|
Սույն քաղաքացիական գործով, ըստ հայցի Անդրանիկ Գրիգորի Քոչարյանի ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, երրորդ անձ՝ Հասմիկ Մելքոնյան՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելուն, զրպարտություն պարունակող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու, վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում վճարելու պահանջների մասին, պատասխանող «Հրապարակ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվության ընկերության շահերը ներկայացնում է Լեվ գրուպ փաստաբանական գրասենյակի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 16.06.2020 թվականին կայացրել է հօգուտ պատասխանողների բարենպաստ դատական ակտ` համաձայն որի հայցը մերժվել է:
Հայցվորի կողմից վերաքննիչ բողոք է բերվել 16.06.2020 թվականի վճռի դեմ:
Համաձայն ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.12.2020 թվականի որոշման` հայցվոր Անդրանիկ Քոչարյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/6559/02/19 քաղաքացիական գործով կայացված 16.06.2020 թվականի վճիռը թողնելով անփոփոխ:
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/6559/02/19 Վ Ճ Ի Ռ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ 16.06.2020 թ. ք. Երևան
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ
Նախագահությամբ դատավոր` Ա. Փիլոսյանի Քարտուղարությամբ` Ռ. Մեսրոպյանի Մասնակցությամբ՝ Հայցվորի ներկայացուցիչ՝ Ա.Կանդալյանի (14.02.2019 թվականին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիր, փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 1446) դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն ըստ Անդրանիկ Գրիգորի Քոչարյանի ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, երրորդ անձ՝ Հասմիկ Մելքոնյան ՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելուն, զրպարտություն պարունակող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու, վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում վճարելու պահանջների մասին, Պ Ա Ր Զ Ե Ց Դատավարական նախապատմությունը գ Անդրանիկ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելուն և զրպարտություն պարունակող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու, վիրավորանքի և զրպարտության համար գումար բռնագանձելու պահանջմերի մասի, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել 07.03.2019 թվականին, որը դատարանի՝ 21.03.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել: գ Դատարանի՝ 25.04.2019 թվականի որոշմամբ նշանակվել է նախնական դատական նիստ: գ Դատարանի՝ 11.11.2019 թվականի որոշմամբ Հասմիկ Մելքոնյանը ներգրավվել է որպես ինքնուրույն պահանջներ չներակայացնող երրորդ անձ: գ Դատարանի՝ 17.02.2020 թվականի որոշմամբ սահմանվել է ապացուցման ենթակա փաստերի շրջանակը և գործը նշանակվել է դատաքննության: գ Դատական նիստին մասնակցել է հայցվորի ներկայացուցիչ Ալբերտ Կանդալյանը:
Հայցվորի դիրքորոշումը Դատարանին ներկայացրած հայցադիմումով հայցվորը հայտնել է, որ «Հրապարակ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ իրեն պատկանող «Հրապարակ.ամ» կայք էջում 12.02.2019 թվականին «http://www.hraparak.am/category/hasarakutyn» էլեկտրոնային հասցեում հրապարակել է «Ով է իրականում Անդրանիկ Քոչարյանը» վերտառությամբ հոդված՝ որպես հեղինակ նշելով Հասմիկ Մելքոնյան անվամբ ինչ-որ անձնավորության: Հրապարակելով վերը նշված հոդվածը՝ պատասխանողը, արատավորելով հայցվորի պատիվն ու բարի համբավը, զրպարտչական և վիրավորական բնույթի տեղեկություններ է տարածել հայցվոր Անդրանիկ Քոչարյանի մասին: Հրապարակված հոդվածում պատասխանողը նշել է հետևյալը. «1993-ին ինչպես էին ապրում Հայաստանը և Արցախը, բոլորս գիտենք: Ինչպես ապրեց Գյումրին, շատերը չգիտեն կամ մոռացել են: Վազգեն Սարգսյանի թեթև ձեռքով նույն թվականին Անդրանիկ Քոչարյանը նշանակվեց կառավարության լիազոր ներկայացուցիչ Շիրակի գոտում: Շատ-շատ գյումրեցիների նման, ինձ համար էլ ամենանողկալի ժամանակահատվածը ոչ թե աղետից հետո էր, այլ 1993-96 թվականները՝ գյումրեցիների օկուպացման տարիները: Պատկերացրեք՝ զինված մաուզերիստների շքախումբը քայլում է Գյումրու ավերակ-ամայի փողոցներով, որտեղ ուրվականի նման անցնում են վշտի մեջ կորսված հատուկենտ մարդիկ՝ վերացած աշխարհից ու իրականությունից... Խմբի առջևից քայլում է Անդրանիկ Քոչարյանի «համհարզը»՝ Անդրանիկ Արշակյանը, զինվորական թանկարժեք համազգեստով և զինված «Մակարով» ատրճանակով, հետո գալիս է ինքը՝ գլխավոր մաուզերիստը, հետո՝ Կոբալ Անդոն, հետո՝ Մռդոն, հետո՝ խելոք ու խոնարհ Միքայել Վարդանյանն ու Մուշեղ Սաղաթելյանը: Ինչի՞ համար էր այս զինվորական մասխարան, հանճարեղ Չարենցի «Խմբապետ Շավարշի» հերոսները կարծես հարություն էին առել ու լցվել Գյումրի: Աղետի սարսափներից խելագար ժողովրդի ինչի՞ն էր այս մասխարան: Այս ամենի բեմականացման պատճառը մեկն էր. ՄԵԾ ԹԱԼԱՆԸ սկսելուց առաջ հրոսակախումբն ապահովում էր վախի մթնոլորտ, որ որևէ մեկը հանկարծ ծպտուն չհաներ: Ոհմակը դուրս էր գալիս գիշերով՝ ուսումնասիրելու կուտակված շինանյութը, շինտեխնիկան, վառելիքը: Առաջին երևելի պատառը Երևանյան խճուղու աջ կողմում ամբարված շինանյութն էր, որն այդ ժամանակի տարածաշրջանային ոստիկանապետ Մուշեղ Սաղաթելյանի ուղեկցությամբ ավտոշարասյունով հանվեց Գյումրիից: Հետագայում Շիրակացի փողոցում փոխհրաձգությունն Անդրանիկ Քոչարյանի և Մուշեղ Սաղաթելյանի միջև այդպես էլ մեզ համար մնաց անհայտ: Ափսոս, այսօր Մուշեղն անգիտակից է և գամված անկողնուն, այլապես նախապատմությունը կիմանայինք հենց իրենից: Իմիջիայլոց, շատերը, ովքեր այդ տարիներին համագործակցել են Անդրանիկ Քոչարյանի հետ, կամ մահացել են, կամ կորցրել են հիշողությունը: Քոչարյանի առաջին նպատակներից մեկը Մարտին Ձելֆիմյանն էր, ով զբաղեցնում էր Հարկային ծառայության պետի պաշտոնը: «Ցավալի» մի լուր Անդրանիկ Քոչարյանի համար. Մարտին Ձելֆիմյանը և կորցրել է հիշողոնթյունը. Գուցե այցելե՞ք նրան, Ձեզ հաստատ կհիշի... Ավելի ճիշտ՝ չի համարձակվի չհիշել... Իսկ որտե՞ղ է «համհարզը»՝ Անդրանիկ Արշակյանը, հո չի՞ մահացել: Երկաթգծի շինարարության վարչության պետ, երջանկահիշատակ Լյովա Մադոյանի, օգնության նպատակով եկած շինանյութի թալանի, Մարգարով-Չիֆթալարյան-Պոլոնսկի-Ա.Քոչարյան քառյակի և աղետի գոտուց շինտեխնիկայի առևանգման մասին կներկայացնեմ հաջորդ հոդվածում: ՀԳ. 2019թ. հունվարի 18-ին Անդրանիկ Քոչարյանն ընտրվեց ՀՀ Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Ենթադրենք, Աժ-ում կենսագրություն չունեցող ջահելները չէին ճանաչում նրան, պարոնայք Աժ պատգամավորներ Վարդան Ղուկասյան և Վարդևան Գրիգորյան, Դուք հո գիտեիք, թե ով է Անդրանիկ Քոչարյանը, բայց լռեցիք, կարծեմ թե՝ նույնիսկ քվեարկեցիք նրա օգտին: Լավ չէ... Ավելի անկեղծ՝ վատ է… Ոչ մեկը գյումրեցու անեծքը չի մարսելու...»: Հայցվորի ներկայացուցիչը նշել է, որ հրապարակված նյութը կեղծ է, չի համապատասխանում իրականությանը, վիրավորական արտահայտություններով արատավորում է Անդրանիկ Քոչարյանի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը, ինչպես նաև իրականությանը չհամապատասխանող տեղեկություններով զրպարտում է նրան: Բացի այդ, պատասխանողը, իմանալով, որ հայցվորը հանդիսանում է հասարակական գործիչ /պատգամավոր/ և օգտագործելով հետևյալ բառերը՝ 1/ Խմբի առջևից քայլում է Անդրանիկ Քոչարյանի «համհարզը»՝ Անդրանիկ Արշակյանը, զինվորական թանկարժեք համազգեստով և զինված «Մակարով» ատրճանակով, հետո գալիս է ինքը՝ գլխավոր մաուզերիստը, հետո՝ Կոբալ Անդոն, հետո՝ Մռդոն, հետո՝ խելոք ու խոնարհ Միքայել Վարդանյանն ու Մուշեղ Սաղաթելյանը. 2/ Ինչի՞ համար էր այս զինվորական մասխարան, հանճարեղ Չարենցի «Խմբապետ Շավարշի» հերոսները կարծես հարություն էին առել ու լցվել Գյումրի: Աղետի սարսափներից խելագար ժողովրդի ինչի՞ն էր այս մասխարան. 3/ Այս ամենի բեմականացման պատճառը մեկն էր. ՄԵԾ ԹԱԼԱՆԸ սկսելուց առաջ հրոսակախումբն ապահովում էր վախի մթնոլորտ, որ որևէ մեկը համկարծ ծպտուն չհաներ: Ոհմակը դուրս էր գալիս գիշերով՝ ուսումնասիրելու կուտակված շինանյութը, շինտեխնիկան, վառելիքը: Առաջին երևելի պատառը Երևանյան խճուղու աջ կողմում ամբարված շինանյութն էր, որն այդ ժամանակի տարածաշրջանային ոստիկանապետ Մուշեղ Սաղաթելյանի ուղեկցությամբ ավտոշարասյունով հանվեց Գյումրիից. 4/ Հետագայում Շիրակացի փողոցում փոխհրաձգությունն Անդրանիկ Քոչարյանի և Մուշեղ Սաղաթելյանի միջև այդպես էլ մեզ համար մնաց անհայտ: Ափսոս, այսօր Մուշեղն անգիտակից է և գամված անկողնուն, այլապես նախապատմությունը կիմանայինք հենց իրենից: Իմիջիայլոց, շատերը, ովքեր այդ տարիներին համագործակցել են Անդրանիկ Քոչարյանի հետ, կամ մահացել են, կամ կորցրել են հիշողությունը. 5/ Քոչարյանի առաջին նպատակներից մեկը Մարտին Չելֆիմյանն էր, ով զբաղեցնում էր Հարկային ծառայության պետի պաշտոնը: «Ցավալի» մի լուր Անդրանիկ Քոչարյանի համար. Մարտին Ձելֆիմյանը՝ ևս կորցրել է հիշողությունը: Գուցե այցելե՞ք նրան, Ձեզ հաստատ կհիշի... Ավելի ճիշտ՝ չի համարձակվի չհիշել... 6/ Իսկ որտե՞ղ է «համհարզը»՝ Անդրանիկ Արշակյանը, հո չի՞ մահացել: Երկաթգծի շինարարության վարչության պետ, երջանկահիշատակ Լյովա Մադոյանի, օգնության նպատակով եկած շինանյութի թալանի, Մարգարով- Չիֆթալարյան-Պոլոնսկի-Ա.Քոչարյան քառյակի և աղետի գոտուց շինտեխնիկայի առևանգման մասին կներկայացնեմ հաջորդ հոդվածում 7/ ՀԳ. 2019թ. հունվարի 18-ին Անդրանիկ Քոչւսրյանն ընտրվեց ՀՀ Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Ենթադրենք, Աժ-ում կենսագրություն չունեցող ջահելները չէին ճանաչում նրան, պարոնայք Աժ պատգամավորներ Վարդան Ղուկասյան և Վարդևան Գրիգորյան, Դուք հո գիտեիք, թե ով է Անդրանիկ Քոչարյանը, բայց լռեցիք, կարծեմ թե՝ նույնիսկ քվեարկեցիք նրա օգտին: Լավ չէ... Ավելի անկեղծ՝ վատ է... Ոչ մեկը գյումրեցու անեծքը չի մարսելու...». բացայհատ և դիտավորյալ վիրավորել է հայցվորին արատավորելով նրա պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը: Ինչ վերաբերվում է «Հրապարակ.ամ» կայք էջում 12.02.2019 թվականին հրապարակված հետևյալ բառերին. 1/ Շատ-շատ գյումրեցիների նման, ինձ համար էլ ամենանողկալի ժամանակահատվածը ոչ թե աղետից հետո էր, այլ 1993-96 թվականները՝ գյումրեցիների օկուպացման տարիները. 2/ Պատկերացրեք՝ զինված մաուզերիստների շքախումբը քայլում է Գյումրու ավերակ-ամայի փողոցներով, որտեղ ուրվականի նման անցնում են վշտի մեջ կորսված հատուկենտ մարդիկ՝ վերացած աշխարհից ու իրականությունից... 3/ Խմբի առջևից քայլում է Անդրանիկ Քոչարյանի «համհարզը»՝ Անդրանիկ Արշակյանը, զինվորական թանկարժեք համազգեստով և զինված «Մակարով» ատրճանակով, հետո գալիս է ինքը՝ գլխավոր մաուզերիստը, հետո՝ Կոբալ Անղոն, հետո՝ Մռդոն, հետո՝ խելոք ու խոնարհ Միքայել Վարդանյանն ու Մուշեղ Սաղաթելյանը. 4/ Այս ամենի բեմականացման պատճառը մեկն էր. ՄԵԾ ԹԱԼԱՆԸ սկսելուց առաջ հրոսակախումբն ապահովում էր վախի մթնոլորտ, որ որևէ մեկը հանկարծ ծպտուն չհաներ: Ոհմակը դուրս էր գալիս գիշերով՝ ուսումնասիրելու կուտակված շինանյութը, շինտեխնիկան, վառելիքը: Առաջին երևելի պատառը Երևանյան խճուղու աջ կողմում ամբարված շինանյութն էր, որն այդ ժամանակի տարածաշրջանային ոստիկանապետ Մուշեղ Սաղաթելյանի ուղեկցությամբ ավտոշարասյունով հանվեց Գյումրիից. 5/ Հետագայում Շիրակացի փողոցում փոխհրաձգությունն Անդրանիկ Քոչարյանի և Մուշեղ Սաղաթելյանի միջև այդպես էլ մեզ համար մնաց անհայտ: Ափսոս, այսօր Մուշեղն անգիտակից է և գամված անկողնուն, այլապես նախապատմությունը կիմանայինք հենց իրենից: Իմիջիայլոց, շատերը, ովքեր այդ տարիներին համագործակցել են Անդրանիկ Քոչարյանի հետ, կամ մահացել են, կամ կորցրել են հիշողությունը. 6/ Իսկ որտե՞ղ է «համհարզը»՝ Անդրանիկ Արշակյանը, հո չի՞ մահացել: Երկաթգծի շինարարության վարչության պետ, երջանկահիշատակ Լյովա Մադոյանի, օգնության նպատակով եկած շինանյութի թալանի, Մարգարով-Չիֆթալարյան-Պոլոնսկի-Ա.Քոչարյան քառյակի և աղետի գոտուց շինտեխնիկայի առևանգման մասին կներկայացնեմ հաջորդ հոդվածում. ապա այն իր մեջ պարունակում է իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալներ՝ զրպարտություն, ինչի արդյունքում արատավորվել է հայցվորի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը: Հայցվորի ներկայացուցիչը նշել է նաև, որ հայցորն իր ներկայացուցչի միջոցով դիմել է պատասխանողին և խնդրել է իրավունքներն իրացնելու և շահերը պաշտպանելու նպատակով 7 աշխատանքային օրյա ժամկետում տրամադրի հոդվածի հեղինակ Հասմիկ Մելքոնյանի կենսաչափական տվյալները՝ հայրանունը, անձնագրային տվյալները, հաշվառման հասցեն: Սակայն պատասխանողը մինչ օրս որևէ տվյալ չի տրամադրել, ավելին՝ բանավոր կարգով նշել է, որ չի պատրաստվում տրամադրել տեղեկություններ: Նման պայմաներում պատասխանողի լռությունը դիտարկվում է, որպես փաստ առ այն, որ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի տվյալները, ուստի փոխհատուցման պարտավորությունը կրում է հենց ինքը՝ վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը: Ելնելով վերոգրյալից և վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածը, 1087.1-րդ հոդվածը` հայցվորի ներկայացուցիչը խնդրել է պարտավորեցնել պատասխանողին հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվորից վերջինիս վիրավորելու համար, պարտավորեցնել վիրավորանքի համար վճարել փոխհատուցում սահմանված նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, հրապարակայնորեն հերքել հայցադիմումում նշված զրպարտություն պարունակող հետևյալ տեղեկությունները՝ 3.1/ Շատ-շատ գյումրեցիների նման, ինձ համար Էլ ամենանողկալի ժամանակահատվածը ոչ թե աղետից հետո էր, այլ 1993-96 թվականները՝ գյումրեցիների օկուպացման տարիները. 3.2/ Պատկերացրեք՝ զինված մաուզերիստների շքախումբը քայլում է Գյումրու ավերակ-ամայի փողոցներով, որտեղ ուրվականի նման անցնում են վշտի մեջ կորսված հատուկենտ մարդիկ՝ վերացած աշխարհից ու իրականությունից... 3.3/ Խմբի առջևից քայլում է Անդրանիկ Քոչարյանի «համհարզը»՝ Անդրանիկ Արշակյանը, զինվորական թանկարժեք համազգեստով և զինված «Մակարով» ատրճանակով, հետո գալիս է ինքը՝ գլխավոր մաուզերիստը, հետո՝ Կոբալ Անդոն, հետո՝ Մռդոն, հետո՝ խելոք ու խոնարհ Միքայել Վարդանյանն ու Մուշեղ Սաղաթելյանը. 3.4/ Այս ամենի բեմականացման պատճառը մեկն էր. ՄԵԾ ԹԱԼԱՆԸ սկսելուց առաջ հրոսակախումբն ապահովում էր վախի մթնոլորտ, որ որևէ մեկը հանկարծ ծպտուն չհաներ: Ոհմակը դուրս էր գալիս գիշերով՝ ուսումնասիրելու կուտակված շինանյութը, շինտեխնիկան, վառելիքը: Առաջին երևելի պատառը Երևանյան խճուղու աջ կողմում ամբարված շինանյութն էր, որն այդ ժամանակի տարածաշրջանային ոստիկանապետ Մուշեղ Սաղաթելյանի ուղեկցությամբ ավտոշարասյունով հանվեց Գյումրիից. 3.5/ Հետագայում Շիրակացի փողոցում փոխհրաձգությունն Անդրանիկ Քոչարյանի և Մուշեղ Սաղաթելյանի միջև այդպես էլ մեզ համար մնաց անհայտ: Ափսոս, այսօր Մուշեղն անգիտակից է և գամված անկողնուն, այլապես նախապատմությունը կիմանայինք հենց իրենից: Իմիջիայլոց, շատերը, ովքեր այդ տարիներին համագործակցել են Անդրանիկ Քոչարյանի հետ, կամ մահացել են, կամ կորցրել են հիշողությունը. 3.6/ Իսկ որտե՞ղ է «համհարզը»՝ Անդրանիկ Արշակյանը, հո չի՞ մահացել: Երկաթգծի շինարարության վարչության պետ, երջանկահիշատակ Լյովա Մադոյանի, օգնության նպատակով եկած շինանյութի թալանի, Մարգարով-Չիֆթալարյան-Պոլոնսկի-Ա.Քոչարյան քառյակի և աղետի գոտուց շինտեխնիկայի առևանգման մասին կներկայացնեմ հաջորդ հոդվածում, ինչպես նաև պարտավորեցնել զրպարտության համար վճարել փոխհատուցում սահմանված նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով, բռնագանձել նախապես վճարված 68,000 պետական տուրքի և փաստաբանին վճարվելիք 100,000 ՀՀ դրամ գումարները: 15.07.2020 թվականին հրավիրված դատական նիստում հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ նախնական իր դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտություն չկա Հասմիկ Մելքոնյանին ներգրավելու սույն գործի քննությանը որպես պատասխանող, իսկ դատաքննությամբ նշեց, որ իր դիրքորոշումն անփոփոխ է: Դատաքննությամբ Ալբերտ Կանդալյանը պնդեց պահանջը և խնդրեց այն բավարարել: Պատասխանողի դիրքորոշումը Պատասխանող ընկերության ներկայացուցչի կողմից դատարան է ներկայացվել առարկություններ, որով վերջինս հայտնել է, որ ներկայացված հայցն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալը պատճառաբանությամբ. Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասը, 1087.1-րդ հոդվածը՝ ներկայացուցիչը նշել է, որ նշված իրավանորմի համակարգային վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ օրենսդիրը պաշտպանության տակ դնելով անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը, դրա պատասխանատվությունը դրել է այն անձի վրա, ով հանդիսանում է վիրավորանք և զրպարտություն հասցնող անձը: Տվյալ դեպքում, Հրապարակ օրաթերթի կողմից հրապարակվել է Հասմիկ Մելքոնյանի կողմից Հրապարակ օրաթերթում գրված հոդվածը: Տվյալ դեպքում, Հրապարակ օրաթերթը փաստացի չի հանդիսացել հոդվածի հեղինակ, քանի որ վիճարկվող հոդվածի ներքևում կատարել է հղում գրառման տեսքով հոդվածագրի վերաբերյալ՝ Հասմիկ Մելքոնյան, Գյումրի: Նշված մասով օրենսդիրը սահմանել է, որ անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները այլ անձի պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին): Հրապարակ օրաթերթի կողմից բազմաթիվ նամակներ են ստացվում տարբեր հեղինակների կողմից և Հրապարակ օրաթերթը, տպագրելով հեղինակի կողմից տրված տեղեկատվությունը և հղում կատարելով հեղինակի անունին, ազգանունին և գտնվելու վայրին, չի կրում դրա բովանդակության համար պատասխանատվություն, ազատվում է դրանում առկա արտահայտությունների Հայցվորի համար վիրավորանք և զրպարտություն համարվող տեղեկությունների պատասխանատվությունից: Հայցվորի կողմից չի ապացուցվել, որ «գլխավոր մաուզերիստը» տվյալ հոդվածի իմաստով հանդիսանում է Անդրանիկ Քոչարյանը և տվյալ արտահայտությունը հանդիսանում է վիրավորական: Մասնավորապես՝https://bararanonline.com/%D5%B4%D5%Al%D5%B8%D6%82%D5%A6%D5%A5%D6%80%D5%AB%D5%BD%D5%BF կայքով մաուզերիստ բառը նշանակում է 1-ին իմաստով մաուզերով զինված մարդ: Հետևապես Հայցվորին դիտավորյալ վիրավորական արտահայտություններ կատարելու փաստը հաստատված չէ: «Ինչի համար էր այս զինվորական մասխարան, հանճարեղ Չարենցի «Խմբապետ Շավարշի» հերոսները կարծես հարություն էին առել ու լցվել Գյումրի: Աղետի սարսափներից խելագար ժողովրդի ինչի էր այս մասխարան:» Այստեղ ևս առկա չէ անձնավորված վիրավորանք, որը հասցվել է Անդրանիկ Քոչարյանին, Հայցվորի կողմից կրկին չի նշվել, թե տեղեկության որ հատվածն է վիրավորական՝ «Խմբապետ Շավարշի» հերոսնե՞րը: «Այս ամենի բեմականացման պատճառը մեկն էր. ՄԵԾ ԹԱԼԱՆԸ սկսելուց առաջ հրոսակախումբն ապահովում էր վախի մթնոլորտ, որ որևէ մեկը հանկարծ ծպտուն չհաներ: Ոհմակը դուրս էր գալիս գիշերով ուսումնասիրելու կուտակված շինանյութը, շինտեխնիկան, վառելիքը: Առաջին երևելի պատառը Երևանյան խճուղու աջ կողմում ամբարված շինանյութն էր, որն այդ ժամանակի տարածաշրջանային ոստիկանապետ Մուշեղ Սաղաթելյանի ուղեկցությամբ ավտոշարասյունով հանվեց Գյումրիից:» Այստեղ ևս առկա չէ անձնավորված վիրավորանք, որը հասցվել է Անդրանիկ Քոչարյանին: Չկա նշում պատմողական տեքստում առ այն, որ հրոսակախմբի և ոհմակի անդամ հանդիսանում է Անդրանիկ Քոչարյանը: «Հետագայում Շիրակացի փողոցում փոխհրաձգությունն Անդրանիկ Քոչարյանի և Մուշեղ Սաղաթելյանի միջև այդպես էլ մեզ համար մնաց անհայտ: Ափսոս, այսօր Մուշեղն անգիտակից է և գամված անկողնուն, այլապես նախապատմությունը կիմանայինք հենց իրենից: Իմիջիայլոց, շատերը, ովքեր այդ տարիներին համագործակցել են Անդրանիկ Քոչարյանի հետ, կամ մահացել են, կամ կորցրել են հիշողությունը:» Այստեղ ևս առկա չէ անձնավորված վիրավորանք, որը հասցվել է Անդրանիկ Քոչարյանին: Հայցվորը գտնում է, որ փոխհրաձգությունն իր և Մուշեղ Սաղաթելյանի միջև եղած համարվում է վիրավորական արտահայտությու՞ն կամ, որ Մուշեղն անգիտակի՞ց է: «Քոչարյանի առաջին հպատակներից մեկը Մարտին Զելֆիմյանն էր, ով զբաղեցնում էր հարկային ծառայության պետի պաշտոնը: «Ցավալի» մի լուր Անդրանիկ Քոչարյանի համար. Մարտին Զելֆիմյանը ևս կորցրել է հիշողությունը: Գուցե այցելե՞ք նրան, Ձեզ հաստատ կհիշի... Ավելի ճիշտ չի համարձակվի չհիշել...» Այստեղ ևս առկա չէ անձնավորված վիրավորանք, որր հասցվել է Անդրանիկ Քոչարյանին: Մասնավորապես այն, որ Մարտին Զելֆիմյանը կորցրել է հիշողությունը, դա վիրավորական արտահայտություն չէ ուղղված Անդրանիկ Քոչարյանին: «Իսկ որտեղ է «համհարզը» Անդրանիկ Արշակյանը, հո չի՞ մահացել: Երկաթգծի շինարարության վարչության պետ, երջանկահիշատակ Լյովա Մադոյանի, օգնության նպատակով եկած շինանյութի թալանի, Մարգարով-Չիֆթալարյան-Պոլոնսկի-Ա. Քոչարյան քառյակի և աղետի գոտուց շինտեխնիկայի առևանգման մասին կներկայացնեմ հաջորղ հոդվածում:» Այստեղ ևս առկա չէ անձնավորված վիրավորանք, որը հասցվել է Անդրանիկ Քոչարյանին: Ավելին Ա.Քոչարյան նշված անվան առաջին տառի և ազգանունի համընկնումը դեռևս չի հանգեցնում նրան, որ խոսքը Անդրանիկ Քոչարյանի մասին է: Իսկ եթե անգամ այն հայցվորի կողմից ընկալվել է որպես իր վերաբերյալ տեղեկատվություն, այն կարող է համարվել իր տեսանկյունից միմիայն զրպարտություն և ոչ վիրավորանք: «ՀԳ. 2019թ. հունվարի 18-ին Անդրանիկ Քոչարյանն ընտրվեց ՀՀ Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Ենթադրենք, Աժ-ում կենսագրություն չունեցող ջահելները չէին ճանաչում նրան, պարոնայք Աժ պատգամավորներ Վարդան Ղուկասյան և Վարդևան Գրիգորյան, Դուք հո գիտեիք, թե ով է Անդրանիկ Քոչարյանը, բայց լռեցիք, կարծեմ թե նույնիսկ քվեարկեցիք նրա օգտին: Լավ չէ... Ավելի անկեղծ՝ վատ է... Ոչ մեկը գյումրեցու անեծքը չի մարսելու:» Այստեղ ևս առկա չէ անձնավորված վիրավորանք, որը հասցվել է Անդրանիկ Քոչարյանին: Վերը նշված ամբողջ հոդվածի զետեղումը Հայցվորի կողմից որպես վիրավորական արտահայտություններ կատարելու մասին ապացույց անհասկանալի է, քանի որ Հայցվորի կողմից պետք է տրվեին հենց վիրավորական արտահայտությունները: Այնուամենայնիվ վերը բերված ոչ մի կետերում չկա անձնավորված վիրավորանք Անդրանիկ Քոչարյանի վերաբերյալ: Ոչ մի պարբերության մեջ շեշտված չէ իր անունը, ազգանունը և այդ կապակցությամբ հասցված վիրավորական արտահայտությունը: Մասնավորապես ոչ թե տեղեկատվությունն է հանդիսանում վիրավորանք, այլ բառը, խոսքը, արտահայտությունը, որով արատավորվում է անձի պատիվը և արժանապատվությունը, հակառակ պարագայում գործ ունենք զրպարտության հետ: Վերը նշված հիմնավորումների համատեքստում պատասխանողի ներկայացուցիչը նշել է, որ գտնում է, որ հոդվածագրի կողմից Հայցվորի պատվին և արժանապատվությանը հասցված վիրավորական արտահայտություններ հոդվածում առկա չեն: Հայցվորի կողմից որպես զրպարտություն համարվում են հետևյալ տեղեկությունները. «Շատ-շատ գյումրեցիների նման, ինձ համար էլ ամենանողկալի ժամանակահատվածը ոչ թե աղետից հետո էր, այլ 1993-96 թվականները գյումրեցիների օկուպացման տարիները:» Սույն մասում հայցվորի կողմից չի ներկայացվել հիմնավորումներ, թե ինչ կապ ունի վերջինս նշված պարբերության հետ, քանզի վերջիևիս անունն այստեղ շեշտադրված չէ: Երկրորդ՝ գյումրեցիների օկուպացման տարիների մասով պատշաճ հայցվոր կարող է լինել ոչ թե Անդրանիկ Քոչարյանը, այլ որևէ գյումրեցի, ով գտնում է, որ իրեն չեն օկուպացրել վիճարկվող հոդվածի տարիներին, իսկ Անդրանիկ Քոչարյանը գյումրեցի չէ: «Պատկերացրեք զինված մաուզերիստների շքախումբը քայլում է Գյումրու ավերակ-ամայի փողոցներով, որտեղ ուրվականի նման անցնում են վշտի մեջ կորսված հատուկենտ մարդիկ վերացած աշխարհից ու իրականությունից... հայցվորի կողմից նշված արտահայտությունը դիտարկվել էր որպես վիրավորական արտահայտություն, մինչդեռ նույն արտահայտության համար հայցվորը չի կողմնորոշվել այն դիտարկի որպես վիրավորանք, թե զրպարտություն: Նշված պարբերությամբ ևս նշված չէ Անդրանիկ Քոչարյանի անունը, և հայցվորի կողմից չի ներկայացվել հիմնավորումներ, որ արտահայտությունն ուղղակիորեն վերաբերում է իրեն: «Պատկերացրեք զինված մաուզերիստների շքախումբը քայլում է Գյումրու ավերակ-ամայի փողոցներով, որտեղ ուրվականի նման անցնում են վշտի մեջ կորսված հատուկենտ մարդիկ վերացած աշխարհից ու իրականությունից...» Նշված պարբերությամբ ևս նշված չէ Անդրանիկ Քոչարյանի անունը, և հայցվորի կողմից չի ներկայացվել հիմնավորումներ, որ արտահայտությունն ուղղակիորեն վերաբերում է իրեն: Կրկին նույն արտահայտությունը հայցվորի կողմից դիտարկվել է և որպես վիրավորանեք, և զրպարություն: «Խմբի առջևից քայլում է Անդրանիկ Քոչարյանի «համհարզը» Անդրանիկ Արշակյանը, զինվորական թանկարժեք համազգեստով և զինված «Մակարով» ատրճանակով, հետո զալիս է ինքը գլխավոր մաուզերիստը, հետո Կոբալ Անդոն, հետո՝ Մռդոն, հետո՝ խելոք ու խոնարհ Միքայել Վարդանյանն ու Մուշեղ Սաղաթելյանը: Կրկին նույն արտահայտությունը հայցվորի կողմից դիտարկվել է և որպես վիրավորանք, և զրպարություն: Այստեղ ևս մատնանշված չէ, թե ինչ կապ ունի Անդրանիկ Քոչարյանը: հայցվորի կողմից չի ապացուցվել, որ գլխավոր մաուզերիստը տվյալ հոդվածի իմաստով հանդիսանում է Անդրանիկ Քոչարյանը: «Այս ամենի բեմականացման պատճառը մեկն էր. ՄԵԾ ԹԱԼԱՆԸ սկսելուց առաջ հրոսակախումբն ապահովում էր վախի մթնոլորտ, որ որևէ մեկը հանկարծ ծպտուն չհաներ:» Այս մասով ևս Անդրանիկ Քոչարյանի մասին խոսք չի գնում: «Հետագայում Շիրակացի փողոցում փոխհրաձգությունն Անդրանիկ Քոչարյանի և Մուշեղ Սաղաթելյանի միջև այդպես էլ մեզ համար մնաց անհայտ: Ափսոս, այսօր Մուշեղն անգիտակից է և գամված անկողնուն, այլապես նախապատմությունը կիմանայինք հենց իրենից: Իմիջիայլոց, շատերը, ովքեր այդ տարիներին համագործակցել են Անդրանիկ Քոչարյանի հետ, կամ մահացել են, կամ կորցրել են հիշողությունը:» Այս մասով Հասմիկ Մելքոնյանն իր տեղեկություններն ունի և ապացույցները: «Իսկ որտեղ է «համհարզը» Անդրանիկ Արշակյանը, հո չի մահացել: Երկաթգծի շինարարության վարչության պետ, երջանկահիշատակ Լյովա Մադոյանի, օգնության նպատակով եկած շինանյութի թալանի, Մարգաբով-Չիֆթալարյան-Պոլոնսկի-Ա.Քոչարյան քառյակի և աղետի գոտուց շինտեխնիկայի առևանգման մասին կներկայացնեմ հաջորդ հոդվածում:» Սույն մասում հայցվորի կողմից չի ներկայացվել հիմնավորումներ, թե ինչ կապ ունի վերջինս նշված պարբերության հետ: Ավելին, Ա.Քոչարյան նշված անվան առաջին տառի և ազգանունի համընկնումը դեռևս չի հանգեցնում նրան, որ խոսքը Անդրանիկ Քոչարյանի մասին է: Հետևապես Հայցվորի կողմից առաջնահերթ պետք է ապացուցվի, որ հոդվածում իր կողմից ընկալված տեղեկատվությունը, որը չի համապատասխանում իրականությունը, վերաբերում է հենց իրեն, որի պայմաններում միայն հոդվածագիրը կրում է պարտականություն ապացուցելու դրանց իրականության համապատասխանության վերաբերյալ: Մասնավորապես Հայցվորը պետք է ապացուցեր, որ հրապարակային ներկայացված փաստացի տվյալները պետք է արատավորեն իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Մինչդեռ Հայցվորի իրավական դիրքորոշման մեջ արձանագրված չէ, թե նշված փաստական տվյալների հրապարակմամբ, Հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը ինչպես է արատավորվել: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այս առումով նշել է, որ անհրաժեշտ է ուշադրության դարձնել փաստերի և գնահատող դատողությունների տարբերակման խնդրին, քանի որ դրանք մեծ կարեորություն են ներկայացնում գործի քննության համար և մեծապես կարող են ազդել գործի ելքի վրա: Եվրոպական դատարանը, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համատեքստում անդրադառնալով նշված խնդրին, հստակ տարանջատում է կատարում փաստերի և գնահատող դատողությունների միջև, որի վերաբերյալ ձևավորել է հետևյալ ընդհանուր սկզբունքը. «Եթե փաստերի առկայությունը կարելի է ապացուցել, ապա գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել, գնահատող դատողությունների ապացուցումն անհնարին խնդիր է, h նման պահանջը խախտում է կարծիքի արտահայտման ազատությունը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի հիմնարար մասերից է»: Վճռաբեկ դատարանը մեկ այլ գործով արձանագրել է, որ յուրաքանչյուր դատական գործի քննության շրջանակներում անհրաժեշտ է պարզել արդյոք ներկայացված փաստացի տվյալներր տվյալ իրավիճակում և իրենց բովանդակությամբ բխել են «Գերակա հանրային շահից», որն անմիջականորեն պայմանավորված է հասարակության տեղեկացված լինելու իրավունքի շահով, արդյոք հանրության համար այդ տեղեկատվությունր զգալիորեն անհրաժեշտ է եղել, արդյոք հասարակությունր հետևել է այդ տեղեկությունների տարածման ընթացքին և սպասել է դրանց հետագա հրապարակմանը: «Գերակա հանրային շահը» գնահատելիս վերոնշյալ հարցերին պատասխանելու անհրաժեշտությունր բխում է նրանից, որ զանգվածային լրատվության միջոցների վրա է դրված հասարակական հետաքրքրություն ներկայացնող ոլորտների և հարցերի վերաբերյալ տեղեկատվության, այդ թվում գաղափարների տարածման պարտականություն: Զանգվածային լրատվության միջոցների այդ գործառույթին (պարտականությանր) զուգորդվում (համապատասխանում) է հասարակության կողմից տեղեկատվություն ստանալու իրավունքը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քննարկման առարկա հարցի վերաբերյալ դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին պարզելու նպատակով՝ արդյոք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որևէ մեկին, թե օբյեկտիվորն արտահայտել է իր գնահատող դատողություննեերը՝ միաժամանակ դրսևորելով բարեխիղճ մոտեցում: Հետևաբար, հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միանշանակ պահանջն է, որպեսզի վիրավորանքի և զրպարտության գործերով հստակ տարանջատում կատարվի գնահատողական դատողության և փաստերի միջև՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտումներ թույլ տալը բացառելու նպատակով: Ուստի՝ սույն գործով հարկ է նկատել, որ Հրապարակ օրաթերթի կողմից հոդվածագրի կողմից հրապարակված տեղեկատվության էությունն իրենից ենթադրում է գնահատողական դատողություններ: Հասմիկ Մելքոնյանը ներկայացրել է 1993-96 թվականների իրավիճակը, իր կողմից ականատես եղած դեպքերը և դրանց վերաբերյալ իր գնահատականնները: Այս հիմնավորումները կրկին անգամ փաստում են, որ սույն գործով Հրապարակ օրաթերթի պատասխանող կողմում հանդես գալն անթույլատրելի է, քանի որ հոդվածի հեղինակն այլ անձ է, ով ներկայացրել է իր դիտարկմամբ կատարված դեպքերը: Իսկ եթե այնուամենայնիվ Դատարանը կգտնի, որ պատասխանող պետք է հանդես գա Հրապարակ օրաթերթը, ապա Հասմիկ Մելքոնյանի կողմից տրված հարցագրույցը հետևյալ https://akernativ.am/?p=5639&l=am հղումով փաստում է այն մասին, որ Հրապարակ օրաթերթի կողմից տպագրված տեղեկատվությունը զրպարտություն դիտարկվել չի կարող, քանի որ հիմնված է քաղաքացու կողմից տրված տեղեկատվության վրա, որը հավաստում է, որ Հրապարակ օրաթերթը հոդվածագրի հոդվածը տպագրելիս ունեցել է անհրաժեշտ փաստական հանգամանքներր հիմնավորող ապացույց Հասմիկ Մելքոնյսւնի հոդվածը: Հետևապես Պատասխանողն այնուամենայնիվ չհանդիսանալով պատշաճ պատասխանող սույն գործով, ապացուցում է, որ տեղեկատվությունը չի կարող հերքվել, քանի որ հիմնված է ստույգ փաստական հանգամանքների վրա, որը մարմնավորված է Հասմիկ Մեւքոնյանի ցուցմունքներով: Ինչ վերաբերում է Հայցվորի կողմից ոչ գույքային փոխհատուցման գումարի առավելագույն շեմի բռնագանձմանը, այն հայցվորի կողմից կրկին հիմնավորված չէ, քանի որ նշված դեպքում ևս Հայցվորը կրում է պարտականություն ապացուցելու, թե ինչով է պայմանավորված նման ահռելի փոխհատուցման գումարի բռնագանձումրը որքանով է հոդվածագրի հոդվածն իրեն այդքան վնաս պատճառել, որքան դիտում է ունեցել, որով պատվին և արժանապատվությանը վնաս է հասցվել: Վերը նշված փաստական հանգամանքների ապացուցման բեռը կրում է հայցվորը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի ուժով և որի չկատարման անբարենպաստ հետեանքները կրում է վերջինս նույն հոդվածի 6-րդ մասի ուժով: Ելնելով վերոգրյալից և վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածը, պատասխանոիղ ներկայացուցիչը խնդրել է հայցն ամբողջությամբ մերժել: Պատասխանողը ընկերության ներկայացուցիչը, թեև տեղեկացվել է դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ, սակայն դատական նիստին չի ներկայացել: Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատվարության օրենսգրքի 147-րդ հոդվածով, որոշեց գործը քննել պատասխանողի բացակայությամբ: Երրորդ անձի դիրքրորոշումը Երրորդ անձը, թեև տեղեկացվել է դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ, սակայն դատական նիստին չի ներկայացել: Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատվարության օրենսգրքի 147-րդ հոդվածով, որոշեց գործը քննել երրորդ անձի բացակայությամբ: Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքերը գ 13.02.2019 թվականին <<հraparak.am>> կայքում հրապարակվել է <<Ով է իրականում Անդրանիկ Քոչարյանը>> վերտառությամբ հոդված, որի վերջնամասում նշված է. <<Հասմիկ Մելքոնյան, Գյումրի>>: Կիրառելի իրավունքը և վերլուծությունը Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ 1-6-րդ մասերի՝ 1. Անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ: 2. Սույն օրենսգրքի իմաստով` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է: Սույն օրենսգրքի իմաստով` հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով: 3. Սույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: 4. Զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին: 5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե` 1) դրանք տեղ են գտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակցի կողմից քննվող գործի հանգամանքների վերաբերյալ կատարված արտահայտությունում կամ ներկայացրած ապացույցներում. 2) դա տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, և եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները. 3) այն բխում է զրպարտության ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից: 6. Անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին): Վերոնշյալ ընդհանուր և հատուկ հիմքերից բացի օրենսդիրը վիրավորանքի կամ զրպարտությանմիջոցով վնաս պատճառելու հետևանքով առաջացող հարաբերության դադարման որևէ այլ հիմք չի նախատեսել: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ կետերից հետևում է, որ անձն ազատվում է պատասխանատվությունից երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում. ● արտահայտված կամ ներկայացված փաստացի տվյալներն անձի հրապարակային ելույթների, պաշտոնական փաստաթղթերի, հեղինակային ստեղծագործությունների, լրատվական գործունեություն իրականացնող ընկերությունների հրապարակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, ● տեղեկատվությունը տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին: Տեղեկատվությունը բառացի կամ բարեխիղճ ներկայացնելու օրենսդրի պահանջը նպատակ է հետապնդում ապահովել բացահայտված աղբյուրում տեղ գտած տեղեկատվության բառացի շարադրանքը կամ հրապարակել այն այնպես, որ չփոխվի ինչպես ամբողջական իմաստը, այնպես էլ կոնկրետ փաստերի վերաբերյալ առկա տեղեկատվությունը: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև անդրադառնալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ կետերում ամրագրված «տեղեկատվության աղբյուր» եզրույթին: Նշված դրույթների վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի իմաստով տեղեկատվության աղբյուրներն անձինք են (ֆիզիկական և իրավաբանական), որոնք տարբեր միջոցներով հրապարակում են տեղեկատվությունը: Տեղեկատվության աղբյուր են հանդիսանում հեղինակները և լրատվական գործակալությունները: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ հիշատակված դրույթներում ամրագրված անձի հրապարակային ելույթները, պաշտոնական փաստաթղթերը, հեղինակային ստեղծագործությունները տեղեկատվության աղբյուրների կողմից օգտագործվող միջոցներ են /տես Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի, երրորդ անձ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 27.04.2012 թվականի թիվ ԼԴ/0794/02/10 որոշումը/: Քննարկվող պարագայում դատարանն արձանագրում է, որ հայցին կից ներկայացված <<hraparak.am>> կայքում <<Ով է իրականում Անդրանիկ Քոչարյանը>> վերտառությամբ հրապարակման վերջնամասում հրապարակվել է նաև հոդվածի հեղինակի անունը՝ Հասմիկ Մելքոնյան: Դատարանն արձանագրում է, որ դատարանին ներկայացրած ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու միջնորությամբ Հասմիկ Մելքոնյանը նշել է, որ հայցի փաստական հիմքում դրված հոդվածի հեղինակն ինքն է: Բացի այդ, 14.03.2019 թվականին նույն կայքում հրապարակվել է <<Գյումրեցի լրագրող. Գործը, եթե Գյումրի տեղափոխեն, գյումրեցիները կթաղեն Անդրանիկ Քոչարյանին>> վերտառությամբ հոդված, որտեղ հարուցված սույն հայցի վերաբերյալ մեկնաբանություններ է տվել նաև Հասմիկ Մելքոնյանը և ընդունել, որ հրապարակված հոդվածի հողինակն ինքն է: Հիշյալ հանագմանքները հիմք ընդունելով՝ դատարանն արձանագրում է, որ քննարկվող պարագայում <<Հրապարակ օրաթերթ>> ՍՊ ընկերությունը <<հraparak.am>> կայքում հրապարակելով <<Ով է իրականում Անդրանիկ Քոչարյանը>> վերտառությամբ հոդվածը /դրանում տեղ գտած տեղեկությունները տարածելով/ հղում է կատարել տեղեկատվության աղբյուրին՝ հեղինակին՝ Հասմիկ Մելքոնյանին, որպիսի հանգամանքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ մասի իմաստով հանդիսանում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից ազատելու հիմք: Վերոգրյալով պայամնավորված դատարանը գտնում է, որ <<Հրապարակ օրաթերթ>> ՍՊ ընկերության դեմ ներկայացված հայցն անհիմն է և ենթակա մերժման, որպիսի պարագայում այլևս առարկայազուրկ է հրապարակված հոդվածում տեղ գտած արտահայտությունների վիրավորական և զրպարտչական բնույթի և ապացուցման առարակայի մեջ ներառված մյուս փաստերի գնահատումը: Դատարանը, անդրադառնալով հայցվորի ներկայացուցչի այն փաստարկին, որ ինքը դիմել է պատասխանող ընկերությանը Հասմիկ Մելքոնյանի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով, սակայն իրեն գրավոր չեն պատասխանել, իսկ բանավոր՝ մերժել, ինչը ենթադրում է, որ լրատվական գործունեություն իրականացնող պատասխանող ընկերությունը օգտվել է տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, ուստի և պատասխանատվություն կրում է հենց վերջինս, արձանագրում է, որ պատասխանող ընկերությունը տեղեկատվության աղբյուրը բացահայտել և դրան հղում է կատարել տեղեկատվության տարածման հետ միաժամանակ, ինչն անհիմն է դարձնում հայցվորի ներկայացուցչի հիշյալ պնդումը: Դատական ծախսերը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ և 109-րդ հոդվածների դրույթները, հաշվի առնելով այն, որ ներկայացված հայցապահանջն ենթակա է մերժման, հայցվորի կողմից նախապես վճարվել է պետական տուրքի գումարը՝ դատարանը գտնում է, որ պետական տուրքի մասով դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված: Անդրադառնալով փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի բաշխմանը՝ դատարանը հարկ է համարում նշել, որ թեև պատասխանող ընկերության կողմից վկայակոչվել է փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի մասով դատական ծախսեր կրելու հանգամանքը, սակայն ի հիմնավորումն դրա դատարանին ապացույցներ չեն ներկայացվել /թեև միջնորդությունում նշվել է, որ կից ներկայացվում է պայմանագիր, սակայն դրան չի կցվել, միջնորդությունը ներկայացնելիս չի հրապարակվել/, ուստի առկա չէ հիմնավորումներ փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի մասով դատական ծախսեր կրելու /այդպիսի պարտավորություն ստանձելու/ վերաբերյալ, որպիսի պարագայում դրանք սույն գործի շրջանակներում ենթակա չեն բաշխման: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ, 300-րդ, 302-րդ, 362-րդ հոդվածներով, դատարանը, Վ Ճ Ռ Ե Ց Անդրանիկ Գրիգորի Քոչարյանի հայցն ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, երրորդ անձ՝ Հասմիկ Մելքոնյան՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելուն, զրպարտություն պարունակող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու, վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում վճարելու պահանջների մասին մերժել: Դատական ծախսերի հարցը համարել լուծված: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին մեկ ամսվա ընթացքում: ԴԱՏԱՎՈՐ Ա.ՓԻԼՈՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/6559/02/19 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վճիռ դատավոր Ա.Փիլոսյան Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան)` նախագահությամբ` դատավոր Ն. Կարապետյանի, մասնակցությամբ` դատավորներ Ա. Մխիթարյանի, Գ. Խանդանյանի, 2020 թվականի դեկտեմբերի 14-ին ք. Երևան գրավոր ընթացակարգով քննության առնելով ըստ հայցի Անդրանիկ Գրիգորի Քոչարյանի ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն), երրորդ անձ՝ Հասմիկ Մելքոնյանի՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելուն, զրպարտություն պարունակող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելուն, վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում վճարելու պահանջների մասին թիվ ԵԴ/6559/02/19 քաղաքացիական գործով Ընկերության անունից և Անդրանիկ Գրիգորի Քոչարյանի ներկայացուցիչ Ալբերտ Կանդալյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 16.06.2020 թվականի վճռի դեմ, Պ Ա Ր Զ Ե Ց 1. Գործի դատավարական նախապատմությունը. Անդրանիկ Գրիգորի Քոչարյանը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Ընկերության, երրորդ անձ՝ Հասմիկ Մելքոնյանի՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելուն, զրպարտություն պարունակող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելուն, վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում վճարելու պահանջների մասին։ Դատարանը 21․03․2019 թվականին որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին։ Դատարանը 11․11․2019 թվականին որոշում է կայացրել Հասմիկ Մելքոնյանին՝ որպես քաղաքացիական գործով ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու մասին։ Դատարանը 17․02․2020 թվականին որոշում է կայացրել գործը դատաքննության նշանակելու մասին։ Դատարանը 16.06.2020 թվականի վճռով հայցը մերժել է։ Նշված վճռի դեմ Ընկերության անունից 07.07.2020 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացվել, իսկ քաղաքացիական գործը դատական կազմին է հանձնվել 27.07.2020 թվականին: Վերաքննիչ դատարանը 05.08.2020 թվականին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին: Վերաքննիչ դատարանի մատնանշած թերությունները վերացնելուց հետո Ընկերության անունից 24.08.2020 թվականին կրկին փոստային կապի ծառայությանը վերաքննիչ բողոք է հանձնվել, որը Վերաքննիչ դատարան է մուտքագրվել 04․09․2020 թվականին, իսկ դատական կազմին հանձնվել է 07.09.2020 թվականին: Վերաքննիչ դատարանի՝ 28.09.2020 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ: Նշված վճռի դեմ Անդրանիկ Գրիգորի Քոչարյանի ներկայացուցիչ Ալբերտ Կանդալյանը 07.07.2020 թվականին փոստային կապի ծառայությանը վերաքննիչ բողոք է հանձնել, որը Վերաքննիչ դատարան է մուտքագրվել 13.07.2020 թվականին, իսկ քաղաքացիական գործը դատական կազմին է հանձնվել 27.07.2020 թվականին: Վերաքննիչ դատարանը 05.08.2020 թվականին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին: Վերաքննիչ դատարանի մատնանշած թերությունը վերացնելուց հետո Անդրանիկ Գրիգորի Քոչարյանի ներկայացուցիչ Ալբերտ Կանդալյանը 12.09.2020 թվականին կրկին փոստային կապի ծառայությանը վերաքննիչ բողոք է հանձնել, որը Վերաքննիչ դատարան է մուտքագրվել 15․09․2020 թվականին, իսկ դատական կազմին հանձնվել է 16.09.2020 թվականին: Վերաքննիչ դատարանի՝ 28.09.2020 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ: Ընկերության անունից 23․10․2020 թվականին փոստային կապի ծառայությանը վերաքննիչ բողոքի պատասխան է հանձնվել, որը Վերաքննիչ դատարան է մուտքագրվել 26․10․2020 թվականին։ Վերաքննիչ դատարանը 13․11․2020 թվականին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին, դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2020 թվականի նոյեմբերի 26-ը։ Վերոնշյալ օրը դատական ակտի հրապարակումը հնարավոր չի եղել իրականացնել, քանի որ նախագահող դատավոր Ն․ Կարապետյանը գտնվել է անաշխատունակության մեջ։ Վերաքննիչ դատարանը 08․12․2020 թվականին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքների քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին։ 2. Ընկերության անունից ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և բողոք բերած անձի պահանջը. Վերաքննիչ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի և հիմնավորումների սահմաններում. Բողոք բերած անձի ներկայացուցչի պնդմամբ Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ, 13-րդ, 66-րդ, 107-րդ, 109-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ և 777-րդ հոդվածների պահանջները։ Նշված հիմքերը Բողոք բերած անձի ներկայացուցիչը հիմնավորում է հետևյալ փաստարկներով. 2․1․ Բողոք բերած անձի ներկայացուցիչը նշել է, որ Դատարանը, անդրադառնալով պատասխանողի՝ փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի բռնագանձման պահանջին, փաստել է, որ գործում առկա չէ պայմանագիր կամ այլ ապացույց, որով կհիմնավորվի պատասխանողի՝ դատական ծախսեր կրելու կամ այդպիսի պարտավորություն ստանձնելու մասին, մինչդեռ գործում առկա 15․07․2019 թվականի փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը բռնագանձելու մասին միջնորդությանը կցված է եղել 06․06․2019 թվականի թիվ --- պայմանագրի պատշաճ վավերացված պատճենը, եթե նշված միջնորդությանը կցված չի եղել պայմանագրի պատշաճ վավերացված պատճենը, ապա Դատարանը պարտավոր էր դատական նիստին կատարել հայտարարություն առ այն, որ ներկայացված միջնորդությանը կից այդ ապացույցը պատասխանողի ներկայացուցչի կողմից դատական նիստին չի ներկայացվել։ Այն, որ քաղաքացիական գործում պայմանագիրն առկա է եղել և որ անգամ դրան տիրապետել է հայցվորի ներկայացուցիչը, ապացուցվում է նաև այն հանգամանքով, որ 17․02․2020 թվականի դատական նիստին հայցվորի ներկայացուցիչը պատասխանողի ներկայացուցչին հարց ուղղելիս օգտվել է այդ պայմանագրից՝ հայտնելով, որ պայմանագրի օրինակը գտնվում է իր մոտ։ Հետագայում ներկայացուցիչը ներկայացրել է նաև տեղեկանք իր՝ «Փաստաբանական գրասենյակ Լեվ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատակից լինելու վերաբերյալ։ Դատարանների գործավարության կանոնները հաստատելու մասին թիվ 23-Լ որոշման 3-րդ բաժնի 8-րդ մասը վկայակոչելով՝ Բողոք բերած անձի ներկայացուցիչը նշել է, որ Դատարանը հաշվի չի առել, որ դատավարական փաստաթղթին կցված փաստաթուղթը հանդիսանում է նրա անբաժանելի մասը, որի՝ դատավարական փաստաթղթում արձանագրման և չներկայացման անբարենպաստ հետևանքները կրում է այն ստացող մարմինը, տվյալ դեպքում՝ Դատարանը։ Հետևաբար, դատավարական փաստաթղթում որևէ կից փաստաթղթի առկայության մասին ամրագրումը փաստում է այն ներկայացնելու մասին։ Նույն դատական նիստով ներկայացված 15․07․2019 թվականի առարկություններին ևս կցված է եղել փաստաթուղթ, որը թե՛ ներկայացուցչի, թե՛ Դատարանի կողմից չի արձանագրվել, որ ներկայացվում է, սակայն նշված է եղել առարկություններին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկի մեջ։ Տվյալ դեպքում առարկություններին կից ներկայացված www.alternative.am կայքից արտատպված հոդվածը քաղաքացիական գործում առկա է, սակայն փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը բռնագանձելու մասին միջնորդությանը կցված՝ 06․06․2019 թվականի պայմանագրի վավերացված պատճենը քաղաքացիական գործից բացակայում է։ Հետևաբար, 15․07․2019 թվականի դատական նիստով ներկայացված միջնորդությունը, որը պարունակում է կից ներկայացված փաստաթուղթ, որի բացակայության մասին Դատարանի կողմից նկատառում կամ հայտարարություն չի կատարվել, փաստում է միջնորդությանը կից պայմանագրի ներկայացման մասին։ Եթե միջնորդությանը կցված չի եղել դրանում նշված փաստաթուղթը, ապա Դատարանն այդ մասին պետք է տեղեկացներ ներկայացնողին, ինչի չկատարումը և գործից պայմանագրի բացակայությունը, փաստում են միայն այն մասին, որ դատական ծառայողը գործին ուղղակիորեն չի կցել միջնորդությանը կից ներկայացված պայմանագրի պատշաճ վավերացված պատճենը՝ համաձայն Դատարանների գործավարության կանոնները հաստատելու մասին թիվ 23-Լ որոշման 6-րդ բաժնի 14-րդ մասի։ Պատասխանողի ներկայացուցչի կողմից ներկայացված փաստաթղթի՝ գործում հետագա բացակայության անբարենպաստ հետևանքները չի կարող կրել այն ներկայացնող գործին մասնակցող անձը, քանի որ վերջինս չի կարող որևէ կերպ ենթադրել, որ իր կողմից ներկայացված դատավարական փաստաթուղթն այլևս գործում առկա չէ, առավելապես այն դեպքում, երբ վերջինս դրա բացակայության մասին չի իրազեկվել։ Բողոք բերած անձի ներկայացուցիչը նշել է, որ եթե անգամ քաղաքացիական գործից անհետացել է պատասխանողի ներկայացուցչի կողմից ներկայացված ապացույցը, ապա վերոգրյալով ուղղակիորեն հավաստվում է Ընկերության պարտավորության առկայությունը «Փաստաբանական գրասենյակ Լեվ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առջև՝ այն հայցվորի ներկայացուցչի կողմից չվիճարկվելու փաստի ուժով։ Ընկերության պարտավորության առկայությունը փաստաբանական գրասենյակի առջև հիմնավորվել է նաև Ընկերության կողմից «Փաստաբանական գրասենյակ Լեվ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փաստաբաններին տրված լիազորագրերով։ 2․2․ Բողոք բերած անձի ներկայացուցիչը նշել է, որ դատական ծախսերի չափի ողջամտության հարցը յուրաքանչյուր դեպքում որոշում է Դատարանը՝ հիմք ընդունելով փաստաբանի կատարած աշխատանքը, գործի բարդությունը, ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձման ենթակա գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափերի հարաբերակցությունը։ Նշված չորս վավերապայմաններով ընդգծված չէ փաստաբանի հետ կնքված պայմանագրի հաշվի առնելը։ Եթե անգամ հիմք ընդունվի այն հանգամանքը, որ պատասխանողը չի ներկայացրել պայմանագիր, ապա այնուամենայնիվ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձելու մասին միջնորդության մեջ հստակ նշված է եղել պահանջվող փաստաբանական վճարի չափը, այն է՝ 250․000 ՀՀ դրամ։ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 33/3 որոշմամբ սահմանվել է, որ անձնական ոչ գույքային գործերով, այն է՝ պատվի և արժանապատվության հայցերով հոնորարի չափը կազմում է բազային տուրքի 200-ապատիկի չափով, իսկ գումարի բռնագանձման վերաբերյալ գործերով՝ բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 100-ապատիկի չափից։ Ընկերության ներկայացուցիչները սույն գործով կազմել են առարկություններ, գրություններ, ներկայացրել են Դատարանում պատասխանողի շահերը, կատարել այլ դատավարական պարտականություններ։ Ուստի, ըստ Բողոք բերած անձի ներկայացուցչի՝ Դատարանը փաստաբանի կատարած աշխատանքի ծավալի և պահանջվող գումարի չափի հարաբերակցության օբյեկտիվ նախադրյալներ ունեցել է վարձատրության ողջամիտ չափը որոշելու համար։ Բացի այդ, պարտավորության առկայությունը հիմնավորվում է ոչ միայն գրավոր կնքված գործարքով, այլև այլ ապացույցներով։ Գործում առկա է պատասխանողի կողմից տրված լիազորագրեր, միջնորդություն՝ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձելու մասին՝ երկու գրավոր փաստաթղթերի համակցությամբ, հայցվորի ներկայացուցչի կողմից հայտարարությամբ հաստատել է Ընկերության պարտավորության առկայությունը փաստաբանական գրասենյակի առջև, ինչին առհասարակ Դատարանի կողմից գնահատական չի տրվել և մերժել է պահանջը բացառապես պարտավորության առկայությունը հաստատող ապացույցի բացակայության հիմքով: 2․3․ Բողոք բերած անձի ներկայացուցիչը նշել է, որ քաղաքացիական գործում առկա 15․07․2019 թվականի դատական նիստի ձայնագրությամբ պարզ չի հնչում, թե պատասխանողի ներկայացուցիչը ուղղակիորեն նշում է միջնորդությանը կից ներկայացված ապացույցի՝ 06․06․2019 թվականի պայմանագրի ներկայացումը թե ոչ։ Ենթադրվում է, որ ներկայացուցչի մոտ գտնվող ձայնագրիչի ձայնը անջատված է եղել, ներկայացուցչի ձայնը ձայնագրությամբ բավականաչափ լսելի չէ, իսկ վերջինիս ձայնը շատ ցածր ձայնագրվել է բացառապես մյուս ձայնագրիչների շնորհիվ։ Ուստի, Դատարանն օբյեկտիվորեն չէր կարող վճռով գալ այն եզրահանգման, որ պատասխանողի ներկայացուցչի կողմից 15․07․2019 թվականի դատական նիստին միջնորդությունը ներկայացնելիս չի հրապարակվել միջնորդությանը կից ներկայացված ապացույցը, քանի որ 15․07․2019 թվականի դատական նիստի ձայնագրությունը հնարավորություն չի ընձեռում պարզ և հստակ լսել պատասխանողի ներկայացուցչի խոսքը, իսկ Դատարանը չի կարող ենթադրել, թե ինչ է ասել պատասխանողի ներկայացուցիչը և իր ենթադրություններն ամրագրել դատական ակտում։ Բողոք բերած անձի ներկայացուցչի պնդմամբ՝ Դատարանն, ի խախտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածի, պատասխանողի կողմից ներկայացված ապացույցներն անմիջականորեն չի հետազոտել և չի հրապարակել, որպեսզի պարզ լինի, թե արդյոք գործում դատաքննության փուլում եղել է պայմանագրի վավերացված պատճենը թե ոչ։ 2․4․ Բողոք բերած անձի ներկայացուցչը հայտնել է, որ Դատարանը չի հետաձգել 25․05․2020 թվականի դատական նիստն այն դեպքում, երբ պատասխանողի կողմից հիմնավոր միջնորդություն է ներկայացվել՝ զրկելով պատասխանողին դատական ծախսերի մասով հիմնավորումներ և ապացույցներ ներկայացնելու իրավունքից, քանի որ միայն դատաքննությանը ներկա լինելու պայմաններում պատասխանողի ներկայացուցիչը կտեղեկանար, որ գործից անհայտ պատճառներով բացակայում է փաստաբանական պայմանագիրը և հնարավորություն կունենար կրկին ներկայացնեն պայմանագրի վավերացված պատճենը։ Բողոք բերած անձի ներկայացուցիչը նշել է, որ 22․05․2020 թվականին Ընկերության ներկայացուցիչը Դատարան է ներկայացրել դատական նիստը հետաձգելու մասին միջնորդություն՝ հաշվի առնելով, որ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել ՀՀ-ում սահմանել արտակարգ դրություն, մինչդեռ Դատարանը, միջնորդությունը հիմնավոր չհամարելով, մերժել է այն։ Հատկանշական է, որ 13․04․2020 թվականին դատական նիստը հետաձգվել էր նույն հիմնավորմամբ։ Դատարանի կողմից, ըստ Բողոք բերած անձի ներկայացուցչի, չի պահպանվել իրավահավասարության սկզբունքը, քանի որ երբ հայցվորի ներկայացուցիչը նախորդ դատական նիստերին 2 անգամ միջնորդել է դատական նիստը հետաձգել, Դատարանի կողմից միջնորդությունները բավարարվել են։ Դատարանը, միջնորդությունը մերժելով, զրկել է պատասխանողի ներկայացուցչին միակ դատաքննությանը մասնակցելու և իր փաստարկները ներկայացնելու իրավունքից։ Վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԷԴ/1730/02/11 քաղաքացիական գործով կայացված որոշումը՝ Բողոք բերած անձի ներկայացուցիչը նշել է, որ արտակարգ դրության հաստատումը հանրահայտ փաստ է, քանի որ արտակարգ դրություն հաստատելու մասին որոշումը հանդիսանում է նորմատիվ իրավական ակտ, պարտադիր է և հասանելի բոլորին։ Փաստաբանի կողմից կարևորվել էր մարդկանց առողջությունը՝ որպես դատական նիստը հետաձգելու հիմնավորում, մասնավորապես, այն, որ օբյեկտիվ իրականության մեջ կորոնավիրուսային հիվանդությունը դեռ դատական նիստի օրը սպառնացել է մարդկանց կյանքին և առողջությանը և սահմանադրական կարգին, որը հիմնավորվում է հենց Կառավարության 14․05․2020 թվականի 729-Ն որոշմամբ։ Ուստի, ըստ Բողոք բերած անձի ներկայացուցչի՝ ակնհայտ է, որ պատասխանողի ներկայացուցչի կողմից ներկայացված միջնորդությունը դատական նիստը հետաձգելու մասին հիմնված է եղել օբյեկտիվ պատճառների վրա, ինչը Դատարանը հաշվի չի առել։ Մինչդեռ, յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական պարտքն է եղել արտակարգ դրության ժամանակահատվածում զերծ մնալ մեծ թվով անձանց հետ շփվելուց, նման միջնորդության մերժումը համաճարակային պայմաններում որևէ իրավական նպատակ չի հետապնդում, քանի որ ներկա պայմաններում ցանկացած անձ իր ռիսկով է իրականացնում իր ձեռնարկատիրական գործունեությունը և որևէ անձ կամ մարմին չի կարող վկայակոչել անձի՝ դատարան ներկայանաու հնարավորության մասին, քանի որ կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակով դատական նիստը հետաձգելու մասին միջնորդություն հայցող անձը պարտավոր չէ Դատարանի, այդ թվում՝ երրորդ անձանց առջև բարձրացնել իր առողջական խնդիրների, այդ թվում՝ բժշկական գաղտնիք հանդիսացող կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված լինելու հանգամանքի մասին։ Բողոք բերած անձի ներկայացուցիչը նշել է, որ Դատարանը հաշվի չի առել, որ դատական նիստը հետաձգելու մասին միջնորդությունը մերժելով՝ խախտել է կողմերի մրցակցային դատավարության և օրենքի առջև հավասարության սկզբունքը, քանի որ դատաքննությանը պատասխանողի ներկայացուցչին մասնակցելու իրավունքից զրկելով՝ Դատարանը հնարավորություն չի ընձեռել պատասխանողի ներկայացուցչին տեղեկանալու, որ գործից բացակայում է իր կողմից փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը բռնագանձելու մասին միջնորդությանը կից ներկայացված պայմանագրի վավերացված պատճենը։ Ընդ որում, ներկայացուցիչը զրկված չէ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձելու մասին միջնորդությունը և այն հիմնավորող ապացույցները դատաքննության փուլում ներկայացնելու հնարավորությունից։ Վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/1766/02/08 քաղաքացիական գործով կայացված որոշումը՝ Բողոք բերած անձի ներկայացուցիչը նշել է, որ դատական նիստերին մասնակցելու իրավունքը դատավարական իրավունքի կարևոր բաղադրատարրերից է և պետք է լինի իրական, առանց նախապայմանների։ Այսինքն՝ եթե կողմը Դատարան է ներկայացնում հիմնավորված միջնորդություն իր ներկայանալու անհնարինության վերաբերյալ, այն արդեն իսկ բավարար հիմք է գործը հետաձգելու դատարանի պարտականության ծագման համար։ Ընդ որում, այդ դեպքում կողմը պարտավոր չէ նախօրոք Դատարանի առջև բացահայտել, թե ինչպիսի փաստարկներ ներկայացնելու համար է միջնորդում հետաձգել դատական նիստը։ Ավելին՝ դատական նիստը, լինելով կենդանի գործընթաց, կարող է նախապես չպլանավորված առարկություններ, միջնորդություններ ներկայացնելու անհրաժեշտության հանգեցնել։ Դատավարությունում կարևոր է նաև ապացույցների հետազոտման փուլը, այդ փուլում դատավարության մասնակցի կողմից փաստարկներ ներկայացնելու հնարավորության ընձեռումը։ Ելնելով վերոգրյալից՝ Բողոք բերած անձի ներկայացուցիչը խնդրել է մասնակի՝ փաստաբանի խելամիտ վարձատրություն բռնագանձելու մասին, դատական ակտը բեկանել և փոփոխել, Անդրանիկ Քոչարյանից հօգուտ Ընկերության բռնագանձել 250․000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։ Միաժամանակ, Բողոք բերած անձի ներկայացուցիչը, վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/3058/02/09, ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործերով որոշումները, հաշվի առնելով վերաքննիչ բողոքի և անհրաժեշտության դեպքում վերաքննիչ բողոքի պատասխանի կազմումը, խնդրել է Անդրանիկ Քոչարյանից հօգուտ Ընկերության բռնագանձել 100․000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ դատարանում փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։ 3․ Անդրանիկ Քոչարյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և բողոք բերած անձի պահանջը. Վերաքննիչ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի և հիմնավորումների սահմաններում. Բողոք բերած անձի ներկայացուցչի պնդմամբ Դատարանը խախտել է ՀՀ սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ, 1087․1 հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ, 58-րդ, 59-րդ, 60-րդ, 62-րդ, 66-րդ, 172-րդ, 192-րդ հոդվածների պահանջները։ Նշված հիմքերը Բողոք բերած անձի ներկայացուցիչը հիմնավորում է հետևյալ փաստարկներով. Բողոք բերած անձի ներկայացուցիչը նշել է, որ Դատարանը չի իրականացրել բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտություն, ինչի արդյունքում կայացրել է ակնհայտ անհիմն վճիռ։ Յուրաքանչյուր դեպքում Դատարանը պարտավոր է տալ դատական ակտի իրավական հիմնավորումը։ Դատական ակտի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի, որի հիման վրա Դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին։ Դատական ակտում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։ Դատական ակտի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես Դատարանի, այնպես էլ նրա դատական ակտի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական ակտի օրինականությունը։ ՀՀ վճռաբեկ դատարանը ևս արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստը հաստատելիս և դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե այս կամ այն ապացույցն ինչու է մերժվում։ Մատնանշելով միայն վիճելի իրավահարաբերության նորմը՝ Դատարանը որևէ կերպ չի հիմնավորել, որ այդ նորմերը և ներկայացված ապացույցները կիրառելի չեն տվյալ գործով։ Բողոք բերած անձի ներկայացուցչի պնդմամբ՝ Դատարանը, անտեսելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածը, հայցը մերժել է միայն այն պատճառով, որ պատասխանողը չի հանդիսանում պատշաճ պատասխանող և հենց այդ հիմքով Դատարանն արձանագրել է, որ Ընկերությունը, «hraparak.am» կայքում հրապարակելով «Ով է իրականում Անդրանիկ Քոչարյանը» վերտառությամբ հոդվածը, տարածելով դրանում տեղ գտած տեղեկությունները՝ հղում է կատարել տեղեկատվության աղբյուրին՝ հեղինակ Հասմիկ Մելքոնյանին, որպիսի հանգամանքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1067․1 հոդվածի 6-րդ մասի իմաստով հանդիսանում է վիրավորանք կամ զրպարտության համար պատասխանատվությունից ազատելու հիմք։ Ըստ Բողոք բերած անձի ներկայացուցչի՝ Դատարանը նույնիսկ չի անդրադարձել և հետազոտության առարկա չի դարձրել ապացույցների ընդունման հարցը։ Ստացվում է, որ Դատարանը, պարզելով, որ պատասխանողը պատշաճ չէ, որոշել է խախտել արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը։ Ընդ որում, պատասխանողն, ի սկզբանե ակնհայտորեն գիտակցելով, որ մեկ ամսվա ընթացքում անհնարին է միայն անուն ազգանունով գտնել մարդու տվյալներ, թաքցրել է այդ հրապարակման ենթադրյալ հեղինակի տվյալները։ Պատասխանողը որպես տեղեկատվության աղբյուր նշել է Հասմիկ Մելքոնյան անուն ազգանունը։ Տվյալ անուն ազգանունով www.elections.am կայքէջում մի քանի հարյուր մարդ է առկա։ Անհասկանալի և անընդունելի է Դատարանի այն պնդումը, որ պատասխանող ընկերությունը տեղեկատվության աղբյուրը բացահայտել և դրան հղում է կատարել տեղեկատվության տարածման հետ միաժամանակ։ Ինչ վերաբերում է Դատարանի կողմից արձանագրված այն հանգամանքին, որ Դատարանին ներկայացրած ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու միջնորդությամբ Հասմիկ Մելքոնյանը նշել է, որ հայցի փաստական հիմքում դրված հոդվածի հեղինակն ինքն է։ Բողոք բերած անձի ներկայացուցիչը նշել է, որ Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ երրորդ անձն ինքնուրույն է դիմել Դատարան՝ այդ կարգավիճակը ստանալու համար։ Այսինքն՝ փաստացի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածը սահմանում է, որ Դատարանի կողմից պատասխանողին փոխարինելու հարցի քննարկումը դատական նիստի ժամանակ և միայն այն դեպքում, երբ հայցվորը կհրաժարվի պատասխանողին փոխարինելուց, ապա Դատարանը կարող է որոշ եզրահանգման գալ հայցի մերժման վերաբերյալ։ Ուստի, միայն այն հանգամանքը, որ Հասմիկ Մելքոնյանը խոստովանել է, որ ինքն է հանդիսանում զրպարտող նյութի հեղինակը չի կարող հիմք հանդիսանալ պատասխանողին փոխելու համար։ Դատարանն, առանց համապատասխան գործն ուսումնասիրելու, եկել է սխալ եզրահանգման, որ Ընկերության դեմ ներկայացված հայցն անհիմն է։ Բողոք բերած անձի ներկայացուցիչը նշել է նաև, որ եթե մինչև Դատարան դիմելն անհնար է պարզել արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող տեղեկությունները տարածած անձին, ապա այդ անձը իրավունք ունի դիմելու Դատարան՝ տեղեկություններն իրականությանը չհամապատասխանող ճանաչելու պահանջով։ Ելնեով վերոգրյալից՝ Բողոք բերած անձի ներկայացուցիչը խնդրել է վերաքննիչ բողոքը բավարարել, Դատարանի՝ 16․06․2020 թվականի վճիռը բեկանել մասնակի և գործն ուղարկել նույն դատարան։ Բողոք բերած անձի ներկայացուցիչը հայտնել է, որ հրաժարվում են դրամական պահանջներից և միջնորդել է նոր քննության ծավալ սահմանելիս հիմք ընդունել, որ պահանջը վերաբերում է հրապարակայնորեն ներողություն խնդրելուն հետևյալ բովանդակությամբ․ հրապարակայնորեն հերքել զրպարտություն պարունակող հետևյալ տեղեկությունները՝ «Շատ-շատ գյումրեցիների նման, ինձ համար էլ ամենանողկալի ժամանակահատվածը ոչ թե աղետից հետո էր, այլ 1993-96 թվականները՝ գյումրեցիների օկուպացման տարիները, Պատկերացրեք՝ զինված մուազերիստների շքախումբը քայլում է Գյումրու ավերակ-ամայի փողոցներով, որտեղ ուրվականի նման անցնում են վշտի մեջ կորսված հատուկենտ մարդիկ՝ վերացած աշխարհից ու իրականությունից․․․ Խմբի առջևից քայլում է Անդրանիկ Քոչարյանի «համհարզը»՝ Անդրանիկ Արշակյանը, զինվորական թանկարժեք համազգեստով և զինված «Մակարով» ատրճանակով, հետո գալիս է ինքը՝ գլխավոր մաուզերիստը, հետո՝ Կոբալ Անդոն, հետո՝ Մռդոն, հետո՝ խելոք ու խոնարհ Միքայել Վարդանյանն ու Մուշեղ Սաղաթելյանը, Այս ամենի բեմականացման պատճառը մեկն էր․ Մեծ Թալանը սկսելուց առաջ հրոսակախումբն ապահովում էր վախի մթնոլորտ, որ որևէ մեկը հանկարծ ծպտուն չհաներ։ Ոհմակը դուրս էր գալիս գիշերով՝ ուսումնասիրելու կուտակված շինանյութը, շինտեխնիկան, վառելիքը։ Առաջին երևելի պատառը Երևանյան խճուղու աջ կողմում ամբարված շինություն էր, որն այդ ժամանակի տարածաշրջանային ոստիկանապետ Մուշեղ Սաղաթելյանի ուղեկցությամբ ավտոշարասյունով հանվեց Գյումրիից, Հետագայում Շիրակացի փողոցում փոխհրաձգությունն Անդրանիկ Քոչարյանի և Մուշեղ Սաղաթելյանի միջև այդպես էլ մեզ համար մնաց անհայտ։ Ափսոս, այսօր Մուշեղն անգիտակից է և գամված անկողնուն, այլապես նախապատմությունը կիմանայինք հենց իրենից։ Իմիջիայլոց, շատերը, ովքեր այդ տարիներին համագործակցել են Անդրանիկ Քոչարյանի հետ, կա՛մ մահացել են, կա՛մ կորցրել են հիշողությունը, Իսկ որտե՞ղ է «համհարզը»՝ Անդրանիկ Արշակյանը, հո չի՞ մահացել։ Երկաթգծի շինարարության վարչության պետ, երջանկահիշատակ Լյովա Մադոյանի, օգնության նպատակով եկած շինանյութի թալանի, Մարգարով-Չիֆթալարյան-Պոլոնսկի-Ա․Քոչարյան քառյակը և աղետի գոտուց շինտեխնիկայի առևանգման մասին ներկայացման հաջորդ հոդվածում»։ 4․ Վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները․ Վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելով՝ Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ վիճելի հոդվածի ներքևի մասում հստակ նշված է եղել Հասմիկ Մելքոնյան, քաղաք Գյումրի։ Այսինքն՝ պատասխանողն իր տեղեկատվության աղբյուրին բացահայտել է և հրապարակայնորեն ներկայացրել է հեղինակային հոդվածի իրավատիրոջ անուն ազգանունը և գտնվելու վայրը։ Լրատվության միջոցը չի կարող կրել պատասխանատվություն որևէ դեպքում, եթե իր տեղեկատվության աղբյուրի հեղինակը հանդիսանում է այլ անձ։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածի 9-րդ մասը, 22-րդ հոդվածի 1-ին մասը կիրառելի չէ սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի լինել չէր կարող՝ հաշվի առնելով, որ պատասխանող լրատվական միջոցը ոչ միայն իր տեղեկատվության աղբյուրին հղում էր կատարել արդեն իսկ հոդվածի ներքևում՝ դրանով իսկ փաստելով, որ տպագրել է ոչ իր հեղինակային հոդվածը, այլ նաև հրապարակային բացահայտել էր իր տեղեկատվության աղբյուրին՝ Հասմիկ Մելքոնյանին։ Հետևապես, հայցվորի փաստարկներն առ այն, որ տեղեկատվության աղբյուրը չի բացահայտվել, անհիմն են։ Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ լրատվության միջոցն իմպերատիվորեն ազատված է քաղաքացիական պատասխանատվությունից, եթե իր տեղեկատվության աղբյուրին հղում է կատարել, բացի այդ ազատված է պատասխանատվությունից, եթե բացահայտել է իր տեղեկատվության աղբյուրը։ Հայցվորն անգամ պատասխանողին գրավոր փաստաբանական հարցում չի կատարել Հասմիկ Մելքոնյանի անձի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու կապակցությամբ, իսկ գործի քննության ժամանակ չի ներկայացրել որևէ ապացույց առ այն, որ գրավոր դիմել է պատասխանողին, իսկ պատասխանողը հրաժարվել է տրամադրել այդ տեղեկատվությունը։ Անդրադառնալով այն փաստարկին, որ հայցվորը հնարավորություն չի ունեցել Հասմիկ Մելքոնյանի անձի վերաբերյալ տեղեկություններ ստանալ՝ Ընկերության ներկայացուցչը նշել է, որ նման փաստական դիրքորոշմամբ հայցվորը հանդես չի եկել առաջին ատյանի դատարանում, բացի այդ չի ներկայացվել այդ հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց։ Ավելին, ՀՀ ընտրողների ռեգիստրում առկա տեղեկատվության համաձայն՝ քաղաք Գյումրիում հաշվառված է ընդամենը մեկ քաղաքացի Հասմիկ Մելքոնյան անվամբ։ Անգամ այն հանգամանքը, որ հայցվորը չի կարողացել տեղեկատվության աղբյուրի հասցեն գտնել հիմք չէ ոչ պատշաճ պատասխանողի դեմ հայց ներկայացնելու համար, քանի որ պատշաճ պատասխանողի հասցեն չգտնելը հիմք է բաց թողնված մեկամսյա ժամկետը հարգելի ճանաչելու համար։ Ուստի, հայցվորը ոչ պատշաճ պատասխանողի դեմ հայցի ներկայացումը չի կարող կապել պատշաճ պատասխանողի հասցեն չգտնելու իրավաբանական փաստի հետ այն էլ այն դեպքում, երբ գործի քննության ժամանակ ենթադրյալ պատշաճ պատասխանող Հասմիկ Մելքոնյանը ներգրավվել է գործի քննությանը։ Անդրադառնալով հայցվորի այն փաստարկին, որ գործի քննության ժամանակ Դատարանն իրեն չի առաջարկել պատշաճ պատասխանողի փոխարինման միջնորդություն ներկայացնել, Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ պատասխանողն իր առարկություններով հստակ արձանագրել է իր՝ ոչ պատշաճ պատասխանող լինելու հանգամանքը։ Գործի քննության ընթացքում Հասմիկ Մելքոնյանը որպես երրորդ անձ ներգրավվելու մասին միջնորդություն է ներկայացրել։ Սույն գործով Դատարանը, ստանալով տեղեկատվություն այն մասին, որ պատասխանողը փաստում է իր՝ ոչ պատշաճ պատասխանող լինելու, և հաշվի առնելով Հասմիկ Մելքոնյանի միջնորդությունը՝ իրեն երրորդ անձ ներգրավելու մասին, հետամուտ է եղել պարզելու ոչ պատշաճ պատասխանողի փոխարինման հարցի քննարկմանը, ինչին իր համաձայնությունը հայցվորը չի տվել։ Ավելին՝ անկախ Դատարանի կողմից նման դատավարական գործողություններ իրականացնելուց, հայցվորն ի սկզբանե հայց հարուցելու պահից իմացել է Ընկերության՝ ոչ պատշաճ պատասխանող լինելու մասին, հետևապես վերջինս, Դատարանում գործի քննության ժամանակ պարզելով Հասմիկ Մելքոնյանի հասցեն, զրկված չէր ոչ պատշաճ պատասխանող Ընկերությանը Հասմիկ Մելքոնյանով փոխարինելու միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից։ Ոչ պատշաճ կամ պատշաճ պատասխանող լինելու հարցին Դատարանը չի կարող նախնական դատական նիստում անդրադառնալ, եթե ոչ պատշաճ պատասխանող հանդես գալու հանգամանքն ակնհայտ չէ և ոչ պատշաճ սուբյեկտի հետ հայց հարուցելու հանգամանքը պարզելը պայմանավորված է ապացույցների օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտությամբ։ Դատարանն ի վերուստ նախնական դատական նիստում գնահատական տալ չի կարող պատասխանողի ոչ պատշաճ լինելուն, քանի որ պետք է գործում առկա ապացույցների հետազոտություն կատարեր, իսկ Դատարանի կողմից նման հայտարարության կատարումն ուղղակի առիթ կհանդիսանար հայցվորի կողմից Դատարանին բացարկ հայտնելու կապակցությամբ։ Իսկ սույն դեպքում հայցվորը կաշկանդված չէր իր դատավարական իրավունքից օգտվելու մեջ, ինչը չի կատարվել։ Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ 17․02․2020 թվականի դատական նիստին պատասխանողի ներկայացուցչի կողմից կրկին պատասխանողի՝ ոչ պատշաճ լինելու հարցին անդրադարձ կատարվել է, ինչին ի պատասխան Դատարանը փաստել է, որ հայցվորն իր համաձայնությունը չի տվել ոչ պատշաճ պատասխանողի փոխարինում իրականացնելու համար։ Այսինքն՝ Դատարանն առանց հայցվորի համաձայնության օժտված չէր իր նախաձեռնությամբ ոչ պատշաճ պատասխանողին Հասմիկ Մելքոնյանով փոխարինելու իրավազորությամբ, երբ նյութաիրավական պահանջ ուղղելու տնօրինչական իրավունքը պատկանում է հայցվորին։ Դատարանը նման առաջարկով հանդես գալու իրավազորությամբ օժտված մարմին չէ՝ հաշվի առնելով, որ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի իրավահավասարության և մրցակցային դատավարության հիմնաքարային սկզբունքների վրա՝ ի տարբերություն ՀՀ վարչական դատավարության օրենսդրության։ ՀՀ քաղաքացիական դատավարությամբ ընդհանուր իրավասության դատարանը կաշկանդված է կողմերի դիրքորոշումներով և ներկայացված ապացույցներով և չի կարող ի շահ որևէ կողմի որևէ դատավարական գործողություն իրականացնել առանց շահագրգիռ դատավարական մասնակցի կամահայտնության։ Ընկերության ներկայացուցիչը նաև նշել է, որ նման դիրքորոշմամբ հայցվորը հանդես է եկել միայն վերաքննության փուլում, ավելին չի տվել իր համաձայնությունը Հասմիկ Մելքոնյանին որպես պատասխանող ներգրավելու կապակցությամբ։ Ընկերության ներկայացուցիչը նաև միջնորդել է եզրափակիչ դատական ակտ կայացնելիս վերաքննության փուլում հիմք ընդունել նաև Անդրանիկ Քոչարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ Ընկերության վերաքննիչ բողոքի պատասխանը՝ փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի ողջամտության հարցը լուծելիս։ Ելնելով վերոգրյալից՝ Ընկերության ներկայացուցիչը խնդրել է հայցվորի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել։ 5. Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը. 1) 12․02․2019 թվականին «Հրապարակ» կայքէջում հրապարակվել է «Ով է իրականում Անդրանիկ Քոչարյանը» վերտառությամբ հոդված, որի վերջում նշված է «Հասմիկ Մելքոնյան, Գյումրի»։ 2) 19․09․2019 թվականին Հասմիկ Մելքոնյանը Դատարան է ներկայացրել դիմում՝ հայտնելով, որ «Հայցադիմումի հիմքում հայցվորը դրել է իմ հոդվածը՝ «Ով է իրականում Անդրանիկ Քոչարյանը» վերտառությամբ։ Խնդրում եմ ինձ ներգրավել սույն գործում՝ որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ»։ (գ․թ․ 72) 3) Փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձելու մասին միջնորդության կից փաստաթղթերի ցանկում նշված է՝ «06․06․2019 թվականի --- պայմանագրի պատշաճ վավերացված պատճենը։ (գ․թ․ 124-126) 15․07․2019 թվականին հրավիրված դատական նիստի ընթացքում Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ Դատարան է ներկայացնում միջնորդություն՝ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձելու մասին․ միջնորդության մասին որևէ այլ բան չի նշվել։ 4) Համաձայն «Ծառայությունների վճարովի մատուցման մասին» թիվ --- պայմանագրի՝ «Փաստաբանական գրասենյակ Լեվ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, ի դեմս գլխավոր տնօրեն Լևոն Բաղդասարյանի, որը գործում է Կանոնադրության համաձայն, հետագայում Կատարող, մյուս կողմից «Հրապարակ Օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, ի դեմս տնօրեն Արմինե Օհանյանի, հետագայում՝ Պատվիրատու, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին․ 1․1․ Համաձայն սույն պայմանագրի Կատարողը պարտավորվում է Պատվիրատուի հանձնարարությամբ լինել վերջինիս շահերի ներկայացուցիչը՝ կապված հրապարակայնորեն ներողություն խնդրելուն և զրպարտություն պարունակող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու, վիրավորանքի և զրպարտության համար գումար բռնագանձելու պահանջների մասին ԵԴ/6559/2/19 քաղ․ գործի հետ, կատարել խորհրդատվություն և հետևյալ ծառայությունները․ 1․1․1․ շահերի ներկայացում ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, 1․1․2․ հարկ եղած դեպքում շահերի ներկայացում ՀՀ վերաքննիչ դատարանում, (․․․) 3․1․ Սույն պայմանագրի գինը թիվ 1․1․1․ կետով սահմանված ծառայության համաձայն կազմում է 250․000 ՀՀ դրամ։ 3․2․ Սույն պայմանագրի գինը թիվ 1․1․2․ կետով սահմանված ծառայության համաձայն կազմում է 150․000 ՀՀ դրամ։»։ 3) Սույն գործով տեղի են ունեցել 10 դատական նիստեր, որոնցից պատասխանողի ներկայացուցիչը մասնակցել է 4 դատական նիստի։ 4 դատական նիստով պատասխանողի ներկայացուցիչը ներկայացրել է դատական նիստը հետաձգելու մասին միջնորդություն, որոնցից երեքը բավարարվել են։ 10․04․2020 թվականին Ընկերության անունից Դատարան է ներկայացվել 13․04․2020 թվականին հրավիրված դատական նիստը հետաձգելու մասին միջնորդություն այն հիմնավորմամբ, որ արտակարգ դրությամբ պայմանավորված փաստաբանական գրասենյակի աշխատակիցները գտնվում են հարկադիր արձակուրդում։ Այդ միջնորդությունը Դատարանը բավարարել է, նիստ է նշանակվել 25․05․2020 թվականին։ 22․05․2020 թվականին Ընկերության անունից Դատարան է ներկայացվել 25․05․2020 թվականին հրավիրված դատական նիստը հետաձգելու մասին միջնորդություն այն հիմնավորմամբ, որ ՀՀ-ում կորոնավիրուս հիվանդության համաճարակային իրավիճակով պայմանավորված հայտարարվել է արտակարգ դրություն։ Դատարանը 25․05․2020 թվականին արձանագրային որոշմամբ մերժել է այդ միջնորդությունը։ (գ․թ․ 116, 131) 6. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. Քննելով վերաքննիչ բողոքը դրանում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում՝ Վերաքննիչ դատարանը գալիս է հետևյալ եզրակացության. (I) Հայցվոր Անդրանիկ Քոչարյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին): ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը, իսկ եթե այն ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվական գործունեություն իրականացնողը: Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերոնշյալ ընդհանուր և հատուկ հիմքերից բացի օրենսդիրը վիրավորանքի կամ զրպարտության միջոցով վնաս պատճառելու հետևանքով առաջացող հարաբերության դադարման որևէ այլ հիմք չի նախատեսել: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ կետերից հետևում է, որ անձն ազատվում է պատասխանատվությունից երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում. ա․ արտահայտված կամ ներկայացված փաստացի տվյալներն անձի հրապարակային ելույթների, պաշտոնական փաստաթղթերի, հեղինակային ստեղծագործությունների, լրատվական գործունեություն իրականացնող ընկերությունների հրապարակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, բ․ տեղեկատվությունը տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին: Տեղեկատվությունը բառացի կամ բարեխիղճ ներկայացնելու օրենսդրի պահանջը նպատակ է հետապնդում ապահովել բացահայտված աղբյուրում տեղ գտած տեղեկատվության բառացի շարադրանքը կամ հրապարակել այն այնպես, որ չփոխվի ինչպես ամբողջական իմաստը, այնպես էլ կոնկրետ փաստերի վերաբերյալ առկա տեղեկատվությունը: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև անդրադառնալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ կետերում ամրագրված «տեղեկատվության աղբյուր» եզրույթին: Նշված դրույթների վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի իմաստով տեղեկատվության աղբյուրներն անձինք են (ֆիզիկական և իրավաբանական), որոնք տարբեր միջոցներով հրապարակում են տեղեկատվությունը: Տեղեկատվության աղբյուր են հանդիսանում հեղինակները և լրատվական գործակալությունները: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ հիշատակված դրույթներում ամրագրված անձի հրապարակային ելույթները, պաշտոնական փաստաթղթերը, հեղինակային ստեղծագործությունները տեղեկատվության աղբյուրների կողմից օգտագործվող միջոցներ են: «Տեղեկատվության միջոց» հասկացությունը մեկնաբանելիս Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադարձ կատարել Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին: Վերջինիս համաձայն` Կոնվենցիայի 10-րդ հոդվածի գործողության ոլորտում են գտնվում ոչ միայն այն տեղեկությունները և գաղափարները, որոնք արտահայտվում են գրավոր կամ բանավոր խոսքի միջոցով, այլ նաև տարաբնույթ միջոցներով արտահայտված և տարածվող տեղեկություններն ու գաղափարները: Մասնավորապես` Կոնվենցիայի 10-րդ հոդվածը կիրառելի է գեղարվեստական ինքնարտահայտման միջոցների` նկարների, ֆիլմերի և արվեստի այլ ստեղծագործությունների նկատմամբ, ինչպես նաև հեռարձակման բոլոր միջոցների և էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի նկատմամբ (տեղեկությունների և գաղափարների արտահայտման միջոցների հարցին Եվրոպական դատարանն ի թիվս այլոց անդրադարձել է Մյուլերը և մյուսներն ընդդեմ Շվեյցարիայի գործով 24.05.1988 թվականի որոշմամբ, կետ 34, Աութրոնիկ ԷյՋի-ն ընդդեմ Շվեյցարիայի գործով 22.05.1990 թվականի որոշմամբ, կետ 47): Վերոնշյալ հետևությունը հիմք ընդունելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ հղում է կատարված տեղեկատվության աղբյուրին, սակայն նույն աղբյուրում տեղ գտած տեղեկատվությունը հրապարակված չէ բառացի կամ բարեխիղճ, այլ կերպ` հրապարակողը փոփոխություններ է մտցրել տեղեկատվության մեջ, ավելացրել է, հանել կամ փոփոխել փաստերը (շարադրանքը կամ դրա առանձին մասերը), ապա հրապարակող անձը չի ազատվում պատասխանատվությունից: Նույն կանոնը գործում է նաև այն դեպքում, երբ տարածողը թեև վերարտադրում է տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ շարադրանքը, այդուհանդերձ հղում է կատարում մի աղբյուրի, որը չի համարվում «տեղեկատվության աղբյուր» ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի իմաստով, այն է` չի հանդիսանում հեղինակ կամ լրատվական գործակալություն: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև նշել, որ բովանդակային առումով տեղեկատվության աղբյուրի բացահայտումը պետք է կատարվի տեղեկատվությունը տարածելու հետ միաժամանակ: Տեղեկատվությունը տարածելիս և ոչ թե դրանից հետո աղբյուրի բացահայտումը նպատակ է հետապնդում այդ տեղեկատվության հասցեատերերի մոտ ապահովել տեղեկացվածություն այն մասին, որ զրպարտությունը կամ վիրավորանքը դուրս է գալիս կոնկրետ սուբյեկտից, այլ ոչ թե անմիջական հրապարակողից կամ անորոշ թվով սուբյեկտներից: Աղբյուրի բացահայտումը, կախված աղբյուրի տեսակից, կարող է ազդել հասարակական կարծիքի ձևավորման վրա: Մինչդեռ տեղեկատվության աղբյուրը դատական վարույթի ընթացքում բացահայտելը լիարժեք չի ապահովում զրպարտող կամ վիրավորող սուբյեկտի վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը: (Տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով կայացված 27․04․2012 թվականի որոշում) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տեղեկատվության աղբյուր կարող է համարվել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը տրամադրում է որոշակի նյութ, հոդված կամ այլ տեղեկատվություն։ Այդպիսիք են այն անձինք, որոնք տեղեկատվություն են տարածում՝ 1․ լրատվության միջոցով, 2․ հրապարակային ելույթով, 3․ պաշտոնական փաստաթղթերով, 4․ հեղինակային ստեղծագործությամբ, ինչպես նաև այլ եղանակներով։ Ընդ որում, լրատվության միջոցը, ըստ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ զանգվածային լրատվության միջոց (այսուհետ` լրատվության միջոց)` լրատվություն իրականացնելու միջոց, որը բաժանորդագրությամբ կամ առանց դրա, վճարովի կամ անվճար հիմունքներով տարածվում է` - մշտական անվանում, հերթական համար և ամսաթիվ ունեցող պարբերական թողարկումներով` նյութական կրիչի վրա, որոնց միևնույն բովանդակությամբ օրինակների քանակը պակաս չէ հարյուրից, - հեռուստառադիոհաղորդմամբ, - հանրային հեռահաղորդակցության ցանցով (ցանցային լրատվության միջոց)` որպես որոշակի հասցե ունեցող, անսահմանափակ թվով անձանց համար հասանելի և լրատվություն ներառող տեղեկատվական պաշար` անկախ թարմացման պարբերականությունից, պահման ժամանակի տևողությունից և այլ չափանիշներից, - համացանցում սեփական կամ վարձակալած դոմեյն, հոսթինգ ունեցող և սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված տեղեկությունները պարունակող կայքի միջոցով: Լրատվության միջոց են նաև լրատվական գործակալության և նմանատիպ բնույթի այլ կազմակերպությունների պարբերական հաղորդումները` ուղղված լրատվական գործունեություն իրականացնողներին` անկախ տարածման ձևից, թողարկման օրինակների քանակից կամ որևէ այլ չափանիշից։ Ուստի, ցանկացած սուբյեկտ, որը լրատվության միջոցի օգտագործմամբ, տարածում է որոշակի տեղեկատվություն համարվում է տեղեկատվության աղբյուր։ Այն դեպքում, երբ լրատվական գործունեություն իրականացնողը նյութում բացահայտել է տեղեկատվության աղբյուրը՝ հայտնելով հեղինակի անունը, վերջինս ազատվում է փոխհատուցման պարտավորությունից։ Այդ դեպքում, կապված բողոքի փաստարկների հետ՝ պատասխանողին որոշակիացնելու բարդությունների կապակցությամբ, անհրաժեշտ է նշել, որ ոչ իրավաչափ կլինի զանգվածային լրատվության միջոցին պարտավորեցնել հեղինակային հոդվածներ տպագրելիս կամ այլ կերպ տարածելիս հրապարակել նաև հեղինակի հասցեն կամ այլ անձնական տվյալներ, որպեսզի ապահովվի այլ անձանց կողմից ցանկության դեպքում հայց հարուցելը: Վերաքննիչ դատարանի կարծիքով այս դեպքում կխախտվի անձանց շահերի պաշտպանությանն ուղղված միջոցների ողջամիտ հարաբերակցությունը: Բացի այդ, հոդվածի հեղինակին որպես պատասխանող ներգրավելու փաստարկների կապակցությամբ Վերաքննիչ դատարանն արձանագրում է՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում` 3) պարզում է դատավարության մասնակիցների կազմը, լուծում է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու հարցը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, մինչև նախնական դատական նիստի ավարտը պարզելով, որ հայցը հարուցվել է ոչ այն անձի դեմ, որը պետք է պատասխանի այդ հայցով, կարող է հայցվորի համաձայնությամբ թույլ տալ, որ պատասխանողը փոխարինվի պատշաճ պատասխանողով: Վճռաբեկ դատարանը սահմանել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունը մրցակցային է: Այսինքն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ ունի հավասար իրավունքներ և կրում է հավասար պարտականություններ, նրանցից յուրաքանչյուրը պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները, հայցը կամ դիմումը պետք է ներկայացվի պատշաճ հայցվորի կողմից, բավարար հիմնավորված լինի և ուղղված լինի պատշաճ պատասխանողի դեմ: Դատաքննության ընթացքում կողմերն ունեն ակտիվ դեր, իսկ դատարանին վերապահված է չեզոք գնահատողի դեր: Դատարանն ընդամենը հետազոտում և գնահատում է կողմերի ներկայացրած ապացույցները և վճիռ կայացնելով իրականացնում է արդարադատություն՝ դուրս չգալով ներկայացված հայցապահանջի շրջանակներից և հիմնվելով միմիայն կողմերի ներկայացրած և դատաքննության ընթացքում հետազոտված ու գնահատված ապացույցների վրա: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մրցակցային դատավարությունում պատշաճ պատասխանող ներգրավելը պետք է լինի միմիայն հայցվորի պարտականությունը, կամ նման ներգրավում պիտի կատարվի հայցվորի միջնորդության հիման վրա: Ոչ պատշաճ պատասխանողի դեմ ներկայացված հայցը ենթակա է մերժման: Այս հարցում դատարանի ակտիվ դերակատարությունը կարող է վտանգել դատավարության մրցակցությունը և խաթարել դրա էությունը: (Տե՛ս ՀՀ Վճռաբեկ դատարանի թիվ 3-1222(ՎԴ) քաղաքացիական գործով 01.08.2007 թվականի որոշում Վերոնշյալ նորմերի մեկնաբանության արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Դատարանում ներկայացված հայցը կարող է բավարարվել, եթե ներկայացվել է պատշաճ պատասխանողի, այսինքն՝ իրավունքների ենթադրյալ խախտում թույլ տված անձի կամ այն անձի դեմ, ով օրենքով սահմանված կարգով ենթակա է պատասխանատվության կատարված արարքի համար: Սույն գործի փաստերի համաձայն «Հրապարակ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ինտերնետային կայքում հրապարակվել է «Ով է իրականում Անդրանիկ Քոչարյանը» վերտառությամբ հոդված, որտեղ լրատվության միջոցը բացահայտել է իր տեղեկատվության աղբյուրը՝ նյութի վերջում կատարելով «Հասմիկ Մելքոնյան, Գյումրի» նշումը։ Հասմիկ Մելքոնյանը, մինչև նախնական դատական նիստը ավարտը, դիմում է ներկայացրել Դատարան՝ հայտնելով, որ ինքն է հանդիսանում նյութի հեղինակը։ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ դեպքում պատշաճ պատասխանող կարող է հանդիսանալ հենց տեղեկատվության աղբյուրը, հոդվածի հեղինակը՝ Հասմիկ Մելքոնյանը։ Ելնելով տնօրինչականության սկզբունքից՝ հայցվորը ինքը պետք է ձեռնամուխ լինի իր իրվաունքների՝ օրենքով սահմանված կարգով պաշտպանությանը, մասնավորապես ինքն է որոշում, թե ում է ներկայացնում պահանջը՝ կրելով այդ պահանջը ոչ պատշաճ անձի դեմ ներկայացնելու հետևանքները: Այդ պարագայում սխալ սուբյեկտի դեմ հայց ներկայացնելիս այդ սխալը սրբագրելու պարտականություն դատարանի վրա չի կարող դրվել: Վերաքննիչ դատարանը կարևորում է, որ երբ լրատվության միջոցը հղում է կատարում իր տեղեկատվության աղբյուրին, նա միայն հանդիսանում է հարթակ այլ անձանց կողմից տեղեկություններ տարածելու համար, այսինքն՝ որևէ պատասխանատվություն չի կրում արտահայտությունների զրպարտչական կամ վիրավորական լինելու համար։ Անդրադառնալով այն փաստարկին, որ դատարանն ըստ էության քննություն չի իրականացրել, քանի որ չի գնահատել ապացույցները՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ եթե պարզվում է, որ հայցը ներկայացվել է ոչ պատշաճ պատասխանողի դեմ, ապա ներկայացված պահանջի հիմքերն ըստ էության դառնում են առարկայազուրկ․ նույնիսկ դրանց քննարկման դեպքում դրանք այլ լուծում, քան հայցի մերժումը, չեն կարող պայմանավորել։ Դատարանը չի կարող գնահատական տալ ներկայացված ապացույցներին կամ հայցի հիմնավորվածությանն այն դեպքում, եթե այն ներկայացված լիներ ոչ պատշաճ պատասխանողի դեմ: Հակառակը՝ դատարանի նման վարքագիծը իրավական տեսանկյունից կարող էր խիստ խոցելի լինել: Ելնելով վերոգրյալից՝ հայցվորի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը հիմնավորված չէ և ենթակա է մերժման, իսկ Դատարանի՝ 16.06.2020 թվականի վճիռը հայցը մերժելու մասով պետք է թողնել անփոփոխ։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանը` մերժում է վերաքննիչ բողոքը` վճիռը թողնելով անփոփոխ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն դատարանի կայացրած վճիռը թերի կամ սխալ է հիմնավորված կամ պատճառաբանված, վերաքննիչ դատարանը հիմնավորում կամ պատճառաբանում է անփոփոխ թողնված վճիռը։ Անդրադառնալով դատական ծախսերի բաշխման հարցին, հաշվի առնելով հայցվորի կողմից նախապես վերաքննիչ բողոքի համար պետական տուրք վճարած լինելը և վերաքննիչ բողոքի մերժումը՝ սույն բողոքի մասով Վերաքննիչ դատարանը դատական ծախսերի հարցը համարում է լուծված։ (II) Ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։ Անդրադառնալով դատական նիստը հետաձգելու միջնորդությունը մերժելուն՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության մասնակիցները պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց միջնորդությունները գործի քննության հետ կապված բոլոր հարցերով դատարանը լուծում է դատական նիստին ներկա գործին մասնակցող մյուս անձանց դիրքորոշումը լսելուց հետո, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի, իսկ 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստից դուրս ներկայացված միջնորդությունն ստորագրում է այն ներկայացնող գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած միջնորդությանը կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե այն գործում բացակայում է: Վերաքննիչ դատարանը կարևորում է գործի ողջամիտ ժամկետում քննության անհրաժեշտությունը․ սա կարևոր նշանակություն ունի հատկապես վիրավորանքի և զրպարտության գործերով, երբ ենթադրյալ զրպարտություն և վիրավորանք պարունակող հոդվածը, շարունակելով մնալ հրապարակային, կարող է լրացուցիչ վնաս պատճառել հայցվորին։ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ գործով հրավիրված տասը դատական նիստերից երեքը հետաձգվել են պատասխանող Ընկերության միջնորդությամբ։ Մինչդեռ, նիստերի նման հետաձգումը կարող է հանգեցնել անհարկի ձգձգումների՝ խախտելով կողմերի արդար դատաքննության, դատական պաշտպանության իրավունքները։ Միայն արտակարգ դրություն հայտարարված լինելը չի կարող հիմք հանդիսանալ դատական նիստերը հետաձգելու համար, եթե կողմերը զրկված չեն հակահամաճարակային կանոնների պահպանմամբ նիստերին մասնակցելու հնարավորությունից և եթե դատարանը մի քանի անգամ ընդառաջել է այդ հիմքով դատական նիստերը հետաձգելու հարցում, ապա արտակարգ դրության՝ ամիսներ տևելու պարագայում դատարանի կողմից դատական նիստերի անընդհատ հետաձգումը կարող էր հանգեցնել գործի քննության մի քանի սկզբունքների խախտման, որի պարագայում Վերաքննիչ դատարանը չի գտնում, որ դատարանը թույլ է տվել գործի ելքի վրա ազդող դատավարական խախտում։ Մյուս կողմից, Վերաքննիչ դատարանը կարևորում է, որ Դատարանի կողմից հայցվորի ներկայացրած միջնորդության բավարարումը չի կարող հանգեցնել պատասխանողի ներկայացրած միջնորդության անվերապահ բավարարման, եթե այդ միջնորդությունը հիմնավոր չէ, թեև սույն գործի պարագայում բավարարվել են պատասխանողի նույնաբովանդակ մի քանի միջնորդություններ ևս։ Ուստի, Բողոք բերած անձի դիրքորոշումը՝ դատական նիստը հետաձգելու անհրաժեշտության մասին հիմնավոր չէ։ Նման պայմաններում դատական նիստին չներկայանալու հնարավոր բացասական ռիսկերը կրում է հենց այդ կողմը։ Անդրադառնալով փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագրի բացակայությանը՝ Վերաքննիչ դատարանը նախ կարևորում է, որ փաստաբանի վարձատրության գումարի բռնագանձման պահանջը բավարարելու համար անհրաժեշտ է ներկայացնել իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր կամ այլ ապացույց, ինչը Դատարանին հնարավորություն է տալիս հավաստիանալու կողմերի միջև կնքված պայմանագրով սահմանված փաստաբանին վճարվելիք գումարի չափի մեջ։ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ պայմանագրային պարտավորությունների առաջացման փաստը կարող է հաստատվել կողմերի միջև կնքված պայմանագրով, որի ներկայացման պարտականությունը կրում է գործին մասնակցող անձը։ Այս առումով հիմնավոր չեն բողոքի բոլոր այն փաստարկները, որոնցում առկա է պնդում, որ սույն գործում առանց պայմանագրի էլ դատարանը կարող էր բավարարել որպես փաստաբանի վարձատրություն պահանջվող գումարը: Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ պատասխանողի մոտ պայմանագրի օրինակի առկայությունը չի վկայում, որ այդ պայմանագիրը Դատարան ևս ներկայացվել է։ Ինչ վերաբերում է հայցվորի կողմից պայմանագիրը չվիճարկելուն, ապա Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ փաստաբանին վարձատրություն տրամադրելու պարտավորության առկայությունը կարող է հավաստվել միայն պայմանագրով (կամ դատարան ներկայացված այլ արժանահավատ գրավոր ապացույցով), որը սույն գործում բացակայում է։ Կարևոր է ընդգծել, որ Դատարանը չունի դատական նիստի ընթացքում ներկայացվող փաստաթղթերի համապատասխանությունը կից ներկայացված փաստաթղթերին ստուգելու պարտականություն, իսկ «Դատարանների գործավարության կանոնները հաստատելու մասին» թիվ 23-Լ որոշմամբ սահմանված կարգավորումները վերաբերում են Դատարանի գրասենյակի միջոցով փաստաթղթերի ներկայացման դեպքերին՝ կիրառման ենթակա չլինելով դատական նիստի ընթացքում ներկայացվող փաստաթղթերի նկատմամբ։ Կարևոր է նաև նշել, որ դատական նիստի ընթացքում՝ ապացույցների հետազոտման փուլում, Դատարանն իրավասու չէ կողմին հայտնել որևէ ապացույցի բացակայության մասին կամ նրան խնդրելու ներկայացնել այդ փաստաթուղթը՝ ապահովելով նրա կողմից այդ ապացույցի ներկայացումը, քանի որ դա հանգեցնում է մրցակցության և իրավահավասարության սկզբունքների խախտման։ Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող 3-րդ դատավարական փաստը, արձանագրում է, որ 15․07․2019 թվականին հրավիրված դատական նիստի ընթացքում Ընկերության ներկայացուցիչը միայն նշել է, որ ներկայացվում է միջնորդություն՝ փաստաբանի վարձատրության գումար բռնագանձելու մասին։ Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը նիստի արձանագրության միջոցով ևս չի կարող հավաստիանալ պայմանագիրը Դատարան ներկայացված լինելու մեջ։ Ելնելով վերոգրյալից՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքի շրջանակներում չի հիմնավորվել դատարանին փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագրի կամ որևէ այլ արժանահավատ գրավոր ապացույցի տրամադրումը, իսկ գործի նյութերում իրավաբանական ծառայություն մատուցելու պայմանագրի բացակայության դեպքում սույն գործով Դատարանը չէր կարող այդ պահանջը բավարարել։ Ուստի, բողոքն այս հիմքով հիմնավոր չէ և ենթակա է մերժման, իսկ Դատարանի՝ 16.06.2020 թվականի վճիռը փաստաբանի վարձատրության գումարի բռնագանձման մասով ևս պետք է թողնել անփոփոխ։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանը` մերժում է վերաքննիչ բողոքը` վճիռը թողնելով անփոփոխ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն դատարանի կայացրած վճիռը թերի կամ սխալ է հիմնավորված կամ պատճառաբանված, վերաքննիչ դատարանը հիմնավորում կամ պատճառաբանում է անփոփոխ թողնված վճիռը։ Անդրադառնալով դատական ծախսերի բաշխման հարցին, հաշվի առնելով, որ դատական ծախսերի մասով բողոք բերվելու դեպքում պետական տուրք վճարման ենթակա չէ՝ Վերաքննիչ դատարանն Ընկերության կողմից ներկայացված բողոքի մասով դատական ծախսերի հարցը համարում է լուծված։ (III) Անդրադառնալով Վերաքննիչ դատարանում փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի բռնագանձմանը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փաստաբանի ծախսը վճարում է նրան ներգրաված գործին մասնակցող անձը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության ծախսեր են համարվում նաև փաստաբանական կազմակերպություններին վճարված կամ վճարման ենթակա գումարները: ՀՀ վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ որպես դատական ծախս՝ թե՛ հայցվորը և թե՛ պատասխանողը դատական քննության ընթացքում կարող են ներկայացնել փաստաբանի մատուցած ծառայությունների համար կատարված կամ կատարվելիք վճարումը հավաստող ապացույց: Ընդ որում, անկախ վճարված գումարի բռնագանձման մասին պահանջի առկայությունից, վճարումը հավաստող ապացույց ներկայացնելը բավարար է փաստաբանի վարձատրությանը, որպես դատական ծախս, վճռով անդրադառնալու համար։ (Տե՛ս օրինակ թիվ ԵԱՔԴ/1401/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշում) ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է նաև այն իրավական դիրքորոշումը, որ փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը։ Ելնելով վերոգրյալից՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ որպես բռնագանձման ենթակա փաստաբանի ծախս հաշվարկելիս դատարանը պետք է հիմք ընդունի միայն այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են եղել ցանկալի արդյունքի հասնելու համար: Բացի այդ, պայմանագրի առկայությունը, անկախ գումարի վճարված լինելու հանգամանքն ապացուցված լինելուց, բավարար է փաստաբանի ծախսի հարցը քննարկման առարկա դարձնելու համար: Միևնույն ժամանակ, պայմանագրում նշված գումարը պարտադիր չէ դատարանի համար փաստաբանի ծախսի չափը սահմանելիս, քանի որ դատարանի կողմից բռնագանձման ենթակա է փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը, որը կարող է տարբերվել փաստաբանի հետ կնքված պայմանագրում ամրագրված գումարի չափից, գումարը որոշելիս նկատի պետք է առնվի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված և Վճռաբեկ դատարանի կողմից ամրագրված բոլոր չափորոշիչները: Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով Ընկերության անունից ներկայացված վերաքննիչ բողոքի մերժումը, արձանագրում է, որ վերաքննիչ բողոքի համար փաստաբանի վարձատրության գումար բռնագանձելու պահանջը ևս ենթակա է մերժման։ Հաշվի առնելով թե՛ Ընկերության կողմից, թե՛ հայցվորի անունից ներկայացված վերաքննիչ բողոքների մերժումը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերաքննության փուլում Ընկերության ներկայացուցչի կողմից կատարված անհրաժեշտ գործողություն կարող է համարվել ներկայացված վերաքննիչ բողոքի պատասխանը, ինչը չի ենթադրում փաստաբանի կողմից մեծածավալ աշխատանքի իրականացում: Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելիս ապացույցներ ձեռք բերելուն ուղղված գործողություններ չեն կատարվել, քանի որ բոլոր ապացույցները գտնվել են քաղաքացիական գործի նյութերում։ Վերաքննիչ դատարանը, ուսումնասիրելով սույն գործով ներկայացված գրավոր ապացույցները, հաշվի առնելով հայցվորի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի մերժումը, այն հանգամանքը, որ ապացույցներ ձեռք բերելուն ուղղված գործողություններ չեն կատարվել, քանի որ արդեն իսկ ապացույցները գտնվել են քաղաքացիական գործի նյութերում, գործի բարդության աստիճանը, ինչպես նաև հաշվի առնման ենթակա այլ հանգամանքներ, գտնում է, որ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար` ենթակա է բռնագանձման 40.000 ՀՀ դրամ: Ելնելով վերոգրյալից` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հայցվորից հօգուտ պատասխանող Ընկերության բռնագանձման ենթակա է 40.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ, 381-րդ, 387-րդ հոդվածներով՝ Վերաքննիչ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1․ Հայցվոր Անդրանիկ Քոչարյանի ներկայացուցիչ Ալբերտ Կանդալյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժել։ Պատասխանող «Հրապարակ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անունից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/6559/02/19 քաղաքացիական գործով կայացված 16.06.2020 թվականի վճիռը թողնել անփոփոխ։ 2․ Հայցվոր Անդրանիկ Քոչարյանից հօգուտ «Հրապարակ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բռնագանձել 40․000 (քառասուն հազար) ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։ Մնացած մասով դատական ծախսերի հարցը համարել լուծված։ 3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով։ 4․Սույն որոշումը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին: ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ Ն. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Ա. ՄԽԻԹԱՐՅԱՆ Գ․ ԽԱՆԴԱՆՅԱՆ « » 2020 թվականին որոշումը մտել է օրինական ուժի մեջ: ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ Ն. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ |