Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ԱՆՀԻՄՆ ՀԱՐՍՏԱՑՈՒՄ


- Պետական ոչ առեւտրային կազմակերպության ղեկավար եմ: Տնօրենի պաշտոնը ստանձնելիս ընդունման հանձնման ժամանակ պարզեցի, որ մեր ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող շենքում անօրինական, առանց վարձակալության իրավունքի մոտ 100 քմ տարածք է զբաղեցնում մի առեւտրային կազմակերպություն, որը կամովի հրաժարվում է տարածքից դուրս գալ: Հնարավոր է արդյոք տարածքից վտարելուց բացի պահանջել նաեւ այդ տարիներին օգտագործված տարածքի, կոմունալ ծախսերի փոխհատուցում: Ընկերության անունը ենթակա չէ հրապարակման:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 61-րդ գլուխը վերաբերում է անհիմն հարստացման հետեւանքով ծագած պարտավորություններին:
Մասնավորապես, անձը, ով առանց օրենքով այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի հաշվին ձեռք է բերել գույք, օրենքի ուժով պարտավոր է ոչ միայն վերադարձնել անհիմն ձեռք բերած գույքը, այլ նաեւ պարտավոր է մյուս կողմին հատուցել կամ վերադարձնել բոլոր այն եկամուտները, որոնք նա ստացել է կամ կարող էր ստանալ այդ գույքից:
Հարկավոր է իմանալ, որ որպես անհիմն հարստացում ենթակա չեն վերադարձման.
1. այն գույքը, որը տրվել է ի կատարումն պարտավորությունների, մինչեւ դրանց կատարման ժամկետի վրա հասնելը, եթե պարտավորությամբ այլ բան նախատեսված չէ,
2. վաղեմության ժամկետի ավարտից հետո ի կատարումն պարտավորության տրված գույքը,
3. քաղաքացու մոտ անբարեխղճության բացակայության դեպքում, նրան, որպես գոյության միջոց տրված աշխատավարձը եւ դրան հավասարեցված վճարները, կենսաթոշակները, նպաստները, կյանքին եւ առողջությանը պատճառված վնասի հատուցումը, ալիմենտը եւ այլ դրամական գումարներ,
4. ի կատարումն գոյություն չունեցեղ պարտավորության տրված դրամական գումարները եւ այլ գույքը, եթե ձեռք բերողն ապացուցում է, որ գույքը վերադարձնելու պահանջով դիմած անձը գիտեր պարտավորության բացակայության մասին կամ գույքը տրամադրել է բարեգործական նպատակներով: