Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

 

 

Սույն քաղաքացիական գործով ըստ հայցի Ավետիք Պետրոսյանի ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության, Գեորգի Բաղդասարյանի` անշարժ գույքի

նկատմամբ օգտագործման իրավունքի ճանաչման պահանջի մասին պատասխանող Գեորգի Բաղդասարյանի շահերը ներկայացնում է

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 21.01.2021 թվականին կայացրել է Հայցն առանց քննության թողնելու մասին որոշում:

 

 

Քաղաքացիականգործ թիվ ԵԴ34709/02/19


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅՑՆ ԱՌԱՆՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԹՈՂՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

21.01.2021
թ. ք.Երևան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` հետևյալ կազմով`

նախագահությամբ դատավոր` Կ. Պետրոսյանի,
քարտուղարությամբ` Ս. Բաղդասարյանի,

պատասխանող Գեորգի Բաղդասարյանի
ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի

փաստաբանական գրասենյակ Լեվ Գրուպ

դռնբաց դատական նիստում քննության առնելով ըստ հայցի Ավետիք Պետրոսյանի ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության, Գեորգի Բաղդասարյանի` անշարժ գույքի նկատմամբ օգտագործման իրավունքի ճանաչման պահանջի մասին քաղաքացիական գործով հայցն առանց քննության թողնելու հարցը

Պ Ա Ր Զ Ե Ց 

Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 25.10.2019թ. որոշմամբ Ավետիք Պետրոսյանի ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության, Գեորգի Բաղդասարյանի` անշարժ գույքի նկատմամբ օգտագործման իրավունքի ճանաչման պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի մեկ այլ որոշմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց, այն է` արգելվել է պատասխանող Գեորգի Բաղդասարյանին` ք.Երևան, Կովկասյան /նախկին Հ.Սահյան/ փողոցի թիվ 42 հասցեում գտնվող անշարժ գույքին վերաբերող տնօրինման հետ կապված գործողությունների կատարումը:
04.12.2019 թվականի որոշմամբ քաղաքացիական գործով նշանակվել է նախնական դատական նիստ:
05.06.2020 թվականին հրավիրված դատական նիստի ընթացքում Գեորգի Բաղդասարյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը պնդել է դատարան ներկայացրած գրավոր միջնորդությունը` խնդրելով վերացնել 25.10.2019 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցները:
Դատարանի 05.06.2020 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցները վերացվել են:
Ուսումնասիրելով քաղաքացիական գործի նյութերը` դատարանն արձանագրում է, որ հայցը պետք է թողնել առանց քննության, հոտևյալ պատճառաբանությամբ.
ՀամաձայնՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի` գործին մասնակցող անձինք են`
1) կողմերը.
2) երրորդ անձինք.
3) դիմողները և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք` սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով:
Ըստ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի` դատավարության կողմերն են հայցվորը և պատասխանողը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Տվյալ դեպքում, հայցվորի երկու հաջորդականդատական նիստերին չներկայանալու հանգամանքը հաշվի առնելով, դատարանն արձանագրում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի կիրառման հիմքը, ուստի և հայցը պետք է թողնել առանց քննության:
Հրավիրված դատական նիստի ընթացքում պատասխանողի ներկայացուցիչը միջնորդեց դատարանին անդրադառնալ փաստաբանի խելամիտ վարձատրության գումարին և հայցվորից բռնագանձել 100.000 ՀՀ դրամ հօգուտ պատասխանողի:
Անդրադառնալով փաստաբանի վարձատրության դատական ծախսին` դատարանն արձանագրում է հետևյալըª 
Համաձայն Եվրոպական դատարանի ՙՄելտեքս՚ ՍՊԸ-ն և Մեսրոպ Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության /գանգատ թիվ 32283/04/ 2008թ հունիսի 17ի վճռի 10-րդ կետով արձանագրվել է« որ Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն դիմումատուին տրամադրվում է իր ծախսերի և ծախսերի փոխհատուցում միայն այն դեպքում« երբ ցույց է տրվում« որ դրանք իրականում կատարվել են, եղել են անհրաժեշտ և իրենց ծավալով ողջամիտ են:
Իրականª նշանակում է, որ պահանջ ներկայացրած անձը պետք է փաստաթղթային ողջամիտ ապացույցներ ներկայացնի առ այն, որ ծախսն իրականում գոյություն ունի. ծախսի հատուցման պահանջը չի կարող հիմնված լինել ենթադրությունների, շահարկումների և ապագայում տեղի ունենալիք հնարավոր կամ անհնարին իրադարձությունների ու փաստերի վրա:

Անհրաժեշտª նշանակում է, որ պահանջ ներկայացրած անձը պետք է ապացուցի, որ այդ հատուցումն իրոք անհրաժեշտ է իր խախտված իրավունքները վերականգնելու համար և որ ամենակարևորն է պետք է ցույց տա իր կրած վնասների ու իր իրավունքների խախտման միջև պատճառահետևանքային կապը:
Անհրաժեշտª նշանակում է, որ պահանջ ներկայացրած անձը պետք է ապացուցի, որ այդ հատուցումն իրոք անհրաժեշտ է իր խախտված իրավունքները վերականգնելու համար և որ ամենակարևորն է պետք է ցույց տա իր կրած վնասների ու իր իրավունքների խախտման միջև պատճառահետևանքային կապը:
Անհրաժեշտª նշանակում է, որ պահանջ ներկայացրած անձը պետք է ապացուցի, որ այդ հատուցումն իրոք անհրաժեշտ է իր խախտված իրավունքները վերականգնելու համար և որ ամենակարևորն է պետք է ցույց տա իր կրած վնասների ու իր իրավունքների խախտման միջև պատճառահետևանքային կապը:
Ողջամիտ նշանակում է, որ վնասի հատուցման պահանջի չափը պետք է համարժեք լինի հենց այդ վնասներին, ինչը բնականաբար ևս հնարավոր է ապացուցել միայն հստակ փաստաթղթային եղանակով` բացառելով ենթադրությունները և շահարկումները:
Ընդ որում` պարտադիր է այս բոլոր երեք չափանիշների միաժամանակյա առկայությունը: 
Տվյալ դեպքում, հաշվի առնելով սույն գործով հայցն առանց քննության թողնելու հանգամանքը, դատարանն արձանագրում է, որ վեճի ըստ էության քննություն չիրականացնելու պայմաններում միաժամանակ առկա չեն վերը նշված բոլոր երեք չափանիշները, հետևաբարփաստաբանի վարձատրության գումար բռնագանձելու պահանջի մասով ևս դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:
Վերոգրյալ հիման վրա և ղեկավարվելովՀայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ, 167-րդ, 180-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով, դատարանը 

Ո Ր Ո Շ Ե Ց


Ըստ հայցի Ավետիք Պետրոսյանի ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության, Գեորգի Բաղդասարյանի` անշարժ գույքի նկատմամբ օգտագործման իրավունքի ճանաչման պահանջի մասին քաղաքացիական գործով հայցը թողնել առանց քննության:
Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթ օր հետո:
Գործին մասնակցող անձինք որոշումը կարող են բողոքարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման օրվանից յոթնօրյա ժամկետում:



ԴԱՏԱՎՈՐ Կ. ՊԵՏՐՈՍՅԱՆ