Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
ԵԱՔԴ/1049/02/08
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հետևյալ կազմով`
30.06.2008թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ս. ԱՐԱՄՅԱՆԻ
քարտուղարությամբ` Մ. ՍԻՄՈՆՅԱՆԻ
Մասնակցությամբ Հայցվորի ներկայացուցիչ` Լ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/
Պատասխանողի ներկայացուցիչ` Հ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ

Դռնբաց դատական նիստում, դատարանում քննեց քաղ. գործն ըստ հայցի Կարեն Հայկի Սահակյանի  ընդդեմ Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի` անշարժ գույքը տիրազուրկ ճանաչելու և այդ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:

 

Թաղապետարանը որպես պատասխանող է ներգրավվել հայցվորի համաձայնությամբ, դատարանի որոշմամբ: Դիմողների ներկայացուցիչ Լ. Բաղդասարյանը պնդելով հայցը, դատարանին հայտնեց, որ Մանյա Ղուկասյանի կողմից 13.06.1996թ. արված կտակի և 21.06.2007թ. ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի Զեյթուն տարածքային ստորաբաժանման կողմից 2007թ. օգոստոսի 23-ին կատարված պետական գրանցման և նույն մարմնի տրված թիվ 2336786 վկայականի համաձայն Կարեն Սահակյանը հանդիսանում է Յ. Լեփսիուսի փող. 17 շ. թիվ 25 երեք սենյականոց բնակարանի 17.1 քմ. մակերեսով սենյակի և 23.1 օժանդակ ու այլ մակերեսների ընդհանուր սեփականատեր: 1994թ.-ից վերը նշված բնակարանը, մինչ իր մահը, օգտագործել և տիրապետել է հայցվորի տատը` Մանյա Ղուկասյանը, որի իրավահաջորդ և ժառանգ է հանդիսանում Կարեն Սահակյանը, կատարելով նաև բնակարանի 13.6քմ. և 16.9քմ. սենյակների ու օժանդակ մակերեսների պահպանման և այլ աշխատանքներ: Մանյա Ղուկասյանի մահից հետո, որպես վերջինիս ըստ կտակի ժառանգ և իրավահաջորդ, մինչև օրս, Կարեն Սահակյանի կողմից նաև որպես սեփական գույք բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետվում է նաև բնակարանի այդ սենյակները` կատարելով ամբողջ բնակարանի պահպանման և անհրաժեշտ այլ աշխատանքներ` վճարելով պարտադիր վճարումները: Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի Զեյթուն տարածքային ստորաբաժանման 14.03.08թ. գրության` վերը նշված բնակարանի 17.1 քմ. մակերեսով սենյակի և 23.1 ընդհանուր մակերեսով տարածքի սեփականության իրավունքը գրանցված է Կարեն Սահակյանի անվամբ: Միաժամանակ տեղեկացվել է, որ այդ բնակարանի 16.9քմ. և 13.6քմ. մակերեսով բնակելի տարածքների նկատմամբ որևէ իրավունք գրանցված չէ: Համաձայն ՀՀ քաղ. օր-ի 187 հոդվածի 1-ին կետի` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք /ձեռքբերման վաղեմություն/: Սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամանակին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը: Պատասխանող Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանը և այլ անձինք երբևէ հավակնություն չեն ցուցաբերել հիշյալ 16.9քմ. և 13.6քմ. մակերեսներով սենյակների նկատմամբ, չեն խոչընդոտել ինչպես Մանյա Ղուկասյանին, այնպես էլ նրա իրավահաջորդ Կ. Սահակյանին այդ սենյակները տիրապետելու և օգտագործելու հարցում, մեկուսանալով այդ սենյակները տիրապետելուց և տնօրինելուց` առանց դրանց նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության: ՀՀ Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով հայտնել է իր իրավական դիրքորոշումը ՀՀ քաղ. օր-ի 172-րդ, 178-րդ, 187-րդ և 280 հոդվածների հիմքով գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ: Խնդրեց հայցը բավարարել` Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Յ. Լեփսիուսի փող. 17 շ. թիվ 25 բնակարանի 16.9քմ. և 13.6քմ. մակերեսներով սենյակները, իսկ այդ բնակարանի ընդհանուր սեփականություն հանդիսացող օժանդակ կոմունալ մակերեսները 1/2-րդ մասով ճանաչել տիրազուրկ և ձեռքբերման վաղեմության ուժով նշված սենյակների և ընդհանուր օժանդակ ու այլ մակերեսների նկատմամբ ճանաչել Կարեն Հայկի Սահակյանի սեփականության իրավունքը: Պատասխանողի ներկայացուցիչ Հ. Կարապետյանը առարկելով հայցի դեմ, դատարանին հայտնեց, որ Յ. Լեփսիուսի փող. 17 շ. թիվ 25 բնակարանի 16.9քմ. և 13.6քմ. մակերեսներով սենյակները գտնվում են թաղապետարանի հաշվեկշռում: Անկախ այն հանգամանքից, թե այդ սենյակների նկատմամբ գրանցված է թաղապետարանի սեփականության իրավունքը, թե` ոչ, ՀՀ կառավարության տարբեր ժամանակներում կայացված թվով 3 որոշումների ուժով Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանը հանդիսանում է օժանդակ մակերեսների կես մասի սեփականատերը: Նշված որոշումներից ելնելով, թաղապետարանն այդ սենյակների նկատմամբ իր սեփականության իրավունքը կարող է գրանցման ներկայացնել ցանկացած ժամանակ և իր հայեցողությամբ տնօրինել իր սեփականությունը: Լսելով հայցվորի և պատասխանողի ներկայացուցիչների ցուցմունքը, հետազոտելով հայցադիմումը, դրան կից փաստաթղթերը, վերլուծելով գործի հանգամանքները` դատարանը գտավ, որ դիմումը հիմնավոր է և ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ: Խորհրդային շրջխորհրդի գործկոմի 28.07.1994թ. թիվ 16/44 որոշմամբ Երևանի Յ.Լեփսիուսի փող. 17 շ. թիվ 25 երեք սենյականոց բնակարանի 17.1 քմ. մակերեսով մեկ սենյակը սեփականաշնորհվել է Մանյա Սմբատի Ղուկասյանի անվամբ մեկ անձով, որպես անձնական սեփականություն: Բնակարանի օժանդակ մակերեսները 23.1քմ. թողնվել է որպես ընդհանուր սեփականություն, իսկ 16.9քմ. և 13.6քմ. մակերեսով բնակելի սենյակները մնացել են որպես պետական ֆոնդ: ՀՀ Կառավարության 1997թ. մարտի 13-ի թիվ 42 որոշման 12-րդ հավելվածի համաձայն Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ցանկում ընդգրկվել է նաև պետական բնակարանային ֆոնդը, այդ թվում` վերը նշված բնակարանի 2 սենյակները: ՀՀ Կառավարության 20.06.2001թ. թիվ 550 որոշմամբ կատարվել է որոշակի փոփոխություն նաև 13.03.1997թ. թիվ 42 որոշումում, սակայն չսեփականաշնորհված բնակֆոնդը դարձյալ մնացել է համայնքներին` սեփականության իրավունքով: Մանյա Սմբատի Ղուկասյանը` մահացած 04.12.2006թ., որի կապակցությամբ ՔԿԱԳ բաժնի կողմից 19.12.2006թ. տրվել է թիվ 069007 մահվան վկայականը, Երևան քաղաքի Յ. Լեփսիուսի փող. 17 շ. թիվ 25 երեք սենյականոց բնակարանում ունեցած իր սեփականությունը հանդիսացող մակերեսները կտակել է հայցվորին` Կարեն Սահակյանին: Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտարի կողմից Կ. Սահակյանին 21.06.2007թ. տրվել է ըստ կտակի ժառանգության իրավունքի թիվ 2615 վկայագիրը: Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի Զեյթուն տարածքային ստորաբաժանման կողմից 14.03.08թ. տրված թիվ 428ա գրության` Յ. Լեփսիուսի փող. 17 շ. թիվ 25 բնակարանի 17.1 քմ. սենյակը հայցվորի անվամբ, սակայն նշված բնակարանի 16.9քմ. և 13.6քմ. մակերեսներով բնակելի տարածքների նկատմամբ, որևէ իրավունք գրանցված չէ: Համաձայն Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարի 20.06.2008թ.-ի թիվ 31/01-4/121 գրության` Յ. Լեփսիուսի փող. 17 շ. թիվ 25 բնակարանի 16.9քմ. և 13.6քմ. մակերեսներով բնակելի տարածքները գրանցված են Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի հաշվեկշռում: Դատաքննությամբ և գործի նյութերով հիմնավորվել է, որ Կ. Սահակյանը փաստացի տիրապետում է Յ. Լեփսիուսի փող. 17 շ. թիվ 25 երեք սենյականոց բնակարանը: Համաձայն ՀՀ քաղ. օր-ի 172 հոդվածի 5-րդ կետի` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմունքներով: Համաձայն ՀՀ քաղ. օր-ի 178 հոդվածի` տիրազուրկ է համարվում այն գույքը, որը չունի սեփականատեր, կամ որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականութ- յան իրավունքից: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել ձեռքբերման վաղեմության ուժով: Այն, որ Յ. Լեփսիուսի փող. 17 շ. թիվ 25 բնակարանի 16.9քմ. և 13.6քմ. մակերեսներով բնակելի սենյակների նկատմամբ որևէ իրավունք գրանցված չէ, հաստատվում է ՀՀ ԿԱ ԱԳԿ Զեյթունի ՏՍ-ի կողմից 14.03.2008թ. տրված թիվ 428ա գրությամբ, չնայած այն հանգամանքին, որ այդ սենյակները ՀՀ Կառավարության 13.03.1997թ. թիվ 42 և դրանում փոփոխություններ կատարելու մասին որոշումների ուժով հանդիսանում են Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի սեփականությունը: Համաձայն ՀՀ քաղ. օր-ի 280 հոդվածի 1-ին կետի` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին, առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության: Դատարանը հաստատված համարեց, որ նշված բնակարանի 16.9քմ. և 13.6քմ. մակերեսներով բնակելի սենյակների նկատմամբ որևէ անձ երբեք հավակնություն չի ցուցաբերել, չի խոչընդոտել ինչպես Մանյա Ղուկասյանին, այնպես էլ Կ. Սահակյանին այդ սենյակները տիրապետելու և օգտագործելու հարցում` մեկուսանալով այդ սենյակները տիրապետելուց և տնօրինելուց: Համաձայն ՀՀ քաղ. օր-ի 187 հոդվածի 1-ին կետի` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը: Համաձայն □Ղարս□ համատիրության 17.06.2008թ. տեղեկանքների` Վ. Զեյթուն Յ. Լեփսիուսի փող. 17 շ. թիվ 25 բնակարանը սկսած 1994-ից մինչ մահը` 04.12.2006թ. փաստացի տիրապետել է Մանյա Ղուկասյանը, իսկ նրա մահից հետո տիրապետում է Կարեն Հայկի Սահակյանը: Համաձայն նույն համատիրության 29.05.2008թ. տեղեկանքի` Մանյա Ղուկասյանը մինչ մահը` 04.12.2006թ. բնակվել է Յ. Լեփսիուսի փող. 17 շ. թիվ 25 բնակարանում և ինքն է մուծել բնակ. սպասարկման վարձը, իսկ նույն համատիրության մեկ այլ` 29.05.08թ. տեղականքի համաձայն` Կարեն Հայկի Սահակյանը բնակվում է Յ.Լեփսիուսի փող. 17 շ. թիվ 25 բնակարանում և 2007թ. օգոստոս ամսից վճարումները կատարվում են իր անունով: Վերը նշված ապացույցներով հիմնավորվում է, որ հայցվորի իրավանախորդ Մ.Ղուկասյանը սկսած 1994-ից, այնուհետև նրա մահից հետո Կարեն Սահակյանը փաստացի տիրապետել և տիրապետում է Յ. Լեփսիուսի փող. 17 շ. թիվ 25 երեք սենյականոց բնակարանը, որպես սեփական գույք: Հետևաբար միաժամանակ առկա են ՀՀ քաղ. օր-ի 187 հոդվածով սահմանված բոլոր պայմանները` տիրապետումն իրականացվել է բարեխիղճ, հայցվորի և նրա իրավանախորդի կողմից գույքը տիրապետվել և տիրապետվում է որպես սեփական, գույքի տիրապետումը 10 տարուց ավելին է և անընդմեջ, տիրապետումը բացահայտ է, չի թաքցվել որևիցէ մեկից, այդ թվում Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանից: Պատասխանողը հայցվորի ներկայացրած ապացույցները հերքող որևէ ապացույց դատարանին չներկայացրեց: Միչդեռ համաձայն ՀՀ քաղ. օր-ի 48 հոդվածի 1-ին կետի` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, իսկ 49 հոդվածի 1-ին կետի համաձայն` ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք: Դատարանը հաստատված համարեց այն հանգամանքը, որ հայցվոր Կ.Սահակյանը, Մանյա Ղուկասյանի իրավահաջորդն է և բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է Երևան քաղաքի Յ. Լեփսիուսի փող. 17 շ. թիվ 25 բնակարանը` այդ թվում նույն բնակարանի` 16.9քմ. և 13.6քմ. մակերեսներով բնակելի սենյակները և այդ բնակարանի ընդհանուր սեփականության հանդիսացող օժանդակ և կոմունալ մակերեսները: Հետևաբար սեփականության իրավունք է ձեռք բերել նաև վերջինների նկատմամբ: Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 130-132 հոդվածներով, դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

Կարեն Սահակյանի հայցն ընդդեմ Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի ` անշարժ գույքը տիրազուրկ ճանաչելու և այդ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, բավարարել: Երևան քաղաքի Յ. Լեփսիուսի փող. 17 շ. թիվ 25 բնակարանի 16.9քմ. և 13.6քմ. մակերեսներով բնակելի սենյակները, ինչպես նաև այդ բնակարանի ընդհանուր սեփականության հանդիսացող օժանդակ և կոմունալ մակերեսները 1/2-րդ մասով ճանաչել տիրազուրկ և ձեռքբերման վաղեմության հիմքով դրանց նկատմամբ ճանաչել հայցվոր Կարեն Հայկի Սահակյանի սեփականության իրավունքը: Դատական ծախսերի հարցը համարել լուծված: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով` պարտապանի հաշվին: Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ` Ս. ԱՐԱՄՅԱՆ

Տեղեկանք` Սույն վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

ԴԱՏԱՎՈՐ` Ս.ԱՐԱՄՅԱՆ

* * *

 

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1049/02/08

Դատավոր` Ս. Արամյան
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1049/02/08
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը հետևյալ կազմով`
24.11.2008թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ն.ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
քարտուղարությամբ` Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ
դատավորներ` Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, Դ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

դռնբաց դատական նիստում, քննելով Գագիկ, Հրանուշ, Ղուկաս Ղուկասյանների վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի ԵԱՔԴ/1049/02/08 վճռի դեմ` ըստ հայցի Կարեն Սահակյանի ընդդեմ Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի` անշարժ գույքը տիրազուրկ ճանաչելու և այդ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարանին Կարեն Սահակյանը խնդրել է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքների Յ. Լեփսիուսի փող. 17 շենքում գտնվող իր կողմից տիրապետվող թիվ 25 երեք սենյականոց բնակարանի` 13.6քմ և 16.9քմ մակերեսով սենյակները, ինչպես նաև այդ բնակարանի ընդհանուր օժանդակ և կոմունալ մակերեսը` զ -րդ մասով ճանաչել տիրազուրկ և ձեռքբերման վաղեմության ուժով նշված սենյակների և ընդհանուր օժանդակ և կոմունալ մակերեսների նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 30.06.2008թ.-ի վճռով հայցը բավարարել է:

Վճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել գործին մասնակից չդարձված անձինք` Գագիկ, Հրանուշ, Ղուկաս Ղուկասյանները: Վերաքննիչ բողոքին պատասխան է ներկայացրել Կարեն Սահակյանը:

2. Վերաքննիչ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վերաքննիչ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով. Բողոք բերած անձանց համոզմամբ ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված վճռով, որին մասնակից չեն դարձվել, խախտվել են իրենց գույքային իրավունքներն առաջին ատյանի դատարանի վճռում նշված վիճարկվող բնակարանի երկու սենյակների նկատմամբ: Իրենց իրավունքները վիճարկվող բնակարանի երկու սենյակների նկատմամբ ամրագրված է նախկին Երևանի 26-Կոմիսարների շրջսովետի գործկոմի կողմից 21 դեկտեմբերի 1964թ. տրված թիվ 10020 Օրդերի արմատում, իրենց անձնագրերով, ինչպես նաև Երևանի Խորհրդային շրջանի Ժողդատարանի 27 նոյեմբերի 1992թ. թիվ 2-1970 քաղ. գործով ուժի մեջ մտած վճռով: Իրենց խախտված գույքային իրավունքների մասին իմացել են, տեղեկացվել են □Զեյթուն□ կադաստրի տարածքային ստորաբաժանումից, իրենց իրավունքները ք. Երևանի, Լեփսիուսի 17 շենք, բնակարան 25-ի երկու սեյնակների նկատմամբ: Միաժամանակ, ըստ կադաստրի տեղեկության, դիմել են Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանին գործի նյութերին ծանոթանալու վերաբերյալ: Ըստ էության դատարանը վճիռ կայացրել է հայցվոր Կ.Սահակյանի կողմից ներկայացրած փաստաթղթերի հիման վրա, վերջինս դատարանին չի հայտնել իրականությունը, դատարանին ապակողմնորոշել և թյուրիմացության մեջ է գցել, որի արդյունքում կայացվել է իրականությանը չհամապատասխանող, երրորդ անձանց գույքային իրավունքների կոպիտ խախտմամբ վճիռ: Հայցվորը քաջատեղյակ էր իրենց և իրենց գույքային իրավունքների մասին վիճարկվող սենյակների նկատմամբ, ավելին, ներկայացրել է վերջին մի քանի ամիսների կոմունալ վճարումների անդորրագրեր, թաքցրել է կեղծիքները և խարդախությունները վիճարկվող տան նկատմամբ: Վճռում նշված երկու սենյակները տիրազուրկ չէր կարող համարվել, քանի որ իրենք մշտապես, մինչ առայսօր հաշվառված են այդ տանը, սկսած 1992 թվից, առաջին ատյանի վճռից հետո մինչ այսօր վճարում են տան և կոմունալ վարձերը, այդ տնից որպես հաշվառվածներ մշտապես մասնակցել են հանրապետությունում կայացած ընտրություններին: Իսկ թե ինչու չեն սեփականացրել և գրանցել իրենց իրավունքները կադաստրում, կապված էր Մանյա Ղուկասյանի հետ, իրենց բոլորի նկատմամբ արտահայտված չարությամբ, մշտապես ուղեկցվող անախորժություններով, երբ փորձում էին այդ մասին խոսել կամ գործողություն կատարել: Իրենք էլ իրենց հանգուցյալ հոր հիշատակի համար կտրուկ և գործնական քայլերի չեն դիմել մինչև Մ. Ղուկասյանի մահը: Հայցվորը և նրա իրավանախորդը ոչ մի օր չեն տիրապետել կամ օգտագործել իրենց սենյակները և գույքը: Ավելին, հայցվորը, վերջերս կոտրելով իրենց սենյակների դռները, գողացել է իրենց գույքը, որի վերաբերյալ ոստիկանությունում ներկայացրել են հայտարարություն և ընթացքի մեջ է: Ելնելով վերոհիշվածից, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-220 հոդվածներով, ՀՀ դատական օրենսգրքի 43-48 հոդվածներով, վերաքննիչ դատարանից խնդրում են բեկանել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 30 հունիսի թիվ ԵԱՔԴ /1049/02/08 գործով կայացրած վճիռն ամբողջովին, թողնել հայցն առանց քննության ամբողջությամբ: Հիմնվելով ՀՀ քաղ. դատավարության օրենսգրքի 52 հոդվածի 1-ին կետի վրա որպես հանրահայտ հանգամանք համարել նախկին Երևանի 26-Կոմիսարների շրջսովետի գործկոմի կողմից 21 դեկտեմբերի 1964թ. տրված թիվ 10020 Օրդերի արմատը, իրենց անձնագրերը, ինչպես նաև Երևանի Խորհրդային շրջանի Ժողդատարանի 27 նոյեմբերի 1992թ. թիվ 2-1970 քաղ. գործով ուժի մեջ մտած վճիռը: Վերաքննիչ բողոքի պատասխանում Կարեն Սահակյանը հայտնել է, որ վերաքննիչ բողոքն անհիմն է, քանի որ ստորադաս դատարանի կողմից կայացված դատական ակտով չեն խախտվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի պահանջները, և հետևաբար, բերված վերաքննիչ բողոքը, գտնում է, ենթակա է ամբողջությամբ մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Բողոք բերող անձինք վերաքննիչ բողոքում նշում են, որ վերջիններս մասնակից չեն դարձվել սույն վեճին և կայացված վճռով խախտվել են վերջիններիս գույքային իրավունքները վիճարկվող բնակարանի նկատմամբ: Նման պնդումն անհիմն է, քանի որ վիճարկվող բնակարանի նկատմամբ բողոք բերողները սեփականություն ունեցող անձինք չեն հանդիսացել, այլ միայն հաշվառված են վիճարկվող բնակարանում և երբևիցե չեն բնակվել այդ բնակարանում: Դեռ ավելին, հաշվառումից օգտվելը չի առաջացնում սեփականության իրավունք: Տվյալ գործով, որպես կողմ և փաստաթղթային առումով ըստ էության բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձ, մասնակից է եղել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների թաղապետարանը, որից բացի այլ անձ, գտնում է, չէր կարող որևեցե պահանջ ներկայացնել վիճարկվող բնակարանի նկատմամբ: Ընդ որում, բողոք բերողների անվամբ վիճարկվող բնակարանի նկատմամբ, համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի Զեյթուն տարածքային ստորաբաժանման կողմից 14.03.2008թ. տրված գրության, որևէ իրավունք գրանցված չէ: Մինչդեռ, բնակարանի նկատմամբ բնակելի տարածության օգտագործման իրավունքի ծագումը, իրականացման պայմանները և դրա դադարումը, ըստ նախկին և գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի, սահմանվում են բնակարանի սեփականատիրոջ հետ նոտարական կարգով վավերացրած գրավոր փաստաթղթի հիման վրա, որից հետո այն ենթակա է պետական գրանցման, ինչն էլ չի արվել: Սույն գործով դատաքննությամբ և գործի նյութերով հիմնավորվել է և դատարանի կողմից հաստատվել, որ Կարեն Սահակյանի իրավանախորդի և իր կողմից փաստացի տիրապետվում է վիճարկվող բնակարանը իր երեք սենյակներով: Նշվածն էլ ևս մեկ անգամ հաստատվում է նրանով, որ դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. դատարանը հաստատված համարեց, որ նշված բնակարանի 16.9 և 13.6քմ մակերեսով խոչընդոտել, ինչպես Մանյա Ղուկասյանին, այնպես էլ նրա իրավահաջորդ Կ. Սահակյանին այդ սենյակները տիրապետելու և օգտագործելու հարցում` մեկուսանալով այդ սենյակները տիրապետելուց և տնօրինելուց: Նշվածը հաստատվել է նաև □Ղարս□ համատիրության 17.06.2008թ. տրված տեղեկանքներով, որոնք գործում առկա են, ըստ որի Յ. Լեփսիուսի փող. 17 շենքի թիվ 25 բնակարանը, սկսած 1994թ- ից մինչ մահը` 04.12.2006թ., փաստացի տիրապետել է Մանյա Ղուկասյանը, իսկ նրա մահից հետո տիրապետում է Կարեն Սահակյանը: Նույն համատիրության 29.05.2008թ. տրված տեղեկանքի համաձայն` Մանյա Ղուկասյանը մինչև մահը` 04.12.2006թ. բնակվել է Յ. Լեփսիուսի փող. 17 շենքի թիվ 25 բնակարանում և ինքն է մուծել բնակ. սպասարկման վարձը, իսկ նույն համատիրության մեկ այլ` 29.05.2008թ. տրված տեղեկանքի համաձայն Կարեն Սահակյանը բնակվում է վերը նշված հասցեի բնակարանում և 2007թ. օգոստոս ամսից վճարումները կատարվում են իր անունով: Հետևաբար, գտնում է, որ դատարանի կողմից կիրառված իրավանորմերի պահանջները համապատասխանում են սույն վեճի կարգավորման բնույթին և որի հիմքով հայցը բավարարելիս, կարծում է, չեն խախտվել բողոք բերող անձանց իրավունքները: Ինչ վերաբերում է բողոք բերողների այն պնդմանը, որ իբր` □…դատարանին չի հայտնվել իրականությունը, դատարանին ապակողմնորոշել և թյուրիմացության մեջ է գցել, որի արդյունքում կայացվել է իրականությանը չհամապատասխանող, երրորդ անձանց գույքային իրավունքների կոպիտ խախտման վճիռ: … թաքցրել է կեղծիքները և խարդախությունները վիճարկվող տան նկատմամբ□, դրանք անհիմն են, քանի որ բողոք բերողները որևիցե հիմնավորում չեն ներկայացրել իրենց պնդումները հիմնավորելու համար: Դեռ ավելին, վերջիններս չեն հիմնավորել, թե դատական ակտի արդյունքում իրենց ո՞ր իրավունքներն են խախտվել: Վերոգրյալը հիմք ընդունելով և ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 221 հոդվածի 1-ին կետի 1- ին ենթակետի պահանջով` խնդրում է վերաքննիչ բողոք բերողների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ամբողջությամբ մերժել:

3. Վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերն են.

- Ըստ թիվ 2336786 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի` Երևանի Լեփսիուսի փող. 17 շենքի 25 բնակարանի 17.1 23.1քմ մակերեսների նկատմամբ գրանցված է Կարեն Սահակյանի սեփականության իրավունքը: - Հանգուցյալ Մանյա Ղուկասյանին Լեփսիուսի փող. 17 շենքի 25 բնակարանի 33.4քմ մակերեսը սեփականաշնորհվել է ՀՀ Ժողովրդական պատգամավորների Երևան քաղաքի Խորհրդային շրջխորհրդի գործադիր կոմիտեի 28.07.1994թ.-ի որոշմամբ: - Մանյա Ղուկասյանը մահացել է 04.12.2006թ.-ին: - Ըստ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի Զեյթուն տարածքային ստորաբաժանման ղեկավարի 14.03.2008թ.-ի թիվ 428ա գրության` Լեփսիուսի փող 17 շենքի 25 բնակարանի 16.9քմ և 13.6քմ մակերեսներով բնակելի տարածքների նկատմամբ որևէ իրավունք գրանցված չէ: - ՀՀ Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարի 20.06.2008թ.-ի թիվ 111536, 31/01-4/121 գրության` Լեփսիուսի փող. 17 շենքի 25 բնակարանի 16.9քմ և 13.6քմ մակերեսներով բնակելի տարածքները գրանցված են Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի հաշվեկշռում: Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Քննելով վերաքննիչ բողոքը նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերաքննիչ դատարանը եկավ հետևյալ եզրահանգումներին. Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում: Հիշյալ հոդվածների վերլուծությունը վկայում է այն մասին, որ նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված փաստերը դատարանի համար նախապես հաստատված ապացույցի ուժ ունեն, և դրանք այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում: Վերաքննիչ դատարանը, ուսումնասիրելով բողոք բերած անձանց վկայակոչած Երևան քաղաքի Խորհրդային շրջանի Ժողդատարանի 27.11.1992թ.-ի թիվ 2-1070 վճիռը, պարզեց, որ նշված վճռով հաստատված հանգամանքներ են, որ Գագիկ և Ղուկաս Ղուկասյանները վիճելի բնակարանում դեռևս 1992թ.-ից բնակվելիս չեն եղել: Նշված վճիռով Երևան Գաստելլոյի 6-րդ փող. 17 շենքի թիվ 25 3 սենյականոց բնակարանի ըստ հատակագծի նո. 2 սենյակը 17.1քմ մակերեսով հատկացվել է Մանյա Սմբատի Ղուկասյանին և Գարուշ Տելեմակի Ղուկասյանին, բնակարանի մյուս 2 սենյակները 30.0քմ մակերեսով թողնվել բնակվելու ընտանիքի մյուս անդամներին` Գագիկ, Ղուկաս և Հրանուշ Գարուշի Ղուկասյաններին, վերջինիս երեխայի հետ միասին: Սույն գործի փաստաթղթերով հիմնավորված է նաև, որ Երևանի Լեփսիուսի փող. 17 շենքի 25 բնակարանի 17.1 և 23.1քմ մակերեսների սեփականատեր է հանդիսացել Մանյա Ղուկասյանը: Վերջինս իր ամբողջ գույքը, որը գտնվում է քաղ. Երևան Գաստելլո 6 փող. 17 շենքի բն 25 հասցեում, կտակել է Կարեն Սահակյանին 13.06.1996թ.-ին: Մանյա Ղուկասյանի մահից հետո Կարեն Սահակյանը ստացել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր: Ըստ գործում առկա □Ղարս□ համատիրության 17.06.2008 տեղեկանքի` Վ. Զեյթուն Յ. Լեփսիուսի փող 17 շենքի թիվ 25 բնակարանը սկսած 1994թ.-ից մինչ մահը` 04.12.2006թ. փաստացի տիրապետել է Մանյա Ղուկասյանը` 04.12.2006թ. բնակվել է Յ. Լեփսիուսի փող. 17շ. թիվ 25 բնակարանում և ինքն է մուծել բնակ. սպասարկման վարձը, իսկ նույն համատիրության մեկ այլ` 29.05.08թ. տեղեկանքի համաձայն` Կարեն Հայկի Սահակյանը բնակվում է Յ. Լեփսիուսի փող. 17 շենքի թիվ 25 բնակարանում և 2007թ. օգոստոս ամսից ամբողջ բնակարանի վճարումները կատարվում են իր անունով: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նշված ապացույցներով հիմնավորվում է սեփականության իրավունք ձեռք բերողի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի հատկանիշներով բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ օգտագործելու և տիրապետելու հանգամանքները: Հետևաբար, հիմնավոր չէ բողոք բերած անձանց պնդումը, որ ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված վճռով, որին մասնակից չեն դարձվել, խախտվել են իրենց գույքային իրավունքները վճռում նշված վիճարկվող բնակարանի երկու սենյակների նկատմամբ: Այն, որ բողոք բերած անձանց գույքային իրավունքները չեն խախտվել, հաստատվում է նաև այն հանգամանքով, որ վիճելի բնակարանի օժանդակ մակերեսները 23.1քմ. թողնվել է, որպես ընդհանուր սեփականություն, իսկ 16.9քմ և 13.6քմ մակերեսով բնակելի սենյակները մնացել են որպես պետական ֆոնդ: ՀՀ Կառավարության 1997թ. մարտի 13-ի թիվ 42 որոշման 12-րդ հավելվածի համաձայն Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի սեփականության հանդիսացող գույքի ցանկում ընդգրկվել է նաև պետական բնակարանային ֆոնդը, այդ թվում` վերը նշված բնակարանի 2 սենյակները: ՀՀ Կառավարության 20.06.2001թ. թիվ 550 որոշմամբ կատարվել է որոշակի փոփոխություն նաև 13.03.1997թ. թիվ 42 որոշումում, սակայն չսեփականաշնարհված բնակֆոնդը դարձյալ մնացել է համայնքներին` սեփականության իրավունքով: Տվյալ պարագայում Լեփսիուսի փող. 17 շենքի 25 բնակարանի 16.9քմ և 13.6քմ մակերեսներով բնակելի տարածքները գրանցված են Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի հաշվեկշռում: Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, բազմակողմանիորեն հետազոտելով գործում առկա գրավոր ապացույցները, դրանք արժանացրել է օբյեկտիվ գնահատման և ճիշտ կիրառել վիճելի իրավահարաբերության նկատմամբ նյութական իրավունքի նորմերը: Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանն ըստ էության կայացրել է ճիշտ վճիռ, իսկ բողոք բերողի փաստարկները բավարար չեն ՀՀ քաղ. դատ. օր-ի 221-րդ հոդվածի ուժով վճիռը բեկանելու համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի պահանջներով, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Վերաքննիչ բողոքը մերժել: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 30.06.2008թ.-ի վճիռը թողնել ուժի մեջ: Դատական ծախսերի հարցը համարել լուծված: Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով:

դատավոր` Ն Տավարացյան

դատավոր` Ս. Միքայելյան

դատավոր` Դ. Խաչատրյան

* * *



Վարչական գործ թիվ ՎԴ/5837/05/08
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը հետևյալ կազմով`
04.02.2009թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
քարտուղարությամբ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, Լ. ԴԱՎՈՅԱՆԻ

մասնակցությամբ հայցվոր`

 

ԿԱՐԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ/ներկայացուցիչ` Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

պատասխանող` ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Զեյթուն ՏՍ /ներկայացուցիչ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ/
պատասխանող` Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարան /ներկայացուցիչ` Ս. ՂՈՉԻԿՅԱՆԻ/

2009թ. հունվարի 21-ին, դռնբաց դատական նիստում, քննելով վարչական գործն ըստ հայցի Կարեն Սահակյանի ընդդեմ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթուն տարածքային ստորաբաժանման և Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի` Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի անվամբ Լեփսիուսի փող. 17 շենքի թիվ 25 բնակարանի 16.9քմ և 13.6քմ մակերեսների, ընդհանուր սեփականություն հանդիսացող 23.1քմ կոմունալ հարմարությունների նկատմամբ 12.08.2008թ. կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Զեյթուն տարածքային ստորաբաժանմանը նույն անշարժ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելը պարտավորեցնելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ վարչական դատարան ներկայացրած հայցադիմումով Կարեն Սահակյանը խնդրել է անվավեր ճանաչել Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի` Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի անվամբ Լեփսիուսի փող. 17 շենքի թիվ 25 բնակարանի 16.9քմ և 13.6քմ մակերեսների, ընդհանուր սեփականություն հանդիսացող 23.1քմ կոմունալ հարմարությունների նկատմամբ 12.08.2008թ. կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և պարտավորեցնել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ □Զեյթուն□ տարածքային ստորաբաժանմանը նույն անշարժ գույքի նկատմամբ գրանցելու իր սեփականության իրավունքը:

1. Հայցվորի ներկայացրած փաստերը, հիմնավորումները.

ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ տարածքային ստորաբաժանումում 23.08.2007թ. կատարված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման և նույն մարմնի կողմից տրված թիվ 2336786 սեփականության իրավունքի վկայականի համաձայն ինքը հանդիսացել և ներկայումս հանդիսանում է Երևանի քաղաքի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի` Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի անվամբ Լեփսիուսի փող. 17 շենքի թիվ 25 երեք սենյականոց բնակարանի 17.1 մակերեսով սեփականատեր և 23.1 օժանդակ ու այլ մակերեսների ընդհանուր սեփականատեր: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ըդհանուր իրավասության դատարանի 30.06.2008թ. թիվ ԵԱՔԴ/1049/02/08 օրինական ուժի մեջ մտած վճռով իր հայցն ընդդեմ Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի` անշարժ գույքը տիրազուրկ ճանաչելու և այդ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, դատարանը բավարարել է և վճռել. □Կարեն Սահակյանի հայցն ընդդեմ Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի` անշարժ գույքը տիրազուրկ ճանաչելու և այդ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին բավարարել: Երևան քաղաքի Լեփսիուսի փող. 17 շենքի թիվ 25 բնակարանի 16.9քմ, և 13,6քմ մակերեսով բնակելի սենյակները, ինչպես նաև այդ բնակարանի ընդհանուր սեփականություն հանդիսացող օժանդակ և կոմունալ մակերեսները 1/2-րդ մասով ճանաչել տիրազուրկ և ձեռքբերման վաղեմության հիմքով դրանց նկատմամբ ճանաչել հայցվոր Կարեն Հայկի Սահակյանի սեփականության իրավունքը□: Նույն վճռով դատարանը սահմանել է նաև, որ վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով` պարտապանի հաշվին: Նշված վճռից ծագող իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված կարգով 26.08.2008թ. դիմում է ներկայացրել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ □Զեյթուն□ տարածքային ստորաբաժանում: Մինչդեռ իրավունքների պետական գրանցման մասին ներկայացված դիմումը հիշյալ մարմնի կողմից 28.08.2008թ. տրված թիվ Յ/Հ ԵԼ 1313 գրությամբ մերժվել է, պատճառաբանելով, որ վերոնշյալ հասցեի բնակարանի 16.9քմ և 13,6 քմ մակերեսների, ընդհանուր սեփականություն հանդիսացող 23.1քմ կոմունալ հարմարությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցում է կատարվել թաղային համայնքի անվամբ 12.08.08թ. և տրվել սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայական: Պատասխանողների կողմից կատարվել են ՀՀ օրենսդրության պահանջներին հակասող գործողություններ, որի արդյունքում խախտվել են իր սեփականատիրական իրավունքները, և արդյուն- քում էլ չի կարողանում օրինական ուժի մեջ մտած դատական ակտով իրեն պատկանող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթարկել պետական գրանցման: Ավելին, թաղային համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ ԱԳԿ ՊԿ □ԶԵՅԹՈՒՆ□ տարածքային ստորաբաժանման կողմից իրավունքները 12.08.2008թ. ենթակա չէին գրանցման, քանի որ թաղային համայնքը, որպես պատասխանող, ինչպես նաև լինելով վերը նշված նախկին գործով պատասխանող, քաջատեղյակ է եղել, որ առկա է 30.06.2008թ. կայացած դատական ակտը, որն էլ ուժի մեջ է մտել մեկ ամիս անց, որով թաղային համայնքի անվամբ պետական գրանցման ենթարկված անշարժ գույքի նկատմամբ արդեն իսկ ճանաչվել է իր սեփականության իրավունքը: Հետևապես □Զեյթուն□ տարածքային ստորաբաժանումը չպետք է կատարեր իրավունքների պետական գրանցում: Դեռ ավելին, վերը նշված օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է, որ 12.08.2008թ. թաղային համայնքի անվամբ գրանցված անշարժ գույքի նկատմամբ որևէ իրավունք գրանցված չի եղել, այդ գույքի նկատմամբ որևէ անձ երբեք հավակնություն չի ցուցաբերել: Դատաքննության ընթացքում վերը շարադրված փաստարկներն անբողջությամբ պնդելով և վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 8-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14- րդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, □Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին□ ՀՀ օրենքի 63-64-րդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-65-րդ հոդվածները, հայցվորի ներկայացուցիչը խնդրեց հայցը բավարարել` անվավեր ճանաչել Երևանի Քանաքեռ- Զեյթուն թաղային համայնքի անվամբ Լեփսիուսի փող. 17 շենքի թիվ 25 բնակարանի 16.9քմ և 13.6քմ մակերեսների, ընդհանուր սեփականություն հանդիսացող 23.1քմ կոմունալ հարմարությունների նկատմամբ 12.08.2008թ. կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և պարտավորեցնել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ □Զեյթուն□ տարածքային ստորաբաժանմանը նույն անշարժ գույքի նկատմամբ գրանցելու իր սեփականության իրավունքը: Պատասխանելով դատարանի հարցերին` հայցվորի ներկայացուցիչը հայտնեց որ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ □Զեյթուն□ տարածքային ստորաբաժանումը քաղապետարանի անվամբ գրանցումն իրականացնելիս տեղեկացված չի եղել 30.06.2008թ. վճռի մասին, այնուհանդերձ, իր համոզմամբ, կադաստրն իրավունք չուներ մերժելու այդ վճռի հիման վրա հայցվորի իրավունքների պետական գրանցումը և պարտավոր էր կատարելու գրանցում:

2. Պատասխանող ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Զեյթուն տարածքային ստորաբաժանման ներկայացուցչի ներկայացրած փաստերը, հիմնավորումները.

Պատասխանողի ներկայացուցիչը հայցի դեմ առարկեց և խնդրեց հայցը մերժել հետևյալ պատճառաբանությամբ: Երևան քաղաքի Լեփսիուսի փող. 17 շենքի թիվ 25 բնակարանը Երևան քաղաքի Խորհրդային շրջխորհրդի գործադիր կոմիտեի 28.07.94թ. թիվ 29/49 որոշմամբ, որպես մեկ սենյականոց բնակարան, սեփականաշնորհվել է ընտանիքի մեկ անձով քաղաքացի Մանյա Սմբատի Ղուկասյանի անվամբ: Սեփականաշնորհված բնակարանը, համաձայն գործադիր կոմիտեի որոշման, իրենից ներկայացրել է 18.6քմ բնակելի մակերես, 16.8 օժանդակ մակերես` ընդամենը 35.4քմ մակերես: Այն գրանցվել է Մանյա Ղուկասյանի անվամբ ՇՇԱԳՎ վարչության կողմից 20.09.09թ. և տրվել համապատասխան վկայական: Վերոնշյալ բնակարանի նկատմամբ Մանյա Ղուկասյանի անվամբ իրավունքների պետական գրանցում է կատարվել 23.09.02թ. և տրվել թիվ 463221 սեփականության իրավունքի գրանցման վկայականը: 17.07.07թ. անշարժ գույքի կադաստրի □Զեյթուն□ տարածքային ստորաբաժանում է դիմել Կարեն Սահակյանը և խնդրել է կատարել նոտարի 21.06.07թ. թիվ 3942 ժառանգության իրավունքի վկայագրից ծագող իրավունքների պետական գրանցում: Քանի որ ժառանգության վկայագրում ժառանգական գույքի մակերեսը նշված էր 35.4քմ, իսկ չափագրման ժամանակ չափագրվել է 70.7քմ մակերեսով բնակարան, այդ իսկ անհամապատասխանության պատճառով քաղաքացու դիմումը մերժվել է: Երկրորդ անգամ Կարեն Սահակյանը դիմել է իրավունքների պետական գրանցման` ներկայացնելով Խորհրդային շրջանի Ժողդատարանի թիվ 2-1070 վճիռը, որով Լեփսիուսի փող. 17 շենքի թիվ 25 բնակարանը բաժանվել է և Մանյա Ղուկասյանին հատկացվել է 17.1քմ մակերեսով սենյակը, իսկ կոմունալ և օժանդակ հարմարությունները թողնվել են ընդհանուր: Վիճելի հասցեի 17.1քմ մակերեսի նկատմամբ 23.08.07թ. կատարվել է իրավունքների պետական գրանցում Կարեն Սահակյանի անվամբ, որպես սեփականություն, իսկ 23.1քմ մակերեսը /օժանդակ և կոմունալ/` որպես ընդհանուր սեփականություն: 29.04.08թ. ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ □Զեյթուն□ տարածքային ստորաբաժանում է դիմել Գագիկ Ղուկասյանը, խնդրելով գրանցում կատարել Լեփսիուսի փող. 17 շենքի թիվ 25 բնակարանի մնացած մասի նկատմամբ, սակայն քաղաքացու դիմումը մերժվել է` պահանջելով բնակարանի չգրանցված մասի սեփականաշնորհման վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթեր: 08.08.08թ. անշարժ գույքի կադաստրի □Զեյթուն□ տարածքային ստորաբաժանում է դիմել Քանաքեռ-Զեյթուն համայնքի ներկայացուցիչը և խնդրել վիճելի հասցեի 30.5քմ մակերեսով բնակարանի նկատմամբ գրանցել համայնքի սեփականության իրավունքը` ՀՀ կառավարության 13.03.97թ. թիվ 42 և 20.06.01թ. թիվ 550 որոշումների համաձայն: Ներկայացրել է վերոհիշյալ որոշումները, համայնքի կողմից հաստատված հատակագիծը, հաշվեկշռային տեղեկանք, որ այն գտնվում է համայնքի հաշվեկշռում: Հիմք ընդունելով վերը թվարկված փաստաթղթերը, 12.08.08թ. Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի անվամբ կատարվել է իրավունքների պետական գրանցում` 30.5քմ մակերեսով բնակելի սենյակների նկատմամբ, իսկ 23.1քմ մակերեսով կոմունալ հարմարությունները` որպես ընդահանուր սեփականություն: 26.08.08թ. անշարժ գույքի կադաստրի □Զեյթուն□ տարածքային ստորաբաժանում է դիմել Կարեն Սահակյանը, ներկայացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 30.06.2008թ. թիվ ԵԱՔԴ/1049/02/08 վճիռը և խնդրել կատարել վճռից ծագող իրավունքների պետական գրանցում: Սակայն իրավունքների պետական գրանցումը մերժվել է, քանի որ դեռևս 12.08.08թ. վիճելի մակերեսների նկատմամբ Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի անվամբ կատարվել է իրավունքների պետական գրանցում և տրվել սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման համապատասխան վկայական: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթուն տարածքային ստորաբաժանման կողմից իրավունքների պետական գրանցումը կատարվել է օրենքով սահմանված կարգով` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 13.03.97թ. թիվ 42 և 20.06.01թ. թիվ 550 որոշումները, Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքը: Ի պատասխան հայցադիմումում նշված այն հանգամանքին, որ կադաստրի Զեյթուն տարածքային ստորաբաժանման կողմից տրվել է տեղեկատվություն, ըստ որի վիճելի մակերեսների նկատմամբ որևէ իրավունք գրանցված չէ, պատասխանողի ներկայացուցիչը հայտնել է, որ այդ տեղեկատվությունը տրամադրվել է 14.03.08թ., երբ դեռևս համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցում կատարված չի եղել, իսկ ի պատասխան հայցվորի այն պնդման, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թաղային համայնքի կողմից չի բողոքարկվել, իսկ կադաստրի կողմից համայնքի անվամբ չպետք է կատարվեր իրավունքների պետական գրանցում, պատասխանողի ներկայացուցիչը հայտնեց, որ վճիռը կայացվել է 30.06.08թ. և նշված գործով կադաստրի տարածքային ստորաբաժանումը ներգրավված չի եղել և միայն 26.08.08թ. վճիռը ներկայացվել է կադաստրի տարածքային ստորաբաժանում, ուստի Զեյթուն տարածքային ստորաբաժանումը չէր կարող տեղյակ լինել սույն վճռի կայացման վերաբերյալ: Անհասկանալի է այն հանգամանքը, որ թաղային համայնքը, որպես պատասխանող, չի բողոքարկել վճիռը, սակայն դիմել է համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար: Պատասխանելով դատարանի հարցերին` պատասխանողի ներկայացուցիչը հայտնեց, որ հայցվորի պետական գրանցումը մերժվել է, քանի որ առկա է եղել այդ իրավունքները գրանցելու խոչընդոտ, այն է` նշված հասցեի նկատմամբ գրանցված իրավունք, որն անվավեր ճանաչված չի եղել: Եթե թաղային համայնքի անվամբ կատարված գրանցումը ճանաչվի անվավեր, ապա կադաստրի պետական կոմիտեն պարտավոր է կատարելու օրինական ուժի մեջ մտած վճիռը, հետևաբար նշված հասցեի նկատմամբ կկատարվի հայցվորի իրավունքների պետական գրանցում:

3. Պատասխանող Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի ներկայացուցչի ներկայացրած փաստերը, հիմնավորումները.

Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի ներկայացուցչը հայտնեց, որ հայցն ամբողջությամբ ընդունում են: Լսելով կողմերի ներկայացուցիչների բացատրությունները, հետազոտելով գործում եղած գրավոր ապացույցները, և դրանցից յուրաքանչյուրը գնահատելով բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, դատարանը եզրակացրեց, որ հայցը ենթակա է բավարարման մասնակի հետևյալ պատճառաբանությամբ:

4. Դատաքննությամբ պարզված հանգամանքները.

- ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տարածքային ստորաբաժանման կողմից 23.08.2007թ. տրված թիվ 233678 անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի վկայականի համաձայն Կարեն Հայկի Սահակյանը հանդիսանում է Երևանի քաղաքի Լեփսիուսի փող. 17 շենքի թիվ 25 երեք սենյականոց բնակարանի 17.1 մակերեսով սեփականատեր և 23.1 օժանդակ ու այլ մակերեսների ընդհանուր սեփականատեր. - Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ըդհանուր իրավասության դատարանի 30.06.2008թ. թիվ ԵԱՔԴ/1049/02/08 օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն Երևան քաղաքի Յ.Լեփսիուսի փող. 17 շենքի թիվ 25 բնակարանի 16.9քմ և 13.6քմ մակերեսներով բնակելի սենյակները, ինչպես նաև այդ բնակարանի ընդհանուր սեփականություն հանդիսացող օժանդակ և կոմունալ մակերեսները 1/2-րդ մասով ճանաչվել են տիրազուրկ և ձեռքբերման վաղեմության հիմքով դրանց նկատմամբ ճանաչվել է Կարեն Հայկի Սահակյանի սեփականության իրավունքը. - Վերը նշված վճիռն օրինական ուժի մեջ է մտել 30.07.2008թ., իսկ 12.08.2008թ. Քանաքեռ- Զեյթուն թաղային համայնքի անվամբ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ □Զեյթուն□ տարածքային ստորաբաժանման կողմից կատարվել է գրանցում. - ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ □Զեյթուն□ տարածքային ստորաբաժանման 28.08.2008թ. թիվ Յ/Հ ԵԼ 1313 գրությամբ մերժվել է Կարեն Սահակյանի իրավունքների պետական գրանցման մասին դիմումը` վիճելի տարածքների նկատմամբ Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի անվամբ գրանցված իրավունք լինելու հիմքով: 4. Սույն վեճի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ՀՀ վարչական դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. Սույն գործի շրջանակներում ՀՀ վարչական դատարանի կողմից քննարկման է ենթակա հետևյալ իրավական հարցը. արդյոք ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ □Զեյթուն□ տարածքային ստորաբաժանման կողմից 12.08.2008թ. Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի անվամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 01-012-2-1 մատյանի 000110 համարի տակ իրավունքների պետական գրանցումը կատարվե՞լ է □Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին□ ՀՀ օրենքի պահանջների պահպանմամբ, թե ոչ, առկա՞ են արդյոք □Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին□ ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով նախատեսված հիմքեր վերը նշված գրանցումը, որպես վարչական ակտ, անվավեր ճանաչելու համար, իրավաչա՞փ է արդյոք Կարեն Սահակյանի իրավունքների պետական գրանցման դիմումը մերժելու մասին ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ □Զեյթուն□ տարածքային ստորաբաժանման գործողությունը, առկա՞ է արդյոք իրական հիմք պարտավորեցման հայցը բավարարելու համար: □Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին□ ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհամարվող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է` ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով. բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում: Դատաքննությամբ պարզված հանգամանքների հիման վրա դատարանը հաստատված է համարում, որ թեև ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ □Զեյթուն□ տարածքային ստորաբաժանման 12.08.2008թ. Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի անվամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 01-012-2-1 մատյանի 000110 համարի տակ իրավունքների պետական գրանցումը կատարվել է □Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին□ ՀՀ օրենքի պահանջների պահպանմամբ, քանի որ համայնքի կողմից ներկայացված փաստաթղթերը տվյալ պահին բավարար են եղել իրավունքների պետական գրանցում կատարելու համար, այնուհանդերձ առկա է □Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին□ ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի ,,բ,, ենթակետով նախատեսված հիմք վերը նշված գրանցումը, որպես վարչական ակտ, անվավեր ճանաչելու համար: ՀՀ վարչական դատարանը նշված իրավական դիրքորոշումը հիմնավորում է հետևյալով: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` նախկինում քննված քաղաքացիական կամ վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված փաստերը միևնույն կողմերի մասնակցությամբ սույն օրենսգրքով նախատեսված որևէ գործ քննելիս վերստին ապացուցման կարիք չունեն: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 30.06.2008թ. թիվ ԵԱՔԴ/1049/02/08 օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել են հետևյալ փաստական հանգամանքները. - համաձայն Զեյթուն տարածքային ստորաբաժանման կողմից 14.03.2008թ. տրված թիվ 428 ա գրության` Յ. Լեփսիուսի փող. 17 շենքի թիվ 25 բնակարանի 17.1քմ սենյակը գրանցված է հայցվորի (Կարեն Հայկի Սահակյանի) անվամբ, սակայն նշված բնակարանի 16.9քմ և 13.6քմ մակերեսով բնակելի տարածքների նկատմամբ որևէ իրավունք գրանցված չէ. - նշված բնակարանի 16.9քմ և 13.6քմ մակերեսով բնակելի տարածքների նկատմամբ որևէ անձ երբեք հավակնություն չի ցուցաբերել. - հայցվոր Կարեն Սահակյանը Մանյա Ղուկասյանի իրավահաջորդն է և բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է Երևան քաղաքի Լեփսիուսի փող. 17 շենքի թիվ 25 բնակարանը, այդ թվում նույն բնակարանի 16.9քմ և 13.6քմ մակերեսով բնակելի սենյակները և այդ բնակարանի ընդհանուր սեփականություն հանդիսացող օժանդակ և կոմունալ մակերեսները, հետևաբար սեփականության իրավունք ձեռք է բերել նաև դրանց նկատմամբ: Դատաքննությամբ հաստատվեց, որ նշված վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից Կարեն Սահակյանը հանդիսացել է վիճելի բնակարանի սեփականատերը, որի իրավունքները ենթակա են եղել պետական գրանցման: Նշվածի մասին, որպես գործին մասնակցող անձ, տեղյակ է եղել նաև Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանը: Սակայն վերջինս Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 30.06.2008թ. թիվ ԵԱՔԴ/1049/02/08 վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ □Զեյթուն□ տարածքային ստորաբաժանում է ներկայացրել վիճելի հասցեն թաղապետարանի հաշվեկշռում գտնվելու մասին կեղծ տեղեկություններ, ինչի արդյունքում 12.08.2008թ. թաղային համայնքի անվամբ □Զեյթուն□ տարածքային ստորաբաժանման կողմից կատարվել է իրավունքների պետական գրանցում: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ապացուցման կարիք չունեն այն փաստերը, որոնք հակառակ կողմը չի վիճարկում, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը գտնում է, որ դրանց ապացուցումն անհրաժեշտ է: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ դատաքննության ընթացքում պատասխանող Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի ներկայացուցիչը չվիճարկեց վերը նշված փաստերը, դատարանը դրանք համարում է ապացուցված: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատասխանողն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունելու հայցվորի պահանջը: Այդ դեպքում դատարանը բավարարում է հայցն այն պահանջի մասով, որն ընդունել է պատասխանողը…: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ պատասխանող Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի ներկայացուցիչը դատաքննության ընթացքում ամբողջությամբ ընդունեց թաղապետա- րանի անվամբ կատարված գրանցումն անվավեր ճանաչելու հայցվորի պահանջը, դատարանը եզրակացրեց, որ նշված պահանջի մասով հայցը ենթակա է բավարարման: Ինչ վերաբերում է ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ □Զեյթուն□ տարածքային ստորաբաժանմանն անշարժ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելը պարտավորեցնելու հայցվորի պահանջին, ապա դատարանը եզրակացրեց, որ այդ մասով սույն վարչական գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ: Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունելու այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժվել է վարչական մարմնի կողմից, կամ որը նա չի ընդունել: Նշված իրավանորմի վերլուծությունից ակնհայտ է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար հիմք է հանդիսանում հայցվող բարենպաստ վարաչական ակտի ընդունումը վարչական մարմնի կողմից մերժելու կամ չընդունելու փաստի առկայությունը, ինչը ենթադրում է վարչական մարմնի կոնկրետ պահանջով դիմած լինելու հանագամանք: Մինչդեռ գործով հայցվորն իր իրավունքների պետական գրանցում կատարելու խնդրանքով ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ □Զեյթուն□ տարածքային ստորաբաժանում է դիմել այն ժամանակ, երբ տվյալ գույքի նկատմամբ առկա է եղել □Զեյթուն□ թաղային համայնքի անվամբ սեփականության իրավունքի գրանցում, որը ՀՀ Սահամանադրության 8- րդ, □Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին□ ՀՀ օրենք 3-4-րդ հոդվածների համաձայն`ճանաչվում և պաշպանվում է պետության կողմից: Հետևաբար, քանի դեռ գույքի նկատմամբ առկա էր այլ անձի գրանցված իրավունք, նույն գույքի նկատմամբ նոր իրավունքը չէր կարող գրանցվել, քանի դեռ օրենքով սահմանված կարգով չէր լուծվել տվյալ գրանցումն անվավեր ճանաչելու հարցը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզակական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ` 1) խախտվել են կամ անմաիջականորեն կարող են խախտվել նրա` Հայստանի Հանարապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում, եթե` ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար. բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ` այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով. 2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն…: Փաստորեն այլ անձի իրավունքներով չծանրաբեռնված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման խնդրանքով հայցվորը երբևէ չի դիմել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ □Զեյթուն□ տարածքային ստորաբաժանում և ստացել մերժում, որպիսի պարագայում բացակայում է նաև ՀՀ վարչական դատարան դիմելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկը: Նշվածը հիմնավորվեց նաև դատաքննության ընթացքում, երբ պատասխանող ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ □Զեյթուն□ տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչն ընդունեց, որ Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու պարագայում վիճելի գույքի նկատմամբ հայցվորի իրավունքները ենթակա կլինեն գրանցման: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե ընդդատյա չէ վարչական դատարանին: Այսպիսով, դատարանը եզրակացրեց, որ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ □Զեյթուն□ տարածքային ստորաբաժանմանն անշարժ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելը պարտավորեցնելու պահանջի մասով սույն վարչական գործի վարույթը ենթակա է կարճման, վեճը վարչական դատարանին ընդդատյա չլինելու հիմքով: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով լուծելով դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման հարցը` դատարանը եզրակացրեց, որ ՀՀ Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանից հօգուտ հայցվորի ենթակա է բռնագանձման 4.000 դրամ, որպես վերջինիս կրած դատական ծախսի փոխհատուցում, մնացած մասով պետական տուրքի հարցը համարել լուծված: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ, 90-րդ, 112-115-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132 հոդվածներով, ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ կետով դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

Կարեն Սահակյանի հայցն ընդդեմ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթուն տարածքային ստորաբաժանման և Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի` Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի անվամբ Լեփսիուսի փող. 17 շենքի թիվ 25 բնակարանի 16.9քմ և 13.6քմ մակերեսների, ընդհանուր սեփականություն հանդիսացող 23.1քմ կոմունալ հարմարությունների նկատմամբ 12.08.2008թ. կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Զեյթուն տարածքային ստորաբաժանմանը նույն անշարժ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելը պարտավորեցնելու պահանջների մասին, բավարարել մասնակի: Անվավեր ճանաչել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Զեյթուն տարածքային ստորաբաժանման կողմից 12.08.2008թ. Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի անվամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 01-012-2-1 մատյանի 000110 համարի տակ իրավունքների պետական գրանցումը: Կարեն Սահակյանի հայցով ընդդեմ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթուն տարածքային ստորաբաժանման և Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի` ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ □Զեյթուն□ տարածքային ստորաբաժանմանը նույն անշարժ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելը պարտավորեցնելու պահանջների մասին, սույն վարչական գործի վարույթը կարճել: Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքից հօգուտ Կարեն Հայկի Սահակյանի բռնագանձել 4.000 դրամ, որպես պետական տուրքի գումար: Մնացած պահանջի մասով պետական տուրքի հարցը համարել լուծված: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` ՀՀ վճռաբեկ դատարան: Կամովին չկատարելու դեպքում վճիռը կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