|
Սույն վարչական գործով, ըստ հայցի Արտակ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ Պաշտպանության նախարարության , երրորդ անձ` ՀՀ Ֆինանսների նախարարություն՝ ՀՀ Պաշտպանության նախարարությանը հայցվոր՝ Արտակ Ավետիսյանին 5.547.723 ՀՀ դրամ՝ որպես չտրամադրված արձակուրդի 3.606.020 ՀՀ դրամ և տրամադրված արձակուրդում ներառված ոչ աշխատանքային օրերի արդյունքում հայցվորի համար առաջացած և չտրամադրված արձակուրդի օրերի համար դրամական հատուցում 1.941.703 ՀՀ դրամ վճարելուն պարտավորեցնելու և որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ՝ ՀՀ Պաշտպանության նախարարությանը հայցվոր Արտակ Ավետիսյանին 5.547.723 ՀՀ դրամ՝ որպես չտրամադրված արձակուրդի 3.606.020 ՀՀ դրամ և տրամադրված արձակուրդում ներառված ոչ աշխատանքային օրերի արդյունքում հայցվորի համար առաջացած և չտրամադրված արձակուրդի օրերի համար չտրամադրված արձակուրդային վճարի 1.941.703 ՀՀ դրամ նկատմամբ հաշվարկված տույժ վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայցվորի շահերը ներկայացնում է Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի փաստաբան ՏԱՐՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ։
ՀՀ Վարչական դատարանը 2023 թվականի մայիսի 3-ին կայացրել է բարենպաստ դատական ակտ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ Վարչական գործ թիվ ՎԴ1/0100/05/22 Վ Ճ Ի Ռ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «03» մայիսի 2023թ. ք. Երևան Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ` Դատարան)` նախագահությամբ դատավոր` ՎԱՐԱԶԴԱՏ ՄԻՔԱԵԼՅԱՆԻ, քարտուղարությամբ՝ Արսեն Հայրապետյանի, հայցվոր՝ Արտակ Ավետիսյան
հայցվորի ներկայացուցիչ՝ Տարոն Բաղդասարյան (20.07.2022 թվականին տրված լիազորագիր, արտոնագիր թիվ 2243), պատասխանող՝ ՀՀ Պաշտպանության նախարարություն պատասխանողի ներկայացուցիչ՝ Արմեն Աղաբալյան (25.11.2021 թվականին տրված լիազորագիր,
երրորդ անձ՝ ՀՀ Ֆինանսների նախարարություն
մասնակցությամբ՝ հայցվորի ներկայացուցիչ Տարոն Բաղդասարյանի և պատասխանողի ներկայացուցիչ Արմեն Աղաբալյանի, դռնբաց դատական նիստում քննելով վարչական գործն ըստ հայցի Արտակ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ Պաշտպանության նախարարության (այսուհետ նաև՝ Նախարարություն), երրորդ անձ` ՀՀ Ֆինանսների նախարարություն՝ ՀՀ Պաշտպանության նախարարությանը հայցվոր՝ Արտակ Ավետիսյանին 5.547.723 ՀՀ դրամ՝ որպես չտրամադրված արձակուրդի 3.606.020 ՀՀ դրամ և տրամադրված արձակուրդում ներառված ոչ աշխատանքային օրերի արդյունքում հայցվորի համար առաջացած և չտրամադրված արձակուրդի օրերի համար դրամական հատուցում 1.941.703 ՀՀ դրամ վճարելուն պարտավորեցնելու և որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ՝ ՀՀ Պաշտպանության նախարարությանը հայցվոր Արտակ Ավետիսյանին 5.547.723 ՀՀ դրամ՝ որպես չտրամադրված արձակուրդի 3.606.020 ՀՀ դրամ և տրամադրված արձակուրդում ներառված ոչ աշխատանքային օրերի արդյունքում հայցվորի համար առաջացած և չտրամադրված արձակուրդի օրերի համար չտրամադրված արձակուրդային վճարի 1.941.703 ՀՀ դրամ նկատմամբ հաշվարկված տույժ վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց 1. Գործի դատավարական նախապատմությունը. Համահայցվորներ Ջանիբեկ Հարությունյանը, Վարդան Մխիթարյանը, Հայկ Խաչատրյանը, Գևորգ Գրիգորյանը, Արեգնազ Լալայանը, Մհեր Մհերյանը, Հրաչյա Վասիլյանը, Արմեն Աթոռակալյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Արթուր Ջվանշիրյանը, Իսակ Ազատյանը, Արմեն Գևորգյանը, Գեղամ Շուտովը, Արայիկ Մանուկյանը, Սեմյոն Բաբայանը, Ավետիս Բաղրամյանը, Էդգար Հովհաննիսյանը, Կարեն Անդրեասյանը, Արսեն Վարդանյանը, Գարիկ Առաքելյանը և Արտակ Ավետիսյանը հայցադիմում էին ներկայացրել Դատարան ընդդեմ ՀՀ Պաշտպանության նախարարության՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու և հետևանքները վերացնելու պահանջների մասին: Վերոնշյալ վարչական գործը ստացել էր թիվ ՎԴ/5509/05/22 վարչական գործի համարը և 05.09.2022 թվականին մակագրվել էր Դատարանի դատավոր Աննա Դիլբարյանին: Դատավոր Աննա Դիլբարյանը 12.09.2022 թվականին կայացրել է «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշում՝ պահանջներն առանձնացնելու հիմքով: Արտակ Ավետիսյանը կրկին հայցադիմում է ներկայացրել Դատարան (ստացվել է 30.09.2022 թվականին) ընդդեմ ՀՀ Պաշտպանության նախարարության՝ Արտակ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ Պաշտպանության նախարարության՝ ՀՀ Պաշտպանության նախարարությանը Արտակ Մարգարի Ավետիսյանին չտրամադրված արձակուրդի վճարը վճարելուն պարտավորեցնելու և որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ՝ ՀՀ Պաշտպանության նախարարությանը Արտակ Մարգարի Ավետիսյանին չտրամադրված արձակուրդի վճարի նկատմամբ հաշվարկված տույժերը վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Կրկին ներկայացված հայցադիմումը ստացել է թիվ ՎԴ1/0100/05/22 վարչական գործի համարը և 30.09.2022 թվականին մակագրվել է Դատարանի դատավոր Վարազդատ Միքաելյանին: Դատավոր Վարազդատ Միքաելյանը 10.10.2022 թվականին կայացրել է «Հայցադիմումը վարույթ ընդունելու, ապացույց պահանջելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին» որոշում, այնուհետև՝ 11.11.2022 թվականին՝ «Ապացույց պահանջելու մասին» որոշում և 23.11.2022 թվականին՝ «Դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու մասին» որոշում: Հայցվորի ներկայացուցչի կողմից 15.02.2023 թվականի դատական նիստի ընթացքում ներկայացվեց «Հայցի հիմքը և առարկան փոփոխելու և լրացնելու վերաբերյալ» միջնորդություն, որը Դատարանի՝ 15.02.2023 թվականի արձանագրային որոշմամբ բավարարվեց: Դատավոր Վարազդատ Միքաելյանը 15.02.2023 թվականին կայացրել է «Վարչական գործը դատաքննության նշանակելու մասին» որոշում: ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից Դատարան է ներկայացվել (ստացվել է 21.03.2023 թվականին) «Թիվ ՎԴ1/0100/05/22 վարչական գործով ներկայացված հայցապահանջի դեմ» առարկություն: ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից Դատարան է ներկայացվել (ստացվել է 29.03.2023 թվականին) «Հայցվորի կողմից ներկայացված փաստարկների դեմ» առարկություն: Հայցվորի ներկայացուցիչ Տարոն Բաղդասարյանը և պատասխանողի ներկայացուցիչ Արմեն Աղաբալյանը ներկայացել են 12.04.2023 թվականին նշանակված դատաքննությանը: Երրորդ անձը դատական նիստին չի ներկայացել՝ չնայած պատշաճ ծանուցված լինելու հանգամանքին: Գործի դատաքննությունն ավարտվել է 12.04.2023 թվականին և Դատարանն արձանագրել է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտը կհրապարակվի 03.05.2023 թվականին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով: 2. Հայցվորի դիրքորոշման հակիրճ բովանդակությունը. Հայցվորը հայցադիմումով ներկայացրել է հետևյալ փաստերը, հիմնավորումները և պահանջը. Հայցվորը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 61-րդ, 82-րդ հոդվածները, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը, 11-րդ հոդվածի 1-ին մասը, 44-րդ հոդվածի 2-րդ մասը, 158-րդ հոդվածի 1-ին մասը, 169-րդ հոդվածի 1-ին մասը, 195-րդ հոդվածի 3-րդ մասը, 198-րդ հոդվածի 1-ին մասը, «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, գտնում է, որ պատասխանողի կողմից խախտվել է հայցվորի՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ամենամյա վճարովի արձակուրդի իրավունքը: Այսպես. հայցվորի հավաստմամբ՝ պատասխանողն արձակուրդային վճարների հաշվարկները կատարել է օրացույցային օրերով, ինչի արդյունքում հայցվորին չի վճարվել իրեն հասանելիք արձակուրդների սահմանված վճարը: Հայցվորը փաստում է, որ «Պետական պաշտոնների և պետական ծառայության պաշտոններ զբաղեցրած անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով չեն կարգավորվում պետական պաշտոն զբաղեցնող անձանց ամենամյա արձակուրդի վարձատրության հետ կապված հարաբերությունները, որպիսի պայմաններում նշված հարաբերությունները ենթակա են կարգավորման ՀՀ աշխատանքային օրենսգրքով: Միաժամանակ, վերոնշյալը հիմնավորելու նպատակով հայցվորը վկայակոչել է ՀՀ վարչապետի 27.06.2022 թվականի ասուլիսը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի 18.06.2018 թվականի որոշումը, ինչպես նաև ՀՀ վարչական դատարանի դատական պրակտիկան: Վերոգրյալի հիման վրա՝ հայցվորը խնդրել է պարտավորեցնել ՀՀ Պաշտպանության նախարարությանն Արտակ Մարգարի Ավետիսյանին վճարել չտրամադրված արձակուրդի վճարը և որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ՝ ՀՀ Պաշտպանության նախարարությանը պարտավորեցնել Արտակ Մարգարի Ավետիսյանին վճարել չտրամադրված արձակուրդի վճարի նկատմամբ հաշվարկված տույժերը: Հայցվորը, փոփոխելով և լրացնելով հայցի հիմքն ու առարկան, և, միաժամանակ, հիմք ընդունելով պատասխանողից ստացված տեղեկատվությունը՝ ներկայացրել է հաշվարկ, որի համաձայն՝ ընդհանուր արձակուրդի օրերի և տրամադրված արձակուրդի օրերի միջև տարբերությունը կազմում է 208 օր: Այսինքն՝ հայցվորին առհասարակ չի տրամադրվել 208 օր արձակուրդ: Ընդ որում, նշված օրերի՝ չտրամադրված արձակուրդի համար սահմանված վճարը կազմում է 3.606.020 ՀՀ դրամ: Բացի այդ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ մինչև վճարման օրը տուժանքի գումարը գերազանցում է ստացվելիք գումարը, ուստի՝ տուժանքը հաշվարկվում է չվճարված արձակուրդի գումարի չափով, այն է՝ 3.606.020 ՀՀ դրամ: Միաժամանակ, հայցվորը փաստում է, որ ընդհանուր տրամադրված արձակուրդի օրերում ներառված են 112 ոչ աշխատանքային օր: Այսինքն՝ հայցվորն ունեցել է 112 օր արձակուրդի իրավունք, որը սակայն պատասխանողի կողմից չի տրամադրվել: Նման պայմաններում ոչ աշխատանքային օրերը արձակուրդում ներառելու մասով առաջացած արձակուրդի օրերի դրամական հատուցման չափը և դրա նկատմամբ հաշվարկված տույժերը կազմում են 3.883.406,22 ՀՀ դրամ: Վերոգրյալ ամբողջի հիման վրա՝ հայցվորը գտնում է, որ պատասխանողի կողմից հայցվորին վճարման ենթակա գումարի չափը կազմում է 11.095.446 ՀՀ դրամ: Հայցվորը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրության (1995 թվականի խմբագրությամբ) 30-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության (2005 թվականի խմբագրությամբ) 33-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության (2015 թվականի խմբագրությամբ) 82-րդ հոդվածը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի (մինչև 2005 թվականը գործող) 2-րդ, 71-րդ, 72-րդ հոդվածները, նշում է, որ 2005 թվականի աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսգիրքը սահմանել է, որ արձակուրդը հաշվարկվում է աշխատանքային օրերով: Հայցվորը, վկայակոչելով 1991-1998 թվականներին գործող «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, 1993-1998 թվականներին գործող «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածը, 21.06.2005 թվականից գործող՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 29-րդ հոդվածի 7-րդ մասը, 158-րդ հոդվածի 1-ին մասը, 168-րդ, 170-րդ հոդվածները, 1998-2017 թվականներին գործող «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը, 30.11.1998-16.12.2017 թվականներին գործող «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածը, 12.01.1997-31.05.2002 թվականներին գործող «Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգի մասին» ՀՀ օրենքը, 31.05.2002-07.04.2018 թվականներին գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը, 07.04.2018 թվականից գործող «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասը, նշում է, որ անձի՝ հանգստի իրավունքը սահմանված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ՝ այլ օրենքներով: Միաժամանակ, հայցվորի գնահատմամբ՝ տրամաբանությունից դուրս է այն մոտեցումը, որ ոչ աշխատանքային օրերը ևս ներառված են ամենամյա արձակուրդի մեջ, քանի որ արձակուրդը պետք է ներառի միայն աշխատանքային օրերը, որոնց դիմաց էլ տրվում է արձակուրդը: Հայցվորը նշում է, որ իրավահարաբերության պահին գործող որևէ ակտով սահմանված չէ, որ արձակուրդը պետք է հաշվարկվի օրացույցային օրով, ավելին՝ առկա է նորմ, որով սահմանվում է, որ աշխատանքային հարաբերությունների վրա տարածվում է «աշխատանքային օր» տերմինը (ՀՀ աշխատանքային օրենսգիրք), եթե այլ բան նախատեսված չէ աշխատանքային ոլորտը կարգավորող նորմերով: Այսպես. նշված հարաբերությունների վրա տարածվում է ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, որը սահմանում է, որ հաշվարկն իրականացվում է աշխատանքային օրով: Վերոգրյալ ամբողջի հիման վրա՝ հայցվորը գտնում է, որ պատասխանողի կողմից հայցվորին չի տրամադրվել իր հասանելիք արձակուրդը, ինչպես նաև հայցվորին տրամադրվել է արձակուրդ, որը սխալ է հաշվարկվել, մասնավորապես՝ արձակուրդի մեջ ներառվել են ոչ աշխատանքային օրեր, որի արդյունքում տրամադրվել է հասանելիք արձակուրդից ավելի քիչ արձակուրդ: Հայցվորը, վկայակոչելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասը, 198-րդ հոդվածի 1-ին մասը, նշում է, որ արձակուրդի համար սահմանված աշխատավարձը կամ դրամական հատուցումը հանդիսանում է գործատուի կողմից իր աշխատողին պարտադիր վճարվելիք դրամական բավարարում, որի չտրամադրման համար գործատուն պարտավոր է վճարել տուժանք: Տվյալ դեպքում, պատասխանողը 17.03.2017 թվականին չի իրականացրել վերջնահաշվարկ, ուստի՝ այդ ժամկետից պետք է յուրաքանչյուր կետանցված օրվա համար հաշվարկվի 0.15 տոկոսի չափով տուժանք: Միաժամանակ, վերոնշյալը հիմնավորելու նպատակով հայցվորը վկայակոչելով է ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը: Վերոգրյալի հիման վրա՝ հայցվորը խնդրել է պարտավորեցնել ՀՀ Պաշտպանության նախարարությանը հայցվոր՝ Արտակ Ավետիսյանին վճարել 5.547.723 ՀՀ դրամ՝ որպես չտրամադրված արձակուրդի 3.606.020 ՀՀ դրամ և տրամադրված արձակուրդում ներառված ոչ աշխատանքային օրերի արդյունքում հայցվորի համար առաջացած և չտրամադրված արձակուրդի օրերի համար դրամական հատուցում 1.941.703 ՀՀ դրամ և որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ՝ պարտավորեցնել ՀՀ Պաշտպանության նախարարությանը հայցվոր Արտակ Ավետիսյանին վճարել 5.547.723 ՀՀ դրամ՝ որպես չտրամադրված արձակուրդի 3.606.020 ՀՀ դրամ և տրամադրված արձակուրդում ներառված ոչ աշխատանքային օրերի արդյունքում հայցվորի համար առաջացած և չտրամադրված արձակուրդի օրերի համար չտրամադրված արձակուրդային վճարի 1.941.703 ՀՀ դրամ նկատմամբ հաշվարկված տույժ: 3. Պատասխանողի դիրքորոշման հակիրճ բովանդակությունը. Պատասխանողը, վկայակոչելով իրավահարաբերության ծագման պահին գործող «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-258, ուժի