Սույն քաղաքացիական գործով, ըստ Վաչագան Արսենի Ասլանյանի հայցի ընդդեմ Վահիկ Խաչիկի Սահակյանի, Լենա Արտաշեսի Տոնոյանի
/Մարզպետունի Տոնոյանի իրավահաջորդ/, Խաչիկ Հակոբյանի, Սարգիս, Լենա, Ժանետա, Ալիսա Խաչիկի, Մարգարիտա, Գևորգ Խաչիկի,
Կարեն Խաչիկի, Խաչատուր Գևորգի, Ալիսա Սարգսի, Գևորգ Սարգսի, Ելենա Գևորգի Հակոբյանների, երրորդ անձինք` Սերգեյ /Սերյոժա/
և Գեղեցիկ Ղազարյանների, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի <<Երևան>> ՏՍ-ի, Սևակ, Վահագ, Սահակ Մարզպետունու Տոնոյանների,
Գևորգ Գրիգորի Հարությունյանի, Մարինա Ալադադյանի, Արմեն Պետրոսյանի, <<ՀայԷկոնոմբանկ>> ԲԲԸ-ի` հողն ուրիշի ապօրինի
տիրապետությունից ազատելուն և վերադարձնելուն, կառուցված շինությունները քանդելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
պատասխանողների շահերը ներկայացնում է Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:
Վերոնշյալ գործով 19.04.2019 թվականի վճռի դեմ պատասխանողների ներկայացուցիչը վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ Վերաքննիչ
քաղաքացիական դատարան:
ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 18.10.2019 թվականին կայացրել է որոշում՝ բավարարել է վերաքննիչ բողոքը,
19.04.2019 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանել է և փոփոխել:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր Գործ թիվ ԵԿԴ/0843/02/12 իրավասության դատարանի 2019թ. ապրիլի 19-ի վճիռ, դատավոր Հայարփի Զարգարյան ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ 18 հոկտեմբերի 2019 թվական ք. Երևան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը
(այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան), հետևյալ կազմով` Նախագահող դատավոր Նաիրա Մարգարյան Դատավոր Անի Մխիթարյան Դատավոր Նորա Կարապետյան գրավոր ընթացակարգով քննելով Լենա Հակոբյանի, Ալիսա Հակոբյանի Մարգարիտա Հակոբյանի, Ելենա Հակոբյանի, Լենա Տոնոյանի, Վահիկ Սահակյանի, Սերյոժա Ղազարյանի և Գեղեցիկ Ղազարյանի (այսուհետ նաև` Բողոքաբերներ) անունից բերված վերաքննիչ բողոքը ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) թիվ ԵԿԴ/0843/02/12 քաղաքացիական գործով 2019թ. ապրիլի 19-ի վճռի դեմ, ըստ հայցի` Վաչագան Արսենի Ասլանյանի ընդդեմ Վահիկ Խաչիկի Սահակյանի, Լենա Արտաշեսի Տոնոյանի (Մարզպետունի Տոնոյանի իրավահաջորդ), Խաչիկ Հակոբյանի, Սարգիս, Լենա, Ժանետա, Ալիսա Խաչիկի, Մարգարիտա, Գևորգ Խաչիկի, Կարեն Խաչիկի, Խաչատուր Գևորգի, Ալիսա Սարգսի, Գևորգ Սարգսի, Ելենա Գևորգի Հակոբյանների, երրորդ անձինք` Սերգեյ (Սերյոժա) և Գեղեցիկ Ղազարյանների, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի «Երևան» ՏՍ-ի, Սևակ, Վահագ, Սահակ Մարզպետունու Տոնոյանների, Գևորգ Գրիգորի Հարությունյանի, Մարինա Ալադադյանի, Արմեն Պետրոսյանի, «ՀայԷկոնոմբանկ» ԲԲ ընկերության` հողն ուրիշի ապօրինի տիրապետությունից ազատելուն և վերադարձնելուն, կառուցված շինությունները քանդելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց 1.Գործի դատավարական նախապատմությունը. Վաչագան Արսենի Ասլանյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ընդդեմ Վահիկ Խաչիկի Սահակյանի, Մարզպետունի Տոնոյանի և Խաչիկ Հակոբյանի՝ ժառանգության իրավունքի խախտումները, ձևակերպված ժառանգությունից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման համար առաջացած արգելքները վերացնելու, հողն ուրիշի ապօրինի տիրապետումից ազատելու, կառուցված շինությունը քանդելու պահանջների մասին: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր Գ. Կարախանյան) 25.04.2012 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 02.10.2012 թվականի որոշմամբ պատասխանողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և գործի վարույթը կասեցվել է: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 27.06.2013 թվականի որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 04.04.2014 թվականի որոշմամբ նշանակվել է շինարարատեխնիկական փորձաքննություն և գործի քննությունը կասեցվել է: 20.04.2015 թվականին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացվել է միջնորդություն` փորձաքննությանը առաջադրված հարցերի պարզաբանման համար անհրաժեշտ ելակետային տվյալներ ստանալու վերաբերյալ: 21.04.2015 թվականին նշված գրությունն առանց քաղաքացիական գործի մակագրվել է Դատարանին (դատավոր Հ. Զարգարյան): Դատարանի 03.06.2015 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ: 10.09.2015 թվականին հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացվել է միջնորդություն` շինարարատեխնիկական փորձաքննություն նշանակելու և գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ: Դատարանի 10.09.2015 թվականի որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական փորձաքննություն և գործի վարույթը կասեցվել է: 29.11.2016 թվականին Դատարան է մուտքագրվել ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 01.10.2015 թվականի փորձագետի եզրակացությունը` անկատար վիճակում՝ լրացուցիչ ելակետային տվյալներ տրամադրելու միջնորդությամբ: Դատարանի 02.12.2016 թվականի որոշմամբ գործի քննությունը վերսկսվել է: ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ միջնորդությամբ Դատարանի 02.06.2017 թվականի որոշմամբ Արմեն Պետրոսյանը, Մարինա Ալադադյանը և «Հայէկոնոմբանկ» ԲԲ ընկերությունը ներգրավվել են որպես պատասխանող կողմում ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք: 27.10.2017 թվականի դատական նիստով հայցվորի ներկայացուցիչը կրկին միջնորդել է նշանակել դատաշինարարատեխնիկական փորձաքննություն: Դատարանի 27.10.2017 թվականի որոշմամբ թիվ ԵԿԴ/0843/02/12 քաղաքացիական գործով նշանակվել է շինարարատեխնիկական փորձաքննություն և գործի վարույթը կասեցվել է: Դատարանի` 02.02.2018 թվականի որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է: Դատարանի` 17.05.2018 թվականի որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության: Դատարանի՝ 09.04.2019թ. արձանագրային որոշմամբ գործի քննությունը հայտարարվել է ավարտված և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 19.04.2019թ.: Դատարանը 2019թ. ապրիլի 19-ին վճռել է. «Վաչագան Արսենի Ասլանյանի հայցն ընդդեմ Վահիկ Խաչիկի Սահակյանի, Լենա Արտաշեսի Տոնոյանի /Մարզպետունի Տոնոյանի իրավահաջորդ/, Խաչիկ Հակոբյանի, Սարգիս, Լենա, Ժանետա, Ալիսա Խաչիկի, Մարգարիտա, Գևորգ Խաչիկի, Կարեն Խաչիկի, Խաչատուր Գևորգի, Ալիսա Սարգսի, Գևորգ Սարգսի, Ելենա Գևորգի Հակոբյանների, երրորդ անձինք` Սերգեյ /Սերյոժա/ և Գեղեցիկ Ղազարյանների, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի «Երևան» ՏՍ-ի, Սևակ, Վահագ, Սահակ Մարզպետունու Տոնոյանների, Գևորգ Գրիգորի Հարությունյանի, Մարինա Ալադադյանի, Արմեն Պետրոսյանի, «ՀայԷկոնոմբանկ» ԲԲ ընկերության` հողն ուրիշի ապօրինի տիրապետությունից ազատելուն և վերադարձնելուն, կառուցված շինությունները քանդելուն պարտավորեցնելու պահանջների մասին, բավարարել. -Երևան քաղաքի Նորքի 7-րդ փողոցի թիվ 156 հասցեի սեփականատերերին՝ Խաչիկ Գևորգի, Սարգիս, Լենա, Ժանետա, Ալիսա Խաչիկի, Ալիսա Սարգսի, Մարգարիտա, Գևորգ Խաչիկի, Գևորգ Սարգսի, Կարեն, Խաչատուր և Ելենա Հակոբյաններին պարտավորեցնել Երևան քաղաքի Նորքի 7-րդ փողոցի թիվ 162 հասցեի հողամասից 46.22 քմ մակերեսով ապօրինի զբաղեցված հողամասն ազատել և վերադարձնել հայցվոր Վաչագան Ասլանյանին, - Երևան քաղաքի Նորքի 7-րդ փողոցի թիվ 156 ա հասցեի սեփականատեր Արմեն Պետրոսյանին պարտավորեցնել Երևան քաղաքի Նորքի 7-րդ փողոցի թիվ 162 հասցեի հողամասից 3.61 քմ մակերեսով ապօրինի զբաղեցված հողամասն ազատել և վերադարձնել հայցվոր Վաչագան Ասլանյանին՝ քանդելով դրա վրա առկա շինությունը /պարիսպ՝ 10.4x02=2.08քմ մակերեսով/, -Երևան քաղաքի Նորքի 7-րդ փողոցի թիվ 161 հասցեի սեփականատեր Վահիկ Սահակյանին պարտավորեցնել Երևան քաղաքի Նորքի 7-րդ փողոցի թիվ 162 հասցեի հողամասից 111.62 քմ մակերեսով ապօրինի զբաղեցված հողամասն ազատել և վերադարձնել հայցվոր Վաչագան Ասլանյանին՝ քանդելով դրա վրա առկա շինությունը /54.9 քմ մակերեսով/, - Երևան քաղաքի Նորքի 7-րդ փողոցի թիվ 166 հասցեի սեփականատեր Լենա Տոնոյանին /Մարզպետունի Տոնոյանի իրավահաջորդ/ պարտավորեցնել Երևան քաղաքի Նորքի 7-րդ փողոցի թիվ 162 հասցեի հողամասից 54.12 քմ մակերեսով ապօրինի զբաղեցված հողամասն ազատել և վերադարձնել հայցվոր Վաչագան Ասլանյանին՝ քանդելով նշված հողամասի վրա գտնվող շինությունը /40.2 քմ մակերեսով/: 2. Վահիկ Խաչիկի Սահակյանից, Լենա Արտաշեսի Տոնոյանից /Մարզպետունի Տոնոյանի իրավահաջորդ/, Խաչիկ Հակոբյանից, Սարգիս, Լենա, Ժանետա, Ալիսա Խաչիկի, Մարգարիտա, Գևորգ Խաչիկի, Կարեն Խաչիկի, Խաչատուր Գևորգի, Ալիսա Սարգսի, Գևորգ Սարգսի, Ելենա Գևորգի Հակոբյաններից հօգուտ Վաչագան Ասլանյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար, 100.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, ինչպես նաև 88.200 ՀՀ դրամ՝ որպես փորձաքննության ծախսի գումար» (…): Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել Լենա Հակոբյանը, Ալիսա Հակոբյանը, Մարգարիտա Հակոբյանը, Ելենա Հակոբյանը, Լենա Տոնոյանը, Վահիկ Սահակյանը, Սերյոժա Ղազարյանը և Գեղեցիկ Ղազարյանը: Վերաքննիչ դատարանի՝ 2019թ. հունիսի 24-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է: Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի 2019թ. օգոստոսի 1-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վերաքննիչ դատարանի՝ 2019թ. օգոստոսի 30-ի որոշմամբ վերաքննիչ բողոքի քննությունն իրականացվել է գրավոր ընթացակարգով՝ դատական ակտի հրապարակման օր նշանակելով 2019թ. հոկտեմբերի 18-ը: Վերաքննիչ բողոքի պատասխան չի ներկայացվել: 2.Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և բողոք բերած անձի պահանջը. Ներկայացնելով գործի դատավարական նախապատմությունը և վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները` Բողոքաբերները գտել են, որ Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ, 188-րդ, 202-րդ, 274-րդ, 277-րդ, 163-րդ, 188-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի /1998թ. խմբ./ 48-րդ, 53-րդ, 119-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածը: Մասնավորապես՝ Դատարանը հաշվի չի ասել, որ միայն սեփականատերն իրավունք ունի պահանջել իր հողամասի վրա կառուցված ապօրինի շենքերն ու շինությունները քանդեր մինչդեռ սույն գործով հայցվոր Վաչագան Ասլանյանը չի հանդիսանում սույն գործով վիճարկվող հողամասի սեփականատերը: Դատարանը որպես գործի համար էական նշանակություն ունեցող փաստ հաստատել է, Հայաստանի հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Մարաշ» տարածքային ստորաբաժանման 22.08.2008թ. թիվ 4241ա գրությամբ Վաչագան Ասլանյանի դիմումը գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու մասին, մերժվել է նշելով, որ վերջինիս դիմումին կտրվի համապատասխան ընթացք հատկացվածից 4,7 քմ ավելին օգտագործվող հողամասի /պետական սեփականության հողամաս/, դրա վրա առկա 4,7 ք.մ. ինքնակամ շինության, հատկացվածից 215,7 քմ պակաս օգտագործվող հողամասի, ինքնակամ շինությունների վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթեր, ինչպես նաև գույքային թերթ ներկայացնելուց հետո: Այսինքն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ֊ի կողմից մերժվել է 215,7 քմ մակերեսով հողամասի նկատմամբ Վաչագան Ասլանյանի սեփականության իրավունքի գրանցումը, ինչը փաստում է, որ վերջինս իրավասու չէ պահանջել իր սեփականությունը չհանդիսացող հողամասի վրա գտնվող կառույցները քանդելուն և վերադարձնելուն պարտավորեցնել: Ընդ որում այն, որ վիճարկվող հողամասը հանդիսանում է Հայցվորի սեփականությունը, ենթակա էր ապացուցման իր կողմից, որի անբարենպաստ հետևանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րղ հոդվածի ուժով կրում է վերջինս, իսկ պատասխանողների ներկայացուցչի կողմից դեռևս 23.06.2012 թվականի հայցադիմումի պատասխանով փաստվել էր, որ հայցվորի կողմից իր պահանջը հիմնավորող վերաբերելի և թույլատրելի ապացույցներ չեն ներկայացվել, որի ուժով հայցը ենթակա էր մերժման: Բացի այդ, սույն գործով Դատարանը դեռևս 04.04.2014 թվականին նշանակել էր շինարարատեխնիկական փորձաքննություն և գործի քննությունը կասեցրել մինչև փորձաքննության ավարտը: 20.04.2015 թվականին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացվել է միջնորդություն փորձաքննությանը առաջադրված հարցերի պարզաբանման համար անհրաժեշտ ելակետային տվյալներ ստանալու վերաբերյալ: Դատարանը, չսպասելով մինչև փորձաքննության ավարտը, գործի վարույթը վերսկսել է և նշանակել դատական նիստ: Այնուհետև 10.09.2015 թվականին նշանակել դատաշինարարատեխնիկական փորձաքննություն: Բողոքաբերները նշել են նաև, որ Դատարանի կողմից նշանակված երկու փորձագիտական եզրակացություններով չեն տրվել վերը նշված առաջադրված բոլոր հարցերին պատասխաններ: Մասնավորապես՝ փորձագետները չեն պատասխանել, թե Նորքի 7-րդ փողոցի թիվ 156, 156ա, 161, 162 և 166 հասցեների որ տները և հատկացված հողատարածքներն են բաժանարար պատի (պարիսպի) միջոցով բաժանվում, յուրաքանչյուր հասցեի տունը և հատկացված հողատարածքը բաժանարար պատի (պարիսպի) ո ր հատվածում է գտնվում, բաժանարար պատը (պարիսպը) ո ր թվականին է կառուցված, առկա՞ է արդյոք Երևան քաղաքի Նորքի 7 փողոցի թիվ 162 տուն հասցեում՝ անօրինական շինություն, թե ոչ, եթե այո, այն հողատարածքի որ հատվածում է գտնվում, ու ՞մ կողմից է կառուցվել և ու՞մ կողմից է տիրապետվում, օգտագործվում: Դատարանը թեև առանձնացրել է նշված հանգամանքները որպես գործի համար էական նշանակություն ունեցող և առաջադրել փորձագետներին դրանց պատասխանելու համար, սակայն հաշվի չի առել, որ դրանց վերաբերյալ սպառիչ հետազոտություններ փորձագետների կողմից չի իրականացվել: Հետևաբար՝ Դատարանի կողմից չի պարզվել թե բաժանարար պատով առանձնացված, Պատասխանողներին հատկացված հողատարածքները ինչպես դարձան Հայցվորի սեփականությունը: Դատարանը հաշվի չի առել նաև, որ Հայցվորի կողմից չի ապացուցվել այն հանգամանքը, որ հենց ք. Երևան, Նորքի 7-րդ փողոց թիվ 156, 161 և 166 հասցեի սեփականատերերի կողմից է ինքնակամ, անօրինական շինություններ կառուցվել և այն վերջիններիս կողմից ապօրինի կերպով տիրապետվում է և այն դուրս է եկել Հայցվորի տիրապետումից իր կամքից անկախ հանգամանքներով: Դատարանը հաշվի չի առել, որ Երևան քաղաքի Նորքի 7 փողոցի թիվ 161 տան հասցեի սեփականության իրավունքում գրանցված հողամասի հատակագիծը տարբերվում է 29.01.2019 թվականի Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ի կողմից տրված եզրակացության Հավելված թիվ 1-ում և Հավելված թիվ 2-ում տրված հատակագծերից, ինչի արդյունքում փաստացի հակասություն է աոաջանում փորձագիտական եզրակացության և իրավահաստատող փաստաթղթերում աոկա հատակագծերի միջև: Դատարանը գործի քննության ժամանակ նաև չի պարզել այն հանգամանքը, թե արդյոք ք. Երևան, Նորքի 7-րդ փողոց, 162 տուն հասցեից պակասող հողամասը պակասել է հենց ճակատային մասից, թե ետնամասից, հարևանների կողմից: Միաժամանակ, գործում աոկա ՀՀ ազգային արխիվի Երևանի քաղաքային մասնաճյուղի կողմից տրված 2012 թվականի թիվ Հ-968 արխիվային քաղվածքի արձանագրություն թիվ 40-ի համաձայն՝ Գևորգ Խաչիկի Հակոբյանին տրվել է բնակարան կառուցելու համար հետևյալ հողամասը՝ Նորք, 32 կվ, 26 հողամասը /ներկայիս Նորք, 7-րղ փողոց, 156 տուն 7/ հաշվի առնելով վերջինիս և այլոց դիմումները որպես ներգաղթյալների: Գործում աոկա գլխավոր հատակագծի համաձայն թե 26 հողամասը, թե թիվ 23, թիվ 28 և 30 հողամասերը և թե հետնամասում գտնվող թիվ 22-29 հողամասերը բաժանված են հավասար բաժանարար գծերով և թիվ 26 հողամասի ետնամասում