Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/15981/02/18


ՎՃԻՌ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

14.11.2018թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` Դատարան), հետևյալ կազմով`

նախագահությամբ` դատավոր
Ս. ԵՐԻՑՅԱՆԻ
քարտուղարությամբ`
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆԻ

մասնակցությամբ`

հայցվոր Սուսաննա Ղազարյանի, հայցվորների ներկայացուցիչ` ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ

(լիազորագիր տրված` 15.06.2018 թվականին, փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 88),

ԼԵՎ ԳՐՈւՊ փաստաբանական գրասենյակ


պատասխանողի ներկայացուցիչ` ՀՐԱՆՏ ՍԱՐԳՍԻ ՇԱԴԵՅԱՆԻ

(հանրային ծառայությունների համարանի` 2701940044, հասցե` ք. Երևան, Էրեբունի, Գաջեգործների 2 փ. 22 տուն, լիազորագիր տրված` 28.09.2018 թվականին),

 

դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործը, ըստ հայցի Սուսաննա Վոլոդյայի Ղազարյանի , Հասմիկ Պետրոսի Շադեյանի ,Պայծառ Պետրոսի Շադեյանի, (այսուհետ` նաև Հայցվորներ)  ընդդեմ Սարգիս Հրանտի Շադեյանի` ընդհանուր բաժնային սեփականությունից բաժինն առանձնացնելու պահանջի մասին,


ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը
Հայցվորների ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացել դատարան ընդդեմ Սարգիս Հրանտի Շադեյանի` ընդհանուր բաժնային սեփականությունից բաժինն առանձնացնելու պահանջի մասին:
Հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 31.07.2018 թվականին և կազմվել թիվ ԵԴ/15981/02/18 քաղաքացիական գործը:
Քաղաքացիական գործը դատական կազմին հանձնվել է 03.08.2018 թվականին:
Դատարանի 10.08.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 03.09.2018 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ` 03.10.2018 թվականին, ժամը` 11:00-ին:
Դատարանի 03.10.2018 թվականի որոշմամբ նույն օրը նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 30.10.2018 թվականին, ժամը` 16:15-ին:
Դատարանը 30.10.2018 թվականին ավարտել է գործի քննությունը և նշանակել վճռի հրապարակման օր 14.11.2018 թվականին:
Պատասխանողը հայցադիմումի վերաբերյալ պատասխան չի ներկայացրել: 
Հակընդդեմ հայց չի հարուցվել:
Դատավարությանն այլ մասնակիցներ չեն ներգրավվել:

2. Հայցադիմումի հիմքերը, հայցվորների փաստարկները և պահանջը
Դիմելով դատարան` Հայցվորների ներկայացուցիչը հայտնել է, որ Սուսաննա Ղազարյանը, Հասմիկ Շադեյանը, Պայծառ Շադեյանը 27.10.2007 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա ստացել են ժառանգություն Երևանի Գաջեգործների 2-րդ փողոցի թիվ 22 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/2-րդ բաժինը։ Անշարժ գույքի նկատմամբ 17.10.2012 թվականին կատարվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում՝ համաձայն որի տրվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքնեի պետական գրանցման 17102012-01-1505 վկայականը։ Սուսաննա Ղազարյանը, Հասմիկ Շադեյանը, Պայծառ Շադեյանը և Սարգիս Շադեյանը հանդիսանում են Երևանի Գաջեգործների 2-րդ փողոցի 22 բնակելի տան ընդհանուր բաժնային սեփականատերեր, որից 1/6-րդ բաժինը պատկանում է Սուսաննա Ղազարյանին, 1/6-րդ բաժինը՝ Հասմիկ Շադեյանին, 1/6-րդ բաժինը՝ Պայծառ Շադեյանին, իսկ զ-րդ բաժինը՝ Սարգիս Շադեյանին։ Ըստ <<Քրեագետ>> դատական և անկախ փորձաքննությունների կենտրոնի 23.06.2018 թվականի մասնագիտական եզրակացության՝ Սուսաննա Ղազարյանին, Հասմիկ Շադեյանին և Պայծառ Շադեյանին հատկացվող հողամասը կազմում է՝ 230,68 քմ մակերես, որից 139,17քմ մակերեսով մասը ծանրաբեռնված է շինությամբ, իսկ Սարգիս Շադեյանին հատկացվող հողամասը՝ 230,68 քմ մակերես, որից 130,77 քմ մակերեսով մասը ծանրաբեռնված է շինությամբ։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երկու կամ ավելի անձանց սեփականության ներքո գտնվող գույքը նրանց է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով: 2. Գույքը կարող է ընդհանուր սեփականությանը պատկանել սեփականության իրավունքում սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինը որոշելով (բաժնային սեփականություն) կամ առանց այդ բաժինները որոշելու (համատեղ սեփականություն): 3. Գույքի նկատմամբ ընդհանուր սեփականությունը համարվում է բաժնային, եթե օրենքով դրա նկատմամբ սահմանված չէ համատեղ սեփականություն: 
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը կարող է դրա մասնակիցների միջև բաժանվել նրանց համաձայնությամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջել առանձնացնելու իր բաժինն ընդհանուր գույքից:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը:
Հաշվի առնելով, որ Սուսաննա Ղազարյանը, Հասմիկ Շադեյանը և Պայծառ Շադեյանը հանդիսանում են Երևանի Գաջեգործների 2-րդ փողոցի 22 բնակելի տան ընդհանուր բաժնային սեփականատերեր, որից 1/6-րդ բաժինը պատկանում է Սուսաննա Ղազարյանին, 1/6-րդ բաժինը՝ Հասմիկ Շադեյանին, 1/6-րդ բաժինը՝ Պայծառ Շադեյանին և ըստ <<Քրեագետ>> դատական և անկախ փորձաքննությունների կենտրոնի 23.06.2018 թվականի մասնագիտական եզրակացության՝ Սուսաննա Ղազարյանին, Հասմիկ Շադեյանին և Պայծառ Շադեյանին հատկացվող հողամասը կազմում է՝ 230,68 քմ մակերես, որից 139,17քմ մաեկերեսով մասը ծանրաբեռնված է շինությամբ, իսկ Սարգիս Շադեյանին հատկացվող հողամասը՝ 230,68 քմ մակերես, որից 130,77 քմ մակերեսով մասը ծանրաբեռնված է շինությամբ, ուստի՝ հայցվորները ցանկանում են օգտնվել ընդհանուր բաժնային սեփականությունից իրենց բաժինն առանձնանցնելու օրենքով սահմանված իրավունքից։ 
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 120-122-րդ և 125-րդ հոդվածներով` պահանջել է Սուսաննա Ղազարյանին, Հասմիկ Շադեյանին և Պայծառ Շադեյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Երևանի Գաջեգործների 2-րդ փողոցի 22 բնակելի տան 230,68 քմ մակերեսով բաժինն առանձանցնել, որից 139,17քմ մակերեսով մասը ծանրաբեռնված է շինությամբ։
Հայցվորների ներկայացուցիչը ներկայանալով նախնական դատական նիստին ներկայացրել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը և խնդրել է հաստատել:

3. Պատասխանողի իրավական դիրքորոշումը
Պատասխանողը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված ժամկետում չի ներկայացրել հայցադիմումի պատասխան:
Միաժամանակ, պատասխանողի ներկայացուցիչը ներկայացել է դատական նիստին և հայտնել, որ ծանոթ է հաշտության համաձայնության տեքստին և խնդրել այն հաստատել:

4. Սույն գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը
Հայցվորների ներկայացուցչի կողմից 30.10.2018 թվականի նախնական դատական նիստում ներկայացրած հաշտության համաձայնությունը:

5. Կիրառելի իրավունքը
Սույն վեճի լուծման համար կիրառելի են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ, 101-րդ հոդվածները, 109-րդ հոդվածի 1-ին մասը և 182-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը:

6. Իրավական խնդիրը
Արդյո՞ք դատարան ներկայացված հաշտության համաձայնությունը չի հակասում օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում այլ անձանց իրավունքները և օրինական շահերը ու ենթակա է հաստատման:

7. Դատաքննությամբ հաստատված փաստերը, դատարանի իրավական վերլուծությունը, պատճառաբանությունները և եզրահանգումը
Դատարանը, ուսումնասիրելով հաշտության համաձայնությունը, գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, գտնում է, որ գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի համաձայն` 
1. Գործին մասնակցող անձինք դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ, որը ձևակերպվում է գրավոր, ստորագրում են գործին մասնակցող անձինք և ներկայացվում է դատարանի հաստատմանը:
2. Դատարանը հաշտության համաձայնությունը քննարկվում է դատական նիստում՝ գործին մասնակցող անձանց մասնակցությամբ, եթե վերջիններս չեն միջնորդել հաշտության համաձայնությունն իրենց բացակայությամբ քննարկելու վերաբերյալ: Նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը դատարանը դատական նիստին ներկայացած գործին մասնակցող անձանց պարզաբանում է դրա դատավարական հետևանքները:
3. Հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատվելու դեպքում դատարանը կայացնում է վճիռ:
4. Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե՝
1) այն հակասում է օրենքին կամ այլ իրավական ակտերին.
2) խախտում է այլ անձի իրավունքները կամ օրինական շահերը.
3) պարունակում է այնպիսի պայմաններ, որոնք թույլ չեն տալիս որոշակիորեն պարզել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք կողմը պարտավոր է կատարել.
4) պարունակում է այնպիսի պարտավորություններ, որոնց կատարումը պայմանավորված է մյուս կողմի պարտավորության կատարմամբ:
5. Հաշտության համաձայնությունը դատարանի կողմից չհաստատվելու դեպքում գործի քննությունը շարունակվում է: Դատարանը հաշտության համաձայնությունը չհաստատելու դեպքում կայացնում է արձանագրային որոշում: Դատարանի կողմից չհաստատված հաշտության համաձայնությունը որևէ նյութաիրավական կամ դատավարական հետևանք չի առաջացնում:
6. Գործին մասնակցող անձանց մի մասի կողմից հաշտության համաձայնություն ձևակերպելու և ներկայացվելու դեպքում դատարանը գործին մասնակցող այդ անձանց մասով կարող է առանձնացնել գործի վարույթը և գործի առանձնացված մասով կայացնել վճիռ` գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին:
Վկայակոչված իրավադրույթների վերլուծությունից հետևում է, որ կողմերի իրավունքն է դատավարության ցանկացած փուլերում գործն ավարտել հաշտության համաձայնությամբ (տե´ս, <<Կոնվերս Հայցվորներ>> ՓԲԸ-ն ընդդեմ Մարինե Նազարյանի, Վահան և Սամվել Ավետիսյանների` գումարի բռնագանձման պահանջի մասին, Մարինե Նազարյանն ընդդեմ Հայցվորների, երրորդ անձինք Վահան և Սամվել Ավետիսյանների` պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ ԵՇԴ/0700/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2014 թվականի հուլիսի 18-ի որոշումը):
Վերոնշյալ հոդվածից հետևում է նաև, որ քաղաքացիական դատավարությունում կողմերը տնօրինչականության սկզբունքից ելնելով օժտված են մի շարք տնօրինչական լիազորություններով, որոնց միջոցով վերջիններս կարող են ազդել գործի ընթացքի վրա: Այդպիսի լիազորություն համարվում է կողմերի` հաշտության համաձայնությունը: Միաժամանակ օրենսդիրը նախատեսել է, որ կողմերի` նշված տնօրինչական գործողությունները պետք է իրականացվեն որոշակի սահմաններում, այն է` հաշտության համաձայնությունը չպետք է հակասի օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտի այլ անձանց իրավունքները և օրինական շահերը:
Սույն քաղաքացիական գործով կողմերը դատարան են ներկայացրել հաշտության համաձայնություն:
Ուսումնասիրելով ներկայացված հաշտության համաձայնության տեքստը, կողմերի միջնորդությունը` Դատարանն արձանագրում է, որ 
1) hաշտության համաձայնությունը ձևակերպված է գրավոր,
2) hաշտության համաձայնությունը ստորագրված է կողմերի կողմից,
3) վերաբերում է վեճի առարկային,
4) ուղղված է կողմերի միջև վեճը կարգավորելուն,
5) չի հակասում օրենքին կամ այլ իրավական ակտին,
6) չի խախտում այլ անձանց իրավունքները և օրինական շահերը:
Վերոնշյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը ենթակա է հաստատման:
Նման պայմաններում Դատարանը եզրակացնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե` դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը, ներառյալ` հաշտարարության արդյունքով կնքված հաշտության համաձայնությունը:
Վերոնշյալից հետևում է, որ կողմերի կնքած և դատարան ներկայացրած հաշտության համաձայնությունը հաստատելու պարագայում դատարանի մոտ ծագում է գործի վարույթը կարճելու պարտականություն:
Հետևաբար Դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործի վարույթը ենթակա է կարճման` կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու հիմքով: 

8. Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն` հաշտության համաձայնություն կնքելիս գործին մասնակցող անձինք անդրադառնում են դատական ծախսերի բաշխմանը, այդ թվում նաև ներկայացուցիչների ծախսերի հատուցման հարցին: Եթե հաշտության համաձայնություն կնքած անձինք դատական ծախսերը բաշխելու հարցը չեն կարգավորել հաշտության համաձայնությամբ, ապա դատարանը հաշտության համաձայնություն կնքած անձանցից դատական ծախսերը բռնագանձում է հավասարաչափ:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ օրենսդիրը դատական ծախսերի բաշխման հիմքում դրել է համամասնության սկզբունքը, որը պետք է համապատասխանի բավարարված հայցապահանջին: Միաժամանակ օրենսդիրը, ելնելով քաղաքացիական դատավարության տնօրինչականության սկզբունքից, գործին մասնակցող անձանց հնարավորություն է ընձեռել փոխադարձ համաձայնությամբ որոշել նաև դատական ծախսերը միմյանց միջև բաշխելու հարցը: Ընդ որում, այդ կանոնը վերաբերում է նաև հաշտության համաձայնությամբ դատական ծասխերը կողմերի փոխադարձ համաձայնությամբ որոշելու դեպքին: Նշված դեպքերում դատարանը գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերը բաշխում է ըստ փոխադարձ համաձայնության:
Սույն գործով դատական ծախսերը կազմված են միայն պետական տուրքից:
Սույն գործով ներկայացված հաշտության համաձայնությամբ կողմերը հրաժարվել են միմյանց նկատմամբ հավելյալ փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի վերաբերյալ պահանջ ներկայացնելու իրավունքից, իսկ դատական նիստում հայցվորը հայտնել է, որ նախապես վճարել է պետական տուրքի գումարը և այդ մասով չունի պահանջ: 
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ, 101-րդ, 109-րդ, 110-րդ հոդվածներով, 182-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 191-րդ հոդվածներով` Դատարանը

ՎՃՌԵՑ

1. Հաստատել հայցվորներ Սուսաննա Վոլոդյայի Ղազարյանի, Հասմիկ Պետրոսի Շադեյանի, Պայծառ Պետրոսի Շադեյանի և պատասխանող Սարգիս Հրանտի Շադեյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ.

ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

ք. Երևան 30 հոկտեմբերի 2018թ.

