|
|
Վ Ճ Ի Ռ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
|
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ- ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ `
|
30.04.2010թ. |
ք.Երևան |
նախագահությամբ դատավոր` |
Գ. Կարախանյան |
քարտուղարությամբ` |
Ա. Սայադյան |
Մասնակցությամբ Հայցվորի ներկայացուցիչ` |
Հ. Չասմարյան |
Պատասխանողի ներկայացուցիչ` |
Վ. Հովհաննիսյան /"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/ |
Դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Հակոբ Բաբայանի /անձնագիր…./ ընդդեմ Հեղինե Բաբայանի` սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը Հայցադիմումը մուտք է եղել 25.12.09 թվականին, նախագահի կողմից մակագրվել է 26.12.2009 թվականին, վարույթ է ընդունվել 30.12.2009 թվականին: 10.03.2010թ. պատասխանողի ներկայացուցչի կողմից ներկայացվել է հայցադիմումի պատասխան: 10.03.2010 թվականին հայցվորի ներկայացուցիչը ներկայացրել է առարկություն ներկայացված պատասխանի դեմ:
Հայցվորի դիրքորոշումը Հայցվորի ներկայացուցիչը դիմելով դատարան հայտնել է, որ Իսահակյան փողոց թիվ 22 շենքը պատկանել է "Հայէներգո" արտադրական միավորմանը և այդ շենքի թիվ 8 բնակարանը վարձակալական հիմունքներով տրամադրվել է հայցվորի և պատասխանողի ծնողներին: Նրանց հայրը և հայցվոր Հակոբ Բաբայանն աշխատել են վերոնշյալ կազմակերպությունում: Պատասխանողը չի աշխատել տվյալ կազմակերպությունում: Ըստ ՀՀ Ոստիկանության ԱՎ վարչության Կենտրոն անձնագրային բաժանմունքի կողմից 30.04.2009 թ.-ին տրված 43/3006 գրությանը կից տրված բնակարանային քարտի` տվյալ բնակարանի վարձակալ է հանդիսացել Հակոբ և Հեղինե Բաբայանների մայրը` Անատոլիա Գրիգորյանը: Անատոլիա Գրիգորյանի մահվանից հետո բնակարանում հաշվառված են եղել հայցվոր Հակոբ Բաբայանը և պատասխանող Հեղինե Բաբայանը: ՀՀ Ոստիկանության ԱՎ վարչության Կենտրոն անձնագրային բաժանմունքի կողմից 30.04.2009թ.-ին տրված 43/3006 գրության համաձայն ք. Երևան, Իսահակյան փողոց, շենք 22, բն. 8 հասցեում հաշառված են եղել` Հակոբ Բաբկենի Բաբայանը, որը հաշվառվել է 1963 թվականի օգոստոսի 15-ից, Հեղինե Բաբկենի Բաբայանը, որը հաշվառվել է 1985 թվականի մարտի 15-ից: 1993 թվականի փետրվարի 5-ին "Հայէներգո" արտադրական միավորման և Հեղինե Բաբկենի Բաբայանի միջև կնքվել է պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները քաղաքացիներին կանխիկ հաշվով վճարելու մասին պայմանագիր, որի համաձայն ք. Երևան, Իսահակյան փողոց, շենք 22, բն. 8 հասցեում գտնվող բնակարանը վաճառվել է Հեղինե Բաբայանին, իսկ այնուհետև` գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը: Բնակարանն ուղղակի վաճառքի ձևով վաճառվել է պատասխանող Հեղինե Բաբայանին, առանց հայցվորի համաձայնության և մասնակցության: Վերոնշյալ պայմանագրի կնքման պահին գործող ՀՀ Բնակարանային օրենսգրքի 54-րդ հոդվածի համաձայն. "Վարձակալի ընտանիքի անդամների թվին են պատկանում վարձակալի ամուսինը, նրանց երեխաները և ծնողները: Այլ անձինք կարող են վարձակալի ընտանիքի անդամներ ճանաչվել, եթե նրանք բնակվում են վարձակալի հետ համատեղ և նրա հետ վարում են ընդհանուր տնտեսություն: Եթե այս հոդվածի առաջին մասում նշված քաղաքացիները դադարել են վարձակալի ընտանիքի անդամներ լինելուց, բայց շարունակում են բնակվել զբաղեցրած տարածությունում, ապա նրանք նույնպիսի իրավունքներ ու պարտականություններ ունեն, ինչպիսին վարձակալն ու նրա ընտանիքի անդամները: Անձին վարձակալի ընտանիքի անդամ ճանաչելու վերաբերյալ վեճերը լուծվում են դատական կարգով": Վերոնշյալ խնդրին անրադարձել է ՀՀ Վճռաբեկ դատարանը` 2008 թվականի հուլիսի 25-ի թիվ 3-480 (ՎԴ) քաղաքացիական գործով կայացված որոշմամբ, որի համաձայն` "ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը: ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի: Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի “Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին” 13.06.1989 թվականի թիվ 272 որոշմամբ հաստատված կանոնադրության 20-րդ կետի համաձայն` պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն վաճառվում են տվյալ բնակարանը զբաղեցնող վարձակալին կամ Հայկական ԽՍՀ բնակարանային օրենսգրքի 54-րդ հոդվածում նշված նրանց ընտանիքի անդամներին` ընտանիքի բոլոր չափահաս անդամների գրավոր համաձայնության առկայության դեպքում: Նրանց համաձայնությամբ բնակարանը կարող է վաճառվել որպես նրանց ընդհանուր սեփականություն":
Վճռաբեկ դատարանը գտել է, որ իրավական ակտի հիշատակված դրույթը պետք է մեկնաբանել սեփականաշնորհման ողջ հայեցակարգի լույսի ներքո: Տվյալ դեպքում, պետական և հանրային բնակարանային ֆոնդի տների սեփականաշնորհման համար ընտրվել էր վաճառքի ձևը, որի հիմնական նպատակը պետական և հանրային բնակարանային ֆոնդից յուրաքանչյուր քաղաքացու որոշակի սեփականության բաժնի հատկացումն էր: Նշված տրամաբանությունից է ելնում նաև հետագայում 29.06.1993 թվականին ընդունված և 01.09.1993 թվականին ուժի մեջ մտած “Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին” ՀՀ օրենքը, որի 13-րդ հոդվածի համաձայն` բնակարանային ֆոնդի բնակարանների սեփականաշնորհումն ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձևակերպվում է տվյալ բնակարանի վարձակալի անունով, կամ նրա ընտանիքի որևէ չափահաս անդամի անունով` որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ, կամ ընդհանուր բաժնային սեփականություն: Վարձակալի ընտանքի այն անդամները, որոնք բնակվում են նրա հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսգրքի համաձայն` վարձակալի հետ համահավասար օգտվում են բնակտարածության վարձակալության
պայմանագրից բխող բոլոր իրավունքներից և կրում բոլոր պարտականությունները, ինչպես նաև օգտվում են բնակարանների սեփականաշնորհումից բխող իրավունքներից": Հայցվորը խորամուտ չի եղել իր իրավունքների պաշպանության համար, քանի որ կարծել է, թե ինքը հանդիսանում է վերոնշյալ գույքի համասեփականատեր և միայն 2008 թվականի մարտ ամսին, հաշվառումից դուրս գալուց հետո, երբ կասկածներ են առաջացել նրա սեփականության իրավունքի առկայության վերաբերյալ, դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի համապատասխան ստորաբաժանում, որտեղից ստացված տեղեկատվության համաձայն հաստատվել է, որ ք. Երևան, Իսահակյան փողոց, շենք 22, բն.8 հասցեում գտնվող բնակարանի միակ սեփականատերն է հանդիսանում պատասխանող Հեղինե Բաբայանը: Փաստորեն, բնակարանը պատասխանող Հեղինե Բաբայանին վաճառելիս չի եղել բնակարանի օտարման ժամանակ տվյալ բնակարանի վարձակալ հանդիսացող Հակոբ Բաբայանի համաձայնությունը, Հակոբ Բաբայանը չի ճանաչվել համասեփականատեր, որը պարտադիր պահանջ էր: Հետևաբար, խախտվել է այդ ժամանակ գործող ՀՀ Բնակարանային օրենսգրքի 54-րդ հոդվածի, պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանների վաճառքը կարգավորող “Պետական ու հանարային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին” 13.06.1989 թվականի թիվ 272 որոշմամբ հաստատված կանոնադրության դրույթները, և հայցվորը զրկվել է իր սեփականության իրավունքից: Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի, 274-րդ հոդվածի, 344-րդ հոդվածների պահանջները, ելնելով վերը շարադրվածից խնդրել է հայցը բավարարել և ճանաչել Հակոբ Բաբկենի Բաբայանի սեփականության իրավունքը ք. Երևան, Իսահակյան փողոց, շենք 22, բն. 8 հասցեում գտնվող բնակարնի 1/2 մասի նկատմամբ:
Պատասխանողի դիրքորոշումը Պատասխանողի ներկայացուցիչը հայցի դեմ առարկել է և հայտնել, որ հայցվորի կողմից ներկայացված հայցապահանջն ամբողջությամբ անհիմն է, զուրկ որևէ տրամաբանությունից և իրավական հիմնավորումներից և չի բխում ՀՀ օրենսդրության պահանջներից, հետևաբար այն ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ: Հայցվորը պահանջում է, որպեսզի ճանաչվի իր սեփականության իրավունքը Երևան քաղաքի, Իսահակյան փողոցի 22 շենքի 8 հասցեում գտնվող բնակարնի 1/2-ի մասի նկատմամբ: Մինչդեռ, վերջինս անտեսում է այն կարևոր հանգամանքը, որ վերջինս որևէ իրավական հիմքեր չունի տվյալ բնակարանի նկատմամբ սեփականատեր ճանաչվելու համար, իսկ հայցադիմումում վկայակոչված իրավանորմերի պահանջներն էլ չեն կարող հիմք հանդիսանալ, որպեսզի դրանց հիմքով հայցվորը դիտվի վիճելի բնակարանի նկատմամբ սեփականություն ունեցող կամ բնակարանի նկատմամբ սեփականության ճանաչման իրավասություն ունեցող անձ: Վկայակոչելով ՀՀ Բնակարանային օրենսգրքի 54-րդ հոդվածի պահանջը, և ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը և իր պատճառաբանությունները, հայցվորն անտեսել է, որ նշված իրավանորմի պահանջը և մեջբերված Վճռաբեկ դատարանի որոշման դիրքորոշումը կարող էր կիրառելի լինել սույն վեճի դեպքում միայն այն պարագայում, երբ հայցվորը, բացի նրանից, որ պնդում է, որ հանդիսանում է վարձակալի ընտանիքի անդամ, այլ նաև ներկայացներ համապատասխան ապացույց առ այն, որ վերջինս բնակարանի նկատմամբ վաճառքի պայմանագրի կնքելու պահին և նախքան դա մշտապես բնակվել է վիճելի հասցեի բնակարանում, որի պարագայում, վերջինս հնարավորություն կունենար օգտվելու իր իրավունքներից: Իսկ այն, որ հայցվորը վեճի առարկա հանդիսացող բնակարանում չի բնակվել, հաստատվում է նրանով, որ բնակարանի համար պարտադիր բոլոր վճարումները կատարվել են իր կողմից, որի վերաբերյալ դատարանին են ներկայացվել իր կողմից վճարումների վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր: Ավելին, վերը նշված իրավանորմի պահանջից, այն է` անձին վարձակալի ընտանիքի անդամ ճանաչելու վերաբերյալ վեճերը լուծվում են դատական կարգով, հստակ երևում է, որ յուրաքանչյուր դեպքում այդ նորմի կիրառման համար անհրաժեշտ է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը, ըստ որի հաստատված կլիներ այն կարևոր փաստը, որ անձը, տվյալ պարագայում հայցվորը, հանդիսանում է և ճանաչված է վարձակալի ընտանիքի անդամ, որի դեպքում, հայցվորը կարող է ունենալ իրավական առումով հիմնավորված պահանջ: Իսկ այս դեպքում, հայցվորը որևէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ` կապված ընտանիքի անդամ ճանաչվելու հետ, չի ներկայացրել, որը պարտավոր էր անելու: Այն, որ հայցվորը պարտավոր է հիմնավոր ապացույցներ ներկայացնել դատարանին, բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի`գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչված փաստերը և 49-րդ հոդվածի 1-ին կետի` ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք, պահանջներից, ինչը վերջինիս կողմից չի արվել: Հետևապես, ևս մեկ անգամ, գտնում եմ, որ հայցվորի կողմից ներկայացված պահանջն իրավազուրկ է և անհիմն, քանի որ նույն հայցվորի կողմից վկայակոչված ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի, 31-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի պահանջների հիմքով պաշտպանվում են իր` Հեղինե Բաբայանի սեփականատիրոջ իրավունքները նաև հենց հայցվորի կողմից կատարվող գործողություններից: Ավելին, հայցվոր կողմի այդ պնդումը` կապված նշված իրավունքների կիրառմանը, անհիմն է և իրավազուրկ, քանի որ վերջինս վեճի առարկայի նկատմամբ երբևէ սեփականատեր չի եղել, որի պարագայում կիրառելի կարող էր համարել այդ նորմերի պահանջները: Ներկայացված հայցն անհիմն լինելու փաստը հաստատվում է նաև նրանով, որ հայցվորն իր խոսքում նշել է, որ խորամուտ չի եղել իր իրավունքների պաշպանության համար, քանի որ կարծել է, թե ինքը հանդիսանում է վերոնշյալ գույքի համասեփականատեր: Ասվածից ակնհայտ է, որ հայցվորն արդեն իսկ ընդունել է այն փաստը, որ վերջինս երբևէ գույքի նկատմամբ սեփականատեր չի հանդիսացել, քանի որ հակառակ պարագայում նա չէր կարծի, որ հանդիսանում է գույքի սեփականատեր, այլ հստակորեն հիմնվելով սեփականությունը հաստատող փաստաթղթերի վրա և վստահորեն այդ ժամանակահատվածից կիմանար, որ հանդիսանում է գույքի սեփականատերը: Վերը նշվածից հետևում է, որ վիճելի բնակարանի վաճառքի գործընթացն իրականացվել է օրենքի պահանջներին համապատասխան, քանի որ հայցվորի կողմից բնակարանի հասցեում հաշվառված լինելու փաստը դեռ չի կարող բնակարանն ի սեփականություն ձեռք բերման հիմք հնաիսանալ իր համար, քանի որ մեջբերված ՀՀ Բնակարանային օրենսգրքի համապատասխան իրավանորմի պահանջի համաձայն, բնակարանը որպես սեփականություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է նաև մշտապես բնակվել այդ բնակարանում: Հետևապես, հայցվորը չէր կարող ճանաչվել համասեփականատեր: Ուստի, որևէ իրավանորմի պահանջի խախատում տեղի չի ունեցել: Ավելին, ներկայացված հայցադիմումում հայցվորն իրեն դիտում է որպես սեփականատեր, որից հետո հայցադիմումի եզրափակիչ մասում խնդրում է ճանաչել իրեն որպես 1/2-րդ մասի սեփականատեր, ինչն անտրամաբանական է, քանի որ այդ տրամաբանության հիմքով ստացվում է, որ նա արդեն իսկ սեփականատեր է և կրկին փորձում է ճանաչել իր սեփականության իրավունքը:
Դեռ ավելին, հայցվորի կողմից ներկայացված պահանջը, գտնում եմ, որ չի կարող բավարարվել նաև այն հիմքով, որ վեճի առարկա բնակարանի սեփականության փոխանցման վերաբերյալ առկա է պետական գրանցում, որը հանդիսանալով որպես վարչական ակտ, դատական կարգով հայցվորի կողմից երբևէ չի վիճարկվել և անվավեր չի ճանաչվել, ուստի և հանդիսանում է իրավական ուժ ունեցող վարչական ակտ` իր անվամբ հաստատելով սեփականության իրավունքի փաստը, որի առկայության պարագայում չի կարող մեկ այլ անձի անվամբ տվյալ բնակարանի նկատմամբ կատարվել սեփականության
իրավունքի ճանաչում և գրանցում: Ավելին, հայցոր կողմը երբևէ չի էլ վիճարկել բնակարանի նկատմամբ պետական գրանցման համար մյուս հիմքերը` որոշում և պայմանագիր: Խնդրել է հայցվորի կողմից ներկայացված հայցադիմումն` իր պահանջով, գտնել ամբողջությամբ անհմն և մերժել: Հայցվորի ներկայացուցիչ` Հովհաննես Չամսարյանը ներկայացնելով առարկություն ներկայացված պատասխանի դեմ հայտնել է, որ ներկայացված հայցադիմումին պատասխանողի ներկայացուցիչը ներկայացրել է պատասխան, որում մասնավորապես նշել է, որ հայցադիմումին կից ներկայացրել են ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության կենտրոն անձնագրային բաժանմունքի պետի գրությունը, որում նշված է եղել, որ Հակոբ Բաբկենի Բաբայանը, ծնված 29.08.1947թ-ին հաշվառվել է Իսահակյան փող. 22 շենք, բն.8 հասցեում 15.08.1963թ-ին և դուրս է գրվել 11.03.2008թ-ին: Համաձայն վարձակալության պայմանագրի վարձակալ է հանդիսացել հայցվոր Հակոբ Բաբայանի և պատասխանող Հեղինե Բաբայանի մայրը` Անատոլիա Գրիգորյանը, իսկ հայցվորը հանդիսացել և այս պահին էլ բնականաբար հանդիսանում է իր ծնողների երեխան: Չկա օրինական ուժի մեջ մտած մի դատական ակտ, որով հայցվորի ծնողներին կամ ծնողներից որևէ մեկին զրկած կլինեն հայցվորի նկատմամբ ծնողական իրավունքից: Այս պարագայում հայցվորը հանդիսանալով իր ծնողների, մասնավորապես իր մոր` Անատոլիա Գրիգորյանի զավակը, ՀՀ Բնակարանյին օրենսգրքի 54 հոդվածի 1-ին պարբերության հիմքերով պատկանել է վարձակալի ընտանիքի թվին և նույն օրենսգրքի 53 հոդվածի հատկանիշներով համահավասար օգտվում է բնակելի տարածության վարձակալության պայմանագրից բխող բոլոր իրավունքներից և կրում բոլոր պարտականությունները: Հայցադիմումին կից ներկայացվել է հիմնավոր ապացույցներ, որոնք ապացուցում են հայցապահանջի բովանդակությունը և սույն վեճի կարգավորման համար ունեն էական նշանակություն: Ամեն դեպքում դատավարության յուրաքանչյուր կողմ իրավունք ունի ներկայացնելու իր ապացույցները մինչև դատաքննության սկսելը, անգամ դատաքննությունը սկսվելուց հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցներն ընդունում է դատարանը, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է մինչև դատաքննությունը սկսվելը նման ապացույցի ներկայացման անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով: Այս պարագայում հայցվորը որևէ կերպ կաշկանդված չի ներկայացնել իր ապացույցները մինչև դատաքննության սկսելը, ուստի պատասխանողի այն պնդումը, որ հայցվորը պարտավոր էր ներկայացնել հիմնավոր ապացույցներ և դա չի արել, համարում ենք անիմաստ: Հայցվորի այն պնդումը, որ ինքը կարծել է, որ հանդիսանում է գույքի սեփականատեր, այդ պատճառով խորամուտ չի եղել իր իրավունքների պաշտպանությանը, չի կարող նշանակել այն, որ նա կասկածել է կամ համոզված չի եղել, որ հանդիսանում է գույքի սեփականատեր: Դա ապացուցվում է նաև այն հանգամանքով, որ հայցվորը խորամուտ չի եղել իր իրավունքների պաշտպանությանը, քանի որ եթե նա համոզված չլիներ գույքի նկատմամբ սեփականատեր լինելուն, ապա խորամուտ կլիներ իր իրավունքի պաշտպանությանը: Ուստի պատասխանողի այն պնդումը, որ հայցի անհիմն լինելու փաստը ապացուցվում է նրանով, որ պատասխանողը կարծել է, որ հանդիսանում է գույքի սեփականատեր զուրկ է որևէ հիմնավորումից և տրամաբանությունից: Պատասխանողը չի նշել, թե ՀՀ Բնակարանային օրենսգրքի որ՞ հոդվածում է նշված այն, որ բնակարանը որպես սեփականություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է նաև մշտապես բնակվել այդ բնակարանում: Հայցվորը ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ և հիմք ընդունելով այն ապացույցները, որոնք հայցադիմումին կից ներկայացվել են Դատարանին, գտնում է, որ հանդիսանում է վիճահարույց գույքի 1/2 մասի սեփականատեր, սակայն համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135 հոդվածի` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման: Իսկ այս պարագայում պետական գրանցումը կարող է իրականացվել միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա, հենց այդ հիմքով էլ հայցվորն իր սեփականության իրավունքի ճանաչման պահանջով դիմել է դատարան: Լսելով կողմերի ներկայացուցիչներին, հետազոտելով գործում առկա ապացույցները և գնահատելով դրանք, դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ:
Դատաքննությամբ հաստատված փաստերն են. Իսահակյան փողոց թիվ 22 շենքը պատկանել է "Հայէներգո" արտադրական միավորմանը և այդ շենքի թիվ 8 բնակարանը վարձակալական հիմունքներով տրամադրվել է հայցվորի և պատասխանողի ծնողներին: Ըստ ՀՀ Ոստիկանության ԱՎ վարչության Կենտրոն անձնագրային բաժանմունքի կողմից 30.04.2009թ-ին տրված 43/3006 գրությանը կից տրված բնակարանային քարտի` տվյալ բնակարանի վարձակալ է հանդիսացել Հակոբ և Հեղինե Բաբայանների մայրը` Անատոլիա Գրիգորյանը: Անատոլիա Գրիգորյանի մահվանից հետո բնակարանում հաշվառված են եղել հայցվոր Հակոբ Բաբայանը և պատասխանող Հեղինե Բաբայանը. ՀՀ Ոստիկանության ԱՎ վարչության Կենտրոն անձնագրային բաժանմունքի կողմից 30.04.2009թ-ին տրված 43/3006 գրության համաձայն ք. Երևան, Իսահակյան փողոց, շենք 22, բն. 8 հասցեում հաշվառված են եղել Հակոբ Բաբկենի Բաբայանը, որը հաշվառվել է 1963 թվականի օգոստոսի 15-ից, Հեղինե Բաբկենի Բաբայանը, որը հաշվառվել է 1985 թվականի մարտի 15-ից: 1993 թվականի փետրվարի 5-ին "Հայէներգո" արտադրական միավորման և Հեղինե Բաբկենի Բաբայանի միջև կնքվել է պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները քաղաքացիներին կանխիկ հաշվով վճարելու մասին պայմանագիր, որի համաձայն ք. Երևան, Իսահակյան փողոց, շենք 22, բն. 8 հասցեում գտնվող բնակարանը վաճառվել է Հեղինե Բաբայանին, իսկ այնուհետև` գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը: Բնակարանն ուղղակի վաճառքի ձևով վաճառվել է Պատասխանող Հեղինե Բաբայանին: Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Կենտրոն տարածքային ստորաբաժանման 22.07.2009 թվականի ԵԼ-4936 գրության հայտնվել է, որ Իսահակյան փողոցի 22 շենքի 8 բն. 20.02.93 թվականի թիվ 562 պայմանագրի հիման վրա սեփականության իրավունքով գրանցված է Հեղինե Բաբկենի Բաբայանի անվամբ: Գործում է գտնվում Իսահակյան փողոցի 22 շենի 8 բն. կոմունալ և այլ վճարումների անդորրագրերը, որոնք կատարվել են Հեղինե Բաբկենի Բաբայանի անվամբ:
Դատարանի իրավական վերլուծությունները Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի “Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին” 13.06.1989 թվականի թիվ 272 որոշմամբ հաստատված կանոնադրության 20-րդ կետի համաձայն` պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես աձնական սեփականություն վաճառվում են տվյալ բնակարանը զբաղեցնող վարձակալին կամ Հայկական ԽՍՀ բնակարանային օրենսգրքի 54-րդ հոդվածում նշված նրանց ընտանիքի անդամներին` ընտանիքի բոլոր չափահաս անդամների գրավոր համաձայնության առկայության դեպքում: Նրանց համաձայնությամբ բնակարանը կարող է վաճառվել որպես նրանց ընդհանուր սեփականություն:
"Հայաստանի Հանրապետության պետական և բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին" ՀՀ օրենքն ընդունվել է Հայաստանի Հանրապետության
ազգային ժողովի կողմից` 1993 թվականի հունիսի 29-ին, ՀՀ նախագահի կողմից ստորագրվել է 1993թ հունիսի 30-ին, ուժի մեջ է մտել 1993թ. սեպտեմբերի 1-ին և ուժը կորցրել է 2007թ հունվարի 4-ին: ՀՀ վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշումներում փաստել է, որ "Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 13.06.1989թ “Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին” թիվ 272 որոշմամբ հաստատված կանոնադրության 20-րդ կետի և Հայկական ԽՍՀ բնակարանային օրենսգրքի 54-րդ հոդվածի նորմերի կիրառմամբ իրավակարգավորումը "…պետք է մեկնաբանել սեփականաշնորհման ողջ հայեցակարգի լույսի ներքո" և որ "…տվյալ դեպքում պետական և հանրային բնակարանային ֆոնդի տների սեփականաշնորհման համար ընտրվել էր վաճառքի ձևը" և որ "վերը նշված տրամաբանությունից է ելնում նաև հետագայում 1993 թվականի հունիսի 29-ին ընդունված և 01.09.1993 թվականին ուժի մեջ մտած "Հայաստանի Հանրապետության պետական և բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին" ՀՀ օրենքը` նշելով 13-րդ հոդվածի բովանդակությունը: Նշված 13-րդ հոդվածը սահմանում է, որ բնակարանային ֆոնդի բնակարանների սեփականաշնորհումն ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձևակերպվում է կամ տվյալ բնակարանի վարձակալի անունով, կամ նրա ընտանիքի որևէ չափահաս անդամի անունով` որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնեմասային սեփականություն: Վարձակալի ընտանիքի անդամները, որոնք բնակվում են նրա հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսգրքի համաձայն, վարձակալի հետ համահավասար օգտվում են բնակատարածության վարձակալության պայմանագրից բխող բոլոր իրավունքներից և կրում են բոլոր պարտականությունները, ինչպես նաև օգտվում են բնակարանների սեփականաշնորհումից բխող բոլոր իրավունքներից: Վերոնշյալ պայմանագրի կնքման պահին գործող ՀՀ Բնակարանային օրենսգրքի 54-րդ հոդվածի համաձայն. "Վարձակալի ընտանիքի անդամների թվին են պատկանում վարձակալի ամուսինը, նրանց երեխաները և ծնողները: Այլ անձինք կարող են վարձակալի ընտանքի անդամներ ճանաչվել, եթե նրանք բնակվում են վարձակալի հետ համատեղ և նրա հետ վարում են ընդհանուր տնտեսություն: Եթե այս հոդվածի առաջին մասում նշված քաղաքացիները դադարել են վարձակալի ընտանիքի անդամներ լինելուց, բայց շարունակում են բնակվել զբաղեցրած տարածությունում, ապա նրանք նույնպիսի իրավունքներ ու պարտականություններ ունեն, ինչպիսին վարձակալն ու նրա ընտանիքի անդամները: Անձին վարձակալի ընտանիքի անդամ ճանաչելու վերաբերյալ վեճերը լուծվում են դատական կարգով": ՀՀ վճռաբեկ դատարանն իր ԿԴ 03/0026/02/08 որոշմամբ փաստել է, որ "Հայաստանի Հանրապետության պետական և բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին" ՀՀ օրենքի 3-րդ և 13-րդ հոդվածներից երևում է, որ բնակարանի վարձակալ չհանդիսացող անձը սեփականաշնորհման արդյունքում կարող է ձեռք բերել սեփականության իրավունք 3 վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում: Այդպիսիք են` Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելը, տվյալ բնակտարածությունում գրանցում ունենալը, ինչպես նաև բնակարանի վարձակալի ընտանիքի անդամ լինելը: Դատաքննությամբ, վկայակոչելով ՀՀ Բնակարանային օրենսգրքի 54-րդ հոդվածի պահանջը, և 2008 թվականի հուլիսի 25-ի թիվ 3-480 (ՎԴ) քաղաքացիական գործով կայացված ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը, հայցվորն անտեսել է, որ նշված իրավանորմի պահանջը և մեջբերված Վճռաբեկ դատարանի որոշման դիրքորոշումը կարող էր կիրառելի լինել նշված վեճի դեպքում միայն այն պարագայում, երբ հայցվորը ներկայացներ համապատասխան ապացույց, որ նա բնակարանի նկատմամբ վաճառքի պայմանագրի կնքելու պահին և նախքան դա եղել է վարձակալի ընտանիքի անդամը, /մշտապես բնակվել է վիճելի հասցեի բնակարանում/, որի պարագայում, վերջինս հնարավորություն կունենար օգտվելու իր իրավունքներից: Իսկ այն, որ հայցվորը պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները քաղաքացիներին կանխիկ հաշվով վճարելու մասին պայմանագիր կնքելու ժամանակ վեճի առարկա հանդիսացող բնակարանում չի բնակվել, չի եղել այդ ընտանիքի անդամը, հաստատվում է նաև դատաքննությամբ հարցաքննված վկաներ Սուսաննա Բեկչյանի և Վաչագան Նիկողոսյանի ցուցմունքներով և գրավոր հայտարարությամբ այն մասին, որ Հեղինե Բաբայանը բնակվում է մինչև օրս ք. Երևան Իսահակյան 22 շենքի թիվ 8 բնակարանում, իսկ Հակոբ Բաբայանը 1989 թվականից մինչև օրս չի բնակվել նշված բնակարանում: Իսկ միայն գրանցման փաստը չի կարող հայցի բավարարման համար հիմք հանդիսանալ: 1989 թվականից չբնակվելով նշված բնակարանում նա չէր կարող լինել այդ ընտանիքի անդամը: Բացի այդ վերը նշված իրավանորմի պահանջից բխում է, որ վարձակալի ընտանիքի անդամ ճանաչելու վերաբերյալ վեճերը լուծվում են դատական կարգով, յուրաքանչյուր դեպքում այդ նորմի կիրառման համար անհրաժեշտ է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը, ըստ որի հաստատված կլիներ այն կարևոր փաստը, որ հայցվորը հանդիսանում է և ճանաչված է վարձակալի ընտանիքի անդամ, որի դեպքում հայցվորը կարող է ունենալ իրավական առումով հիմնավորված պահանջ: Իսկ այս դեպում հայցվորը որևէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ` կապված ընտանիքի անդամ ճանաչվելու հետ, չի ներկայացրել: ՀՀ քաղ. դատ օր-ի 48 հոդվածի համաձայն գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն օրենսգրքի 49 հոդվածի համաձայն` ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք: Բացի այդ 14.10.2005թ. ՀՀ օրենքի համաձայն ուժը կորցրած է ճանաչվել 1982 թվականի բնակարանային օրենսգիրքը: Իսկ ՀՀ Սահմանադրական դատարանի 24.03.2009թ. "Հայաստանի Հանրապետության պետական և բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին" ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ որոշման համաձայն` "Հայաստանի Հանրապետության պետական և բնակարանային ֆոնդի սեփակականաշնորհման մասին" ՀՀ օրենքի 13-րդ հոդվածն օրենսդրի կողմից ընդունվելու, ուժի մեջ մտնելու և գործողության ընթացքում սահմանադրականության խնդիր չեն հարուցել և իրավաբանական ուժը կորցնելուց հետո չէին կարող կիրառվել դատարանների կողմից: Բացի այդ հայցվորն ընդունելով պատասխանողի սեփականության իրավունքի գրանցման փաստն անշարժ գույքի կադաստրում ամբողջ բնակարանի նկատմամբ, ոչ առաջ և ոչ էլ այժմ չի վիճարկում այն: Դատարանը գտնում է, որ պատասխանողի ներկայացուցչի միջնորդությունը` դատական ծախսի` մասնավորապես փաստաբանի վարձատրության վերաբերյալ գումարների բաշխման հարցի լուծման վերաբերյալ, պետք է մերժել: Առաջնորդվելով վերոգրյալ պատճառաբանությամբ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով, դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
Հակոբ Բաբայանի հայցն ընդդեմ Հեղինե Բաբայանի` սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին, մերժել: Պետական տուրքի հարցը համարել լուծված: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.02.2010 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովումը, որով արգելանք է դրվել Իսահակյան 22շ 8 բնակարանի վրա պահպանել մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Սույն դատական ակտը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
ԴԱՏԱՎՈՐ` Գ. ԿԱՐԱԽԱՆՅԱՆ
|
* * *
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռ Դատավոր` Գ. Կարախանյան |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ3437/02/09 2010թ.
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը հետևյալ կազմով`
|
21.07.2010թ. |
ք.Երևան |
նախագահությամբ դատավոր` |
Ս.ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ |
Դատավորներ` |
Ն.ՏԱՎԱՐԱՑՅԱՆ; Դ.ԽԱՉԱՏՐՅԱՆ |
քարտուղարությամբ` |
Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆԻ |
Մասնակցությամբ Հայցվորի ներկայացուցիչ` |
Հ.ՉԱՄՍԱՐՅԱՆԻ |
Պատասխանողի ներկայացուցիչ` |
Վ. Հովհաննիսյան /"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/ |
Դռնբաց դատական նիստում քննելով հայցվոր Հակոբ Բաբայանի ներկայացուցիչ Գևորգ Պողոսյանի վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2010 թվականի ապրիլի 30-ի թիվ ԵԿԴ3437/02/09 վճռի դեմ` ըստ հայցի Հակոբ Բաբայանի ընդդեմ Հեղինե Բաբայանի` սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին`
Պ Ա Ր Զ Ե Ց
1.Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` հայցվոր կողմը խնդրել է ճանաչել Հակոբ Բաբայանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Իսահակյան փողոցի 22 շենքի թիվ 8 բնակարանի 1/2 մասի նկատմամբ: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2010 թվականի ապրիլի 30-ին թիվ ԵԿԴ3437/02/09 քաղաքացիական գործով վճռել է` <<Հակոբ Բաբայանի հայցն ընդդեմ Հեղինե Բաբայանի` սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին, մերժել: Պետական տուրքի հարցը համարել լուծված: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2010 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ կիրառված հայցի ապահովումը, որով արգելանք է դրվել Իսահակյան 22 շ. 8-րդ բնակարանի վրա, պահպանել մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը>>: Սույն գործով վերաքննիչ բողոք է բերել հայցվոր Հակոբ Բաբայանի ներկայացուցիչ Գևորգ Պողոսյանը: Բողոք բերած անձը խնդրել է բեկանել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2010 թվականի ապրիլի 30-ի թիվ ԵԿԴ3437/02/09 վճիռը և սույն քաղաքացիական գործն ուղարկել նոր քննության:
2.Վերաքննիչ բողոքի իրավական հիմքերը, հիմնավորումները, վիճարկավող փաստերը և պահանջը.
ա) վերաքննիչ բողոքի իրավական հիմքերն ու հիմնավորումները. Սույն վերաքննիչ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ իրավական հիմնավորումներով. Ընդհանուր իրավասության դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի դրույթները: Այդ պնդումը բողոք բերած անձը հիմնավորել է հետևյալ պատճառաբանությամբ` Ընդհանուր իրավասության դատարանը, կատարելով իրավական վերլուծություն, վճռի հիմքում վկայակոչել է Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի <<Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին>> 1989 թվականի հունիսի 13-ի թիվ 272 որոշմամբ հաստատված կանոնադրության 20-րդ կետի /պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն վաճառվում են տվյալ բնակարանը զբաղեցնող վարձակալին կամ Հայկական ԽՍՀ բնակարանային օրենսգրքի 54-րդ հոդվածում նշված նրանց ընտանիքի անդամներին` ընտանիքի բոլոր չափահաս անդամների գրավոր համաձայնության առկայության դեպքում: Նրանց համաձայնությամբ բնակարանը կարող է վաճառվել որպես նրանց ընդհանուր սեփականություն/, <<Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին>> ՀՀ 1993 թվականի հունիսի 30-ի օրենքի /ուժի մեջ է մտել 1993 թվականի սեպտեմբերի 01-ին/ դրույթները, ինչպես նաև հղում կատարել ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներին, մասնավորապես` 2008 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ ԿԴ03/0026/02/08 որոշմանը: Ընդհանուր իրավասության դատարանը վճռում նշել է, որ <<Վերոնշյալ պայմանագրի կնքման պահին գործող ՀՀ բնակարանային օրենսգրքի 54-րդ հոդվածի համաձայն. Վարձակալի ընտանիքի անդամների թվին են պատկանում վարձակալի ամուսինը, նրանց երեխաները և ծնողները…>>: <<Դատաքննությամբ վկայակոչելով ՀՀ բնակարանային օրենսգրքի 54-րդ հոդվածի պահանջը, և 2008 թվականի հուլիսի 25-ի թիվ 3-480/ՎԴ/ քաղաքացիական գործով կայացված ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը, հայցվորն անտեսել է, որ նշված իրավանորմի պահանջը և մեջբերված Վճռաբեկ դատարանի որոշման դիրքորոշումը կարող էր կիրառելի լինել նշված վեճի դեպքում միայն այն պարագայում, երբ հայցվորը ներկայացներ համապատասխան ապացույց, որ նա բնակարանի նկատմամբ վաճառքի պայմանագրի կնքելու պահին, և նախքան դա եղել է վարձակալի ընտանիքի անդամը, /մշտապես բնակվել է վիճելի հասցեի բնակարանում/, որի պարագայում, վերջինս հնարավորություն կունենար օգտվելու իր իրավունքներից: Վիճելի բնակարանի վարձակալ հանդիսացել է կողմերի մայրը` Անատոլիա Գրիգորյանը, ինչը հաստատվում է ԱՎ վարչության Կենտրոն անձնագրային բաժանմունքի 2009 թվականի ապրիլի 30-ի թիվ 43/3006 գրությամբ: Փաստորեն, կողմերը, լինելով Անատոլիա Գրիգորյանի երեխաները, հանդիսացել են նրա ընտանիքի անդամները, ուստի` բնակարանի առուվաճառքի ժամանակ ունեցել են հավասար իրավունքներ: Ընդհանուր իրավասության դատարանը, հիմք ընդունելով վկաներ Սուսաննա Բեկչյանի և Վաչագան Նիկողոսյանի ցուցմունքները, հաստատված է համարել, որ հայցվորը մինչև 1989 թվականը բնակվել է վիճելի բնակարանում: Փաստորեն, հայցվորը, ՀՀ բնակարանային օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին պարբերության հիմքով, հանդիսացել է վարձակալի ընտանիքի անդամ, ինչպես պատասխանողը և, նույն օրենսգրքի 53-րդ հոդվածի ուժով, համահավասար պետք է օգտվի բնակելի տարածության վարձակալության պայմանագրից, բխող բոլոր իրավունքներից և կրի բոլոր պարտականությունները: Այդ փաստը հաստատելու համար հայցվոր կողմը միջնորդել է, որպեսզի կողմերը ցուցմունք տան, ինչպես նաև միջնորդել է, որպես վկա, Ընդհանուր իրավասության դատարան հրավիրել հայցվորի կնոջը, որը ապրելով իր ամուսնու հետ միասին վիճելի բնակարանում` կարող է հաստատել այդ բնակարանում հայցվորի բնակվելու փաստը: Ընդհանուր իրավասության դատարանը մերժել է նշված միջնորդությունը և իր նախաձեռնությամբ որոշել, որ, որպես վկա, կհարցաքննվեն հայտարարություն տված անձինք: Վճռաբեկ դատարանը 2008 թվականի հուլիսի 25-ի թիվ 3-480/ՎԴ/ որոշմամբ գտել է <<… իրավական ակտի հիշատակված դրույթը պետք է մեկնաբանել սեփականաշնորհման ողջ հայեցակարգի լույսի ներքո: Տվյալ դեպքում, պետական և հանրային բնակարանային ֆոնդի տների սեփականաշնորհման համար ընտրվել էր վաճառքի ձևը, որի հիմնական նպատակը պետական և հանրային բնակարանային ֆոնդից յուրաքանչյուր քաղաքացու որոշակի սեփականության բաժնի հատկացումն էր>>: Հայցվորին պետական և հանրային բնակարանային ֆոնդից այլ բնակելի տարածք չի հատկացվել` հաշվի առնելով, որ նա հաշվառված է և բնակվում է վիճելի հասցեում: Վճռաբեկ դատարանը թիվ ԿԴ03/0026/02/08 որոշմամբ նշել է` <<Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` սեփականաշնորհման սուբյեկտ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, տվյալ բնակտարածությունում գրանցում ունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում բնակտարածության նկատմամբ իրավունքը պահպանած քաղաքացիները>>: Վճռաբեկ դատարանի նշված որոշումը վերաբերվում է շրջխորհրդի գործկոմի 1995 թվականի հունվարի 31-ի որոշմամբ հատկացված բնակարանի վերաբերյալ առաջացած վեճին: Այդ ժամանակահատվածում պետական և հանրային բնակարանային ֆոնդից տների սեփականաշնորհումը կարգավորվել է <<Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին>> ՀՀ 1993 թվականի հունիսի 30-ի օրենքի դրույթներով /ուժի մեջ է մտել 1993 թվականի սեպտեմբերի 01-ին/, իսկ վիճելի բնակարանը վաճառվել է 1993 թվականի փետրվարի 05-ին: Ուստի` նշված ժամանակահատվածում բնակարանի վաճառքի հետ կապված հարաբերությունները չէին կարող կարգավորվել հիշյալ իրավական ակտով, այլ պետք է կարգավորվեին այդ ժամանակ գործող Բնակարանային օրենսգրքով և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի <<Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին>> 1989 թվականի հունիսի 13-ի թիվ 272 որոշմամբ հաստատված կանոնադրությամբ: <<Հայէներգո>> արտադրական միավորման և Հեղինե Բաբկենի Բաբայանի միջև կնքվել է պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները քաղաքացիներին կանխիկ հաշվով վճարելու մասին պայմանագիր, որի համաձայն` վիճելի բնակարանը վաճառվել է Հեղինե Բաբայանին, այնուհետև գրանցվել է վերջինիս սեփականությունը, այսինքն` այդ բնակարանի վաճառքից մոտ յոթ ամիս անց: Բացի այդ, նշված քաղաքացիական գործով, որին անդրադառձել է Վճռաբեկ դատարանը և սույն քաղաքացիական գործով փաստական հանգամանքները նույնանման չեն: բ) վերաքննիչ բողոքում վիճարկվող փաստերը.
- Ընդհանուր իրավասության դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել սույն քաղաքացիական գործում առկա ապացույցները:
- Ընդհանուր իրավասության դատարանը թույլ չի տվել ներկայացնել հայցապահանջը հիմնավորող ապացույցներ, մասնավորապես` մերժել է վկա հրավիրելու մասին հայցվոր կողմի միջնորդությունը:
գ) պահանջը.
Բողոք բերած անձը խնդրել է բեկանել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2010 թվականի ապրիլի 30-ի թիվ ԵԿԴ3437/02/09 վճիռը և սույն քաղաքացիական գործն ուղարկել նոր քննության:
3.Վերաքննիչ բողոքի պատասխանը. Վերաքննիչ բողոքին Հեղինե Բաբայանի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է պատասխան: Նշված պատասխանի համաձայն` սույն քաղաքացիական գործի քննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչն իր հայտարարությամբ հավաստեց, որ հայցվորը 1982 թվականից չի բնակվում վիճելի հասցեում: Գործով հրավիրված վկաների ցուցմունքներով հաստատվել է, որ հայցվորը 1989 թվականից չի բնակվում վիճելի հասցեում: Վիճելի բնակարանում հայցվորի չբնակվելու փաստը հիմնավորվում է նրանով, որ վիճելի բնակարանի պարտադիր բոլոր վճարումները կատարել է պատասխանողը: Ներկայացված հայցապահանջի և վերաքննիչ բողոքի անհիմն լինելու փաստը հաստատվում է նաև նրանով, որ հայցվորը գործի քննության ընթացքում նշել է, որ ինքը խորամուտ չի եղել իր իրավունքների պաշտպանության համար, քանի որ կարծել է, թե հանդիսանում է վիճելի գքույքի համասեփականատերը: Նշվածից ակնհայտ է դառնում, որ հայցվորն ընդունել է, որ երբևէ չի հանդիսացել վիճելի բնակարանի սեփականատեր, հակառակ դեպքում` չէր կարծի, որ հանդիսանում է սեփականատեր, այլ հստակ հիմնվելով սեփականությունը հաստատող փաստաթղթերի վրա` կիմանար, որ հանդիսանում է վիճելի բնակարանի սեփականատեր: Վիճելի բնակարանի վաճառքի գործընթացն իրականացվել է օրենքի պահանջներին համապատասխան: Վիճելի բնակարանում հայցվորի հաշվառված լինելու փաստը չի կարող հիմք հանդիսանալ սեփականության իրավունքի ձեռք բերման համար: ՀՀ բնակարանային օրենսգրքի 54-րդ հոդվածի դրույթների համաձայն` բնակարանը որպես սեփականություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է նաև մշտապես բնակվել այդ բնակարանում` բնակարանի օտարման ժամանակ: Հայցվորը երբևէ չի վիճարկել վիճելի բնակարանի նկատմամբ պատասխանողի անվամբ կատարված պետական գրանցումը, այդ գրանցման համար հիմք հանդիսացած համապատասխան որոշումը և բնակարանի օտարման պայմանագիրը: Ընդհանուր իրավասության դատարանը հիմնավոր կերպով մերժել է հայցվորի կնոջը որպես վկա հրավիրելու մասին հայցվոր կողմի միջնորդությունը, քանի որ հայցվորի կինը չէր կարող հանդիսանալ գործի քննության համար օբյեկտիվ և ճշմարիտ տեղեկություններ հայտնող անձ այն պատճառով, որ հանդիսանում է հայցվորի կինը և շահագրգռված է սույն վեճը հօգուտ հայցվորի լուծելու համար: Ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է հիմնավոր դատական ակտ և թույլ չի տվել իրավանորմի պահանջի խախտում: Պատասխան ներկայացրած անձը խնդրել է վերաքննիչ բողոքը մերժել և օրինական ուժի մեջ թողնել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2010 թվականի ապրիլի 30-ի թիվ ԵԿԴ3437/02/09 վճիռը:
4.Ընդհանուր իրավասության դատարանի կողմից հաստատված փաստերը.
-
- Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 22 շենքը պատկանել է <<Հայէներգո>> արտադրական միավորմանը: Այդ շենքի թիվ 8 բնակարանը վարձակալական հիմունքներով տրամադրվել է կողմերի ծնողներին:
- ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության Կենտրոն անձնագրային բաժանմունքի 2009 թվականի ապրիլի 30-ի թիվ 43/3006 գրությանը կից տրված բնակարանային քարտի համաձայն` վիճելի բնակարանի վարձակալ է հանդիսացել Հակոբ և Հեղինե Բաբայանների մայրը` Անատոլիա Գրիգորյանը:
- Անատոլիա Գրիգորյանի մահից հետո վիճելի բնակարանում հաշվառված են եղել կողմերը:
ՀՀ Ոստիկանության ԱՎ վարչության Կենտրոն անձնագրային բաժանմունքի 2009 թվականի ապրիլի 30-ի թիվ 43/3006 գրության համաձայն` վիճելի հասցեում հաշվառված են եղել Հակոբ Բաբկենի Բաբայանը /հաշվառվել է 1963 թվականի օգոստոսի 15-ից/, Հեղինե Բաբկենի Բաբայանը /հաշվառվել է 1985 թվականի մարտի 15-ից/:
- <<Հայէներգո>> արտադրական միավորման և Հեղինե Բաբկենի Բաբայանի միջև 1993 թվականի փետրվարի 05-ին կնքվել է պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները քաղաքացիներին կանխիկ հաշվով վճարելու մասին պայմանագիր, որի համաձայն` վիճելի բնակարանը վաճառվել է Հեղինե Բաբայանին, այնուհետև` գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը:
- Վիճելի բնակարանն ուղղակի վաճառքի ձևով վաճառվել է պատասխանողին:
- ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման 2009 թվականի հուլիսի 22 ԵԼ-4936 գրության համաձայն` վիճելի բնակարանը, 1993 թվականի փետրվարի 20-ի թիվ 562 պայմանագրի հիման վրա, սեփականության իրավունքով գրանցված է Հեղինե Բաբկենի Բաբայանի անվամբ:
- Գործում առկա են վիճելի բնակարանի կոմունալ և այլ վճարումների անդորրագրերը, որոնք կատարվել են Հեղինե Բաբկենի Բաբայանի անվամբ:
5. Վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
- Հայցվորը դեռևս 1989 թվականին փոփոխել է իր բնակության վայրը և վիճելի բնակարանը դադարել է հանդես գալ որպես մշտական բնակության վայր:
6. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. ա) վերաքննիչ բողոքի քննության համար կիրառելի նորմատիվ իրավական դրույթները և դրանց վերաբերյալ հիմնավորումները.
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ և 219-րդ հոդվածի 1-ին կետերի դրույթները, այն է. վերաքննիչ բողոքը /կամ դրա մասը/ ենթակա է քննության, եթե բողոք բերող անձը տվյալ հարցի վերաբերյալ բողոքում արտահայտած իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ և դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, ղեկավարվում է հետևյալ նորմատիվ-իրավական դրույթներով.
Քննելով վերաքննիչ բողոքը նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում` Վերաքննիչ դատարանը հանգեց հետևյալին.
Վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկն այն մասին, որ հանդիսանալով հանգուցյալ Անատոլիա Գրիգորյանի որդին` Հակոբ Բաբայանը, տվյալ ժամանակահատվածում գործողության մեջ եղած ՀՀ բնակարանային օրենսգրիք 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանդիսացել է վիճելի բնակելի տարածության վարձակալի ընտանիքի անդամ և այդ հիմքով նրա նկատմամբ ևս կիրառելի է Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի <<Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին>> 1989 թվականի հունիսի 13 թիվ 272 որոշմամբ հաստատված կանոնադրության 20-րդ կետի և <<Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին>> ՀՀ 1993 թվականի հունիսի 30-ի օրենքի 13-րդ հոդվածի դրույթները, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այդ փաստարկն անհիմն է և չի բխում տվյալ ժամանակահատվածում գործողության մեջ եղած ՀՀ բնակարանային օրենսգրքի 53-րդ և 54-րդ հոդվածների պահանջներից: Մասնավորապես` ՀՀ բնակարանային օրենսգրքի 53-րդ և 54-րդ հոդվածների համադրումից ակնհայտ է դառնում, որ վարձակալի ընտանիքի բոլոր անդամները չէ, որ վարձակալի հետ համահավասար օգտվում են բնակելի տարածության վարձակալության պայմանագրից բխող բոլոր իրավունքներից /որոնց շարքին տվյալ ժամանակահատվածում դասվել է նաև Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի <<Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին>> 1989 թվականի հունիսի 13-ի թիվ 272 որոշմամբ հաստատված կանոնադրության 20-րդ կետով նախատեսված սեփականության իրավուքնի ձեռք բերման իրավական հնարավորությունը/, այլ միայն այն ընտանիքի անդամները, որոնք վարձակալի հետ բնակվել են համատեղ: Սույն քաղաքացիական գործով Ընդհանուր իրավասության դատարանի կողմից հաստատված է համարվել այն փաստական հանգամանքը, որ հայցվորը դեռևս 1989 թվականին փոփոխել է իր բնակության վայրը և վիճելի բնակարանը դադարել է հանդես գալ որպես մշտական բնակության վայր: Նշված իրավաբանական փաստն Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է համարել <<… դատաքննությամբ հարցաքննված վկաներ Սուսաննա Բեկչյանի և Վաչագան Նիկողոսյանի ցուցմունքներով և գրավոր հայտարարությամբ այն մասին, որ Հեղինե Բաբայանը բնակվում է մինչև օրս ք. Երևան, Իսահակյան 22 շենքի թիվ 8 բնակարանում, իսկ Հակոբ Բաբայանը 1989 թվականից մինչև օրս չի բնակվել նշված բնակարանում>>: Նման պայմաններում բողոք բերած անձի փաստարկն այն մասին, որ ՀՀ բնակարանային օրենսգրիք 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, հանդիսացել է վիճելի բնակարանի վարձակալի ընտանիքի անդամ, բավարար իրավական հիմք չի կարող հանդիսանալ նրա նկատմամբ կիրառելու համար Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1989 թվականի վերը ներկայացված ենթաօրենսդրական ակտով վարձակալի և նրա ընտանիքի անդամի համար սահմանված արտոնությունները, քանի որ այդ արտոնությունները ձեռք բերելու համար բողոք բերած անձի մոտ բացակայել է նույն օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված համատեղ բնակվելու իմպերատիվ պայմանը: Ավելին, նույն` բողոքաբերի կողմից վկայակոչված 54-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ևս հիշատակված է, որ եթե հոդվածի 1-ին մասում նշված քաղաքացիները դադարել են վարձակալի ընտանիքի անդամ լինելուց, բայց շարունակել են բնակվել զբաղեցված տարածությունում, ապա նրանք նույնպիսի իրավունքներ և պարտականություններ են պահպանում, ինչպիսին վարձակալն ու նրա ընտանիքի անդամը: Տվյալ դեպքում ևս բնակելի տարածության նկատմամբ բնակարանային իրավունքներ ձեռք բերելու և այն պահպանելու իրավական հնարավորությունն օրենսդիրը կախման մեջ է դրել տվյալ բնակելի տարածության զբաղեցման և այն պահպանելու հետ: Այսինքն` միայն վարձակալի զավակը լինելու հիմքով, առանց վարձակալի հետ համատեղ բնակվելու իրավաբանական փաստի առկայության, անձն այդ բնակարանի նկատմամբ, տվյալ ժամանակահատվածում գործողության մեջ եղած բնակարանային օրենսդրության համաձայն, չէր կարող ձեռք բերել, իսկ ձեռք բերած լինելու դեպքում պահպաներ բնակարանային իրավունքներ և պարտականություններ, եթե բացակայում է տվյալ բնակելի տարածությունն այդ անձի կողմից զբաղեցված լինելու հանգամանքը: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքում ներկայացված փաստարկներն անհիմն են և ոչ բավարար Ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բեկանելու համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի պահանջներով` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Հայցվոր Հակոբ Բաբայանի ներկայացուցչի Գևորգ Պողոսյանի վերաքննիչ բողոքը մերժել: Օրինական ուժի մեջ թողնել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2010 թվականի ապրիլի 30-ի թիվ ԵԿԴ3437/02/09 վճիռը: Պետական տուրքի հարցը համարել լուծված: Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով:
Դատավոր` դատավոր` դատավոր` Ս. Միքայելյան Ն. Տավարացյան Դ. Խաչատրյան
|
* * *
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում 2010թ. Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3437/02/09 Նախագահող դատավոր` Ս.Միքայելյան Դատավորներ
Ն.Տավարացյան Դ.Խաչատրյան
|
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3437/02/092010թ.
|
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), հետևյալ կազմով`
|
27.10.2010թ. |
ք.Երևան |
նախագահությամբ դատավոր` |
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ |
մասնակցությամբ դատավորներ` |
Մ.ԴՐՄԵՅԱՆԻ, Վ.ԱԲԵԼՅԱՆԻ, Ս.ԱՆՏՈՆՅԱՆԻ, Վ.ԱՎԱՆԵՍՅԱՆԻ, Ա.ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, Գ.ՀԱԿՈԲՅԱՆԻ, Է.ՀԱՅՐԻՅԱՆԻ, Տ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ, Ե.ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ |
Քննարկելով ըստ հայցի Հակոբ Բաբայանի ընդդեմ Հեղինե Բաբայանի` սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.07.2010 թվականի որոշման դեմ Հակոբ Բաբայանի ներկայացուցիչ Գևորգ Պողոսյանի բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1.Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Հակոբ Բաբայանը հայտնել է, որ Երևանի Իսահակյան փողոցի 22-րդ շենքի թիվ 8 բնակարանի վարձակալը մայրն էր` Անատոլիա Գրիգորյանը, որի մահվանից հետո բնակարանում հաշվառված են եղել ինքը և քույրը` Հեղինե Բաբայանը: 05.02.1993 թվականին "Հայէներգո" արտադրական միավորման և Հեղինե Բաբայանի միջև կնքվել է պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները քաղաքացիներին կանխիկ հաշվով վճարելու մասին պայմանագիր, որի համաձայն Երևանի Իսահակյան փողոցի 22-րդ շենքի թիվ 8 բնակարանը վաճառվել է Հեղինե Բաբայանին, իսկ այնուհետև` գրանցվել է նրա սեփականության իրավունքը: Պատճառաբանելով, որ բնակարանը Հեղինե Բաբայանին վաճառելիս չի եղել բնակարանի օտարման ժամանակ տվյալ բնակարանի վարձակալ Հակոբ Բաբայանի համաձայնությունը, պահանջել է ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Իսահակյան փողոցի 22-րդ շենքի թիվ 8 բնակարանի ½ մասի նկատմամբ: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 30.04.2010 թվականի վճռով հայցը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.07.2010 թվականի որոշմամբ Հակոբ Բաբայանի բերած վերաքնիչ բողոքը մերժվել է` Դատարանի 30.04.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.09.2010 թվականի որոշմամբ Հակոբ Բաբայանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վերադարձվել է վճռաբեկ բողոքի թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար` սահմանելով քսանօրյա ժամկետ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հակոբ Բաբայանի ներկայացուցիչը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը Վճռաբեկ բողոքը բերվել է նյութական և դատավարական իրավունքի խախտումների հիմքով: Բողոքում պատճառաբանվել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածը, "Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին" եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ բնակարանային օրենսգրքի 53-րդ և 54-րդ հոդվածները: Բողոք բերած անձը սույն վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը պատճառաբանում է հետևյալ հիմնավորումներով. Վերաքնիիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, ինչպես նաև բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար: Բողոք բերած անձը նշված հիմնավորումները պատճառաբանում է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործի լիարժեք քննություն, չի անդրադարձել վերաքննիչ բողոքի փաստարկներին, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա բոլոր ապացույցները, ինչի արդյունքում սխալ է գնահատել գործում եղած ապացույցները, սխալ է պարզել այն փաստերը, որոնք վերաքննիչ բողոքի քննության համար ունեն էական նշանակություն, սխալ է որոշել և կիրառել այն օրենքները և իրավական ակտերը, որոնցով Վերաքննիչ դատարանը պետք է ղեկավարվեր որոշում կայացնելիս և վեճը լուծելիս: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Հակոբ Բաբայանը հանդիսացել է վիճելի բնակարանի վարձակալ Անատոլի Գրիգորյանի զավակը, ինչպես նաև այն հանգամանքը, որ եղել է այդ ընտանիքի անդամ և 15.08.1963 թվականից հաշվառված է վիճելի բնակարանում: Բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.07.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության , կամ փոփոխել այն ` հայցը բավարարել:
3.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Վճռաբեկ դատարանը, քննարկելով բողոք բերած անձի հիմնավորումները` վճռաբեկ բողոքը քննության ընդունելու մասին, գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում նույն օրենսգրքի 231-րդ հոդվածի և 234-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատական սխալի մասին բողոք բերած անձի հիմնավորումը հերքվում է Վերաքննիչ դատարանի որոշմամբ նշված պատճառաբանություններով: Այսպես, Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելով դատական ակտը, հիմնվելով Դատարան ներկայացված ապացույցների վրա, որոշում կայացնելիս պատճառաբանել է, որ "բողոք բերած անձի փաստարկն այն մասին, որ ՀՀ բնակարանային օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հանդիսացել է վիճելի բնակարանի վարձակալի ընտանիքի անդամ, բավարար իրավական հիմք չի կարող հանդիսանալ նրա նկատմամբ կիրառելու համար Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 13.06.1989 թվականի թիվ 272 որոշմամբ վարձակալի և նրա ընտանիքի անդամի համար սահմանված արտոնությունները, քանի որ այդ արտոնությունները ձեռք բերելու համար բողոք բերած անձի մոտ բացակայել է նույն օրոնսգրքի 53-րդ հոդվածով սահմանաված համատեղ բնակվելու իմպերատիվ պայմանը: Ավելին , նույն բողոքաբերի կողմից վկայակոչված 54-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ևս հիշատակված է, որ եթե հոդվածի 1-ին մասում նշված քաղաքացիները դադարել են վարձակալի ընտանիքի անդամ լինելուց, բայց շարունակել են բնակվել զբաղեցված տարածությունում, ապա նրանք նույնպիսի իրավունքներ և պարտականություններ են պահպանում, ինչպիսին վարձակալն ու նրա ընտանիքի անդամը: Տվյալ դեպքում ևս բնակելի տարածության նկատմամբ բնակարանային իրավունքներ ձեռք բերելու և այն պահպանելու իրավական հնարավորությունն օրենսդիրը կախման մեջ է դրել տվյալ բնակելի տարածության զբաղեցման և այն պահպանելու հետ", և գտել է, որ "միայն վարձակալի զավակը լինելու հիմքով, առանց վարձակալի հետ համատեղ բնակվելու իրավաբանական փաստի առկայության, անձն այդ բնակարանի նկատմամբ տվյալ ժամանակահատվածում գործողության մեջ եղած բնակարանային օրենսդրության համաձայն չէր կարող ձեռք բերել, իսկ ձեռք բերած լինելու դեպքում պահպաներ բնակարանային իրավունքներ և պարտականություններ, եթե բացակայում է տվյալ բնակելի տարածությունն այդ անձի կողմից զբաղեցված լինելու հանգամանքը": Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը "Մելտեքս" ՍՊԸ-ն և Մեսրոպ Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ 32283/04) գործով 17.06.2008 թվականի վճռով` ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանության վերաբերյալ, արտահայտել է իր իրավական դիրքորոշումն այն մասին, որ "Վճռաբեկ դատարանի իրավասությունը սահմանափակվում էր միայն իրավունքի հարցերի ուսումնասիրությամբ: Նման հանգամանքներում չի կարելի ասել, որ Վճռաբեկ դատարանը չէր նշել հիմնավորում միայն այն պատճառով, որ այն հաստատել էր ավելի ցածր ատյանի դատարանի եզրահանգումները և ներառել էր դրանք իր որոշումների մեջ": Միաժամանակ վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում չի հիմնավորել բողոքում նշված դրույթների միատեսակ կիրառության համար Վճռաբեկ դատարանի սույն գործով որոշման էական նշանակություն ունենալու հանգամանքը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն` վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են դատական սխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող է ազդել գործի ելքի վրա, նոր երևան եկած կամ նոր հանգամանքներ: Նման պայմաններում վճռաբեկ բողոքը քննության ընդունելու վերաբերյալ բողոք բերած անձի հիմնավորումները դատական սխալի առկայության և բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ օրենքի միատեսակ կիրառության համար Վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու մասին, անհիմն են, քանի որ տվյալ դեպքում հիմնավորված չէ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտման առկայությունը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերի պահանջներին: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն այն ենթակա է վերադարձման: Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ և 234-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը`
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վերադարձնել թիվ ԵԿԴ/3437/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.07.2010 թվականի որոշման դեմ Հակոբ Բաբայանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
նախագահող` Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
դատավորներ` Մ.ԴՐՄԵՅԱՆ Վ.ԱԲԵԼՅԱՆ Ս.ԱՆՏՈՆՅԱՆ Վ.ԱՎԱՆԵՍՅԱՆ Ա.ԲԱՐՍԵՂՅԱՆ Գ.ՀԱԿՈԲՅԱՆ Է.ՀԱՅՐԻՅԱՆ Տ.ՊԵՏՐՈՍՅԱՆ Ե.ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
|
|