Գործ ԵԴ/6475/02/18
Վ Ճ Ի Ռ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018թվականի հոկտեմբերի 30-ին Երևան քաղաքում ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ` ԴԱՏԱՎՈՐ Ն.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՄԲ` Ռ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ `
ԴԻՄՈՂԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ` Լ.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ /ԼԵՎ ԳՐՈւՊ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ/
Դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ դիմումի Համեստուհի Կարամֆիլյանի /անձնագիր՝ 006990444, տրված՝ 28.07.2015թ., 009-ի կողմից, հասցե` ք.Երևան, Վարդաշեն 8 փող., տուն 59/ ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի՝ իրավաբանական նշանանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին.
Պ Ա Ր Զ Ե Ց 1. Գործի դատավարական նախապատմությունը. Համեստուհի Կարամֆիլյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը 04.04.2018թ. դիմում է ներկայացրել դատարան՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին: Դիմումը և կից փաստաթղթերը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն.Ավետիսյանին են հանձնվել 07.04.2018թվականին: Դատարանի 11.04.2018թվականի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ և հրավիրվել նախնական դատական նիստ: Դատարանի 19.09.2018թվականի որոշմամբ քաղաքացիական գործը նշանակվել է դատաքննության: 24.10.2018 թվականին ավարտվել է գործի քննությունը և 30.10.2018 թվականին հայտարարվել վճռի հրապարակման օրը: 2. Դիմողի դիրքորոշումը. Համեստուհի Կարամֆիլյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը դիմում է ներկայացրել դատարան և հայտնել, որ՝ 1.Երևանի Էրեբունու շրջանի ԶԱԳՍ-ի բաժնի կողմից 18.11.1995թ. տրված IX-СЛ թիվ 296675 ծննդյան վկայականի համաձայն՝ Համեստուհի Արսենի Կարամֆիլյանը ծնվել է 13.11.1995թ., որի մասին ծննդյան ակտերի գրանցման գրքում 18.11.1995թ. կատարված է գրանցում 1459: Ծնողները. հայրը՝ Արսեն Վիտյայի Կարամֆիլյան, մայրը՝ Նոյեմ Հարությունի Կարամֆիլյան: 2.ՀՀ ԱՆ ՔԿԱԳ ԵՀՍ տարածքային բաժնի կողմից 03.08.2015թ. տրված մահվան ակտի գրանցման վերաբերյալ թիվ 01 տեղեկանքի համաձայն՝ Արսեն Վիտյա Կարապետյանի (ծննդյան ժամանակը՝ 04.01.1960թ.) մահվան ակտային գրանցումը կատարվել է ՔԿԱԳ ԵՀՍ տարածքային բաժնում 08.04.2015թ. ակտ թիվ 2870, մահվան ժամանակն է 04.04.2015թ.: 3.Համեստուհի Կարամֆիլյանը դիմել է Երևան քաղաքի <<Կենտրոն>> նոտարական տարածքի նոտար Ն.Սարգսյանին՝ նշելով, որ դիմել է դատարան հաստատելու իրավաբանական նշանակություն փաստը, որ Արսեն Վիտյայի Կարապետյանը հանդիսանում է իր հայրը, ուստի՝ բացված ժառանգությունը չձևակերպել մինչև դատարանի վարույթում գտնվող գործի ավարտը։ 4.Թիվ ԵԱՔԴ/5525/02/15 քաղաքացիական գործով 31.05.2017 թվականի վճռով Համեստուհի Արսենի Կարամֆիլյանի հայցը բավարարվել է և վերջինիս նկատմամբ ճանաչվել է Արսեն Վիտյայի Կարապետյանի հայրությունը։ 5.Թիվ ԵԱՔԴ/5525/02/15 քաղաքացիական գործով մերժվել է հայցվորի փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունը ընդունելու մասին պահանջը։ 6.Համեստուհի Կարամֆիլյանը դատական ակտը ստանալուց և օրինական ուժի մեջ մտնելուց հետո 05.12.2017 թվականին դիմել է նոտար Ն.Սարգսյանին հոր ժառանգությունը ընդունելու և ժառանգության վկայագիր ստանալու համար։ 7.ՀՀ <<Կենտրոն>> նոտարական գրասենյակի նոտար Ն.Սարգսյանի կողմից մերժվել է ժառանգության վկայագիր ստանալու մասին դիմումը, քանի որ Համեստուհի Կարամֆիլյանը վեցամսյա ժամկետում չի դիմել, իսկ ժառանգության վկայագիրը կտրամադրվի ժամկետը վերականգնվելուց հետո։ Սույն գործի փաստական հանգամանքների համաձայն՝ Համեստուհի Կարամֆիլյանը օրենքով սահմանված կարգով դիմել է նոտարական գրասենյակ տեղեկացրել, որ Արսեն Կարապետյանը հանդիսանում է իր հայրը, հայրությունը ճանաչելու մասին պահանջ է ներկայացրել Դատարան, ուստի՝ խնդրել է ժառանգությունը չձևակերպել մինչև գործի ավարտը։ Ոստի՝ փաստացի թեև դեռևս դատական կարգով չէր ճանաչվել Համեստուհի Կարամֆիլյանի նկատմամբ Արսեն Կարապետյանի հայրությունը ու Համեստուհի Կարամֆիլյանը դեռևս չէր հանդիսանում օրինական 1-ին հերթի ժառանգ, վերջինս օրենքով սահմանված ժամկետում դիմել է նոտարական գրասենյակ։ Դատարանը 31.05.2017 թվականի վճռով ճանաչել է Համեստուհի Կարամֆիլյանի նկատմամբ Արսեն Կարապետյանի հայրությունը։ Այնուհետև 04.09.2017 թվականի Դատարանի որոշմամբ սույն վճռում առկա գրասխալն ուղղելու մասին որոշում է կայացվել։ Նշված դատական ակտերը դիմողը ստացել է 14.10.2017 թվականին։ Դիմելով նոտարական գրասենյակ ժառանգության վկայագիր ստանալու խնդրանքով՝ վերջինիս չի տրամադրվել այն, քանի որ 6-ամսյա ժամկետը չի պահպանվել, իսկ ժառանգության վկայագիրը կտրամադրվի ժամկետը վերականգնվելուց հետո։ Սույն գործով ժառանգության վկայագիրը ժամանակին ստանալու խոչընդոտ է հանդիսացել միայն թիվ ԵԱՔԴ/5525/02/15 քաղաքացիական գործի քննությունը, որով էլ առաջացել է Համեստուհի Կարամֆիլյանի իրավունքը դիմել նոտարական գրասենյակ ժառագությունն ընդունելու համար։ Սակայն <<Նոտարիատի մասին>> ՀՀ օրենքը նույնպես հնարավորություն չի ընձեռում նոտարին նշված դեպքերում կասեցնել ժառանգության հետ կապված գործողությունները և վերսկսել դատական ակտը կայացնելուց հետո և օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարել կամ ճանաչել դիմողի՝ նախկինում ներկայացված դիմումը օրենքով սահմանված ժամկետում ներկայացված։ Խնդրել է Համեստուհի Արսենի Կարամֆիլյանին օրենքով սահմանված ժամկետում ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչել։ Դատաքաննությամբ դիմողի ներկայացուցիչը պնդեց դիմումով ներկայացված պահանջը և խնդրեց Համեստուհի Արսենի Կարամֆիլյանին օրենքով սահմանված ժամկետում ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչել Արմեն Վիտյայի Կարապետյանի գույքի նկատմամբ: 4.Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը. -Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳ ԿՊ կոմիտեի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների վերաբերյալ 03.10.2018թվականի թիվ ԱՏ-01/10/2018-2-0265 տեղեկանքի՝ ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն Քանաքեռցու փողոց 131/1 շենք, 19 բնակարան հասցեի անշարժ գույքը սեփականության իրավունքով գրանցվել է Արսեն Վիտյայի Կարապետյանի անվամբ: -Համաձայն ՀՀ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն թաղամասի «Կայմ-11» համատիրության կողմից 02.10.2018թվականին տրված թիվ 706 տեղեկանքի՝ Համեստուհի Արսենի Կարամֆիլյանը բնակվում է Զ.Քանաքեռցու փողոց 131/1 շենքի 19 բնակարանում և բնակարանի սպասարկման վարձի պարտք չունի բնակարանը 01.01.2019թվականի դրությամբ: -31.05.2017 թվականի թիվ ԵԱՔԴ/5525/02/15 վճռով Համեստուհի Արսենի Կարամֆիլյանի հայցն ընդդեմ Արմեն Վիտյայի Կարապետյանի՝ հայրությունը ճանաչելու պահանջի մասով, բավարարվել է և վերջինիս նկատմամբ ճանաչվել է Արսեն Վիտյայի Կարապետյանի հայրությունը։ -Համեստուհի Արսենի Կարամֆիլյանի /ծնված՝ 13.11.1995թ./ հայրը Արսեն Վիտյայի Կարապետյանն է, իսկ մայրը՝ Նոյեմ Հարությունի Կարամֆիլյանը /հիմք՝ 14.11.2017թվականին տրված ԱԲ թիվ 606409 ծննդյան վկայականը, թիվ 1459 գրանցում/: -Արսեն Վիտյայի Կարապետյանը ճանաչվել է Համեստուհի Կարամֆիլյանի հայրը /հիմք՝ 14.11.2017թվականին տրված ԱԲ թիվ 123360 հայրության ճանաչման վկայականը, թիվ 527 գրանցում/: -Արսեն Վիտյայի Կարապետյանն մահացել է 04.04.2015թվականին, /հիմքը՝ 21.11.2017թվականին տրված ԱԲ թիվ 272919 մահվան վկայականը, թիվ 2870 գրանցում/: - Համեստուհի Կարամֆիլյանը 05.12.2017թվականին Կենտրոն տարածքի նոտար Նունե Սարգսյանին դիմում է ներկայացրել ժառանգությունը ձևակերպելու և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու մասին: - ՀՀ, Կենտրոն տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից Համեստուհի Կարամֆիլյանին գրություն է ուղղվել այն մասին, որ Արսեն Վիտյայի Կարապետյանի /մահացած՝ 04.04.2015թ./ մահից հետո ժառանգության իրավունքի վկայագիր չեն կարող տալ, քանի որ բաց է թողել ժառանգության ընդունման օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը: Ժառանգության իրավունքի վկայագիր կտրամադրվի ժամկետը վերականգնելուց հետո: 5.Դատարանի իրավական վերլուծությունները. Գնահատելով ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ` դատարանը գտավ, որ դիմումը ենթակա է բավարարման` հետևյալ պատճառաբանությամբ. Ներկայացված դիմումով Դիմողը խնդրել է՝ Համեստուհի Արսենի Կարամֆիլյանին ճանաչել օրենքով սահմանված ժամկետում ժառանգությունն ընդունած ժառանգ Արմեն Վիտյայի Կարապետյանի գույքի նկատմամբ: Արսեն Վիտյայի Կարապետյանի անվամբ է գրանցված Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն Քանաքեռցու փողոց 131/1 շենք, 19 հասցեի բնակարանը: Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն թաղամասի «Կայմ-11» համատիրության կողմից 02.10.2018թվականին տրված թիվ 706 տեղեկանքի համաձայն՝ Համեստուհի Արսենի Կարամֆիլյանը բնակվում է Զ.Քանաքեռցու փողոց 131/1 շենքի 19 բնակարանում և բնակարանի սպասարկման վարձի պարտք չունի բնակարանը 01.01.2019թվականի դրությամբ: Համեստուհի Արսենի Կարամֆիլյանը հանդիսանում է Արսեն Վիտյայի Կարապետյանի դուստրը: 31.05.2017 թվականի թիվ ԵԱՔԴ/5525/02/15 վճռով Համեստուհի Արսենի Կարամֆիլյանի հայցն ընդդեմ Արմեն Վիտյայի Կարապետյանի՝ հայրությունը ճանաչելու պահանջի մասով, բավարարվել է և վերջինիս նկատմամբ ճանաչվել է Արսեն Վիտյայի Կարապետյանի հայրությունը։ 14.11.2017թվականին տրված ԱԲ թիվ 123360 հայրության ճանաչման վկայականով, թիվ 527 գրանցում, գրանցվել է Համեստուհի Կարամֆիլյանի հայրությունը: Արսեն Վիտյայի Կարապետյանն մահացել է 04.04.2015թվականին: Այսինքն, դիմողի հայրությունը ճանաչվել է Արսեն Վիտյայի Կարապետյանի մահից հետո: Համեստուհի Կարամֆիլյանը 05.12.2017թվականին Կենտրոն տարածքի նոտար Նունե Սարգսյանին դիմում է ներկայացրել ժառանգությունը ձևակերպելու և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու մասին, սակայն նոտարի կողմից ժառանգության իրավունքի վկայագիր չի տրամադրվել այն պատճառաբանությամբ, որ բաց է թողնվել ժառանգության ընդունման օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը: Դիմողի կողմից դիմումը դատարան է ներկայացվել 04.04.2018թվականին: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին ատյանի դատարանում քննվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով: Նկատի ունենալով, որ սույն դիմումը ներկայացվել է մինչև 2018 թվականի փետրվարի 9-ին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելը, ուստի այն քննվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով: ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998թվականի օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն` Դատարանը փաստերի հաստատման վերաբերյալ քննում է այն գործերը, որոնք վերաբերում են` ժառանգությունն ընդունելուն և ժառանգության բացման վայրին: ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998թվականի օրենսգրքի 191-րդ հոդվածի համաձայն` իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումում պետք է նշվի, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաև բերվեն դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ: Նույն օրենսգրքի 192-րդ հոդվածի համաձայն՝ դատարանն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը: ՀՀ Վճռաբեկ դատարանն անդրադառնալով այն իրավական հարցին, թե իրավունքների պաշտպանության ո՞ր խոչընդոտների վերացմանն է ուղղված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ հատուկ վարույթը` արձանագրել է, որ. «Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ հատուկ վարույթի գործերն այն գործերն են, որոնք ուղղված են անձի սուբյեկտիվ իրավունքների իրականացման խոչընդոտները վերացնելուն: Այդ իսկ պատճառով օրենսդիրը նշված գլխում սահմանել է, որ դիմումում պետք է նշվի, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաև պետք է բերվեն դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ (հոդված 191): Նշված նորմով օրենսդիրը դիմողների համար սահմանել է պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը դատարանին ապացուցելու իրական և պարտադիր պահանջ: Այսինքն` Վճռաբեկ դատարանը սահմանել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման նպատակով հատուկ վարույթի հարուցման համար անհրաժեշտ երեք պարտադիր պահանջ. -անձի սուբյեկտիվ իրավունքների իրականացման խոչընդոտների առկայություն. -փաստի հաստատման նպատակը. -պատշաճ փաստաթղթեր ստանալու անհնարինությունը հաստատող ապացույց (Տես` Վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի թիվ 3-332(Ա) որոշումը թիվ 2-2944 քաղաքացիական գործով ըստ Անահիտ Ոսկանյանի դիմումի՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին): Նշված փաստի հաստատումը դիմողին անհրաժեշտ է ժառանգությունը ձևակերպելու համար: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184 հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց (համապարփակ իրավահաջորդություն), եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքի կանոններով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186 հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1187 հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը բացվում է քաղաքացու մահից հետո: Նույն օրենսգրքի 1216 հոդվածի համաձայն` առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար: Դիմումատուն հանդիսանում է Արսեն Վիտյայի Կարապետյանի դուստրը և նրա առաջին հերթի ժառանգը: Արսեն Կարապետյանի մահից հետո բացվել է ժառանգություն և Համեստուհի Արսենի Կարամֆիլյանը ժառանգատուի մահից հետո բնակվել է ժառանգատուին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն Քանաքեռցու փողոց 131/1 շենք, 19 հասցեի բնակարանում, այդպիսով տիրապետելով և պահպանելով գույքը, կատարելով բնակարանի սպասարման վարձի վճարումները: ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 5-րդ մասերի համաձայն՝ ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի: Ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում: Ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի համաձայն՝ ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում։ ՀՀ Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներով բազմիցս անդրադարձել է վկայակոչված հոդվածների վերլուծությանը: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը նախատեսել է ժառանգության ընդունման երկու եղանակ ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելը և ժառանգի կողմից ժառանգված գույքը փաստացի տիրապետելը կամ կառավարելը: Ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել այդ գույքը, ինչը հանդի սանում է ժառանգական գույքի նկատմամբ ժառանգի սեփականության իրավունքի ծագման նախապայման /տես՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 09 112007թ թիվ 3-1621 /ՎԴ/և 22.04.2016թ. թիվ ԱՐԴ/1577/02/14 նախադեպային որոշումները/: Վերահաստատելով նախկին որոշումներում արտահայտի իր դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ ըստ օրենքի ժառանգման դեպքում ժառանգատուի մահվանից հետո վեցամսյա ժամկետում ժառանգի կողմից ժառանգված գույքի փաստացի տիրապետումն ու կառավարումն արդեն իսկ գիտակցված, ակտիվ գործողություններ են, որոնք նպատակաուղղված են ժառանգության ընդունմանը: Եթե ժառանգը, գիտակցելով, որ գույքը պատկանել է ժառանգատուին, վերջինիս մահվանից հետո տիրապետում և կառավարում է այդ գույքը, ըստ էության գիտակցաբար կատարում է ակտիվ գործողություններ, իսկ նման գործողությունների կատարումն օրենսդիրը համարում է ժառանգության ընդունման եղանակներից մեկը: Հետնաբար բոլոր այն դեպքերում, երբ գործով հիմնավորված է ժառանգատուի մահվանից հետո ժառանգված գույքի փաստացի տիրապետման և կառավարման հանգամանքը, ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու համար այլևս անհրաժեշտություն չկա ապացուցելու այլ ակտիվ, գիտակցված գործողությունների կատարման վերաբերյալ փաստեր...: Նման, պարագայում ժառանգության ընդունման համար էական է այն փաստը, որ ժառանգը ժառանգատուին պաատկանող գույքի փաստացի տիրապետման և կառավարման գործողությունները շարունակի կատարել նաև ժառանգատուի մահվանից հետո՝ վեցամսյա ժամկետում /տես՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013թ. թիվ ԱՐԱԴ2/0420/02/11 և 22.04.2016թ. թիվ ԱՐԴ/1577/02/14 նախադեպային որոշումները/: Այսպիսով, դատարանը գտնում է, որ դիմումը ենթակա է բավարարման` վերը նշված հիմնավորումներով: 6.Դատական ծախսեր. Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998թվականի օրենսգրքի 68 հոդվածի` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից: Նույն օրենսգրքի 73 հոդվածի 1-ին կետի`դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Դիմումատուի կողմից վճարվել է պետական տուրքի գումարը, հետևաբար, դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված: Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998թվականի օրենսգրքի 130-132-րդ, 189-րդ հոդվածներով` դատարանը. Վ Ճ Ռ Ե Ց Դիմումը բավարարել. Հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող փաստն այն մասին, որ դիմումատու Համեստուհի Արսենի Կարամֆիլյանն ընդունել է հոր՝ Արսեն Վիտյայի Կարապետյանի ժառանգությունը: Դատական ծախսերի հարցը համարել լուծված: Սույն վճիռը հիմք է համապատասխան մարմինների կողմից հաստատված փաստի կապակցությամբ ծագած իրավունքները ձևակերպելու համար: Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում: ԴԱՏԱՎՈՐ Ն.ԱՎԵՏԻՍՅԱՆ
|