Թիվ ԵԴ/15981/02/18 քաղաքացիական գործի շրջանակում հայցվորներ Սուսաննա Վոլոդյայի Ղազարյանը (հասցե՝ ք․Երևան, Գաջեգործների 2-րդ փողոց, 22 տուն, նույնականացման քարտ՝ 003388287, տրված 14.04.2014թ. 009-ի կողմից), Հասմիկ Պետրոսի Շադեյանը (հասցե՝ ք․Երևան, Գաջեգործների 2-րդ փողոց, 22 տուն, անձնագիր՝AG0332859, տրված 28.08.2004թ. 009-ի կողմից), Պայծառ Պետրոսի Շադեյանը (հասցե՝ք․Երևան, Գաջեգործների 2-րդ փողոց, 22 տուն, անձնագիր՝AP0600969, տրված 19.10.2016թ. 009-ի կողմից) մի կողմից, և մյուս կողմից պատասխանող Սարգիս Հրանտի Շադեյանը (հասցե՝ք.Երևան, Գաջեգործների 2-րդ փողոց, 22 տուն, նույնականացման քարտ՝ 000515452, տրված 22.02.2013թ. 009-ի կողմից), համատեղ հիշատակման դեպքում հետագա տեքստում նաև Կողմեր, ղեկավարվելով 09.04.2018 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածով, կնքեցին սույն հաշտության համաձայնությունը (այսուհետ նաև՝ Համաձայնություն) հետևյալի մասին.
1. Կողմերը եկան Համաձայնության, որ թիվ ԵԴ/15981/02/18 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Գաջեգործների 2-րդ փողոցի թիվ 22 հասցեում գտնվող անշարժ գույքը Կողմերի միջև պետք է բաժանվի հետևյալ կերպ՝ Սարգիս Հրանտի Շադեյանին հատկացվող հողամասի մակերեսը կազմում է 178,54 քմ, որից 103,2 քմ մակերեսով մասը ծանրաբեռնված է շինությամբ, իսկ Սուսաննա Ղազարյանին, Հասմիկ Պետրոսի Շադեյանին և Պայծառ Պետրոսի Շադեյանին հատկացվում է 282,7 քմ մակերեսով հողամաս, որի 70,8 քմ մակերեսով մասը ծանրաբեռնված է շինությամբ:
2. 53,05 քմ մակերեսով հողամասի դիմաց հայցվորներ Սուսաննա Վոլոդյայի Ղազարյանը, Հասմիկ Պետրոսի Շադեյանը և Պայծառ Պետրոսի Շադեյանը պարտավորվում են Սարգիս Հրանտի Շադեյանին 2 (երկու) տարվա ընթացքում վճարել 2000 (երկու հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
3. Սույն Համաձայնության 2-րդ կետի պահանջը կատարվելուց հետո, կողմերի միջև բաժանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեում:
4. Կողմերը հաստատում են, որ թիվ ԵԴ/15981/02/18 քաղաքացիական գործով վեճի առարկայի վերաբերյալ միմյանց նկատմամբ որևէ այլ պահանջ չունեն և հետագայում նույն առարկայի և դրանից ածանցվող այլ առարկայի վերաբերյալ որևէ պահանջ չեն ներկայացնելու:
5. Սույն Համաձայնությունը կնքելիս Կողմերը հաստատում են, որ ծանոթ են 09.04.2018 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի պահանջներին, գիտակցում են Համաձայնության կնքման բոլոր իրավական հետևանքները և հավաստիացնում են, որ այն չի հակասում իրենց և երրորդ անձանց իրավունքներին ու օրինական շահերին:
6. Կողմերը հրաժարվում են միմյանց նկատմամբ հավելյալ փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի վերաբերյալ պահանջ ներկայացնելու իրավունքից, ինչպես նաև հետագայում դրա վերաբերյալ վնասի հատուցման պահանջ ներկայացնելու իրավունքից:
7. Կողմերը հրաժարվում են թիվ ԵԴ/15981/02/18 քաղաքացիական գործով վերադաս դատական ատյաններ դիմելու իրավունքից:
8. Եթե Կողմերը կամովին չկատարեն սույն Համաձայնությամբ նախատեսված պարտավորությունները, Համաձայնությունը ենթակա կլինի կատարման ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով:
9. Սույն Համաձայնությունը կնքվում է 5 (հինգ) հավասար իրավաբանական ուժ ունեցող օրինակից, կողմերից յուրաքանչյուրին հանձնվում է մեկական օրինակ, իսկ հինգերորդ օրինակն էլ հանձնվում է Դատարանին Կողմերի միջև կնքված Համաձայնությունը հաստատելու և գործի վարույթը կարճելու համար:
10. Կողմերի վավերապայմանները և ստորագրությունները.
Հայցվորներ
Սուսաննա Վոլոդյայի Ղազարյան
հասցե՝ ք. Երևան, Գաջեգործների 2-րդ փողոց, 22 տուն
նույնականացման քարտ՝ 003388287, տրված 14.04.2014թ. 009-ի կողմից

Սուսաննա Ղազարյան (ստորագրություն)

Հասմիկ Պետրոսի Շադեյան
հասցե՝ ք.Երևան, Գաջեգործների 2-րդ փողոց, 22 տուն
անձնագիր՝AG0332859, տրված 28.08.2004թ. 009-ի կողմից),

Հասմիկ Շադեյան (ստորագրություն)

Պայծառ Պետրոսի Շադեյանը
հասցե՝ք․Երևան, Գաջեգործների 2-րդ փողոց, 22 տուն
անձնագիր՝AP0600969, տրված 19.10.2016թ. 009-ի կողմից

Պայծառ Շադեյան (ստորագրություն)

ներկայացուցիչ, փաստաբան` Լևոն Բաղդասարյան (ստորագրություն)

Պատասխանող
Սարգիս Հրանտի Շադեյան
հասցե՝ք.Երևան, Գաջեգործների 2-րդ փողոց, 22 տուն, 
նույնականացման քարտ՝ 000515452, տրված 22.02.2013թ. 009-ի կողմից

ներկայացուցիչ Շադեյան Հրանտ (ստորագրություն, անուն, ազգանուն) 

2. Քաղաքացիական գործի վարույթը, ըստ հայցի Սուսաննա Վոլոդյայի Ղազարյանի, Հասմիկ Պետրոսի Շադեյանի, Պայծառ Պետրոսի Շադեյանի, ընդդեմ Սարգիս Հրանտի Շադեյանի` ընդհանուր բաժնային սեփականությունից բաժինն առանձնացնելու պահանջի մասին, կարճել:
3. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` վճռի հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:




ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