարկված կապը պահպանելու համար:
055-85-19-77 հեռախոսահամարը սկսել է գործել 28.09.2013թ-ից, այդ համարից հեռախոսազանգեր են եղել Ի. Սարգսյանի ծանոթների կամ մտերիմների հեռախոսահամարներին` 11.10.2013թ. ժամը 16:07-ի Նարեկ Լյազգյանի /մտերիմ/ 091-47-30-03 հեռախոսահամարին, 12.07.2013-22.10.2013թթ. թվով 9 զանգեր Աշոտ Բոլյանի /ընկեր/ +79284047969 համարին, 22.10.2013թ. ժամը 09:05-ին Վանյա Մելքոնյանի /աներ/ 095 32-66-33 համարին, 10.11.2013թ. ժամը 14:57-ին Սեդա Բելույանի /ծանոթ/ 098 09-86-40 համարին:
055-85-19-77 հեռախոսահամարը սկսած 10.10.2013թ-ից շուրջ 2 անգամ տեղադրվել է Ի. Սարգսյանին պատկանող /Տ. Ավետիսյանի ավտոմեքենայում հայտնաբերված/ <<Սամսունգ>> ֆիրմայի, 359242035989070 գործարանային համարով հեռախոսում, ինչպես նաև սկսած 28.09.2013թ-ից շուրջ 4 անգամ տեղադրվել է Ի. Սարգսյանին պատկանող <<Սամսունգ C5212>> մոդելի, 358565038073250 և 358564038073250 գործարանային համարներով հեռախոսում /Ի. Սարգսյանի լեգալ հեռախոսը/, ընդ որում, վերջին անգամ նշված հեռախոսում տվյալ համարը գործել է 13.12.2013թ. ժամը 22:35-ից մինչև 27.01.2013թ. ժամը 00:13-ին, այսինքն` նաև Ա. Սաֆարյանի սպանության օրը: Ընդ որում, հենց այդ հեռախոսում տեղադրված վիճակում է Ա. Սաֆարյանի ժամանելու մասին նախազգուշացնելու նպատակով նշված հեռախոսահամարից զանգ կատարվել Մ. Ներսիսյանի գաղտնի համարին:
25.10.2013-27.01.2014թթ. մշտապես կապ է եղել 055-85-19-77 և 055-85-62-33 հեռախոսահամարների միջև:
055 85-62-33 և 055 85-19-77 հեռախոսահամարները
- պարբերաբար, հիմնականում երեկոյան ուշ ժամերին, գործել են տուժող՝ Արթուր Սաֆարյանի բնակության վայրի ծածկույթն ապահոված ալեհավաքների սպասարկման տիրույթում,
- հեռախոսահամարների միջև հեռախոսակապը բացառապես եղել է փոխադարձ,
- միևնույն ժամանակահատվածում զանգեր կայացած լինելու դեպքում գաղտնի և ոչ գաղտնի հեռախոսահամարները սպասարկվել են նույն տարածքի ծածկույթն ապահոված ալեհավաքներով, ընդ որում 055 85-62-33 հեռախոսահամարը հաճախ սպասարկվել է Մովսես Ներսիսյանի բնակության վայրի՝ ք. Երևան, Ավան 50 հասցեում գտնվող ալեհավաքով, իսկ 055 85-19-77 հեռախոսահամարը՝ Իսրայել Սարգսյանի բնակության վայրի՝ Կոմիտասի պողոտային հարող տարածքներում գտնվող ալեհավաքներով,
- Մ. Ներսիսյանի ոչ լեգալ 055-85-62-33 հեռախոսահամարը 26.01.2014թ. ժամը 21:53-ից մինչև 27.01.2014թ. ժամը 00:13 գործել և սպասարկվել է Ա. Սաֆարյանի սպանության վայրի մոտակա ալեհավաքների կողմից` Երևանի Սարյան 22, Բուզանդի 45 հասցեներում գործող, իսկ Մ. Ներսիսյանի լեգալ 093-47-03-03 հեռախոսահամարը 26.01.2014թ. ժամը 21:30-ից մինչև ժամը 23:43 գործել և սպասարկվել է Ա. Սաֆարյանի սպանության վայրի մոտակա ալեհավաքների կողմից` Երևանի Մաշտոցի 22, Բուզանդի 45 հասցեներում գործող:
- Ի. Սարգսյանի ոչ լեգալ 055-85-19-77 հեռախոսահամարը 26.01.2014թ. ժամը 21:53-ից մինչև 27.01.2014թ. ժամը 00:13 գործել և սպասարկվել է Ա. Սաֆարյանի սպանության վայրի մոտակա ալեհավաքների կողմից` Երևանի Սարյան 22, Բուզանդի 45 հասցեներում գործող, իսկ Ի. Սարգսյանի լեգալ 093-69-77-99 հեռախոսահամարը 26.01.2014թ. ժամը 21:30-ից մինչև ժամը 22:42 գործել և սպասարկվել է Ա. Սաֆարյանի սպանության վայրի մոտակա ալեհավաքների կողմից` Երևանի Սարյան 22, Բուզանդի 45 հասցեներում գործող, ապա ժամը 00:27 գործել և սպասարկվել է Երևանի Թումանյան 54 հասցեում գործող ալեհավաքի կողմից:
- գաղտնի հեռախոսահամարները դադարել են գործել Արթուր Սաֆարյանի սպանությունից րոպեներ հետո:
24.01.2014թ. ժամը 22։05-ից մինչև ժամը 24։00-ն 2 անձինք, ինչպես քննությամբ պարզվել է` Մովսես Ներսիսյանը և Իսրայել Սարգսյանը, գտնվել են տուժող Արթուր Սաֆարյանի բնակության վայրին հարող տարածքներում, ընդ որում Մովսես Ներսիսյանը անցնելով Սարյան-Արամի փողոցների խաչմերուկը, քայլել է տուժողի շենքի մուտքի ուղղությամբ, իսկ Իսրայել Սարգսյանը մնացել է նույն խաչմերուկում, մայթեզրին։
25.01.2014թ. ժամը 21։50-ից մինչև ժամը 24։00-ն Մովսես Ներսիսյանը և Իսրայել Սարգսյանը գտնվել են տուժող Արթուր Սաֆարյանի բնակության վայրին հարող տարածքներում, ընդ որում Մովսես Ներսիսյանը անցնելով Սարյան-Արամի փողոցների խաչմերուկը, քայլել է տուժողի շենքի մուտքի ուղղությամբ, իսկ Իսրայել Սարգսյանը մնացել է նույն խաչմերուկում, մայթեզրին:
Արթուր Սաֆարյանի սպանության դեպքը տեղի է ունեցել ք. Երևան, Արամի նրբանցք թիվ 5ա շենքի բակում, 2014 թվականի հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը, ժամը 00։08։59-ից մինչև 00։12։12 սահմաններում։ Ժամը 21։30-ին ժամանել է Մովսես Ներսիսյանի վարած <<Մերսեսդես E 220>> մակնիշի 71 SM 111 պ/հ ավտոմեքենան և կայանել է Բյուզանդի այգուն հարող տարածքում, որից հետո Մովսես Ներսիսյանը և Իսրայել Սարգսյանը գտնվել են տուժող Արթուր Սաֆարյանի բնակության վայրին հարող տարածքներում, ընդ որում Մովսես Ներսիսյանը անցնելով Սարյան-Արամի փողոցների խաչմերուկը, քայլել է տուժողի շենքի մուտքի ուղղությամբ, իսկ Իսրայել Սարգսյանը մնացել է նույն խաչմերուկում, մայթեզրին, պարբերաբար փոխել իր գտնվելու վայրը։ Ժամը 23.02.22 մեկ անձ` Ի. Սարգսյանը, շենքի մուտքից դուրս գալով, հեռախոսով խոսելով իջել է այգի, նրա խոսակցությունը դադարել է ժամը 23.02.32: Վերծանումների համաձայն` ժամը 23.01.52 055-85-19-77 համարից 39 վայրկյան տևողությամբ զանգ է եղել 055 85-62-33 համարին: Ժամը 23:03-ին Մ. Ներսիսյանը Ա. Սաֆարյանի շենքի մոտից վերադարձել է այգու կողմ, շուրջ 2 րոպե անց Ի. Սարգսյանը և Մ. Ներսիսյանը քայլել են Ա. Սաֆարյանի շենքի ուղղությամբ, ևս 2 րոպե անց Ի. Սարգսյանը վերադարձել է Սարյան-Արամի փողոցների խաչմերուկ: Ժամը 00:06-ին Ա. Սաֆարյանի <<Լեքսուս 470>> մակնիշի, 69 CC 999 համարանիշի ավտմեքենան Սարյան-Արամի խաչմերուկից թեքվել է աջ շարժվելով իրենց շենքի ուղղությամբ: Արթուր Սաֆարյանը հասնելով իր շենքի մուտքի մոտ, վերջին անգամ իր 077 79-89-99 հեռախոսահամարին մուտքային զանգ է ստացել 00։08։46-ին որդու՝ Թևոս Սաֆարյանի 064-99-99-09 հեռախոսահամարից և գրանցվել է 13 վայրկյան տևողությամբ խոսակցություն, որից անմիջապես հետո կատարվել է սպանությունը: Սպանության պահին՝ մոտ ժամը 00։10-ին, Մովսես Ներսիսյանը գտնվել է դեպքի վայրում /և կատարել է սպանությունը/, իսկ Իսրայել Սարգսյանը գտնվել է Սարյան-Արամի խաչմերուկում, ապա իջել այգի /և հետևել է Արթուր Սաֆարյանի ժամանելուն, որի մասին զանգով տեղյակ է պահել Մովսես Ներսիսյանին օժանդակելով նրան կաարելու հանցագործությունը/։ Ընդ որում, տեսագրությամբ երևում է, որ մեկ անձ` գտնվելով Արամի և Սարյան փողոցների խաչմերուկում, իր մոտ ունեցած հեռախոսով ժամը 00.06.40 սկսել է խոսել, մինչև 00.07.00: Վերծանումների տվյալների համաձայն` Ի. Սարգսյանի գաղտնի 055-85-19-77 համարից ժամը 00.06.50 5 վայրկյան տևողությամբ ելքային զանգ է եղել Մ. Ներսիսյանի գաղտնի 055-85-62-33 համարին: Այսինքն` տեսագրության և վերծանումների վայրկյանների համադրումից ակնհայտ է, որ տեսագրության մեջ պատկերված է անձը, ում մոտ այդ պահին գտնվել է 055-85-19-77 համարը, որն իր հերթին տեղադրված է եղել Ի. Սարգսյանի ոչ գաղտնի <<Սամսունգ C5212>> մոդելի, 358565038073250 և 358564038073250 գործարանային համարներով հեռախոսում:
Ժամը 00 :08 Ի. Սարգսյանը Արամի փողոցով իջել է այգի, ժամը 00.12 Մ. Ներսիսյանը տուժող Ա. Սաֆարյանի շենքի մոտից վերադարձել է Սարյան-Արամի խաչմերուկ և գնացել այգու կողմ /Արամի փողոցով/: Այնուհետև նրանք նստել են Բյուզանդի փողոցում, նախկին «Ավիոկասաներիե շենքի դիմացի կայանատեղում կանգնեցված Մովսես Ներսիսյանի վարած «Մերսեդես Ե 220ե մակնիշի 71 SM 111 պետհամարանիշի ավտոմեքենան և ժամը 00.16 շարժվել են Մաշտոցի պողոտա, հատելով Ամիրյան-Մաշտոց խաչմերուկը` շարժվել են դեպի Խորենացի-Մաշտոց խաչմերուկ։ Փոքր-ինչ հեռանալուց հետո` ժամը 00.17, Իսրայել Սարգսյանը <<Էլեն>> ռեստորանի դիմաց /Մաշտոցի 9/ դուրս է եկել ավտոմեքենայից և Մաշտոցի պողոտայում ոտքով քայլելով գնացել է <<Օպերա>> և ՙՏրիումֆ՚ սրճարան: Ժամը 00.21.20-ին Ի. Սարգսյանը <<Մետելիցա>> սրճարանի մոտակա աղբամանի մեջ է նետել առարկա /կատարված զննությամբ պարզվել է, որ բջջային հեռախոսի մարտկոց և հետևի կափարիչ էր/, իսկ ժամը 00.23.50-ին Ի. Սարգսյանը Մաշտոց-Պուշկին խաչմերուկում աղբամանի մեջ է նետել առարկա /քննությամբ պարզվել է, որ դա եղել է <<Նուբարաշեն>> աղբավայրում վկաներ Ծ. Ստեփանյանի և Ա. Բարսումյանի գտած <<Նոկիա>> ֆիրմայի, 353693/05891092/3 գործարանային համարով բջջային հեռախոսը/: Ժամը 00.24-00.30 Ի. Սարգսյանը Մաշտոցի պողոտայով քայլելով բարձրացել է դեպի Թումանյան-Մաշտոց խաչմերուկ, ապա Ազատության հրապարակով դուրս եկել Սայաթ-Նովա-Տերյան խաչմերուկ: Ժամը 00.30-ի սահմաններում Ի. Սարգսյանը նշված խաչմերուկում խոսել է հեռախոսով: Տեսագրության և վերծանումների համադրումից երևում է, որ Ի. Սարգսյանը խոսել է իր լեգալ 093 69-77-99 հեռախոսահամարից, զանգել է Տ. Ավետիսյանի 098 35-53-02 համարին, խոսակցությունը տևել է շուրջ կես րոպե: Ապա Ի. Սարգսյանը բարձրացել է Իսահակյան-Տերյան խաչմերուկ, ժամը 00.36 մտել <<Տրիումֆ>> սրճարան, ընդ որում, այդ պահին նրա հագին եղել է կարճ բաճկոն, գլխին կրել է գլխարկ /կեպի/: Ժամը 00.45 ժամանել է Տ. Ավետիսյանը <<ԲՄՎ>> մակնիշի, 81 TT 080 համարանիշի ավտոմեքենայով: Ժամը 00.50 Ի. Սարգսյանը և Տ. Ավետիսյանը միասին դուրս են եկել սրճարանից, նտել նշված մեքենան և մեկնել Պռոշյան փողոց` Արամյանց ԲԿ, ընդ որում, սրճարանից դուրս գալիս Ի. Սարգսյանը գլխարկը /կեպին/ չի կրել, այն պահել է ձեռքին, նրա դեմքը երևացել է:
Մովսես Ներսիսյանը Ի. Սարգսյանին իջեցնելուց հետո ավտոմեքենայով շարժվել է իր բնակության վայրի ուղղությամբ։ Երբ Նալբանդյան-Պուշկին-Վարդանանց խաչմերուկում` Սախարովի հրապարակում, Մ. Ներսիսյանի ավտոմեքենան կանգնել է լուսացույցի կարմիր ազդանշանի տակ, տեսանելի է մեքենայի համարանիշը` 71 SM 111: Նալբանդյան փողոցով դեպի վերև բարձրանալուց հետո նշված մեքենայի երթուղու վերաբերյալ այլ տեսագրություններ առկա չեն:
Մովսես Ներսիսյանի սպանության դրվագով
Այս տվյալներով հերքվում են Իսրայել Սարգսյանի ցուցմունքները, որ նա 01.02.2014թ. ժամը 19:30-ից հետո գտնվել է տանը կամ իր ծնողների բնակարանում (այդ մասով տվել է հակասական ցուցմունքներ, մասնավորապես առաջին անգամ հարցաքննվելով նշել է, որ 01.02.2014թ.-ին եղել է ծնողների տանը, իսկ երկրորդ անգամ հարցաքննվելով նշել է, որ գտնվել է իր բնակարանում և ընդամենը դուրս է եկել քայլելու Կոմիտասի պողոտայով, որից հետո վերադարձել է տուն), բացի այդ հիմնավորվում է, որ.
- Ի. Սարգսյանը 096 10-40-79 հեռախոսահամարը 31.01.2014թ. ժամը 18:27-ին տեղադրել է <<Նոկիա 1280>> մոդելի, 35369305889141 գործարանային համարով հեռախոսում /վկա Լ. Մայիլյանը նշված հեռախոսը գտել է 2014թ. փետրվարի սկզբին մարզահամերգային համալիրի մոտից/, որում մինչ այդ` 27.01.2014թ. ժամը 11:50-ից մինչև 12:04-ին, տեղադրել է իր լեգալ` 093-69-77-99 համարը:
- Ի. Սարգսյանը 096 10-70-42 հեռախոսահամարը 31.01.2014թ. ժամը 18:57-ին տեղադրել է <<Սամսունգ>> տեսակի, 35924203598907 գործարանային համարով հեռախոսում /հայտնաբերվել է Տ. Ավետիսյանի ավտոմեքենայում/:
Այսինքն` Ի. Սարգսյանը գրեթե միաժամանակ ակտիվացրել է 096 10-40-79 և 096-10-70-42 հեռախոսահամարները` Մ. Ներսիսյանի հետ քողարկված կապ պահպանելու համար:
- Իսրայել Սարգսյանը և Մովսես Ներսիսյանը, Արթուր Սաֆարյանի սպանությունից հետո, 30.01.2014թ. և 31.01.2014թ. երեկոյան ժամերին, հանդիպումներ և գաղտնի խոսակցություններ են ունեցել։ Ա. Սաֆարյանի սպանությունից հետո Ի. Սարգսյանը ակտիվ հեռախոսակապի մեջ է եղել Տ. Ասատրյանի հետ:
- Իսրայել Սարգսյանը և Տիգրան Ասատրյանը, Արթուր Սաֆարյանի սպանությունից հետո, մինչև Մովսես Ներսիսյանի սպանությունը, այսինքն` 27.01.2014թ.-ից 01.02.2014թ. ժամանակահատվածում, հանդիպումներ և խոսակցություններ են ունեցել, որի ընթացքում Իսրայել Սարգսյանը Տիգրան Ասատրյանից տեղեկացել է հանցագործության ընթացքում օգտագործված ավտոմեքենայի իրավապահ մարմինների տեսադաշտում հայտնվելու, հետևաբար հանցագործության մոտալուտ բացահայտման մասին, որից հետո նպատակադրվել և 01.02.2014թ.-ին իրականացրել է Մովսես Ներսիսյանի սպանությունը։
- Իսրայել Սարգսյանն իր կողմից օգտագործված ոչ լեգալ 096 10-70-42 հեռախոսահամարից, 01.02.2014թ. մի քանի անգամ զանգահարելով Մովսես Ներսիսյանի ոչ լեգալ 096-10-40-79 հեռախոսահամարին, փորձել է վերջինիս հետ կապ հաստատել դրանով, սակայն, քանի որ Մովսես Ներսիսյանը չի պատասխանել, ստիպված զանգահարել է նրա լեգալ՝ 093-47-03-03 հեռախոսահամարին ու մտացածին պատրվակով՝ կանանց հետ իբր ժամանցի նպատակով, հանդիպման է կանչել։ Միաժամանակ Ի. Սարգսյանը իր լեգալ 2 հեռախոսահամարներից նշված օրը որևէ կնոջ չի զանգահարել հանդիպման պայմանավորվածության համար:
- 01.02.2014թ. ժամը 19:48-ից մինչև 22:11-ին Ի. Սարգսյանը ոչ լեգալ 096-10-70-42 համարով 4 անգամ զանգել է ունեցել <<Մագնում>> հյուրանոցային համալիրի հետ` 010-37-37-37 համարով:
- 01.02.2014թ. ցերեկվա ժամերին Իսրայել Սարգսյանը, գործով կոնկրետ չպարզված առիթով, գտնվել է Դավիթաշեն թաղամասում, նույն այն տարածքներում, որտեղ տեղակայված է ՙՄագնում Մոթել՚ հյուրանոցային համալիրը և որտեղով անցնում է Քանաքեռավան համայնք տանող ճանապարհը։

- 01.02.2014թ.-ին երեկոյան ժամը 20:30-ին սահմաններում Մովսես Ներսիսյանը իր ավտոմեքենայով ժամանել է Իսրայել Սարգսյանի շենքի մուտքի մոտ, վերցրել է նրան ու միասին մեկնել են ՙՄագնում Մոթել՚ հյուրանոցային համալիրի թիվ 4-րդ հյուրասենյակ, որը նախապես պատվիրվել է Իսրայել Սարգսյանի կողմից։
[Նշված հյուրանոցային համարում գտնվելու ընթացքում Իսրայել Սարգսյանը սպանել է Մովսես Ներսիսյանին, այնուհետև, նույն ավտոմեքենայով, ժամը 22:15-ի սահմաններում, նրա դիակը տեղափոխել է ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի տարածք ու նետել է կոյուղատարի դիտահորը]։
- Մովսես Ներսիսյանի սպանության հետքերը թաքցնելու և Հայաստանից Մովսես Ներսիսյանի մեկնելու պատրանք ստեղծելու նպատակով, Իսրայել Սարգսյանը նրա ավտոմեքենան տեղափոխել և ժամը 00:12-ին կայանել է ՙԶվարթնոց՚ օդանավակայանի 1-ին հարկում գտնվող վճարովի ավտոկայանատեղում, որտեղ էլ այն հայտնաբերվել է ոստիկանների կողմից։
- Մովսես Ներսիսյանի 093-47-03-03 հեռախոսահամարը նշված օրը ժամը 20:14-ին սպասարկվել է Երևանի Մոլդովական 1 հասցեի ալեհավաքի կողմից, ժամը 20:17-ին` Ահարոնյան 18 հասցեի ալեհավաքի կողմից, նրա 095 23-48-91 համարը նույն օրը ժամը 20:20-ին սպասարկվել է Երևանի Ահարոնյան 18 հասցեի ալեհավաքի կողմից, ժամը 20:21-ին` Դ. Անհաղթի 11 և Մամիկոնյանց 47/1 հասցեների ալեհավաքների կողմից, իսկ ժամը 20:24-ին` Կոմիտասի 49/4 հասցեի ալեհավաքի կողմից: Նույն օրը Մովսես Ներսիսյանի 093-47-03-03 հեռախոսահամարը ժամը 20.31 սպասարկվել է Երևանի Փափազյան 22ա հասցեի ալեհավաքի կողմից, ժամը 20:36-ին` Դավթաշեն 2-րդ թաղամաս 8-րդ շենք հասցեի ալեհավաքի կողմից, ժամը 20:45-ին` Զովունում գտնվող ալեհավաքի կողմից: Մ. Ներսիսյանի նշված հեռախոսահամարը այդ օրն այլևս չի գործել: Նույն օրը Մ. Ներսիսյանի 095-23-48-91 հեռախոսահամարը ժամը 20:32-ին սպասարկվել է Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի 12-րդ շենք հասցեի ալեհավաքի կողմից, ժամը 20:46-ին` Դավթաշեն 4-րդ թաղամասի 17 և 38 բլոկ հասցեների ալեհավաքի կողմից: Մ. Ներսիսյանի նշված հեռախոսահամարը այդ օրն այլևս չի գործել:
- Իսրայել Սարգսյանի լեգալ 093-69-77-99 հեռախոսահամարը 01.02.2014թ. ժամը 19:28-ին սպասարկվել է Երևանի Կոմիտասի 35 հասցեի ալեհավաքի կողմից, 20:31-ից մինչև 21:59-ին սպասարկվել է Երևանի Դավթաշեն Ձոր-2 հասցեի ալեհավաքի կողմից, ժամը 21:59-ին` Դավթաշեն 2-8 հասցեի ալեհավաքի կողմից (ժամը 21.59.15 Ի. Սարգսյանը նշված համարին զանգ է ստացել Տ. Ավետիսյանի 098-35-53-02 համարից, 13 վայրկյան տևողությամբ խոսակցություն ունեցել), ժամը 22:15-ին` Քանաքեռավան գյուղում գտնվող ալեհավաքի կողմից, ժամը 22:16-ին` Զովունի գյուղում գտնվող ալեհավաքի կողմից, ժամը 22:19-ին` Թբիլիսյան խճուղի 29 հասցեում գտնվող ալեհավաքի կողմից, ժամը 22:36-ին և 22.42-23.19` Զովունի գյուղում գտնվող ալեհավաքի կողմից: Ի. Սարգսյանի լեգալ 093-69-77-99 հեռախոսահամարը 01.02.2014թ. ժամը 23:54-ին սպասարկվել է Երևանի Նոյ թաղամասի Ջամբուլի փողոցի 26 հասցեի ալեհավաքի կողմից, ապա` ժամը 23:55-ին Երևանի Հրազդանի կիրճում գտնվող ալեհավաքի կողմից, 02.02.2014թ. ժամը 00:00-ի, 00:01-ին, 00:24-ին, 00:40-ին, 00:42-ին, 00:44-ին նույն համարը սպասարկվել է Երևանի Իսակովի պողոտա 8, 16/4, 29, 50 հասցեների ալեհավաքների կողմից: Այնուհետև նշված համարը ժամը 00:48-ին, 00:49-ին, 00:54-ին, 00:55-ին, 00:59-ին, 01:00-ին, 02:43-ից մինչև 11:09-ին սպասարկվել է համապատասխանաբար Երևանի Ջամբուլի 26, Ծիծեռնակաբերդի այգի, Գ. Նժդեի 37, Հ. Հակոբյան 3, Բաղրամյան 76, Հ. Հակոբյան 3, Ա. Խաչատրյան 31/1 հասցեների ալեհավաքների կողմից:
- Ի. Սարգսյանի ոչ լեգալ 096 10-70-42 հեռախոսահամարը 01.02.2014թ. ժամը 20:34-ից մինչև 20:37-ին սպասարկվել է Երևանի Ադոնցի 18 հասցեի ալեհավաքի կողմից, 20:41-ից մինչև 22:12-ին սպասարկվել է Երևանի Դավթաշեն Ա/2 շենք 21 հասցեի ալեհավաքի կողմից, ժամը 22.15` Ադոնցի 18 հասցեի ալեհավաքի կողմից, ժամը 23.08` Դավթաշեն 6-րդ փողոց 7/3 հասցեի ալեհավաքի կողմից, ժամը 23:53-ին` Դ. Վարուժան 18 հասցեի ալեհավաքի կողմից, ժամը 00.08` <<Զվարթնոց>> օդանավակայան հասցեի ալեհավաքի կողմից, ժամը 00.21` Ծ. Իսակովի 50 հասցեի ալեհավաքի կողմից, ժամը 00.30` <<Զվարթնոց>> օդանավակայան հասցեի ալեհավաքի կողմից, ժամը 00:39-ին` Ծ. Իսակովի 50 հասցեի ալեհավաքի կողմից, ժամը 00:51-ին` Կիևյան 16 հասցեի ալեհավաքի կողմից, ժամը 00:56-ին` Բաղրամյան 56 հասցեի ալեհավաքի կողմից:
Մ. Ներսիսյանի սպանությունից հետո Իսրայել Սարգսյանը, Մովսես Ներսիսյանի ՙՄերսեդես-Բենս 220 E՚ մակնիշի 71 SM 111 պ/հ ավտոմեքենայով, 02.02.2014թ. ժամը 00:12:45-ին մտել է ՙԶվարթնոց՚ օդանավակայան և այն կանգնեցրել է վճարովի ավտոկանգառում։ Իսրայել Սարգսյանը ժամը 00:21-ին նստել է օդանավակայանի անվճար կայանատեղում կանգնեցված ՙՎԱԶ 2107՚ մակնիշի, 22 SL 271 պ-հ ՙտաքսի՚ ավտոմեքենան և մեկնել է օդանավակայանից, սակայն ժամը 00:35:08-ին ՙՎԱԶ 2107՚ մակնիշի, 22 SL 271 պ-հ ՙտաքսի՚ ավտոմեքենան վերադարձել է օդանավակայան։ Իսրայել Սարգսյանը մոտենալով ավտոկայանատեղում թողնված Մովսես Ներսիսյանի ՙՄերսեդես-Բենս 220 E՚ մակնիշի 71 SM 111 պ/հ ավտոմեքենային ինչ-որ իրեր է վերցրել, որից հետո, արդեն ժամը 00:40-ին, նույն ՙտաքսի՚ ավտոմեքենայով կրկին մեկնել է օդանավակայանի տարածքից և վերադարձել է իր տուն։ Տեսագրություններում երևում է, որ Ի. Սարգսյանի հագին եղել է մուգ գույնի, երկար բաճկոն, մուգ տաբատ, գլխին եղել է գլխարկ /<<բեզբոլկա>>/:
- 02.02.2014թ. ժամը 01:10-ին Իսրայել Սարգսյանը ոտքով և մենակ վերադարձել է իր Կոմիտասի պողոտայի վրա գտնվող տուն։
- 02.02.2014թ. ժամը 13:30-ի սահմաններում Իսրայել Սարգսյանը մեկնել է իր ծնողների տուն, ժամը 17:00-ի սահմաններում վերադարձել է իր բնակարան և երեկոյան ժամերին գտնվել է այնտեղ։
- 03.02.2014թ. մոտավորապես ժամը 12:00-ից և մինչև 13:20-ն ընկած ժամանակահատվածում գտնվելով Տիգրան Ասատրյանի տանը նրանց խոսակցությունը այդ ընթացքում գաղտնի ձայնագրվել է Տիգրան Ասատրյանի կողմից։
Վերը նշված ոչ լեգալ հեռախոսահամարները Ի. Սարգսյանի կողմից օգտագործվելու հանգամանքը վերահաստատում են նաև հետևյալ ցուցմունքները.
Վկա Լուսինե Սերժիկի Սիմոնյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Մովսես Ներսիսյանին չի ճանաչում, սակայն 2011թ-ից ճանաչել է Իսրայել Սարգսյանին, վերջինս սովորաբար օգտագործել է 091-08-08-90 հեռախոսահամարը, իսկ 12.07.2013թ. իրեն զանգահարել է 055 85-62-33 հեռախոսահամարից:
Վկա, <<Նորդ-Օստ>> տուրիստական գործակալության աշխատակից Սեդա Սերգեյի Բելույանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2013թ. սեպտեմբեր ամսից աշխատանքի բերումով ծանոթացել է Իսրայել Սարգսյանի հետ, վերջինս իրեն հաճախ է զանգել ավիատոմսերի արժեքների ճշտման նպատակով, նաև ընկերոջ` Աշոտ Բոլյանի համար տոմս է ամրագրել: Հնարավոր է, որ 055-85-19-77, 091 08-08-90 և 093 69-77-99 հեռախոսահամարներից իրեն Իսրայելը զանգած լինի:
Վկա Վանյա Լյուդվիգի Մելքոնյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Իսրայել Սարգսյանն իր փեսան է, վերջինս օգտագործել է 091-08-08-90 և 093-69-77-99 հեռախոսահամարները: 25.10.2013թ. 055-85-19-77 հեռախոսահամարից Իսոն է իրեն զանգել, թե մեկ ուրիշը, չի կարող ասել:
Վկա Գևորգ Ավետիքի Դարբինյանը և նրա կին Արմինե Ռաֆիկի Մաթևոսյանը ցուցմունքներ են տվել այն մասին, որ 01.02.2014թ. Արմինեի 091-48-56-82 հեռախոսահամարին 099-30-90-17 հեռախոսահամարից զանգել է Իսրայել Սարգսյանը` Գևորգի մանկության ընկեր նրա/Իսոյի/ ավտոմեքենայի նորոգման հարցով:
Վկա Նարեկ Վլադիմիրի Լյագզյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Իսրայել Սարգսյանի հետ ընտանիքներով մտերիմ են, վերջինս օգտագործել է 091 08-08-90 և մեկ այլ հեռախոսահամար, որը չի հիշում: 11.10.2013թ. 055-85-19-77 հեռախոսահամարից Իսոն է իրեն զանգել, թե մեկ ուրիշը, չի կարող ասել:
Վերը նշված ոչ լեգալ հեռախոսները և հեռախոսահամարները հիմնավորում են Ի. Սարգսյանի և Մ. Ներսիսյանի ներկայությունը Ա. Սաֆարյանի սպանության վայրում դեպքի ժամին, ինչպես նաև 01.02.2014թ. երեկոյան Ի. Սարգսյանի և Մ. Ներսիսյանի ներկայությունը <<Մագնում>> մոթելում, դրանից հետո Ի. Սարգսյանի երթուղին դեպի Քանաքեռավան, ապա <<Զվարթնոց>> օդանավակայան և վերադարձը նրա բնակարան: Այսինքն` նշված ոչ լեգալ հեռախոսները և հեռախոսահամարները մատնացույց են անում Մ. Ներսիսյանի կողմից Ի. Սարգսյանի օժանդակությամբ Ա. Սաֆարյանի սպանությունը, ապա Ի. Սարգսյանի կողմից Մ. Ներսիսյանի սպանության կատարումը: Ինչպես նաև վկաներ Մ. Վարդանյանի և Ն. Աթաջանյանի ցուցմունքներով հստակ հիմնավորվել է, որ Ի. Սարգսյանը քաջածանոթ է եղել <<Մագնում>> հյուրանոցային համալիրին:
Դատարանը արձանագրում է նաև այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կենտրոնի տվյալներով, համաձայն որի Մովսես Ռուբենի Ներսիսյանը գործածության մեջ եղած իր AH 0516424 համարի անձնագրով վերջին անգամ 10.09.2013թ. ժամը 12:25-ին մեկնել է <<Զվարթնոց>> օդանավակայանով, 29.09.2013թ ժամը 19:10-ին <<Բագրատաշեն>> ՀԱԿ-ով հետիոտն վերադարձել է Հայաստան և նրա սահմանահատման վերաբերյալ այլ տվյալներ չեն գրանցվել, այսինքն՝ ՀՀ-ից այլևս նա չի մեկնել:
Բացի այդ վերը նշվածը հաստատվում է նաև «Imationե տեսակի ՙ5-90-14 093 47-03-03 096 10-70-42՚ լազերային թվով 1 սկավառակով, որում զետեղված են Մովսես Ներսիսյանի ոչ գաղտնի 093-47-03-03 հեռախոսահամարին Իսրայել Սարգսյանի 096-10-70-42 գաղտնի հեռախոսահամարից կայացած հեռախոսազրույցները, որի ընթացքում Իսրայել Սարգսյանը մտացածին պատրվակով՝ կանանց հետ իբր ժամանցի նպատակով, Մովսես Ներսիսյանին 01.02.2014թ. երեկոյան հանդիպման է կանչել /որից հետո նրանց հանդիպումը կայացել և Մովսես Ներսիսյանը սպանվել է/։
Վերը նշվածը հաստատվում է նաև ՙՆոկիա 1280՚ մոդելի IMEI 35369305889141 գործարանային համարով հեռախոսով, որում Իսրայել Սարգսյանը 27.01.2014թ. ժամը 11:50:20-ից մինչև ժամը 12:04:17-ը, տեղադրվել է իր կողմից օգտագործված լեգալ՝ 093-69-77-99 հեռախոսահամարը, այնուհետև 31.01.2014թ. դրա մեջ տեղադրել է 096 10-40-79 հեռախոսահամարը և տվել Մովսես Ներսիսյանին՝ Արթուր Սաֆարյանի սպանությունից հետո Մովսես Ներսիսյանի հետ գաղտնի կապ պահպանելու համար։ Նշված հեռախոսը Մովսես Ներսիսյանի սպանությունից հետո, վերջինիս ավտոմեքենան ՙԶվարթնոց՚ օդանավակայան տեղափոխելու ճանապարհին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ գտնվող բենզալցակայանի մերձակայքում Իսրայել Սարգսյանը դուրս է նետել ավտոմեքենայից, որն այնուհետև գտել են տաքսի ավտոմեքենայի վարորդ Արթուր Մաիլյանը և նրա հայրը՝ Լևոն Մայիլյանը: Վերջիններս իրենց ցուցմունքներով հաստատել են 2014թ. փետրվարին 35369305889141 գործարանային համարով <<Նոկիա>> հեռախոսը հայտնաբերելու, գտնելուց հետո շահագործելու հանգամանքները և այն 07.05.2014թ. ներկայացրել են քննությանը։ Տ. Ավետիսյանի ավտոմեքենայի խուզարկության արձանագրությամբ, դրա արդյունքում հայտնաբերված ՙՍամսունգ՚ տեսակի IMEI 35924203598907 գործարանային հեռախոսով և 12.12.2014թ. այն զննելու մասին արձանագրությամբ: Նշված հեռախոսում Իսրայել Սարգսյանը 31.01.2014թ. ժամը 18:57:15-ին տեղադրել է 096-10-70-42 հեռախոսահամարը և պահել իր մոտ՝ Արթուր Սաֆարյանի սպանությունից հետո Մովսես Ներսիսյանի հետ գաղտնի կապ պահպանելու համար։ Բացի այդ, զննությամբ պարզվել է, որ հեռախոսը սարքին և կոմպլեկտավորված վիճակում է, ստացված, ուղարկված, բաց թողնված զանգերի համարների ցանկում, ինչպես նաև հաղորդագրությունում պահպանված տվյալներ չկան, իսկ հեռախոսի հիշողությունում առկա են մի շարք կոնտակտներ, այդ թվում և <<ՄՄՄՄ 055856232>> կոնտակտը: Նշված հեռախոսահամարներից գրեթե բոլորը կապ ունեն Իսրայել Սարգսյանի անձի հետ:
Ա. Սաֆարյանի սպանությունից հետո Ի. Սարգսյանի և Մ. Ներսիսյանի քողարկված կապը հաստատվում է նաև 010-54-62-26 և 010-54-61-24 հեռախոսահամարների վերծանումները զննելու մասին 17.03.2014թ. արձանագրության համաձայն.
Երևան քաղաքի Կորյուն փողոցում առկա 010-54-62-26 հեռախոսահամարի քարտաֆոնից 1523311 նույնացման համարով հեռախոսաքարտից 28.01.2014թ. ժամը 15:39-ին և ժամը 20:05-ին, 29.01.2014թ. ժամը 16:22-ին հեռախոսազանգեր են կատարվել Մովսես Ներսիսյանի 093 47-03-03 հեռախոսահամարին։
Երևան քաղաքի Տերյան և Իսահակյան փողոցների հատման վայրում առկա 010-54-61-24 հեռախոսահամարի քարտաֆոնից 1523311 նույնացման համարով հեռախոսաքարտից 30.01.2014թ. ժամը 15:14-ին հեռախոսազանգ է կատարվել Մովսես Ներսիսյանի 093-47-03-03 հեռախոսահամարին։
Երևան քաղաքի Աբովյան և Իսահակյան փողոցների հատման վայրում առկա 010-54-62-83 հեռախոսահամարի քարտաֆոնից 1523311 նույնացման համարով հեռախոսաքարտից 28.01.2014թ. ժամը 15:03-ին հեռախոսազանգեր է կատարվել Մովսես Ներսիսյանի աշխատանքային 093 42-92-82 հեռախոսահամարին։
ՙՕրանժ Արմենիա՚ ՓԲԸ 08.08.2014թ. թիվ 2103-14 ԱՄ/Ո, ՙԱրմենտել՚ ՓԲԸ 10.07.2014թ. թիվ ԱԾ 00/2209 և 12.08.2014թ. թիվ ԱԾ 00/2597 և ՙՂ. Տելեկոմ՚ ՓԲԸ 19.08.2014թ. թիվ 3241 գրություններով հայտնվել են Արթուր Սաֆարյանի բնակության վայրի, Սարյան-Արամի փողոցների խաչմերուկի, ՙՄալիբու՚ սրճարանին հարող տարածքում գտնվող ավտոկայանատեղի, ՙՄագնում Մոթել՚ հյուրանոցային համալիրի, ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում գտնվող համապատասխան դիտահորի, ՙԶվարթնոց՚ օդանավակայանի, Իսրայել Սարգսյանի և Մովսես Ներսիսյանի բնակության վայրերի հեռախոսազանգերի ծածկույթն ապահոված ալեհավաքների հասցեները:
ՙԱրմենտել՚ ՓԲԸ 01.10.14թ. թիվ 00420-14 N 10 գրության համաձայն` 096-10-70-42, 099-30-90-17, 096-10-40-49, 091-79-66-57 բջջային հեռախոսահամարների բաժանորդների և <<Արմենտել>> ՓԲԸ միջև կնքված պայմանագրերը բացակայում են, վերոնշյալ հեռախոսահամարները բաժանորդներին տրամադրվել են <<Արմենտել>> ՓԲԸ-ին դիլերային ծառայություններ մատուցող ընկերության կողմից՝ առանց սահմանված կարգով համապատասխան պայմանագրեր կնքելու։
ՙՕրանժ Արմենիա՚ ՓԲԸ 11.11.2014թ. թիվ 2957-14 ԱՄ/Ո գրությամբ ուղարկված 055 85-19-77 և 055 85-62-33 հեռախոսահամարների գրանցման վերաբերյալ հիմք հանդիսացած փաստաթղթերով, որոնցից երևում է, որ երկու հեռախոսաքարտերի վաճառքը կատարվել է ՙՔինգ Դելյուքս՚ ընկերության վաճառակետից, որտեղ փաստացի աշխատել է Մովսես Ներսիսյանը։
Իսրայել Սարգսյանի ցուցմունքները հարքվում են նաև քրեական գործով ձեռք բերված այլ ապացույցներով, որոնք թվարկված են սույն դատավճռի ապացույցների հետազոտում և գնահատում մասում :
Դատարանը արձանագրում է նաև, որ արժանահավատ չեն նաև վկա Աշոտ Բորյանի կողմից նախաքննության և դատաքննության ընթացքում տրված ցուցմունքների մի մասը, քնաի որ Իսրայել Սարգսյանը հանդիսանալով իր ընկերը փորձել է օգնել նրան խուսափել քրեական պատասխանատվությունից և պատժից :
Դատարանը անդրադառնալով այն հանգամանքին, որ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի կողմից դատաքննության ընթացքում կասկածի տակ դրեց ոչ միայն Տ.Ասատրյանի բնակարանի խուզարկության 07.02.2014թ. արձանագրությամբ հայտնաբերված էլեկտրոնային կրիչով (Ֆլեշ), ձայնագրության բովանդակությունը (նշեց, թե իբր իր և Տ. Ասատրյանի խոսակցությունների առանձին հատվածներ են ներկայացված` կոնտեքստից դուրս), այլ նաև վիճարկեց ձեռքբերման քրեադատավարական կարգի պահպանումը, ներկայացնեմ որոշակի պարզաբանումներ` կապված նշված ապացույցի թույլատրելիության հետ:
Նախ, հարկ է նշել, որ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները և Սահմանադրական դատարանի որոշումները կիրառելի չեն տվյալ դեպքում:
Մասնավորապես, ՀՀ Սահմանադրական դատարանի 21.11.2010թ. ՍԴ-926 որոշումը սույն գործի համար կիրառելի չէ, քանի որ այնտեղ քննարկվում է հաղորդակցության կողմերից մեկի համաձայնությամբ, առանց համապատասխան դատարանի որոշման իրավապահ մարմինների կողմից խոսակցություն ձայնագրելու իրավաչափությունը: ՀՀ Վճռաբեկ դատարանի 01.11.2011թ. ԵԿԴ/0081/01/11 գործով որոշումը վերաբերում է այն իրավիճակին, երբ 3-րդ անձը գաղտնի ձայնագրել է 2 անձանց խոսակցությունը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները, այդ թվում` օրենքի մեկնաբանությունները, պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:
ՀՀ Սահմանադրական դատարանի 21.11.2010թ. ՍԴ-926 որոշումը և ՀՀ Վճռաբեկ դատարանի 01.11.2011թ. ԵԿԴ/0081/01/11 գործով որոշումը կիրառելի չեն սույն քրեական գործի փաստական հանգամանքների նկատմամբ, քանի որ նշված 2 որոշումներն էլ վերաբերում են այլ` ոչ նույնանման, փաստական հանգամանքների: Միաժամանակ սույն քրեական գործի փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ներքոհիշյալ որոշումները և դրանցում արտահայտված իրավական դիրքորոշումները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը /ՄԻԵԴ/ ապացույցների թույլատրելիության հարցը քննարկում է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի /ՄԻԱԵԿ/ 6-րդ հոդվածի շրջանակներում, ընդ որում, ՄԻԵԴ-ը քննում է գործի բոլոր հանգամանքները և որոշում, թե արդյոք գործի դատաքննությունն արդար է եղել: Այն ապացույցների օգտագործումը, որոնք ձեռք են բերվել ՄԻԱԵԿ 8-րդ հոդվածի խախտմամբ, ինքնին նույն կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում չէ, անգամ եթե խոսքը միակ կամ բացառիկ ապացույցի մասին է` պայմանով, որ շահագրգիռ անձը հնարավորություն է ունեցել իր կարծիքը հայտնելու ապացույցի մասին, և դատավարությունն ընդհանուր առմամբ եղել է արդար: ՄԻԵԴ-ը դիրքորոշում է հայտնել, որ առնվազն ծանր հանցագործությունների դեպքում գաղտնի ձայնագրված խոսակցությունը կարող է հաշվի առնվել քրեական դատավարությունում, ապացույցի ընդունելիությունն ու գնահատումը հանդիսանում է ներպետական դատարանների իրավասությունը, իսկ դատարանը պետք է պարզի արդյոք դատաքննությունն ընդհանուր առմամբ արդարացի է եղել:
Մասնավորապես, Շենկն ընդդեմ Շվեյցարիայի գործով (Schenk v. Switzerland, 12 հուլիս 1988թ. վճիռը) Պիեռ Շենկն իր կնոջ դեմ սպանության դրդչության փորձի համար դատապարտվել է ազատազրկման: Ըստ դատական ակտի` Պ. Շենկը 1981թ. ոմն Պոտեին 40.000 դոլար է խոստացել իր կնոջ սպանության համար, ում դեմ Շենկը ամուսնալուծության հայցադիմում էր ներկայացրել 1976թ.: Պոտեն Շենկի կնոջ սպանության կապակցությամբ վերջինիս հետ երկարատև հեռախոսազրույց է ունեցել, գաղտնի ձայնագրել զրույցը ձայներիզի վրա և այն ներկայացրել քննիչին: Շվեյցարական դատարանը դատաքննության ընթացքում մերժել էր նշված ձայներիզը գործի նյութերից հեռացնելու /անթույլատրելի ճանաչելու/ մասին Պ. Շենկի պահանջը: Վերջինս բողոք էր ներկայացրել ՄԻԵԴ` ՄԻԱԵԿ 6-րդ և 8-րդ հոդվածների խախտման վերաբերյալ, որը, սակայն մերժվել էր: ՄԻԵԴ-ը խախտման բացակայությունը փաստելիս նկատի է ունեցել հետևյալ հանգամանքները.
- դիմողը հնարավորություն է ունեցել և օգտվել է այդ հնարավորությունից` ձայնագրությունը ունկնդրելուց հետո վիճարկել դրա իսկությունը և ընդդիմանալ դրա` որպես ապացույց օգտագործելուն;
- դիմողը քննության ամենասկզբից պահանջել և հասել է նրան, որ քննվեն գաղտնի ձայնագրություն կատարած անձի գործողությունները: Ավելին, դիմողը և նրա պաշտպանը դատարանում հարցաքննել են գաղտնի ձայնագրությունը կատարած անձին;
- Տվյալ ձայնագրությունը մեղադրական դատավճռի հիմքում դրված միակ ապացույցը չէ, բացի այդ, դրա բովանդակությունը վերահաստատվել է վկայի /ձայնագրությունը կատարած անձի/ ցուցմունքով:
Այսպիսով, տվյալ գործով ՄԻԵԴ-ը եզրահանգել է, որ Պ. Շենկի նկատմամբ ընդհանուր առմամբ դատաքննությունը արդար է եղել:
Նշված մոտեցումը ՄԻԵԴ-ը զարգացրել է Թյուրքենն ընդդեմ Ֆրանսիայի գործով (Thurken v. France, 24 հունվար 2002թ. վճիռը): Ժ. Թյուրքենը դատապարտվել է իր 7-ամյա որդու սպանության համար, ում դին այդպես էլ չէր գտնվել: Թյուրքենի նախկին կինը երեխայի մահից հետո մտերիմ հարաբերությունների ընթացքում գաղտնի ձայնագրել է Թյուրքենի խոստովանությունը երեխային սպանելու վերաբերյալ / վերջինս տեղեկացել էր, որ երեխայի կենսաբանական հայրը չէ/: Դատապարտվելուց հետո Թյուրքենը բողոք էր ներկայացրել ՄԻԵԴ, որը, սակայն բողոքը վարույթ ընդունելը մերժվել էր դատավորների ձայների մեծամասնությամբ` նկատի ունենալով հետևյալ հանգամանքները.
- մասնավոր անձի գործողությունները իրավական կարգավորման առարկա չեն և ինքնին չեն կարող որակվել որպես դատավարական գործողություններ, այնուհանդերձ դրանք էական դեր ունեն դատավորի ներքին համոզման ձևավորման համար;
- դիմողը չէր վիճարկել ձայնագրության բովանդակությունը և մինչդատական ու դատական վարույթների ժամանակ հնարավորություն է ունեցել իր դիրքորոշումը հայտնել ձայնագրության մասին;
- Տվյալ ձայնագրությունը մեղադրական դատավճռի հիմքում դրված միակ ապացույցը չէ: Դատարանը դատական ակտ կայացնելիս հիմնվել էր մի շարք ապացույցների, այդ թվում դատավարությանը մասնակցող անձանց ցուցմունքների և երեխայի անհետացման պայմանների վրա:
Ամփոփելով վերոնշյալը և համադրելով սույն գործի փաստական տվյալների հետ՝ նախ պետք է փաստել, որ 2014 թվականի փետրվարի 03-ի ձայնագրությունը ձեռք է բերվել դատավարական կարգի պահպանմամբ, ձայնագրությունը կատարել է մասնավոր անձ` Տիգրան Ասատրյանը, ով դատակոչվել է դատարան և դրանով ապահովվել է կոնֆրոնտացիայի ամբաստանյալ Ի. Սարգսյանի իրավունքը: Բացի այդ, ձայնագրության մեջ ներառված բոլոր հանգամանքները իր ցուցմունքով հաստատել է Տիգրան Ասատրյանը, իսկ դատարանում նաև Իսրայել Սարգսյանն է վերահաստատել նշված խոսակցության իրական լինելը` պարզապես դրան տալով յուրօրինակ մեկնաբանություն:
Տեղին է նշել նաև, որ տվյալ ձայնագրությունը մեղադրանքի հիմքում դրված միակ ապացույցը չէ: Ընդ որում, բացի Տ. Ասատրյանի ցուցմունքից և ձայնագրության վերաբերյալ փորձագետի եզրակացությունից, առկա է ևս մեկ անձի /վկայի/ ցուցմունք. սպանությունների մասին իրեն հայտնի դարձած տեղեկությունները, Ի. Սարգսյանի հետ խոսակցության բովանդակությունը Տ. Ասատրյանը ներկայացրել է Սուրեն Մինասյանի հետ մասնավոր զրույցում, որպիսի հանգամանք հաստատել է նաև վերջինս իր ցուցմունքում:
Տիգրան Ասատրյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերված ձայնագրությամբ վեր նշված էլեկտրոնային ֆլեշ-կրիչի վերաբերյալ 25.02.2014թ. նշանակված դատաձայնագրային փորձաքննության 10.07.2014թ. 26601405 եզրակացությամբ, որով փորձագետները հանգել են ներքոնկարագրված հետևյալ հետևություններին.
1/ և 2/ փորձաքննությանը տրամադրված ՙSanDick՚՚ ընկերության արտադրության թվային ինֆորմացիայի կրիչի վրա առկա ՙՙmp3՚՚ ֆորմատի ֆայլը հանդիսանում է 18 րոպե 01, 265 վայրկյան տևողությամբ կատարված խոսակցություն, որին մասնակցում են երկու տղամարդ։ Ձայնագրությունը ամբողջական չէ, դրա 42,758 վայրկյան, 01 րոպե 53,097 վայրկյան, 07 րոպե 23:26 վայրկյան, 14 րոպե 07,851 վայրկյան և 14 րոպե 37,387 վայրկյան պահերում առկա են ընդհատումներ։
3/ Ձայնագրված խոսակցության մասնակիցների բանավոր խոսքերը (ձայները) պիտանի են նույնացմանն ուղղված հետազոտություններ անցկացնելու համար և ձայնագրված խոսակցության մեջ որպես խոսակիցներ ձայնագրված են Իսրայել Ռոգլերտի Սարգսյանի և Տիգրան Վարդանի Ասատրյանի բանավոր խոսելը (ձայները)։
Հաշվի առնելով այն փաստը, որ փորձաքննության ընթացքում հնարավոր չեղավ պարզել ձայնագրության բնօրինակ լինելը կամ չլինելը, ապա նշենք, որ ձայնագրության մեջ ընդհատումները կարող էին առաջանալ երկու պատճառներով։ Առաջինը, երբ բնօրինակ ձայնագրությունը կատարվեր ընդհատումներով՝ ընտրովի հատվածների ուղղակի ձայնագրմամբ։ Երկրորդը այն է, որ հետազոտելի ձայնագրությունները ենթարկվել են մոնտաժման։ Այսինքն` ձայնագրված ամբողջ խոսակցությունը պահպանվել է թվային տարբերակով, որից հետո դրա որոշ հատվածներ հեռացվել են և դրա նախորդող և հաջորդող հատվածները (միևնույն ձայնագրության) համակցվել են միմյանց։ Միանշանակ պարզել ընդհատման պատճառը փորձաքննության շրջանակներում հնարավոր չեղավ։
Փորձագետ Վ. Նինոյանը դատարանում նշված եզրակացության կապակցությամբ ցուցմունք տվեց այն մասին, որ իր կողմից փորձաքննության ենթարկված ձայնագրությունում նույն օրվա խոսակցություն է, քանի որ զրուցակիցները, ֆոնային միջավայրը նույնն են: Ընդհատումները եզրակացության մեջ նշված են *-ներով, այդ կերպ չնշված հատվածներում ընդհատումների հետքերը բացակայում են, դրանք ամբողջական են, այլ ներգործության հետքեր իրենց կողմից չի հայտնաբերվել: Դատելով խոսակցությունների բովանդակությունից` ակնհայտ է, որ կարճ ժամանակի խոսակցություն է` նույն օրվա:

Ապացուցված է Իսրայել Սարգսյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներըը կատարելու մեջ:

Վերոգրյալ թույլատրելի և արժանահավատ ապացույցների համադրման և գնահատման արդյունքում Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանըª Իսրայել Սարգսյանը օժանդակել է Մովսես Ռուբենի Ներսիսյանի կողմից Արթուր Գուրգենի Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով ապօրինաբար, դիտավորությամբ զրկել է կյանքից Մովսես Ներսիսյանին, բացի այդ, ապօրինի ձեռք է բերել և կրել է հրազեն հանդիսացող՝ ՙՏԿ՚ մոդելի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող՝ 3 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել ու իր փաստացի բնակության վայրի՝ ք.Երևան, Կոմիտասի պողոտա 27/1 շենք, բն. 7 հասցեին հարող տարածքում գտնվող ավտոտնակում առկա երկաթյա պահարանում պահել է ռազմամթերք հանդիսացող՝ նպատակային օգտագործման համար պիտանի, գործարանային արտադրության ՙԷԴՊ՚ տեսակի էլեկտրական թվով 4 հատ ճայթիչներ և նետողական պայթուցիկ նյութերի շարքին դասվող՝ գործարանային արտադրության դեղնաշագանակագույն և շագանակագույն գլանաձև արկային վառոդի թվով 15 հատ հատիկներ,
այսպես.
Իսրայել Սարգսյանը ծանոթ լինելով եղբայրներ Թևոս և Արթուր Գուրգենի Սաֆարյաններին, նրանց հետ կապը հիմնականում պաշտպանել և շփումներ է ունեցել ընկերոջ՝ Տիգրան Վարդանի Ասատրյանի միջոցով, ով հանդիսացել է Արթուր Սաֆարյանի դստեր կնքահայրը:
Իսրայել Սարգսյանը անհրաժեշտ օժանդակություն է ցուցաբերել Մովսես Ռուբենի Ներսիսյանին Արթուր Սաֆարյանի սպանությունը կատարելու համար:
Միմյանց հետ գաղտնի հեռախոսակապ ունենալու նպատակով Իսրայել Սարգսյանը և Մովսես Ներսիսյանը սկսել են օգտագործել այլ անձանց տվյալներով գրանցված 055-85-19-77 և 055-85-62-33 երկու հեռախոսահամարները, որոնցից՝ 055-85-19-77 հեռախոսահամարը տեղադրվել է ՙՍամսունգ C 5212՚ մոդելի, երկու քարտերով շահագործվող, 358564038073250 և 358565038073250 գործարանային համարով հեռախոսում ու օգտագործվել Իսրայել Սարգսյանի կողմից, իսկ 055-85-62-33 հեռախոսահամարը տեղադրվել է ՙՆոկիա 1280՚ մոդելի 35369305891092 գործարանային համարով հեռախոսում ու օգտագործվել Մովսես Ներսիսյանի կողմից: Մովսես Ներսիսյանն ապօրինի կերպով ձեռք բերված մարտական ակոսափող հրազեն հանդիսացող ՙՄակարով՚ տեսակի, ՕԳ 2356 համարի, 1982թ. Արտադրության ատրճանակը, որը նախատեսել է կիրառել սպանությունը կատարելու համար, 2013 թվականի նոյեմբեր ամսին փորձարկել է ՙԷքստրիմ՚ ՍՊ ընկերությանը պատկանող, ք. Երևան Նուբարաշեն 15 հասցեում գործող հրաձգարանում: Հիմնականում երեկոյան և գիշերային ուշ ժամերին, նշված գաղտնի հեռախոսահամարներով միմյանց հետ կապ են պաշտպանել, սակայն սպանությունն Մովսես Ներսիսյանը իրականացրել է 2014 թվականի հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը, ժամը 00:10-ի սահմաններում:
2014 թվականի հունվարի 26-ին, ժամը 21:30-ին Մովսես Ներսիսյանը իր վարած ՙՄերսեդես Ե 220՚ մակնիշի 71 SM 111 պետհամարանիշի ավտոմեքենայով ժամանել է Երևանի Բյուզանդի փողոց վրա գտնվող, նախկին ՙԱվիոկասաների՚ շենքի դիմացի կայանատեղի, ավտոմեքենան կանգնեցրել է այնտեղ, որից հետո, այգու միջով ոտքով բարձրացել է Սարյան-Արամի փողոցների խաչմերուկ: Ժամը 21:35-ին Մովսես Ներսիսյանը դուրս գալով այգուց, բարձրացել է Արթուր Սաֆարյանի բնակության վայրի ուղղությամբ: 2014 թվականի հունվարի 27-ին ժամը 00:06-ին Արթուր Սաֆարյանը իրեն պատկանող ՙLEXUS LX 470՚ մակնիշի 69 CC 999 պետհամարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Սարյան-Արամի փողոցների խաչմերուկից թեքվելով դեպի աջ՝ շարժվել է իր շենքի մուտքի ուղղությամբ: Այդ պահին Իսրայել Սարգսյանը իր մոտը գտնված գաղտնի 055-85-19-77 հեռախոսահամարից, նույն պահին զանգահարել է շենքի մուտքի մոտ դիրքավորված Մովսես Ներսիսյանի 055-85-62-33 հեռախոսահամարին և զգուշացրել Արթուր Սաֆարյանի ժամանման վերաբերյալ: Արթուր Սաֆարյանը հասնելով իր շենքի մուտքի մոտ, իջել է ավտոմեքենայից և ժամը 00:10-ի սահմաններում, Մովսես Ներսիսյանը իր մոտ գտնված ՙՄակարով՚ տեսակի, ՕԳ 2356 համարի ատրճանակից թվով 7 կրակոցներ է արձակել նրա վրա և ապօրինաբար դիտավորությամբ վերջինիս զրկել է կայանքից: Սպանությունը կատարելուց հետո, Իսրայել Սարգսյանը և Մովսես Ներսիսյանը վերադարձել են վերջինիս ավտոմեքենայի մոտ և դրանով դուրս եկել Մաշտոցի պողոտա, որտեղ ավտոմեքենան կանգ է առել ՙԷլեն՚ ռեստորանի մոտակայքում, այնուհետև Իսրայել Սարգսյանը դուրս է եկել ավտոմեքենայից և ոտքով գնացել Երևանի Իսահակյան փողոցի վրա գտնվող ՙՏրիումֆ՚ սրճարան, ճանապարհին մասերի է բաժանել Մովսես Ներսիսյանի կողմից օգտագործված ՙՆոկիա 1280՚ մոդելի 35369305891092 գործարանային համարի հեռախոսը և նետել աղբամանները: Դեպքից հետո, հեռախոսի մարտկոցը և ետևի կափարիչը հայտնաբերվել են աղբամանում, իսկ հեռախոսը գտնվել է ՙՆուբարաշենի՚ աղբավայրում ու ներկայացվել է քննությանը վկաներ Ծովինար Ստեփանյանի և Աշոտ Բարսումյանի կողմից:
Արթուր Սաֆարյանի սպանությունից հետո, Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանի հետ իր կապը և մտերիմ փոխհարաբերությունները միջավայրից թաքցնելու և քողարկելու, ինչպես նաև վերջինիս հետ գաղտնի հեռախոսակապ ունենալու նպատակով նրան է հատկացրել այլ անձի անվամբ գրանցված 096-10-40-79 հեռախոսահամարը՝ ՙՆոկիա 1280՚ մոդելի IMEI 35369305889141 գործարանային համարով հեռախոսով ու այդ գաղտնի հեռախոսահամարին կապնվել է իր տրամադրության տակ գտնվող, նույնպես այլ անձի անվամբ գրանցված 096-10-70-42 հեռախոսահամարից, որը տեղադրված է եղել իրեն պատկանող ՙՍամսունգ՚ տեսակի IMEI 35924203598907 գործարանային համարով հեռախոսում: 27.01.2014թ.-ից 01.02.2014թ. ժամանակահատվածում Իսրայել Սարգսյանը Տիգրան Ասատրյանից տեղեկացել է, որ իրավապահ մարմինների տեսադաշտում հնարավոր է, որ հայտնվել է հանցագործության ընթացքում օգտագործված ՙՄերսեսդես Ե՚ մակնիշի ավտոմեքենան և մտավախություն ունենալով, որ դրա արդյունքում կպարզվի Մովսես Ներսիսյանի անձը, հետևաբար նաև կճշտվի իր առնչությունը, նպատակադրվել է իրականացնել վերջինիս սպանությունը՝ իր բացահայտման վտանգը չեզոքացնելու համար: Մովսես Ներսիսյանի մոտ իրական մտադրությունը չբացահայտելու, նրա մոտ այդ առումով կասկածներ չառաջացնելու համար Իսրայել Սարգսյանը 2014 թվականի փետրվարի 01-ին ցերեկվա ժամերին զանգահարել է Մովսես Ներսիսյանին և երեկոյան հրավիրել կանանց հետ ժամանցի, ընդ որում՝ իր մոտ գտնված գաղտնի 096-10-70-42 հեռախոսահամարից չկարողանալով կապնվել Մովսես Ներսիսյանի 096-10-40-79 հեռախոսահամարին, քանի որ վերջինս այն թողած է եղել տանը՝ լիցքավորման համար, զանգահարել և հեռախոսազրույցը վարել է նրա ոչ գաղտնի 093-47-03-03 հեռախոսահամարով: 01.02.2014թ.-ին երեկոյան ժամը 20:30-ին սահմաններում Մովսես Ներսիսյանը ՙՄերսեդես Ե 220՚ մակնիշի 71 SM 111 պետհամարանիշի ավտոմեքենայով ժամանել է Իսրայել Սարգսյանի շենքի մուտքի մոտ, վերցրել է նրան ու միասին մեկնել են ՙՄագնում Մոթել՚ հյուրանոցային համալիրի թիվ 4-րդ հյուրասենյակ, որը նախապես պատվիրվել է Իսրայել Սարգսյանի կողմից: Նշված հյուրանոցային համարում գտնվելու ընթացքում Իսրայել Սարգսյանը սպանել է Մովսես Ներսիսյանին, այնուհետև, նույն ավտոմեքենայով, ժամը 22:15-ի սահմաններում, նրա դիակը տեղափոխել է ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի տարածք ու նետել է կեղտաջրերի կոյուղատարի բաց դիտահորը: Սպանության հետքերը թաքցնելու և Հայաստանից Մովսես Ներսիսյանի մեկնելու պատրանք ստեղծելու նպատակով, Իսրայել Սարգսյանը նրա ավտոմեքենան տեղափոխել և 02.02.2014թ. ժամը 00:12-ին կայանել է ՙԶվարթնոց՚ օդանավակայանի առաջին հարկում գտնվող վճարովի ավտոկայանատեղում: Ճանապարհին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մերձակայքում գտնվող բենզալցակայանի մոտ, Իսրայել Սարգսյանը ազատվելով՝ դեն է նետել ավտոմեքենայում մնացած, Մովսես Ներսիսյանի կողմից օգտագործված ՙՆոկիա 1280՚ մոդելի IMEI 35369305889141 գործարանային համարով գաղտնի հեռախոսը, որը հետագայում գտնվել և քննությանն է ներկայացվել տաքսի ավտոմեքենայի վարորդ Արթուր Մաիլյանի և նրա հոր՝ Լևոն Մայիլյանի կողմից: 2014 թվականի փետրվարի 02-ին ժամը 00:40-ի սահմաններում ՙԶվարթնոց՚ օդանավակայանից ՙՎԱԶ 2107՚ մակնիշի, 22 SL 271 պ/հ տաքսի ավտոմեքենայով Իսրայել Սարգսյանը վերադարձել է Երևանի Բարեկամության հրապարակի մերձակայքը, իջել է ավտոմեքենայից, որից հետո ոտքով գնացել է Կոմիտասի պողոտայի վրա գտնվող իր տուն և ժամը 01:10-ի սահմաններում մտել է շենքի մուտք:
Բացի այդ, Իսրայել Սարգսյանն ապօրինի ձեռք է բերել և 2014 թվականի փետրվարի 03-ին իր գոտկատեղում ապօրինի կրել է հրազեն հանդիսացող՝ ՙՏԿ՚ մոդելի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող՝ 3 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել ու իր փաստացի բնակության վայրի՝ ք.Երևան, Կոմիտասի պողոտա 27/1 շենք, բն. 7 հասցեին հարող տարածքում գտնվող ավտոտնակում առկա երկաթյա պահարանում պահել է ռազմամթերք հանդիսացող՝ նպատակային օգտագործման համար պիտանի, գործարանային արտադրության ՙԷԴՊ՚ տեսակի էլեկտրական թվով 4 հատ ճայթիչներ և նետողական պայթուցիկ նյութերի շարքին դասվող՝ գործարանային արտադրության դեղնաշագանակագույն և շագանակագույն գլանաձև արկային վառոդի թվով 15 հատ հատիկներ:
Կատարած արարքների համար ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը ենթակա է քրեական պատասխանատվության և պատժի:
Դատարանը գտնում է, որ Իսրայել Սարգսյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ առկա չեն:
Դատարանը գտնում է, որ Իսրայել Սարգսյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք դատարանը դիտում է հանցանքը այլ հանցագործություն թաքցնելու նպատակով կատարելը:
ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է` ՙՀանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար՚:
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է` ՙՊատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները՚:
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածը սահմանում է` ՙ1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները: 2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով: 3. Հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները՚:
Դատարանը, հաշվի առնելով Իսրայել Սարգսյանի կատարած արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, այդ թվում` նրա գործողությունների վտանգավորության աստիճանը, նրա անձը, այն որ կատարել է կյանքի և առողջության ու հսարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ, կատարած հանցագործություններից հետո նրա դրսևորած վարքագիծը, կատարած հանցագործությունների համար չզղջալը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքերի բացակայությունը, պատասխանատվությունը ու պատիժը ծանրացնող հանգամանքի առկայությունըª հանցանքը այլ հանցագործություն թաքցնելու նպատակով կատարելը, ինչպես նաև այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի սանկցիայով նախատեսված է պատիժ միայն ազատազրկման ձևով, իսկ և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում նախատեսվում է կալանք և ազատազրկում պատժատեսակները գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին հասնելու համար նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով արարքները կատարելու համար յուրաքանչյուր արարքի համար պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով, որը նա պետք է կրի:
Դատարանը գտնում է, որ Իսրայել Սարգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, պետք է թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն` դատավճիռ կայացնելիս դատարանը լուծում է այն հարցը, թե քաղաքացիական հայցը ենթակա է արդյոք բավարարման, ում օգտին և ինչ չափով:
Անդրադառնալով տուժող Մովսես Ներսիսյանի իրավահաջորդ Կարեն Ներսիսյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցին` ամբաստանյալ Ի.Սարգյանից հօգուտ իրեն 5.000.000 /հինգ միլիոն/ ՀՀ դրամ բռնագանձելունª գերեզմանի կառուցման, շիրմաքարի պատրաստման ու տեղադրման համար, որը տուժողի իրավահաջորդը պետք է կատարի, ինչպես նաև կատարված հոգեհանգստի արարողության համար կատարված ծախսերին դատարանը գտնում է, որ տուժողի իրավահաջորդ Կարեն Ներսիսյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը ենթակա է մերժման, քանի որ Դատարանը խիստ սուբյեկտիվ է համարում տուժողի իրավահաջորդի կողմից ներկայացվածª ծախսած և հետագա ծախսման ենթակա գումարի հաշվարկը և դրա ընդհանուր չափըª այդպիսով ողջամիտ չհամարելով քաղաքացիական հայցապահանջի բավարարումն: Ավելին տուժողի իրավահաջորդի կողմից հայցադիմումին կից չի ներկայացվել, որևէ ապացույց կատարված հոգեհանգստի հացի արարողության վերաբերյալ, ուստի ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման:

2014 թվականի հուլիսի 25-ի ՀՀ ԱԱԾ քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վ.Պապոյանի կողմից կայացված որոշմամբ Հովհաննես Էդիկի Գևորգյանի /ծնված 06.08.1976թ., հաշվառված էª ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Սարդարապատ, 11-րդ փողոց, տուն 29 հասցեով, անձնագիր AN0631578/ գույքի վրա, որտեղ էլ, որ դրանք գտնվեն դրված կալանքը պետք է թողնել անփոփոխ` մինչև հանցագործությամբ պատճառված վնասի և ներկայացված քաղաքացիական հայցի փոխհատուցման հարցի վերջնական լուծումը:
2014 թվականի հուլիսի 25-ի ՀՀ ԱԱԾ քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վ.Պապոյանի կողմից կայացված որոշմամբ Հրաչյա Օնիկի Չանախչյանի /ծնված 22.09.1961թ., Երևան քաղաքում, հաշվառված և բնակվում էª քաղ. Երևան, Նոր Նորքի 5-րդ զանգված, Գալշոյան փողոց, շենք 12, բն. 86 հասցեով, անձնագիր AN 0438994/ գույքի վրա, որտեղ էլ, որ դրանք գտնվեն դրված կալանքըª պետք է թողնել անփոփոխ` մինչև հանցագործությամբ պատճառված վնասի և ներկայացված քաղաքացիական հայցի փոխհատուցման հարցի վերջնական լուծումը:
2014 թվականի հուլիսի 25-ի ՀՀ ԱԱԾ քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վ.Պապոյանի կողմից կայացված որոշմամբ Հրաչյա Օնիկի Չանախչյանի կոմից հիմնադրած ՙՉանախչյան՚ ՍՊ ընկերության /գրանցված է ՀՀ Արմավիրի մարզ, Երկաթուղայինների 3 հասցեով, ՀՎՀՀ 04422899/ գույքի վրա, որտեղ էլ, որ դրանք գտնվեն դրված կալանքըª պետք է թողնել անփոփոխ` մինչև հանցագործությամբ պատճառված վնասի և ներկայացված քաղաքացիական հայցի փոխհատուցման հարցի վերջնական լուծումը:
2014 թվականի հուլիսի 25-ի ՀՀ ԱԱԾ քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վ.Պապոյանի կողմից կայացված որոշմամբ Հովհաննես Էդիկի Գևորգյանի կողմից հիմադրած ՙՄՇՈ-ԼԱՅՖ՚ ՍՊ ընկերության /գրանցված է ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Սարդարապատ, 11-րդ փողոց, տուն 29-րդ հասցեով, ՀՎՀՀ 04422366/ գույքի վրա, որտեղ էլ, որ դրանք գտնվեն դրված կալանքըª պետք է թողնել անփոփոխ` մինչև հանցագործությամբ պատճառված վնասի և ներկայացված քաղաքացիական հայցի փոխհատուցման հարցի վերջնական լուծումը:
Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մաuի 1-ին կետով նախատեսված դատական ծախսերն ամբաստանյալ Իսրայել Սարգսյանից ենթակա չեն բռնագանձման, քանի որ տուժողի իրավահաջորդ Կարեն Ներսիսյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը վերոգրյալ հիմնավորմամբ մերժվել է, իսկ տուժողի իրավահաջորդ Նարինե Աղաջանյանը, հնարավորություն ունենալով իր շահերը դատարանում ներկայացնել, ամբաստանյալին որևէ պահանջ չի ներկայացրել: Բռնագանձման ենթակա չեն նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 2-6-րդ կետերով նախատեսված դատական ծախսերը, քանի որ 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված դատական ծախսեր սույն քրեական գործով առկա չեն, իսկ 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված դատական ծախսերի վերաբերյալ տվյալները բացակայում են: Ավելին` նման պահանջ դատարանին չի ներկայացվել: Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դատական ծախսին, ապա Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանից պետք է բռնագանձել թիվ 42 փորձաքննության համար վճարվելիք գումարը` 72.000 ՀՀ դրամը, թիվ 41 փորձաքննության համար վճարվելիք գումարըª 72.000 ՀՀ դրամը, թիվ 45 փոևձաքննության համար վճարվելիք գումարըª 152.000 ՀՀ դրամը, թիվ 46 փորձաքննության համար վճարվելիք գումարըª 80.000 ՀՀ դրամը, թիվ 14-0360 փորձաքննության համար վճարվելիք գումարըª 19.236 ՀՀ դրամը, թիվ 107 փորձաքննության համար վճարվելիք գումարըª 192.000 ՀՀ դրամը, թիվ 02921406 փորձաքննության համար վճարվելիք գումարըª 67.200 ՀՀ դրամը, թիվ 09401406 փորձաքննության համար վճարվելիք գումարըª 134.400 ՀՀ դրամը, թիվ 07341405 փորձաքննության համար վճարվելիք 33.600 դրամը, թիվ 17301404 փորձաքննության համար վճարվելիք 33.600 ՀՀ դրամը, թիվ 26601405 փորձաքննության համար վճարվելիք 33.600 ՀՀ դրամը, թիվ 04621404 փորձաքննության համար վճարվելիք 33.600 ՀՀ դրամը, թիվ 07351406 փորձաքննության համար վճարվելիք 134.000 ՀՀ դրամը, թիվ 20171406 փորձաքննության համար վճարվելիք 134.400 ՀՀ դրամը, թիվ 14-1538 փորձաքննության համար վճարվելիք 405.530 ՀՀ դրամըª ընդհանուր 1.596.366 ՀՀ դրամ գումար:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` դատարանը պետք է լուծի նաև հանցագործությամբ պատճառված գույքային վնասի հատուցումը կամ գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու համար գույքի վրա դրված կալանքի հարցը, իսկ նույն օրենսգրքի 238-րդ հոդվածը սահմանում է, որ գույքը, քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ ազատվում է կալանքից, եթե քաղաքացիական հայցը ետ վերցվելու, կասկածյալին կամ մեղադրյալին վերագրվող արարքի որակումը փոխվելու հետևանքով կամ այլ պատճառներով վերացել է գույքի վրա կալանք դնելուց բխող սահմանափակումների կիրառման անհրաժեշտությունը:
2014 թվականի մարտի 27-ի ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Հ.Պողոսյանի կողմից կայացված որոշմամբ Իսրայել Ռոգլերտի Սարգսյանի գույքի վրա որտեղ էլ որ այն գտնվի դրված կալանքը պետք է թողնել անփոփոխ մինչ դատական ծախսերի վերջնական լուծումը:
2014 թվականի մարտի 27-ի ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Հ.Պողոսյանի կողմից կայացված որոշմամբ Իսրայել Ռոգլերտի Սարգսյանի անվամբ հաշվառված տրանսպորտային միջոցի /ների/ վրա դրված կալանքը պետք է թողնել անփոփոխ մինչ դատական ծախսերի վերջնական լուծումը:
Դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո 2014 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Մ.Համբարձումյանի կողմից կայացված որոշմամբ 1-ից 35-րդ կետերում առկա իրեղեն ապացույցներըª պետք է վերադարձնել վարույթն իրականացնող մարմնին թիվ 13109214 քրեական գործից անջատված թիվ 58218014 քրեական գործին կցելու համար, իսկ նույն որոշման 1-ից 35-րդ կետերում առկա այլլ ապացույցները պետք է թողնել քրեական գործի նյութերին կցված դրա պահելու ամբողջ ժամանակահատվածում:

Եզրափակիչ մաս.
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ, 119-րդ, 168-րդ, 169-րդ, 365-րդ, 366-րդ, 357-360-րդ հոդվածներով, դատարանը






Վ Ճ Ռ Ե Ց`

Իսրայել Ռոգլերտի Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Իսրայել Ռոգլերտի Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով դատապարտել ազատազրկման` 16 /տասնվեց/ տարի ժամկետով:
Իսրայել Ռոգլերտի Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով դատապարտել ազատազրկման` 17 /տասնյոթ/ տարի ժամկետով:
Իսրայել Ռոգլերտի Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտել ազատազրկման` 2 /երկու/ տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Իսրայել Ռոգլերտի Սարգսյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 25 /քսանհինգ/ տարի ժամկետով:
Իսրայել Ռոգլերտի Սարգսյանի պատժի սկիզբը հաշվել 03.02.2014 թվականից:
Իսրայել Ռոգլերտի Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց` կալանավորումը, թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Տուժողի իրավահաջորդ Կարեն Ներսիսյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը մերժել:
Ամբաստանյալ Իսրայել Ռոգլերտի Սարգսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես դատական ծախս, բռնագանձել 1.596.366 ՀՀ դրամ գումար:
Ամբաստանյալ Իսրայել Ռոգլերտի Սարգսյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված 113.000 ՀՀ դրամի վրա դրված կալանքը թողնել անփոփոխ մինչ դատական ծախսերի վերջնական լուծումը:
2014 թվականի մարտի 27-ի ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Հ.Պողոսյանի կողմից կայացված որոշմամբ Իսրայել Ռոգլերտի Սարգսյանի գույքի վրա որտեղ էլ որ այն գտնվի դրված կալանքը թողնել անփոփոխ մինչ դատական ծախսերի վերջնական լուծումը:
2014 թվականի մարտի 27-ի ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Հ.Պողոսյանի կողմից կայացված որոշմամբ Իսրայել Ռոգլերտի Սարգսյանի անվամբ հաշվառված տրանսպորտային միջոցի /ների/ վրա դրված կալանքը թողնել անփոփոխ մինչ դատական ծախսերի վերջնական լուծումը:
Դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո 2014 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Մ.Համբարձումյանի կողմից կայացված որոշմամբ 1-ից 35-րդ կետերում առկա իրեղեն ապացույցները`  վերադարձնել վարույթն իրականացնող մարմնին թիվ 13109214 քրեական գործից անջատված թիվ 58218014 քրեական գործին կցելու համար, իսկ նույն որոշման 1-ից 35-րդ կետերում առկա այլ ապացույցները թողնել քրեական գործի նյութերին կցված դրա պահելու ամբողջ ժամանակահատվածում:
Սույն դատավճիռը վերաքննության կարգով կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում:

ԴԱՏԱՎՈՐ` Ա. ԲԵԿԹԱՇՅԱՆ


պաշտպան` lang=EN-US style='font-size:9.0pt; line-height:115%;font-family:"Arial Unicode","sans-serif";mso-fareast-font-family: "Times New Roman";color:#21346E;mso-ansi-language:EN-US'>



Թադևոս
Ալեքսանյանի

ԼԵՎ ԳՐՈւՊ փաստաբանական գրասենյակ