Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Գործ ԵԿԴ-0977/02
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հետևյալ կազմով`
25.09.2009թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Գ. ԿԱՐԱԽԱՆՅԱՆ
քարտուղարությամբ` Ա. ՍԱՅԱԴՅԱՆ
Մասնակցությամբ Հայցվորի ներկայացուցիչ` Լ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ /"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/
Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ` Դ.ԱԶԻԶՅԱՆ

դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն ըստ դիմումի` Սահմանադրական իրավունք միություն կուսակցության, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք` ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության և Երևանի քաղաքապետարանի`սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:

 

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը Դիմումը մուտք է եղել 14.05.2009թ., նախագահի կողմից մակագրվել է 14.05.2009 թվականին, վարույթ է ընդունվել 18.05.2009 թվականին Հայցվորի դիրքորոշումը Դիմողը դիմելով դատարան հայտնել է, որ 2006թվականի մարտի 29-ին կնքված թիվ 4398 անշարժ գույքի օտարման պայմանագրի համաձայն "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցությունը սեփականության իրավունքով ձեռք է բերել ք.Երևան, Ե.Կողբացի թիվ 50ա հասցեում գտնվող 240.8 քմ մակերեսով տարածքը, որից ծագող իրավունքը 2006թ ապրիլի 25-ին ստացել է օրենքով սահմանված կարգով պետական գրանցում: Սակայն նույն հասցեի երկրորդ հարկում տեղակայված 102.3քմ մակերեսով միջանցքը և միջանցքի վերջնամասում գտնվող սանհանգույցները, ինչպես նաև 151,4 մակերեսով "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցության "Իրավունք" պաշտոնաթերթի խմբագրության տարածքը սեփականության իրավունքով չեն պատկանում "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցությանը, սակայն ավելի քան 10 տարի բացահայտ և անընդմեջ տիրապետվում է վերջինիս կողմից` համարվելով վերջինների բաղկացուցիչ մասը, առանց որի հնարավոր չէ սեփականության իրավունքով "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցությանը պատկանող տարածքը տնօրինել: Համաձայն 16.10.2008թ Կառուցագետ ընկերության կողմից տրված N Ե 053/08 եզրակացության` "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցությանը սեփականության իրավունքով պատկանող, Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Ե.Կողբացու թիվ 50ա հասցեում գտնվող շենքի երկրորդ հարկի 240.8 քմ ընդհանուր մակերեսով տարածքը տեխնիկապես հնարավոր չէ առանձնացնել, առանց ընդհանուր օգտագործման տարածքներ թողնելու, քանի որ հնարավոր չէ ապահովել տարածքի մուտքը, միաժամանակ կսահմանափակվի սանհանգույցի օգտագործման հնարավորությունը: Նույն եզրակացության համաձայն, վերոնշյալ հասցեում տեղակայված 240.8քմ մակերեսով տարածքն առանց հարևան տարածք մուտք գործելու հնարավոր չէ օգտագործել, քանի որ հարևան տարածքի մեջ ներառված միջանցքից է իրականացված ՍԻՄ կուսակցության սեփականությունը հանդիսացող տարածքի մասը կազմող առանձնասենյակների մուտքերը, ինչպես նաև հարևան տարածքում է գտնվում սանհանգույցը: Երևան քաղաքի Ե.Կողբացու թիվ 50ա հասցեում գտնվող շենքի երկրորդ հարկի տարածքը 1992թ-ից կուսակցության կողմից բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ օգտագործվել և տիրապետվել է, որի փաստը վկայում է վերը նշված եզրակացությունը, ինչպես նաև ՍԻՄ քարտուղարի կողմից տրված տեղեկանքը և ՀԴԿ, ԱԻՄ և ՀՄԿԿ նախագահների հայտարարությունները: Հայտնել են նաև, որ "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցության կողմից տասնըվեց տարիների ընթացքում փաստացի տիրապետվող տարածքում կատարվել են նշյալ անշայժ գույքի բոլոր պահպանման ծախսերը, այն է` կատարվել են վերանորոգման և մի շարք վերակառուցման աշխատանքներ, ինչպես նաև ժամանակին և պատշաճ կարգով կատարվել են բոլոր կոմունալ վճարումները, հեռախոսակապի և անշարժ գույքի սպասարկման հետ կապված այլ վճարումներ: ՀՀ քաղ.օր-ի 172, 187 և 280 հոդվածների համաձայն խնդրել են ճանաչել "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցության սեփականության իրավունքը Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Ե.Կողբացու թիվ 50ա հասցեում գտնվող շենքի երկրորդ հարկում տեղակայված 253.7 մակերեսով տարածքի նկատմամբ: Երրորդ անձ` Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը հարցի լուծումը թողնելով դատարանի հայեցողությանը հայտնել է, որ եթե կան բավարար հիմքեր դիմումում ներկայացված պահանջը հիմնավորող, դատարանը կարող է բավարարել դիմումը: Երրորդ անձ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության ներկայացուցիչը հայտնեց, որ վարչության դիրքորոշումը այն է, որ կողմերը չեն ներկայացրել անհրաժեշտ և բավարար ապացույցներ վկայակոչված փաստի հաստատմանն ուղղված: Հայտնեց նաև, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես քաղաքացիական իրավունքի սուբեկտ, որևէ շահագրգռվածություն չի ունեցել օժանդակ տարածքները վարձակալության հանձնելու համար: Նման իրավունք չի գրանցվել այդ տարածքների նկատմամբ: Լսելով դիմողի և երրորդ անձանց ներկայացուցիչներին, հետազոտելով գործում առկա ապացույցները և գնահատելով դրանք, դատարանը գտնում է, որ դիմումը ենթակա է բավարարման հետևյալ պաճառաբանությամբ:

Դատաքննությամբ հաստատված փաստերն են.

Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ տարածքային ստորաբաժանման 04.03.2009թ. անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի` "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցությանը Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Ե.Կողբացու թիվ 50ա հասցեում սեփականության իրավունքով պատկանում է 240.8 քմ տարածք: Ըստ Կառուցագետ ընկերության կողմից տրված եզրակացության.

1. "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցությանը սեփականության իրավունքով պատկանում է Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Ե.Կողբացու թիվ 50ա հասցեում գտնվող երկրորդ հարկի 240,8քմ ընդհանուր մակերեսով տարածք:

2. Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Ե.Կողբացու թիվ 50ա հասցեում գտնվող շենքի երկրորդ հարկում տեղակայված, ՍԻՄ կուսակցությանը սեփականության իրավունքով չպատկանող, սակայն ՍԻՄ կուսակցության կողմից փաստացի օգտագործվող տարածքի մակերեսն ըստ 25.04.2006թ. տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պաճենի` կազմում է 102.3 քմ մակերեսով միջանցքը և միջացքի վերջնամասում գտնվող սանհանգույցները:

3. ՍԻՄ կուսակցությանը սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Ե.Կողբացու թիվ 50ա հասցեում գտնվող երկրորդ հարկի 240.8 քմ ընդհանուր մակերեսով տարածքը տեխնիկապես հնարավոր չէ առանձնացնել, առանց ընդհանուր մակերեսով օգտագործման տարածքներ թողնելու, քանի որ հնարավոր չէ ապահովել տարածքի մուտքը, միաժամանակ կսահմանափակվի սանհանգույցի օգտագործման հնարավորությունը:

4. ՍԻՄ կուսակցությանը սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Ե.Կողբացու թիվ 50ա հասցեում գտնվող երկրորդ հարկի 240.8 քմ ընդհանուր մակերեսով տարածքն առանց հարևան տարածք մուտք գործելու հնարավոր չէ օգտագործել, քանի որ հարևան տարածքի մեջ ներառված միջանցքից է իրականացված ՍԻՄ կուսակցության սեփականությունը հանդիսացող տարածքի մասը կազմող առանձնասենյակների մուտքերը, ինչպես նաև հարևան տարածքում գտնվող սանհանգուցը: Գործում է գտնվում ՍԻՄ կուսակցության կողմից օգտագործվող տարածքների համար կատարված վճարումների հանձնարարագրերը: Համաձայն "Արարատ 73" ՍՊԸ-ի 25.06.2009թ տրված տեղեկանքի` ՍԻՄ կուսակցությունը 1992 թվականից զբաղեցնում է սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Ե.Կողբացու թիվ 50ա շենքի 2-րդ հարկի ամբողջ տարածքը, որն անընդմեջ կուսակցության կողմից օգտագործվում է առ այսօր: Համաձայն ՀԴԿ նախագահ Ա.Սարգսյանի, ԱԻՄ նախագահ Պ.Հայրիկյանի և ՀՄԿԿ նախագահ Յուրի Մանուկյանի 29.06.2009թ տրված հայտարարությունների` ՍԻՄ կուսակցությունը տարիներ շարունակ օգտագործում է Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Ե.Կողբացու թիվ 50ա հասցեում գտնվող շենքի երկրորդ հարկի վարչական ամբողջ տարածքը: Նշված տարածքն անընդմեջ կուսակցության կողմից օգտագործվել և առ այսօր օգտագործվում է որպես կուսակցության կենտրոնական գրասենյակ, "Իրավունք" պաշտոնաթերթի խմբագրություն: Զբաղեցրած տարածքում գտնվող դահլիճը 1998 թվականից ծառայում է մամուլի "Ազդակ" ակումբի նիստեր և քաղաքական-հասարակական բազմաթիվ միջոցառումներ անցկացնելու համար: Կուսակցության հիմնադրման օրվանից լինելով նրա հետ սերտ գործնական կապերի մեջ, պաբերաբար հանդիսանալով վերը նշված թերթի և "Ազդակ" ակումբի հյուրը` հաստատում են նաև այն հանգամանքը, որ կուսակցությունը բարեխղճորեն տնօրինել է վարչական ամբողջ տարածքը, պատշաճ պահպանել այն` իրականացնելով լայնածավալ վերանորոգման աշխատանքներ: Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Կենտրոն տարածքային ստորաբաժանման 13.07.2009թ. գրության` Կողբացու փողոցի 50 հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցության անվամբ տրված սեփականության վկայականում նշագրված տարածքները սեփականության իրավունքով գրանցված են Հայաստանի Հանրապետության անվամբ:

Դատարանի իրավական վերլուծությունները

ՀՀ քաղ.օր-ի 172 հոդվածի 5-րդ կետի համաձայն` Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով: ՀՀ քաղ. օր-ի 187 հոդվածի համաձայն` Քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն): Դատաքննությամբ հիմնավորվեց, որ դիմողը բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ շուրջ 10 տարուց ավել տիրապետել է Երևան քաղաքի Ե. Կողբացու թիվ 50 ա շենքի 2-րդ հարկի ամբողջ տարածքը: ՀՀ քաղ. օր-ի 280 հոդվածի համաձայն`

1.Քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունքի պահպանելու մտադրության: Դատաքննությամբ հիմնավորվել է, որ որևէ մեկը այդ տարիների ընթացքում այդ գույքի նկատմամբ որևէ հավակնություն չի ունեցել և չունի: Բացի այդ ամբողջ տարածքը պետք է դիտել որպես մեկ գույք, քանի որ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 136 հոդվածի 1-ին մասի` գույքը կարող է լինել բաժանելի և անբաժանելի: Անբաժանելի է համարվում այն գույքը, որը չի կարող բաժանվել առանց դրա նշանակության փոփոխման կամ ենթակա չէ բաժանման օրենքի ուժով: Իսկ ՀՀ քաղ.օր-ի 138 հոդվածի համաձայն` այլ /գլխավոր/ գույքի սպասարկման համար նախատեսված և դրա հետ ընդհանուր նշանակությամբ կապված գույքը /պատկանելիք/ հետևում է գլխավոր գույքի ճակատագրին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Առաջնորդվելով վերոգրյալ պաճառաբանությամբ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով, դատարանը

ՎՃՌԵՑ

Դիմումը բավարարել:

Ճանաչել "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցության սեփականության իրավունքը Երևան քաղաքի Ե. Կողբացու թիվ 50ա շենքի 2-րդ հարկում տեղակայված 253.7քմ մակերեսով տարածքի նկատմամբ: Պետական տուրքի հարցը համարել լուծված: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին: Սույն դատական ակտը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ` Գ.ԿԱՐԱԽԱՆՅԱՆ