|
Սույն քաղաքացիական գործով, ըստ հայցի Գայանե Մանուկյանի ընդդեմ Հայկազ Մակարյանի, երրորդ անձ` ՙԲացթիվի՚ ՍՊ ընկերության` վիրավորանքի համար ներողություն խնդրելուն, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին, հայցվորի շահերը ներկայացնում է Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2022 թվականի հոկտեմբերի 20-ին կայացրել է բարենպաստ դատական ակտ:
ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ/17676/02/20
Վ Ճ Ի Ռ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ՙ20՚ հոկտեմբերի 2022թ. քաղ. Երևան ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Նախագահությամբ` դատավոր Զ.Նախշքարյանի Քարտուղարությամբ` Մ.Սամսոնյանի Մասնակցությամբ՝ հայցվորի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի (լիազորագիր՝ տրված 05.06.2020 թվականին, երեք տարի ժամկետով, փաստաբանական գործունեության արտոնագիր՝ թիվ 88)
պատասխանող Հայկազ Մակարյանի
վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ՙԲաց թիվի՚ ՍՊԸ-ի
պատասխանողներ Հայկազ Մակարյանի ներկայացուցիչ Ալինա Ավետիսյանի (լիազորագրեր՝ տրված 02.12.2021, 08.12.2020 թվականներին, փաստաբանական գործունեության արտոնագիրª թիվ 1766) Դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Գայանե Մանուկյանի ընդդեմ Հայկազ Մակարյանի, երրորդ անձ` ՙԲացթիվի՚ ՍՊ ընկերության` վիրավորանքի համար ներողություն խնդրելուն, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ I 1. Դատավարական նախապատմությունը Գայանե Մանուկյանը 17.06.2020 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Համլետ Ղուշչյանի, Հայկազ Մակարյանի, երրորդ անձ` ՙԲացթիվի՚ ՍՊընկերության` վիրավորանքի համար ներողություն խնդրելուն, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին: Հայցադիմումը 17.06.2020 թվականին մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանին, ում 30.06.2020 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է: Հայցվորը, ստանալով հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը, վերացնելով դրանում առկա թերությունները, այն կրկին է ներկայացրել, որը մակագրվելով դատավոր Կ.Պետրոսյանին, 28.07.2020 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ: 02.11.2020 թվականի որոշմամբ նշանակվել է նախնական դատական նիստ: 24.05.2021 թվականին դատավոր օգնականի զեկուցագրով սույն գործը հանձնվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ դրա հետագա ընթացքը լուծելու համար: Դատավոր Կ.Պետրոսյանի Բարձրագույն դատական խորհրդի 13.05.2021թ. թիվ ԲԴԽ-30-Ո-50 որոշմամբ լիազորությունները հրաժարականի հիմքով դադարեցված լինելու պատճառով սույն գործը 31.05.2021 թվականին վերամակագրվել է դատավոր Զ.Նախշքարյանին և հանձնվել աշխատակազմին՝ 02.06.2021 թվականին: Դատավոր Զ.Նախշքարյանի 07.06.2021 թվականի որոշմամբ գործն ընդունվել է վարույթ և նշանակվել նախնական դատական նիստ: 30.11.2021 թվականին հայցվորի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրելª Համլետի Ղուշչյանի դեմ ներկայացված պահանջից հրաժարվելու և գործի վարույթն այդ մասով կարճելու մասին: 30.11.2021 հայցվորի ներկայացուցիչը ներկայացրել է փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը բռնագանձելու վերաբերյալ միջնորդություն: 17.12.2021 թվականի որոշմամբ դատարանը կարճել է Համլետ Ղուշչյանի մասով գործի վարույթը և այդ մասով այն առանձնացրել: Դատարանը 20.06.2022 թվականի որոշմամբ բաշխել է ապացուցման բեռ: 08.06.2022 թվականի որոշմամբ դատարանը գործը նշանակել է դատաքննության: 29.09.2022 թվականին Հայկազ Մակարյանը ներկայացրել է դիմումª կից ապացույցներով: Հակընդդեմ հայց չի հարուցվել: Գործի քննությանն այլ անձինք չեն ներգրավվել:
2. Հայցվորի դիրքորոշումը Հայցվորը հայցադիմումով հայտնել է, որ 13.05.2020 թվականին ՙԲաց թիվի՚ ՍՊ ընկերությանը պատկանող ԲԱՑTV եթերով մեկնաբան Համլետ Արամայիսի Ղուշչյանի և Հայկազ Էդուարդի Մակարյանի կողմից ՙԲաց օրը՚ ծրագրով անդրադարձ է կատարվել լրագրող Գայանե Հովիկի Մանուկյանին /այսուհետ նաև՝ Հայցվոր/։ Հաղորդումը առկա է նաև ԲԱՑTV-ի յութուբյան էջում ՙՈվքեր են իրական հերոսները՚ վերնագրով, որն առկա է հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=P4Uh7URa_ds&feature=share&app=desktop /նշված հղումով առկա տեսաձայնագրությունը կցվում է կրիչի վրա/։ ԲԱՑTV եթերով Համլետ Ղուշչյանի և Հայկազ Մակարյանի կողմից իրականացված հեռուստահաղորդման ժամանակ Հայկազ Մակարյանը, անդրադառնալով վերջերս իր հետ տեղի ունեցած գործի քննությանը, որով Գայանե Մանուկյանը հայց էր ներկայացրել ընդդեմ Հայկազ Մակարյանի՝ տասնյակից ավել վիրավորական արտահայտությունների համար ներողություն խնդրելու և հերքում տպագրելու պահանջի մասին /թիվ ԱՐԱԴ/0752/02/19 քաղաքացիական գործ/, Հայկազ Մակարյանի և Համլետ Ղուշչյանի կողմից լրագրող Գայանե Մանուկյանի հասցեին հնչել են վիրավորական արտահայտություններ և հրապարկվել զրպարտություններ։ Վիճարկվող տեսաձայնագրությունը www.youtube.com կայքէջում դիտվել է 36.715 անգամ, 1500 օգտատեր այն հավանել է, իսկ օգտատերերի մի մասը թողել Գայանե Մանուկյանի հասցեին անպատվաբեր մեկնաբանություններ՝ հիմք ընդունելով հաղորդավար Համլետ Ղուշչյանի և Հայկազ Մակարյանի խոսքերը՝ որպես գիտակից մարդկանց կողմից իրականացված հաղորդման ազդեցության ներքո։ Հայցվորը վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասը, 1087.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերը: ԲԱՑTV-ի եթերով Համլետ Ղուշչյանի և Հայկազ Մակարյանի կողմից իրականացված հեռուստահաղորդման տեսաձայնագրությամբ առկա հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=P4Uh7URa_ds&feature=share&app=desktop /այսուհետ նաև՝ Վիճարկվող տեսաձայնագրություն/ Հայկազ Մակարյանը անդրադառնալով վերջերս իր հետ տեղի ունեցած գործի քննությանը, որով Գայանե Մանուկյանը հայց էր ներկայացրել ընդդեմ Հայկազ Մակարյանի՝ https://www.facebook.com/hmakaryan1/videos/1364908156983891?_rdc=1&_rdr հետևյալ հղումով առկա տասնյակից ավել վիրավորական արտահայտությունների համար ներողություն խնդրելու և հերքում տպագրելու պահանջի մասին /թիվ ԱՐԱԴ/0752/02/19 քաղաքացիական գործ/, Հայկազ Մակարյանի և Համլետ Ղուշչյանի կողմից լրագրող Գայանե Մանուկյանի հասցեին հնչում են վիրավորական արտահայտություններ և տեղում զրպարտություններ։ Մասնավորապես՝ Վիճարկվող տեսաձայնագրության 5 րոպե 23 վայրկյանից Հայկազ Մակարյանի կողմից Գայանե Մանուկյանն անվանում է ՙտխրահռչակ՚, 9 րոպե 20 վայրկյանից Հայկազ Մակարյանի կողմից Գայանե Մանուկյանի հասցեին տեղում է զրպարտություն, ըստ որի ՙԳայանե Մանուկյանը ԱՄՆ-ում զբաղված է հայատյաց քաղաքականությամբ՚։ Այնուհետև Համլետ Ղուշչյանի կողմից Վիճարկվող տեսաձայնագրության 9 րոպե 26 վայրկյանից հնչում է վիրավորանք Գայանե Մանուկյանի հասցեին՝ ՙախր ո՞վ է Գայանե Մանուկյանը, ոչնչություն՚, այնուհետև հավելում ՙինչ-որ պատի ծակից դուրս եկած մարդիկ միացյալ նահանգներում՚, 10 րոպե 6 վայրկյանից նշում՝ ՙնրանք, ովքեր գեթ մեկ անգամ ծանոթ են այդ Գայանե Մանուկյան կոչեցյալի կայքին, զզվանքից, նողկանքից բացի ուրիշ բան չեն կարող զգալ՚, հավելում նաև՝ ՙայդ անձը այսօր դատական համակարգի կողմից արժանանում է այդպիսի հաճոյախոսության, դե հասկանալի է ՙmoney, money՚ տարբերակն աշխատում է, (..) այդ ոչնչության համար դուք /նկատի ունի դատական համակարգին/ այդպիսի վճիռներ եք կայացնում՚: Այսինքն՝ Համլետ Ղուշչյանը մեղադրել է Գայանե Մանուկյանին իր օգտին վճիռ կայացնելու համար դատավորին գումար տալու մեջ։ Այնուհետև Հայկազ Մակարյանի և Համլետ Ղուշչյանի կողմից մեղադրանքներ են հնչում Հայկազ Մակարյանի գործը քննող դատավորի և առհասարակ իրավաբանների նկատմամբ, որոնց սույն գործով ներկայացված հայցադիմումով իրավական գնահատական չի տրվի։ Վիճարկվող տեսաձայնագրությունը www.youtube.com կայքէջում դիտվել է 36.715 անգամ, 1500 օգտատեր այն հավանել է, իսկ օգտատերերի մի մասը թողել Գայանե Մանուկյանի հասցեին անպատվաբեր մեկնաբանություններ՝ հիմք ընդունելով հաղորդավար Համլետ Ղուշչյանի և Հայկազ Մակարյանի խոսքերը՝ որպես գիտակից մարդկանց կողմից իրականացված հաղորդման ազդեցության ներքո։ 1. ՙՏխրահռչակ՚ բառը, ըստ Էդ.Աղայանի էլեկտրոնային բացատրական բառարանի, նշանակում է վատ գործերով անուն հանած՝ հռչակված, վատահամբավ /հիմք՝ http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=24&dt=HY_HY&query=%D5%BF%D5%AD%D6%80%D5%A1%D5%B0%D5%BC%D5%B9%D5%A1%D5%AF /։ 2.ՙՀայատյաց՚ բառը, ըստ Էդ.Աղայանի էլեկտրոնային բացատրական բառարանի, նշանակում է հայերին ատող /հիմք՝ http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=24&dt=HY_HY&query=%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D6%81 /։ 3. ՙՈչնչություն՚ բառը, ըստ Էդ.Աղայանի բացատրական բառարանի, նշանակում է անարժեք, աննշան լինելը, ստորության՝ ստորացման, գիտակցություն՝ զգացում /հիմք՝ http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=24&dt=HY_HY&query=%D5%B8%D5%B9%D5%B6%D5%B9%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6 /։ 4. ՙMoney՚ բառը անգլերենից թարգմանաբար նշանակում է փող, գումար /հիմք՝www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=65&query=money /։ Պատասխանողների կողմից, հնչեցվելով անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող նշված արտահայտությունները և զրպարտություն համարվող տեղեկությունները, ուղղակիորեն փորձ է կատարվել Գայանե Մանուկյանին հեղինակազրկել։ Հայկազ Մակարյանը վիրավորական և զրպարտչական հերթական տեղեկություններ է հրապարակում Գայանե Մանուկյանի վերաբերյալ՝ փորձելով զրպարտիչ արտահայտություններով ստվեր գցել Հայցվորի լրագրողական գործունեության վրա. Գայանե Մանուկյանին անդրադառնում է բազմիցս, վերջինիս հասցեին հնչեցնում է բավականաչափ վիրավորական արտահայտություններ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գայանե Մանուկյանը Հայկազ Մակարյանի դեմ քրեական հաղորդում է ներկայացրել և Հայկազ Մակարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, և մեկ այլ քաղաքացիական գործով Գայանե Մանուկյանը դիմել է դատական պաշտպանության՝ պատվին և արժանապատվությանը հասցված վնասի պահանջի մասին, դա առիթ է հանդիսացել Հայկազ Մակարյանի կողմից լրագրող Գայանե Մանուկյանի դեմ ատելության խոսքի տարածման համար։ Նշված հանգամանքն ուղղակիորեն փաստում է Հայկազ Մակարյանի Գայանե Մանուկյանի վերաբերյալ կատարված վիրավորական և զրպարտիչ հայտարարությունների՝ ուղղակի դիտավորությամբ կատարված լինելու հանգամանքի մասին։ Նշվածը հավաստվում է նաև այն հանգամանքով, որ Հայկազ Մակարյանը Գայանե Մանուկյանի վերաբերյալ բազմիցս հայտնել է վիրավորական արտահայտություններ, որոնց մասով Գայանե Մանուկյանը ևս դիմել է դատական պաշտպանության /օրինակ՝ թիվ ԱՐԱԴ/0752/02/19 քաղաքացիական գործը, որով քննության առարկա է դարձվել հետևյալ հղումով առկա տեսաձայնագրությունը՝ https://www.facebook.com/hmakaryan1/videos/1364908156983891?_rdc=1&_rdr, որով Գայանե Մանուկյանի վերաբերյալ կրկին կատարվել էին վիրավորական և զրպարտիչ արտահայտություններ. Հայկազ Մակարյանը ուղիղ 23 րոպե տևող ուղիղ եթերով հեռարձակվող տեսաձայնագրությամբ հնչեցրել էր տասնյակից ավել վիրավորական արտահայտություններ Գայանե Մանուկյանի վերաբերյալ, նշված տեսաձայնագրությունը ևս կցվում է հայցադիմումին կից/։ Ընդ որում` Գայանե Մանուկյանի կողմից Հայկազ Մակարյանի դեմ քրեական հաղորդում ներկայացնելը և քաղաքացիական հայց ներկայացնելը, չի հավասարակշռում Հայկազ Մակարյանին, վերջինս անհանդուրժողականություն է ցուցաբերում թե՛ Գայանե Մանուկյանի նկատմամբ, թե՛ գործը քննող դատարանների նկատմամբ՝ անձի մասին կրկին անպատվաբեր արտահայտություններ կատարելով իր ֆեյսբուքյան էջով /օրինակ՝ https://m.facebook.com/story.php?story_fbid=1772139929594043&id=100003941592533 հետևյալ էլեկտրոնային կայքէջից արտատպված հոդվածը/։ Այսինքն՝ Հայկազ Մակարյանի ներկայիս անհանդուրժող վերաբերմունքը դրսևորվել է այն հանգամանքով, որ Գայանե Մանուկյանը, իրացնելով իրեն օրենքով վերապահված իրավունքը, դիմել է դատական պաշտպանության։ Հարկ է ընդգծել, որ Հայկազ Մակարյանը, եթե գտնում է, որ իր հանդեպ Գայանե Մանուկյանի կողմից կատարվել են օրինազանց գործողություններ, կարող է դիմել դատական պաշտպանության, մինչդեռ վերջինս չիրացնելով օրենքով իրեն վերապահված իրավունքը դատարան դիմելու կապակցությամբ, դիմում է ինքնադատաստանի և ժամանակ առ ժամանակ վիրավորական հոդվածներ և հայտարարություններ կատարում Գայանե Մանուկյանի, գործը քննող դատարանի և առհասարակ իրավապահ մարմինների վերաբերյալ։ Միաժամանակ Հայկազ Մակարյանը հանրության առջև փորձում է իր վիրավորական արտահայտությունները ներկայացնել որպես համարժեք պատասխան Գայանե Մանուկյանին, մինչդեռ նշված համարժեք պատասխանը, վերջինիս կողմից դարձվելով իրավական ինստիտուտ, շարունակվում է իր կողմից մեկ տարուց ավել և որպես վիրավորանքի և զրպարտության առիթ ներկայացվում է Գայանե Մանուկյանը, մինչդեռ Հայկազ Մակարյանն է վիրավորանք և զրպարտություն հրապարակում թե՛ Գայանե Մանուկյանի վերաբերյալ, թե՛ գործը քննող դատարանի նկատմամբ։ Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 7-րդ, 8-րդ մասերը ՙԶանգվածային լրատվության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքըª նշել է, որ տվյալ դեպքում Հայցվորը գտնում է, որ հետևյալ հղումով https://www.youtube.com/watch?v=P4Uh7URa_ds&feature=share&app=desktop առկա ԲԱՑTV եթերի ՙԲաց օրը՚ ծրագրով Հայկազ Մակարյանի կողմից Գայանե Մանուկյանին ՙտխրահռչակ՚ անվանելու համար Հայկազ Մակարյանը ՙԲաց թիվի՚ ՍՊ ընկերությանը պատկանող ԲԱՑTV եթերի ՙԲաց օրը՚ ծրագրով, ինչպես նաև վերջինիս պատկանող յութուբյան էջով պետք է հրապարակային ներողություն խնդրի։ Հասցված վիրավորանքի համար Հայցվորը գտնում է, որ անհրաժեշտ է Հայկազ Մակարյանից հօգուտ իրեն բռնագանձել 100.000 ՀՀ դրամ։ Նույն հաղորդմամբ Հայկազ Մակարյանի կողմից հնչեցված ՙԳայանե Մանուկյանը ԱՄՆ-ում զբաղված է հայատյաց քաղաքականությամբ՚ զրպարտություն համարվող տվյալները, Հայցվորը գտնում է, որ Հայկազ Մակարյանը պետք է հրապարակային հերքի ՙԲաց թիվի՚ ՍՊ ընկերությանը պատկանող ԲԱՑTV եթերի ՙԲաց օրը՚ ծրագրով, ինչպես նաև վերջինիս պատկանող յութուբյան էջով։ Զրպարտությամբ Գայանե Մանուկյանի պատվին և արժանապատվությանը հասցված ոչ նյութական վնասի համար, Հայցվորը գտնում է, որ Հայկազ Մակարյանից հօգուտ իրեն ենթակա է բռնագանձման 200.000 ՀՀ դրամ։ Համլետ Ղուշչյանի կողմից Գայանե Մանուկյանին ՙոչնչություն, պատի ծակից դուրս եկած՚ արտահայտություններով վիրավորելու համար, Հայցվորը գտնում է, որ Համլետ Ղուշչյանը ՙԲաց թիվի՚ ՍՊ ընկերությանը պատկանող ԲԱՑTV եթերի ՙԲաց օրը՚ ծրագրով, ինչպես նաև վերջինիս պատկանող յութուբյան էջով պետք է հրապարակային ներողություն խնդրի։ Վիրավորանքով անձի պատվին և արժանապատվությանը հասցված վնասի համար Հայցվորը գտնում է, որ Համլետ Ղուշչյանից հօգուտ իրեն ենթակա է բռնագանձման 200.000 ՀՀ դրամ։ Հայցվորը գտնում է, որ Համլետ Ղուշչյանի կողմից հնչեցված ՙնրանք, ովքեր գեթ մեկ անգամ ծանոթ են այդ Գայանե Մանուկյան կոչեցյալի կայքին, զզվանքից, նողկանքից բացի ուրիշ բան չեն կարող զգալ՚, և ՙայդ անձը այսօր դատական համակարգի կողմից արժանանում է այդպիսի հաճոյախոսության, դե հասկանալի է ՙmoney, money՚ տարբերակն աշխատում է՚, տվյալները ապատեղեկատվություն լինելու հիմքով, Համլետ Ղուշչյանը ՙԲաց թիվի՚ ՍՊ ընկերությանը պատկանող ԲԱՑTV եթերի ՙԲաց օրը՚ ծրագրով, ինչպես նաև վերջինիս պատկանող յութուբյան էջի միջոցով պետք է հրապարակային հերքի։ Զրպարտությամբ Հայցվորի պատվին և արժանապատվությանը հասցված ոչ նյութական վնասի համար Հայցվորը գտնում է, որ Համլետ Ղուշչյանից հօգուտ իրեն ենթակա է բռնագանձման 300.000 ՀՀ դրամ։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 120-122-րդ հոդվածներով՝ Դատարանից խնդրել է վճռի օրինական ուժ ստանալուց 5 օրվա ընթացքում պարտավորեցնել Հայկազ Էդուարդի Մակարյանին 13.05.2020 թվականին ԲԱՑTV եթերի ՙԲաց օրը՚ ծրագրով իր կողմից հնչեցված ՙտխրահռչակ՚ վիրավորական արտահայտության համար ՙԲաց թիվի՚ ՍՊ ընկերությանը պատկանող ՙԲաց օրը՚ ծրագրով և www.youtube.com կայքում ԲԱՑTV եթերի յութուբյան էջի միջոցով հրապարակային ներողություն խնդրել Գայանե Հովիկի Մանուկյանից։ 2.2.Վճռի օրինական ուժ ստանալուց 5 օրվա ընթացքում պարտավորեցնել Հայկազ Էդուարդի Մակարյանին 13.05.2020 թվականին ԲԱՑTV եթերի ՙԲաց օրը՚ ծրագրով իր կողմից հայտնված տեղեկատվությունն առ այն, որ ՙԳայանե Մանուկյանը ԱՄՆ-ում զբաղված է հայատյաց քաղաքականությամբ՚, ՙԲաց թիվի՚ ՍՊ ընկերությանը պատկանող ԲԱՑTV եթերի ՙԲաց օրը՚ ծրագրով և www.youtube.com կայքում ԲԱՑTV եթերի յութուբյան էջի միջոցով հրապարակային հերքել՝ այն ապատեղեկատվություն լինելու հիմքով։ 2.3. Հայկազ Էդուարդի Մակարյանից հօգուտ Գայանե Հովիկի Մանուկյանի բռնագանձել 100.000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար հասցված ոչ նյութական վնասի հատուցում և 200.000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ հասցված ոչ նյութական վնասի հատուցում։ Անհնարինության դեպքում պարտավորեցնել Հայկազ Էդուարդի Մակարյանին և Համլետ Արամայիսի Ղուշչյանին վճիռը օրինական ուժ ստանալուց հինգ օրվա ընթացքում ներողություն խնդրել և հանդես գալ հերքմամբ առնվազն 1000 տպաքանակ և ՀՀ-ի ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով նույն բովանդակությամբ հերքում, ինչ նախատեսված է ԲԱՑTV եթերի ՙԲաց օրը՚ ծրագրով հրապարակելու համար։ Հայցվորը ներկայացրել է միջնորդությունª փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը ևս բռնագանձելու վերաբերյալ: Դատաքննության ընթացքում պնդել է հայցը Հայկազ Մակարյանի մասով և խնդրել այն բավարարել: 3.Պատասխանող Հայկազ Էդուարդի Մակարյանի դիրքորոշումը Պատասխանողը գրավոր պատասխան չի ներկայացրել, սակայն գործի ողջ քննության ընթացքում պարզաբանել է, որ հայցվորի հետ ձևավորվել են կայուն փոխադարձ հակակրանք և իրականում, թեև սույն քաղաքացիական գործով քննվում է միայն Գայանե Մանուկյանի պահանջը, սակայն հայցվորն իր հասցեին ևս բազմիցս հնչեցրել է տարաբնույթ վիրավորական արտահայտություններ, որոնք հետ համեմատելով վիճելի արտահայտությունները, ակնհայտ կդառնա, որ իր ասածներն անհամեմատ ավելի մեղմ էին, քան հայցվորի վիրավորական բնույթի արտահայտությունները՝ իր՝ Հայկազ Մակարյանի հասցեին: Բացի այդ, իր օգտագործած արտահայտություններից օրինակ տխրահռչակ բառն իրենից ներկայացնում է հասարակ սուբյեկտիվ գնահատական, որը չի կարող վիրավորական դիտվել: Ինչ վերաբերվում է երկրորդ արտահայտությանը, ապա այն նույնպես իր անձնական գնահատող դատողությունն է եղել հայցվորի գործունեության: Խնդրել է հայցն ամբողջ ծավալով մերժել: Միաժամանակ 29.09.2022 թվականին Հայկազ Մակարյանը ներկայացրել է դիմումª կից ապացույցներով: 4.Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ՙԲաց թիվի՚ ՍՊԸ-ի դիրքորոշումը Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ՙԲաց թիվի՚ ՍՊԸ-ի ներկայացուցիչը գրավոր դիրքորոշում չի հայտնել: Սակայն դատական նիստով առարկել է պահանջի դեմ, խնդրել է հայցը մերժել: II 1. Գործի փաստերը - Համաձայն ԲԱՑTV-ի եթերով Համլետ Ղուշչյանի և Հայկազ Մակարյանի կողմից հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=P4Uh7URa_ds&feature=share&app=desktop իրականացված հեռուստահաղորդման տեսաձայնագրության 5 րոպե 23 վայրկյանից Հայկազ Մակարյանը Գայանե Մանուկյանին անվանում է ՙտխրահռչակ՚, 9 րոպե 20 վայրկյանից Հայկազ Մակարյանի կողմից Գայանե Մանուկյանի հասցեին տեղում է զրպարտություն, ըստ որի ՙԳայանե Մանուկյանը ԱՄՆ-ում զբաղված է հայատյաց քաղաքականությամբ՚։ - Համաձայն արդի հայերենի բացատրական բառարանիª ՙտխրահռչակ՚ նշանակում է 1. վատ գործերով անուն հանածª հռչակված, վատահամբավ, վատանուն, վատ կողմերով հայտնի:2. Շատ աղմուկ հանած, շատ խոսակցությունների տեղիք տված, կասկածելի հռչակ ձեռք բերած: - Համաձայն արդի հայերենի բացատրական բառարանիª ՙհայատյաց՚ նշանակում է. հայերենին ատող: - Պատասխանող Հայկազ Մակարյանը ներկայացրել է Գայանե Մանուկյանի ֆեյսբուքյան, յութուբյան էջերից, լրատվական կայքից, յութուբյան քաղվածքներª 43 էջից բաղկացած: - Մի կողմից ՙՓաստաբանական գրասենյակ Լեվ Գրուպ՚ ՍՊ ընկերությունը, ի դեմս գլխավոր տնօրեն Լևոն Բաղդասարյանի, որը գործում է Կանոնադրության համաձայն, հետագայում' ԿԱՏԱՐՈՂ, մյուս կողմից Գայանե Հովիկի Մանուկյանը, հետագայում' ՊԱՏՎԻՐԱՏՈՒ, ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ և ԿԱՏԱՐՈՂԸ միաժամանակ հետագայում' ԿՈՂՄԵՐ, ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 777-781 հոդվածների դրույթներովª 25.05.2020 թվականին կնքել են ծառայությունների վճարովի մատուցման մասին թիվ ՓԳ-20-11/ԼԳ պայմանագիրը, որի 1-ին կետի համաձայնª համաձայն սույն պայմանագրի ԿԱՏԱՐՈՂԸ պարտավորվում է ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ հանձնարարությամբ լինել վերջինիս շահերի ներկայացուցիչը' 13.05.2020 թվականի ԲԱՑ Թիվի ՙԲաց օրը՚ ծրագրի եթերում Համլետ Ղուշչյանի և Հայկազ Մակարյանի կողմից ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ պատվի, արժանապատվության ոտնահարման հետ կապված կատարել խորհրդատվություն և հետևյալ ծառայությունները. 1.1.1. շահերի ներկայացում ընդհանուր իրավասության դատարանում; 1.1.2. հարկ եղած դեպքում շահերի ներկայացում ՀՀ Վերաքննիչ դատարանում; 1.1.3. հարկ եղած դեպքում վճռաբեկ բողոքի/պատասխանի պատրաստում ն ներկայացում ՀՀ Վճռաբեկ դատարան: 1.2. ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ պարտավորվում է վճարել կատարված ծառայությունների համար: 1.3. Սույն պայմանագրի շրջանակում պայմանագրի կատարման ակտը ներկայացնելու օրվանից տասն օրվա ընթացքում կատարման ակտը ստորագրված չվերադարձնելու կամ գրավոր առարկություն չներկայացնելու դեպքում այն համարվում է ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ կողմից ստորագրված և ԿԱՏԱՐՈՂԻ կողմից պայմանագրի պարտավորությունները կատարված: Պայմանագրի 3.1 կետի համաձայնª սույն պայմանագրի գինը թիվ 1.1.1. կետով սահմանված ծառայության համար կազմում է 300.000 (երեք հարյուր հազար) դրամ: 2. Դատարանի վերլուծությունը և կիրառելի իրավունքը Լսելով կողմերի բացատրությունները, քաղաքացիական գործում եղած բոլոր գրավոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա գնահատելով յուրաքանչյուր ապացույց, դատարանը հանգեց հետևյալին. Հայցվորը, Հայկազ Մակարյանի դեմ ներկայացված պահանջով խնդրել է. վճռի օրինական ուժ ստանալուց 5 օրվա ընթացքում պարտավորեցնել Հայկազ Էդուարդի Մակարյանին 13.05.2020 թվականին ԲԱՑTV եթերի ՙԲաց օրը՚ ծրագրով իր կողմից հնչեցված ՙտխրահռչակ՚ վիրավորական արտահայտության համար ՙԲաց թիվի՚ ՍՊ ընկերությանը պատկանող ՙԲաց օրը՚ ծրագրով և www.youtube.com կայքում ԲԱՑTV եթերի յութուբյան էջի միջոցով հրապարակային ներողություն խնդրել Գայանե Հովիկի Մանուկյանից։ Վճռի օրինական ուժ ստանալուց 5 օրվա ընթացքում պարտավորեցնել Հայկազ Էդուարդի Մակարյանին 13.05.2020 թվականին ԲԱՑTV եթերի ՙԲաց օրը՚ ծրագրով իր կողմից հայտնված տեղեկատվությունն առ այն, որ ՙԳայանե Մանուկյանը ԱՄՆ-ում զբաղված է հայատյաց քաղաքականությամբ՚, ՙԲաց թիվի՚ ՍՊ ընկերությանը պատկանող ԲԱՑTV եթերի ՙԲաց օրը՚ ծրագրով և www.youtube.com կայքում ԲԱՑTV եթերի յութուբյան էջի միջոցով հրապարակային հերքել՝ այն ապատեղեկատվություն լինելու հիմքով։ Հայկազ Էդուարդի Մակարյանից հօգուտ Գայանե Հովիկի Մանուկյանի բռնագանձել 100.000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար հասցված ոչ նյութական վնասի հատուցում և 200.000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ հասցված ոչ նյութական վնասի հատուցում։ Անհնարինության դեպքում պարտավորեցնել Հայկազ Էդուարդի Մակարյանին վճիռը օրինական ուժ ստանալուց հինգ օրվա ընթացքում ներողություն խնդրել և հանդես գալ հերքմամբ առնվազն 1000 տպաքանակ և ՀՀ-ի ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով նույն բովանդակությամբ հերքում, ինչ նախատեսված է ԲԱՑTV եթերի ՙԲաց օրը՚ ծրագրով հրապարակելու համար։ Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի դրույթներով, բաշխել է ապացուցման բեռ․ Հայցվորը պետք է ապացուցեր, որ վիճելի արտահայտություններն իրենց բնույթով վիրավորական են, հրապարակումը կատարվել է հրապարակային, հրապարակմամբ ներկայացված վիճելի վիրավորական արտահայտությունները հենված են փաստացի տվյալներին: Պատասխանողը պետք է ապացուցեր, որ վիճելի արտահայտություններն իրենց բնույթով զրպարտչական են, հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, պատասխանողը ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված ու բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները: Հրապարակման հեղինակը դիտավորություն է ունեցել արատավորելու հայցվորի պատիվն ու արժանապատվությունը և տարածել հայցվորի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի. Անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 1-ին մասի. Անձը« որի պատիվը« արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով« կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ: Համաձայն նույն հոդվածի 2-րդ մասի. Սույն օրենսգրքի իմաստով` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է: Սույն օրենսգրքի իմաստով` հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով: Անդրադառնալով առաջին արտահայտությանը, դատարանն արձանագրում է, որ պատասխանող Հայկազ Մակարյանը հայցվոր Գայանե Մանուկյանին անվանել է տխրահռչակ: Համաձայն արդի հայերենի բացատրական բառարանիª ՙտխրահռչակ՚ նշանակում է 1. վատ գործերով անուն հանածª հռչակված, վատահամբավ, վատանուն, վատ կողմերով հայտնի:2. Շատ աղմուկ հանած, շատ խոսակցությունների տեղիք տված, կասկածելի հռչակ ձեռք բերած: Համաձայն Հայոց լեզվի նոր բառարանիª ՙտխրահռչակ՚ նշանակում է. 1. գեշ գործերով անուն հանած, վատահամբավ, վատանուն, չարանուն, վատ անուն հանած, 2. շատ աղմուկ հանած, շատ խոսակցության նյութ դարձած: Համաձայն Հայերենի արդի բառարանիª ՙտխրահռչակ՚ նշանակում է. 1. Վատ գործերով անուն հանածª հռչակված, վատահամբավ, վատանուն, վատ կողմերով հայտնի: 2. Շատ աղմուկ հանած, շատ խոսակցությունների տեղիք տված, կասկածելի հռչակ ձեռք բերած: Դատարանը համարում է, որ տխրահռչակ ածականը իր բովանդակային իմաստով հենց գնահատող դատողություն է, դա բխում է նաև վերը հիշատակված բառարանային բացատրություններից: Այլ կերպ ասած՝ տխրահռչակ բառն օգտագործելիս այն արդեն իսկ ներառում է անձի սուբյեկտիվ վերաբերմունքը այլ անձի հանդեպ, որը ներառում է նաև ՙաղմուկ հանած՚, ՙկասկածելի հռչակ ձեռք բերած՚ իմաստները: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերը նշված դրույթում ամրագրված վիրավորանքի սահմանումը չի կարող ենթադրել, որ անձի համբավին վնաս պատճառող ցանկացած բացասական կարծիք կամ որոշակի փաստական հիմք ունեցող գնահատող դատողություն պաշտպանված չէ օրենքով: Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի կամ գնահատող դատողության արտահայտումը այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա: Ի տարբերություն փաստերի, որոնք կարող են ներկայացվել և հիմնավորվել, գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել: Գնահատող դատողության ապացուցման պարտականությունն անհնար է իրականացնել և ինքնին խախտում է կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածում ամրագրված իրավունքի հիմնարար մասն է կազմում: Այնուամենայնիվ, երբ հայտարարությունը որակվում է որպես գնահատող դատողություն, անհրաժեշտ է, որ վերջինս հիմնվի բավարար փաստական կազմի վրա(տես, Պեդերսենը և Բաադսգաարդն ընդդեմ Դանիայի գործով Եվրոպական դատարանի 17.12.2004 թվականի վճիռը, կետ 76): Գնահատողական դատողությունը կարող է անընդունելի համարվել, քանի որ այն առանց փաստական հիմքի կարող է չափազանցված համարվել (տես, Ռիզոսը և Դասկասն ընդդեմ Հունաստանի գործով Եվրոպական դատարանի 27.05.2004 թվականի վճիռը, կետ 45): Մինչդեռ, տխրահռչակ հասկացությունը անձի արժանապատվությունը նսեմացնող չի կարող դիտարկվել, քանզի կարող է մեկնաբանվել որպես տվյալ անձի ընկալմամբ տխրահռչակ, տվյալ դեպքում Հայկազ Մակարյանի ընկալմամբ տխրահռչակ, որպիսի պայմաններում դատարանն արձանագրում է, որ տվյալ արտահայտությունը չի համապատասխանում գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդված 2-րդ մասի և ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներով վիրավորանքի համար արձանագրված չափանիշներին, հետևաբար հայցն այդ մասով ենթակա է մերժման: Անդրադառնալով երկրորդն արտահայտությանը, որը հայցվորի կողմից ներկայացվում է որպես զրպարտանք՝ դատարանն արձանագրում է, որ հայատյաց՚ արտահայտությունը ըստ Աղայանի բառարանի Համաձայն արդի հայերենի բացատրական բառարանիª ՙհայատյաց՚ նշանակում է. հայերենին ատող: Համաձայն Ժամանակակից հայոց լեզվի բառարանիª ՙհայատյաց՚ նշանակում է հայերին ատող, հայերին թշնամի: Ընդ որում` դատարանն արձանագրում է, որ տվյալ արտահայտությունն օգտագործվել է պատասխանողի կողմից հետևյալ նախադասության մեջ. ՙԳայանե Մանուկյանը ԱՄՆ-ում զբաղված է հայատյաց քաղաքականությամբ՚: Դատարանն ընդգծում է, որ այդ երկրորդ դրվագով ապացուցման պարտականությունը դրվել է հենց պատասխանողի վրա, որը խնդիր ուներ դատարանի առջև ապացուցելու, որ հայցվորը ԱՄՆ ում զբաղված է հայատյաց քաղաքականությամբ: Այդ պարտականությունը կատարելու համար պատասխանողը դատարանին է ներկայացրել հայցվորի սոցցանցային էջերից արտատպված նյութեր, որոնց մի մասը վերաբերվում է անձնապես պատասխանող Հայկազ Մակարյանին, իսկ մյուս մասը նվիրված է այս կամ այն հասարակական կամ քաղաքական կայանքի իրադարձություններին, մեկնաբանություններին, Դատարանը ուսումնասիրելով նյութերը և համադրելով դրանցում արտացոլվածը հայատյաց արտահայտության բառարանային իմաստների հետ՝ արձանագրում է, որ ամեն քննադատություն չէ, որ կարող է անվանվել ՙհայատյաց՚ և նույնիսկ եթե անձի մի շարք գրառումները, ընդհուպ մինչև վիրավորական արտահայտությունները այս կամ այն իրադարձության կամ անձանց վերաբերյալ հնչեցվել և տարածվել են, դա բավարար չէ ապացուցված համարելու, որ հայցվոր Գայանե Մանուկյանը ԱՄՆ-ում զբաղված է հայատյաց քաղաքականությամբ: Դատարանը նաև արձանագրում է, որ այս քաղաքացիական գործի ընթացքում չի վիճարկվել նաև այն հանգամանքը, որ հայցվորն ազգությամբ հայ է, հետևաբար ՙհայատյաց քաղաքականությամբ զբաղվող ՚ պիտակը կարող է նսեմացնել նրա՝ որպես հայ ազգի ներկայացուցչի արժանապատվությունը և պատիվը: Համաձայն 2612/02/16 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 18.10.2019 թվականի որոշմամբ տրվել է զրպարտության 4 չափորոշիչները: Անդրադառնալով կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու չափանիշներին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ` 1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական, 2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային, 3. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի, 4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Այդ չափորոշիչների միաժամանակյա առկայությունն արձանագրվում է դատարանի կողմից երկրորդ՝ ՙԳայանե Մանուկյանը ԱՄՆ-ում զբաղված է հայատյաց քաղաքականությամբ՚ դրվագով: Հետևաբար` հայցն այս մասով հիմնավոր է ենթակա է բավարարման: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 8-րդ մասի. Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը` 1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով ՙԶանգվածային լրատվության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքով. 2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 6000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել: Նշվածի հիմքով վճռի օրինական ուժ ստանալուց 5 օրվա ընթացքում պետք է պարտավորեցնել Հայկազ Էդուարդի Մակարյանին 13.05.2020 թվականին ԲԱՑTV եթերի ՙԲաց օրը՚ ծրագրով իր կողմից հայտնված տեղեկատվությունն առ այն, որ ՙԳայանե Մանուկյանը ԱՄՆ-ում զբաղված է հայատյաց քաղաքականությամբ՚, ՙԲաց թիվի՚ ՍՊ ընկերությանը պատկանող ԲԱՑTV եթերի ՙԲաց օրը՚ ծրագրով և www.youtube.com կայքում ԲԱՑTV եթերի յութուբյան էջի միջոցով հրապարակային հերքել՝ այն ապատեղեկատվություն լինելու հիմքով։ Անդրադառնալով Հայկազ Էդուարդի Մակարյանից հօգուտ Գայանե Հովիկի Մանուկյանի 200.000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ հասցված ոչ նյութական վնասի հատուցում, բռնագանձելու պահանջինª դատարանն արձանագրում է հետևյալը. Նույն հոդվածի 11-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը հաշվի է առնում կոնկրետ գործի առանձնահատկությունները« ներառյալ` 1) վիրավորանքի կամ զրպարտության եղանակը և տարածման շրջանակը© 2) վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունը: Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը չպետք է հաշվի առնի վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով պատճառված գույքային վնասը: Վճռաբեկ դատարանը« արձանագրելով« որ քննարկման առարկա հարցի շրջանակներում գործ ունենք մի կողմից տեղեկատվություն տարածելու և խոսքի ազատության« մյուս կողմից անձի` իր պատվի« արժանապատվության« գործարար համբավի նկատմամբ հարգանք պահանջելու Կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված և երաշխավորված իրավունքների հետ« անհրաժեշտ է համարում նշել« որ փոխհատուցման չափ սահմանելու յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնվի վիրավորանք և զրպարտանք կատարած անձի ֆինանսական վիճակը և բացառվի փոխհատուցման այնպիսի չափերի և ձևերի սահմանումը« որոնք կարող են վճռորոշ նշանակություն ունենալ պատասխանող կողմի համար« առավել ևս« եթե պատասխանող կողմը զանգվածային լրատվության միջոց է` նրա հետագա գործունեությունը շարունակելու առումով: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վիրավորանքի և զրպարտության համար սահմանվող փոխհատուցման ողջամտության հարցին« որը պետք է համաչափ լինի անձի պատվին« արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասին« և« միաժամանակ« անհարկի ֆինանսական պարտավորություններ չառաջացնի պատասխանողի համար: .... Դրամական փոխհատուցման չափ սահմանելիս դատարանները նախ և առաջ պետք է հաշվի առնեն« թե ինչ միջոցով կամ եղանակով է կատարվել զրպարտությունը կամ վիրավորանքը և ապա վերջիններիս տարածման շրջանակը: Գնահատման առարկա պետք է դառնա օգտագործված միջոցի կամ եղանակի` տեղեկատվության արագ և համընդհանուր տարածման հարցը: Այսպես` զանգվածային լրատվության միջոցներով կատարված հրապարակումների տարածումը շատ ավելի արագ է« քան եթե հրապարակումն արվեր անձանց փոքրաթիվ խմբի շրջանակում: Միաժամանակ պետք է հաշվի առնել նաև տեղեկատվությունը տարածելու շրջանակը: Զանգվածային լրատվության միջոցները« որոնք գործում են տեղական մակարդակում (մարզ« քաղաք)« ունեն ավելի փոքր տարածման շրջանակ« քան հանրապետության ամբողջ տարածքով հեռարձակվող և տարածվող լրատվամիջոցները: Այսպիսով, դատարանը վերոնշված նախադեպային որոշման համատեքստում գտնում է, որ պատասխանող Հայկազ Էդուարդի Մակարյանից հօգուտ հայցվոր Գայանե Հովիկի Մանուկյանի պետք է բռնագանձել 200 000 /երկու հարյուր/ ՀՀ դրամ` որպես լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ տեղ գտած զրպարտանքի համար համարժեք փոխհատուցում: Ինչ վերաբերվում է հայցվորի պահանջին` փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը հայցվորից բռնագանձելու վերաբերյալ, ապա դատարանն արձանագրում է, որ Մի կողմից ՙՓաստաբանական գրասենյակ Լեվ Գրուպ՚ ՍՊ ընկերությունը, ի դեմս գլխավոր տնօրեն Լևոն Բաղդասարյանի, որը գործում է Կանոնադրության համաձայն, հետագայում' ԿԱՏԱՐՈՂ, մյուս կողմից Գայանե Հովիկի Մանուկյանը, հետագայում' ՊԱՏՎԻՐԱՏՈՒ, ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ և ԿԱՏԱՐՈՂԸ միաժամանակ հետագայում' ԿՈՂՄԵՐ, ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 777-781 հոդվածների դրույթներովª 25.05.2020 թվականին կնքել են ծառայությունների վճարովի մատուցման մասին թիվ ՓԳ-20-11/ԼԳ պայմանագիրը, որի 1-ին կետի համաձայնª համաձայն սույն պայմանագրի ԿԱՏԱՐՈՂԸ պարտավորվում է ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ հանձնարարությամբ լինել վերջինիս շահերի ներկայացուցիչը' 13.05.2020 թվականի ԲԱՑ Թիվի ՙԲաց օրը՚ ծրագրի եթերում Համլետ Ղուշչյանի և Հայկազ Մակարյանի կողմից ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ պատվի, արժանապատվության ոտնահարման հետ կապված կատարել խորհրդատվություն և հետևյալ ծառայությունները. 1.1.1. շահերի ներկայացում ընդհանուր իրավասության դատարանում; 1.1.2. հարկ եղած դեպքում շահերի ներկայացում ՀՀ Վերաքննիչ դատարանում; 1.1.3. հարկ եղած դեպքում վճռաբեկ բողոքի/պատասխանի պատրաստում և ներկայացում ՀՀ Վճռաբեկ դատարան: 1.2. ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ պարտավորվում է վճարել կատարված ծառայությունների համար: 1.3. Սույն պայմանագրի շրջանակում պայմանագրի կատարման ակտը ներկայացնելու օրվանից տասն օրվա ընթացքում կատարման ակտը ստորագրված չվերադարձնելու կամ գրավոր առարկություն չներկայացնելու դեպքում այն համարվում է ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ կողմից ստորագրված և ԿԱՏԱՐՈՂԻ կողմից պայմանագրի պարտավորությունները կատարված: Պայմանագրի 3.1 կետի համաձայնª սույն պայմանագրի գինը թիվ 1.1.1. կետով սահմանված ծառայության համար կազմում է 300.000 (երեք հարյուր հազար) դրամ: Նշյալը օրենքի ուժով համարվում է դատական ծախս, իսկ ինչպես վերն արդեն նշվել է` դատական ծախսերը բաշխվում են գործին մասնակցող անձանց միջև բավարարված հայցապահանջներին համամասնորեն, հետևաբար հայցվորի պատասխանողների դեմ ուղղված պահանջը մերժելու պարագայում, վերջինիս կողմից ներկայացված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը ենթակա է բռնագանձման հայցվորից: Անդրադառնալով այդ գումարի խելամիտ լինելու հանգամանքին, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը` դատարանն արձանագրում է, որ փաստաբանի վարձատրությունը պետք է լինի խելամիտ, և անդրադառնալով փաuտաբանի վարձատրության խելամտության հարցին, դատարանը գտնում է, որ որպես վարձատրության խելամտության չափորոշիչներ կարող են հանդիսանալ, մասնավորապես, քաղաքացիական գործի ելքի համար նշանակություն ունեցող` փաստաբանի կողմից կատարված գործողությունների ծավալը, դատական նիստերի քանակն ու դրանց փաստաբանի մասնակցության գործոնը, գործի բարդության աստիճանը: Դատարանը, հիմք ընդունելով վերոգրյալ չափորոշիչները, խելամիտ է համարում սահմանել 200 000 ՀՀ դրամ գումարըª որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, որը ենթակա է բռնագանձման պատասխանողից հօգուտ հայցվորի: Անդրադառնալով դատական ծախսերի հարցին` դատարանը փաստում է, որ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101 հոդվածի` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասի` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Սույն գործով հայցվորի պահանջները մասնակի բավարարվել են, հետևաբար բավարարված հայցապահանջներին համամասնորենª 4 000 ՀՀ դրամª որպես դրամական պահանջի և 4 000 ՀՀ դրամ որպես ոչ դրամական պահանջի համար հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար, ենթակա է բռնագանձման պատասխանողից հօգուտ հայցվորի: Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 191-րդ, 192-րդ հոդվածներով, դատարանը Վ Ճ Ռ Ե Ց Գայանե Հովիկի Մանուկյանի հայցը բավարարել մասնակի. Վճռի օրինական ուժ ստանալուց 5 օրվա ընթացքում պարտավորեցնել Հայկազ Էդուարդի Մակարյանին 13.05.2020 թվականին ԲԱՑTV եթերի ՙԲաց օրը՚ ծրագրով իր կողմից հայտնված տեղեկատվությունն առ այն, որ ՙԳայանե Մանուկյանը ԱՄՆ-ում զբաղված է հայատյաց քաղաքականությամբ՚, ՙԲաց թիվի՚ ՍՊ ընկերությանը պատկանող ԲԱՑTV եթերի ՙԲաց օրը՚ ծրագրով և www.youtube.com կայքում ԲԱՑTV եթերի յութուբյան էջի միջոցով հրապարակային հերքել՝ այն ապատեղեկատվություն լինելու հիմքով։ Հայկազ Էդուարդի Մակարյանից հօգուտ Գայանե Հովիկի Մանուկյանի բռնագանձել 100.000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար հասցված ոչ նյութական վնասի հատուցում և 200.000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ հասցված ոչ նյութական վնասի հատուցում։ Անհնարինության դեպքում պարտավորեցնել Հայկազ Էդուարդի Մակարյանին վճիռը օրինական ուժ ստանալուց հինգ օրվա ընթացքում ներողություն խնդրել և հանդես գալ հերքմամբ առնվազն 1000 տպաքանակ և ՀՀ-ի ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով նույն բովանդակությամբ հերքում, ինչ նախատեսված է ԲԱՑTV եթերի ՙԲաց օրը՚ ծրագրով հրապարակելու համար։ Հայկազ Էդուարդի Մակարյանից հօգուտ Գայանե Հովիկի Մանուկյանի բռնագանձել 200 000 ՀՀ դրամª որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար և 8 000 ՀՀ դրամª որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար: Մնացած մասով հայցը մերժել: Դատական ծախսերի հարցը մնացած մասով համարել լուծված: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին: ԴԱՏԱՎՈՐ Զ.ՆԱԽՇՔԱՐՅԱՆ
|