Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

 

 

Սույն քաղաքացիական գործով ըստ հայցի Լիլիթ Յուրիկի Մարտիրոսյանի ընդդեմ «Տեսակետ» ՍՊԸ-ի` վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելու և փոխհատուցում պահանջելու պահանջների մասին, պատասխանող «Տեսակետ» ՍՊԸ-ի շահերը ներկայացնում է Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 02.06.2020 թվականին կայացրել է հօգուտ պատասխանող «Տեսակետ»

ՍՊ ընկերության բարենպաստ դատական ակտ` մերժելով Լիլիթ Յուրիկի Մարտիրոսյանի հայցը :



Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/14742/02/19


Վ Ճ Ի Ռ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

«02»
հունիսի 2020թ. քաղ. Երևան

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը

Նախագահությամբ` դատավոր Զ.Նախշքարյանի
Քարտուղարությամբ` Մ.Սամսոնյանի
Մասնակցությամբ՝


հայցվորի ներկայացուցիչ`

Արթուր Մարգարյանի
(
լիազորագիր՝ տրված 08.05.2019 թվականին, երկու տարի ժամկետով, փաստաբանական գործունեության արտոնագիր՝ թիվ 1479)

պատասխանողի ներկայացուցիչներ`

Արթուր Հովհաննիսյանի


Լևոն Բաղդասարյանի

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակ
(
լիազորագիր` տրված 13.06.2019թ., երեք տարի ժամկետով,

փաստաբանական գործունեության արտոնագիր` թիվ 88)



Դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Լիլիթ Յուրիկի Մարտիրոսյանի ընդդեմ «Տեսակետ» ՍՊԸ-ի` վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելու և փոխհատուցում պահանջելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ
I
1. Դատավարական նախապատմությունը
Լիլիթ Յուրիկի Մարտիրոսյանն իր ներկայացուցչի միջոցով 16.05.2019 թվականին հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Տեսակետ» ՍՊԸ-ի, որով խնդրել է պարտավորեցնել «Տեսակետ» ՍՊ ընկերությանը irates.am կայքի միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել Լիլիթ Մարտիրոսյանից` վերջինիս նկատմամբ հնչած վիրավորական արտահայտությունների համար, և որպես փոխհատուցում` պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ:

Հայցադիմումը մակագրվել է դատավոր Զ.Նախշքարյանին և հանձնվել աշխատակազմին` 22.05.2019 թվականին:
Դատարանի /դատավոր Զ.Նախշքարյան/ 03.06.2019թ. որոշմամբ հայցադիմումը վարույթ է ընդունվել:
Դատարանը 03.07.2019 թվականին կայացրել է որոշում՝ գործը ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին:
23.07.2019 թվականին պատասխանողը ներկայացրել է միջնորդություն՝ հայցային վաղեմություն կիրառելու և հայցը մերժելու մասին, որը հետագայում չի պնդել: Նույն օրը ներկայացրել է նաև մեկ այլ միջնորդություն՝ փաստաբանի խելամիտ վարձատրության վերաբերյալ :
Պատասխանողի ներկայացուցչի կողմից ներկայացվել է հայցադիմումի վերաբերյալ գրավոր առարկություն:
Դատարանը 10.09.2019 թվականին կայացրել է որոշում՝ ապացուցման պարտականությունը բաշխելու վերաբերյալ:
29.10.2019 թվականին հայցվորի ներկայացուցիչը ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել:
31.10.2019 թվականին պատասխանողը դատարան ի ապացուցման պարտականությունը բաշխելու վերաբերյալ որոշման կատարմանն ուղղված դիրքորոշում է ներկայացրել:
Գործի քննությանն այլ անձինք չեն ներգրավվել: Հակընդդեմ հայց չի ներկայացվել:
Դատարանի 10.09.2019 թվականի որոշմամբ բաշխվել է ապացուցման բեռ:
Դատարանը գործի քննությունը 28.11.2019 թվականի դատական նիստով համարել է ավարտված և վճռի հրապարակման օր նշանակել 19.12.2019 թվականին:
Գործի դատաքննությունը դատարանը 19.12.2019 թվականին վերսկսել է և 11.05.2020 թվականին նշանակել դատական նիստ:
11.05.2020 թվականի դատական նիստով գործի քննությունը համարվել է ավարտված ևվճռի հրապարկման օր է նշանակվել 02.06.2020 թվականը:
28.11.2019 թվականին պատասխանողի ներկայացուցիչը ներկայացրել է գրավոր դիրքորոշում:

2. Հայցվորի դիրքորոշումը 
Հայցվորը հայցադիմումովհայտնել է, որ 2019թ. ապրիլի 5֊ին Լիլիթ Մարտիրոսյանը (այսուհետ հայցվոր) մարդու իրավունքներին նվիրված լսումների կապակցությամբ ելույթով է հանդես եկել ՀՀ ազգային ժողովում, խոսելով ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին:
Ելույթից հետո «Տեսակետ» ՍՊ ընկերությունը (այսուհետ պատասխանող), որը հիմնադրել և հրատարակում է «Իրատես» թերթը, ինչպես նաև irates.amինտերնետային կայքը, որոնց միջոցով ծավալում է լրատվական գործունեությունը, հրապարակել է հոդված, որով վիրավորել է հայցվորի պատիվը և արժանապատվությունը:
Հոդվածը կայքում հրապարակվել է 2019թ.-ի ապրիլի 9-ին:
«ԱԺ ամբիոնից սոդոմական մեղքի մեջ գտնվողն արդեն բացահայտ դիմում է հանրությանը» վերնագրված հոդվածում (հոդվածը հետևյալ հղումով http://www.irates.am/hy/1554757966), պատասխանողը վիրավորել է հայցվորի պատիվը և արժանապատվությունը:
Մասնավորապես, պատասխանողը հոդվածում թույլ է տվել հետևյալ վիրավորական արտահայտությունները.
“Սոդոմական մեղքի մեջ գտնվողը”:
“ԱԺ-ի ամբիոնից ելույթ ունեցած այլասերվածը տրանսգենդեր, Լիլիթ Մարտիրոսյան անուն-ազգանունով ներկայացած մեկը”:
Նշել է, որ նույնիսկ մեկ տարի առաջ անհնար էր, որ որևէ մեկն Աժ֊ում ելույթ ունենար և իր ելույթում հրապարակայնորեն հայտարարեր, որ ինքը, ասենք, տրանսգենդեր է, արվամոլ կամ այլասերվածների մեկ այլ ներկայացուցիչ»:
Այլասերվածի ելույթից հետո հնչեցին ծափահարություններ»:
Տվյալ դեպքում, պատասխանողի կողմից հայցվորին ուղղված խոսքը, ինչպես «այլասերված», «այլասերվածների ներկայացուցիչ», «այլասերվածը տրանսգենդեր, ինչպես նաև հենց հոդվածի վերնագրում սոդոմական մեղքի մեջ գտնվողը», արտահայտությունները վիրավորում են հայցվորի պատիվը և արժանապատվությունը:Նշված արտահայտություններըհասարակության մոտ առաջացնում են բացասական զգացողություններ, ավելին, այդպիսի արտահայտությունները հրահրում են նաև ատելություն և բռնության սպառնալիք, ինչին որ ականատես է հայցվորն առ այսօր:
Հայցվորը վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 1-ին և 2-րդ, 7-րդ մասերը, ՀՀ սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 23-րդ հոդվածը:
Նշել է, որ Վճռաբեկ դատարանն արձանագրելէ, որվիրավորանքը (պատիվը,արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունը) կարող է դրսևորվել խոսքով, ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր, պատկերների միջոցով (նկարներ, տարածական պատկերներ), ձայնի (ինչպես բանավոր խոսքը, այնպես էլ տարբեր հնչերանգների կիրառումը), նշանների միջոցով (ժեստիկուլյացիաներ, սիմվոլներ): Օրենսդիրն իրավացիորեն չի սահմանափակել միջոցների շարքը, որոնք կարող են կիրառվել վիրավորանքն արտահայտելիս՚ հնարավորություն տալով իրավակիրառողին, կոնկրետ գործի հանգամանքներից ելնելով, որոշել՚ արդյո՞ք տվյալ միջոցի օգտագործմամբ կատարված արտահայտությունը կարող է որակվել որպես վիրավորանք: Հետևաբար` վիրավորանքըկարող է արտահայտվել ցանկացած այլ միջոցի օգտագործմամբ, որը ներառված չէ վերոնշյալթվարկման մեջ:
Անդրադառնալով կոնկրետ արտահայտության՚ վիրավորանք գնահատելու չափանիշներին՚ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել արձանագրել, որ՝
1) Արված արտահայտությունն իրականում պետք է արատավորի անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, որպիսի փաստն ապացուցելու դատավարական բեռը ողջամտության սահմաններում կրում է հայցվորը: 2) Արատավորող արտահայտություն և այն արտահայտությունն է, որը հասարակության անդամների գնահատմամբնսեմացնում է անձի արժանիքները հանրության շրջանում, նրան ենթարկում է ծաղրուծանակի, ունակ է անձին վերածել ատելության կամ արհամարհանքի առարկայի կամ ստիպում է ամաչել անձին կամ այլ մարդկանց խուսափել տվյալ անձից:
3) Արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն՚ պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն ունենա: Մասնավորապես՝ նման նպատակի առկայության մասին կարող է վկայել այնպիսի իրավիճակը, երբ անձը ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները չի ձեռնարկել տեղեկատվության՚ իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար կամ էլ գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության՚ ստույգ փաստերի վրա հիմնված չլինելու մասին: Այս փաստի ապացուցման բեռը նույնպես կրում է հայցվորը:
4) Արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային ձնով, որպիսի փաստի ապացուցման դատավարական բեռը դարձյալ կրում է հայցվորը: Հրապարակային կարող են համարվել առնվազն մեկ երրորդ անձի ներկայությամբ կատարված արտահայտությունները և ներկայացված փաստերը: Վերջիններս երրորդ անձի ներկայությամբ կատարված են համարվում նաև այն դեպքում, երբ երրորդ անձը ևս կատարում է արտահայտություններ և ներկայացնում փաստեր, որոնք բովանդակային առումով կապված են վիրավորողի արած արտահայտությունների կամ ներկայացրած Փաստերի հետ (օրինակ՝ երկու և ավելի անձանց կողմից վիրավորելը): Նման դեպքերում առկա է վնասի համատեղ պատճառում:
Վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ հրապարակային արտահայտությունը կամ հրապարակային ներկայացումը կարող է դրսևորվել տպագրության միջոցով, ռադիոյի կամ հեռուստատեսության միջոցով հեռարձակմամբ, զանգվածային լրատվության միջոցներով տարածմամբ, համացանցի միջոցով տարածմամբ, ինչպես նաև հեռահաղորդակցության այլ միջոցների օգտագործմամբ, հրապարակային ելույթներով, կամ որևէ այլ կերպ՚ թեկուզ մեկ երրորդ անձի դրանց հաղորդակից դարձնելով: Այդպիսի արտահայտությունների ներկայացումը հասցեատիրոջը չի կարող համարվել հրապարակային, եթե դրանք ներկայացնող անձը բավականաչափ միջոցներ է ձեռնարկել դրանց գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ, որպեսզի դրանք հասանելի չդառնան այլ անձանց:
Ակնհայտ է, որ պատասխանողի կողմից արված արտահայտությունները հանդիսանում են մարդու արժանապատվությունը նսեմացնող և վերջինիս ենթարկում են հասարակական ծաղրուծանակի: Արժե հիշատակել, որ հայցվորի նկատմամբ հնչել են բազմաթիվ սպառնալիքներ, որոնց, ի դեպ, հենց նույն հոդվածում ևս հրապարակվել են պատասխանողի կողմից:
Ակնհայտ է նաև, որ պատասխանողը հենց ի սկզբանե նպատակ է հետապնդել ծաղրել և նսեմացնել հայցվորին, անվանելով նրան այլասերված անձ կամ սոդոմական մեղքի մեջ գտնվող:
Մարդու արժանապատվությունը մարդու իրավունքների հիմնական աղբյուրն է, պետության գոյության հիմնական պատճառներից մեկը: Մարդու արժանապատվության մասին նշված է նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրում, որոնց համաձայն մարդիկ ծնվում են ազատ և հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով, մարդկային ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ է արժանապատվությունը: ՀՀ Սահմանադրությունը հռչակել է, որՀայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական և իրավական պետություն է: Հայաստանի Հանրապետությունում մարդու արժանապատվությունը ճանաչվում է որպես արժեք, որպես մարդու իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, ինչից հետևում է, որ յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը ենթակա է պաշտպանության պետության կողմից:
Նշել է, որ ակնհայտ է, որ նշված արտահայտությունները որևէ կերպ չեն կարող արդարացվել իրավական պետությունում, որտեղ մարդու արժանապատվությունը բարձրագույն արժեք է:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3, 121 և 122 հոդվածների պահանջներով՝ խնդրել է՝ պարտավորեցնել «Տեսակետ» ՍՊ ընկերությանը irates.am կայքի միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել Լիլիթ Մարտիրոսյանից վերջինիս նկատմամբ հնչած վիրավորական արտահայտությունների համար, որպեսփոխհատուցում պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ:
29.10.2019 թվականին հայցվորի ներկայացուցիչը ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել, որով «այլասերված» և «սոդոմյան մեղքի մեջ գտնվող» արտահայտությունների վերաբերյալ հայտնել է հետևյալ դիրքորոշումը.
Համաձայն ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի «այլասերվածություն» նշանակում է՝ այլասերված լինել, այլասերություն, իսկ «այլասերվածք» նշանակում է այլասերություն, այն, որ այլասերված է:
ՀՀ լեզվի պետական կոմիտեի նախագահի 21.10.2019թ. տրված գրության համաձայն՝ «այլասերված մարդ» նշանակում է բարոյալքված, բարոյական արժեքներից զուրկ մարդ, իսկ այլասերվել բառի համանիշներն են՝ անբարոյականանալ, անբարոյանալ, անառականալ, անառակել, պոռնկանալ, փչանալ և այլն:
Նշվածը վկայում է, որ այլասերված բառը վիրավորում է մարդու պատիվը և արժանապատվությունը և չի կարող օգտագործվել դրական կամ չեզոք իմաստով, ավելին, այդպիսի բնորոշումը նշանակում է բարոյական արժեքներից զուրկ մարդ, ինչը որևէ կերպ չի կարող դրական ընկալվել:
Ինչ վերաբերում է «սոդոմյան մեղքի մեջ գտնվող» բառակապակցությանը, ապա ինչպես հայտնի է Աստվածաշնչից. այն որպես որոշիչ, օգտագործվում է Հին Կտակարանում նկարագրված Սոդոմ և. Գոմոր քաղաքների բնակիչների նկատմամբ, ովքեր անօրեն էին և մեղավոր Աստծո առաջ:
Այսինքն, այն խորհրդանշում է մեղքի մեջ ապրող մարդկանց կերպարը:
Պատասխանողի արտահայտությունները հայցվորի պատիվը և արժանապատվությունը արատավորելու ի սկզբանե մտադրության վերաբերյալ:
Այն, որ պատասխանողը ի սկզբանե նպատակ է ունեցել վիրավորել, նսեմացնել հայցվորի պատիվը և արժանապատվությունը, հիմնավորվում է հայցվորի կողմից հայցադիմումի ներկայացումից հետո երկու այլ հոդվածների տպագրմամբ, որոնց մեջ պատասխանողը շարունակել է ծաղրել և վիրավորել հայցվորին:
Մասնավորապես, 14.05.2019թ. irates.am կայքում լույս է տեսել Դատի է տվել թերթին՚ իրեն ճիշտ բնորոշելու վերաբերյալ վերնագրով հոդվածը, որտեղ պատասխանողը ծաղրում է հայցվորին, հարցադրում անեղով, մեջբերում եմ. “Պատկերացնու՞մ եք տրանսգենդերն է խոսում պատվից և արժանապատվությունից”, մեջբերման ավարտը, ինչից եզրակացնում են, որ տրանսգենդեր անձը, ըստ պատասխանողիչի կարող ունենալ պատիվ և արժանապատվություն:
Եվս մեկ հոդված irates.am կայքում հրապարակվել է 17.05.2019թ.֊ին, որտեղ պատասխանողն արդեն հայցվորին համեմատում է գողերի և բարոյական որակներից զուրկ մարդկանց հետ, որի հետ կապված, որ նորմատիվային լեքսիկոնի պատճառով այն չեմ մեջբերում սույն դիմումում:
Նշված հոդվածները ցույց են տալիս պատասխանողի վարքագիծը, այն, որ վերջինս ի սկզբանե նպատակ է ունեցել վիրավորելու և ծաղրելու հայցվորին:
Ավելին, պատասխանողը 22.10.2019թ. մեկ այլ հոդվածում նշում է. “Ներկայիս իշխանությունների գիտությամբ. Հայաստանում ավելի որոշակի՝ Երևանում է հայտնվել օտարերկրացի տրանսվես- տիտների մի նոր «խմբաքանակ», նախնական տեղեկություններով՚ մեծ մասամբ Կուբայից, կարծես Հայաստանում մինչ այդ եղած օտարերկրացի և տեղացի այլասերվածները քիչ էին”:
Կարելի է եզրակացներ որ պատասխանողը ընդգծված վիրավորական դիրքորոշում ունի այլ սեռական կողմնորոշում կամ գենդերային ինքնություն ունեցող անձանց նկատմամբ և նրանց նկատմամբ օգտագործում է «խմբաքանակ» գոյականը, ինչը կարող է օգտագործվել միայն անշունչ առարկաների նկատմամբ:
Որևէ ողջամիտ բացատրություն չի կարող պնդել, որ մարդու գենդերային ինքնությունը, նրա սեռական կողմնորոշումը կամ այլ սոցիալական, անձնական հանգամանքը հիմք է տալիս վիրավորելու կամ նսեմացնելու անձի պատիվը և արժանապատվությունը, անձի գենդերային ինքնությունը չի բնորոշում նրա բարոյական արժեքները, նրա կենսակերպը կամ այդ հանգամանք:
Վերջիվերջո, այս ամենից զատ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի 19.09.2013թ. թիվ 871-Ն հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչ (այսուհետ՝ Դասակարգիչ):
Դասակարգիչը համընդհանուր փաստաթուղթ է, այն կիրառվում է հիվանդությունների և բնակչության առողջության և բնական շարժի հետ կապված տարբեր փաստաթղթերում գրանցված առողջությանը վերաբերվող տարբեր խնդիրների դասակարգման համար:
Ըստ դասակարգչի, տրանսսեքսուալիզմը համարվում է հիվանդություն, որը ներառված է 64.0 դասում և բնութագրվում է որպես հակառակ սեռի կերպարով ապրելու և շրջապատի կողմից ընդունվելու ցանկություն, որը սովորաբար ուղեկցվում է սեփական անատոմիական կառուցվածքից և սեռային պատկանելիությունից դժգոհ լինելու զգացումով: Հիվանդը ցանկանում է վիրահատվել կամ ստանալ հորմոնային բուժում, որպեսզի հնարավորինս համապատասխանի նախընտրած սեռին:
Իր համոզմամբ որևէ տրանսգենդեր անձի չի կարելի անվանել այլասերված, եթե այն Հայաստանում համարվում է հիվանդություն, նույնկերպ կարելի է նվաստացնել քաղցկեղով կամ ցանկացած այլ հիվանդությամբ տառապող անձի, չնայած հայցվորն իրեն համարում է լիարժեք մարդ և հասարակության լիիրավ անդամ:
Ի դեպ, չնայած սրան, համաձայն նույն դասակարգչի, սեռական կողմնորոշումն ինքնին չի դիտարկվում որպես հոգեբանական կամ վարքային խանգարում:
Հայցվորի ներկայացուցիչը դատաքննության ընթացքում պնդեց հայցապահանջը և խնդրեց այն բավարարել: Միաժամանակ հայտնեց, որ հայցվորն իրեն հասարակության լիարժեք անդամ է համարում և լիովին առողջ, խնդրեց վիճակագական դասակարգիչների մասով նշված հիվանդությունը չհամարել հայցի հիմնավորում և առհասարակ չդիտարկել:

3.Պատասխանողի դիրքորոշումը
Պատասխանողի ներկայացուցիչը հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել, որը դատական նիստով չի պնդել:
23.07.2019թ. պատասխանողի ներկայացուցիչը հայցադիմումի դեմ գրավոր առարկություններ է ներկայացրել, գտել է ներկայացված հայցն անհիմն և ենթակա՝ մերժման հետևյալ պատճառաբանությամբ:
Նշել է, որ www.irates.am կայքի կողմից 09.04.2019 թվականին տպագրվել է հոդված հետևյալ հղմամբ http://www.irates.am/hy/1554757966 «Աժ ամբիոնից սոդոմական մեղրի մեջ գտնվողն արդեն բացահայտ դիմում է հանրությանը» վերնագրով:
Սույն գործով անհրաժեշտ է առաջնահերթ անդրադառնալ հայցվորի իրավական կարգավիճակին, այնուհետև պատասխանողի կողմից որպես վիրավորանք ընկալված դատողություններին:
Մասնավորապես, ինչպես հայցվորն է պնդել իր Ազգային ժողովի ելույթում /հիմք https://www.youtube.com/watch?v=KaWfXaEЗ_WQ / վերջինս հանդիսանում է տրանսգենդեր կին: Այսինքն` վերջինս հանդիսանում է սեռափոխ եղած անձնավորություն, ԼԳԲՏ անձանց ներկայացուցիչ /լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսվիստիտ կամ տրանսգենդեր/:
Վկայակոչելով ՀՀ «քաղաքացիական կացության անքակտելի մասին» ՀՀ օրենքի 14֊րդ հոդվածի 1-ին մասը, 16֊րդ հոդվածի 2-րդ մասը, «Անձնագրի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կառավարության «Անվան փոխման կարգն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 941 ֊Ն որոշման հավելվածի 1.-ին մասը՝ նշել է, որ բժշկական միջամտությունը սեռափոխության միայն առաջին փուլն է: Անձի սեռը փոխված է համարվում պետական գրանցման պահից. Սույն գործով հայցվորի սեռը փոփոխության ենթարկված չէ, վերջինս ըստ անձնագրային տվյալների, հանդիսանում է Լիլիթ Մարտիրոսյան, սեռը արական, սակայն արտաքին տեսքով հանդես է գալիս որպես իգական սեռի ներկայացուցիչ:
Հետևաբար` իրավաբանորենհայցվորը հանդես է գալիս որպես արական սեռի ներկայացուցիչ և իրավական հարթության վրա գոյություն չունի Լիլիթ Մարտիրոսյան՝ որպես իգական սեռի ներկայացուցիչ:
Նշել է, որ օրենսդրորեն անունը փոխելու հետ չի կապվել անձի տվյալ սեռին պատկանող անուն կրելու պարտադիր պայման: Յուրաքանչյուր անձ կարող է կրել այն անունը, որը նախընտրում է: Սակայն անվան փոփոխությունը ևս չի հանգեցնում սեռի փոփոխությանը:
Սեռափոխության մասով. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 2֊րդ հոդվածի համաձայն բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը և կառուցվածքը սահմանում է ՀՀ կառավարությունը: Վերոնշյալ ցանկը ամրագրված է «ՀՀ-ում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը սահմանելու մասին» թիվ 276-Ն որոշմամբ: Այս ցանկում չինշվում ոչ սեռափոխության վիրահատության, ոչ էլ վերջինիս համար անհրաժեշտ հորմոեաթերապիայի մասին:
Այսինքն՝ ՀՀ օրենսդրությունը չունի որևէ իրավանորմ, որով թույլատրում է կատարել սեռափոխություն և որևէ նորմով ամրագրված չէ սեռափոխության հասկացությունը:
Միաժամանակ ՀՀ արդարադատության նախարարի թիվ 97-Ն հրամանի 7-րդ հավելվածի 3֊րդ կետի ժզ) ենթակետի համաձայն՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխությունները լրացումները և ուղղումները կատարվում են սեռը փոխելու կապակցությամբ հերմոՖրոդիտներ/ անունըև սեռը ուղղելու անհրաժեշտություն առաջանալիս անունը և սեռն ուղղելիս ծննդյան ակտի գրանցման մեջ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այլ գրանցումներում:
Այսինքն` օրենսդրական նման կարգավորումը միայն վերաբերում է հերմոֆրոդիտ հիվանդություն ունեցող անձանց: Իսկ հերմոֆրոդիտի բուժման դեպքում տեղի է ունենում ոչ թե սեռափոխության վիրահատություն, այլ արտաքին սեռական օրգանները համապատասխանեցվում են անձի սեռական գեղձերին: Այսինքն` տվյալ դեպքում փոխվում են միայն արտաքին սեռական օրգանները: Սեռի փոփոխություն տեղի չի ունենում, քանի որ անձի սեռը որոշվում է ոչ թե արտաքին սեռական օրգաններով, այլ սեռական գեղձերով: Իսկ իրական հերմոֆրոդիտիզմը ծայրահեղ հազվադեպ է հանդիպում, որի ժամանակ սուբյեկտի մոտ որոշակի սեռին պատկանող գործող սեռական գեղձերի առկայության հետ մեկտեղ, արտաքին սեռական օրգանները կարող են ունենալ հակառակ սեռին պատկանող հատկանիշներ /ավելի մանրամասն տե՛ս Շ Ա. Վարդանյան, Դատական բժշկություն, Երևան, 2010, էջ 202,http://՚ten,nla.am/anluve/HA Y%20GIRO/Ardy/20Q12.011/datakan bjshkutvun 2010.pdf/:
Ուստի Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է միայն սեռի այն փոփոխությունը, որը պայմանավորված է ի ծնե սեռական այլ գեղձերի առկայությամբ,որը չի համապատասխանում արտաքին սեռական օրգաններին և խոսքը չի վերաբերում արհեստականորեն այլ սեռին նմանվելու համար տվյալ սեռի հորմոններ օգտագործելու կապակցությամբ սեռը փոխելուն:
Հետևապես հաշվի առնվելով վերոգրյալը՝ հայցվորի կողմից սեռափոխություն կատարվել է Հայաստանի հանրապետության կողմից չճանաչված ձևով, քանի որ ՀՀ֊ն չունի նման վիրահատական ձև և բացի հերմոֆրոդիտ հիվանդություն ունեցող անձանցից սեռը պետական գրանցման մարմնում փոխելու հնարավորություն չի նախատեսում:
Ուստի վերը նշվածը կրկին փաստում է, որ հայցվորի իրավական կարգավիճակը, որպես արական սեռի ներկայացուցչի, չի փոփոխվել:
Հետևապես հայցվորը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ուժով ունի իր պատվի արժանապատվության պաշտպանության իրավունք որպես արական սեռի ներկայացուցիչ:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, 19֊րդ հոդվածի1-ին մասը, 1087.1-րդ հոդվածի1-ին մասը, 2-րդ մասը, նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այս առումով նշել է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել փաստերի և գնահատող դատողությունների տարբերակման խնդրին, քանի որ դրանք մեծ կարևորություն են ներկայացնում գործի քննության համար և մեծապես կարող են ազդել գործի ելքի վրա: Եվրոպական դատարանը, Կոնվենցիայի 10֊րդ հոդվածի համատեքստում անդրադառնալով նշված խնդրին, հստակ տարանջատում է կատարում փաստերի և գնահատող դատողությունների միջն, որի վերաբերյալ ձևավորել է հետևյալ ընդհանուր սկզբունքը. «Եթե փաստերի առկայությունը կարելի է ապացուցել, ապա գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել, գնահատող դատողությունների ապացուցումն անհնարին խնդիր է, և նման պահանջը խախտում է կարծիքի արտահայտման ազատությունը, որը Կոնվենցիայի 10֊րդ հոդվածով երաշխավորված իրավունքի հիմնարար մասերից է» /տե՛ս Լինգենսն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 08.07.1986թվականի վճիռը, կետ 46/:
Պատասխանողը վկայակոչել է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով27.04.2012թվականի որոշումը, ՀՀ Վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/0749/02/10 քաղաքացիական գործով27.04.2012թվականի որոշումը, թիվ ԱՎԴ/0179/02/13 քաղաքացիական գործով 08.05.2014թվականի որոշումը:
Սույն գործով հայցվորի կողմից որպես վիրավորական արտահայտություններ վկայակոչվել են «այլասերված», «այլասերվածի ներկայացուցիչ», «այլասերվածըտրանսգենդեր»,«սոդոմական մեղքիմեջ գտնվողը»արտահայտությունները:
Սույն գործով վիճարկվող հոդվածում առկա արտահայտությունները, որոնք հայցվորը գտնում է, որ արատավորել են իր պատիվը և արժանապատվությունը, հոդվածագրի գնահատողական դատողություններն են, քանի որ վերջինս դեմ լինելով նման երևույթին իր բացասական կարծիքն է հայտնել դրա վերաբերյալ: Մասնավորապես հոդվածագիրը նաև հոդվածում նշել է հետևյալը. «Հիմա մինչ այժմ չհասկացողները հասկացա՞ն, թե «գենդեր» ասվածն ինչ է: Իսկ նրանք, ովքեր չգիտեն, թե ինչ ասել է տրանսգենդեր, հակիրճ բացատրենք բնածին սեռին հակառակ գնացած, սեռափոխ եղած ու հակառակ սեռին բնորոշ սեռական կյանք վարող անձ: Տվյալ անձը տղամարդ է ծնվել, սակայն հետագայում սեռափոխ եղել և վերցրել կնոջ անուն Լիլիթ»: Հոդվածագրի կարծիքով հոդվածի տպագրումը պայմանավորված է եղել գերակա հանրային շահով, քանի որ այն պայմանավորված է եղել հասարակության տեղեկացված լինելու իրավունքի շահով, հանրության համար այդ տեղեկատվությունը զգալիորեն անհրաժեշտ է եղել, հասարակությունը հետևել է այդ տեղեկությունների տարածման ընթացքին և սպասել է դրանց հետագա հրապարակմանը:
Ավելին` հոդվածում նաև վկայակոչվել է Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության հայտարարությունն առ այն, որ 2019թ. ապրիլի 8-ին ժամը 12:00-ից մինչն 19:00-ն անցկացնելու է ակցիա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի այգում՚ որպես բողոք Ազգային ժողովի դահլիճում ապրիլի 5֊ին տրանսգենդերների իրականացրած ցնցիչ ոտնձգությանը: Հայտարարության մեջ նշված է, որ 2019թ. մարտի 9-ին «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը դատապարտել է 2019թ. մարտի 8-ին նույն Ազգային ժողովում «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ֊ի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանի ունեցած ելույթը, այդ առիթով հանդես եկել հայտարարությամբ, որում նշված է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին հորդորում ենք մեր ժողովրդի ներկայացուցչական ամբիոնը զերծ պահել նման սրբապղծությունից, իսկ Հայաստանում նման քարոզչություն թույլ տվողներին և կազմակերպողներին հրավիրում են զգաստության, քանի որ արդեն լցվել է մեր ավանդապաշտ ժողովրդի համբերության բաժակը»: «ԿԱՄՔ»-ի ապրիլի 7-ի հայտարարության մեջ նշված է նաև. «Սակայն գիտակցելով, որ կաշառակերության ևամենաթողության այլընտրանքն այլասերությունը չէ, մենք շարունակելու ենք պայքարել մինչև տառացիորեն կպաշտպանվեն ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածով ամրագրված հայկական ավանդական ընտանիքի, ինչպես նաև մայրության և մանկության հովանավորման իրավունքները:
Վիճարկվող հոդվածի գերակա հանրային շահով պայմանավորված լինելը հավաստվում է նաև Լիլիթ Մարտիրոսյանի Ազգային ժողովի ամբիոնից հանդես գալով, որը հանրության շրջանում մեծ բողոքի ալիք բարձրացրեց: Ընդ որում` հանրության ճնշող մեծամասնությունը դեմ է միասեռ ամուսնությունների օրինականացմանը, որը կատարվել է սոցիալական հարցմամբ /հիմք https://newsarmenia.am/am/news/societv/hayastani-bnakchutvan-inshogh-metsamasnutyuny/ է
https://www.pewforum.org/2018/10/29/eastem-and-western-europeans-differ-on-importance-of-religion-views-of-minorities-and-key-social-issues/pf-10-29-18_east-west-00-06/?fbclid=IwAR19cpyZtRVYvyE5KS1EuZlletRL09qPKdoT7XvHHWcYkoPj1yR-RVir4a8 /:
Ավելին` իր մտահոգությունն է արտահայտել նաև Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Գերագույն հոգևոր խորհուրդը: Գերագույն հոգևորդ խորհրդի անդամներն ընդգծել են, որ համասեռամոլության վարքագծի գովազդումը սպառնում է ազգային և հոգևոր արժեքներին: Քննարկումների ընթացքում Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք Ամենայն հայոց կաթողիկոսը խնդրի վերաբերյալ ներկայացրեց իր դիտարկումները՝ մասնավորապես նշելով. «Վերջին օրերին խորը մտահոգությամբ տեղեկացանք համասեռամոլների կողմից Հայաստանում նախաձեռնվող ֆորումի լուրերի մասին, որն առաջացրել է մեր ժողովրդի մեծ վրդովմունքը: Մեր Քրիստոսասեր ժողովուրդը դարեր ի վեր կրողն է աստվածօրհնյալ ընտանիքի նվիրական գաղափարի և պահպանողը ընտանիքի սրբագործված արժեքի: Աստվածահաստատ ընտանիքի սրբազան խորհրդով է շարունակվում կյանքի գոյությունը, կյանքի հրաշագործությունը:Աստված պատվիրաններ ուբարոյականության նորմեր է սահմանել արարչաստեղծ մարդու համար: Այսօր, սակայն, փորձ է արվում բարոյական շեղումները և դրանց բացահայտ քարոզչությունը ներկայացնել իբրև մարդու իրավունքներ և ազատություններ: Քրիստոսի Սուրբ Եկեղեցին համասեռամոլության երևույթի նկատմամբ իր դիրքորոշումն արտահայտել է անընդունելի հռչակելու այդ կենցաղակերպը իբրև մարդկային բնության խեղում, բայց երբեք չդադարելով հովվական խնամք ցուցաբերել և կոչ անել այդ մեղքի մեջ հայտնված անձանց սրբագրելու իրենց ընթացքը: Խստորեն մերժելի են և դատապարտելի ԼԳԲՏ ներկայացուցիչների կողմից հասարակության մեջ հրահրումներ առաջացնելու քայլերը և համասեռամոլության երևույթի որևէ հանրայնացում ու դրա գովազդում, որը գայթակղություն է մեր աճող սերնդի համար և սպառնալիք մեր ազգի հարատևությանը>>//հիմք՝ http://www.shoghakat.am/am/telecasts/15508?fbclid=IwAR0xD90ErMvutzLdJZeFk7cxdpXb5oqQW9UXյGGMoiHjBD-9C-EemHCgAbq /:
Ավելին` ըստ հոդվածագրի այն պայմանավորված է եղել գերակա հանրային շահով, քանի որ գտել է, որ Աժ-ի ամբիոնից պատգամավորներին ուղղված տրանսգեդներ Լիլիթ Մարտիրոսյանի կոչը ձեռնամուխ լինել գենդերային հավասարությանը նպատակաուղղված քաղաքականության և օրենսդրական բարեփոխումների իրականացմանը, վտանգավոր է, քանի որ Հայաստանում գենդերային հավասարությանը նպատակաուղղված Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին ՀՀ օրենքը 20.05.2013 թվականից դեռևս 5 տարի առաջ արդեն իսկ ընդունված է եղել, հետևաբար տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի կոչը, ըստ էության, կոչ էր Ազգային ժողովին վավերացնելու Ստամբուլյան կոնվենցիան, ինչպես նաև Ազգային ժողովի կողմից ընդունելու խտրականության մասին օրենք, որը ԼԳԲՏ անձանց իրավունք կտա լայնորեն հանդես գալ վերջիններիս քարոզչությամբ:
Միաժամանակ հրապարակային արտահայտությանը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա:
Մասնավորապես, ինչպես նշվեց, հոդվածագիրն իր գնահատողական դատողություններն է կատարել, որոնք հիմնված են ստույգ փաստերի վրա:
Ըստ հեղինակի, այն, որ տրանսգեներն այլասերված է, հավաստվում է ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում«այլասերվել» բառի բացատրությամբ, համաձայն որի 1֊ին իմաստով այն նշանակում է «տոհմիկ ազնիվ հատկություններից զրկվել, վատ հատկություններ ձեռք բերել», իսկ փոխաբերական իմաստով «բարոյապես փչանալ», «ապականվել» /հիմք Հրաչյա Աճառյանի բացատրականբառարանիէլեկտրոնայինհղումըhttp://www.nairi.com/imagedDictioanryBrowser.jsp?dictionaryId=29&dt=HY_HY&query=%D5%A1%D5%B%D5%AC%D5%A1%D5%BD%D5%A5%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE/:
Տվյալ դեպքում ինչպես վերևում նշվեց, հայցվորն իրավունք ունի հայցել իր պատվի, արժանապատվության իրավունքի պաշտպանություն որպես արական սեռի ներկայացուցիչ ԼիլիթՄարտիրոսյան, քանի որ անձնագրում վերջինիս սեռը նշված է արական: Հետևապես, եթե դիտարկվի, որ արական սեռի ներկայացուցիչ հանդիսացող Լիլիթ Մարտիրոսյանն իր համար վիրավորական է համարում այլասերված, այլասերվածի ներկայացուցիչ արտահայտությունները, ուստի առաջնահերթ պետք է իր ապացուցման պարտականությունը կատարի և ապացուցի, որ նշված արտահայտությամբ իրեն վիրավորանք է հասցվել: Մասնավորապես հայցվորը պետք է ապացուցի, որ հրապարակային ներկայացված փաստացի տվյալները պետք է արատավորեն իր պատիվը: Վերը նշված փաստական հանգամանքների ապացուցման բեռը կրում է հայցվորը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի ուժովև որի չկատարման անբարենպաստ հետևանքները կրում է վերջինս նույն հոդվածի 6-րդ մասի ուժով:
Տվյալ դեպքում հայցվորը տղամարդ է ծնվել, այնուհետևսեռափոխեղել և վերցրելկնոջ անուն Լիլիթ, ինչը համապատասխանում է իրականությանը, քանի որ Աժ-ում 05.04.2019 թվականի ելույթում իր իսկ խոստովանությամբ փաստել է, որ տրանսգենդեր է: Միաժամանակ Լիլիթ Մարտիրոսյանի մինչ անունը փոխելը Վաղարշակ անունն ունենալու մասին է վկայում նաևվարչապետՆիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարությունը նշված հղումով https://mamul.ani/am/news/147740:
Ընդ որում` հաշվի առնելով, որ սեռափոխությունը, որպես վիրահատական միջնորդավորված ձև Հայաստանի Հանրապետությունում սահմանված չէ, այն հանդիսանում է բարոյական նորմերին և օրենքներին հակասող գործունեություն և իրենից ենթադրում է այնպիսի հակումների ձեռքբերում, որոնք նախատեսված չեն օրենքով, հետևապես անօրինական են, հետևապես բարոյական չեն: Հայցվորն ընդունում է, որ արական սեռի ներկայացուցիչ է և կրում է կնոջ անուն և հանդիսանում է տրանսգենդեր: Հետևապես հայցվորն իր իսկ կարգավիճակով ապացուցում է, որ բարոյական նորմերին հակասող իրավիճակում է գտնվում և անգամ որոշակիացված չէ իր իրավական կարգավիճակը: Ուստի հայցվորն իր իսկ վարքագծով ապացուցում է հոդվածում վերջինիս բնորոշող արտահայտությունը, քանի որ արական սեռի ներկայացուցչին հարիր վարք չի դրսևորում:
Ավելին` բարոյական նորմերի միակ ամրագրված փաստաթուղթը հանդիսանում է Աստվածաշունչը, իսկ Աստվածաշունչն ասում է. «Արվամոլները.... Աստծու թագավորությունը չեն ժառանգելու» (1 Կորնթացիներ 6:9, 10): Նույնը վերաբերում է նաև կանանց (հռոմեացիներ 1:26): Իրականում Աստծո սահմանած չափանիշները վերաբերում են բոլոր մարդկանց անկախ նրանից, թե ինչ ցանկություններ ունեն նրանք հոմոսեքսուալ, թե հետերոսեքսուալ: Յուրաքանչյուր մարդ պետք է ինքնազսպվածություն դրսևորի, երբ իր մեջ ցանկություն է առաջանում դրսևորել Աստծուն տհաճ վարվելակերպ (Կողոսացիներ 3:5)»:
Ինչ վերաբերում է սոդոմական մեղքարտահայտությանը, որպես վիրավորանքընկալելուն, հարկ է պարզել, թե ինչ է իրենից ներկայացնում նշված արտահայտությունը:
ՍուրբՀովհան Ոսկեբերանը /հանդիսացել է 4-րդ դարի Կոստանդնուպոլսի պատրիարք աստվածաբան, քրիստոնյա եկեղեցու հայրապետ, քրիստոնյա եկեղեցու սուրբ/ նշում է, որ սոդոմական մեղքը, որով ախտահարված են արվամոլները, իգամոլները և այլ տեսակի այլասերվածները, ծնվում է բոլոր մեղքերի դուռ հանդիսացող իր գագաթնակետին հասած հպարտությունից, սնափառությունից ու ինքնահավանությունից: Այսինքն, երբ մարդը արդեն հասել է ամբարտավանության սահմանագծին և ընկնում է խելագարության մեջ բնական պահանջները նրան արդեն չեն բավարարում: Այսինքն, սոդոմականությունն արդեն մի տեսակ հոգեկան խանգարման նշան է: Դա հոգեկան հիվանդություն է, որով ախտահարվում է մարդ այն պատճառով, որ իր հպարտության մեջ հասել է վերջին սահմանին ն այնժամ խելքը, ողջախոհ միտքը վերցվում է նրանից և նա դառնում է հոգեկան հիվանդ /հիմք http://ter-hambardzum.net/sodomakan-meghkh-arvamolnereh-igamolne//:
Հատկանշական է, որ Սուրբ Հովհան Ոսկեբերանի կողմից ԼԳԲՏ ներկայացուցիչները անվանվել են այլասերվածներ, սոդոմական մեղքը կրողներ: Այսինքն` սույն գործով վիճարկվող հալվածի հոդվածագրի կողմից տպագրված նյութում առկա արտահայտությունները «այլասերված», «այլասերվածի ներկայացուցիչ», «սոդոմական մեղքի մեջ գտնվողները», հիմնված են եղել ստույգ փաստերի վրա, որոնք վերոնշյալ ներկայացվեցին:
Ինչ վերաբերում է հայցվորի կողմից ոչ գույքային փոխհատուցման գումարի առավելագույն շեմի բռնագանձմանը, այն հայցվորի կողմից կրկին հիմնավորված չէ, քանի որ նշված դեպքում ևս հայցվորը կրում է պարտականություն ապացուցելու, թե ինչով է պայմանավորված նման ահռելի փոխհատուցման գումարի բռնագանձումը,որքանո՞վ է հոդվածագրի հոդվածն իրեն այդքան վնաս պատճառել, որքա՞ն դիտում է ունեցել, որով պատվին և արժանապատվությանը վնաս է հասցվել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139֊րդ հոդվածով խնդրել է հայցը գտնել իրավազուրկ և ամբողջությամբ մերժել:

31.10.2019 թվականին պատասխանողը դատարանի ապացուցման բեռի բաշխման շրջանակներում գրավոր դիրքորոշում է ներկայացրել, որով հայտնել է, որ տվյալ դեպքում պատասխանողի կողմից ներկայացված առարկություններով ու կից ներկայացված փաստաթղթերով հավաստվում են հետևյալ հանգամանքները.
1.1.Մասնավորապես այն, որ հայցվորի իրավական կարգավիճակը, որպես արական սեռի ներկայացուցչի, չի փոփոխվել և որ ՀՀ-ն չունի նման վիրահատական ձև, հիմնավորվում է ՀՀ Կառավարության «ՀՀ-ում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը սահմանելու մասին» թիվ 276-Ն որոշմամբ:
1.2.Այն, որ իրական հերմոֆրոդիտիզմը ծայրահեղ հազվադեպ է հանդիպում, որի ժամանակ սուբյեկտի մոտ որոշակի սեռին պատկանող գործող սեռական գեղձերի առկայության հետ մեկտեղ, արտաքին սեռական օրգանները կարող են ունենալ հակառակ սեռին պատկանող հատկանիշներ, իսկ հերմոֆրոդիտի բուժման դեպքում տեղի է ունենում ոչ թե սեռափոխության վիրահատություն, այլ արտաքին սեռական օրգանների համապատասխանեցում անձի սեռական գեղձերին, այսինքն` տվյալ դեպքում սեռի փոփոխություն տեղի չի ունենում, քանի որ անձի սեռը որոշվում է ոչ թե արտաքին սեռական օրգաններով, այլ սեռական գեղձերով, հիմնավորվում է Շ.Ա.Վարդանյան, Դատական բժշկություն, Երևան, 2010, էջ 202, գիտական աստիճան ունեցող անձանց կողմից հրապարակված գրքով (կցվումէ կրիչի տեսքով),
1.3.Այն, որ ՀՀ-ում քաղաքացիական կացության աղտերում սեռը կարող է փոփոխվել միայն հերմոֆրոդիտ հիվանդություն ունենալու դեպքում և ոչ մշտապես արհեստականորեն այլ սեռին նմանվելու համար տվյալ սեռի հորմոններ օգտագործելու և այլ վիրահատական միջամտությունների հետևանքով սեռը փոխելով, հիմնավորվում է ՀՀ արդարադատության նախարարի 14.05.2007 թվականի թիվ 97-Ն հրամանով, մասնավորապես՚ նշված հրամանի 7-րդ հավելվածի 3֊րդ կետի ժզ) ենթակետով, համաձայն որի, քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխությունները, լրացումները և ուղղումները կատարվում են սեռը փոխելու կապակցությամբ /հերմոֆրոդիտներ/ անունը և սեռը ուղղելու անհրաժեշտություն առաջանալիս անունը և սեռն ուղղելիս ծննդյան ակտի գրանցման մեջ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այլ գրանցումներում:
2. Այն, որ վիճարկվող հոդվածը հրապարակելիս պատասխանողն առաջնորդվել է գերակա հանրային շահով և վիճելի արտահայտությունները ներկայացրել են հեղինակի գնահատողական դատողությունները, հավաստվում է հետևյալ կերպ.
Սույն գործով վիճարկվող հոդվածում առկա արտահայտությունները, որոնք հայցվորի կարծիքով, արատավորել են իր պատիվը ևարժանապատվությունը, հոդվածագրի գնահատողական դատողություններն են, քանի որ վերջինս, դեմ լինելով նման երևույթին, իր բացասական կարծիքն ու վերաբերմունքն է հայտնել նշվածի վերաբերյալ: Մասնավորապես, հոդվածագիրը հոդվածում նշել է հետևյալը. «հիմա մինչ այժմ չհասկացողները հասկացա՞նև, թե «գենդեր» ասվածն ինչ է: Իսկ նրանք, ովքեր չգիտեն, թե ինչ ասել է տրանսգենդեր, հակիրճ բացատրենք բնածին սեռին հակառակ գնացած, սեռափոխ եղած ու հակառակ սեռին բնորոշ սեռական կյանք վարող անձ: Տվյալ անձը տղամարդ է ծնվել, սակայն հետագայում սեռափոխ եղել և վերցրել կնոջ անուն Լիլիթ»: Ըստ պատասխանողի, վիճարկվող հոդվածը հրապարակել է առաջնորդվելով գերակա հանրային շահով, քանի որ այն պայմանավորված է եղել հասարակության տեղեկացված լինելու իրավունքի շահով, հանրության համար այդ տեղեկատվությունը զգալիորեն անհրաժեշտ է եղել, հասարակությունը հետևել է այդ տեղեկությունների տարածման ընթացքին և սպասել է դրանց հետագա հրապարակմանը: Նշվածը հիմնավորվում է այն հանգամանքներով, որ Լիլիթ Մարտիրոսյանը Ազգային ժողովի բարձր ամբիոնից հանդես գալով, մասնավորապես ասելով՝ «Մենք այսօր պատմություն ենք կերտում: Թերևս, մի քանի ամիս առաջ անհնար էր անգամ երևակայել այն, ինչ այսօր իրականություն է հետհեղափոխականՀայաստանում: ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից ձեզ եմ դիմում տրանսգենդեր կին...», «Մտորեք պարոնայք, կոչ եմ անում ձեզ, այդ թվում նաև տրանսգենդերների կողմից ընտրյալներին ձեռնամուխ լինել գենդերային հավասարությանը և առհասարակ մարդու իրավունքների ապահովմանը նպատակաուղղված քաղաքականության և օրենսդրական բարեփոխումների իրականացմանը, իսկ մենք պատրաստ ենք ձեզ ապավինել մեր հայրենիքում ժողովրդավարության կառուցման գործում», հանրության շրջանում մեծ բողոքի ալիք բարձրացրեց: Իսկ այն, որ Հայաստանի Հանրապետության հանրության ճնշող մեծամասնությունը դեմ է գենդերային լիարժեք հավասարությանը, ներառյալ՚ միասեռ ամուսնությունների օրինականացմանը, հավաստվում է կատարված սոցիալական հարցմամբ (հիմք ՝ https://newsarmema.am/am/news/society/hayastani-bnakchutyan-jnshogh-metsamasnutyuny/?sphrase id=116293 և https://www.pewforum.org/2018/10/29/eastern-and-western-europeans-differ-on-importance-of-religion-views-of-minorities-arid-key-social-issues/pf-10-29-18 east-west ֊00-06/?fbcUd=IwARl9cpvZtRVYvvE5KS 1 EuZ1Iet.RL09qPKdoT7XvHHWcYkoPj1vR- RVir4a8, նշված հոդվածները ներկայացվել են առարկութուններին կից):
Այն, որ հոդվածում նշվածը բխել է գերակա հանրային շահերից, հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ սույն գործով վիճարկվող հոդվածով վկայակոչվել է Ազգային արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության հայտարարությունն առ այն, որ «2019թ. ապրիլի 8֊ին ժամը 12:00-ից մինչև 19:00֊ն անցկացնելու է ակցիա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի այգում՚ որպես բողոք Ազգային ժողովի դահլիճում ապրիլի 5֊ին տրանսգենդերների իրականացրած ցնցիչ ոտնձգությանը»: Հայտարարության մեջ նշված է, որ «2019թ. մարտի 9֊ին «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը դատապարտել է 2019 թ. մարտի 8֊ին նույն Ազգային ժողովում «Կանանց ռեսուրսային կենտրոն» ԷԿ֊ի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանի ունեցած ելույթը, այդ առիթով հանդես եկել հայտարարությամբ, որում նշված է. «Հայաստանի հանրապետության Ազգային ժողովի նախագահին հորդորում ենք մեր ժողովրդի ներկայացուցչական ամբիոնը զերծ պահել նման սրբապղծությունից, իսկ Հայաստանում նման քարոզչություն թույլ տվողներին և կազմակերպողներին հրավիրում ենք զգաստության, քանի որ արդեն լցվել է մեր ավանդապաշտ ժողովրդի համբերության բաժակը»»: «ԿԱՄՔ»֊ի ապրիլի 7-ի հայտարարության մեջ նշված է նաև. «Սակայն գիտակցելով, որ կաշառակերության ևամենաթողության այլընտրանքն այլասերությունը չէ, մենք շարունակելու ենք պայքարել մինչև տառացիորեն կպաշտպանվեն ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածով ամրագրված հայկական ավանդական ընտանիքի, ինչպես նաև մայրության և մանկության հովանավորման իրավունքները»:
Այն, որ վիճարկվող հոդվածը հրապարակելով՝պատասխանողն առաջնորդվել է գերակա հանրային շահով և վիճարկվող արտահայտությունները ներկայացրել են հեղինակի գնահատողական դատողությունները, հիմնավորվում է նաև Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի կողմից կատարված հայտարարությամբ: Մասնավորապես՝ 2018թ. նոյեմբերի 1-ին իր մտահոգությունն արտահայտելով, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Գերագույն հոգևոր խորհուրդն ընդգծել է, որ համասեռամոլության վարքագծի գովազդումը սպառնում է ազգային և հոգևոր արժեքներին: Քննարկումների ընթացքում Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք Ամենայն հայոց կաթողիկոսը խնդրի վերաբերյալ ներկայացնելով իր դիտարկումները, մասնավորապես նշել է, որ. «Մեր քրիստոսասեր ժողովուրդը դարեր ի վեր կրողն է աստված օրհնյալ ընտանիքի նվիրական գաղափարի և պահպանողը ընտանիքի սրբագործված արժեքի: Աստվածահաստատ ընտանիքի սրբազան խորհրդով է շարունակվում կյանքի գոյությունը, կյանքի հրաշագործությունը: Աստված պատվիրաններ ու բարոյականության նորմեր է սահմանել արարչաստեղծ մարդու համար: Այսօր, սակայն, փորձ է արվում բարոյական շեղումները և դրանց բացահայտ քարոզչությունը ներկայացնել իբրև մարդու իրավունքներ և ազատություններ: Քրիստոսի Սուրբ Եկեղեցին համասեռամոլության երևույթի նկատմամբ իր դիրքորոշումն արտահայտել է անընդունելի հռչակելով այդ կենցաղակերպն իբրև մարդկային բնության խեղում, բայց երբեք չդադարելով հովվական խնամք ցուցաբերել և կոչ անել այդ մեղքի մեջ հայտնված անձանց սրբագրելու իրենց ընթացքը: Փաստորեն մերժելի են և դատապարտելի ԼԳԲՏ ներկայացուցիչների կողմից հասարակության մեջ հրահրումներ առաջացնելու քայլերը ն համասեռամոլության երևույթի որևէ հանրայնացում ու դրա գովազդում, որը գայթակղություն է մեր աճող սերնդի համար և սպառնալիք մեր ազգի հարատևությանը»(հիմք՝ http://www. Shoghakat.am/am/telecasts/15508?fbclid=IwAR0xD90ErMvutzLdJZeFk7cxdpXb5oqQW9UXjGGMoiHjBD-9C-EemHCgAbq (նշվածհրապարակումըներկայացվել է առարկություններին կից):
Պատասխանողը, վիճարկվող հոդվածը հրապարակելով, առաջնորդվել է գերակա հանրային շահով նաև այն առումով, որ, վստահորդի գնահատմանը,Աժ-ի ամբիոնից պատգամավորներին ուղղված տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի կոչը՝ ձեռնամուխ լինել գենդերային հավասարությանը նպատակաուղղված քաղաքականության և օրենսդրական բարեփոխումների իրականացմանը, վտանգավոր է, քանի որ Հայաստանում գենդերային հավասարությանը նպատակաուղղված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքը 20.05.2013 թվականից, դեռևս 6 տարի առաջ արդեն իսկ ընդունված է եղել, հետևաբար տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի կոչը, ըստ էության, կոչ էր Ազգային ժողովին վավերացնելու Ստամբուլյան կոնվենցիան, ինչպես նաև Ազգային ժողովի կողմից ընդունելու խտրականության մասին օրենք, որը ԼԳԲՏ անձանց իրավունք կտա լայնորեն հանդես գալ վերջիններիս քարոզչությամբ:
… Այն, որ հեղինակը, պայմանավորված գերակա հանրային շահով, իր գնահատողական դատողություններն է կատարել, հիմնավորվում է ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում այլասերվել բառի բացատրությամբ, համաձայն որի 1֊ին իմաստով այն նշանակում է տոհմիկ ազնիվ հատկություններից զրկվեի վատ հատկություններ ձեռք բերել, իսկփոխաբերական իմաստով բարոյապես փչանալ, ապականվել /հիմք՝ ՀրաչյաԱճառյանիբացատրականբառարանիէլեկտրոնային հղումըhttp://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.isp?dictionaryId=29&dt=HY HY&query=%D5%oAl%D5%B5%D5%AC%D5%Al%D5%BD%D5%A5%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE/ նշված բառի բացատրությունը հիմնավորող ապացույցըներկայացվել է առարկություններից կից/: Տվյալ դեպքում հայցվորը տղամարդ էծնվել, այնուհետև սեռափոխ եղել և վերցրել կնոջ անուն Լիլիթ, ինչըպատասխանողիդիտարկմամբ համարվում է այլասերվածություն, բարոյականնորմերից հեռանալ: Իսկ բարոյական նորմերի միակ ամրագրված փաստաթուղթըհանդիսանում է Աստվածաշունչը, որն արձանագրում է. «Արվամոլները...Աստծու թագավորությունը չեն ժառանգելու» (1 Կորնթացիներ 6:9, 10): Նույնըվերաբերում է նաև կանաևց (հռոմեացիներ 1:26):Իրականում Աստծուսահմանած չափանիշները վերաբերում են բոլոր մարդկանց անկախ նրանից, թեինչ ցանկություններ ունեն նրանք հոմոսեքսուալ, թե հետերոսեքսուալ:Յուրաքանչյուր մարդ պետք է ինքնազսպվածություն դրսևորի, երբ իր մեջցանկություն է առաջանում դրսևորել Աստծուն տհաճ վարվելակերպ(Կողոսացիներ 3:5)>>
(հիմք http://ter-hambardzum.net/akorntaciner-l-corinthians/):
3. Միաժամանակ պատասխանողի գնահատողական դատողությունները հիմնված են եղել ստույգ փաստերի վրա: Մասնավորապես Սուրբ Հովնան Ոսկեբերանը նշում է, որ սոդոմական մեղքը, որով ախտահարված են արվամոլները, իգամոլները և այլ տեսակի այլասերվածները, ծնվում է բոլոր մեղքերի դուռ հանդիսացող իր գագաթնակետին հասած հպարտությունից, սնափառությունից ու ինքնահավանությունից: Այսինքն, երբ մարդը արդեն հասել է ամբարտավանության սահմանագծին և ընկնում է խելագարության մեջ բնական պահանջները նրան արդեն չեն բավարարում: Այսինքն, սոդոմականությունն արդեն մի տեսակ հոգեկան խանգարման նշան է: Դա հոգեկան հիվանդություն է, որով ախտահարվում է մարդ այն պատճառով, որ իր հպարտության մեջ հասել է վերջին սահմանին և այնժամ խելքը, ողջախոհ միտքը վերցվում է նրանից և նա դառնում է հոգեկան հիվանդ (հիմք http://ter-hambardzum.net/sodomakan-meghkh-arvamolnereh-igamolne/ նշված հոդվածը ներկայացվել է առարկություններին կից):

28.11.2019 թվականին պատասխանողի ներկայացուցիչը ներկայացրել է գրավոր դիրքորոշում, որով հայտնել է, որ այն, որ վիճարկվող հոդվածը հրապարակելիս պատասխանողն առաջնորդվել է գերակա հանրային շահով և վիճելի արտահայտությունները ներկայացրել են հեղինակի գնահատողական դատողությունները, հավաստվում է հետևյալ կերպ.
Հայաստանի Հանրապետության հանրության գերակշիռ մեծամասնությունն իր ազգային ինքնությանը, մարդու և, հատկապես, հայ մարդու ազգային, քրիստոնեական, բարոյական արժեհամակարգերին, քրիստոնեական իր ընկալումներին ու քրիստոնեական հավատքին, բնությանը, բնականին ու բանականին անհարիր, ինչպես նաևԱստվածաշնչում ներկայացված Աստծո վերաբերմունքի, զգուշացման, պատժի, արգելքի անտեսում համարելով, դեմ է նաև միասեռականությանը և բնատուր սեռի փոփոխությանը: Նույն և այլ պատճառներով (ժողովրդագրական, առողջապահական, անվտանգային) դեմ է նաև գենդերային հավասարության այլ դրսևորումների՚ ԼԳԲՏ (լեսբուհի /իգացող/, գեյ /արվամոլ/, բիսեքսուալ, տրանսվեստիտ) անձանց կողմից երեխա որդեգրելուն, այլասերման ուղղակի թե անուղղակի քարոզին, այսպես կոչված գեյ ֊շքերթներին, դրանց կամ սեռական Փոքրամասնությունների ներկայացուցիչների կողմից իրենց այդպիսին լինելն այլ կերպ ցուցադրելու և (կամ) հայտարարելու միջոցով իրենց սեռական կողմնորոշումը հրապարակայնացնելուն, որը Ազգային ժողովի բարձր ամբիոնից 2019 թ. ապրիլի 5֊ին հայտարարելով՚ «Մենք այսօր պատմություն ենք կերտում ... ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից ձեզ եմ դիմում տրանսգենդեր կին...», կատարել է տրանսգենդեր ԼիլիթՄարտիրոսյանը, դրանով իսկ, պատասխանողի գնահատմամբ, հանդես գալով այլասերման թեկուզ անուղղակի քարոզով, ինչը, եթե նկատի ունենան Օվերտոնի պատուհանի արդյունքը (հիմքեր՚
https://zugaherashxar.blogspot.com/2015/01/blog-post 30.https:/ /www. youtube. com/watch?v=Ba Wq5BT n404,https://www.youtube.com/watch?v=zSe0Gc60TTQ&feature=share&fbcl id=IwARlnRtsrdZ89pzsasa9cnGbl01pIq3TQQQfTvisFYgsvPIuWYuhD2Um6iTQ, նշված ապացույցներից առաջինը ներկայացնում է սույն ապացույցներին կից, մյուս երկուսը տեսանյութեր են), սեռափոխությունը, միասեռականությունն ընդունելի և աստիճանաբար սովորական համարելու, դրա հանդեպ անառողջ հետաքրքրության առաջացնելու, գայթակղման, ընդօրինակման առումներով վտանգավոր է որոշ մարդկանց և, հատկապես, հոգեբանական տեսակետից-առավել խոցելի ու դեռ ձևավորված աշխարհայացք չունեցող դեռահասների համար: Պատասխանողի նպատակը եղել է առկա փաստերի վրա հիմնված ու գերակա հանրային շահով պայմանավորված մտահոգության արտահայտումը, ինչպես նաև Հայաստանում գենդերային լիարժեք հավասարության ապահովմանը հասնելու Լիլիթ Մարտիրոսյանի և այլոց փորձերի, դրանցից ուղղակի կերպով բխող այլասերման քարոզչության իրավունքի և հանրության համար վտանգավոր այլ դրսևորումների անթույլատրելիության ընդգծումը, ինչպես նաև մարդու և մեր երկրի բնակչության համար հոգևոր ու ֆիզիկական առումներով կործանարար սոդոմական մեղքի քննադատությունը: Հարկ է ընդգծել, որ գենդերը, ի տարբերություն կենսաբանական սեռի, անձի սոցիալական սեռն է, այսինքն` այն սեռը, որին իր պատկանելությունը զգում է անձը կամ համարում, որ ինքը պատկանում է այդ սեռին, գենդերային սեռը կարող է ինչպես համընկնել, այնպես էլ չհամընկնել (ԼԳԲՏ անձանց պարագայում) անձի կենսաբանական բնատուր կամ աստվածատուր սեռին:
Այն, որ վիճարկվող հոդվածը հրապարակելով, պատասխանողն առաջնորդվել է գերակա հանրային շահով և վիճարկվող արտահայտությունները ներկայացրել են հեղինակի գնահատողական դատողությունները, հիմնավորվում է նաև դեռ 2013 թ. դեկտեմբերի 7-ին Երևանում, Կինոյի տանը կայացած «Ազգային արժեհամակարգի անցյալը, ներկան և ապագան» համաժողովում Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան ճեմարանի տեսուչ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի կողմից Ամենայն մայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունից հրապարակված ողջույնի ընդարձակ խոսքով.
Հարգելի ներկաներ, պատիվ է մեզ համար այսօր Ամենայն Հայոց Վեհափառ մայրապետի անունից ողջունելու «Ազգային արժեհամակարգի անցյալը, ներկան և ապագան» խորագրով համաժողովը: Այս հավաքը բացահայտ վկայությունն է այն բանի, որ ազգի միասնական գիտակցությունն ու կամքը կենդանի են մեր ժողովրդի մեջ, պատրաստ արթնանալու վտանգի պարագային, ըմբոստանալու և դեմ կանգնելու ամենայն օտարամուտ, արհեստածին երևույթներին: Իրականում այս ոգուն է պարտական հայ ժողովուրդն իր համառ պայքարի հարուստ պատմությամբ:
Մեր պատմության մեջ քիչ չեն եղել դժվարությունները, բայց եղել է նաև կամք՚ հաղթահարելու դրանք և շարժվելու առաջ: Բացառություն չէր նաև անցնող տարին իր մարտահրավերներով, որոնց թեև միշտ չէ, որ արձագանքեցինք հրապարակավ ի լուր ամենքի, սակայն դեմ եղանք և արեցինք Մեր ուժերի ներածն ու ամենայն հնարավորը, բնավ կարիք չզգալով ամբոխավարական բնույթ տալու Մայր Եկեղեցու, հոգևոր դասի և անձամբ մեր գործերին ու ջանքերին:
Մերազնյա յուրաքանչյուր քաղաքացու բախտն ու ճակատագիրը կարևոր են մեզ համար, դրա ապացույցն է Հայոց Եկեղեցու 1700-ամյա ուղին, որն անբաժանելի է հայ ժողովրդի անցած մաքառումով հարուստ պատմությունից: Հայոց Եկեղեցու գերակա առաքելությունը եղել է հայի ինքնության անաղարտ պահպանումը, սա բոլոր ժամանակներում քաջ գիտակցել է թշնամին և իր նպատակին հասնելու համար առաջին հարվածը հենց Եկեղեցուն է փորձել հասցնել: Դեռևս Ե դարում պարսից Հազկերտ Բ֊ն ջանք չէր խնայում հավատափոխանելու հայ ժողովրդին, քանի որ հասկանում էր, որ միայն այդ ճանապարհով կարող է նվաճել և ձուլել: Սակայն հայ իշխանները բոլոր ժամանակների համար փայլուն կերպով բանաձևեցին մեր պայքարի ուղին, ընտրելով առհավետ հավատարիմ մնալ «Մահ իմացեալ անմահութիւն» գաղափարին: Հայ եկեղեցու քարոզը այսօր ևս տարբեր չէ, Ավարայրի քարոզից, այն նույնն է երեկ, այսօր և հավիտյան:
Ամեն հայորդու առաջընթաց և հաջողություն մեծ ուրախություն և ոգևորություն է, իսկ ցանկացած ձախողում վիշտ և չսպիացող վերք Մեր սրտին, որովհետև չկա Հայ առաքելական եկեղեցի առանց հայ ժողովրդի, չկա հայ ժողովուրդ առանց Հայ առաքելական եկեղեցու: Նույն կերպ չկա և չի կարող լինել նաև հայ ժողովուրդ, որ հեռանում է իր արմատներից, մոռանում է իր նախնիների ավանդներն ու ավանդույթները, կրկնօրինակում ու յուրացնում է ուրիշինը, իսկ իրականում խաբվում է օտարին ու խորթին:
Կարիք չենք տեսնում վերլուծելու կամ դիտարկելու անառողջ և հիվանդ երևակայության ծնունդ հանդիսացող, և մերթ Մեր քաղաքացիներին պարտադրվող, մերթ թաքուն ե գաղտնաբար «ներարկվող» չակերտյալ «հավասարությունները», «առաջադեմ գաղափարները», օտարախորթ վարք ու բարքը, որ հրամցվում են իբրև «նոր և ազատամիտ», սակայն իրականում հին են, այնքան հին, որքան ինքը անկյալ հրեշտակ Բելիարը: Դեռևս ԺԴ դարասկզբին կեղծ լուսավորության, կեղծ առաջադիմության, կեղծ ազատության մասին Սյունյաց արքեպիսկոպոս Ստեփանոս Օրբելյանը գրում էր. «Թողե՛ք մեզ մեր «ստրուկ գերության» մեջ, իսկ մենք կանք և կմնանք աչքներս հառած երկնային այցելությանը... մենք պատրաստ ենք տանջանքների, աքսորի և բանտարկության, և ցանկացած դաժան մահով վախճանվելու հանուն մեր սուրբ նախնիների ավանդների»: Եվ դժվար թե հարկ կա որևէ բան ավելացնելու Օրբելյանի խոսքերին: Եթե մեր գիտակցության մեջ դեռ արթուն են մեր ազատատենչ անցյալի հիշողությունը, աննկուն կամքն ու անարդարության դեմ ընդվզող ոգին, ապա ոչ մի որոգայթ կամ խոչընդոտ ի զորու չեն լինի դանդաղեցնելու կամ շեղելու մեր ընթացքը: Թվացյալ ժողովրդավարություն և ազատություն խոստացող կեղծ մարգարեներն իրականում եկել են ոչ թե մեզ ազատագրելու, այլ ստրկացնելու, նրանք ուզում են զրկել մեզ մեր ինքնությունից, խեղաթյուրել մեզանում հայկականը:
Սիրելի ներկաներ, ողջունելով ձեր նախաձեռնությունը, Մեր լիակատար աջակցությունն ու օժանդակությունն ենք հայտնում և աղոթք ենք վերառաքում առ Աստված, խնդրելով մի բան միայն, որ անշարժ և անսասան մնանք մեր նախնյաց ավանդներին ազգային դպրությանը, ազգային գաղափարին, հոգևոր֊մշակութային արժեքներին, միշտ հավատարիմ մեր համառ ստեղծագործ կամքին» (հիմք՚
http://www.irates.am/hy%C3%AF/1386843000\ 
https://www.voutube.com/watch7time continue=3&v=dKPrSQJzp-Q):
Այն, որ վիճարկվող արտահայտությունը` այլասերված, լինելով գերակա հանրային շահով պայմանավորված հեղինակի գնահատող դատողությունները, միաժամանակ հիմնված է ստույգ փաստերի վրա, հիմնավորվում է ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում (Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Հնդկական ՍՍՀ, Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, Երևան, 1969-1980, հատոր 1, Էջ 65) «այլասերվել» բառի բացատրությամբ:
Ըստ այդմ, «այլասերվել» բառը, որի հարակատար դերբայն է «այլասերված» բառը, 1֊ին իմաստով նշանակում է «Տոհմիկ ազնիվ հատկություններից զրկվել, վատ. հատկություններ ձեռք բերել», իսկ փոխաբերական իմաստով «Բարոյապես փչանալ, ապականվել, այլանդակվել» (հիմք ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի էլեկտրոնային տարբերակի հղումն այստեղ`
http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=29dt=HY HY&query=%D5%A1%D5%B5%D5%AC%D5%A1%D5%BD%D5%A5%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE նշված բառի բացատրությունը հիմնավորող ապացույցը ներկայացվելն առարկություններին կից): Այսպիսով` այլասերվածը, ըստ նշված բառարանի, տոհմիկ՚ ազնիվ հատկություններից զրկված, վատ հատկություններ ձեռք բերած, բարոյապես փչացած, ապականվածն է: Նույն բառարանի համաձայն (էջ 10)՚ «ազնիվ» բառը նշանակում է ընտիր, լավորակ, բարձրարժեք, իր պատիվը ճանաչող, պատվի թելադրանքով գործող, պատվական, լավ, վեհ, հղումն այստեղ՝
http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictinionaryId=29&dt=HY HY&query=%D5%A1%D5%D5%A6%D5%B6%D5%AB%D5%BE:
Հայ հանրության գերակշիռ մասի ընկալումների և հոգեկերտվածքի տեսանկյունից տրանսգենդերը, հակիրճ բացատրությամբ, բնածին սեռին հակառակ գնացած, սեռափոխ եղած ու բնածնին հակառակ սեռին բնորոշ սեռական կյանք վարող անձն ազնիվ, այսինքն՚ ընտիր հատկություններ ունեցող, այսինքն՚ իր առանձնահատկություններով բարձր, լավորակ կամ գերազանց որակի, լավագույն հատկություններ ունեցող չէ, ազնիվ հատկություններից զրկված, վատ հատկություններ ձեռք բերած, բարոյապես փչացած,ապականված է, իր պատիվը ճանաչող, պատվի թելադրանքով գործող, պատվական, այսինքն՝ պատվավոր, պատիվ ունեցող, լավ, վեհ չէ:
Պատիվը վերացական հասկացություն չէ. ըստ ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի (հատոր 4, էջ 172), «պատիվ» բառը նշանակում է «1. Արժանիքների համար մեկի վայելած հարգանք, փառք», «2. Լավ անուն համբավ, հռչակ», «3. Արժանապատվություն, արժանապատվության զգացում», հղումն այստեղ՚
http://www.naym.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionalyId=2 9&dt=HY HY&query=0/oD5%BA%D5%Al%D5%BF%D5%AB%D50BE: Այսպիսով` նույնպես պարզ է, որ տրանսգենդեր, նույնասեռական անձինք մեր հասարակության մեջ ոչ թե հարգանք ու Փառք ունենալով, այլ հակառակը դրանցից զուրկ լինելով, արհամարհանքի, արգահատանքի կամ, առնվազն, պարսավանքի արժանանալով, քանզի սեռափոխ կամ տրանսգենդեր լինելը ոչ թե արժանիք է, այլ հակառակը, ոչ թե լավ անուն համբավ, հռչակ, այլ վատ անուն (համբավ, հռչակ) ունենալով, չի կարող պատիվ, արժանապատվություն ունենալ:
Տրանսգենդերը, ինչպես նշված է վիճարկվող հոդվածում, հակիրճ բացատրությամբ, «բնածին սեռին հակառակ գնացած, սեռափոխ եղած», բնածնին հակառակ սեռին բնորոշ սեռական կյանք վարող անձ է: Այսինքն՚ եթե, օրինակ, տղամարդը, Աստծոկամ բնության նախասահմանմանը դեմ գնալով, սեռափոխմամբվերածվել է կնոջ, վարում է հակառակ սեռին կնոջը բնորոշ սեռական կյանք, պատասխանողի գնահատմամբ, նշանակում է, որ նա տոհմիկ ազնիվ հատկություններից զրկված է, վատ հատկություններ ձեռք բերած, բարոյապես, ինչու ոչ, նաև ֆիզիկապես փչացած, ապականված անձ է տաղամարդուց սեռափոխմամբ կնոջ վերածված անձը չի կարող երեխա ծնել և իր արհեստական կրծքերով երեխա կերակրել):
Նույն հոդվածում նշված է նաև. «Տվյալ անձը տղամարդ է ծնվել,սակայն հետագայում սեռափոխ եղել և վերցրել կնոջ անուն Լիլիթ», ինչը նույնպես համապատասխանում է իրականությանը (հիմնավորվում է ՀՀ Աժ-ում 05.04.2019թ. իր ելույթում Լիլիթ Մարտիրոսյանի իսկ խոստովանությամբ, որ ինքը տրանսգենդեր է, հայցվորի տրանսգենդեր լինելու վերաբերյալ ԶԼՄ֊ների բազմաթիվ հրապարակումներով, ինչպես նաև այն հայտնի փաստով, որ հայցվորի անունը մինչ անվանափոխումը եղել է Վաղարշակ) և, պատասխանողի գնահատմամբ, համարվում է այլասերվածություն, բարոյական նորմերից հեռանալ:
Այն, որ վիճարկվող արտահայտությունը՝ սոդոմական մեղքի մեջ գտնվող, Լինելով գերակա հանրային շահով պայմանավորված հեղինակի գնահատող դատողությունները, միաժամանակ հիմնված է ստույգ փաստերի վրա, հիմնավորվում էնաև ԼԳԲՏ անձանց նույնասեռական հարաբերությունների վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներով, ինչպես, օրինակ, «СодомскийгрехутвердилсявЕвропекакнорма»(https://napraYdestoy.livejournal.com/4902673.html), «Ужасызападнойсодомиинауровнегосударства,окоторыхвыинеподозреваете» (http://ecology.md/page/uzhasy-zapadnoj-sodomii-na- urovne-gosudarstva-o-kotoryh-vy-i-ne-podozrevaete), «ДиктатураСодома» (https://regnum.ru/news/polit/2168701.html), որոնցում նույնպես նշված հարաբերությունները նույնացվում ենսոդոմական մեղքի հետ, ներկայացվում որպես այդպիսին:
Պատասխանողի ներկայացուցիչը փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը բռնագանձելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել, որով հայտնել է, որ սույն գործով «Տեսակետ» ՍՊ ընկերության ներկայացուցիչը կազմել է առարկություններ, միջնորդություն հայցային վաղեմություն կիրառելու մասին, ներկայացրել առարկությունների հիմքում ընկած փաստերի վերաբերյալ ապացույցներ, ինչպես նաևդատարանում ներկայացրել վերջինիս շահերը և կատարել այլ դատավարական պարտականություններ:
Ուստի ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածով, հիմք ընդունելով վերոգրյալը և վճռաբեկ դատարանի կողմից դատական ծախսերի վերաբերյալ սահմանած իրավակարգավորումները՝ դատարանին հայցել է եզրափակիչ դատական ակտով դատական ծախսերին անդրադառնալիս Լիլիթ Յուրիկի Մարտիրոսյանից հօգուտ «Տեսակետ» ՍՊ ընկերության բռնագանձել 250 000 ՀՀ դրամ՝ որպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

II
1. Գործի փաստերը
- Համաձայն 09.04.2019 թվականին «www.irates.am» ինտերնետային կայքում հրապարակված «Աժ ամբիոնից սոդոմական մեղքի մեջ գտնվող արդեն բացահայտ դիմում է հանրությանը» վերնագրովհոդվածի. «Թավշյա հեղափոխությամբ» սկսված ընթացքն ահա թե մեզ ուր հասցրեց։ Ընդգծենք, որ սա մեզանից առաջ ասաց հենց ինքը՝ ԱԺ-ի ամբիոնից ելույթ ունեցած այլասերվածը՝ տրանսգենդեր, Լիլիթ Մարտիրոսյան անուն-ազգանունով ներկայացած մեկը։
«Թերևս, մի քանի ամիս առաջ անհնար էր անգամ երևակայել այն, ինչ այսօր իրականություն է հետհեղափոխական Հայաստանում»,- ապրիլի 5-ին ԱԺ-ի բարձր ամբիոնից ասաց տրանսգենդերը։
Մի քանի ամիս առաջ ճիշտ հակառակը՝ ոչ թե անհնար էր անգամ երևակայել, այլ լիովին հնարավոր էր տրանսգենդերների կամ ԼԳԲՏ-ներից որևէ այլ մեկի ելույթն Ազգային ժողովում, որտեղ քաղաքական մեծամասնություն են կազմում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, որոնք, ինչպես հայտնի է, ԱԺ-ում են հայտնվել Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» նախընտրական դաշինքով։ Այս պնդման համար մենք, անշուշտ, ունենք բավարար հիմքեր, որոնցից այս հոդվածում ընդամենը մեկն է ներկայացված՝ Լարա Ահարոնյանին առնչվողը, մյուսները ներկայացված են տողերիս հեղինակի՝ նախկինում հրապարակված ու տվյալ թեմային առնչվող հոդվածներում։ Միաժամանակ ընդգծենք, որ նույնիսկ մեկ տարի առաջ անհնար էր, որ որևէ մեկն ԱԺ-ում ելույթ ունենար և իր ելույթում հրապարակայնորեն հայտարարեր, որ ինքը, ասենք, տրանսգենդեր է, արվամոլ կամ այլասերվածների մեկ այլ ներկայացուցիչ։
Ապրիլի 5-ին ՀՀ Ազգային ժողովում Մարդու իրավունքների ազգային օրակարգին առնչվող խորհրդարանական լսումների ընթացքում, ինչպես արդեն հայտնի է, ելույթ ունեցավ «Իրավունքի կողմ» ՀԿ (այս կազմակերպությունը հանդես է գալիս իբրև իրավապաշտպան) նախագահ Լիլիթ Մարտիրոսյան անուն-ազգանունով ոմնը, որը Հայաստանի խորհրդարանի բարձր ամբիոնից համարձակորեն հանդես եկավ որպես տրանսգենդեր:
«Մենք այսօր պատմություն ենք կերտում,- ասաց տրանսգենդերը։- Թերևս մի քանի ամիս առաջ անհնար էր անգամ երևակայել այն, ինչ այսօր իրականություն է հետհեղափոխական Հայաստանում: ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից ձեզ եմ դիմում տրանսգենդեր կին...»։
Տրանսգենդերն ասաց նաև. «Մտորեք պարոնայք, կոչ եմ անում ձեզ, այդ թվում նաև տրանսգենդերների կողմից ընտրյալներին՝ ձեռնամուխ լինել գենդերային հավասարությանը և առհասարակ մարդու իրավունքների ապահովմանը նպատակաուղղված քաղաքականության և օրենսդրական բարեփոխումների իրականացմանը, իսկ մենք պատրաստ ենք ձեզ ապավինել մեր հայրենիքում ժողովրդավարության կառուցման գործում»։
Հիմա մինչ այժմ չհասկացողները հասկացա՞ն, թե «գենդեր» ասվածն ինչ է։ Իսկ նրանք, ովքեր չգիտեն, թե ինչ ասել է տրանսգենդեր, հակիրճ բացատրենք՝ բնածին սեռին հակառակ գնացած, սեռափոխ եղած ու հակառակ սեռին բնորոշ սեռական կյանք վարող անձ։ Տվյալ անձը տղամարդ է ծնվել, սակայն հետագայում սեռափոխ եղել և վերցրել կնոջ անուն՝ Լիլիթ։
Այլասերվածի ելույթից հետո հնչեցին ծափահարություններ։ Նրան Հայաստանի խորհրդարանում ծափահարեցին այնպես, ինչպես «Կանաևց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր և համանախագահ, իր հիմնադրած ու ղեկավարած կազմակերպության հետ Հայաստանում այլասերվածության քարոզչությամբ զբաղված, Սորոսի հիմնադրամից քանիցս ֆինանսավորում ստացած, Կանադայի և Հայաստանի քաղաքացի, ԼԳԲՏ-ների իրավունքների պաշտպան և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարազատ քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանին, որն ԱԺ-ում առանց ամոթի որևէ նշույլի, ս. թ. մարտի 8-ին բացեիբաց հայտարարեց՝ «Մենք նաև տրանս կանայք ենք, մենք նաև լեսբի և բիսեքսուալ կանայք ենք, որ ուզում ենք կամ չենք ուզում երեխա որդեգրել կամ ունենալ»։ Այլ կերպ ասած, Լարա Ահարոնյանը Հայաստանում այլասերվածների կողմից երեխա որդեգրելու հարցն է բարձրացրել։ Չի՛ հանդուրժվելու։
Ինչպես արդեն տեղեկացրել են, Լարա Ահարոնյանն Ազգային ժողովում վերը մեջբերված հայտարարությամբ հանդես է եկել ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի կամ ԱԺ-ի և «ՕքսԵՋեն» հիմնադրամի նախաձեռնությամբ մարտի 8-ին, կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Ազգային ժողովի ոսկեզօծ դահլիճում կազմակերպված «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» անվանմամբ միջոցառման ընթացքում։
ԱԺ-ում տրանսգենդեր Մարտիրոսյանի վերոնշյալ բովանդակությամբ ելույթը նախատեսված չէր, այն անակնկալ էր Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի համար և հարուցեց վերջինիս զայրույթը։
«Օգտվել առիթից և փորձել այս ամբիոնից բարձրացնել հարց, որը այս պահին չկա մեր օրակարգում, ես դա համարում եմ անհարգալից վերաբերմունք, առաջին հերթին, իմ հանդեպ որպես հանձնաժողովի նախագահ, երկրորդ հերթին՝ անհարգալից վերաբերմունք խորհրդարանի հանդեպ,- ասաց հանձնաժողովի նախագահը։- Ձեր իրավունքները որևէ մեկը չի ոտնահարում, բայց մենք ունենք այսօր հստակ օրակարգ, և դուք խախտել եք մեր օրակարգը։ Ես սա համարում եմ ուղղակի անհարգալից վերաբերմունք հանձնաժողովի, մարդու իրավունքների պաշտպանության, մարդու իրավունքների և մեր հայտարարած օրակարգի հանդեպ»:
Ի դեպ, Նաիրա Զոհրաբյանի տեղին դիտողությունը նույնպես արժանացավ ներկաներից մի քանիսի ծափերին ու «բրավոյին»։
Հայաստանի խորհրդարանում այսօր տրանսգենդերի հիշյալ ելույթից հետո ինչպե՞ս չասել՝ ահա թե ՀՀ Ազգային ժողովն ինչի են վերածել... Դեռ որքա՞ն պետք է այս լկտիությունը շարունակվի, մոտ են արդեն բոլոր սահմաններն անցնելուն։ Նման մարդկանց մուտքն Ազգային ժողով, էլ չեմ ասում ԱԺ-ի բարձր ամբիոնից խոսելը, կարծում ենք, վիրավորանք է մեր ողջ ազգին: Տրանսգենդեր Մարտիրոսյանը հստակ ասաց՝ ելույթ է ունենում այն ԱԺ-ում, որը նաև իրենք են ընտրել...
Ֆեյսբուքի օգտատերերից ոմանք ճիշտ են նկատել, որ նրանք ուղղակի ամեն պատրվակ օգտագործում են ու հող նախապատրաստում իրենց իրավունքներն օրենքով ամրագրելու համար, մարդ կա՞, որ դեռ կասկածում է նրանց նպատակներին։ Նրանք նաև այն կարծիքն են արտահայտել, որ Զոհրաբյանը հենց սկզբից պետք է խոսափողն անջատեր ու դուրս հրավիրեր տրանսգենդերին։ Այլասերվածները, ի թիվս այլոց, միահամուռ փողոց են փակել և ընտրել... Հիմա էլ «թավշյա հեղափոխության» իրականացման գործում իրենց բաժին ներդրումից են օգտվում, ամենայն հավանականությամբ, համարելով, որ Նիկոլ Փաշինյանն իրենց պարտք է։
ԱԺ-ում տրանսգենդերների ելույթի առնչությամբ ապրիլի 7-ին հայտարարությամբ հանդես եկավ Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը՝ հայտարարելով, որ 2019 թ. ապրիլի 8-ին ժամը 12:00-ից մինչև 19:00-ն անցկացնելու է ակցիա Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի այգում` որպես բողոք Ազգային Ժողովի դահլիճում ապրիլի 5-ին տրանսգենդերների իրականացրած ցնցիչ ոտնձգությանը:
Հայտարարության մեջ նշված է, որ 2019թ. մարտի 9-ին «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը դատապարտել է 2019 թ. մարտի 8-ին նույն Ազգային Ժողովում «Կանաևց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանի ունեցած ելույթը, այդ առիթով հանդես եկել հայտարարությամբ, որում նշված է.
«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահին հորդորում ենք՝ մեր ժողովրդի ներկայացուցչական ամբիոնը զերծ պահել նման սրբապղծությունից, իսկ Հայաստանում նման քարոզչություն թույլ տվողներին և կազմակերպողներին հրավիրում ենք զգաստության, քանի որ արդեն լցվել է մեր ավանդապաշտ ժողովրդի համբերության բաժակը»:
«ԿԱՄՔ»-ի ապրիլի 7-ի հայտարարության մեջ նշված է նաև. «Սակայն գիտակցելով, որ կաշառակերության և ամենաթողության այլընտրանքն այլասերությունը չէ, մենք շարունակելու ենք պայքարել մինչև տառացիորեն կպաշտպանվեն ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածով ամրագրված հայկական ավանդական ընտանիքի, ինչպես նաև մայրության և մանկության հովանավորման իրավունքները:
Արդ որպես ՀՀ Սահմանադրությանը ծառայող միավորի, ՀՀ ԱԺ-ից պահանջում ենք՝
Բացահայտել նրանց անունները, ովքեր ապրիլի 5-ին պատճառ հանդիսացան տեղի ունեցած սրբապղծությանը:
Երաշխավորել, որ այլասերում քարոզող նման խայտառակ երևույթներ չեն կրկնվելու ՀՀ ԱԺ դահլիճներում:
Միասեռականության քարոզչության արգելում (ԱԺ օրակարգ մտցնել «Միասեռականության քարոզչության արգելք անչափահասների շրջանում» օրենքի նախագիծ):
Օրենքով արգելել անբարոյականության խոսքի և կարծիքի արտահայտումը, որը ամրագրված է ՀՀ Սահմանադրության թիվ 42 հոդվածով, որպես ազատ խոսքի և կարծիքի արտահայտման սահմանափակում:
Կոչ ենք ուղղում ավանդապաշտ հանրությանը,հանուն մեր սերունդների,միանալ մեր պայքարին»:
Ազգային ժողովի մուտքի մոտ և ԱԺ-ի տարածքում երեկ կայացավ «ԿԱՄՔ»-ի նախաձեռնած բողոքի միջոցառումը։ Ի դեպ, այլ անձանց կողմից օրվա ընթացքում այլ ժամերի ևս ԱԺ-ի մոտ համանման միջոցառումներ էին հրավիրվել։
«Իրենց նպատակն է, որ մեկին մատով կպնենք, բայց մենք չենք կպնում,- ասաց «ԿԱՄՔ»-ի նախաձեռնած միջոցառման մասնակիցներից մեկը՝ «Արծիվ-30» Արարատ» մահապարտներ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունից ԵՓՐԵՄ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ։- Եղել են դեպքեր, որ իրենք մեքենայով նույնիսկ հետապնդել են, ես այնտեղ՝ ոստիկանությունում տեղեկացա, որ մարդկանց հետապնդում են մեքենայով, սիգնալ են տալիս, քշում են վրաները, որպեսզի ինչ-որ մեկը ելնի ու իրենց մատով կպնի, բոլորս հասկանում ենք դրանց նպատակը, բայց մեր նպատակը դա չէ... Մեր ընտրած կառավարությունը, ժողովրդի քվեն ստացած պատգամավորները պետք է հասկանան մեր բոլորի կարծիքը... Այլասերվածն իրավունք չունի հավասար լինելու իմ, ձեր, այն մեկի հետ»։
Մեզ հետ զրույցում ազատամարտիկ, «Արծիվ-30 Արարատ» մահապարտներ» կազմակերպության շտաբի պետ, պահեստազորի գնդապետ ԳԱՌՆԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ասաց.
«Մենք այլասերվածներին, միասեռականներին ո՛չ ենք ասում, նրանք տեղ չունեն մեր հայոց ազգի մեջ, մեր մեջ, մեր հայոց մշակույթի մեջ, մենք արիական ազգ ենք, ու մինչև մահ, ինչպես կռվել ենք, երդում ենք տվել մեր ազգի համար, ազատագրել ենք մեր հողերը, այդպես էլ կազատագրենք այլասերվածներից մեր ամբողջ ազգը»։
«Մեր այսօրվա ակցիայի նպատակն է ասել՝ ո՛չ համասեռամոլներին, քանի որ հայի անունը միշտ բարձր է եղել, հայ ազգի արժանիքները բարձր են եղել,- մեզ հետ զրույցում ասաց «Արծիվ-30 Արարատ» մահապարտներ» կազմակերպության Կանանց խորհրդի փոխնախագահ ՀԱՅԿՈՒՀԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ։- Մենք մեր երեխաներին դաստիարակում ենք հային վայել ձևով, իրենց իրավունքն է՝ թող գնան իրենց չորս պատի արանքում ինչ ուզում են, անեն, մեզ չի խանգարում, իրենց կյանքն՝ իրենց, բայց երբ այդ վիրուսը տարածում են, ագիտացիա են անում մեր սերնդին, մեր ժողովրդին, դա արդեն անթույլատրելի է, մենք դեմ ենք գնում դրան, դա հային հարիր չէ, հային վայել չէ, մեր ազգն այդպես չպետք է ապրի, այդ կյանքով չպետք է ապրի։ Ես որպես մայր ասում եմ, որ մեր երեխաները պետք է ստանան նորմալ, հային վայել դաստիարակություն»։
Ամփոփենք ինչպես ասում են, այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի»:
- Պատասխանողի կողմից ներկայացվել էter-hambardzum-net կայքում տպագրված «Պօղոս առաքեալի առաջին թուղթը կորնթացիներին» վերնագրով հոդվածը:
- Պատասխանողի կողմից ներկայացվել է 31.10.2018թ. «newsarmenia.am» կայքում տպագրված «Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը դեմ է միասեռ ամուսնությունների օրինականացմանը. հարցում» վերտառմամբ հոդվածը:
- Պատասխանողի կողմից ներկայացվել է Շողակաթ հեռուստատեսության «Համասեռամոլության երևույթին անդրադարձ կատարեց Ս.Էջմիածնի գերագույն հոգևոր խորհուրդը» վերնագրով նյութից քաղվածքը:
- Պատասխանողի կողմից ներկայացվել էter-hambardzum-net կայքում տպագրված «Սոդոմական մեղք. արվամոլները, իգամոլները և այլ տեսակի այլասերվածներ» վերտառմամբ հոդվածը:
- Պատասխանողի կողմից ներկայացվել էhttp://mamul.am կայքում տպագրված ««Հանրապետականները Վաղարշակ Մարտիրոսյանին տվել են Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր». Նիկոլ Փաշինյան» վերտառմամբ հոդվածը:
- Հայցվորի կողմից ներկայացվել է 14.05.2019թ. irates.am կայքում լույս տեսած «Դատի է տվել թերթին՝ իրեն ճիշտ բնորոշելու վերաբերյալ» վերնագրով հոդվածը:
- Հայցվորի կողմից ներկայացվել է 17.05.2019 թվականին լույս տեսած «Երբ տրանսգենդերը դատի է տալիս թերթին, նույնիսկ պատիվ ու 1 մլն դրամ պահանջում» վերնագրով հոդվածը:
- Հայցվորի կողմից ներկայացվել է 22.10.2019 թվականին լույս տեսած «սա է փաշինյանական իշխանության իրական դեմքը» վերնագրով հոդվածը:
- Համաձայն «Նայիրի» imaged Dictioanry Browser-ից քաղվածքի, ըստ ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի՝ «այլասերել» նշանակում է. «ԱՅԼԱՍԵՐԵԼ, եցի, նբ. 1. Այլասերում առաջացնել, սերունդ՝ ցեղը փչացնել, վատասերել: 2. փխբ. Փչացնել, վատ արարքների մղել՚ վարժեցնել: Հայրենասեր անհատներ ինքնաբերաբար մտածում էին կարելի չափով հակազդել պետական այլասերող քաղաքականությանը (ԱԻ)։
ԱՅԼԱՍԵՐԻԼ, (արևմտհ.) տե՛ս Այլասերվել: Կայլասերին հոգիներ խեղդվելով նույնիսկ իրենց արյան մեջ (ԴՎ)։
ԱՅԼԱՍԵՐՎԱԾՈՒԹՅՈԻՆ, թյան, գ. Այլասերված լինելը, այլասերություն: Շնորհալի դերասանը... կրտսեր Ալիմյանի մեջ ցույց է տվել այնպիսի այլասերվածություն, որ որդի պես ուտում է դեռ չբացված ծաղիկը (Մամուլ)։
ԱՅԼԱՍԵՐՎԵԼ, վեցի. 1. Կրավ. Այլասերել-ի: 2. չբ. Տոհմիկ՚ ազնիվ հատկություններից զրկվել, վատ հատկություններ ձեռք բերել: [Նա) այն համոզումն էր հայտ բերում, թե՚ կապիտալիզմի և իմպերիալիզմի կրունկի տակ հեծող և այլասերվող փոքր ազգերի գոյությունը և նրանց մշակույթների ինքնուրույնությունը և հարատև զարգացումը հնարավոր է միմիայն կոմունիզմի հաղթանակով (ԱԻ)։3. փխբ., չբ.Բարոյապես փչանալ, ապականվել, այլանդակվել:(Նա)ապականված է, այլասերված է զգացմունքներով (Ն)։
ԱՅԼԱՍԵՐՈՒԹՅՈՒՆ, թյան, գ. Այլասերվելը, այլասերված լինելը, այլասերվածի հատկությունը»:
- Համաձայն Վիկիպեդիա ազատ հանրագիտարանից կատարված քաղվածքի «Սոդոմ և Գոմոր» նշանակում է. Սոդոմ (եբրայերեն՝ סְדוֹם‎, Sədom —բառացի՝«այրվող»,հունարեն՝Σόδομα) և Գոմոր (եբրայերեն՝ עֲמוֹרָה‎,ʿAmora —բառացի՝«ընկղմում,հեղեղում»; հունարեն՝Γόμορρα), ըստ Հին Կտակարանի ավանդության՝ հնագույն քաղաքներ Սիդդիմի դաշտում, որոնք երկու այլ քաղաքների հետ կործանվել են «երկնային հրով», ապա ծածկվել Սոդոմա ծովակի (Մեռյալ ծովի) ջրով՝ ի պատիժ իրենց բնակիչների մեղքերի։ Թշնամիներին անիծելիս՝ հրեա մարգարեները նրանց հաճախակի են հիշեցնում Սոդոմ և Գոմորի կործանումը։ Սուրբ Գրոց ավանդություններում Սոդոմ և Գոմորը խորհրդանշում է աստվածային այն սոսկալի պատուհասը, որի մեջ իբր իրենց մոտալուտ կործանումը պիտի գտնեն զեխությամբ ու հեշտասիրությամբ ապրող բոլոր մեղսագործ մարդիկ։ Որոշ ուսումնասիրողներ ենթադրում են, որ Սոդոմ և Գոմորի ավանդությունն ունի պատմական հիմք, գտնելով, որ ժողովրդի հիշողության մեջ արտացոլվել է ինչ-որ հնագույն տարերային աղետի հետք Մեռյալ ծովի շրջանում, որի հարավային ափերին հայտնաբերվել են հրաբխային մնացորդներ։
- Համաձայն ՀՀ Լեզվի կոմիտեի 21.10.2019թ վկանի թիվ 527 պատասխան գրության՝ այլասերել նշանակում է՝ 1. այլասերում առաջացնել, սերունդ՚ ցեղը փչացնել, 2.փխբ. փչացնել, վատ արարքների մղել՚ վարժեցնել:
Այլասերվածություն -1.Այլասերված լինելը, այլասերություն (ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, հատոր 1, էջ 65, Երևան, 1972):
Այլասերվածք֊ 1. Այլասերություն: 2. Այն, որ այլասերված է: 3.Անբարոյական, անառակ (էդ. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, էջ 40, Երևան, 1976):
Ելնելով վերը նշված բառարանային բացատրություններից՚ կարելի է ասել, որ այլասերված մարդ բառակապակցությունը նշանակում է՝ բարոյալքված, բարոյական արժեքներից զուրկ մարդ:
Այլասերվել բառի հոմանիշներն են՝ անբարոյականանալ, անբարոյանալ, անառականալ, անառակել, պոռնկանալ, պոռնկել, ցոփանալ, խենեշանալ, փչանալ, դուրս ընկնել (Ա. Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, էջ 34, Երևան, 1967):
Նշենք, որ Լեզվի կոմիտեն տալիս է այս կամ այն բառի, արտահայտության վերաբերյալ միայն լեզվական մեկնաբանություն, իսկ լեզվական որևէ միավորի՚ իրավական դաշտում կիրառման վերլուծություն տալու իրավասություն չունի:
- Պատասխանողի կողմից ներկայացվել 14.05.2007 թվականի ԱՆ նախարարի թիվ 97-Ն հրամանը՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հետ կապված հրահանգչական ցուցումները հաստատելու մասին:
- Պատասխանողի կողմից ներկայացվել է 27.03.2008թ. ՀՀ կառավարության որոշումը ՀՀ-ում իրականցվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը սահմանելու մասին:
- Պատասխանողի կողմից ներկայացվել է ձայնային կրիչ՝ Երևանի պետական համալսարանի Շ.Ա.վարդանյանի՝ Դատական բժշկություն աշխատությամբ:
- Համաձայն Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչի 5-րդ գլխի՝ հոգեկան և վարքի խանգարումներ գլխի F 64 դասակարգիչի. F64.0 Տրանսսեքսուալիզմ. Հակառակ սեռի կերպարով ապրելու և շրջապատի կողմից ընդունվելու ցանկություն, որը սովորաբար ուղեկցվում է սեփական անատոմիական կառուցվածքից և սեռային պատկանելությունից դժգոհ լինելու զգացումով: Հիվանդը ցանկանում է վիրահատվել կամ ստանալ հորմոնային բուժում, որպեսզի հնարավորինս համապատասխանի նախընտրած սեռին:
-«Փաստաբանական գրասենյակ Լև Գրուպ» ՍՊ ընկերության, ի դեմս գլխավոր տնօրեն Լևոն Բաղդասարյանի, որը գործում է Կանոնադրության համաձայն, հետագայում՝ Կատարող, մյուս կողմից «Տեսակետ» ՍՊ ընկերության, ի դեմս տնօրեն Ատոմ Սիմոնյանի, հետագայում՚ պատվիրատու, 13.06.2019 թվականին կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, որի 1.1 կետի համաձայն՝ համաձայն սույն պայմանագրի կատարողը պարտավորվում է պատվիրատուի հանձնարարությամբ լինել վերջինիս շահերի ներկայացուցիչը կապված վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելու և փոխհատուցում պահանջելու պահանջների մասին ԵՂ/14742/02/19 քաղ. գործի հետ, կատարել խորհրդատվություն և հետևյալ ծառայությունները.
շահերի ներկայացում ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում;
հարկ եղած դեպքում շահերի ներկայացում ՀՀ Վերաքննիչ դատարանում;
հարկ եղած դեպքում վճռաբեկ բողոքի/պատասխանի պատրաստում և ներկայացում ՀՀ Վճռաբեկ դատարան:
Պայմանագրի 3.1 կետի համաձայն՝ սույն պայմանագրի գինը թիվ 1.1.1. կետով սահմանված ծառայության համար կազմում է 250.000 (երկու հարյուր հիսուն հազար) դրամ:
- Փաստաբանական գրասենյակ Լև Գրուպ» ՍՊ ընկերության, ի դեմս գլխավոր տնօրեն Լևոն Բաղդասարյանի, որը գործում է Կանոնադրության համաձայն, հետագայում՝ Կատարող, մյուս կողմից «Տեսակետ» ՍՊ ընկերության, ի դեմս տնօրեն Ատոմ Սիմոնյանի, հետագայում՚ պատվիրատու, համաձայն կողմերի միջև կնքված 13.06.2019թ֊ի ծառայությունների վճարովի մատուցման մասին ՓԳ-19-22/ԼԳ պայմանագրի 4.1. կետի, 09.09.2019թ. կնքել են համաձայնագիր, որի 1-ին կետի համաձայն՝ հաշվի առնելով կողմերի միջև կնքված 13.06.2019թ֊ի ծառայությունների վճարովի մատուցման մասին ՓԳ-19-22/ԼԳ պայմանագրով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը ապացույցներ հավաքելու ն ներկայացնելու ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, ինչպես նաև գործի բարդությունը վիճելի իրավահարաբերության բնույթը և գործի քննության տևողությունը, ԿՈՂՄԵՐԸ եկան համաձայնության կողմերի միջև կնքված 13.06.2019թ-ի ծառայությունների վճարովի մատուցման մասին ՓԳ-19-22/ԼԳ պայմանագրի 3.1. կետի Փոփոխության վերաբերյալ:
Համաձայնագրի 1.1 կետի համաձայն՝ կողմերը եկան համաձայնության, որ կողմերի միջև կնքված13.06.2019թ-ի ծառայությունների վճարովի մատուցման մասին ՓԳ-19-22/ԼԳ պայմանագրի 3.1. կետը սահմանում է. «3.1. Սույն պայմանագրի գինը թիվ 1.1.1. կետով սահմանված ծառայության համար կազմում է 500.000 (հինգ հարյուր հազար) դրամ»:

2. Դատարանի վերլուծությունը և կիրառելի իրավունքը
Լսելով կողմերի բացատրությունները, ուսումնասիրելով հայցվորի և պատասխանողի կողմից վկայակոչած հանրամատչելի էլեկտրոնային տեղեկատվական աղբյուրները և բառարանները, քաղաքացիական գործում եղած բոլոր գրավոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա գնահատելով յուրաքանչյուր ապացույց՝ դատարանը հանգեց հետևյալին.
Հայցվորը, որակելով իր հասցեին irates.am կայքում 09.04.2019 թվականինհրապարակված «ԱԺ ամբիոնից սոդոմական մեղքի մեջ գտնվողն արդեն բացահայտ դիմում է հանրությանը» վերնագրված հոդվածում տեղ գտած չորս արտահայտությունները
«Սոդոմական մեղքի մեջ գտնվողը»,
«ԱԺ-ի ամբիոնից ելույթ ունեցած այլասերվածը տրանսգենդեր, Լիլիթ Մարտիրոսյան անուն-ազգանունով ներկայացած մեկը»,
«Միաժամանակ ընդգծենք, որ նույնիսկ մեկ տարի առաջ անհնար էր, որ որևէ մեկն Աժ֊ում ելույթ ունենար և իր ելույթում հրապարակայնորեն հայտարարեր, որ ինքը, ասենք, տրանսգենդեր է, արվամոլ կամ այլասերվածների մեկ այլ ներկայացուցիչ»,
«Այլասերվածի ելույթից հետո հնչեցին ծափահարություններ»՝ որպես վիրավորական, պահանջել է դատարանից պարտավորեցնել «Տեսակետ» ՍՊ ընկերությանը irates.am կայքի միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել Լիլիթ Մարտիրոսյանից վերջինիս նկատմամբ հնչած վիրավորական արտահայտությունների համար, որպես փոխհատուցում պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի դրույթներով, բաշխել է ապացուցման բեռ, մասնավորապես հայցվորը պետք է ապացուցեր, որ նյութում տեղ գտած «սոդոմյան մեղքի մեջ գտնվողը» և «այլասերված» արտահայտությունները արատավորում են հայցվորի պատիվը և արժանապատվությունը, պատասխանողի նման արտահայտություններն ի սկզբանե հետապնդել են հայցվորի պատիվը և արժանապատվությունն արատավորելու նպատակ և պատասխանողի դիտավորությունն ուղղված է եղել հայցվորի պատիվը և արժանապատվությունն արատավորելուն ու պայմանավորված չի եղել գերակա հանրային շահով:
Պատասխանողը պետք է ապացուցեր, որ որպես արական սեռի ներկայացուցչի` հայցվորի պատիվը և արժանապատվությունը չի արատավորվել հիշյալ արտահայտություններով, պատասխանող լրատվամիջոցն առաջնորդվել է գերակա հանրային շահով և վիճելի արտահայտությունները ներկայացրել են հեղինակի գնահատող դատողությունները, կատարված գնահատող դատողությունները հենվել են ստույգ փաստերի վրա:
ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ինմասը սահմանում է. « Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը»:
Նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. Յուրաքանչյուրոքունիազատորենարտահայտվելուիրավունք։ Այսիրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։ 
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների կրոնիհարցերիվարչություն տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին մասի՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքի իմաստով` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է:
Սույն օրենսգրքի իմաստով` հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով: Համաձայն 09.04.2019 թվականին «www.irates.am» ինտերնետային կայքում հրապարակված «Աժ ամբիոնից սոդոմական մեղքի մեջ գտնվող արդեն բացահայտ դիմում է հանրությանը» վերնագրով հոդվածի. «Թավշյա հեղափոխությամբ» սկսված ընթացքն ահա թե մեզ ուր հասցրեց։ Ընդգծենք, որ սա մեզանից առաջ ասաց հենց ինքը՝ ԱԺ-ի ամբիոնից ելույթ ունեցած այլասերվածը՝ տրանսգենդեր, Լիլիթ Մարտիրոսյան անուն-ազգանունով ներկայացած մեկը։
«Թերևս, մի քանի ամիս առաջ անհնար էր անգամ երևակայել այն, ինչ այսօր իրականություն է հետհեղափոխական Հայաստանում»,- ապրիլի 5-ին ԱԺ-ի բարձր ամբիոնից ասաց տրանսգենդերը։
Մի քանի ամիս առաջ ճիշտ հակառակը՝ ոչ թե անհնար էր անգամ երևակայել, այլ լիովին հնարավոր էր տրանսգենդերների կամ ԼԳԲՏ-ներից որևէ այլ մեկի ելույթն Ազգային ժողովում, որտեղ քաղաքական մեծամասնություն են կազմում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, որոնք, ինչպես հայտնի է, ԱԺ-ում են հայտնվել Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» նախընտրական դաշինքով։ Այս պնդման համար մենք, անշուշտ, ունենք բավարար հիմքեր, որոնցից այս հոդվածում ընդամենը մեկն է ներկայացված՝ Լարա Ահարոնյանին առնչվողը, մյուսները ներկայացված են տողերիս հեղինակի՝ նախկինում հրապարակված ու տվյալ թեմային առնչվող հոդվածներում։ Միաժամանակ ընդգծենք, որ նույնիսկ մեկ տարի առաջ անհնար էր, որ որևէ մեկն ԱԺ-ում ելույթ ունենար և իր ելույթում հրապարակայնորեն հայտարարեր, որ ինքը, ասենք, տրանսգենդեր է, արվամոլ կամ այլասերվածների մեկ այլ ներկայացուցիչ։
Ապրիլի 5-ին ՀՀ Ազգային ժողովում Մարդու իրավունքների ազգային օրակարգին առնչվող խորհրդարանական լսումների ընթացքում, ինչպես արդեն հայտնի է, ելույթ ունեցավ «Իրավունքի կողմ» ՀԿ (այս կազմակերպությունը հանդես է գալիս իբրև իրավապաշտպան) նախագահ Լիլիթ Մարտիրոսյան անուն-ազգանունով ոմնը, որը Հայաստանի խորհրդարանի բարձր ամբիոնից համարձակորեն հանդես եկավ որպես տրանսգենդեր:
«Մենք այսօր պատմություն ենք կերտում,- ասաց տրանսգենդերը։- Թերևս մի քանի ամիս առաջ անհնար էր անգամ երևակայել այն, ինչ այսօր իրականություն է հետհեղափոխական Հայաստանում: ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից ձեզ եմ դիմում տրանսգենդեր կին...»։
Տրանսգենդերն ասաց նաև. «Մտորեք պարոնայք, կոչ եմ անում ձեզ, այդ թվում նաև տրանսգենդերների կողմից ընտրյալներին՝ ձեռնամուխ լինել գենդերային հավասարությանը և առհասարակ մարդու իրավունքների ապահովմանը նպատակաուղղված քաղաքականության և օրենսդրական բարեփոխումների իրականացմանը, իսկ մենք պատրաստ ենք ձեզ ապավինել մեր հայրենիքում ժողովրդավարության կառուցման գործում»։
Հիմա մինչ այժմ չհասկացողները հասկացա՞ն, թե «գենդեր» ասվածն ինչ է։ Իսկ նրանք, ովքեր չգիտեն, թե ինչ ասել է տրանսգենդեր, հակիրճ բացատրենք՝ բնածին սեռին հակառակ գնացած, սեռափոխ եղած ու հակառակ սեռին բնորոշ սեռական կյանք վարող անձ։ Տվյալ անձը տղամարդ է ծնվել, սակայն հետագայում սեռափոխ եղել և վերցրել կնոջ անուն՝ Լիլիթ։
Այլասերվածի ելույթից հետո հնչեցին ծափահարություններ։ Նրան Հայաստանի խորհրդարանում ծափահարեցին այնպես, ինչպես «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր և համանախագահ, իր հիմնադրած ու ղեկավարած կազմակերպության հետ Հայաստանում այլասերվածության քարոզչությամբ զբաղված, Սորոսի հիմնադրամից քանիցս ֆինանսավորում ստացած, Կանադայի և Հայաստանի քաղաքացի, ԼԳԲՏ-ների իրավունքների պաշտպան և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարազատ քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանին, որն ԱԺ-ում առանց ամոթի որևէ նշույլի, ս. թ. մարտի 8-ին բացեիբաց հայտարարեց՝ «Մենք նաև տրանս կանայք ենք, մենք նաև լեսբի և բիսեքսուալ կանայք ենք, որ ուզում ենք կամ չենք ուզում երեխա որդեգրել կամ ունենալ»։ Այլ կերպ ասած, Լարա Ահարոնյանը Հայաստանում այլասերվածների կողմից երեխա որդեգրելու հարցն է բարձրացրել։ Չի՛ հանդուրժվելու։
Ինչպես արդեն տեղեկացրել են, Լարա Ահարոնյանն Ազգային ժողովում վերը մեջբերված հայտարարությամբ հանդես է եկել ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի կամ ԱԺ-ի և «ՕքսԵՋեն» հիմնադրամի նախաձեռնությամբ մարտի 8-ին, կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Ազգային ժողովի ոսկեզօծ դահլիճում կազմակերպված «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» անվանմամբ միջոցառման ընթացքում։
ԱԺ-ում տրանսգենդեր Մարտիրոսյանի վերոնշյալ բովանդակությամբ ելույթը նախատեսված չէր, այն անակնկալ էր Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի համար և հարուցեց վերջինիս զայրույթը։
«Օգտվել առիթից և փորձել այս ամբիոնից բարձրացնել հարց, որը այս պահին չկա մեր օրակարգում, ես դա համարում եմ անհարգալից վերաբերմունք, առաջին հերթին, իմ հանդեպ որպես հանձնաժողովի նախագահ, երկրորդ հերթին՝ անհարգալից վերաբերմունք խորհրդարանի հանդեպ,- ասաց հանձնաժողովի նախագահը։- Ձեր իրավունքները որևէ մեկը չի ոտնահարում, բայց մենք ունենք այսօր հստակ օրակարգ, և դուք խախտել եք մեր օրակարգը։ Ես սա համարում եմ ուղղակի անհարգալից վերաբերմունք հանձնաժողովի, մարդու իրավունքների պաշտպանության, մարդու իրավունքների և մեր հայտարարած օրակարգի հանդեպ»:
Ի դեպ, Նաիրա Զոհրաբյանի տեղին դիտողությունը նույնպես արժանացավ ներկաներից մի քանիսի ծափերին ու «բրավոյին»։
Հայաստանի խորհրդարանում այսօր տրանսգենդերի հիշյալ ելույթից հետո ինչպե՞ս չասել՝ ահա թե ՀՀ Ազգային ժողովն ինչի են վերածել... Դեռ որքա՞ն պետք է այս լկտիությունը շարունակվի, մոտ են արդեն բոլոր սահմաններն անցնելուն։ Նման մարդկանց մուտքն Ազգային ժողով, էլ չեմ ասում ԱԺ-ի բարձր ամբիոնից խոսելը, կարծում ենք, վիրավորանք է մեր ողջ ազգին: Տրանսգենդեր Մարտիրոսյանը հստակ ասաց՝ ելույթ է ունենում այն ԱԺ-ում, որը նաև իրենք են ընտրել...
Ֆեյսբուքի օգտատերերից ոմանք ճիշտ են նկատել, որ նրանք ուղղակի ամեն պատրվակ օգտագործում են ու հող նախապատրաստում իրենց իրավունքներն օրենքով ամրագրելու համար, մարդ կա՞, որ դեռ կասկածում է նրանց նպատակներին։ Նրանք նաև այն կարծիքն են արտահայտել, որ Զոհրաբյանը հենց սկզբից պետք է խոսափողն անջատեր ու դուրս հրավիրեր տրանսգենդերին։ Այլասերվածները, ի թիվս այլոց, միահամուռ փողոց են փակել և ընտրել... Հիմա էլ «թավշյա հեղափոխության» իրականացման գործում իրենց բաժին ներդրումից են օգտվում, ամենայն հավանականությամբ, համարելով, որ Նիկոլ Փաշինյանն իրենց պարտք է։
ԱԺ-ում տրանսգենդերների ելույթի առնչությամբ ապրիլի 7-ին հայտարարությամբ հանդես եկավ Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը՝ հայտարարելով, որ 2019 թ. ապրիլի 8-ին ժամը 12:00-ից մինչև 19:00-ն անցկացնելու է ակցիա Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի այգում` որպես բողոք Ազգային Ժողովի դահլիճում ապրիլի 5-ին տրանսգենդերների իրականացրած ցնցիչ ոտնձգությանը:
Հայտարարության մեջ նշված է, որ 2019թ. մարտի 9-ին «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը դատապարտել է 2019 թ. մարտի 8-ին նույն Ազգային Ժողովում «Կանաևց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանի ունեցած ելույթը, այդ առիթով հանդես եկել հայտարարությամբ, որում նշված է.
«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահին հորդորում ենք՝ մեր ժողովրդի ներկայացուցչական ամբիոնը զերծ պահել նման սրբապղծությունից, իսկ Հայաստանում նման քարոզչություն թույլ տվողներին և կազմակերպողներին հրավիրում ենք զգաստության, քանի որ արդեն լցվել է մեր ավանդապաշտ ժողովրդի համբերության բաժակը»:
«ԿԱՄՔ»-ի ապրիլի 7-ի հայտարարության մեջ նշված է նաև. «Սակայն գիտակցելով, որ կաշառակերության և ամենաթողության այլընտրանքն այլասերությունը չէ, մենք շարունակելու ենք պայքարել մինչև տառացիորեն կպաշտպանվեն ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածով ամրագրված հայկական ավանդական ընտանիքի, ինչպես նաև մայրության և մանկության հովանավորման իրավունքները:
Արդ որպես ՀՀ Սահմանադրությանը ծառայող միավորի, ՀՀ ԱԺ-ից պահանջում ենք՝
Բացահայտել նրանց անունները, ովքեր ապրիլի 5-ին պատճառ հանդիսացան տեղի ունեցած սրբապղծությանը:
Երաշխավորել, որ այլասերում քարոզող նման խայտառակ երևույթներ չեն կրկնվելու ՀՀ ԱԺ դահլիճներում:
Միասեռականության քարոզչության արգելում (ԱԺ օրակարգ մտցնել «Միասեռականության քարոզչության արգելք անչափահասների շրջանում» օրենքի նախագիծ):
Օրենքով արգելել անբարոյականության խոսքի և կարծիքի արտահայտումը, որը ամրագրված է ՀՀ Սահմանադրության թիվ 42 հոդվածով, որպես ազատ խոսքի և կարծիքի արտահայտման սահմանափակում:
Կոչ ենք ուղղում ավանդապաշտ հանրությանը, հանուն մեր սերունդների, միանալ մեր պայքարին»:
Ազգային ժողովի մուտքի մոտ և ԱԺ-ի տարածքում երեկ կայացավ «ԿԱՄՔ»-ի նախաձեռնած բողոքի միջոցառումը։ Ի դեպ, այլ անձանց կողմից օրվա ընթացքում այլ ժամերի ևս ԱԺ-ի մոտ համանման միջոցառումներ էին հրավիրվել։
«Իրենց նպատակն է, որ մեկին մատով կպնենք, բայց մենք չենք կպնում,- ասաց «ԿԱՄՔ»-ի նախաձեռնած միջոցառման մասնակիցներից մեկը՝ «Արծիվ-30» Արարատ» մահապարտներ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունից ԵՓՐԵՄ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ։- Եղել են դեպքեր, որ իրենք մեքենայով նույնիսկ հետապնդել են, ես այնտեղ՝ ոստիկանությունում տեղեկացա, որ մարդկանց հետապնդում են մեքենայով, սիգնալ են տալիս, քշում են վրաները, որպեսզի ինչ-որ մեկը ելնի ու իրենց մատով կպնի, բոլորս հասկանում ենք դրանց նպատակը, բայց մեր նպատակը դա չէ... Մեր ընտրած կառավարությունը, ժողովրդի քվեն ստացած պատգամավորները պետք է հասկանան մեր բոլորի կարծիքը... Այլասերվածն իրավունք չունի հավասար լինելու իմ, ձեր, այն մեկի հետ»։
Մեզ հետ զրույցում ազատամարտիկ, «Արծիվ-30 Արարատ» մահապարտներ» կազմակերպության շտաբի պետ, պահեստազորի գնդապետ ԳԱՌՆԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ասաց.
«Մենք այլասերվածներին, միասեռականներին ո՛չ ենք ասում, նրանք տեղ չունեն մեր հայոց ազգի մեջ, մեր մեջ, մեր հայոց մշակույթի մեջ, մենք արիական ազգ ենք, ու մինչև մահ, ինչպես կռվել ենք, երդում ենք տվել մեր ազգի համար, ազատագրել ենք մեր հողերը, այդպես էլ կազատագրենք այլասերվածներից մեր ամբողջ ազգը»։
«Մեր այսօրվա ակցիայի նպատակն է ասել՝ ո՛չ համասեռամոլներին, քանի որ հայի անունը միշտ բարձր է եղել, հայ ազգի արժանիքները բարձր են եղել,- մեզ հետ զրույցում ասաց «Արծիվ-30 Արարատ» մահապարտներ» կազմակերպության Կանանց խորհրդի փոխնախագահ ՀԱՅԿՈՒՀԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ։- Մենք մեր երեխաներին դաստիարակում ենք հային վայել ձևով, իրենց իրավունքն է՝ թող գնան իրենց չորս պատի արանքում ինչ ուզում են, անեն, մեզ չի խանգարում, իրենց կյանքն՝ իրենց, բայց երբ այդ վիրուսը տարածում են, ագիտացիա են անում մեր սերնդին, մեր ժողովրդին, դա արդեն անթույլատրելի է, մենք դեմ ենք գնում դրան, դա հային հարիր չէ, հային վայել չէ, մեր ազգն այդպես չպետք է ապրի, այդ կյանքով չպետք է ապրի։ Ես որպես մայր ասում եմ, որ մեր երեխաները պետք է ստանան նորմալ, հային վայել դաստիարակություն»։
Ամփոփենք ինչպես ասում են, այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի»:
ՀՀ Վճռաբեկ դատարանն իր 27.04.2012 թվականի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով որոշմամբ արձանագրել է, որ. «Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների հայեցողական լիազորության ճիշտ կենսագործման համար անհրաժեշտ է հաշվի առնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից սահմանված չափորոշիչները խոսքի ազատության իրավունքի և դրա սահմանափակումների վերաբերյալ, մասնավորապես.
1. Խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները պետք է նախատեսված լինեն օրենքով,
2. Դրանք պետք է անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում,
3. Դրանք պետք է հետապնդեն իրավաչափ նպատակ,
4. Կիրառված սահմանափակումները պետք է համաչափ լինեն հետապնդվող իրավաչափ նպատակներին»:
ՀՀ Սահմանադրական դատարանն իր թիվ ՍԴՈ-997 որոշմամբ արձանագրել է, որ. «Այս հիմնախնդրին լայնորեն անդրադարձել է նաև սահմանադրական արդարադատության միջազգային պրակտիկան: Օրինակ` Լեհաստանի սահմանադրական տրիբունալն իր` 30.10.2006թ. որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Լրատվամիջոցների և սոցիալական հաղորդակցության այլ միջոցների ազատությունը չի կարող, ըստ էության, պատճառ հանդիսանալ սահմանադրական այլ իրավունքները և ազատությունները սահմանափակելու համար: Իրավունքների և ազատությունների սահմանափակումները, որոնք կարող են հանգեցնել մարդու արժանապատվության նսեմացմանը, անթույլատրելի են: Որքան մոտ է կոնկրետ իրավունքը կամ ազատությունը մարդու արժանապատվության էությանը, այնքան այն ավելի խիստ պետք է պաշտպանվի հանրային իշխանությունների կողմից: Միևնույն ժամանակ, պետության սահմանադրական համակարգի սկզբունքները պետք է այնպես իրացվեն, որ խուսափեն մարդու արժանապատվությունը վիրավորելուց»:
Ուշադրության է արժանի նաև այս հիմնախնդրի առնչությամբ Սլովենիայի սահմանադրական դատարանի 10.09.2009թ. որոշման մեջ արտահայտված հետևյալ իրավական դիրքորոշումը. «Համեմատելով արտահայտվելու ազատությունը` մի կողմից, և անձնական արժանապատվության իրավունքը` մյուս կողմից, դատարանները նշված իրավունքների միջև հարաբերությունները չեն կարգավորել այնպես, որ արտահայտվելու իրավունքն անհամաչափորեն սահմանափակվի: Իրենց աշխատանքն իրականացնելիս լրագրողներն օգտվում են արտահայտվելու ազատության իրավունքի պաշտպանության լայն շրջանակից, ինչը պայմանավորված է հասարակության մեջ նրանց ունեցած դերով: Եթե, այնուամենայնիվ, լրագրողները դուրս գան իրենց կողմից ներկայացվող բանավեճի կամ խնդրի շրջանակներից այնպիսի հայտարարությունների միջոցով, որոնք ներխուժում են տուժող կողմի անձնական իրավունքների մեջ այն ծավալով, որ էլ հնարավոր չէ փաստարկել, որ իրենք իրենց ներդրումն են կատարում հասարակության համար կարևոր հարցերի բաց հանրային քննարկմանը, նրանք չեն կարող պնդել, որ հասարակության մեջ իրենց ունեցած դերը նշանակում է, որ արտահայտվելու իրենց իրավունքը գերակայում է տուժող կողմի անձնական իրավունքներին միջամտելու նկատմամբ: Սահմանադրական դատարանը գտնում է, որ լրագրողների արտահայտվելու ազատությունը պաշտպանվում է, եթե նրանք գործում են իրենց «առաքելության» շրջանակներում»:
ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով նույնպես անդրադարձել է մարդու արժանապատվության` որպես բարձրագույն արժեք ընկալելու սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման խնդրին (ՍԴՈ-834, ՍԴՈ-913 և այլն), ընդգծելով, որ այդ իրավունքն առաջնային նշանակություն ունի մարդու և քաղաքացու հիմնական բոլոր իրավունքների ու ազատությունների ազատ, անարգել և երաշխավորված իրականացման համար, որը նաև ենթադրում է ինչպես սահմանադրորեն թույլատրելի շրջանակներում անձի կողմից որոշակի գործողությունների կատարում և կամաարտահայտության դրսևորում, այնպես էլ դրանք պաշտպանելու` պետության համարժեք պարտականություն: Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանը դեռևս իր ՍԴՈ-278 որոշման մեջ փաստելով, որ Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին 1950 թվականի կոնվենցիան, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին 1966 թվականի միջազգային դաշնագիրը և միջազգային մյուս համապատասխան փաստաթղթերը, յուրաքանչյուրի՝ազատորենարտահայտվելու, այդ թվում սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունն ամրագրելով, դրա իրականացման կարևոր երաշխիք են դիտում պետական մարմինների միջամտության բացառումը, արձանագրել է, որ օրենքով նախատեսվող հնարավոր սահմանափակումները պետք է լինեն համաչափ և բխեն ինչպես միջազգային իրավունքի, այնպես էլ ազգային օրենսդրության ժողովրդավարական սկզբունքների էությունից, չպետք է լինեն այնպիսին, որոնք վտանգեն մարդու իրավունքների հիմնական բովանդակությունը։
Բերված մոտեցումների, ինչպես նաև եվրոպական երկրների տարբեր այլ դատարանների իրավական դիրքորոշումների համեմատական վերլուծությունը վկայում է, որ.
ա) սահմանադրական դատարանները խնդրին առաջին հերթին մոտենում են իրավունքների սահմանափակման թույլատրելիության տեսանկյունից: Այս առումով ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածը, ի տարբերություն 27-րդ հոդվածի, Սահմանադրության 43-րդ հոդվածի հիմքով ենթակա չէ սահմանափակման,
բ) կարևորելով խոսքի ու արտահայտվելու ազատության իրավունքի երաշխավորումը ժողովրդավարական հասարակության համար, այն չի կարող անհամաչափորեն սահմանափակվել` վտանգելով սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ ու գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը,
գ) արտահայտվելու ազատության իրավունքը` այնքանով, որքանով կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածի իմաստով, կարող է պայմանավորվել օրենքով նախատեսված սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք, ի մասնավորի, անհրաժեշտ են այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու համար,
դ) գործնական խնդիրն առավելապես ոչ թե օրենքով իրավաչափ սահմանափակումների կամ պատասխանատվության միջոցների նախատեսման մեջ է, այլ վերաբերում է դրանց համաչափության ապահովմանն ու դատական պրակտիկայում դրա երաշխավորմանը՝որպեսպետությանանմիջականպարտականություն: Վերջինս պետք է հենվի այն ելակետային սկզբունքի վրա, որ հանրային շահի գերակայության տեսանկյունից լրատվամիջոցի կանխարգելիչ ու հակակշռող նշանակությունն ավելին է, քան նյութական միջոցներով սխալն ուղղելու անհրաժեշտությունը»: 

Անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում և համաչափ է հետապնդվող իրավաչափ նպատակին
Դատարանը, կիրառելով ՀՀ վճռաբեկ դատարանի վերը հիշյալ նախադեպային որոշմամբ ամրագրված վավերապայմանները, արձանագրում է, որ սույն գործով պատասխանողի առարկությունների փաստարկները վերաբերվել են «գերակա հանրային շահ» վկայակոչմանը, ինչպես նաև «գնահատող դատողություն» կատարելու ԶԼՄ-ի իրավունքին:
Սույն քաղաքացիական գործով վեճի առարկա չի դարձել այն հանգամանքը, որ պատասխանողի խոսքի ազատության իրավունքի սահմանափակումը նախատեսված է ներպետական օրենքով և մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի դրույթներով, հետևաբար դատարանն անցնում է երկրորդ վավերապայմանին, արդյո՞ք irates.am կայքում 09.04.2019 թվականին լույս տեսած հոդվածում տեղ գտած արտահայտություններն այն հրապարակման պահին անհրաժեշտ են եղել ժողովրդավարական հասարակությունում:
Եվրոպական դատարանը, անդրադառնալով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի մեկնաբանմանը, բազմիցս նշել է, որ իրավունքներին միջամտելու անհրաժեշտությունը որոշելու հարցում մասնակից պետություններն օժտված են հայեցողության որոշակի սահմանով, որը, սակայն, ուղեկցվում է եվրոպական կառույցների վերահսկողությամբ, իսկ վերջինիս սահմանները կախված են գործի բնույթից: Բոլոր այն դեպքերում, երբ արձանագրվում է միջամտություն Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով երաշխավորված ազատություններին և իրավունքներին, եվրոպական կառույցները պետք է խիստ վերահսկողություն սահմանեն, ինչը պայմանավորված է այդ իրավունքների կարևորությամբ (տե՛ս «Աուտրոնիկ» բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 22.05.1990 թվականի վճիռը, կետ 61, «Գրոպպերա ռադիո» բաժնետիրական ընկերությունը և մյուսներն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 28.03.1990 թվականի վճիռը, կետ 61):
Եվրոպական դատարանն արձանագրել է, որ «անհրաժեշտ» հասկացությունը նշանակում է, որ սահմանափակումն առաջացել է հասարակական կամ սոցիալական կարիքներից և առկա է ճնշող հասարակական կարծիք այդ հարցում: Ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ միջոց համարվելու համար միջամտությունը պետք է «բավականաչափ» հիմնավորված լինի, ինչը պարզելու համար հարկավոր է հաշվի առնել տվյալ գործով հանրությանը հուզող յուրաքանչյուր հայեցակետ (տե՛ս Սանդի Թայմսն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 26.04.1979 թվականի վճիռը, կետ 65): 
Համաձայն ՀՀ Վիճակագրական կոմիտեի 2011 թվականին անցկացրած մարդահամարի արդյունքների2-րդ մասի մշտական բնակչության ազգային կազմը, լեզուներին տիրապետելը և կրոնական դատավանքը վերտառմամբ 5-րդ բաժնի 5.1 կետի՝ Հայաստանի Հանրապետությունում ազգությամբ հայերը կազմում են շուրջ 98 տոկոս, հայ առաքելական եկեղեցու հետևորդները կազմում են շուրջ 92 տոկոս:
Թե՛ հայցվորի, և թե՛ պատասխանողի կողմից դատարանին ներկայացվել են մի շարք նյութեր, որոնք վկայում են խնդրո առարկա հարցի և, մասնավորապես հայցվորի ելույթի հասարակության մեջ լայն հնչեղություն ստանալու և ուշադրության ու քննարկման կենտրոնում լինելու մասին, Մասնավորապես ներկայացվել են. 14.05.2019թ. irates.am կայքում լույս տեսած «Դատի է տվել թերթին՝ իրեն ճիշտ բնորոշելու վերաբերյալ» վերնագրով հոդվածը, 17.05.2019 թվականին լույս տեսած «Երբ տրանսգենդերը դատի է տալիս թերթին, նույնիսկ պատիվ ու 1 մլն դրամ պահանջում» վերնագրով հոդվածը, 22.10.2019 թվականին լույս տեսած «սա է փաշինյանական իշխանության իրական դեմքը» վերնագրով հոդվածը, ter-hambardzum-net կայքում տպագրված «Պօղոս առաքեալի առաջին թուղթը կորնթացիներին» վերնագրով հոդվածը, 31.10.2018թ. «newsarmenia.am» կայքում տպագրված «Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը դեմ է միասեռ ամուսնությունների օրինականացմանը. հարցում» վերտառմամբ հոդվածը, Շողակաթ հեռուստատեսության «Համասեռամոլության երևույթին անդրադարձ կատարեց Ս.Էջմիածնի գերագույն հոգևոր խորհուրդը» վերնագրով նյութից քաղվածքը, ter-hambardzum-net կայքում տպագրված «Սոդոմական մեղք. արվամոլները, իգամոլները և այլ տեսակի այլասերվածներ» վերտառմամբ հոդվածը, http://mamul.am կայքում տպագրված ««Հանրապետականները Վաղարշակ Մարտիրոսյանին տվել են Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր». Նիկոլ Փաշինյան» վերտառմամբ հոդվածը:
Ճիշտ եզրահանգումներ կատարելու համար դատարանը պետք է ուսումնասիրի հայցվորի կողմից որպես վիրավորանք ներկայացվող արտահայտությունները՝ ներկայացված նյութի համատեքստում:
Վերը շարադրված Եվրոպական դատարանի և ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումների լույսի ներքո դատարանը եզրակացնում է, որ հայցի առարկա արտահայտությունները պետք է ընկալել տվյալ պահին Հայաստանի Հանրապետությունում «հասարակական խիստ անհրաժեշտություն» եվրոպական դատարանի կողմից օգտագործվող եզրույթի համատեքստում, մասնավորապես, արդյո՞ք խնդրո առարկա երևույթների նկատմամբ գաղափարների և տեղեկատվության անհրաժեշտություն առկա է հասարակության մոտ, թե՝ ոչ, և արդյո՞ք պատասխանողի կողմից հրապարակված նյութում տեղ գտած հայցվորի կողմից որպես վիրավորանք ներկայցվող արտահայտությունները համաչափ են եղել հետապնդվող նպատակին, այն է՝ «գերակա հանրային շահին»: 
09.04.2019 թվականին հրապարակած հոդվածում հեղինակն անդրադարձել է Լիլիթ Մարտիրոսյանի ԱԺ ամբիոնից 05.04.2019 թվականի ելույթին, որը համադրել է Հայաստանի Հանրապետության քաղաքական, հասարակական միավորումների, կրոնական, առանձին հանրային գործիչների արտահայտած դիրքորոշումների հետ, ներկայացրել է իր տեսակետը տրանսգենդերների գործունեության, իրավունքների, քարոզչության հարցերի շուրջ:
Հոդվածի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ հոդվածում հեղինակն առաջարկել է ընթերցողին քննարկման առարկա դարձնել ոչ թե անձնապես հայցվորի անհատական հատկանիշները, այլ ուշադրություն է հրավիրել սեռափոխությանը և համասեռականությանը՝ որպես ներկայիս հայաստանյան հասարակության շրջանում առկա երևույթին:
Ընդ որում, ինչպես վերը հիշատակված նյութերով, այնպես էլ տվյալ ժամանակահատվածում ԶԼՄ աղբյուրների ուսումնասիրությունն ակնհայտորեն ցույց է տվել, որ 05.04.2019 թվականին ուղիղ հեռարձակվող ելույթից հետո այդ թեմաներին անդրադարձել են հայաստանյան, առանց բացառության, բոլոր զանգվածային լրատվության միջոցները, մեծ թվով քաղաքական, հասարակական և կրոնական կազմակերպություններ և անհատ գործիչներ, որը վկայում է այն մասին, որ տվյալ ժամանակահատվածում ելույթն առաջացրել է հասարակական բարձր հետաքրքրություն և ակտիվ քննարկում:
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նշված իրավադրույթում ամրագրված «գերակա հանրային շահ» եզրույթին, նշել է, որ յուրաքանչյուր դատական գործի քննության շրջանակներում անհրաժեշտ է պարզել` արդյոք ներկայացված փաստացի տվյալները տվյալ իրավիճակում և իրենց բովանդակությամբ բխել են գերակա հանրային շահից, որն անմիջականորեն պայմանավորված է հասարակության տեղեկացված լինելու իրավունքի շահով, արդյոք հանրության համար այդ տեղեկատվությունը զգալիորեն անհրաժեշտ է եղել, արդյոք հասարակությունը հետևել է այդ տեղեկությունների տարածման ընթացքին և սպասել դրանց հետագա հրապարակմանը: «Գերակա հանրային շահը» գնահատելիս վերոնշյալ հարցերին պատասխանելու անհրաժեշտությունը բխում է նրանից, որ զանգվածային լրատվության միջոցների վրա է դրված հասարակական հետաքրքրություն ներկայացնող ոլորտների և հարցերի վերաբերյալ տեղեկատվության, այդ թվում գաղափարների տարածման պարտականություն: Զանգվածային լրատվության միջոցների այդ գործառույթին (պարտականությանը) զուգորդվում (համապատասխանում) է հասարակության կողմից տեղեկատվություն ստանալու իրավունքը (տե՛ս Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):
«Գերակա հանրային շահ» եզրույթում օգտագործվող «գերակա» ածականը բնութագրում է հրապարակվող տեղեկատվության հրատապությունը, այդ տեղեկատվության սոցիալական անհրաժեշտությունը: Հետևաբար` դատարանները նշված եզրույթը գնահատելիս օգտվում են որոշակի հայեցողությունից և կոնկրետ դեպքում պետք է որոշեն, թե արդյոք այս կամ այն տեղեկատվությունը պայմանավորված է եղել սոցիալական անհրաժեշտությամբ, թե այն զուտ մասնավոր բնույթ է կրել: Անհրաժեշտաբար պետք է ընդգծել, որ մամուլում հրապարակվող ցանկացած տեղեկություն չի կարող բավարարել այս պայմանին, քանի որ տեղեկությունները հաճախ կրում են մասնավոր բնույթ և չունեն հանրային լայն հետաքրքրություն:
Տվյալ դեպքում դատարանն արձանագրում է, որ հայցվորի 05.04.2019 թվականի ուղիղ հեռարձակվող ելույթից հետո հասարակությունում քննարկման առարկա է դարձել ինչպես տվյալ ելույթը, այնպես էլ համասեռականությունը՝ որպես երևույթ, և պատասխանողի հեղինակությամբ քննարկվող հոդվածն ամբողջությամբհամապատասխանումէ ժողովրդավարական սկզբունքների հաշվառմամբ խոսքիմատուցմանլրագրողականազատությանթույլատրելիշրջանակներին,հետևաբար,դատարանըգտնումէ,որտվյալ հոդվածը հրապարակելը, տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ, պայմանավորված է եղել գերակա հանրային շահով։

Կոնկրետ արտահայտություններ և հասցեականության սկզբունքը
Հայցվորը, դիմելով դատարան, ներկայացրել է պատասխանողի կողմից 09.04.2019 թվականին հրապարակած հոդվածում տեղ գտած հետևյալ թվով չորս արտահայտությունները՝ որպես վիրավորանք. 
- «Սոդոմական մեղքի մեջ գտնվողը»:
- «ԱԺ-ի ամբիոնից ելույթ ունեցած այլասերվածը տրանսգենդեր, Լիլիթ Մարտիրոսյան անուն-ազգանունով ներկայացած մեկը»:
- «Միաժամանակ ընդգծենք, որ նույնիսկ մեկ տարի առաջ անհնար էր, որ որևէ մեկն Աժ֊ում ելույթ ունենար և իր ելույթում հրապարակայնորեն հայտարարեր, որ ինքը, ասենք, տրանսգենդեր է, արվամոլ կամ այլասերվածների մեկ այլ ներկայացուցիչ»:
- «Այլասերվածի ելույթից հետո հնչեցին ծափահարություններ»:
Անդրադառնալով վերը հիշատակված արտահայտություններից առաջինին՝ դատարանն արձանագրում է, որ «սոդոմյան մեղք» բառակապակցությունը ժամանակակից բառարաններում հանդիպում է բացառապես աստվածաբանական բացատրական, հոմանիշների և արտահայտությունների բացատրական բառարաններում:
Համաձայն Է.Բ.Աղայանի «Հայաստան» (ՀրատարակչությունԵրևան, 1976), բառարանի՝ «սոդոմամեղք» նշանակում է «արվամոլություն», իսկ «սոդոմյան» նույն ինքը «սոդոմական» նշանակություն՝ ած. կրոն. 1. Սոդոմ քաղաքային և նրա քաղաքացիներին հատուկ՝ վերաբերող, 2. փխբ. Անառակ, անբարո, «Սոդոմական ախտ՝ մեղք, մոլություն-արվագիտություն, արվամոլություն:
Համաձայն Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Հնդկական ՍՍՀ, Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, Երևան, 1969-1980, հատոր 1, Էջ 65, բառարանի` «սոդոմական մեղք» նշանակում է. ա. /պատմ./ սոդոմին հատուկ, վերաբերող, անառակ, /Պաղեստինի հին Սոդոմ քաղաքի անունից, որը Հին կտակարանի ավանդության համաձայն, Գոմոր քաղաքի հետ միասին այրվող քաղաքի բնակիչների անառակ վարքի պատճառով: Սոդոմական ախտ-մեղք նշաանակում է՝ արվագիտություն, արվամոլություն:
Բառարանները կիրառելիս՝ պետք է հաշվի առնել երևույթների և սահմանումների փոփոխելիության սկզբունքը ժամանակի հոսքի մեջ և այդ սկզբունքը հաշվի առնելով՝ դատարանն ուսումնասիրել է նաև ժամանակակից օտարալեզու բառարանների սահմանումները, և դարձյալ «սոդոմյան մեղք» եզրույթըկիրառություն ունի ուղղակի իմաստով բացառապես աստվածաբանական բացատրությամբ, որի հավաքական նշանակությունն է «Սոդոմյանմեղք» -մեղավորմտադրություն, ձգտումկամարարք, որըկապվածէիրսեռիներկայացուցչի (ներկայացուցիչների) անձիսեքսուալ գրավչությանհետ: 
Ինչ վերաբերվում է «այլասերվածություն» բառին, որոն օգտագործվում է մյուս երեք արտահայտություններում, ապա տվյալ բառի նշանակությունը ներկայացվել է հայցվորի կողմից ՀՀ լեզվի կոմիտեի պատասխան գրությամբ, համաձայն որի. Այլասերել նշանակում է՝ 1. այլասերում առաջացնել, սերունդ՚ ցեղը փչացնել, 2.փխբ. փչացնել, վատ արարքների մղել՚ վարժեցնել:
Այս առումով պատասխանողի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանն իր դատարանին տված բացատրութուններում նույնպես ընդգծել, որ ի նկատի է ունեցել այն գործոնը, որ տրանսգենդերը չի կարող երեխա ունենալ, որի իմաստով իր անձնական կարծիքն է ներկայացրել հոդվածում:
Այլասերվածություն -1.Այլասերված լինելը, այլասերություն (ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, հատոր 1, էջ 65, Երևան, 1972):
Այլասերվածք֊ 1. Այլասերություն: 2. Այն, որ այլասերված է: 3.Անբարոյական, անառակ (էդ. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, էջ 40, Երևան, 1976):
Ելնելով վերը նշված բառարանային բացատրություններից՝ կարելի է ասել, որ այլասերված մարդ բառակապակցությունը նշանակում է՝ բարոյալքված, բարոյական արժեքներից զուրկ մարդ:
Այլասերվել բառի հոմանիշներն են՝ անբարոյականանալ, անբարոյանալ, անառականալ, անառակել, պոռնկանալ, պոռնկել, ցոփանալ, խենեշանալ, փչանալ, դուրս ընկնել (Ա. Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, էջ 34, Երևան, 1967):
Մի շարք այլ բառարանների ուսումնասիրությունից /Ուշակով, 2012թ. բացատրական բառարան, Օժեգով,2017թ. հրապ., բացատրական բառարան/, «այլասերված» բառի նշանակությունն է՝ անբնական շեղում ֆիզիոլոգիական կամ էթիկական ստանդարտներից, աննորմալություն: 
Համաձայն Հ.Աճառյանի ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի հրապ. 1980, Երևան/՝ «Այալսերել» նշանակում է՝ այլասերում առաջացնել, սերունդ՝ ցեղ փչացնել, այլասերել, վատասերել: 2. փխբ. փչացնել, վատ արարաքների մխել, վարժեցնել: 
Վերը նշված լեզվաբանական և լեզվաբացատրական սահմանումների վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ հայցով՝ որպես վիրավորական, ներկայացված չորս արտահայտությունները վերաբերվում են երևույթի գնահատմանը, համահունչ են հոդվածի ամբողջ ոգուն և բովանդակությանը և ուղղված չեն հայցվորի անձի դեմ:
Եվրոպական դատարանն արձանագրել է, որ որպեսզի միջամտությունը խոսքի և կարծիքի ազատ արտահայտման իրավունքին լինի համաչափ օրինական նպատակներին` այլ մարդկանց հեղինակության պաշտպանությանը, անհրաժեշտ է օբյեկտիվ կապի առկայություն գնահատող դատողությունների և այն անձի միջև, ով դիմել է դատարան: Հրապարակումների զրպարտչական բնույթի մասին միայն ենթադրելը և կասկածելը բավարար չէ հաստատելու այն հանգամանքը, որ որևիցե կոնկրետ անձի հասցվել է վնաս: Գործի փաստական հանգամանքներում պետք է լինի այնպիսի հանգամանք, որ սովորական ընթերցողն էլ զգա, որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին, կամ էլ որ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախ (տե՛ս Դյուլդին և Կիսլովը ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 31.10.2007 թվականի վճիռը, կետ 44):
Տվյալ դեպքում նյութից ակնհայտ է, որ դրա հեղինակը հանրության շրջանում փորձել է քննարկման առարկա դարձնել երևույթը, մինչդեռ ՀՀ Վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով արտահայտած դիրքորոշմամբ արձանագրել է, որ. «Անդրադառնալով կոնկրետ արտահայտության` վիրավորանք գնահատելու չափանիշներին` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ`
1. արված արտահայտությունն իրականում պետք է արատավորի անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, որպիսի փաստը ապացուցելու դատավարական բեռը կրում է հայցվորը,
2. արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն` պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն ունենա: Մասնավորապես` նման նպատակի առկայության մասին կարող է վկայել այնպիսի իրավիճակը, երբ անձը ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները չի ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար կամ էլ գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության` ստույգ փաստերի վրա հիմնված չլինելու մասին: Այս փաստի ապացուցման բեռը նույնպես կրում է հայցվորը:
3. արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային ձևով, որպիսի փաստի ապացուցման դատավարական բեռը դարձյալ կրում է հայցվորը: Հրապարակային կարող են համարվել առնվազն մեկ երրորդ անձի ներկայությամբ կատարված արտահայտությունները և ներկայացված փաստերը: Վերջիններս երրորդ անձի ներկայությամբ կատարված են համարվում նաև այն դեպքում, երբ երրորդ անձը ևս կատարում է արտահայտություններ և ներկայացնում փաստեր, որոնք բովանդակային առումով կապված են վիրավորողի արած արտահայտությունների կամ ներկայացրած փաստերի հետ (օրինակ` երկու և ավելի անձանց կողմից վիրավորելը): Նման դեպքերում առկա է վնասի համատեղ պատճառում»:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քննարկման առարկա հարցի վերաբերյալ դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին` պարզելու նպատակով` արդյոք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որևէ մեկին, թե օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները` միաժամանակ դրսևորելով բարեխիղճ մոտեցում:
Այսպիսով, ըստ վերը ներկայացված Եվրոպական և ՀՀ Վճռաբեկ դատարանների դիրքորոշումների, անձի դիտավորությունը պետք է ուղղված լինի կոնկրետ անձի պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելուն և պետք է լինի հասցեական, մինչդեռ հոդվածի ամբողջ բովանդակությունը վկայում է այն մասին, որ հեղինակի գնահատող դատողություններըքննադատական և բացասական կարծիք են պարունակում ոչ թե անհատապես հայցվորի, այլ՝ երևույթի նկատմամբ, որպիսի պայմաններում դատարանը եզրահանգում է, որ թեև «այլասերված» և «սոդոմյան մեղքի տակ գտնվող» արտահայտությունները վերաբերվել են հայցվորին, սակայն հեղինակի դիտավորություներն ուղղված են եղել ոչ թե անձնապես հայցվորի պատիվն ու արժանապատվությանը նսեմացնելուն, այլ երևույթի՝ համասեռականության քննադատությանը:

Գնահատող դատողություն
04.07.2013 թվականի ՀՀվճռաբեկ դատարանի որոշմամբ թիվ ԵԿԴ/0807/02/11 քաղաքացիական գործով արձանագրվել է, որ. «... Անդրադառնալով որոշակի փաստական հիմք ունեցող գնահատող դատողության պաշտպանությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նշված դրույթում ամրագրված զրպարտության սահմանումը չի կարող ենթադրել, որ անձի համբավին վնաս պատճառող ցանկացած բացասական կարծիք կամ որոշակի փաստական հիմք ունեցող գնահատող դատողություն պաշտպանված չէ օրենքով: Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի կամ գնահատող դատողության արտահայտումն այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա: Ի տարբերություն փաստերի, որոնք կարող են ներկայացվել և հիմնավորվել, գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել: Գնահատող դատողության ապացուցման պարտականությունն անհնար է իրականացնել և ինքնին խախտում է կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածում ամրագրված իրավունքի հիմնարար մասն է կազմում: Այնուամենայնիվ, երբ հայտարարությունը որակվում է որպես գնահատող դատողություն, անհրաժեշտ է, որ վերջինս հիմնվի բավարար փաստական կազմի վրա (տե՛ս Պեդերսենը և Բաադսգաարդն ընդդեմ Դանիայի գործով Եվրոպական դատարանի 17.12.2004 թվականի վճիռը, կետ 76): Գնահատողական դատողությունը կարող է անընդունելի համարվել, քանի որ այն առանց փաստական հիմքի կարող է չափազանցված համարվել (տե՛ս Ռիզոսը և Դասկասն ընդդեմ Հունաստանի գործով Եվրոպական դատարանի 27.05.2004 թվականի վճիռը, կետ 45):
Տվյալ դեպքում ինչպես հայցով, այնպես էլ դատարանում, նաև հոդվածում արծարծված հայցվոր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթում վերջինս ինքն է հայտարարել, որ հանդիսանում է տրանսգենդեր: Սա նշանակում է, որ պատասխանողը, ինչպես հասարակության ցանկացած անդամ, հենց սկզբնաղբյուրից ստացել է Եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշման իմաստով այն փաստական տվյալը, որի վերաբերյալ զրկված չէ գնահատող դատողություններ կատարելու իրավունքից, որը միանգամայն ժողովրդավարական հասարակության տարր է:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝Կոնվենցիա) 10-րդհոդվածիհամատեքստումանդրադառնալով նշված խնդրին, հստակ տարանջատում է կատարում փաստերի և գնահատող դատողությունների միջև, որի վերաբերյալ ձևավորել է հետևյալ ընդհանուր սկզբունքը. «Եթե փաստերի առկայությունը կարելի է ապացուցել, ապա գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել. գնահատող դատողությունների ապացուցումն անհնարին խնդիր է, և նման պահանջը խախտում է կարծիքի արտահայտման ազատությունը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի հիմնարար մասերից է» (տե՛ս Լինգենսն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռը, կետ 46):
Վերոգրյալից զատ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ գնահատող դատողությունը, դիտարկելով որպես կարծիքի ազատ արտահայտման, այլ ոչ թե տեղեկություններ տարածելու իրավունքի դրսևորում, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատման առարկա դարձնել այն, թե արդյոք տվյալ դատողությունը հիմնված է որոշակի փաստերի վրա: Փաստական հիմքից զուրկ գնահատող դատողությունը պաշտպանված չէ պետական միջամտությունից: Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է նաև նրանով, որ անդրադառնալով նշված հարցին` Եվրոպական դատարանը նշել է, որ անձնական կարծիքը կարող է չափազանցված համարվել` հատկապես փաստացի հիմքի բացակայության պայմաններում (տե՛ս Օբերշլիքն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 01.07.1997 թվականի վճիռը, կետ 33):
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը «Հենդիստն ընդդեմ Միացյալ Թագավորության» N 24, 49 պարբերության դատական ակտում սահմանել է, որ «արտահայտվելու ազատությունը ժողովրդավարական հասարակության առանցքային հիմնասյուներից է և նրա առաջընթացի, ինչպես նաև յուրաքանչյուր անհատի ինքնադրսևորման հիմնական պայմաններից մեկը։Պայմանով,որայնհամապատասխանումէԿոնվենցիայի 10-րդհոդվածի 2-րդպարբերությանսահմանափակումներին։Այսազատություններըկիրառելիենոչմիայնայնպիսիտեղեկությունների կամ գաղափարների նկատմամբ, որոնք բարյացակամորեն կամ անտարբերությամբ են ընդունվում կամ համարվում են անվնաս, այլ նաև այնպիսիներ, որոնք վրդովվեցնում են, ցնցող կամ անհանգստացնող են։Դաէբազմակարծության,հանդուրժողականությանևլայնախոհությանթելադրանքը, առանց որի չկա ժողովրդավարական հասարակություն»։
Այս առումով դատարանը փաստում է, որ ինչպես քննարկվող ամբողջ հոդվածում, այնպես էլ վիճելի արտահայտություններում արտահայտած քննադատական խոսքերը պետք է համարել պատասխանողի կարծիք, այն է՝ գնահատող դատողություն, որը համահունչ է գաղափարներ տարածելու լրագրողական առաքելությանը /տե՛ս դե Նեսը և Գիյսելսն ընդդեմ Բելգիայի գործով Եվրոպական դատարանի վճիռ/։
Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան)` ազատորեն արտահայտվելու իրավունքն ընկած է ժողովրդավարական հասարակության հիմքում, այն ժողովրդավարական հասարակության, ինչպես նաև յուրաքանչյուր անհատի զարգացման հիմնական պայմաններից մեկն է: Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 10-րդ հոդվածը երաշխավորում է ոչ միայն այն տեղեկությունները և գաղափարները, որոնք ընդունվում են բարյացակամությամբ կամ անտարբերությամբ, այլ նաև այն տեղեկությունները և գաղափարները, որոնք ցանցում կամ անհանգստություն են պատճառում պետությանը կամ հասարակության տարբեր խմբերին, այդպիսին են բազմակարծությունը, հանդուրժողականությունը և լայնախոհությունը, առանց որոնց չկա ժողովրդավարական հասարակություն (տես, Լինգենսն ընդդեմ Ավստրիայի թիվ 9815/82 դիմումով ՄԻԵԴ 08.07.1986 թվականի որոշում պարբ. 41):

Քննադատության սահմանները
Եվրոպական դատարանը մի շարք որոշումներով անդրադարձել է քաղաքական խոսքին կամ հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ բանավեճին և պաշտոնատար անձանց քննադատությանը:
Եվրոպական դատարանն ընդգծել է, որ քաղաքական խոսքը կամ հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ բանավեճը սահմանափակելու առումով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառման նեղ ոլորտ ունի (տե՛ս Ուինգրովն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 25.11.1996 թվականի վճիռը, կետ 58): Բացի այդ, թույլատրելի քննադատության սահմաններն ավելի լայն են կառավարության, քան թե մասնավոր քաղաքացու կամ նույնիսկ քաղաքական գործչի նկատմամբ: Ժողովրդավարական հասարակարգում պետության գործողությունները կամ բացթողումները պետք է ենթարկվեն խիստ վերահսկողության ոչ միայն օրենսդիր և դատական մարմինների, այլև մամուլի և հանրային կարծիքի կողմից (տե՛ս Ինկալն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանի 09.06.1999 թվականի վճիռը, կետ 54): Քաղաքական գործիչների նկատմամբ ընդունելի քննադատության սահմանները, հետևաբար, ավելի լայն են, քան մասնավոր անձանց պարագայում: Ի տարբերություն վերջիններիս` քաղաքական գործիչներն անխուսափելիորեն և գիտակցաբար իրենց հասանելի են դարձնում արված յուրաքանչյուր խոսքի և գործի նկատմամբ լրագրողների և հանրության լայն խավերի սրված ուշադրության համար, և նրանք այդ կապակցությամբ պարտավոր են հանդուրժողականության ավելի մեծ աստիճան դրսևորել: Անկասկած, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը թույլ է տալիս պաշտպանել այլոց, այսինքն` բոլոր անհատների հեղինակությունը, և այս պաշտպանությունը տարածվում է քաղաքական գործիչների նկատմամբ ևս, եթե նույնիսկ նրանք հանդես չեն գալիս իրենց մասնավոր կարգավիճակում, սակայն նման դեպքերում այդպիսի պաշտպանության պահանջները պետք է կշեռքի նժարին դնել` մյուս նժարին դնելով քաղաքական հարցերը բաց կերպով քննարկելու շահերը (տե՛ս Լինգենսն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռը, կետ 42):
Դատարանն արձանագրում է, որ Լիլիթ Մարտիրոսյանը 05.04.2019 թվականին ներկայացել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստին, ապա գրանցվել է՝ որպես ելույթ ունենալու ցանկացող անձ, հասարակական կազմակերպության նախագահ, քաջ գիտակցելով, որ ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստերն ուղիղ հեռարձակվում են և տեսաձայնագրվում են տարբեր ԶԼՄ-ների կողմից, որը հանրամատչելի փաստ է: Պատրաստակամություն հայտնելով ելույթ ունենալու՝ նա չէր կարող չգիտակցել, որ այդ կերպ հասանելի է դարձնում արված յուրաքանչյուր խոսքը և գործը լրագրողների և հանրության լայն խավերի սրված ուշադրության համար: Եվ, թեև հայցվորը չի հանդիսանում ուղղակի իմաստով քաղաքական գործիչ, սակայն վերը նշված եվրոպական դատարանի մի շարք որոշումներով արտահայտած դիրքորոշումը՝ պաշտոնատար անձանց քննադատության վերաբերյալ, տվյալ դեպքում կիրառելի է նաև հայցվորի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ վերջինս, հանդես գալով Հայաստանի հանրապետության ԱԺ բարձր ամբիոնից, ըստ էության պատրաստակամություն է հայտնել իր խոսքը դարձնել հանրային բանավեճի առարկա, հանձնել մամուլի և հանրության քննարկմանը, և ինչու չէ՝ նաև քննադատությանը, որպիսի պայմաններում վերջինիս նկատմամբ քննադատության սահմաններն ավելի լայն են դարձել, քան մասնավոր քաղաքացու նկատմամբ քննադատության սահմանները:

Ելնելով վերըշարադրված վերլուծություններից և եզրահանգումներից՝ դատարանը գտնում է, որ «Սոդոմական մեղքի մեջ գտնվողը», «ԱԺ-ի ամբիոնից ելույթ ունեցած այլասերվածը տրանսգենդեր, Լիլիթ Մարտիրոսյան անուն-ազգանունով ներկայացած մեկը», «Միաժամանակ ընդգծենք, որ նույնիսկ մեկ տարի առաջ անհնար էր, որ որևէ մեկն Աժ֊ում ելույթ ունենար և իր ելույթում հրապարակայնորեն հայտարարեր, որ ինքը, ասենք, տրանսգենդեր է, արվամոլ կամ այլասերվածների մեկ այլ ներկայացուցիչ», «Այլասերվածի ելույթից հետո հնչեցին ծափահարություններ», արտահայտությունները հենված են ստույգ փաստերի վրա, ուղղված են երևույթի գնահատմանը, պայմանավորված են գերակա հանրային շահով և իրենցից ներկայացնում են գնահատող դատողություններ համասեռականության երևույթի վերաբերյալ, ուստի չեն կարող համարվել վիրավորանք, հետևաբար հայցվորի պահանջն անհիմն է և հայցը ենթակա է մերժման:
Անդրադառնալով հատուցման պահանջին՝ դատարանն արձանագրում է, որ հայցով ներկայացված հիմնական պահանջի մերժումը հանգեցնում է ածանցյալ պահանջների մերժմանը, ուստի դատարանն այդ մասով վերլուծություն չի կատարում:
Ինչ վերաբերվում է պատասխանողների պահանջին` փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը հայցվորից բռնագանձելու վերաբերյալ, ապա դատարանն արձանագրում է, որ «Փաստաբանական գրասենյակ Լև Գրուպ» ՍՊ ընկերության, ի դեմս գլխավոր տնօրեն Լևոն Բաղդասարյանի, որը գործում է Կանոնադրության համաձայն, հետագայում՝ Կատարող, մյուս կողմից «Տեսակետ» ՍՊ ընկերության, ի դեմս տնօրեն Ատոմ Սիմոնյանի, հետագայում՝ պատվիրատու, 13.06.2019 թվականին կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, որի 1.1 կետի համաձայն՝ համաձայն սույն պայմանագրի կատարողը պարտավորվում է պատվիրատուի հանձնարարությամբ լինել վերջինիս շահերի ներկայացուցիչը կապված վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելու և փոխհատուցում պահանջելու պահանջների մասին ԵՂ/14742/02/19 քաղ. գործի հետ, կատարել խորհրդատվություն և հետևյալ ծառայությունները.
շահերի ներկայացում ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում;
հարկ եղած դեպքում շահերի ներկայացում ՀՀ Վերաքննիչ դատարանում;
հարկ եղած դեպքում վճռաբեկ բողոքի/պատասխանի պատրաստում և ներկայացում ՀՀ Վճռաբեկ դատարան:
Պայմանագրի 3.1 կետի համաձայն՝ սույն պայմանագրի գինը թիվ 1.1.1. կետով սահմանված ծառայության համար կազմում է 250.000 (երկու հարյուր հիսուն հազար) դրամ:
«Փաստաբանական գրասենյակ Լև Գրուպ» ՍՊ ընկերության, ի դեմս գլխավոր տնօրեն Լևոն Բաղդասարյանի, որը գործում է Կանոնադրության համաձայն, հետագայում՝ Կատարող, մյուս կողմից «Տեսակետ» ՍՊ ընկերության, ի դեմս տնօրեն Ատոմ Սիմոնյանի, հետագայում՚ պատվիրատու, համաձայն կողմերի միջև կնքված 13.06.2019թ֊ի ծառայությունների վճարովի մատուցման մասին ՓԳ-19-22/ԼԳ պայմանագրի 4.1. կետի, 09.09.2019թ. կնքել են համաձայնագիր, որի 1-ին կետի համաձայն՝ հաշվի առնելով կողմերի միջև կնքված 13.06.2019թ֊ի ծառայությունների վճարովի մատուցման մասին ՓԳ-19-22/ԼԳ պայմանագրով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը ապացույցներ հավաքելու ն ներկայացնելու ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, ինչպես նաև գործի բարդությունը վիճելի իրավահարաբերության բնույթը և գործի քննության տևողությունը, ԿՈՂՄԵՐԸ եկան համաձայնության կողմերի միջև կնքված 13.06.2019թ-ի ծառայությունների վճարովի մատուցման մասին ՓԳ-19-22/ԼԳ պայմանագրի 3.1. կետի Փոփոխության վերաբերյալ:
Համաձայնագրի 1.1 կետի համաձայն՝ կողմերը եկան համաձայնության, որ կողմերի միջև կնքված 13.06.2019թ-ի ծառայությունների վճարովի մատուցման մասին ՓԳ-19-22/ԼԳ պայմանագրի 3.1. կետը սահմանում է. «3.1. Սույն պայմանագրի գինը թիվ 1.1.1. կետով սահմանված ծառայության համար կազմում է 500000 (հինգ հարյուր հազար) դրամ»:
Նշյալն օրենքի ուժով համարվում է դատական ծախս, իսկ ինչպես վերն արդեն նշվել է` դատական ծախսերը բաշխվում են գործին մասնակցող անձանց միջև բավարարված հայցապահանջներին համամասնորեն, հետևաբա,ր անդրադառնալով այդ գումարի խելամիտ լինելու հանգամանքին, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը` դատարանն արձանագրում է, որ փաստաբանի վարձատրությունը պետք է լինի խելամիտ, և անդրադառնալով փաuտաբանի վարձատրության խելամտության հարցին, դատարանը գտնում է, որ որպես վարձատրության խելամտության չափորոշիչներ կարող են հանդիսանալ, մասնավորապես, քաղաքացիական գործի ելքի համար նշանակություն ունեցող` փաստաբանի կողմից կատարված գործողությունների ծավալը, դատական նիստերի քանակն ու դրանց փաստաբանի մասնակցության գործոնը, գործի բարդության աստիճանը:
Դատարանը,հիմք ընդունելով վերոգրյալ չափորոշիչները, հաշվի առնելով, որ պայմանագրով նախատեսվել է դատական երեք ատյաններում դատական ներկայացուցչություն, ուստի առաջին ատյանում փաստաբանի կոմղից կատարված գործողությունների համար խելամիտ էհամարում 200 000 ՀՀ դրամ գումարը՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, որը ենթակա է բռնագանձման հայցվորից հօգուտ պատասխանողի:
Անդրադառնալով դատական ծախսերի հարցին` դատարանը փաստում է, որ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101 հոդվածի`դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասի` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Սույն գործով հայցվորի պահանջները մերժվել են, իսկ հայցվորի կողմից հայցադիմումի համար նախապես վճարված է եղել պետական տուրքի գումարը, հետևաբար պետական տուրքի մասով դատական ծախսերի հարցը դատարանը համարում է լուծված:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 191-րդ, 192-րդ, հոդվածներով, դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

Լիլիթ Յուրիկի Մարտիրոսյանի հայցը մերժել.
Լիլիթ Յուրիկի Մարտիրոսյանիցհօգուտ պատասխանող «Տեսակետ» ՍՊԸ-իբռնագանձել ընդհանուր 200 000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Դատական ծախսերի հարցը մնացած մասով համարել լուծված:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:


ԴԱՏԱՎՈՐ Զ.ՆԱԽՇՔԱՐՅԱՆ



Ծանոթություն: Վճիռը մտել է օրինական ուժի մեջ ___________________2020թ.:


ԴԱՏԱՎՈՐ Զ.ՆԱԽՇՔԱՐՅԱՆ