Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

 

Սույն քաղաքացիական գործով ըստ հայցի Գարիկ Եգորի Առաքելյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, երրորդ անձ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության՝ գնդապետ Գարիկ Եգորի Առաքելյանին Հայաստանի Հանրապետության Էրեբունու զինվորական կոմիսարի պաշտոնում վերականգնելուն պարտավորեցնելու և հօգուտ Գարիկ Եգորի Առաքելյանի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից միջին աշխատավարձը բռնագանձելու /հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար/ պահանջների մասին` հայցվորի շահերը  ՀՀ Վարչական դատարանում ներկայացնում է Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:

20.10.2020 թվականին ՀՀ Վարչական դատարանը կայացրել է հօգուտ հայցվորի բարենպաստ դատական ակտ` բավարարելով Գարիկ Առաքելյանի հայցը:

ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/3479/05/19


Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

<<20>>
հոկտեմբերի 2020 թվական  ք. Երևան


Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը /այսուհետ՝ Դատարան/


նախագահությամբ` դատավոր Էդվարդ Նահապետյանի
քարտուղարությամբ՝ Ն.Աբգարյանի

մասնակցությամբ `

հայցվոր` Գարիկ Առաքելյան
հայցվորի ներկայացուցիչ `
Լևոն Բաղդասարյան
փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 88

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակ

պատասխանողի ներկայացուցիչ`
Էլյա Բղդոյան


դռնբաց դատական նիստում քննելով վարչական գործն ըստ հայցի Գարիկ Եգորի Առաքելյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, երրորդ անձ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության՝ գնդապետ Գարիկ Եգորի Առաքելյանին Հայաստանի Հանրապետության Էրեբունու զինվորական կոմիսարի պաշտոնում վերականգնելուն պարտավորեցնելու և հօգուտ Գարիկ Եգորի Առաքելյանի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից միջին աշխատավարձը բռնագանձելու /հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար/ պահանջների մասին

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.
Գարիկ Եգորի Առաքելյանի /ներկայացուցիչ՝ Լևոն Բաղդասարյան/ կողմից 10.05.2019 թվականին հայցադիմում է ստացվել Դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության՝ գնդապետ Գարիկ Եգորի Առաքելյանին Հայաստանի Հանրապետության Էրեբունու զինվորական կոմիսարի պաշտոնում վերականգնելուն պարտավորեցնելու և հօգուտ Գարիկ Եգորի Առաքելյանի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից միջին աշխատավարձը բռնագանձելու /հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար/ պահանջների մասին:
Դատարանի 17.05.2019 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և հրավիրվել է նախնական դատական նիստ:
Դատարանի 06.06.2019 թվականի որոշմամբ երրորդ անձ է ներգրավվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:
Դատարանի 02.12.2019 թվականի որոշմամբ սույն վարչական գործը նշանակվել է դատաքննության: 
Դատարանի 10.06.2020 թվականի որոշմամբ վարչական գործի քննությունը վերսկսվել է: 
Դատարանը 01.10.2020 թվականին դատաքննությունն ավարտված համարելով, գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման օր է հայտարարել 20.10.2020 թվականը:


Հայցվորի փաստարկները, հիմնավորումները և պահանջը.
Դատարան ներկայացրած հայցադիմումով հայցվոր հայտնել է հետևյալը. 
Գնդապետ Գարիկ Առաքելյանը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Էրեբունու զինվորական կոմիսարի պաշտոնը: 
Հայցվորին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: 
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 12.07.2018 թվականի որոշմամբ Հայցվորի նկատմամբ կիրառվել է խափանման միջոց կալանքը /հիմք՝ 12.07.2018 թվականի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը քննության առնելու մասին որոշում/:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 01.08.2018 թվականի հրամանով գնդապետ Գարիկ Առաքելյանը <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով ազատվել է Հայաստանի Հանրապետության Էրեբունու զինվորական կոմիսարի պաշտոնից՝ թողնվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության տրամադրության տակ /հիմք՝ 01.08.2018 թվականի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրաման/:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 06.09.2018 թվականի որոշմամբ Հայցվորի նկատմամբ կիրառվել է որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ: Նշված որոշումն օրինական ուժ է ստացել /հիմք՝ 06.09.2018 թվականի մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը քննության առնելու մասին որոշում և 28.09.2018 թվականի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշում/:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին ուղղված գրությունն առ այն, որ վերացել է Գարիկ Առաքելյանի ազատման համար հիմք հանդիսացած հանգամանքը, այն է՝ խափանման միջոց կալանքի փոխարեն ընտրվել է գրավ, որի ուժով վերջինս պետք է վերականգնվի իր աշխատանքում, մնացել է անպատասխան /հիմք՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դ.Տոնոյանին ուղղված 26.03.2019 թվականի գրությունը/: 
<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պայմանագրային զինծառայողը զինվորական պաշտոնից ազատվում է զինծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելիս և կալանքը որպես խափանման միջոց ընտրվելիս կամ հարուցված քրեական հետապնդման շրջանակներում նրա պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման որոշում կայացնելիս:
<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1–ին մասը սահմանում է, որ նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, եթե իրավական ակտում`
1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն <<և>> կամ <<ու>> շաղկապով բաժանված պայմաններով, կամ
2) նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն ստորակետերով բաժանված պայմաններով, կամ
3) նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով և <<և>> կամ <<ու>> շաղկապով բաժանված պայմաններով: 
Նույն հոդվածի 3-րդ մասի ուժով նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի կամ թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը, եթե իրավական ակտում`
1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է <<կամ>> շաղկապով բաժանված պայմաններով, կամ
2) նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով և <<կամ>> շաղկապով բաժանված պայմաններով:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտում թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի առկայությունը, ապա չի կարող կիրառվել <<և>> կամ <<ու>> շաղկապը, կամ դրանք չեն կարող բաժանվել ստորակետով կամ կետադրական այլ նշանով:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով կամ <<և>> կամ <<ու>>, ինչպես նաև <<կամ>> շաղկապով բաժանված պայմաններով, ապա ստորակետերով կամ <<և>> կամ <<ու>> շաղկապներով բաժանված պայմանների մասով այդ նորմի կիրառման համար անհրաժեշտ է բոլոր պայմանների առկայությունը, իսկ <<կամ>> շաղկապով բաժանված պայմանների մասով բավական է թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը:
Այսինքն, եթե իրավական նորմում առկա են <<և>> կամ <<ու>> շաղկապները կամ դրանք առանձնացվել են ստորակետով, ապա չի կարող ենթադրվել, որ իրավական նորմում առկա երկու պայմաններից միայն մեկի առկայությունը բավարար է: 
Նույն կարգավորումն է նախատեսվել <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի /ուժը կորցրել է 07.04.2018թ./ 45-րդ հոդվածի 10-րդ մասի 5-րդ և 8-րդ պարբերությամբ, այն է՝ եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով, ինչպես նաև <<և>> կամ <<ու>> շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է: (..) Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով կամ <<և>> կամ <<ու>>, ինչպես նաև <<կամ>> շաղկապով բաժանված պայմաններով, ապա ստորակետերով կամ <<և>> կամ <<ու>> շաղկապներով բաժանված պայմանների մասով այդ նորմի կիրառման համար անհրաժեշտ է բոլոր պայմանների առկայությունը, իսկ <<կամ>> շաղկապով բաժանված պայմանների մասով բավական է թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը:
Հետևաբար <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասից բխում է, որ զինվորական պաշտոնյայի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև աշխատանքային հարաբերությունները կասեցվում են նշված երկու իմպերատիվ պահանջների միաժամանակյա առկայության պայմաններում, այն է՝ 
քրեական հետապնդում հարուցելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրվելու դեպքում կամ զինվորական պաշտոնյայի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև աշխատանքային հարաբերությունները կասեցվում են
քրեական հետապնդման շրջանակներում նրա պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման որոշում կայացնելու դեպքում:
Այսինքն՝ քրեական գործի հարուցումը դեռևս հիմք չէ աշխատող և գործատու հարաբերությունները կասեցնելու համար քանի դեռ չկա կա՛մ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը կա՛մ քրեական հետապնդման մարմնի կողմից մեղադրյալի նկատմամբ կայացված պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման մասին որոշում, հակառակ դեպքում խաթարվում է աշխատանքային /ծառայողական/ հարաբերությունների բնականոն գործունեությունը:
Տվյալ դեպքում գնդապետ Գարիկ Առաքելյանը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Էրեբունու զինվորական կոմիսարի պաշտոնը և հաշվի առնելով, որ վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ և ընտրվել խափանման միջոց կալանքը, Հայցվորը <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով ազատվել է Հայաստանի Հանրապետության Էրեբունու զինվորական կոմիսարի պաշտոնից՝ թողնվելով ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության տրամադրության տակ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 06.09.2018 թվականի որոշմամբ հայցվորի նկատմամբ կիրառվել է որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ: Նշված որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը մերժվել է և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 06.09.2018 որոշումը մտել է օրինական ուժի մեջ:
Ավելին, հարուցված քրեական հետապնդման շրջանակներում Գարիկ Առաքելյանի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման որոշում չի կայացվել քրեական հետապնդումն իրականացնող մարմնի կողմից՝ համաձայն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի, այն է՝ դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ` քննիչն իրավունք ունի ժամանակավոր դադարեցնել հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ:
Հետևաբար հայցվորի կողմից իր պաշտոնում իր գործունեությունը վերսկսելուն խոչընդոտող հանգամանքներ չկան, իսկ իր նկատմամբ հարուցված քրեական գործը բավարար հիմք չէ վերջինիս իր աշխատանքին չվերականգնելու համար, քանի որ օրենսդիրը սահմանել է վերջինիս նկատմամբ քրեական գործ հարուցելիս խափանման միջոց կալանքն ընտրելու իմպերատիվ պահանջը աշխատանքային հարաբերությունները կասեցնելու համար:
Հայցվորի ներկայացուցչի կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին գրություն է ուղղվել այն մասին, որ վերացել է հայցվոր Գարիկ Առաքելյանի ազատման համար հիմք հանդիսացած հանգամանքը, այն է՝ խափանման միջոց կալանքի փոխարեն ընտրվել է գրավ, որի ուժով վերջինիս կողմից աշխատանքի անցնելու համար խոչընդոտող հանգամանքներ չկան, և Հայցվորը պետք է վերականգնվի իր աշխատանքում: Նշված գրությունը մնացել է անպատասխան:
<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ զինվորական ծառայությունն ավարտված է համարվում զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու կապակցությամբ զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանելու օրը:
Այսինքն՝ քանի դեռ չի կայացվել զինծառայողին ծառայությունից արձակելու մասին հրաման, աշխատանքային հարաբերությունները չեն կարող համարվել դադարած:
<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Նույն հոդվածի 2-րդ մասի ուժով զինծառայողներին տրվում են <<Զինապարտության մասին>>, <<Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված իրավունքներ, երաշխիքներ ու փոխհատուցումներ:
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով:
Այլ կերպ ասած Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի իրավանորմերը գործում են այնքանով, որքանով այլ իրավական ակտերով այլ կարգավորումներ նախատեսված չեն:
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ որոշակի ժամկետով պայմանագրեր կնքվում են ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողի հետ:
Նույն օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու պատճառով գործատուն կամ աշխատողն իրավունք ունեն լուծելու պայմանագիրը, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածով նախատեսված ժամկետները չեն կիրառվում այն աշխատողների նկատմամբ, որոնք աշխատանքի են ընդունվել բացակայող աշխատողի փոխարեն, ինչպես նաև այն աշխատողների նկատմամբ, ովքեր կատարում են աշխատանքային պայմանագրով նախատեսված որոշակի աշխատանքներ:
Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը սահմանում է, որ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը`աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում:
Այսինքն՝ ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողի հետ կամ նախկին աշխատողի՝ իր աշխատանքում վերականգնվելու դեպքում նոր աշխատողի հետ գործատուն աշխատանքային պայմանագիրը լուծում է: <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքը նշված մասով որևէ կարգավորում չունի, հետևաբար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի նշված նորմերը տվյալ դեպքում կիրառելի են: 
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:
Հաշվի առնելով, որ <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի ուժով վերացել են Հայցվոր Գարիկ Առաքելյանի աշխատանքային հարաբերությունների կասեցման համար հիմք հանդիսացած հանգամանքները, ուստի՝ Գարիկ Առաքելյանը պետք է վերականգնվի իր նախկին աշխատանքում և հօգուտ վերջինիս պետք է բռնագանձվի նաև միջին աշխատավարձ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: 
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը:
<<Հանրային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական ծառայությունն ընդգրկում է դատական ծառայությունը, քաղաքացիական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, մաքսային ծառայությունը, հարկային ծառայությունը, փրկարար ծառայությունը, զինվորական ծառայությունը (բացառությամբ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության), ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը, ոստիկանությունում ծառայությունը, քրեակատարողական ծառայությունը, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, դատական կարգադրիչների ծառայությունը:
Տվյալ դեպքում հայցվորը զբաղեցրել է Երևանի Էրեբունու զինվորական կոմիսարի պաշտոնը, հետևաբար հայցվորի կողմից զբաղեցրած պաշտոնից բխող գործունեությունը <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով համարվում է զինվորական /հանրային/ ծառայություն:
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել նաև օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում տրամադրել օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը։
Նույն օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել`
բ) երկամսյա ժամկետում այն պահից, երբ լրացել է հայցվող գործողության կատարման համար սահմանված ժամկետը,
գ) եռամսյա ժամկետում այն պահից, երբ դիմում է ներկայացվել հայցվող գործողությունը կատարելու համար, եթե առկա չեն սույն կետի <<ա>> և <<բ>> ենթակետերով նախատեսված դեպքերը:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է։ Օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական վարույթի ժամկետն սկսվում է դիմումը տվյալ վարչական մարմնում մուտքագրելու օրվանից, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ ընդունվելիք վարչական ակտերի համար` նախաձեռնության օրվանից։
Նույն հոդվածի 3-րդ մասի ուժով սույն օրենքով նախատեսված ժամկետները հաշվարկվում են օրացուցային օրերով։ Եթե ժամկետը լրանում է ոչ աշխատանքային օրը, ապա ժամկետն ավարտված է համարվում այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվա ժամը 18:00-ին։
Տվյալ դեպքում հայցվորի ներկայացուցչի կողմից 26.03.2019 թվականին գրություն է ուղղվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հայցվորին աշխատանքում վերականգնելու համար, որը մնացել է անպատասխան, ուստի՝ հայցվորի կողմից հայցադիմումը ներկայացվում է օրենքով սահմանված ժամկետներում:
Ելնելով վերոգրյալից հայցվորը խնդրել է Դատարանին գնդապետ Գարիկ Եգորի Առաքելյանին վերականգնել Հայաստանի Հանրապետության Էրեբունու զինվորական կոմիսարի պաշտոնում և հօգուտ Գարիկ Առաքելյանի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից բռնագանձել միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:

Պատասխանողի փաստարկները, հիմնավորումները և պահանջը.
Պատասխանող՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայցադիմումին գրավոր պատասխան չի ներկայացրել:
Դատաքննության ընթացքում պատասխանողի ներկայացուցիչը հայցն չընդունեց խնդրեց մերժել: 

Երրորդ անձի իրավական դիրքորոշումը.
Երրորդ անձ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայցադիմումին գրավոր պատասխան չի ներկայացրել և որևէ իրավական դիրքորոշում չի արտահայտել:
Երրորդ անձը չի ներկայացել դատաքննությանը` չնայած դատաքննության վայրի և ժամանակի մասին պատշաճ ծանուցված լինելու հանգամանքին: Դատարանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասով, որոշել է դատաքննությունն անցկացնել պատշաճ ծանուցված երրորդ անձի ներկայացուցչի բացակայությամբ: 


Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Վարչական դատարանի իրավական վերլուծությունները և եզրահանգումը.
Լսելով հայցվորի և ներկայացուցչի բացատորությունները, պատասխանողի ներկայացուցչի առարկությունները, հետազոտելով և գնահատելով գործում առկա ապացույցները Դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ` 
1/ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե` ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ` այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով. 
2/ նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն, 
3/ նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը, սահմանում են անձի դատարան դիմելու հատկապես կարևորագույն իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար, որը վերաբերում է նաև պետական մարմինների կողմից իրականացվող վարչարարության արդյունքում ընդունված վարչական ակտերին, գործողություններին /անգործությանը/ դատական կարգով բողոքարկելու հնարավորությնը։ Այս դեպքում պետական մարմինը կայացնում է վարչական ակտ, կատարում է գործողություն կամ թույլ է տալիս անգործություն, որի գոյությունը անձի համար ստեղծում է պայմաններ` ողջամտորեն համարելու, որ պետական մարմնի որոշակի վարչական ակտով խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները։ Վերոգրյալից հետևում է, որ դատական պաշտպանությունից օգտվելը չի կարող լինել ինքնանպատակ, այն պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգման ապահովմանը։ Այսինքն` անձը, դիմելով վարչական դատարան, ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական մարմինների վարչական ակտերը, գործողությունները (անգործությունը) ընդունվել կամ կատարվել են օրենքի խախտմամբ, այլև պետք է մատնանշի իր այն իրավունքները, որոնք դրա արդյունքում խախտվել են։ Այստեղից էլ հետևում է, որ վարչական ակտը դատական կարգով կարող է ճանաչվել անվավեր, եթե հաստատվի հետևյալ երկու վավերապայմանների միաժամանակյա առկայությունը.
1. վիճարկվող վարչական ակտն ընդունվել է օրենքի խախտմամբ կամ կեղծ փաuտաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաuտաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում.
2. վիճարկվող վարչական ակտով խախտվել են հայցվորի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները։ Դատաքննությամբ պարզվեց, որ 01.08.2018 թվականի թիվ 1138 ա/վ հրամանի հիման վրա Գարիկ Առաքելյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության Էրեբունու զինվորական կոմիսարի պաշտոնից: Ազատման հիմքում դրվել է <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի>> մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, և թողնվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթուրթյան վարչության տրամադրուևթյան տակ: 
Սույն գործի փաստերի, հայցվորի ներկայացրած պահանջների և կողմերի փաստարկների հիման վրա Դատարանը գտնում է, որ սույն վարչական գործով անհրաժեշտ է նախ՝ անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 01.08.2018 թվականի թիվ 1138 ա/վ հրամանի վարչական ակտ հանդիսանալու հարցին։
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն։ Ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 01.08.2018 թվականի թիվ 1138 ա/վ հրամանը՝ Դատարանը գտնում է, որ այն հանդիսանում է վարչական ակտ, քանի որ վերոնշյալ օրենսդրական դրույթների վերլուծության արդյունքում ակնհայտ է, որ վարչական ակտը պարտադիր պետք է տարածվի վարչական մարմնից (վերջինիս ազդեցության ոլորտից, ենթակայությունից) դուրս գտնվող անձանց վրա, այսինքն` ունենա արտաքին ներգործություն։ Սա նշանակում է, որ վարչական ակտի հասցեատերը պետք է լինի հանրային սուբյեկտիվ իրավունքների կամ պարտականությունների կրող։ Միայն իր այդ կարգավիճակում անձը կարող է հանդես գալ որպես վարչական ակտի հասցեատեր։ Հանրային ծառայությունը դադարեցնելու վերաբերյալ ընդունվող անհատական իրավական ակտը վարչական ակտ է, քանի որ ներգործում է մասնավոր անձի սուբյեկտիվ իրավունքների վրա։ Հանրային ծառայության ընդունվելու իրավունքն իրացրած անձը, դառնալով ծառայող, պահպանում է այդ սահմանադրական իրավունքից ածանցվող հանրային ծառայությունը շարունակելու իրավունքը։ Նա ձեռք է բերում նաև վստահության իրավունք` իրեն հանրային ծառայության ընդունելու վերաբերյալ վարչական ակտի գոյության հանդեպ, որը ներառում է նաև նրա իրավաչափ ակնկալիքն այդ վարչական ակտի ապագային ուղղված գործողության վերաբերյալ։ Դա հիմնավորում է նաև նրա սուբյեկտիվ իրավունքը` ստանալու և պահպանելու այն վարձատրությունը, որը սահմանված է տվյալ պաշտոնի համար։ Հանրային ծառայությունը դադարեցնելու մասին վարչական ակտերը ներքին ակտերից տարանջատելու համար կարևոր նշանակություն ունի ոչ միայն այդ հանրային ծառայողի` տվյալ իրավահարաբերություններում որպես մասնավոր անձ հանդես գալը, որպես սուբյեկտիվ հանրային իրավունքների կրող լինելը, այլև` այդ ակտերի ներգործության աստիճանն անձի իրավական կարգավիճակի վրա։ Իրավական ակտը վարչական ակտ է հանդիսանում, երբ դրա ներգործությունն անձի իրավունքների ոլորտին այնքան ինտեսիվ է, որ ունակ է փոխելու անձի կարգավիճակը։ Հանրային ծառայությունը դադարեցնելու մասին հրամանը հանդիսանում է վարչական ակտ, քանի որ առաջին` ներգործում է մասնավոր անձի սուբյեկտիվ իրավունքների վրա և երկրորդ` դրա ներգործությունն անձի իրավունքների ոլորտին այնպիսին է, որ փոխում է անձի կարգավիճակը։ Այսպիսով, վերը նշված հիմնավորմամբ, Դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 01.08.2018 թվականի թիվ 1138 ա/վ հրամանը հանդիսանում է վարչական ակտ։
Նույն հոդվածի երկրորդ մասի <<բ>> կետի համաձայն` սույն օրենքի իմաստով` միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը:
<<Հանրային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական ծառայությունն ընդգրկում է դատական ծառայությունը, քաղաքացիական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, մաքսային ծառայությունը, հարկային ծառայությունը, փրկարար ծառայությունը, զինվորական ծառայությունը (բացառությամբ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության), ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը, ոստիկանությունում ծառայությունը, քրեակատարողական ծառայությունը, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, դատական կարգադրիչների ծառայությունը:
Տվյալ դեպքում հայցվորը զբաղեցրել է Երևանի Էրեբունու զինվորական կոմիսարի պաշտոնը, հետևաբար հայցվորի կողմից զբաղեցրած պաշտոնից բխող գործունեությունը <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով համարվում է զինվորական /հանրային/ ծառայություն:
Դատարանը դատաքննությամբ ձեռք բերված ապացույցների գնահատմամբ հաստատված է համարում, որ կողմերի միջև առկա է աշխատանքային հարաբերություներ, հայցվոր Գարիկ Առաքելյանը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Էրեբունու զինվորական կոմիսարի պաշտոնը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 01.08.2018 թվականի թիվ 1138 ա/վ հրամանով հայցվոր Գարիկ Առաքելյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության Էրեբունու զինվորական կոմիսարի պաշտոնից թողնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության տրամադրության տակ, այն բանի համար, որ հայցվորին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 12.07.2018 թվականի որոշմամբ Հայցվորի նկատմամբ կիրառվել է խափանման միջոց կալանքը /հիմք՝ 12.07.2018 թվականի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը քննության առնելու մասին որոշում/: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 01.08.2018 թվականի հրամանով գնդապետ Գարիկ Առաքելյանը <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով ազատվել է Հայաստանի Հանրապետության Էրեբունու զինվորական կոմիսարի պաշտոնից՝ թողնվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության տրամադրության տակ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 06.09.2018 թվականի որոշմամբ Հայցվորի նկատմամբ կիրառվել է որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ: Նշված որոշումն օրինական ուժ է ստացել /հիմք՝ 06.09.2018 թվականի մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը քննության առնելու մասին որոշում և 28.09.2018 թվականի Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում/: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին ուղղված գրությունն առ այն, որ վերացել է Գարիկ Առաքելյանի ազատման համար հիմք հանդիսացած հանգամանքը, այն է՝ խափանման միջոց կալանքի փոխարեն ընտրվել է գրավ, որի ուժով վերջինս պետք է վերականգնվի իր նախկին աշխատանքում, մնացել է անպատասխան: <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պայմանագրային զինծառայողը զինվորական պաշտոնից ազատվում է զինծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելիս և կալանքը որպես խափանման միջոց ընտրվելիս կամ հարուցված քրեական հետապնդման շրջանակներում նրա պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման որոշում կայացնելիս:
<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1–ին մասը սահմանում է, որ նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, եթե իրավական ակտում`
1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն <<և>> կամ <<ու>> շաղկապով բաժանված պայմաններով, կամ
2) նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն ստորակետերով բաժանված պայմաններով, կամ
3) նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով և <<և>> կամ <<ու>> շաղկապով բաժանված պայմաններով: 
Նույն հոդվածի 3-րդ մասի ուժով նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի կամ թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը, եթե իրավական ակտում`
1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է <<կամ>> շաղկապով բաժանված պայմաններով, կամ
2) նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով և <<կամ>> շաղկապով բաժանված պայմաններով:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտում թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի առկայությունը, ապա չի կարող կիրառվել <<և>> կամ <<ու>> շաղկապը, կամ դրանք չեն կարող բաժանվել ստորակետով կամ կետադրական այլ նշանով:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով կամ <<և>> կամ <<ու>>, ինչպես նաև <<կամ>> շաղկապով բաժանված պայմաններով, ապա ստորակետերով կամ <<և>> կամ <<ու>> շաղկապներով բաժանված պայմանների մասով այդ նորմի կիրառման համար անհրաժեշտ է բոլոր պայմանների առկայությունը, իսկ <<կամ>> շաղկապով բաժանված պայմանների մասով բավական է թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը:
Այսինքն, եթե իրավական նորմում առկա են <<և>> կամ <<ու>> շաղկապները կամ դրանք առանձնացվել են ստորակետով, ապա չի կարող ենթադրվել, որ իրավական նորմում առկա երկու պայմաններից միայն մեկի առկայությունը բավարար է: 
Նույն կարգավորումն է նախատեսվել նաև <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի /ուժը կորցրել է 07.04.2018թ./ 45-րդ հոդվածի 10-րդ մասի 5-րդ և 8-րդ պարբերությամբ, այն է՝ եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով, ինչպես նաև <<և>> կամ <<ու>> շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է: (..) Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով կամ <<և>> կամ <<ու>>, ինչպես նաև <<կամ>> շաղկապով բաժանված պայմաններով, ապա ստորակետերով կամ <<և>> կամ <<ու>> շաղկապներով բաժանված պայմանների մասով այդ նորմի կիրառման համար անհրաժեշտ է բոլոր պայմանների առկայությունը, իսկ <<կամ>> շաղկապով բաժանված պայմանների մասով բավական է թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը:
Վերը շարադրված իրավական նորմերի վերլուծության արդյունքում Դատարանը գտնում է, որ <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասից բխում է, որ զինվորական պաշտոնյայի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև աշխատանքային հարաբերությունները կասեցվում են նշված երկու իմպերատիվ պահանջների միաժամանակյա առկայության պայմաններում, այն է՝ 
քրեական հետապնդում հարուցելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրվելու դեպքում կամ զինվորական պաշտոնյայի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև աշխատանքային հարաբերությունները կասեցվում են քրեական հետապնդման շրջանակներում նրա պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման որոշում կայացնելու դեպքում:
Այսինքն՝ քրեական գործի հարուցումը դեռևս հիմք չէ աշխատող և գործատու հարաբերությունները կասեցնելու համար քանի դեռ չկա կամ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը կամ քրեական հետապնդման մարմնի կողմից մեղադրյալի նկատմամբ կայացված պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման մասին որոշում, հակառակ դեպքում խաթարվում է աշխատանքային /ծառայողական/ հարաբերությունների բնականոն գործունեությունը: Տվյալ դեպքում Գարիկ Առաքելյանը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Էրեբունու զինվորական կոմիսարի պաշտոնը և հաշվի առնելով, որ վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ և ընտրվել խափանման միջոց կալանք, Հայցվորը <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով ազատվել է Հայաստանի Հանրապետության Էրեբունու զինվորական կոմիսարի պաշտոնից՝ թողնվելով ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության տրամադրության տակ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 06.09.2018 թվականի որոշմամբ հայցվորի նկատմամբ կիրառվել է որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ: Նշված որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը մերժվել է և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 06.09.2018 որոշումը մտել է օրինական ուժի մեջ: Ավելին, հարուցված քրեական հետապնդման շրջանակներում Գարիկ Առաքելյանի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման որոշում չի կայացվել քրեական հետապնդումն իրականացնող մարմնի կողմից՝ համաձայն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի, այն է՝ դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ` քննիչն իրավունք ունի ժամանակավոր դադարեցնել հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ: Հետևաբար դատարանի գնահատմամբ հայցվորի կողմից իր պաշտոնում իր գործունեությունը վերսկսելուն խոչընդոտող հանգամանքներ սույն գործով չկան, իսկ վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործը բավարար հիմք չէ վերջինիս նախկին աշխատանքին չվերականգնելու համար, քանի որ օրենսդիրը սահմանել է վերջինիս նկատմամբ քրեական գործ հարուցելիս խափանման միջոց կալանքն ընտրելու իմպերատիվ պահանջը աշխատանքային հարաբերությունները կասեցնելու համար: Հայցվորի ներկայացուցչի կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին գրություն է ուղղվել այն մասին, որ վերացել է հայցվոր Գարիկ Առաքելյանի ազատման համար հիմք հանդիսացած հանգամանքը, այն է՝ խափանման միջոց կալանքի փոխարեն ընտրվել է գրավ, որի ուժով վերջինիս կողմից աշխատանքի անցնելու համար խոչընդոտող հանգամանքներ չկան, և հայցվորը պետք է վերականգնվի իր աշխատանքում: Նշված գրությունը մնացել է անպատասխան:
<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ զինվորական ծառայությունն ավարտված է համարվում զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու կապակցությամբ զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանելու օրը: Այսինքն՝ քանի դեռ չի կայացվել զինծառայողին ծառայությունից արձակելու մասին հրաման, աշխատանքային հարաբերությունները չեն կարող համարվել դադարած: <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Նույն հոդվածի 2-րդ մասի ուժով զինծառայողներին տրվում են <<Զինապարտության մասին>>, <<Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված իրավունքներ, երաշխիքներ ու փոխհատուցումներ:
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով: Այլ կերպ ասած Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի իրավանորմերը գործում են այնքանով, որքանով այլ իրավական ակտերով այլ կարգավորումներ նախատեսված չեն: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ որոշակի ժամկետով պայմանագրեր կնքվում են ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողի հետ: Նույն օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու պատճառով գործատուն կամ աշխատողն իրավունք ունեն լուծելու պայմանագիրը, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածով նախատեսված ժամկետները չեն կիրառվում այն աշխատողների նկատմամբ, որոնք աշխատանքի են ընդունվել բացակայող աշխատողի փոխարեն, ինչպես նաև այն աշխատողների նկատմամբ, ովքեր կատարում են աշխատանքային պայմանագրով նախատեսված որոշակի աշխատանքներ: Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը սահմանում է, որ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում: Այսինքն՝ ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողի հետ կամ նախկին աշխատողի՝ իր աշխատանքում վերականգնվելու դեպքում նոր աշխատողի հետ գործատուն աշխատանքային պայմանագիրը լուծում է: <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքը նշված մասով որևէ կարգավորում չունի, հետևաբար դատարանի գնահատմամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի նշված նորմերը տվյալ դեպքում կիրառելի են: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:
Հաշվի առնելով, որ <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի ուժով վերացել են Հայցվոր Գարիկ Առաքելյանի աշխատանքային հարաբերությունների կասեցման համար հիմք հանդիսացած հանգամանքները, ուստի՝ Գարիկ Առաքելյանը դատարանի գնահատմամբ ենթակա է վերականգնման իր նախկին աշխատանքում և հօգուտ վերջինիս պետք է բռնագանձվի նաև միջին աշխատավարձ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: 
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել նաև օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում տրամադրել օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն` վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցի հետ կարող է ներկայացվել պահանջ այն հետևանքները վերացնելու մասին, որոնք առաջացել են վիճարկվող վարչական ակտի կամ վիճարկվող գործողության (անգործության) կամ վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետևանքով։
Հայցվորը պահանջ է ներկայացրել նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հօգուտ Գարիկ Առաքելյանի բռնագանձել միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, որը Դատարանը գտնում է որ նույնպես ենթակա է բավարարման:
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:
Վերը վկայակոչված իրավական ակտերի և բերված փաստարկների ուժով Դատարանը եզրակացրեց, որ հայցվորի պահանջը հիմնավոր է և ենթակա բավարարման ուստի որպես հայցվորի իրավունքների վերականգնման միջոց՝ հայցվորն իրավունք ունի վերականգվել նախկին աշխատանքում և ստանալ հատուցում հարկադիր պարապուրդի համար՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հայցվորի միջին աշխատավարձի չափով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատաքննությամբ հաստատված վերոհիշյալ փաստերն ինքնին բավարար են հայցը բավարարելու համար, որպիսի պարագայում գործի լուծումը որևէ կերպ պայմանավորված չէ կողմերի ներկայացրած այլ փաստարկների գնահատմամբ, Դատարանը եզրակացրեց, որ այդ փաստարկների գնահատման դատավարական անհրաժեշտությունը բացակայում է։
Անդրադառնալով դատական ծախսերի բաշխման հարցին, Դատարանն արձանագրում է հետևյալը.
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից, իսկ 57-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են <<Պետական տուրքի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ կրում է մյուս կողմի դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար...: Տվյալ դեպքում սույն հայցադիմումը ներկայացնելու համար <<Պետական տուրքի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի հիմքով հայցվորն ազատված է պետական տուրքի վճարումից, ինչի հաշվառմամբ էլ հայցվորը սույն հայցադիմումը Դատարան ներկայացնելու համար դատական ծախս չի կատարել, իսկ հայցը ենթակա է բավարարման, ուստի Դատարանը հանգում է այն եզրակացության, որ պետական տուրքի ծախսը պետք է համարել լուծված: 
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ, 114-րդ, 123-127-րդ հոդվածներով, Դատարանը՝

Վ Ճ Ռ Ե Ց

Գարիկ Եգորի Առաքելյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, երրորդ անձ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության՝ գնդապետ Գարիկ Եգորի Առաքելյանին Հայաստանի Հանրապետության Էրեբունու զինվորական կոմիսարի պաշտոնում վերականգնելուն պարտավորեցնելու և հօգուտ Գարիկ Եգորի Առաքելյանի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից միջին աշխատավարձը բռնագանձելու /հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար/ պահանջների մասին, բավարարել:
Գարիկ Եգորի Առաքելյանին վերականգնել Հայաստանի Հանրապետության Էրեբունու զինվորական կոմիսարի պաշտոնում և հօգուտ Գարիկ Եգորի Առաքելյանի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից բռնագանձել միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:
Պետական տուրքի հարցը համարել լուծված:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում` այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին: 
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննության կարգով` Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան:



ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ` ԷԴՎԱՐԴ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