Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 


"Լեվ Գրուպ" փաստաբանական գրասենյակն փաստաբանական ծառայություններ մատուցելիս, որոնք վերաբերվում են մեր վստահորդների իրավունքների ոտնահարմանը, մինչև դատարան դիմելը փորձում է օրենքով սահմանված կարգով վեճը լուծել արտադատարանական կարգով` ի ղեկավարումն օրենքի և ի շահ վստահորդի: Անգամ ի նպաստ վստահորդի դատական վճռի առկայության պայմաններում, մինչև վճռի հարկադիր կատարումը, ևս կատարվում են հաշտության բանակցային գործողություններ: Արդյունքում բազմաթիվ վեճեր իրենց հանգուցալուծումը ստանում են արտադատարանական փուլում: Ընկերությունը դատական պաշտպանության է դիմում, երբ սպառված են լինում
արտադատարանական օրենքով սահմանված բոլոր միջոցները: Յուրաքանչյուր գործ վերցնելով` հայտնում ենք մեր պատրաստակամությունը այն մինչև վերջ հասցնելու և խնդիրը լուծելու ուղղությամբ: Յուրաքանչյուր գործ վերցնելով` պարտադիր պայման ենք դիտում ունենալու ներքին այն համոզմունքը, որ ոչ միայն իրավական հարթության վրա է խախտվել մեր վստահորդի իրավունքը, այլ նաև բարոյական հարթությունը ևս մեր վստահորդի կողմն է և մեր կատարած իրավական գործողությունների համար հետագայում մեր խիղճը մեզ չի տանջելու:

Գլխավոր տնօրեն`
Լ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