գտնվող 24-րղ հողամասը /ներկայիս ք. Երևան, 7-րղ փողոց, 162 տուն/ գտնվում է ոչ թե դեպի առաջ թիվ 156 տան հողամասի ետևում, ինչպես Փորձագիտական եզրակացությամբ է պատկերված, այլ հավասար դիրքում, ինչ մյուս հողամասերը: Հետևաբար՝ թե Հայցվորին, թե Պատասխանողներին Գլխավոր հատակագծով տրվել են հողամասեր, բաժանված բաժանարար գծով և հավասար դիրքերով: Այսպիսով, Գլխավոր հատակագծի և Փորձագիտական եզրակացության միջև առկա հատակագծերի միջև հակասություն առաջանալու պայմաններում դրա անբարենպաստ հետևանքները կրում է դրա ապացուցման բեռը կրող կողմը: Միաժամանակ, Փորձագիտական եզրակացությունը չի հանդիսանում անվերապահորեն բացարձակ ճշմարտություն պարունակող փաստաթուղթ, այն էլ այն դեպքում, երբ իրավահաստատող փաստաթղթերում աոկա է այլ հատակագիծ, իսկ Փորձագիտական եզրակացության մեջ այլ: Միաժամանակ Փորձագիտական եզրակացությամբ նշվել է, թե Նորքի 7-րդ փողոցի 156 հասցեի կողմից օգտագործվում է փաստացի 858,35 քմ, որից 795,35 քմ հողամասը ինքնակամ զբաղեցված է, Նորքի 7-րղ փողոցի 161 հասցեի հողամասի մակերեսը փաստացի կազմում է 914,3 քմ, որից 314,3 քմ հողամասը ինքնակամ զբաղեցված է, Նորք, 7-րղ փողոցի թիվ 166 հասցեի հողամասի մակերեսը փաստացի կազմում է 2538,59 քմ, որից 1958,59 քմ հողամասը ինքնակամ զբաղեցված է: Այնուհետև, Փորձագիտական եզրակացությամբ թիվ 1 և թիվ 2 հավելվածներով տրվել է փաստացի զբաղեցված տարածքների և Նորքի 7-րդ փողոցի թիվ 162 հասցեին հատկացված և ենթադրաբար հարևանների կողմից օգտագործվող 215,7 քմ տարածքների հատակագծերը: Սակայն Փորձագիտական եզրակացությամբ այդպես էլ տրված չեն այն հատակագծերը, որոնցով ուրվագծված է Պատասխանողների կողմից հենց ինքնակամ զբաղեցված տարածքները, որոնցով կհամընկներ հավելված 2-ի հատակագծում աոկա ենթադրաբար Նորքի 7-րդ փողոցի 162 տանը պատկանող հողատարածքը: Այլ կերպ ասած, Փորձագիտական եզրակացությամբ տրված չէ և Դատարանի կողմից հիմնավորված չէ, որ Պատասխանողների կողմից ինքնակամ զբաղեցված տարածքները հանդիսանում են հենց հայցվորին սեփականության իրավունքով պատկանող 215,7քմ մակերեսով հողամասը և Դատարանի կողմից չի պարզվել, թե արդյոք Փորձագիտական եզրակացության հավելված թիվ 1 և թիվ 2 հատակագծերում ներկայացված ենթադրաբար ինքնակամ զբաղեցված տարածքները հանդիսանում են Պատասխանողներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի մասերը: Ընդ որում, այն հանգամանքը, որ Պատասխանողների կողմից զավթվել է հայցվորին պատկանող հողատարածքը, ենթակա էր ապացուցման հայցվորի կողմից, որի անբարենպաստ հետևանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի ուժով կրում է վերջինս: Ուստի, Դատարանի կողմից վերը նշված հանգամանքները հաշվի չառնվելով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն չի իրականացվել՝ խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, ինչի արդյունքում գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները Դատարանի կողմից չեն պարզվել: Բողոքաբերները նշել են նաև, որ Դատարանը գործի քննության ժամանակ չի պարզել, թե արդյոք Պատասխանողների կողմից վիճարկվող հողամասերը հանդիսանում են հողային օրենսգրքի իմաստով տնամերձ հողամասեր, թե ոչ: Վկայակոչելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածը՝ Բողոքաբերները նշել են, որ սեփականատիրոջը պատկանում է ոչ միայն բնակելի տունը, այլ նաև հողամասը, որի վրա զբաղեցված է շենքը կամ շինությունը: Ուստի' ք.Երևան, Նորքի 7-րդ փողոց, 156 տան սեփականատերերին պատկանում է ոչ միայն բնակելի տունը, այլ նաև հողամասը, որի վրա գտնվում է բնակելի տունը: Հետևաբար՝ նշված հասցեի սեփականատերերին է պատկանում է տնամերձ տարածքից օգտվելու վերջիններիս օրենքի ուժով պատկանող սեփականության իրավունքը, ընդ որում մինչև 0,07հա մակերեսով: Վճռով փաստվել է, որ ք.Երևան, Նորքի 7-րդ փողոց, 161 հասցեի սեփականատեր Վահիկ Սահակյանին սեփականության իրավունքով պատկանում է նշված հասցեի 74,7քմ մակերեսով բնակելի տունը 0,06 հա մակերեսով հողամասը: Ք. Երևան, Նորքի 7-րդ փողոց, 166 տան հասցեի սեփականատերերին է պատկանում նշված հասցեի 580,0քմ մակերեսով անշարժ գույքը և հողամասը, 58,5 քմ մակերեսով բնակելի տունը: Հետևաբար՝ Պատասխանողներն ունեին իրավունք օգտագործելու իրենց բնակելի տան տնամերձ տարածքները, համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի: Սույն գործով Դատարանը հաշվի չի առել, որ Պատասխանողների ներկայացուցչի կողմից ներկայացված դատական նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը կրել է հարգելի պատճառներ: Մասնավորապես՝ Դատարանը չի բավարարել /կամ հաշվի չի առել/ Պատասխանողների ներկայացուցչի կողմից 08.04.2019 թվականին ներկայացված 09.04.2019 թվականի դատական նիստը հետաձգելու մասին միջնորդությունն այն դեպքում, երբ ներկայացուցչի կողմից հայտնվել է, որ նույն օրը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում պետք է մասնակցի ավելի վաղ նշանակված այլ թիվ ԵԿԴ/3197/02/17 քաղաքացիական գործով դատական նիստին, ուստի ֆիզիկապես չի կարող մասնակցել սույն գործով նշանակված դատական նիստին, վերջինիս զրկելով գործի քննության ընթացքում ծագող հարցերի վերաբերյալ իր փաստարկները ներկայացնելու հնարավորությունից: Ելնելով վերոգրյալից` Բողոքաբերները խնդրել են բեկանել ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 19.04.2019թ.թ. թիվ ԵԿԴ/0843/02/12 վճիռը, և փոփոխել՝ հայցն ամբողջությամբ մերժել: 3. Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը. 1) Դիմելով դատարան հայցվորը հայտնել է, որ ք.Երևան, Նորքի 7 փող., թիվ 162 հասցեում գտնվող հողամասը և դրանում կառուցված շինությունը սեփականության իրավունքով պատկանել է հայցվորի հորը` Արսեն Ասլանյանին, որը մահացել է 08.02.2002 թվականին: Վերջինս նշված հասցեում գտնվող հողը և տունը իր ընտանիքի հետ միասին օգտագործել և տիրապետել է դեռևս 1970-ական թվականներից: Հայցվոր Վաչագան Ասլանյանը հանդիսանալով վերջինիս որդին, որպես նշված հասցեում գտնվող հողի և բնակելի շինության փաստացի տիրապետող, 2008 թվականին դիմել է ՀՀ Կենտրոն նոտարական տարածքին իր ժառանգության իրավունքը ձևակերպելու նպատակով: 20.08.2007թ. ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտարի կողմից հայցվորին տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, համաձայն որի՝ հայցվոր Վաչագան Ասլանյանը հանդիսանում է հանգուցյալ Արսեն Ասլանյանին պատկանող գույքի օրինական ժառանգը և ժառանգական գույքը բաղկացած է` ք.Երևան, Նորքի 7 փող., թիվ 162 հասցեում գտնվող շինությունից և հողամասից: Այնուհետև հայցվորը դիմել է ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Մարաշ» տարածքային ստորաբաժանմանը` ժառանգությունից ծագող իր իրավունքների պետական գրանցման համար, սակայն վերջինիս դիմումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ վերը նշված հասցեում գտնվող ընդհանուր հողատարածքից 215.7 քմ մակերեսը փաստացի օգտագործվում է հարևանների, տվյալ գործով պատասխանողների կողմից և այդ հողամասում վերջիններիս կողմից կառուցվել են ինքնակամ շինություններ (հատոր 1, գ.թ. 3,4): 2) ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Մարաշի տարածքային ստորաբաժանման՝ Վաչագան Արսենի Ասլանյանին հասցեագրված 22.08.2008թ. թիվ 424/ա գրության համաձայն՝ Վաչագան Արսենի Ասլանյանի դիմումի հիման վրա ք. Երևան, Նորքի 7փ., 162 տուն, հասցեի անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կկատարվի հատակագծից 4,7 քմ ավելին հատկացվող հողամասի (պետ. սեփ. հող), նրա վրա առկա 4.7քմ ինքնակամ շինության, հատկացվածից 215,7 քմ պակաս օգտագործվող հողամասի (հարևանի կողմից օգտագործվող), ինքնակամ շինությունների վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթեր, ինչպես նաև գույքային թերթ ներկայացնելուց հետո (ժառանգության մեջ նշվել է թիվ 45 տոմարի 248 տեխնիկական անձնագրով, սակայն պետք է լինի գույքային թերթ) (հատոր 1, գ.թ. 6): 4. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Քննելով վերաքննիչ բողոքը ներկայացված հիմքերի և հիմնավորումների սահմաններում` Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին մասի համաձայն՝ սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է անձի սեփականությանը՝ որպես սահմանադրորեն երաշխավորված իրավունքի: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ սեփականատիրոջ իրավազորությունների (տիրապետում, օգտագործում, տնօրինում) ամբողջությունը կազմում է սեփականության իրավունքի բովանդակությունը, և դրանց ամբողջությունն օրենքով պատկանում է սեփականատիրոջը` որպես սեփականության սուբյեկտիվ իրավունքի կրողի, և սահմանում սեփականության իրավունքի իրականացման սահմանները, ինչն ապահովում է գույքի նկատմամբ սեփականատիրոջ լիակատար գերիշխանությունը` սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը (տե՛ս, ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՆԴ/1628/02/11 քաղաքացիական գործով 08.05.2014 թվականի որոշումը): ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ: Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ սեփականատերն օժտված է իրեն պատկանող գույքն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքներով և իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, որը կապված է այդ իրավունքների իրականացման հետ: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածով ամրագրվել է այնպիսի խախտումները վերացնելու պահանջ ներկայացնելու իրավունքը (նեգատոր հայց), որոնք, չզրկելով սեփականատիրոջը գույքի տիրապետման իրավունքից, խոչընդոտում են նրա այլ` գույքի օգտագործման և տնօրինման իրավունքների լիարժեք իրականացմանը` դրանով իսկ խախտելով այդ իրավունքները: Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նեգատոր հայցով սեփականատիրոջ իրավունքները ենթակա են պաշտպանության այն դեպքում, երբ պատասխանողի գործողություններն օրինական չեն (տե՛ս, ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՇԴ/1609/02/11 քաղաքացիական գործով 2014թ. մայիսի 8-ի որոշումը): Վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ նեգատոր հայցի ներկայացման դեպքում միաժամանակ պետք է առկա լինեն հետևյալ երկու պայմանները. 