մեջ է մտել 30.11.1998 թվականին, ուժը կորցրել է 16.12.2017 թվականին) 30-րդ հոդվածի 16-րդ մասը, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-195-Ն, ուժի մեջ է մտել 16.12.2017 թվականին) 61-րդ հոդվածի 16-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասը, 28-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, ՀՀ Սահմանադրական դատարանի 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1424 որոշումը, նշում է, որ հայցվորը զորացրվել է «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 16-րդ մասի կարգավորումներով, իսկ ՀՀ Սահմանադրական դատարանի՝ նշված որոշմամբ, ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներին հակասող և անվավեր է ճանաչվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասը, այլ ոչ թե զորացրման պահին գործող օրենքի հիշատակված նորմը, ինչը հիմք է տալիս պնդելու, որ հակասահմանադրական ճանաչված նորմի վերլուծական կարգավորումներից կարող են օգտվել միայն այդ իրավական ակտի կարգավորումներով զորացրված զինծառայողները: Ընդ որում, Սահմանադրական դատարանը որոշմանը նույնպես հետադարձ ուժ չի տրվել: Պատասխանողը, վկայակոչելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 11-րդ, 13-րդ մասերը, նշում է, որ որևէ պետական մարմնի կողմից չեն խախտվել հայցվորի իրավունքները, հետևաբար հայցվորը դուրս է եկել դատարան դիմելու իրավունքի շրջանակներից և, ըստ էության, հայցվորի կողմից տեղի է ունեցել իրավունքի չարաշահում: Միաժամանակ, վերոնշյալը հիմնավորելու նպատակով պատասխանողը վկայակոչել է ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/2968/05/19 վարչական գործով արտահայտած իրավական դիրքորոշումը: Պատասխանողը, վկայակոչելով մինչև 21.06.2005 թվականը գործած ՀՀ աշխատանքային օրենսգրքի 246.1-րդ հոդվածը, գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի (ընդունվել է 2004 թվականին, ուժի մեջ է մտել 21.06.2005 թվականից) 170-րդ հոդվածի 2-րդ մասը, գտնում է, որ վկայակոչված նորմը կիրառելի է միայն 21.06.2005 թվականից հետո ծագած իրավահարաբերությունների վրա: Պատասխանողը, վկայակոչելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասը, 198-րդ հոդվածի 1-ին մասը, «Աշխատավարձի պաշտպանության մասին» կոնվենցիայի 1-ին հոդվածը, փաստում է, որ զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդի օրերի համար փոխատուցվող գումարների նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասը կիրառելի չէ: Միաժամանակ, վերոնշյալը հիմնավորելու նպատակով պատասխանողը վկայակոչել է ՀՀ Վճռաբեկ դատարանի 05.02.2010 թվականի թիվ ԵԿԴ/3516/02/08 քաղաքացիական գործով որոշումը, 02.07.2016 թվականի թիվ ԵԷԴ/3838/02/14 քաղաքացիական գործով որոշումը: Պատասխանողը, վկայակոչելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 29-րդ հոդվածի 7-րդ մասը, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 16.12.2017 թվականին) 32-րդ հոդվածը, գտնում է, որ վկայակոչված դրույթի գործողության ժամանակահատվածում զինծառայողների արձակուրդների տևողության որոշման համար կիրառելի չեն եղել ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգավորումները, այլ՝ կիրառելի են եղել օրենքով սահմանված տևողությունները՝ օրացույցային օրերով: Պատասխանողը փաստում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները («օրացույցային» բառը փոփոխվել է «աշխատանքային» բառով, ինչպես նաև փոփոխվել են արձակուրդի ժամկետները) չէին կարող մեխանիկորեն մեկնաբանվել և կիրառելի լինել զինծառայողներին տրվող արձակուրդի (ներառյալ՝ ըստ ծառայության ստաժի՝ երկարացված) ժամկետների վրա՝ առանց համապատասխան օրենքում համապատասխան փոփոխության կատարման, քանի որ կհանգեցնեն արձակուրդների ժամկետների անտրամաբանական և անհամաչափ ավելացման: Պատասխանողը, վկայակոչելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-195-Ն, ուժի մեջ է մտել 16.12.2017 թվականին) 61-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ մասերը, ՀՀ Կառավարության 09.08.2018 թվականի թիվ 898-Ն որոշումը, նշում է, որ համաձայն չէ նաև չօգտագործված ամենամյա արձակուրդի վճարվող գումարի հաշվարկի համար հայցվորի կողմից օգտագործվող միջին աշխատավարձ եզրույթին և կատարված հաշվարկներին: Այսպես. պատասխանողի հավաստմամբ՝ հայցվորի կողմից չօգտագործված ամենամյա արձակուրդի վճարվող գումարի հաշվարկի համար չի կարող հիմք հանդիսանալ միջին աշխատավարձը, քանի որ հաշվարկի համար պետք է հիմք ընդունել միայն պաշտոնական դրույքաչափը: Վերոգրյալի հիման վրա՝ պատասխանողը գտնում է, որ հայցվորի կողմից ներկայացված պահանջները ենթակա են մերժման: 4. Երրորդ անձի դիրքորոշման հակիրճ բովանդակությունը. Երրորդ անձը, վկայակոչելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետը, 8-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերը, նշում է, որ հայցվորի և պատասխանողի միջև ծագած հարաբերությունները կարգավորվում են համապատասխան ոլորտը կարգավորող օրենքներով, իսկ կիրառելի օրենսդրությունը ծառայողական պարտականությունների կատարման նպատակով հանգստյան օրերին ծառայության ներգրավելու դեպքում չի նախատեսում դրամական փոխհատուցում, այլ՝ նախատեսում է լրացուցիչ հանգստի օր տրամադրելու պայման: Երրորդ անձը, վկայակոչելով «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-258, գործել է 30.11.1998-16.12.2017 թվականներին) 30-րդ հոդվածի 16-րդ մասը, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-195-Ն, ուժի մեջ է մտել 16.12.2017 թվականին) 6-րդ բաժնի 61-րդ հոդվածի 16-րդ մասը, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ պարբերությունը, 11-րդ, 12-րդ, 13-րդ մասերը, ՀՀ Սահմանադրական դատարանի 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1424 որոշումը, գտնում է, որ հայցվորի արձակման պահին (17.03.2017 թվական) գործող օրենսդրության պահանջների համաձայն՝ չօգտագործված արձակուրդի վճարումը հնարավոր է եղել միայն վերջին 2 տարվա ժամանակահատվածի համար, իսկ ՀՀ Սահմանադրական դատարանի՝ վկայակոչված որոշումը հետադարձ ուժ չունի: Վերոգրյալի հիման վրա՝ երրորդ անձը խնդրել է հայցը մերժել: 5. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը. Սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը. 1. Արտակ Ավետիսյանը ՀՀ Պաշտպանության նախարարությունում աշխատել է 30.09.1995-17.03.2017 թվականներին: 2. «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Լևոն Բաղդասարյանի կողմից ՀՀ Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարին 01.08.2022 թվականին ուղղված գրության համաձայն՝ հայտնվել է, որ, ի թիվս այլ անձանց, գրասենյակ է դիմել նաև Արտակ Ավետիսյանը և հայցել է հետևյալը. «Ձեր հանձնարարականը՝ իրականացնելու վերջնահաշվարկ վստահորդներիս չտրամադրված արձակուրդի մասով և նրանց վճարել չտրամադրված արձակուրդի օրերի գումարը և ՀՀ Աշխատանքային օրենսգրքով սահմանված տույժերը: Սույն նախապահանջը չբավարարելու պարագայում առաջնորդվելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի պահանջներով՝ խնդրում եմ Ձեր հանձնարարականը տրամադրելու ստորև նշված տեղեկատվությունը: 1. Վերը նշված անձինք ե՞րբ են անցել պայմանագրային ծառայության, 2. Վերը նշված անձինք ե՞րբ են ավարտել պայմանագրային ծառայությունը, 3. Վերը նշված անձանց ե՞րբ է տրամադրվել արձակուրդ /նշել կոնկրետ ամսաթիվ/, 4. Վերը նշված անձանց արձակուրդը ե՞րբ է ավարտվել /նշել կոնկրետ ամսաթիվ/, 5. Վերը նշված անձանց քանի օրով է տրամադրվել համապատասխան արձակուրդը, 6. Վերը նշված անձանց որքա՞ն է վճարվել տրամադրված արձակուրդի համար: (…) Միևնույն ժամանակ խնդրում ենք տրամադրել վերը նշված անձանց հետ իրականացված վերջնահաշվարկի արդյունքները՝ նշելով չօգտագործված արձակուրդի օրերի քանակը և դրանց դիմաց վճարված գումարի չափը (…)»: 3. ՀՀ Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի 08.08.2022 թվականի թիվ ՊՆ/510-98/3786-22 գրության համաձայն՝ հայտնվել է հետևյալը. «(…) Ուստի, վկայակոչված դրույթի գործողության ժամանակահատվածում զինծառայողների արձակուրդների տևողության որոշման համար կիրառելի չեն եղել Օրենսգրով սահմանված կարգավորումները, այլ կիրառելի են եղել օրենքով սահմանված տևողությունները՝ օրացույցային օրերով: (…) Վերոգրյալի հիման վրա հայտնում ենք, որ զինծառայողների արձակուրդների տրման և արձակուրդի ընթացքում հաշվարկվող վարձատրության վերաբերյալ օրենքով սահմանված կարգավորումները չեն հակասել ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջներին, չեն խախտել աշխատանքային իրավունքներ, որի կապակցությամբ վերահաշվարկներ կատարելու, գումարային տարբերություններ և վնասի փոխհատուցումներ վճարելու իրավաչափ հիմքեր առկա չէ: (…) Ամբողջական տվյալները ստանալուն պես լրացուցիչ Ձեզ կներկայացվի պահանջվող տեղեկատվությունը:» 4. ՀՀ Պաշտպանության նախարարության կենտրոնական արխիվի պետի կողմից 02.12.2022 թվականին տրված թիվ 1984 տեղեկանքի համաձայն՝ նշվել է, որ Արտակ Մարգարի Ավետիսյանին ՀՀ ԶՈՒ-ում 09.08.1999-17.03.2017 թվականներին ծառայության ընթացքում տրամադրվել է արձակուրդ՝ ըստ ներկայացված աղյուսակի: Նույն աղյուսակում նշվել են հրամանի համարը և ամսաթիվը և արձակուրդի սկիզբը և վերջը: Նույն աղյուսակի «Արձակուրդի սկիզբ, վերջ» հատվածում՝ 09.08.1999-23.09.2004 թվականների համար նշված է հետևյալը. «18.04.2000թ.-4օր /ընտ.պայ. ել. արձակուրդ/, 30.08.2000թ.-7օր /հերթական արձակուրդ/, 29.09.2000թ.-4օր, 25.09.2001թ.-30 օր /հերթական արձակուրդ/, 02.10.2002թ.-30 օր /հերթական արձակուրդ/, 17.07.2003թ.-15 օր /հերթական արձակուրդ/, 27.11.2003թ.-5օր /հերթական արձակուրդ/, 25.03.2004թ.-01.04.2004թ. /նախորդ տարվա հասանելի արձակուրդից-7 օր/»: Նույն հատվածի՝ 23.09.2004-24.10.2005 թվականների համար նշված է հետևյալը. «26.08.2005թ.-09.09.2005թ. /հերթական արձակուրդ/»: Նույն հատվածի՝ 24.10.2005-22.02.2007 թվականների համար նշված է հետևյալը. «12.06.2006թ.-15 օր /հերթական արձակուրդ/»: Նույն հատվածի՝ 22.02.2007-19.08.2009 թվականների համար նշված է հետևյալը. «01.10.2008թ.-30.10.2008թ. /հերթական արձակուրդ/, 12.02.2009թ.-13.03.2009թ. /հերթական արձակուրդ/»: Նույն հատվածի՝ 19.08.2009-29.12.2014 թվականների համար նշված է հետևյալը. «30.01.2010թ.-28.02.2010թ. /հերթական արձակուրդ/, 12.04.2011թ.-11.05.2011թ. /հերթական արձակուրդ/, 20.07.2011թ.-03.08.2011թ. /հերթական արձակուրդ/, 04.08.2011թ.-08.08.2011թ. /ընտ. պայմ. ելնելով արձակուրդ/, 30.10.2012թ.-29.11.2012թ. /հերթական արձակուրդ/, 15.07.2013թ.-13.08.2013թ. /հերթական արձակուրդ/, 07.11.2013թ.-21.11.2013թ. /հերթական արձակուրդ/, 04.03.2014թ.-10.03.2014թ. /կարճատև արձակուրդ/, 25.08.2014թ.-16.09.2014թ. /հերթական արձակուրդ/»: Նույն հատվածի՝ 29.12.2017-17.03.2017 թվականների համար նշված է հետևյալը. «01.05.2015թ.-8 օր /արձակուրդ/, մեկնելու հրաման չկա-13.08.2015թ. /վերադարձ արձակուրդից/, 24.08.2015թ.-18 օր /արձակուրդ/»: 6. Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. Հետազոտելով գործում առկա ապացույցները և դրանցից յուրաքանչյուրը գնահատելով բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ՝ Դատարանը եզրահանգում է, որ հայցվորի պահանջն ենթակա է բավարարման մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ։ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը։ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան ՀՀ Սահմանադրության 82-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից` բացառությամբ ի շահ հանրության` այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: Դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վկայակոչված նորմերից հետևում է, որ սեփականության իրավունքի պաշտպանությունն իրականացվում է ինչպես սահմանադրաիրավական, այնպես էլ միջազգային-իրավական նորմերի ուժով: Դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածում գործածվող «սեփականություն» եզրույթը մեկնաբանելիս պետք է ելակետ ընդունել և հաշվի առնել սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իրավակիրառ պրակտիկան Այս առումով անհրաժեշտ է համարում հիշատակել Եվրոպական դատարանի կողմից ձևավորված նախադեպային իրավունքը, համաձայն որի` Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսված «գույք» հասկացությունն ունի ինքնավար նշանակություն, որը չի սահմանափակվում նյութական իրերի նկատմամբ սեփականության իրավունքով և կապված չէ ներպետական օրենսդրության ձևական դասակարգման հետ: Ինչպես նյութական իրերը, գույքային հանդիսացող որոշակի այլ իրավունքներն ու շահերը նույնպես կարող են համարվել «գույքային իրավունքներ» և հետևաբար նաև` «գույք» նույն դրույթի իմաստով: Յուրաքանչյուր գործով պարզաբանման ենթակա հարցն այն է, թե արդյոք գործի բոլոր հանգամանքներից ելնելով` դիմումատուն ունեցել է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող նյութական շահ (տե´ս, օրինակ, Minasyan and Semerjyan v. Armenia (գանգատ թիվ 27651/05) գործով Եվրոպական դատարանի 23.06.2009 թվականի վճիռը, կետ 55): Միաժամանակ Եվրոպական դատարանը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով «սեփականություն» հասկացությունը բնորոշել է ընդլայնված կերպով` օգտագործելով «օրինական սպասելիք» հասկացությունը: Մասնավորապես, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ պահանջի իրավունքն ստանում է «սեփականություն» որակումն այն պահից, երբ անձն ունենում է «օրինական սպասելիք» իր իրավունքներն իրականացնելու համար (տե´ս, Pressos Compania Naviera S.A. and others v. Belgium (գանգատ թիվ 17849/91) գործով Եվրոպական դատարանի 20.11.1995 թվականի վճիռը, կետ 31): «Օրինական սպասելիք»-ն առկա է այն բոլոր դեպքերում, երբ անձինք ունեն բավականաչափ իրավական հիմքեր վստահելու այն իրավական ակտերի իրավաչափ լինելուն, որոնք ուղղված են իրենց համար որոշակի իրավունքներ առաջացնելուն, անձի մոտ ստեղծում են իրավաչափ իրավական ակտի տպավորություն և վերաբերում են սեփականության իրավունքին (տե´ս, Kopecký v. Slovakia (գանգատ թիվ 44912/98) գործով Եվրոպական դատարանի 28.09.2004 թվականի վճիռը, կետեր 53-61): Ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման` պահանջի իրավունքը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով կարող է ընկալվել որպես գույքային իրավունք, եթե բավարար չափով հիմնավորված է, որ այն կարող է իրավաբանորեն իրացվել (տե´ս, Burdov v. Russia (գանգատ թիվ 59498/00) գործով Եվրոպական դատարանի 07.05.2002 թվականի վճիռը, 40-րդ կետ): ՀՀ սահմանադրական դատարանը 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1038 որոշմամբ կարևորել է փաստացի կատարված աշխատանքի դիմաց վարձատրության պահանջի իրավունքի արդյունավետ պաշտպանության հնարավորությունը և գտել է, որ տվյալ դեպքում առկա է իրավունքի պաշտպանության խնդիր և այդ հարցի նկատմամբ չի կարող ձևական մոտեցում դրսևորվել: Ավելին, ՀՀ սահմանադրական դատարանը նույն որոշմամբ արձանագրել է, որ «Սույն իրավական դիրքորոշումից շեղումը կհանգեցնի գործատուի պատասխանատվության անտեսման և աշխատողի իրավունքների ոտնահարման, քանի որ կատարած փաստացի աշխատանքի դիմաց համարժեք հատուցում վճարելուց հրաժարվելը նաև անձի սեփականության իրավունքի ոտնահարում է»: Համադրելով Եվրոպական դատարանի և ՀՀ Սահմանադրական դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Դատարանն արձանագրում է, որ կատարված աշխատանքի դիմաց վարձատրվելու իրավունքը ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաև միջազգային իրավական փաստաթղթերով պաշտպանվող գույքային իրավունք է, որը ենթակա է արդյունավետ իրավական պաշտպանության: Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նաև հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա։ Նախ, Դատարանը հարկ է համարում անդրադառնալ չտրամադրված արձակուրդի օրերի հաշվարկին: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը և հանրային պաշտոնները։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մարմիններին վերապահված լիազորությունների իրականացմանը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, մաքսային ծառայությունը, հարկային ծառայությունը, փրկարար ծառայությունը, զինվորական ծառայությունը (բացառությամբ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության), ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը, ոստիկանությունում ծառայությունը, հակակոռուպցիոն կոմիտեում ծառայությունը, արտաքին հետախուզության ծառայությունում ծառայությունը, քրեակատարողական ծառայությունը, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, դատական կարգադրիչների ծառայությունը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների ու ազգային անվտանգության համակարգերում օրենքով սահմանված պետական ծառայության տեսակ է: (...) Վերոնշյալ իրավակարգավորումների վերլուծությունից հետևում է, որ օրենսդրի կողմից նախատեսվել է, որ ընդհանուր առմամբ՝ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով: Միաժամանակ, առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել համապատասխան օրենքով: Այսպես. հանրային ծառայությունն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը և հանրային պաշտոնները։ Ընդ որում, պետական ծառայության տեսակ է հանդիսանում նաև զինվորական ծառայությունը: Վերոնշյալ իրավադրույթների վերաբերյալ դիրքորոշում է արտահայտել նաև ՀՀ Վճռաբեկ դատարանը և նշել է հետևյալը. «(...) սահմանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության գործողության ոլորտները, դրա մեջ ներառել են նաև քաղաքացիական և պետական ծառայության հետ կապված իրավահարաբերությունները: Այսինքն` նշված ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները դուրս չեն աշխատանքային օրենսդրության կարգավորման շրջանակներից: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ՀՀ աշխատանքային օրենսդրության նորմերի կիրառումը հանրային ծառայության նկատմամբ ամբողջական չէ, և հանրային ծառայությունը և դրա տեսակները կարգավորող օրենքներով այլ բան նախատեսված լինելու դեպքերում կիրառվում են այդ իրավական ակտերով նախատեսված կանոնակարգումները: Այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հստակեցնել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի տրամաբանության լույսի ներքո աշխատանքային օրենսգրքի դրույթները հանրային ծառայության ոլորտում կիրառվում են ոչ թե սուբսիդիարության (լրացուցիչ) սկզբունքով, այլ հակառակը` դրանք նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի ուժով ներառված են աշխատանքային օրենսդրության կարգավորման ոլորտում, և այդ հարցերի վերաբերյալ հանրային ծառայության օրենսդրության նորմերը պետք է կիրառվեն սուբսիդիարության (լրացուցիչ) կարգով` աշխատանքային հարաբերությունների ոլորտում դրանց միասնական և տարբերակված կարգավորման սկզբունքների հիման վրա: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ օրենսդրական վերոնշյալ կանոնակարգումը չպետք է դիտարկվի և մեկնաբանվի որպես հանրային ծառայության հետ կապված բոլոր իրավահարաբերությունների ներառում հանրային իրավունքի կարգավորման ոլորտում, քանի որ գործող օրենսդրական կանոնակարգումների ընդհանուր տրամաբանության համատեքստում հանրային ծառայության հետ կապված իրավահարաբերություններն ունեն աշխատանքային բնույթ, սակայն հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները՝ օրենսդիրն այլ իրավական կարգավորումների նախատեսման հնարավորություն է ընձեռել: Այդ հանգամանքը պայմանավորված է մի կողմից հանրային ծառայության առանձնահատկություններով, հանրային ծառայության մեջ ներգրավված ծառայողների կարգավիճակի առանձնահատկություններով, մյուս կողմից` դրա բազմաբնույթ և բազմաֆունկցիոնալ նշանակությամբ, և հետևաբար` հանրային ծառայության տարբեր տեսակների գործառութային առանձնահատկություններով, որոնք իրենց ազդեցությունն են ունենում նաև դրանց աշխատանքային իրավակարգավորման վրա: Արդյունքում գործող օրենսդրական զարգացումները նման իրավահարաբերությունները դարձրել են որոշակիորեն երկակի իրավակարգավորման ազդեցություն ունեցող օբյեկտ, և վերջինս կարելի է դիտարկել որպես աշխատանքային իրավունք հանրային իրավունքի ոլորտում: (...)»: Հետևաբար, Դատարանն արձանագրում է, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշմամբ էլ հաստատվում է, որ կարգավորման առարկա իրավահարաբերությունների ոլորտում կիրառելի են նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի իրավակարգավորումները, այնքանով որքանով այլ կարգավորում նախատեսված չէ հատուկ օրենքով: ՀՀ Սահմանադրական դատարանը՝ իր 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1424 որոշմամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասը՝ զինծառայողի՝ չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցում ստանալու հնարավորությունը զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող երկու տարվա ժամանակահատվածով սահմանափակելու մասով, ճանաչել է ՀՀ Սահմանադրության 29, 60, 73-րդ և 82-րդ հոդվածներին հակասող և անվավեր: Պատասխանողը փաստել է, որ հայցվորը զորացրվել է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 16-րդ մասի կարգավորումներով, իսկ ՀՀ Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումը վերաբերում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասի կարգավորումներին, ուստի՝ տվյալ դեպքում կիրառելի չէ: Իրավահարաբերության ծագման պահին (17.03.2017 թվական՝ զորացրման պահ) գործող՝ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն՝ զինվորական ծառայությունից արձակվող և ոչ ավելի, քան երկու տարվա (զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող տարում) հերթական արձակուրդից չօգտված (կամ մասամբ օգտված) զինծառայողներին չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց տրվում է փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն՝ զինվորական ծառայությունից արձակվող և զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` ոչ ավելի, քան զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող երկու տարվա չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով: Նույն մասում նշված դեպքում չօգտագործված արձակուրդի օրերի հաշվարկում չեն ներառվում զինծառայողի` նույն օրենքի համաձայն` զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում չներառվող ժամանակահատվածների օրերը: Վերոգրյալ իրավակարգավորումների համադրված վերլուծությունից հետևում է, որ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 16-րդ մասի և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասի կարգավորումները, ըստ էության, նույնական են, քանի որ, ըստ էության կարգավորում են նույնական հարաբերություններ, որոնք ուղղված են զինծառայողների նյութական (դրամական) ապահովությանը: Մասնավորապես՝ չօգտագործված արձակուրդի դիմաց փոխհատուցման տրամադրմանը և վերջինս՝ զինվորական ծառայությունից արձակվելուն նախորդող երկու տարվա ժամանակահատվածով սահմանափակելուն: Մինչդեռ, ՀՀ Սահմանադրական դատարանը՝ 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1424 որոշմամբ վիճելի իրավադրույթը հակասահմանադրական և անվավեր է ճանաչել հենց չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցում ստանալու հնարավորությունը զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող երկու տարվա ժամանակահատվածով սահմանափակելու մասով: Դատարանը հարկ է համարում անդրադառնալ՝ վերոնշյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման կիրառմանը նույնական հարաբերությունների նկատմամբ: ՀՀ Սահմանադրական դատարանը՝ իր 25.02.2011 թվականի թիվ ՍԴՈ-943 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Սահմանադրական դատարանի որոշումները պետք է ընկալվեն նաև իրենց կառուցվածքային ամբողջության մեջ (նախաբան, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասեր)՝ ապահովելու այդ որոշումներով առաջադրված իրավակարգավորման բովանդակության, սկզբունքների ու առանձնահատկությունների, ինչպես նաև դրանցից բխող օբյեկտիվ և սուբյեկտիվ վարքագծի կանոնների իրացման հստակությունը: Այդ խնդրի իրագործմանն են միտված հատկապես սահմանադրական դատարանի որոշումների նկարագրական-պատճառաբանական մասում արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնցում, որպես կանոն, բովանդակվում են սահմանադրական դատարանին հասցեագրված դիմումների առարկայի (բարձրացված հարցերի, սահմանադրաիրավական վեճերի) իրավավերլուծության արդյունքում դատարանի կողմից արված և որոշման եզրափակիչ մասի հիմքում դրված եզրահանգումները, որոնց էության և բովանդակության անտեսման դեպքում չի կարող երաշխավորվել դատարանի որոշման կատարումը: (...) (Տե՛ս, ՀՀ Սահմանադրական դատարանի 25.02.2011 թվականի թիվ ՍԴՈ-943 որոշումը): ՀՀ Սահմանադրական դատարանը՝ 10.07.2018 թվականի թիվ 1424 որոշմամբ արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «(...) Զինվորական ծառայությունը, ի թիվս այլնի, համարվում է պետական ծառայության տեսակ, որտեղ գործող հարաբերություններն Օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի ուժով կարող են կարգավորվել Օրենսգրքով միայն այն դեպքում, երբ համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ: Մինչդեռ, Օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասով այլ բան է նախատեսվում, քան այն նախատեսված է Օրենսգրքով: Մասնավորապես, ի տարբերություն Օրենսգրքի 170-րդ հոդվածի, որը թույլատրում է աշխատանքից ազատվելիս հատուցում ստանալ չօգտագործված արձակուրդների համար առանց ժամկետային սահմանափակման, Օրենքը նախատեսել է հատուցում ստանալու իրավունք միայն զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող երկու տարվա չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց, իսկ Օրենքի 72-րդ հոդվածով հստակեցվում է զինծառայողների և զինծառայողներին հավասարեցված անձանց շրջանակը, որոնց վրա տարածվում է դիտարկվող սոցիալական երաշխիքը: Դրանք են՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում համապատասխան ծառայության մեջ գտնվող անձինք, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողները: Ի տարբերություն այլ աշխատողների՝ Օրենքի 72-րդ հոդվածով նախատեսված զինծառայողների և զինծառայողներին հավասարեցված անձանց համար նույն սոցիալական երաշխիքը նախատեսվել է ավելի փոքր ծավալով: Եվ դա նախատեսվել է Օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասին համահունչ: Այլ է խնդիրը, թե արդյոք օրենսդիրն իրավասու էր աշխատանքային բնույթի հարաբերությունների մեջ գտնվող բոլոր անձանց համար նախատեսված սոցիալական երաշխիքը որոշ կատեգորիայի ծառայողների համար սահմանել այլ ծավալով: Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշված իրավակարգավորումը դիտարկել Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով նախատեսված խտրականության արգելքի սկզբունքի տեսանկյունից: (...) Սահմանադրական դատարանը փաստում է, որ Օրենքը երաշխավորում է այս իրավունքը նաև զինծառայողների համար, բայց սահմանում է դրա պաշտպանության ավելի նեղ ծավալ՝ չսահմանելով և չհիմնավորելով այն չափանիշները, որոնցով հնարավոր կլիներ իրավաչափ տարբերակում դնել, մի կողմից՝ զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, մյուս կողմից՝ այլ պետական ծառայողների միջև: Այդ առումով, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ չօգտագործված արձակուրդների օրերի դիմաց փոխհատուցում ստանալու միասնական իրավակարգավորումների ապահովումն օրենսդրի իրավասության շրջանակներում է: Վերոգրյալից ելնելով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում տարբերակումը չունի օբյեկտիվ բնույթ, հիմնավորված չէ և չի հետապնդում իրավաչափ նպատակ: (...)» (Տե՛ս, ՀՀ Սահմանադրական դատարանի 10.07.2018 թվականի թիվ 1424 որոշումը): Այսպես. հիմք ընդունելով ՀՀ Սահամանդրական դատարանի 25.02.2011 թվականի թիվ ՍԴՈ-943 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը՝ Դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի 10.07.2018 թվականի թիվ 1424 որոշումը պետք է ընկալվի կառուցվածքային ամբողջության մեջ և չպետք է պարզապես հիմք ընդունվի եզրափակիչ մասով սահմանված այն հանգամանը, որ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասը, այլ՝ պետք է հաշվի առնվեն նաև ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից տրված մեկնաբանությունները: Վերոգրյալի հիման վրա՝ Դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1424 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը կիրառելի է նաև այլ՝ նույնական հարաբերությունների, մասնավորապես՝ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 16-րդ մասի (իրավահարաբերության ծագման պահին (17.03.2017 թվական) գործող) նկատմամբ: Միաժամանակ, Դատարանը հարկ է անդրադառնալ պատասխանողի այն փաստարկին, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառելի է միայն 21.06.2005 թվականից հետո ծագած իրավահարաբերությունների վրա, ապա Դատարանը գտնում է, որ այն անհիմն է՝ հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար: Մինչ 21.06.2005 թվականը գործող՝ ՀՀ նախկին աշխատանքային օրենսգրքի (ուժի մեջ է մտել՝ 01.10.1972, ուժը կորցրել է՝ 21.06.2005 թվականին) 246.1-րդ հոդվածի համաձայն՝ դրամական պահանջների հարցերով, բացի հարկադրական պարապուրդի ժամանակամիջոցի համար աշխատողին միջին աշխատավարձը կամ ցածր վարձատրվող աշխատանք կատարելու ժամանակամիջոցի համար աշխատավարձի տարբերությունը վճարելու պահանջներից (նույն օրենսգրքի 240 հոդված և 246 հոդվածի երկրորդ մաս), աշխատանքային վեճերը քննելիս, վեճը քննող մարմինն իրավունք ունի վճիռ կայացնել վճարելու աշխատողին նրան հասանելիք գումարները ոչ ավելի, քան մեկ տարվա համար, իսկ արձակման դեպքում` չօգտագործած արձակուրդի դիմաց դրամական փոխհատուցման հարցերով, ոչ ավելի, քան երկու աշխատանքային տարվա համար (ծայրագույն հյուսիսի շրջաններում և ծայրագույն հյուսիսի շրջաններին հավասարեցված վայրերում` ոչ ավելի, քան երեք աշխատանքային տարվա համար): Վերոնշյալ իրավակարգավորումների վերլուծությունից հետևում է, որ չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցման հնարավարությունը նախատեսված է եղել նաև ՀՀ նախկին աշխատանքային օրենսգրքով: Միաժամանակ, նախատեսված էր նաև երկու աշխատանքային տարվա ժամկետային սահմանափակում, որը Դատարանի վերոնշյալ հիմնավորումներով՝ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրական դատարանի 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1424 որոշմամբ՝ տվյալ դեպքում կիրառելի չէ, քանի որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը պետք է ընկալվի կառուցվածքային ամբողջության մեջ, որպիսի պարագայում էլ չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցում ստանալու հնարավորությունը որևէ ժամանակահատվածով չպետք է սահմանափակված լինի: Տվյալ դեպքում, ՀՀ Պաշտպանության նախարարության կենտրոնական արխիվի պետի կողմից 02.12.2022 թվականին տրված թիվ 1984 տեղեկանքի համաձայն՝ Արտակ Ավետիսյանին 2000-2010 թվականներին տրամադրվել է 222 օր արձակուրդ, իսկ 2011-2017 թվականներին՝ 180 օր արձակուրդ: Ընդամենը՝ 402 օր արձակուրդ (222+180): Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ ժամկետային զինծառայողներին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, տրվում է հերթական տարեկան արձակուրդ: Արձակուրդի տևողությունը կազմում է` մինչև 15 տարի ծառայած զինծառայողների համար` 30 օր, 15-ից 25 տարի ծառայած զինծառայողների համար` 40 օր, 25 և ավելի տարի ծառայած զինծառայողների համար` 45 օր: (...): Դատարանն արձանագրում է, որ անվիճելի է այն փաստը, որ հայցվորի ստաժը մինչև 2010 թվականը եղել է 15 տարի, իսկ 2011 թվականից՝ 15 տարի: Նման պայմաններում 11 տարվա համար (2000-2011 թվականների) արձակուրդի օրերի ընդհանուր թիվը կազմում է 330 օր (11 x 30), իսկ 2011-2017 թվականների համար՝ 280 օր (7 x 40): Ընդամենը՝ 610 օր (330+280): Վերոգրյալ ամբողջից ելնելով՝ Դատարանն արձանագրում է, որ հայցվորին չօգտագործված արձակուրդի օրերի քանակը կազմում է 208 օր (610-402): Ընդ որում, Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ նշված մասով դատավարության մասնակիցների միջև առկա չէ վեճ: Հաջորդիվ, Դատարանը հարկ է համարում անդրադառնալ չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցման հաշվարկի հարցին: Իրավահարաբերության ծագման պահին (17.03.2017 թվական) գործող՝ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն՝ զինվորական ծառայությունից արձակվող և ոչ ավելի, քան երկու տարվա (զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող տարում) հերթական արձակուրդից չօգտված (կամ մասամբ օգտված) զինծառայողներին չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց տրվում է փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով: Իրավահարաբերության ծագման պահին գործող (ուժը կորցրել է 18.08.2018 թվականին)՝ ՀՀ Կառավարության 27.11.2000 թվականի ««Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 778-Ն որոշման համաձայն՝ զինվորական (քրեակատարողական և փրկարար) ծառայությունից արձակվող և ոչ ավելի, քան երկու տարվա ընթացքում (ծառայությունից արձակվելու և դրան նախորդող տարում) հերթական արձակուրդից չօգտված (կամ մասամբ օգտված) զինծառայողներին (քրեակատարողական ծառայողներին և փրկարար ծառայողներին) չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց տրվում է փոխհատուցում, որի չափը հաշվարկվում է զինծառայողի (քրեակատարողական ծառայողի և փրկարար ծառայողի) զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան սահմանված պաշտոնային դրույքաչափը 30-ի բաժանելու և չօգտագործված արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով: Չօգտագործված արձակուրդի օրերի թիվը սահմանվում է ծառայությունից արձակելու իրավասություն ունեցող հրամանատարի (ղեկավարի) հրամանում` հիմք ընդունելով զորամասի (համապատասխան ստորաբաժանման) անձնակազմի հաշվառման ցուցանիշները: Վերոգրյալ իրավակարգավորման վերլուծությունից հետևում է, որ փոխհատուցման հաշվարկի համար պետք է հիմք ընդունել ոչ թե միջին ամսական աշխատավարձը, այլ՝ զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան սահմանված պաշտոնային դրույքաչափը 30-ի բաժանելու և չօգտագործված արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով: Ընդ որում, անհրաժեշտ է փաստել, որ համանման կարգավերում է նախատեսված նաև այժմ գործող՝ ՀՀ Կառավարության 09.08.2018 թվականի «Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելիս եվ արձակուրդի անցկացման վայրից վերադառնալիս զինծառայողի տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու կարգը եվ պայմանները, զինվորական ծառայությունից արձակվելիս չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց զինծառայողին տրվող փոխհատուցման չափը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի 778-Ն և 2004 թվականի մայիսի 6-ի N 886-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 898-Ն որոշմամբ: Հաջորդիվ, Դատարանը հարկ է համարում անդրադառնալ տրամադրված արձակուրդում ներառված ոչ աշխատանքային օրերի հաշվարկին: Այսպես. Դատարանն արձանագրում է, որ պատասխանողի կողմից չի վիճարկվում հայցվորի արձակուրդում ոչ աշխատանքային օրեր ներառված լինելու փաստը, այլ, ըստ էության, նշում է, որ գործող իրավակարգավորումներում բացակայում էր «աշխատանքային օր» ձևակերպումը: Նախ, Դատարանն արձանագրում է, որ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 06.09.2010 թվականի 83-Ա/1 հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նորմերի` մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած աշխատանքային պայմանագրային հարաբերությունների վրա տարածման վերաբերյալ» պաշտոնական պարզաբանումը: Վերոնշյալ պարզաբանման համաձայն՝ նշվել է հետևյալը. «(...) 1. Մինչև 2010թ. օգոստոսի 7-ը կնքված աշխատանքային պայմանագրերը յուրաքանչյուր աշխատողի համար պետք է համապատասխանեցվեն «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-117-Ն օրենքով աշխատողի համար ավելի բարենպաստ պայմաններ սահմանող նորմերին։ (...)»: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին, բացառությամբ նույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքի: Վերոնշյալ իրավակարգավորման վերլուծությունից հետևում է, որ օրենսդրի կողմից սահմանվել են հանգստյան և ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին աշխատանքի վարձատրության հետ կապված հարաբերությունները և, միաժամանակ, ի թիվս այլնի, որպես ընդհանուր կանոն նախատեսվել է նաև կողմերի համաձայնությամբ ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով վարձատրվելու հնարավորությունը կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին: Դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հայցվորը 17.03.2017 թվականին ազատվել է ծառայությունից, որպիսի հանգամանքը բացառում է կողմերի համաձայնությամբ՝ այլընտրանքային եղանակների ընտրության հնարավորությունը, ապա կիրառելի է վերոնշյալ իրավակարգավորումը: Միաժամանակ, Դատարանն արձանագրում է, որ սույն գործի շրջանակներում բացակայում է հայցվորի կողմից հաշվարկված օրերի վերաբերյալ որևէ վեճ, որպիսի պայմաններում Դատարանը հիմք է ընդունում նշված հաշվարկը և արձանագրում է, որ տրամադրված արձակուրդում ներառված ոչ աշխատանքային օրերի քանակը կազմում է 112: Ինչ վերաբերում է պատասխանողի այն փաստարկին, որ 2010 թվականի ՀՕ-117-Ն օրենքով ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում է վիճելի իրավահարաբերությունների նկատմամբ սկսել գործել «աշխատանքային օր» եզրույթը, ապա Դատարանը գտնում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 06.09.2010 թվականի 83-Ա/1 հրամանով հաստատված պարզաբանման ուժով՝ պատասխանողի փաստարկն անհիմն է: Վերոգրյալի հիման վրա՝ Դատարանն արձանագրում է, որ տրամադրված արձակուրդում ներառված ոչ աշխատանքային օրերի քանակին համարժեք, այն է՝ 112 օրով ավելանում է չտրամադրված արձակուրդի օրերի քանակը: Այսպես. հայցվորի չօգտագործված արձակուրդի օրերի քանակը կազմում է 320 օր (208+112), որի համար փոխհատուցումը ենթակա է հաշվարկման հետևյալ կերպ. հայցվորի զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան սահմանված պաշտոնային դրույքաչափը 30-ի բաժանելու և չօգտագործված արձակուրդի օրերի թվով, տվյալ դեպքում՝ 320-ով բազմապատկելու միջոցով: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցի հետ կարող է ներկայացվել պահանջ այն հետևանքները վերացնելու մասին, որոնք առաջացել են վիճարկվող վարչական ակտի կամ վիճարկվող գործողության (անգործության) կամ վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետևանքով։ Դատարանը հարկ է համարում անդրադառնալ հայցվորի կողմից ներկայացված հետևանքների վերացման ածանցյալ պահանջին, այն է՝ չտրամադրված արձակուրդի և տրամադրված արձակուրդում ներառված ոչ աշխատանքային օրերի արդյունքում հայցվորի համար առաջացած և չտրամադրված արձակուրդի օրերի համար չտրամադրված արձակուրդային վճարի նկատմամբ հաշվարկված տույժերին: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է նույն օրենսգրքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը: ՀՀ Վճռաբեկ դատարանը ևս անդրադարձել է վերոնշյալ իրավակարգավորման խնդրին և կիրառման ենթակա հարաբերությունների շրջանակին և արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված նորմը նպատակաուղղված է տուժանքով ապահովելու գործատուի կողմից աշխատավարձը ժամանակին վճարելու պարտականության կատարմանը, այսինքն՝ եթե գործատուն այդ պարտականությունը չի կատարում, նրա համար ակնհայտ է, որ խախտում է աշխատանքի դիմաց վարձատրելու օրենքով սահմանված իր նվազագույն պարտականությունները, այն է՝ ակնհայտ առկա է լինում գործատուի մեղքը: Մինչդեռ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային վեճ ծագելիս հարկադիր պարապուրդի կամ հատուցման գումարի վճարման պարտավորության առաջացման հարցում գործատուի մեղքն ակնհայտ չէ, իսկ աշխատանքային վեճի լուծումն էլ պայմանավորված չէ գործատուի համար կանխատեսելի ժամկետներով: (...)» (Տե՛ս, Արևիկ Չալիկյանը, Արմեն Խաչատրյանը, Նորա Վանյանը, Մարինե Սաժումյանը և Մարտին Հարությունյանն ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերության՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի 10.12.2021 թվականի թիվ ԵԴ/3857/02/20 քաղաքացիական գործով որոշումը): Վերոնշյալ իրավակարգավորման բովանդակության ուսումնասիրությունից հետևում է, որ օրենսդրի կողմից օգտագործվել է «աշխատավարձ» եզրույթը, որը Դատարանի գնահատմամբ՝ ինքնանպատակ չէ: Այսինքն՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի վերոնշյալ դիրքորոշման ուսումնասիրությունից էլ հետևում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված բացասական հետևանքներն առաջանում են աշխատավարձը ժամանակին չվճարելու դեպքում, որպիսի պայմաններում ակնհայտ կլինի գործատուի մեղքը: Մինչդեռ, սույն գործի շրջանակներում վեճը վերաբերում է ոչ թե աշխատավարձին, այլ՝ չտրամադրված և տրամադրված արձակուրդում ներառված ոչ աշխատանքային օրերի արդյունքում հայցվորի համար առաջացած և չտրամադրված արձակուրդի օրերի համար դրամական հատուցում վճարելուն, որպիսի պայմաններում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասը կիրառելի չէ: Ընդ որում, հարկ է փաստել, որ հայցվորը ևս քննարկվող գումարը դիտարկել է որպես հատուցման գումար՝ պահանջելով պարտավորեցնել պատասխանողին վճարել չտրամադրված և տրամադրված արձակուրդում ներառված ոչ աշխատանքային օրերի արդյունքում հայցվորի համար առաջացած և չտրամադրված արձակուրդի օրերի համար դրամական հատուցում: Վերոգրյալի հիման վրա՝ Դատարանը եզրահանգում է, որ բացակայում է հայցվորի կողմից ներկայացված հետևանքների վերացման ածանցյալ պահանջի բավարարման իրավական հիմքը, ուստի՝ նշված մասով հայցը ենթակա է մերժման: 7. Դատական ծախսերը. Անդրադառնալով գործով առաջացած դատական ծախսերի բաշխման հարցին՝ Դատարանն արձանագրում է հետևյալը. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։ Նույն օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։ Նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար (…)։ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են՝ հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով: Տվյալ դեպքում, հայցվորի կողմից հայցադիմումին կից չի ներկայացվել պետական տուրքի վճարումը հավաստող ապացույց, քանի որ հայցվորն ազատված էր նշված պարտականությունից: Միաժամանակ, Դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսեր ևս չեն առաջացել: Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ, 60-րդ, 114-րդ, 123-127-րդ և 132-րդ հոդվածներով, Դատարանը` Վ Ճ Ռ Ե Ց 1. Արտակ Ավետիսյանի հայցը բավարարել մասնակիորեն. պարտավորեցնել ՀՀ Պաշտպանության նախարարությանը Արտակ Ավետիսյանին տրամադրել դրամական հատուցում 320 օր՝ չտրամադրված արձակուրդի և տրամադրված արձակուրդում ներառված ոչ աշխատանքային օրերի արդյունքում հայցվորի համար առաջացած և չտրամադրված արձակուրդի օրերի համար՝ փոխհատուցման չափը հաշվարկելով զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան սահմանված պաշտոնային դրույքաչափը 30-ի բաժանելու և չօգտագործված արձակուրդի օրերի թվով (տվյալ դեպքում՝ 320-ով) բազմապատկելու միջոցով: Մնացած մասով՝ հայցը մերժել: 2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված: 3. Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը: 4. Սույն վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո կամովին չկատարվելու դեպքում այն կկատարվի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին: ԴԱՏԱՎՈՐ՝ ՎԱՐԱԶԴԱՏ ՄԻՔԱԵԼՅԱՆ
|