1. հայցվորը հայցի հարուցման պահին պետք է լինի գույքի սեփականատեր կամ այլ օրինական (տիտղոսային) տիրապետող, 2. հայցի ներկայացման պահին պետք է առկա լինի երրորդ անձի կողմից թույլ տրված այնպիսի գործողություն կամ անգործություն, որը խոչընդոտի գույքի սեփականատիրոջը կամ օրինական (տիտղոսային) այլ տիրապետողին օգտագործել և/կամ տնօրինել գույքը: Վերոգրյալի վերլուծության արդյունքում վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությունը չի կարող կախվածության մեջ դրվել սեփականության առարկա անշարժ գույքի հասցեավորված լինելու հանգամանքից: Սեփականատիրոջ իրավունքները ենթակա են պաշտպանության միայն վերջինիս՝ սեփականատեր կամ այլ օրինական (տիտղոսային) տիրապետող լինելու փաստի ուժով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապoրինի տիրապետումից: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել միայն ապօրինի տիրապետողից: Տիրապետումն ապօրինի է, եթե այն իրականացվում է առանց որևէ օրինական հիմքի (տե′ս, ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՇԴ/0613/02/10 քաղաքացիական գործով 04.03.2011 թվականի որոշումը): Ապօրինի տիրապետման փաստն առկա է ոչ միայն այն դեպքում, երբ ի սկզբանե բացակայում է տիտղոսային տիրապետումը, այլև երբ տիրապետումը հիմնված է օրինական հիմքի (տիտղոս) վրա, որը հետագայում վերանում է: Վերահաստատելով նախկինում կայացրած որոշումներում արտահայտած դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը նաև նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի իրավակարգավորումից հետևում է, որ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու հայցերով պատշաճ հայցվոր հանդիսանում է գույքի սեփականատերը, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 278-րդ հոդվածից հետևում է, որ նույն օրենսգրքի 274-րդ հոդվածով նախատեսված իրավունքը պատկանում է նաև այն անձին, ով թեև սեփականատեր չէ, սակայն գույքը տիրապետում է օրենքով կամ պայմանագրով նախատեսված հիմքով: Միևնույն ժամանակ վինդիկացիոն հայցը կարող է հարուցվել միայն ապօրինի տիրապետողի դեմ, հետևաբար այդպիսի հայցով պատշաճ պատասխանող կարող է լինել այն անձը, ում ապօրինի տիրապետման ներքո գտնվում է սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի գույքը (տե՛ս, ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԼԴ1/0030/02/10 քաղաքացիական գործով 08.04.2014 թվականի որոշումը): Վերոգրյալ նորմերի վերլուծության արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սեփականության իրավունքի պաշտպանության և վինդիկացիոն և նեգատոր եղանակների կիրառման համար անհրաժեշտ և պարտադիր նախապայման է հայցվորի՝ պաշտպանության ենթակա գույքի նկատմամբ սեփականության կամ այլ օրինական տիտղոսի առկայությունը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ հոդվածների համաձայն՝ քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա: Քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման: Հայցի հարուցման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական գործերով արդարադատությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև` քաղաքացիների ու իրավաբանական անձանց հավասարության սկզբունքների հիման վրա: Նույն օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա: Հայցի հարուցման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա: Այսինքն` վերը նշված հոդվածների իմաստով դատարանը պարտավոր է՝ - քաղաքացիական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի կամ դիմումի հիման վրա, -քաղաքացիական գործը քննել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում (տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԱՎԴ/0470/02/10 քաղաքացիական գործով 2011թ. հոկտեմբերի 14-ի որոշումը): Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական դատավարությունն իրականացվում է մրցակցության և իրավահավասարության ելակետային սկզբունքների գերակայությամբ, որտեղ Դատարանը, պահպանելով անկախություն և անաչառություն, վարում է դատավարությունը, անհրաժեշտության դեպքում սույն օրենսգրքով սահմանված կարգով գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձանց պարզաբանում է նրանց իրավունքները և պարտականությունները, նախազգուշացնում է դատավարական գործողությունները կատարելու կամ չկատարելու հետևանքների մասին, իսկ գործին մասնակցող անձիք իրականացնում են իրենց դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով: Նման պայմաններում դատավարական իրավունքները տնօրինելու, ինչպես նաև դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով չիրականացնելու բացասական հետևանքների ռիսկը կրում են գործին մասնակցող անձինք: Հայցի հարուցման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա: Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տես, ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով 17.04.2009 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանը, զարգացնելով նշված դիրքորոշումը, մեկ այլ որոշման շրջանակներում արձանագրել է, որ յուրաքանչյուր դեպքում որևէ ապացույցի վերաբերելիության և թույլատրելիության հարցը լուծելիս դատարանները պետք է ղեկավարվեն հետևյալ կանոններով. 1) Գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել բացառապես օրենքով նախատեսված ապացույցներով. Նման եզրահանգումը բխում է Օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումից, որով սպառիչ սահմանված է ապացուցման միջոցների շրջանակը: Մասնավորապես՝ գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել միայն գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների և գործին մասնակցող անձանց ցուցմունքներով: 2) Օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում. Օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված թույլատրելիության նշված կանոնը ենթադրում է ապացույցի դատավարական ձևի համապատասխանությունն օրենքի պահանջներին` աղբյուրի, ստացման եղանակի, պայմանների, ինչպես նաև ապացույցի ձևակերպման տեսանկյունից: ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ վերոնշյալ կանոնի համատեքստում ապացույցի թույլատրելիությունը պետք է դիտարկվի ոչ միայն դատավարական, այլ նաև նյութաիրավական օրենսդրության նորմերը պահպանված լինելու առումով: 3) Գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով: Օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված թույլատրելիության վերոնշյալ կանոնը մեկնաբանվում է հետևյալ կերպ. - գործի հանգամանքները կարող են հաստատվել բացառապես օրենքով նախատեսված ապացույցներով, այլ ապացույցների կիրառումը բացառվում է, կամ. - գործի հանգամանքները կարող են հաստատվել օրենքով նախատեսված ապացույցներով (անհրաժեշտ ապացույց), սակայն այլ ապացույցների վարույթ ներգրավելու հնարավորությունը սահմանափակված չէ: Ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության նշված կանոնի մասնավոր դրսևորումներից է նաև այս կամ այն ապացույցի օգտագործման արգելքը, որը նշանակում է, որ ի հավաստում գործի լուծման համար նշանակություն ունեցող որևէ հանգամանքի չի կարող ներկայացվել որևէ կոնկրետ ապացույց, եթե նյութական օրենսդրությունն արգելում է դրա օգտագործումը (տե՛ս, ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/2593/02/10 քաղաքացիական գործով 08.05.2014 թվականի որոշումը): Ընդ որում, Դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածը կիրառելիս, պետք է ցույց տա, թե որ հոդվածով է արգելված ապացույցի նման տեսակով նման փաստի հաստատումը (տե՛ս, ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԱՎԴ/0235/02/10 քաղաքացիական գործով 29.07.2011 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանը փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: Վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՔԴ/0936/02/14 քաղաքացիական գործով 2016թ. ապրիլ 22-ի որոշումը): ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գույքի նկատմամբ պետական գրանցման ենթակա իրավունքները ծագում են դրանց գրանցման պահից: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման: Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լուսի ներքո անդրադառնալով վերաքննիչ բողոքի հիմքերի հիմնավորվածությանը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, տվյալ պարագայում հայցվոր Վաչագան Արսենի Ասլանյանի կողմից հարուցվել է հողն ուրիշի ապօրինի տիրապետությունից ազատելու, վերադարձնելու, կառուցված շինությունները քանդելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայց, այն պարագայում, երբ նշված գույքի նկատմամբ հայցվոր Վաչագան Արսենի Ասլանյանի սեփականության իրավունքի պետական գրանցում չի ստացել, որպիսի հանգամանքի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի և 135-րդ հոդվածի 1-ին մասի ուժով վիճելի է մնում քննարկման առարկա ք. Երևան, Նորքի 7 փ., 162 տուն, հասցեի անշարժ գույքի նկատմամբ Վաչագան Արսենի Ասլանյանի սեփականության իրավունքի առկայության փաստը՝ հայցապահանջով ներկայացված հողատարածքների վերաբերյալ: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ Դատարանն արձանագրելով, որ թիվ 162 հասցեի անշարժ գույքի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքն ինքնին չի վիճարկվել, հաշվի չի առել այն հանգամանքը, որ տվյալ պարագայում ք. Երևան, Նորքի 7 փ., 162 տուն, հասցեի անշարժ գույքի նկատմամբ Վաչագան Արսենի Ասլանյանի սեփականության իրավունքի առկայության հանգամանքը օրենքի, մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի և 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, պետք է հաստատվեր միայն որոշակի ապացույցներով և չէր կարող հաստատվել այլ ապացույցներով: Ուստի միայն՝ հայցվորի սեփականության իրավունքը գործին մասնակցող անձանց կողմից չվիճարկելու հանգամանքը բավարար չէ ք. Երևան, Նորքի 7 փ., 162 տուն, հասցեի անշարժ գույքի նկատմամբ/որոշակի սահմանագծերով/ Վաչագան Արսենի Ասլանյանի սեփականության իրավունքի առկայության փաստը հաստատված համարելու համար: Վերոգրյալի արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ ներկայացված հայցապահանջի շրջանակներում, ք. Երևան, Նորքի 7 փ., 162 տուն հասցեի անշարժ գույքի նկատմամբ Վաչագան Արսենի Ասլանյանի սեփականատեր լինելու փաստը հաստատված չլինելու պայմաններում, հայցը ենթակա է մերժման: Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանը բողոքի մյուս հիմքերին չի անդրադառնում, քանի որ դրանց գնահատումը քննարկվող բողոքի, նաև՝ գործի այլ լուծում չեն կարող պայմանավորել: Վերոգրյալ փաստական և իրավական հիմնավորումների արդյունքում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքարկվող վճիռը ենթակա է բեկանման: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վերաքննիչ դատարանի լիազորությունը՝ հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի» (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վերաքննիչ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է՝ այնքանով, որքանով Վերաքննիչ դատարանը սույն գործի շրջանակներում հաստատված չի համարում ք. Երևան, Նորքի 7 փ., 162 տուն, հասցեի անշարժ գույքի նկատմամբ Վաչագան Արսենի Ասլանյանի՝ սեփականատեր լինելու փաստը: Դատական ակտը փոփոխելիս Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը: Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/0843/02/12 քաղաքացիական գործով 19.04.2019 թվականի վճիռն ամբողջությամբ պետք է բեկանել և փոփոխել, այն է՝ «Վաչագան Արսենի Ասլանյանի հայցն ընդդեմ Վահիկ Խաչիկի Սահակյանի, Լենա Արտաշեսի Տոնոյանի /Մարզպետունի Տոնոյանի իրավահաջորդ/, Խաչիկ Հակոբյանի, Սարգիս, Լենա, Ժանետա, Ալիսա Խաչիկի, Մարգարիտա, Գևորգ Խաչիկի, Կարեն Խաչիկի, Խաչատուր Գևորգի, Ալիսա Սարգսի, Գևորգ Սարգսի, Ելենա Գևորգի Հակոբյանների, երրորդ անձինք` Սերգեյ /Սերյոժա/ և Գեղեցիկ Ղազարյանների, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի «Երևան» ՏՍ-ի, Սևակ, Վահագ, Սահակ Մարզպետունու Տոնոյանների, Գևորգ Գրիգորի Հարությունյանի, Մարինա Ալադադյանի, Արմեն Պետրոսյանի, «ՀայԷկոնոմբանկ» ԲԲ ընկերության` հողն ուրիշի ապօրինի տիրապետությունից ազատելուն և վերադարձնելուն, կառուցված շինությունները քանդելուն պարտավորեցնելու պահանջների մասին, մերժել»: Անդրադառնալով դատական ակտի բեկանման և փոփոխման արդյունքում դատական ծախսերի վերաբաշխման հարցին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` սույն գլխի կանոնների համաձայն: Ըստ նշված կանոնների` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի): Հիմք ընդունելով հայցապահանջի մերժման հանգամանքը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատական ծախսերը կրում է հայցվորը, ուստի՝ այդ հարցը պետք է համարել լուծված: 5.Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն ու եզրահանգումը վերաքննիչ բողոքով դատական ծախսերի բաշխման վերաբերյալ. Անդրադառնալով վերաքննիչ բողոքով դատական ծախսերի բաշխման հարցին` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այն կազմված է միայն պետական տուրքի գումարներից: Բողոքաբերների կողմից սույն վերաքննիչ բողոքի համար վճարվել է պետական տուրք 20,000 ՀՀ դրամի չափով, ուստի, հիմք ընդունելով վերաքննիչ բողոքի բավարարման հանգամանքը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հայցվոր Վաչագան Արսենի Ասլանյանից հօգուտ բողոքաբերներ Լենա Հակոբյանի, Ալիսա Հակոբյանի Մարգարիտա Հակոբյանի, Ելենա Հակոբյանի, Լենա Տոնոյանի, Վահիկ Սահակյանի, Սերյոժա Ղազարյանի և Գեղեցիկ Ղազարյանի ենթակա է բռնագանձման՝ ընդհանուր 20,000 ՀՀ դրամ՝ որպես սույն վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար: Վերոգրյալների հիմքով և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ, 374-րդ, 376-րդ, 380-րդ, 381-րդ, 386-րդ և 387-րդ հոդվածների դրույթներով` Վերաքննիչ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Լենա Հակոբյանի, Ալիսա Հակոբյանի Մարգարիտա Հակոբյանի, Ելենա Հակոբյանի, Լենա Տոնոյանի, Վահիկ Սահակյանի, Սերյոժա Ղազարյանի և Գեղեցիկ Ղազարյանի վերաքննիչ բողոքը բավարարել: ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/0843/02/12 քաղաքացիական գործով 19.04.2019 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանել և փոփոխել հետևյալ կերպ. «Վաչագան Արսենի Ասլանյանի հայցն ընդդեմ Վահիկ Խաչիկի Սահակյանի, Լենա Արտաշեսի Տոնոյանի /Մարզպետունի Տոնոյանի իրավահաջորդ/, Խաչիկ Հակոբյանի, Սարգիս, Լենա, Ժանետա, Ալիսա Խաչիկի, Մարգարիտա, Գևորգ Խաչիկի, Կարեն Խաչիկի, Խաչատուր Գևորգի, Ալիսա Սարգսի, Գևորգ Սարգսի, Ելենա Գևորգի Հակոբյանների, երրորդ անձինք` Սերգեյ /Սերյոժա/ և Գեղեցիկ Ղազարյանների, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի «Երևան» ՏՍ-ի, Սևակ, Վահագ, Սահակ Մարզպետունու Տոնոյանների, Գևորգ Գրիգորի Հարությունյանի, Մարինա Ալադադյանի, Արմեն Պետրոսյանի, «ՀայԷկոնոմբանկ» ԲԲ ընկերության` հողն ուրիշի ապօրինի տիրապետությունից ազատելուն և վերադարձնելուն, կառուցված շինությունները քանդելուն պարտավորեցնելու պահանջների մասին, մերժել: Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված»: 2. Վաչագան Արսենի Ասլանյանից հօգուտ Լենա Հակոբյանի, Ալիսա Հակոբյանի Մարգարիտա Հակոբյանի, Ելենա Հակոբյանի, Լենա Տոնոյանի, Վահիկ Սահակյանի, Սերյոժա Ղազարյանի և Գեղեցիկ Ղազարյանի բռնագանձել՝ ընդհանուր 20,000 ՀՀ դրամ՝ որպես սույն վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար: 3.Որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, դատական ծախսերի մասով, կամովին չկատարելու դեպքում կկատարվի հարկադիր կարգով՝ պարտապանի հաշվին: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան: ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ՝ ՆԱԻՐԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԴԱՏԱՎՈՐ՝ ԱՆԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ |